040.0955.180711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(18-րդ մաս)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
(18-րդ մաս)
2.2.2. Զբոսաշրջության ոլորտի գերակայությունները.
2012-2014 թվականներին զբոսաշրջության ոլորտի գերակայություններն են.
1. Միջազգային զբոսաշրջային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ապահովում և Հայաստանի շարունակական ինտեգրում միջազգային զբոսաշրջային շուկա,
2. Զբոսաշրջության ոլորտում որակի համակարգի կատարելագործումը և շահագործում,
3. Հայաստանի ամբողջ տարածքում մշակութային և բնական ժառանգության պահպանում և վերականգնում, Հայաստանի մարզերում զբոսաշրջության և հանգստի կենտրոնների ձևավորում,
4. Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացում` ուղղված զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, զբոսաշրջային ռեսուրսների գնահատմանը և գույքագրմանը, նոր զբոսաշրջային ռեսուրսների և գրավչությունների բացահայտմանը և ձևավորմանը, զբոսաշրջային նոր, գրավիչ և մրցունակ փաթեթների ձևավորմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ու ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացման ապահովմանը:
Զբոսաշրջության ոլորտի ծախսային ծրագրերը.
Զբոսաշրջության ոլորտի ծախսային ծրագրերի իրականացման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության կայուն զարգացումը` զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ժամանակակից բարձրարդյունավետ ու մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով: Մասնավորապես, Հայաստանը դարձնել միջազգային շուկայում հաճախելի երկրներից մեկը, Հայաստանի, որպես ներդրումների համար ապահով, զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի շարունակական ձևավորումն ու ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում: «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի ներքո 2012-2014 թվականներին ծրագրային միջոցառումները ուղղված կլինեն.
. հայկական զբասաշրջային արդյունքի որակի կայուն ապահովմանը,
. Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային զբոսաշրջային շուկա,
. միջազգային ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճի ապահովմանը:
1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության իրականացում, գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում
. 2012-2014 թթ. Հայաստանի զբոսաշրջային արդյունքը կներկայացվի մոտ 15-ից ավել համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային ցուցահանդեսներում:
2. Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում
2012-2014թթ. կապահովվի պետական մասնակցությունը կազմակերպվող ամենամյա ազգային, մշակութային բնույթ ունեցող փառատոններին:
3. Զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնախնդիրների բացահայտում և զարգացման ուղիների մշակում
2012-2014թթ. կկազմակերպվեն սեմինարներ, ինչի արդյունքում կմշակվեն համաշխարհային համապատասխան ցանցերին Հայաստանի հյուրանոցային տնտեսության օբյեկտների ինտեգրման ճանապարհները, ինչպես նաև կկատարվեն մատուցվող հյուրանոցային ծառայությունների որակական չափանիշների բարելավում: Մասնավորապես զբոսաշրջային տների ցանցի ստեղծումը կնպաստի տարածաշրջանների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, զբոսաշրջության կայուն աճի ապահովմանը, միաժամանակ ապահովելով մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակ:
2012-2014թթ. ֆինանսական ծախսերը կուղղվեն.
. զբոսաշրջային քարտեզների, բրոշյուրների, գովազդային թերթիկների և գովազդային այլ նյութերի թարմացմանը և նորերի ստեղծմանը, տպագրմանը և տարածմանը:
. ամենամյա միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությանը` Հոլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում և այլն: Նշված ենթակետում 2012-2014թթ. ծախսերի մակարդակը կաճի` կապված ցուցահանդեսներին մասնակցության քանակի աճից և աշխարհագրության ընդլայնումից:
2012-2014 թվականներին, համաձայն ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 13-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկի (հոկտեմբերի 16-ի 2008 թ-ի N1322-Ն), կիրականացվեն զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, զբոսաշրջային ռեսուրսների գնահատմանը և գույքագրմանը, նոր զբոսաշրջային ռեսուրսների և գրավչությունների բացահայտմանը և ձևավորմանը, զբոսաշրջային նոր, գրավիչ և մրցունակ փաթեթների ձևավորմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ու ոլորտում որակյալ հետազոտությունների ապահովմանն ուղղված միջոցառումներ:
Հայեցակարգից բխող միջոցառումների հիմնական ուղղություններից է զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացումը:
Ծրագրի իրականացման համար 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարվա համար 50.0-ական մլն դրամ:
16.1.3 Ստանդարտացման ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական
խնդիրները
1.1.3. Ստանդարտացման ոլորտի նկարագիրը.
