Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (17 ...

 

 

040.0955.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(17-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(17-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 15. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

15.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

15.1.1. Համակարգի ընդհանուր նկարագիրը

 

Էներգետիկան ունի ռազմավարական նշանակություն երկրի անկախության, անվտանգության և տնտեսության կայուն զարգացման համար: Էներգետիկ համակարգը դիտվում է որպես տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկը: Այդ իսկ պատճառով էներգետիկայի զարգացումը կարևորվում է ինչպես Հայաստանի Հանրապետության արդյունաբերության, տրանսպորտի և սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ ՀՀ կառավարության որդեգրած Կայուն զարգացան ծրագրի իրականացման համար:

Էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականության հիմնահարցերից մեկը հանդիսանում է ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ ապահովել ցածր գներով հուսալի էներգամատակարարում` բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար, միևնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը:

Վերջին տարիների տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխել է մի փուլ, երբ նրա էներգահամակարգը դարձյալ կրում է պետության սոցիալական քաղաքականությունն իրականացնող անմիջական գործիքի դերը և սահմանափակում է մասնավոր սեփականատերերին պատկանող ընկերությունների ջանքերը` շահույթ ստանալու և զարգացման համար ներդրումներ գրավելու ուղղությամբ:

Էներգահամակարգն իր մեջ ներառում է էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերը: Այն ընդգրկում է շուրջ 3200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ, շուրջ 35000 կմ ընդհանուր երկարությամբ տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր, ավելի քան 9000 էլեկտրական ենթակայաններ, շուրջ 140 մլն մ3 տարողությամբ գազի ստորգետնյա պահեստարան, 1740 կմ մայրուղային և ավելի քան 11007 կմ բաշխիչ գազատար ցանցեր, 2227 գազակարգավորիչ կետեր ու բազում այլ հանգույցներ, սարքեր ու սարքավորումներ, որոնց զգալի մասը սպառել են իրենց ծառայության ժամկետները կամ գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում:

Վերջին տարիներին արտադրող հզորությունների, էլեկտրական էներգիայի տեղափոխող, բաշխող ցանցերի սերնդափոխության և արդիականացման համար պետական բյուջեի խողովակներով ներգրավվել են Գերմանական KfW բանկի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), Համաշխարհային բանկի (ՀԲ) միջոցները:

Էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը հիմնականում ուղղված լինելով երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, մեծ ուշադրություն է ցուցաբերում ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման միջոցառումներին, նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Բնական պաշարների ոլորտում քաղաքականության հիմնական ուղղվածությունը հանդիսանում է ընդերքի պահպանությունը, արդյունավետ օգտագործման ու վերարտադրության ապահովումը և երկրաբանական վերահսկողության իրականացումը:

Հայաստանի Հանրապետությունը հարուստ է մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների պաշարներով, որոնք նպաստում են հանրապետության տնտեսական զարգացմանը: Հանքավայրերի արդյունավետ շահագործումը սերտորեն կապակցված է ընդերքի շահավետ և նպատակային օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հետ:

Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է և կարող է տրվել օգտագործման իրավունքով: Սակայն պետությունն առայժմ չունի այդ սեփականության ռացիոնալ շահագործման համար հաստատված տեխնոլոգիական նախագծման նորմեր, հանքավայրերի շահագործման տեխնիկական կանոններ և նորմատիվներ: Դրանց բացակայությունը գործնականում անհնար է դարձնում տվյալ բնագավառում պետությանն ամրագրված խնդիրների իրականացումը, մասնավորապես` հանքային հումքի նկատմամբ տնտեսության պահանջների բավարարման նպատակով ընդերքի արդյունավետ, համալիր օգտագործման ու պահպանության, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության ապահովումը:

ՈՒստի բնական պաշարների ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնահարցերից մեկն էլ ընդերքի պահպանության և օգտագործման բնագավառի օրենսդրական հիմքերի ապահովումն է:

Ստորև ներկայացված է էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում բյուջետային ծրագրերի գծով իրականացվող ծառայությունների շրջանակը.

Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|N |Ծառայությունների շրջանակի   |Շահառուների շրջանակի    |Պետական     |

|  |նկարագրություն              |նկարագրություն          |հատվածի     |

|  |                            |                        |կողմից      |

|  |                            |                        |ծառայության |

|  |                            |                        |փոխհատուցման|

|  |                            |                        |ծավալը      |

|__|____________________________|________________________|____________|

|1.|Էներգետիկայի և  բնական      |ՀՀ բոլոր քաղաքացիներ    |   100%     |

|  |պաշարների բնագավառում       |                        |            |

|  |պետական քաղաքականության     |                        |            |

|  |մշակման, ծրագրերի           |                        |            |

|  |համակարգման և  մոնիտորինգի  |                        |            |

|  |ծրագիր                      |                        |            |

|__|____________________________|________________________|____________|

|2.|Էլեկտրաէներգետիկական        |ՀՀ բոլոր քաղաքացիներ    |   24.5%    |

|  |օբյեկտների կառուցման,       |                        |            |

|  |վերականգնման և  վերանորոգման|                        |            |

|  |ծրագիր                      |                        |            |

|__|____________________________|________________________|____________|

|3.|Էլեկտրամատակարարման         |ՀՀ բոլոր քաղաքացիներ    |   16.7%    |

|  |հուսալիության և             |                        |            |

|  |էներգախնայողության ծրագիր   |                        |            |

|__|____________________________|________________________|____________|

|4.|Վերականգնվող էներգետիկայի   |ՀՀ բոլոր քաղաքացիներ    |    17%     |

|  |ծրագիր                      |                        |            |

|__|____________________________|________________________|____________|

|5.|Ռադիոակտիվ թափոնների        |ՀՀ բոլոր քաղաքացիներ    |   100%     |

|  |վնասազերծման ծառայություններ|                        |            |

|__|____________________________|________________________|____________|

|6.|Ընդերքի ուսումնասիրության,  |ՀՀ բոլոր քաղաքացիներ    |   100%     |

|  |օգտագործման և  պահպանման    |                        |            |

|  |ծառայություններ             |                        |            |

|__|____________________________|________________________|____________|

|7.|Շրջակա միջավայրի            |ՀՀ բոլոր քաղաքացիներ    |   100%     |

|  |պաշտպանություն              |                        |            |

|__|____________________________|________________________|____________|

|8.|Նախնական (արհեստագործական)  |Քոլեջի դասախոսական և    |   100%     |

|  |և  միջին մասնագիտական       |ուսանողական կազմ        |            |

|  |կրթության ծրագիր            |                        |            |

._____________________________________________________________________.