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով նշված ծրագրերի կատարման պատասխանատու են հանդիսանում ստանդարտացման ազգային մարմինը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և նրա համակարգում գործող Ստանդարտների ազգային ինստիտուտը: Իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ ծառայությունները`
- ընդունում է ազգային ստանդարտները.
- ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը.
- կազմակերպում է միջազգային, միջպետական, ազգային ստանդարտների նախագծերի փորձաքննությունը.
- ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններում.
- մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքներին.
- հրատարակում է ազգային ստանդարտները.
- ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները և համակարգում է նրանց գործունեությունը.
- ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը.
- իրականացնում է ազգային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների, նորմերի և հանձնարարականների, ինչպես նաև դասակարգիչների, տեխնիկական պայմանների և դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը):
1.2.3 Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի միտումները
Ներկայումս տնտեսության ճյուղերի համար ՀՀ ազգային ստանդարտների գործող ֆոնդում առկա են 18 հազ. միավորից ավելի ստանդարտներ, որոնց մեծ մասը (90%-ից ավելի) նախկին ԽՍՀՄ-ի պետական ստանդարտներն են: Ֆոնդի հիմնական մասը ստեղծվել է 70-80-ական թվականներին, որոնց միջին տարիքը ավելի քան 20-25 տարի է: Այդ ստանդարտները ներկայումս չեն արտացոլում ՀՀ-ում վերջին տարիներին ձևավորված շուկայական տնտեսության պահանջները և կառուցվածքը: Ազգային ֆոնդի ստանդարտները հիմնականում չեն համապատասխանում միջազգային և եվրոպական ստանդարտների պահանջներին: 1993 թվականից գործողության մեջ դրված 3500 ազգային ստանդարտներից միայն 1135-ը ներդաշնակեցված միջազգային (ԻՍՕ/ԻԷԿ) և եվրոպական (ԵՆ) ստանդարտներին: Ներդաշնակեցման մակարդակը ներկայումս կազմում է ընդամենը 32%, որն ըստ փորձագետների գնահատականի 2-2,5 անգամ ավելի ցածր է, քան եվրոպական զարգացած երկրներում:
1.3.3. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի խնդիրները.
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման բնագավառում հրատապ են հետևյալ հիմնախնդիրները`
- մարդու կյանքի և առողջության, նրա գույքի, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման աջակցումը տեխնիկական օրենսդրության բարեփոխմանը` միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների կատարելագործման միջոցով.
- ներքին և արտաքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը և միջազգային առևտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
- տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության և ռեսուրսախնայողության ապահովումը.
- արտադրանքի և ծառայությունների նկատմամբ սպառողների վստահության ապահովումը և նրանց թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը,
- ներդնել ստանդարտների պլանավորման, մշակման, ընդունման և տարածման տեղեկատվական ժամանակակից մեթոդներ,
- ներդնել հանրապետությունում գործող ազգային ստանդարտների մատենագիտական նկարագրի տվյալների հիման վրա» Ստանդարտե տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգը,
- ավարտել հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի թվային տվյալների բազայի (էլեկտրոնային գրադարան) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքները,
- ներդնել ստանդարտների տվյալների հիմնապաշարից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և ինտերնետի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմները,
- զարգացնել Ստանդարտացման Միջազգային կազմակերպության, Ստանդարտացման Եվրոպական կոմիտեի և ԱՊՀ ՍՉՍ միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքները (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերին ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն),
- ակտիվացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքները,
- ընդլայնել ստանդարտացման բնագավառի հրատարակչական աշխատանքները (ստանդարտների կատալոգ, եռամսյակային տեղեկատուներ, ուղեցույցներ, տեղեկատվական թերթիկներ և այլն),