 

15.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի (համակարգի) զարգացման

միտումները

 

Վերջին տարիներին էներգետիկայի ոլորտում ներդրումային քաղաքականության առումով իրականացվում է պետության մասնակցության կրճատում, ինչը պայմանավորված է որոշ ենթակառույցների մասնավորեցմամբ և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցների, ինչպես նաև սեփական միջոցների ներգրավմամբ:

Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ներգրավումը հիմնականում ուղղված է էլեկտրաէներգետիկական օբյեկտների կառուցմանը, վերականգնմանը և վերանորոգմանը:

էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի գծով 2008-2010թթ. ֆինանսավորումը 2005-2007թթ. համեմատ աճել է մի քանի անգամ: Վերջին տարիներին ֆինանսավորման կտրուկ աճը պայմանավորված է այդ տարիներին ծրագրերի հիմնական աշխատանքների իրականացմամբ, որոնց արդյունքում էլ զգալի առաջընթաց է արձանագրվել: Այսպես.

. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր (ՃՄՀԳ)

2008-2010թթ. կատարվել են բոլոր հիմնական սարքավորումների տեղափոխման, մոնտաժման և տեղակայման աշխատանքները, ավարտվել են էներգաբլոկի շինարարական, կարգաբերման և փորձարկման աշխատանքները: Համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանը շահագործման է հանձնվել 2010 թ. ապրիլի 21-ին, տեխնիկական հետևյալ ցուցանիշներով` 271,7 ՄՎտ ընդհանուր դրվածքային, 241,9 դրվածքային էլեկտրական և 434,9 ԳՋ/ժ ջերմային հզորությամբ: Էներգահամակարգում շահագործվող մյուս ջերմային էներգաբլոկների համեմատ, նշված էներգաբլոկում վառելիքի տեսակարար ծախսը շուրջ 2-2,5 անգամ ցածր է, որի շնորհիվ ապահովվում է արտադրանքի ցածր ինքնարժեք: 2010թ. ապրիլից «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի նոր էներգաբլոկի շահագործումը տարեկան կտրվածքով էլեկտրաէներգետիկ համակարգում ստեղծում է շուրջ 12,0 մլրդ դրամ հաշվարկային դրական արդյունք, որն էլ հնարավորություն է տվել ծածկել 2010թ. ապրիլի 1-ից գազի սակագների բարձրացման հետևանքով առաջացող տարբերությունը: Արդյունքում էլեկտրական էներգիայի վաճառքի վերջնական սակագները թողնվեցին անփոփոխ: 2010թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի նոր էներգաբլոկում արտադրվել է 1028,2 մլն կՎտժ էլեկտրական էներգիա, որից` 336,0 մլն կՎտժ էլեկտրական էներգիա առաքվել է ներքին ցանց («Հայաստանի էլ. ցանցեր» ՓԲԸ), իսկ 692,2 մլն կՎտժ էլեկտրական էներգիա առաքվել է Իրան` ներկրված բնական գազի դիմաց: Արդյունքում նախորդ տարվա նկատմամբ համակարգում արտադրվել է 15% ավելի էլեկտրական էներգիա:

. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր (ՃՄՀԳ)

ՃՄՀԳ-ի փոխառության ներքո «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են 110 կՎ ենթակայանների վերականգնման և SCADA/կապի համակարգի առաջին փուլի ներդրման աշխատանքները:

110 կՎ ենթակայանների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 2010թ. սեպտեմբերին, որի արդյունքում Հայաստանի էներգահամակարգի 17 առավել խնդրահարույց ենթակայաններում փոխարինվել են հիմնական սարքավորումները:

SCADA/կապի համակարգի առաջին փուլի ներդրման աշխատանքներն ավարտվել են 2010թ. սեպտեմբերին, որի արդյունքում ստեղծվել է Հայաստանի էներգահամակարգի կառավարման մեկ ամբողջական համակարգ, այդ թվում` համապատասխան կապի, տվյալների և տեղեկատվության հավաքագրման, հաղորդման և պահպանման, էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների կառավարման, ինչպես նաև վերահսկման համակարգեր, որը հնարավորություն կստեղծի էներգահամակարգի ավելի հուսալի, արդյունավետ և կայուն աշխատանքի համար:

SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման աշխատանքներն ընդգրկել են 220 կՎ լարման 14 ենթակայան և 12 արտադրող կայան: Բոլոր ենթակայանները և կայանները Կենտրոնական Կարգավարական Կենտրոնի (ԿԿԿ) հետ կապվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի ամպրոպապաշտպան ճոպանի մեջ ներկառուցված 450 կմ ընդհանուր երկարությամբ օպտիկամանրաթելային OPGW մալուխով, 22 կմ ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխով, ինչպես նաև բարձր հաճախականային կապուղիներով, որոնց միջոցով ենթակայաններից և կայաններից տվյալները մեծ արագությամբ և բարձր ճշտությամբ տեղափոխվում են ԿԿԿ:

SCADA/կապի ներդրումից հետո ԿԿԿ-ում սարքավորումների ազդանշանների քանակն ավելացել է 4,1 անգամ կազմելով 1622, չափման ազդանշանների քանակը` 18,5 անգամ կազմելով 3589, իսկ ռելեական պաշտպանության և հեռահար կառավարման ազդանշանները ընդհանրապես բացակայում էին և SCADA/կապի ներդրումից հետո դրանք կազմել են համապատասխանաբար` 1265 և 194:

. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր (KFW)

Գերմանական KFW բանկի վարկային միջոցների հաշվին ավարտվել են «Վանաձոր-2», «Կամո» և «Ալավերդի-2» ենթակայանների վերականգնման աշխատանքները: Գրեթե բոլոր էլեկտրական սարքավորումները, բացի ուժային տրանսֆորմատորներից, փոխարինվել են նոր արևմտաեվրոպական արտադրության սարքավորումներով: Վերակառուցումից հետո նշված ենթակայանները տարածաշրջանում համարվում են ամենաժամանակակից և տեխնիկապես հագեցված բարձրավոլտ ենթակայաններ:

«Ալավերդի-2» ենթակայանի վերակառուցման արդյունքում տնտեսված շուրջ 1,3 մլն եվրո գումարը KfW բանկի և ՀՀ կառավարության համաձայնությամբ նպատակաուղղվել է «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանի բաց բաշխիչ սարքավորման մասնակի վերակառուցմանը, ինչպես նաև «Գյումրի», «Լոռի», «Գուգարք 1, 2», «Նորադուզ», «Լիճք» օդային գծերի վրա տեղադրված արգելափակիչները և զտիչները նորով փոխարինմանը: Ենթակայանի վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 2010թ. սեպտեմբերին:

Վերականգնումը նպաստել է էներգամատակարարման հուսալիության և անվտանգության բարձրացմանը` նվազեցնելով վթարային անջատումները և չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակները:

. Համաշխարհային բանկի միջոցների հաշվին ավարտվել է «Սիփան» և «Մուսալեռ» 220 կՎ օդային գծերի հիմնական պաշտպանության փոխարինումը նոր միկրոպրոցեսորային դիստանցիոն պաշտպանություններով:

Էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումներն առավելագույնս նպաստում են էներգամատակարարման հուսալիության և անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական և առևտրային կորուստների նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների քանակի կրճատմանը, շահագործման ծախսերի իջեցմանը:

Այսպես, 2009-2010թթ. ընթացքում նախորդ երկու տարիների համեմատ էներգահամակարգում բավականաչափ նվազել են վթարները` մոտ 3,8 անգամ կամ 74.2%-ով և խախտումները` մոտ 1.09 անգամ կամ 8.4%-ով:

Իսկ բարձրավոլտ էլեկտրացանցերում տեխնոլոգիական կորուստները 2008թ-ի համեմատ 2009թ. նվազել են 0,24 %- ով:

. Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Վերականգնվող Էներգետիկայի Ծրագրի (ՎԷԾ) շրջանակներում նախատեսված էր 2008-2009 թթ. հանրապետության համար ապահովել համապատասխանաբար` 80 և 105 ՄՎտ վերականգնվող էներգետիկ տեղակայված արտադրող հզորություններ` համապատասխանաբար` 208 և 256 մլն. կՎտժ տարեկան արտադրանքով: ՎԷԾ իրագործման արդյունքում գերակատարվել են նշված նպատակային ցուցանիշները: Այսպես, 2008 և 2009 թվականների դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է 88 և 106 ՄՎտ վերականգնվող էներգետիկ տեղակայված արտադրող հզորություն համապատասխանաբար` 232 և 304.2 մլն. կՎտժ տարեկան արտադրանքով:

2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՎԷԾ իրագործման արդյունքում 3 738 869.32 ԱՄՆ դոլարի չափով վարկավորվել է 23 նոր ՓՀԷԿ-ների շինարարություն: 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նախատեսված էր վարկավորել 3 250 000 ԱՄՆ դոլարի չափով, շեղումը պայմանավորված է այդ շուկայի էական աշխուժացմամբ: 2009 թվականին ՎԷԾ իրագործման արդյունքում 1 248 202 ԱՄՆ դոլարի չափով վարկավորվել է 3 նոր ՓՀԷԿ-ների շինարարություն: 2009 թվականին նախատեսված էր վարկավորել 1 991 800 ԱՄՆ դոլարի չափով, շեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պլանավորումը իրականացվել էր` հաշվի առնելով նախորդ տարիների ցուցանիշները, սակայն 2009 թվականից այդ ոլորտում ՓՀԷԿ-ների վարկավորման պահանջարկը նվազեց, և 2010 թվականին իրականացվել է ընդամենը 12 500 ԱՄՆ դոլարի վարկավորում, որը համապատասխանում է այդ տարի պլանավորված ցուցանիշին:

Այսպիսով ՎԷԾ իրագործման արդյունքում վարկավորվել է շուրջ 26 նոր ՓՀԷԿ-ների շինարարություն` շուրջ 42 ՄՎտ տեղակայված նոր հզորություններով:

. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երկրաջերմային էներգիայի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2009թ. ստորագրվել են հետևյալ երեք պայմանագրերը`

«Երկրաբանական դաշտային հետախուզական աշխատանքներ, Գրիձոր և Քարքար երկրաջերմային տեղանքների մագնիսաթելուրային զոնդավորում», «ՄԹ արդյունքների մեկնաբանում», «Երկրաջերմային փորձագետ»:

«Երկրաբանական դաշտային հետախուզական աշխատանքներ, Գրիձոր և Քարքար երկրաջերմային տեղանքների մագնիսաթելուրային զոնդավորում»

Ըստ նախագծի տեխնիկական առաջադրանքի նախատեսված էր Քարքար և Գրիձոր երկու պոտենցիալ տեղամասերում անցկացնել երեք հիմնական տիպի հետազոտություններ.

1. Իրականացվել է երկրաբանական դաշտային նախնական հետախուզություն:

2. Իրականացվել է նմուշառում բոլոր աղբյուրներից և մակերևութային ջրերից:

3. Իրականացվել է մագնիսաթելլուրային հետազոտություններ Գրիձոր, Քարքար պոտենցիալ երկրաջերմային տեղանքների համար:

«ՄԹ արդյունքների մեկնաբանում»

Ելնելով խորքային ջերմության հեռանկարայնության վերաբերյալ Գրիձոր և Քարքար տեղամասերում և նրանց հարակից տեղամասերում նախկինում, ինչպես նաև «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական ընկերության կողմից 2009թ. կատարած երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական (ՄԹ և ԱԷՄ) ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը հանգեցրել է այն եզրակացության, որ նշված ուսումնասիրությունների պայմանական գնահատականների գումարային արդյունքում, որպես 3D սեյսմիկ աշխատանքների իրականացման հեռանկարային տարածք առաջարկվում է Քարքար տեղամասը:

Եռաչափ մագնիսաթելուրային - ՄԹ ուսումնասիրություն, գրավիմետրական հետազոտություն և հողից արտազատված գազերի (CO2) ուսումնասիրություն Քարքարի տեղանքում և հարակից տարածքներում, առաջադրանքի մրցութային գործընթացն ընթացքի մեջ է:

Բնական պաշարների ոլորտի զարգացումը ընթացել է հիմնականում բյուջետային և արտաբյուջետային հատկացումների հաշվին ապահովելու`

. վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և բնական հավասարակշռվածությունն ապահովող պայմանները,

. չվերականգնվող բնական ռեսուրսների գծով դրանց բանական և արդյունավետ օգտագործումը:

Բնագավառի զարգացումն ընթացել է համապատասխան հաստատված ծրագրերի իրագործման միջոցով:

2007-2009թթ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքների մոտ 3 անգամ ֆինանսավորման աճի շնորհիվ համակարգում իրականացվել են.