- ավարտել հանրապետությունում արտադրվող ապրանքների գրացուցակավորման համակարգի ստեղծումը,
- հրավիրել միջազգային փորձագետներին դասընթացներ անցկացնելու` ստանդարտացման բնագավառի մասնագետների որակավորման բարձրացման նպատակով,
- ձևավորել ստանդարտացման բնագավառի փորձագետների ուսուցման և որակավորման համակարգ` ներդաշնակեցված միջազգային և տարածաշրջանային համակարգերին,
- բարելավել որակի կառավարման (ISO 9000), շրջակա միջավայրի կառավարման (ISO14000), սննդամթերքի անվտանգության կառավարման (ISO 22000), աշխատանքի անվտանգության (OHSAS 18000) համակարգերի գծով կազմակերպվող ուսուցման ծրագրերը և կազմակերպման որակը,
- ապահովել դասախոսների վերապատրաստման շարունակական գործընթացը` կիրառելով այս բնագավառի միջազգային փորձագետների մասնակցությամբ թրեյնինգների անցկացում,
- կիրառել պիլոտային ծրագրեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ստանդարտացման մասնագիտությամբ ուսանողների ուսուցման գործընթացներում` ակտիվացնելով ինստիտուտի մասնագետների մասնակցությունը ուսանողների արտադրական և նախադիպլոմային աշխատանքներում:
Թվարկված հիմնախնդիրները զգալի ազդեցություն են գործում Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս մակարդակի վրա, քանի որ ստանդարտացումը նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծման ու զարգացման ամենահիմնական գործոնն է:
ՀՀ ԱՀՌԾ 61 կետի վերջին երկու պարբերությունները երկրի տնտեսական ինստիտուտների և օրենսդրության ինտենսիվ համապատասխանեցումը ԵՄ պահանջներին և ստանդարտներին, ինչպես նաև նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծումն ու զարգացումը դասում են ԱՀՌԾ-2-ի տնտեսական քաղաքականության գերակայությունների շարքին: ՀՀ ԱՀՌԾ 166, 264, 727, 729 և այլ կետերը վկայում են ստանդարտների կարևորությունը ՀՀ տնտեսության կայուն զարգացման համար: Այդուհանդերձ, ներկայումս դժվար է թվային արտահայտությամբ գնահատել ստանդարտացման աշխատանքների ազդեցությունը և օգուտը տնտեսական զարգացման համար: Այդ ուղղությամբ ներկայումս Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) կողմից աշխատանքներ են տարվում համապատասխան մեթոդաբանության մշակման նպատակով:
2.1.3. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի նպատակները.
Ելնելով վերը նշվածից և համաձայն Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման» համաձայնագրի պահանջների` ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային և եվրոպական ստանդարտների հետ, Ստանդարտների ազգային ինստիտուտը նախատեսում է.
2012 թվականին` ազգային ստանդարտների մշակում` թվով 80 հատ` 16412.0 հազ. դրամի, ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում (այդ թվում միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն)` թվով 200 հատ` 9865.0 հազ. դրամի, ստանդարտացման ազգային ֆոնդի համալրում նոր ստանդարտներով` թվով 300 հատ և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում` պարբերաբար` 13722.0 հազ. դրամի:
2013 թվականին` ազգային ստանդարտների մշակում` թվով 85 հատ` 17406.0 հազ. դրամի, ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում (այդ թվում միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն)` թվով 214 հատ` 10462.0 հազ. դրամի, ստանդարտացման ազգային ֆոնդի համալրում նոր ստանդարտներով` թվով 286 հատ և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում` պարբերաբար` 13165.0 հազ. դրամի:
2014 թվականին` ազգային ստանդարտների մշակում` թվով 90 հատ` 18144.0 հազ. դրամի, ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում (այդ թվում միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն)` թվով 300 հատ` 10868.0 հազ. դրամի, ստանդարտացման ազգային ֆոնդի համալրում նոր ստանդարտներով` թվով 296 հատ և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում` պարբերաբար` 13655.0 հազ. դրամի:
2.2.3. Ստանդարտացման ոլորտի գերակայությունները.
Առաջիկա 3 տարիների ոլորտի գերակայություններն են.
1. Ազգային ստանդարտների մշակումը,
2. Ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպություններին անդամակցություն և նրանց աշխատանքներին մասնակցությունը,
3. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի վարումը:
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի ծախսային ծրագրերը.