1. «ՀՀ 1:50000 մասշտաբի երկրաբնապահպանական հետազոտություններ և քարտեզագրություն Երևան քաղաքի և նրա մերձակա տարածքներում (K-38-137-Բ, Գ; K-38-138-Ա, Բ) թերթերի տարածքում» ենթածրագիրը, որի արդյունքների հիման վրա ներկայացվել է ամփոփ հաշվետվություն: Ներկայացվել են նշված տարածքների երկրաբնապահպանական վիճակը, առաջարկություններ են արվել վիճակի բարելավման և նոր ծրագրեր կազմելու համար: Այս ծրագրի արդյունքներից ենթադրվում է, որ նույն ծրագրով հետազոտություններ անհրաժեշտ է իրականացնել նաև հանրապետության մյուս մարզերում: Ենթածրագիրը իրականացվել է 2007-2009թթ. ընթացքում, պետական բյուջեի կողմից ֆինանսավորումը կազմել է 15.0 մլն.դրամ:

2. «Կովկասի և հարակից տարածքների 1:1 000 000 մասշտաբի երկրաբանական ատլասի կազմման և «Կովկաս-Ղրիմ-Կարպատյան մարզերի երկրաբանական կառուցվածքը»» միջազգային նախագծի իրականացման աշխատանքները: Արդյունքում ներկայացվել են ստեղծվել են ՀՀ տարածքի 1:1 000 000 մասշտաբի երկրաբանական, տեկտոնական, երկրաֆիզիկական, հիդրոերկրաբանական, հանքային և բուժիչ ջրերի, երկրաբնապահպանական, հանքահումքային համալիրի ենթակառուցվածքների, հանքածագումնաբանական ոչ մետաղական օգտակար հանածոների շերտերով և այլն թվով 12 քարտեզներ: Ծրագիրն իրականացվել է 2008- 2009թթ. ընթացքում, պետական բյուջեի կողմից ֆինանսավորումը կազմել է 22.0 մլն.դրամ:

3. «Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (Կ-38-126-Վ,Գ; Կ-38-138-Ա,Բ,Վ,Գ) թերթեր»-ի տարածքում աշխատանքների կատարման համար պետական բյուջեի ֆինանսավորումը կազմել է 44.8 մլն.դրամ: Կատարված աշխատանքների արդյունքում ստացվել են այնպիսի արդյունքներ, ինչպիսիքն են երկրաբանական կառուցվածքի փոփոխությունները, ինչպես նաև նոր հանքերևակումների հայտնաբերումը:

4. «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում» ծրագրի պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է 31.0 մլն.դրամ: Կատարված աշխատանքների արդյունքում կազմվել են ՀՀ տարածքի սողանքների կադաստրը և 1:200000 մասշտաբի ՀՀ տարածքի սողանքային քարտեզը, նշվել են առավել վտանգավոր սողանքային գոտիները և արվել է առաջարկություն ավելի մանրամասն ուսումնասիրել ռիսկային գոտիները` համապատասխան առաջարկություններ կատարելով:

Վերոնշյալ չորս ծրագրերով իրականացված աշխատանքների արդյունքները շատ կարևոր տեղեկատվության աղբյուրներ են: Գործող օրենքների համաձայն այդ աշխատանքների հաշվետվությունները հանձնվել և գրանցվել են «Հանրապետական երկրաբանական Ֆոնդ» ՊՈԱԿ-ում:

Ներկայացվել է «ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում «Arc GIS միջավայրում»» ենթածրագրով միջանկյալ հաշվետվություն` Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայքի և Սյունիքի մարզերի հանքային երևակումների վերաբերյալ, իսկ 2011թ-ին կներկայացվի Արարատի և Արագածոտնի մարզերի մասին: Ծրագիրը նպաստում է ՀՀ տարածքում բազմամյա երկրաբանահետախուզական աշխատանքների (ԵՀԱ) արդյունքում հայտնաբերված պինդ օգտակար հանածոների և երևակումների հետ կապված բազմաթիվ փաստաթղթերի, քարտեզների, գծագրական նյութերի, եզրակացությունների, առաջարկությունների, տեղեկանքների լիարժեք օգտագործումը ապագայում ԵՀԱ պլանավորման, ԵՀ ուսումնասիրությունների հետագա ուղղությունների մշակման, անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղեկանքների տրամադրման համար:

Չնայած դրան, որ «Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսված աշխատանքները վերջին տարիներին կատարվել են ժամանակին և 100%-ով, 2009թ.-ին այս ծրագրի գծով աշխատանքները կատարվել են մասամբ: 2009թ 324 «Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայություններ» ծրագրի գծով ֆինանսավորումը եղել է 152,2 մլն դրամ, որից «Ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի տեղամասերի քարտեզագրման աշխատանքների իրականացում» ծրագրի ֆինանսավորման չափը կազմել է 120,2 մլն դրամ: Սակայն ծրագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 22.8%-ով` 27,3 մլն դրամի` Արարատի մարզի բնակչության կողմից խոչընդոտներ ստեղծվելու պատճառով: Չօգտագործված` 92,4 մլն դրամ գումարը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե: Իսկ այդ գումարի սահմաններում իրականացվել են միայն հանույթային աշխատանքները, պարզաբանվել են և հիմնավորվել են մի շարք երկրաբանական շերտախմբերի հասակները` առանձնացնելով նոր ֆաունիստական հորիզոններ: Իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը հանձնվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ին:

 

Երկրաբանահետախուզական աշխատանքների ֆինանսական ցուցանիշները (2004-2010թթ.) ներկայացված է ներքոհիշյալ աղյուսակում (հազ. դրամ).

 

.______________________________________________________________________

| |Ցուցանիշի անվանումը|      Կատարված աշխատանքներ                     |

| |                   |_______________________________________________|

| |                   |      2004     |    2005       |     2006      |

| |                   |_______________|_______________|_______________|

| |                   |Հաստատ-|Փաստացի|Հաստատ-|Փաստացի|Հաստատ-|Փաստացի|

| |                   |ված    |       |ված    |       |ված    |       |

|_|___________________|_______|_______|_______|_______|_______|_______|

| |         2         |   4   |   5   |   6   |   7   |   8   |   9   |

|_|___________________|_______|_______|_______|_______|_______|_______|

| |Երկրաբանահետախուզա-|15500.0|15500.0|20000.0|20000.0|19000.0|19000.0|

| |կան աշխատանքներ    |       |       |       |       |       |       |

.______________________________________________________________________

 

.__  ________________________________________________________________.

| |  |                Կատարված աշխատանքներ                           |

| |  |_______________________________________________________________|

| |  |     2007      |      2008     |     2009      |    2010       |

| |  |_______________|_______________|_______________|_______________|

| |  |Հաստատ-|Փաստացի|Հաստատ-|Փաստացի|Հաստատ-|Փաստացի|Հաստատ-|Փաստացի|

| |  |ված    |       |ված    |       |ված    |       |ված    |       |

|_|  |_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

| |  |  10   |   11  |  12   |   13  |  14   |   15  |   16  |   17  |

|_|  |_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

| |  |69000.0|68394.0|41000.0|39324.0|152200.|59113.0|15000.0|15000.0|

| |  |       |       |       |       |       |       |       |       |

.__  ________________________________________________________________.

 

Աղյուսակում ներկայացված տվյալներից երևում է, որ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով առավելագույն հատկացում կատարվել է 2009թ., իսկ վերջին երկու տարիներին` 2010-2011թթ ընթացքում ֆինանսական ճգնաժամի պատճառով բնական պաշարների ոլորտում ֆինանսավորումը կրճատվել է մոտ 3,5 անգամ:

 

15.2. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Էներգետիկ համակարգի հիմնական խնդիրները շարունակվելու են կապված լինել բնագավառի զարգացման` ներդրումային, ֆինանսական և այլ ծրագրերի մշակմամբ, բարոյապես ու ֆիզիկապես մաշված առանձին օբյեկտների ու կառույցների հրատապ վերակառուցման ու արդիականացման գործում առկա վարկերի արդյունավետ օգտագործման և հնարավոր նոր վարկերի ձեռքբերման, սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և արտադրական հզորությունների ողջամիտ օգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետագա կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի շարունակական ազատականացման և տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրացման գործընթացի ակտիվացման հետ (տես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն, էջ 13-14):

Այս խնդիրների լուծումը կապահովի հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում, որն էլ իր հերթին կխթանի երկրի տնտեսական կայուն զարգացմանը:

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից են նաև հանրապետությունում գազամատակարարման շահագործման անվտանգության ապահովումը:

Էներգետիկ համակարգի խնդիրների շարքում կարևորվում է ջերմամատակարարման համակարգի վերականգնումը, որն անմիջականորեն կհանդիսանա երկրում էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրման արդյունքը, ինչպես նաև կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում դասվում են.

. «Գյումրի-2» ենթակայանի վերականգնումը,

. Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնումը,

. Երկրաջերմային ուսումնասիրության իրականացումը և արդյունքների մեկնաբանությունը,

. Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների իրականացումը,

. Համայնքների գազաֆիկացումը:

 

2. Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ

ժամանակահատվածում

 

2.1. Նպատակները

 

Էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը հիմնականում ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, որոնք իրենց հերթին կազմում են տնտեսության կայուն զարգացման հիմնական գործոնների զգալի մասը:

 

Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի հիմնական նպատակներն են.

. Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը,

. էներգետիկայի բնագավառի անվտանգության ողջամիտ մակարդակի ապահովումը, այդ թվում.

- ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույն օգտագործման ապահովումը,

- տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ և ողջամիտ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը:

. Հանրապետությունում գազամատակարարման ցանցի վերազինումը, ինչպես նաև կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների շահագործման անվտանգության ապահովումը:

Միջնաժամկետ հատվածում բնական պաշարների ոլորտի կարևորագույն նպատակներն են.

. բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումը,

. ընդերքի պահպանությունը, արդյունավետ օգտագործման ու վերարտադրության ապահովումը և երկրաբանական վերահսկողության իրականացումը:

. շրջակա միջավայրի աղտոտման (ներառյալ` ռադիոակտիվ աղտոտման) կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը:

Բնական պաշարների ոլորտի նպատակներն անմիջականորեն բխում են ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 26-ի N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ծրագրի դրույթներից:

 

2.2. Գերակայությունները

 

Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում գերակայություններն ամփոփված են հետևյալ աղյուսակում:

 

._____________________________________________________________________.

|  |     Գերակա ուղղություն       |Հիմնավորում` համապատասխան          |

|  |______________________________|հղումներով կառավարության           |

|  |   2012  |  2013   |   2014   |տնտեսական և  քաղաքական ծրագրերին   |

|__|______________________________|___________________________________|

| 1|Էլեկտրաէներգիա արտադրող       |1. Համաձայն ՀՀ կառավարության 2008  |

|  |հզորությունների ստեղծում և    |թվականի ապրիլի 26-ի N 380-Ա        |

|  |վերազինում                    |որոշմամբ հավանության արժանացած     |

|__|______________________________|Հայաստանի Հանրապետության           |

| 2|Սեփական վերականգնվող          |կառավարության ծրագրի 4.3.11.1 կետի |

|  |էներգառեսուրսների ողջամիտ     |2. Համաձայն ՀՀ կառավարության       |

|  |յուրացման խթանում             |2008թ. հոկտեմբերի 30-ի N 1207-Ն    |

|__|______________________________|որոշմամբ հաստատված Կայուն զարգացման|

| 3|Հանրապետությունում            |ծրագրի 8.4. «Էներգետիկա» բաժնի     |

|  |գազամատակարարման ցանցի        |                                   |

|  |վերազինում                    |                                   |

|__|______________________________|___________________________________|

| 4|Ընդերքի պահպանության          |                                   |

|  |վերարտադրության արդյունավետ և |                                   |

|  |համալիր օգտագործման ապահովում |                                   |

|__|______________________________|___________________________________|

| 5|Շրջակա միջավայրի աղտոտման     |Համաձայն ՀՀ կառավարության 2008     |

|  |(ներառյալ` ռադիոակտիվ         |թվականի ապրիլի 26-ի N 380-Ա        |

|  |աղտոտման) կանխարգելումը,      |որոշմամբ հավանության արժանացած     |

|  |վտանգավոր քիմիական ու         |Հայաստանի Հանրապետության ծրագրի    |

|  |ռադիոակտիվ նյութերի և         |4.3.10.1 կետի                      |

|  |թափոնների կառավարումը, բնական |                                   |

|  |և  մարդածին ազդեցությունների  |                                   |

|  |կանխատեսման համակարգի         |                                   |

|  |զարգացումը                    |                                   |

._____________________________________________________________________.