Ազգային ստանդարտների ծրագրի միջոցով մշակվում են միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ստանդարտներ, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ու մրցունակության բարձրացման նախադրյալները: Կիրառելով այդ ստանդարտները հայրենական արտադրողները հնարավորություն են ունենում ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները և արտադրել միջազգային շուկայում մրցունակ արտադրանք:
Ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում.
Ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցությունը և աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցել Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման Եվրոպական Կոմիտեի (ՍԵՆ) և (ԱՊՀ) Ստանդարտացման միջպետական խորհրդի և դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառել այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնել նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ ՀՀ շահագրգիռ մարմինների և ստանդարտների ազգային ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված և մատուցված ծառայությունների արտահանմանը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային (եվրամիության և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի այդ, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտը պարտավոր է անմասն չմնալ այդ կազմակերպությունների աշխատանքից և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին և տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցությանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Ստանդարտների ազգային ինստիտուտի անդամակցում է ԻՍՕ-ի 38 և ՍԵՆ-ի 3 տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին` որպես այդ հանձնաժողովների անդամ:
Ստանդարտների ազգային ֆոնդի վարում և տեղեկատվական սպասարկում.
Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը ունենալ միջազգային, եվրոպական, միջպետական և այլ պետությունների, ինչպես նաև ազգային ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական ու մասնավոր ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին, քաղաքացիներին և բոլոր այլ շահագրգիռ անձանց ապահովել անհրաժեշտ և պահանջված ստանդարտներով, խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ:
Ստանդարտացման հետագա զարգացման համար կարևոր նշանակություն ունի արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը և հրատարակչական կարողությունների զարգացումը: Ցանկացած երկրի ստանդարտացման մարմնի եկամուտների ձևավորման կարևորագույն աղբյուր է ստանդարտների վաճառքը: Այդ առումով նոր ՏՏ-ները, այսինքն էլեկտրոնային գրադարանի և ստանդարտների որոնման էլեկտրոնային կատալոգի ստեղծումը մեծապես կազդեն ստանդարտների վաճառքի ծավալների ավելացման վրա:
Միաժամանակ, ստանդարտացմանը վերաբերող նյութերի (ստանդարտներ, ամենամյա և եռամսյակային կատալոգներ, տեղեկատուներ և այլն) վաճառքն անհնար է կազմակերպել առանց դրանց հրատարակման, ինչի համար անհրաժեշտ է ձեռք բերել նոր պատճենահանման սարք:
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով նշված ծրագրերի կատարման պատասխանատու են հանդիսանում ստանդարտացման ազգային մարմինը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և նրա համակարգում գործող Ստանդարտների ազգային ինստիտուտը:
Ծրագրի իրականացման համար 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է 2012թ.-ին` 14.0 մլն.դրամ, 2013.-ին`15.3 մլն.դրամ և 2014թ.-ին 15.3 մլն. դրամ:
4. Ոլորտի (համակարգի) պետական հատվածի եկամուտները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների)
Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից 2012-2014թթ. իրականացվելիք ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստանդարտացման ոլորտում ստացվող եկամուտների աղբյուրներն են`
. տեխնիկական պայմանների մշակման համար խորհրդակցության տրամադրումը, փորձաքննությունը,
. ստանդարտների վաճառքը,
. կազմակերպությունների բաժանորդագրությունը` ստանդարտների ազգային ֆոնդից օգտվելու համար:
Ոլորտի պետական հատվածի 2012-2014թթ. ստացվելիք եկամուտների աղբյուրները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների)` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի կտրվածքով
(հազ դրամ)
._____________________________________________________________________.
|Բաժին/ |Եկամուտների |Փաստացի |2011 | Կանխատեսում` |
|խումբ/ |ստացման |ըստ 2010|թվականի | |
|դաս |աղբյուրների |թվականի |սպասողա-| |
| |անվանումները |տարեկան |կան | |
| | |հաշվե- | |__________________________|
| | |տվության| | 2012 թ.| 2013 թ.| 2014 թ.|
|________|_______________|________|________|________|________|________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | |
|________|_______________|________|________|________|________|________|
| |այդ թվում` |368500.0|271000.0|286000.0|287000.0|288000.0|
|04/01/01|1. Վճարովի | | | | | |
| |ծառայություննե-| | | | | |
| |րի մատուցումից | | | | | |
| |և աշխատանքների| | | | | |
| |կատարումից | | | | | |
| | | | | | | |
._____________________________________________________________________.