 

3. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում (համակարգում) իրականացվելիք

ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում գոյություն ունեցող ծրագրերն անմիջականորեն նպաստում են ոլորտների ընդհանուր նպատակների ու գերակայությունների իրականացմանը, որոնք էլ ուղղակիորեն բխում են կառավարության որդեգրած քաղաքականությունից:

1. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր (ՃՄՀԳ)

ՃՄՀԳ-ի աջակցությամբ իրականացվող Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի շրջանակներում «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում կառուցվել է նոր էներգաբլոկ` 271,7 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, 245,9 ՄՎտ դրվածքային էլեկտրական հզորությամբ:

Հանրապետությունում գործող ՋԷԿ-երի համեմատ նոր էլեկտրակայանը ունի բարձր բնապահպանական ցուցանիշներ, նույն դրվածքային հզորությունների դեպքում նոր էլեկտրակայանն ավելի քիչ արտանետումներ ունի գործող կայանների համեմատ, մասնավորապես` ազոտի օքսիդներ` (NO2) շուրջ 9 անգամ, ածխաթթու գազ` (CO2) մոտ 2 անգամ, ածխածնի օքսիդ` (CO) մոտ 3,8 անգամ, ինչպես նաև ջրի օգտագործման կրճատումը 3,6 անգամ:

Գոյություն ունեցող Երևանի ՋԷԿ-ը լրիվ կոնդենսացիոն (առանց ջերմային էներգիայի առաքման) ռեժիմներում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսում է 450-500 գ/կՎտժ վառելիք, իսկ նույն ռեժիմներում նոր կայանը ծախսում է 219,9 գ/կՎտժ, իսկ ջերմաֆիկացիոն (առավելագույն ջերմային սպառում) ռեժիմներում համապատասխանաբար` 374 գ/կՎտժ և 177,9 գ/կՎտժ:

Ծրագիրն իրականացվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

2. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիր (KfW)

KfW բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է վերականգնել «Գյումրի-2» ենթակայանը:

«Գյումրի-2» ենթակայանն ունի տեղական և տարածաշրջանային ռազմավարական կարևորություն: Վերականգնման արդյունքում կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը, կնվազի վթարային անջատումների և չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակները:

Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:

3. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր (KfW)

KfW բանկի մասով «Տարածաշրջանային հզորության փոխանակում-I, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդման վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում «Ալավերդի-2» ենթակայանի վերակառուցման արդյունքում տնտեսված շուրջ 1,3 մլն եվրո գումարը KfW բանկի և ՀՀ կառավարության համաձայնությամբ նպատակաուղղվել է «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանի բաց բաշխիչ սարքավորման ամբողջական վերակառուցմանն, ինչպես նաև «Գյումրի», «Լոռի», «Գուգարք 1, 2», «Նորադուզ», «Լիճք» օդային գծերի վրա տեղադրված արգելափակիչները և զտիչները նորով փոխարինմանը: Վերակառուցման արդյունքում կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը, կվերանա վթարային անջատումները և չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակները:

Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:

4. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երկրաջերմային էներգիայի դրամաշնորհային ծրագիր

«Երկրաջերմային էներգիայի ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրվել է 2009թ. փետրվարի 26-ին:

Ծրագրի իրականացման նպատակով Գլոբալ բնապահպանական միջոցառումների Գեոֆոնդ 2 միջոցներից Հայաստանին տրամադրվել է 1.5 մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Երկրաջերմային էներգիայի ծրագրի նպատակն է գնահատել առավելագույն մեծ երկրաջերմային ներուժ ունեցող երկրաջերմային տեղամասի հետազոտական հորատման կենսունակությունը: Ծրագրի արդյունավետության հիմնական ցուցանիշը հետախուզական հորատանցք հորատելու կամ չհորատելու որոշումն է` կախված հետախուզական աշխատանքների արդյունքներից: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք հետախուզական աշխատանքները կհանդիսանան միջազգային լավագույն պրակտիկային համահունչ իրականացվող հետախուզական աշխատանքների փորձ: Հետևաբար, այդ փորձը կարող է կիրառվել Հայաստանում կամ նմանատիպ երկրաբանական կառուցվածք ունեցող այլ երնկներում երկրաջերմային հետախուզությունների համար:

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի կողմից:

5. Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ (ՀՀ պետբյուջե) Ծրագրի շրջանակներում իրականացվում է միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում` մարդկանց և շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար:

Ծրագիրն իրականացվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի կողմից:

6. Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն (ՀՀ պետբյուջե)

Ծրագրի շրջանակներում կշարունակվի երկրաբանական ֆոնդի գործունեության արդյունավետության բարձրացումը` նպատակաուղղված նրա հիմնական գործառույթների իրականացման ապահովմանը:

Ծառայությունը մատուցվում է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից:

 

3.2. Նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրեր

 

Միջնաժամկետ հատվածում նոր նախաձեռնությունների գծով Էներգետիկայի ոլորտում ծրագրվում է իրականացնել`

1. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագիր (KfW)

KfW բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է վերականգնել Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը, մասնավորապես Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի Տաթև, Շամբ և Սպանդարյան հիդրոէլեկտրակայանների հիմնական սարքավորումների ու սարքերի նախագծային հզորությունների ու պայմանների վերականգնումն է, ըստ որի կբարձրանա կայանների շահագործման հուսալիությունը, ինչպես նաև հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի քանակը և որակը:

Տաթև ՀԷԿ-ը, որը նախագծված է որպես պիկային կայան, ներկայումս միակ կայանն է, որ աշխատում է որպես ռեակտիվ հոսանքի կոմպենսատոր և կարգավորում է Հայաստանի և Իրանի սեզոնային փոխհոսքերը:

Ծրագիրն իրականացվում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կողմից:

 

ԳԼՈՒԽ 16. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ

 

16.1. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1.1. Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ընդհանուր նկարագիրը.

ՓՄՁ-ի ոլորտն իր առանձնահատկություններով և զարգացմամբ նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:

ՓՄՁ-ի պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է:

 

1.2. Վերջին երկու տարիների Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի

զարգացման միտումները

 

2002 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնց ֆինանսավորումը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների համաձայն ապահովվում է ՀՀ պետական բյուջեից` առանձին տողով: ՓՄՁ-ի ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության ծրագրերի (գործարար ծրագրերի ու նախաձեռնությունների) արդյունավետ և նպատակային իրականացմամբ, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանը նպատակաուղղված համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ և կայացմամբ:

Ընդհանուր առմամբ 2002-2009 թվականներն ընկած ժամանակահատվածում ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 2.5 մլրդ դրամ, աջակցություն է ցուցաբերվել շուրջ 25.000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների:

ՓՄՁ պետական աջակցության 2009թ. ծրագրի իրականացման համար ՀՀ 2009թ. պետական բյուջեից նախատեսվել և հատկացվել է 573.5 մլն դրամ, իսկ 2010թ.` 150.0 մլն դրամ: 2009թ. աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 4700 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների, 2010թ.` 3766: Բացի այդ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է 2009թ. շուրջ 135.3 մլն դրամ, իսկ 2010թ.` 122.0 մլն դրամ:

2009թ. ընթացքում ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում 57 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է 296.2 մլն դրամի վարկային երաշխավորություն` ապահովելով 506.6 մլն դրամի վարկային փաթեթ, իսկ 2010թ. տրամադրվել է 63.5 մլն դրամի երաշխավորություն 13 ՓՄՁ-ի սուբյեկտների` ապահովելով 136.3 մլն դրամի վարկային փաթեթ:

Ընդհանուր առմամբ ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում 2004-2010 թվականներին 370 ՓՄՁ-ի սուբյեկտների տրամադրվել է 1,51 մլրդ դրամի վարկային երաշխավորություն` ապահովելով շուրջ 2,8 մլրդ դրամի վարկային փաթեթ: Աջակցություն ստացած 370 ՓՄՁ-ի սուբյեկտների վարկային պարտավորության ընդհանուր չափը կազմել է շուրջ 3.5 մլրդ դրամ:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ուղղությամբ 2009թ. իրականացվել է 11, 2010թ.` 9 ծրագիր Հայաստանի Հանրապետության մարզերում` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ՄԱԶԾ/Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ համատեղ ծրագրի շրջանակներում:

ՀՀ մարզերում հյուրատնային գործունեության զարգացման նպատակով ՀՀ Լոռու և ՀՀ Սյունիքի մարզերում իրականացվել է հյուրատների կլաստերի զարգացման ծրագիրը: Սույն ծրագրի շրջանակներում մշակվել է կլաստերի զարգացման ռազմավարությունը, հիմնադրվել են հյուրատների մարքեթինգային կենտրոններ:

 

1.3. Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ընդհանուր խնդիրները.

 

Չնայած նրան, որ վերջին տարիներին Հայաստանում հիմնականում լուծվել են ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հիմնախնդիրներ ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) և տեխնիկական աջակցության ուղղություններով, սակայն երկրում դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ.

. ձեռնարկատիրական գործունեության խթանման համապատասխան ենթակառուցվածքների և մեխանիզմների անբավարարությունը,

. ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությունը` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ,

. սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակասը,

. գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարությունները,

. ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացման, վերջիններիս կողմից թողարկվող արտադրանքի արտահանման հնարավորությունների պակասը:

 

2. Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի նպատակները և

գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

 

2.1. Նպատակները

 

ՄԺԾԾ ժամանակահատվածում ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության ռազմավարական նպատակներն են`

1. գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես, կանանց, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար` նախապատվություն տալով Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին,

2. աջակցության նոր մեխանիզմների (նոր մոտեցումների) կիրարկմամբ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության գործող համակարգից աջակցության նոր համակարգին անցման նախապատրաստումը և իրականացումը, ինչը կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցության արդյունավետության բարձրացմանը:

Վերոհիշյալ նպատակները համահունչ և փոխկապակցված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրային միջոցառումների ցանկում ընդգրկված ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրի նպատակային ուղղությունների հետ:

 

2.2. Գերակայությունները

 

Առաջիկա 3 տարիների ռազմավարական նպատակներով պայմանավորված ՓՄՁ-ի ոլորտի գերակայություն է նորարարություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնող ու կիրառող («ագրեսիվ» նորարարական նախաձեռնություններ ունեցող), ինչպես նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերումը` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծման և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով երկրում գործազրկության մակարդակի կրճատմանը:

 

3. ՄԺԾԾ ժամանակահատվածում Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում

իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրի շրջանակներում նախատեսված ծրագրային ուղղություններն (ծրագրային միջոցառումները) ուղղված են ՀՀ մարզերում նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի ՀՆԱ-ում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը:

Ըստ առանձին ծրագրային ուղղությունների (ծրագրային միջոցառումների) ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրի իրականացումից ակնկալվում է.

1. Մշակել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղի գործունեության նոր մոդելը և այն փորձնական ներդնել նախապես ընտրված 2 մասնաճյուղերում: Նոր մոդելի փորձարկումից հետո այն հաջորդ տարվա ընթացքում կներդրվի նաև մնացած մարզային մասնաճյուղերում.

2. Աջակցություն ցուցաբերել առնվազն 150 սկսնակ գործարարի` ապահովելով շուրջ 30 նոր գրանցված կազմակերպություններ, շուրջ 50 նոր ստեղծված աշխատատեղեր Հայաստանի Հանրապետության մարզերում.

3. Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագրի շրջանակներում իրականացնել տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման 2 ծրագիր նախապես ընտրված 2 տեսակի արտադրանքի ուղղությամբ` ծրագրում ներգրավելով 20-30 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների.

4. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի արտահանմանն աջակցության ծրագրով նախատեսված առանձին ուղղություններով աջակցություն ցուցաբերել 30-40 ՓՄՁ-ի սուբյեկտների.

5. ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագրով նախատեսված առանձին ուղղություններով աջակցություն ցուցաբերել 40-50 ՓՄՁ-ի սուբյեկտների.

6. ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող 10-15 ՓՄՁ-ի սուբյեկտների.

7. ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում ապահովել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող 2-3 ՓՄՁ-ի սուբյեկտների.

8. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ծրագրով նախատեսված առանձին ուղղություններով աջակցություն ցուցաբերել 80-100 ՓՄՁ-ի սուբյեկտների.

9. Տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերի շրջանակներում տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ընդհանուր առմամբ 3000-4000 ՓՄՁ-ի սուբյեկտներին (նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի 80-100 ՓՄՁ-ի սուբյեկտներին).

10. ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի ձևավորման և զարգացման ծրագրի շրջանակներում ուսուցողական աջակցություն ցուցաբերել 150-200 ՓՄՁ-ի սուբյեկտներին.

11. Հայաստանում Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում նորարարական և միջազգայնացման աջակցություն ցուցաբերել շուրջ 70 ՓՄՁ-ի սուբյեկտների (գործարար համագործակցության հաստատման միջոցառումների կազմակերպում և (կամ) Հայաստանի գործարարների մասնակցության ապահովում գործընկերների կողմից կազմակերպվող միջոցառումներին).

12. Աշխատանքներ իրականացնել Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես ՓՄՁ-ի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:

ՓՄՁ-ի ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերի համար պետական բյուջեից 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է հատկացնել յուրաքանչյուր տարվա համար 150 - ական մլն դրամ, որի սահմաններում կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությունը (100-ական մլն դրամ) և «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» ծրագրային միջոցառումը (50-ական մլն դրամ):

Տեխնիկական աջակցության բնույթի ծրագրային միջոցառումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, ազատ դրամական միջոցների, խնայողությունների, ինչպես նաև միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների միջոցների հաշվին:

Ծրագրով նախատեսված «ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն» ծրագրային միջոցառումը (ծրագրային ուղղությունը) վարկային երաշխավորությունների տրամադրման մասով կիրականացվի ձևավորված դրամագլխի ամորտիզացումների հաշվին, իսկ կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:

 

16.1.2. Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի նկարագրությունը և

հիմնական խնդիրները

 

1.2. Զբոսաշրջության ոլորտի նկարագիրը.

 

Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001թ-ից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 25%:

Զբոսավարների և ուղեկցորդների գործունեության լիցենզավորման գործընթացի շրջանակներում 2009 թ-ին զբոսավարի գործունեության լիցենզիա են ստացել 17 զբոսավար, և այսօր զբոսաշրջիկներին զբոսավարի ծառայություն են մատուցում 140 զբոսավար և 2 ուղեկցորդ, իսկ 2010 թ-ին զբոսավարի գործունեության լիցենզիա են ստացել 22 զբոսավար, և այսօր զբոսաշրջիկներին զբոսավարի ծառայություն են մատուցում մոտ 180 զբոսավար և 2 ուղեկցորդ:

Շարունակելով հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացը որակավորման 2009թ. վկայականներ են ստացել 7 հյուրանոց և 4 զբոսաշրջային տուն, այնուհետև 14 հյուրանոց և 11 զբոսաշրջային տուն` 2010թ.:

 

1.2.2. Զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները.

 

2000 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են զբոսաշրջության զարգացման պետական տարեկան ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, մասնավորապես Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի ձևավորմանը և շարունակական կատարելագործմանը:

2002-2009 թվականներին ընկած ժամանակահատվածում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են 40-ից ավելի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին, գովազդային նյութերի հազարավոր տպագրական և տեսանյութեր են տարածվել պահանջարկի շուկաներում, հարյուրավոր մասնագիտացած լրագրողների և տուրօպերատորների համար Հայաստան ճանաչողական այցեր են կազմակերպվել, ինչի արդյունքում 2000 թվականին 45 հազար միջազգային այցելուների թիվը դինամիկ աճ է գրանցել հասնելով 680 հազարի 2010 թվականին, միաժամանակ 2009 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 19%:

2008 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 558440` 2007թ. համեմատ աճելով 9.4%-ով: Չնայած 2009թ. ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների անկմանը, Հայաստանում միջազգային զբոսաշրջային այցելությունների անկում չի արձանագրվել: 2009թ. Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 575 281` 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ (558443) աճելով 3%-ով: Պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են, որ 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային այցելությունների թիվը կազմել է 487902, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 15.6%-ով:

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության իրականացման շրջանակներում 2005թ. Հայաստանում գործողության մեջ են դրվել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» (10.06.2004թ. N 946-Ն) և «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»

(10.06.2004թ. N 945-Ն) ՀՀ կառավարության որոշումները, որոնց համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանալով ՀՀ կառավարության լիազորած մարմինը իրականացնում է Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

2009 թվականին Հայաստան են այցելել մոտ 575 281 միջազգային զբոսաշրջիկ` 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ապահովելով 3% աճ:

2010 թվականին Հայաստան են այցելել մոտ 684 000 միջազգային զբոսաշրջիկ` 2009 թվականի նույն ժամանակաշրջանի 575281 դիմաց ապահովելով մոտ 19% աճ:

 

1.3.2. Զբոսաշրջության ոլորտի խնդիրները.

 

Զբոսաշրջության ոլորտի կարևոր խնդիրներից է զբոսաշրջային գործունեության ապակենտրոնացումը մայրաքաղաքից դեպի Հայաստանի մարզեր նպաստելով տնտեսության տարածքային զարգացմանը: Նոր զբոսաշրջային կենտրոնների հայտարարումը և զարգացումը, նոր զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը, զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացումը հանդիսանում են այն խնդիրները, որոնց լուծմանը ուղղված են լինելու առաջարկվող ծրագրային միջոցառումները:

 

2.1.2. Նպատակները.

 

Զբոսաշրջության ոլորտի 2012-2014 թթ. պետական քաղաքականության հիմնական նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.

1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով` տարեկան շուրջ 20 տոկոսով,

2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,

3) աշխատատեղերի ստեղծմամբ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 955-Ն
Որոշում