16.1.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իրավիճակի
նկարագրությունը և հիմնական խնդիրները
1.1.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր նկարագիրը.
Վերջին տասնամյակում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու Տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար և ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար:
Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային Բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամը: 2001թ. գործում է «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ն, որի տարածքում գործում են ոլորտի 30-ից ավել ընկերություններ:
Ընդունվել են ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես` 2004թ.-ի դեկտեմբերի 14-ի` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» NՀՕ-40 և 2005թ.-ի հուլիսի 8-ի` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» NՀՕ-176 ՀՀ օրենքները:
Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկատելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը» և այլն:
Ավանդական են դարձել ամենամյա «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրի ներքո անցկացվող բազմաթիվ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը:
1.2.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումները.
«ՏՏ ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում» միջոցառման շրջանակում իրականացվել է ՏՏ ոլորտի կազմակերպությունների վիճակագրական տվյալների հավաքագրման պիլոտային ծրագրի մեկնարկ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) այլ գործառույթների հետ մեկտեղ իրականացրել է նաև իրավաբանական անձանցից որոշակի տվյալների հավաքագրում և դրանց հիման վրա բազմաբնույթ վերլուծությունների կատարման գործառույթ: Այս գործառույթի իրականացմանը, ինչպես նաև ձեռնարկություններին և կազմակերպություններին աջակցելու համար ստեղծվել է «ICT STAT» վիճակագրական համակարգը, որը հնարավորություն է տալիս, օգտագործելով վեբ տեխնոլոգիաները, անհրաժեշտ տեղեկատվությունը կուտակել էլեկտրոնային տարբերակով: Միջոցառման շրջանակում նաև իրականացվել է ոլորտի հետազոտություն և վերլուծություն, կատարվել են ՏՏ ոլորտի ցուցանիշների թարմացման աշխատանքները: Պատրաստվել է ՏՏ ընկերությունների ուղեցույցի առցանց տարբերակ:
1.3.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները.
ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով: Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, ներդրման և զարգացման խնդիրները, ՏՏ ոլորտում ներդրումների խթանման և ձեռնարկությունների ապրանքների և ծառայությունների տեղական և միջազգային շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, գործարար և տեխնիկական խորհրդատվության ստացման և կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ մասնավոր հատվածի և կրթական համակարգի միջև կապերի թերի զարգացումը, սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության խթանման մեխանիզմների անբավարարությունը և/կամ համապատասխան հմտությունների պակասը:
Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղված 2012-14թ. ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար:
2.1.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր նպատակները.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և պետական աջակցման հիմնական նպատակներն են.
. ստեղծել Տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակություն` ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, ինչպես նաև համատարած կիրառվող էլ-ծառայությունների համակարգերի և մեծածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ
. ապահովել զարգացած և համաշխարհային ճանաչում ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ` մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ և ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով
. ապահովել մրցունակ «Հայկական ՏՏ ապրանքային նշանի» ստեղծումը, դրա ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում և, հատկապես, աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում: Նպաստել ՏՀՏ ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության խթանման միջոցով տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճի և եկամուտների բարձրացմանը և գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը
. ապահովել ոլորտի արդյունավետության աճի պահպանում և զարգացում (մինչև տարեկան 10-12% չափով)
. ապահովել որակյալ աշխատուժի աճի պահպանում և առավել զարգացում (մինչև տարեկան 18-20% չափով):
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում հիմնական խնդիրների և մարտահրավերների, ռազմավարական զարգացման հեռանկարների և վերջին տարիներին գրանցած նվաճումների բացահայտում և ներկայացում,
2) հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները միջազգային ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացման միջոցով Հայաստանի` որպես զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացում, համաշխարհային տեղեկատվական տնտեսության մեջ ինտեգրում, գործարար կապերի ստեղծում, ներդրումների ներգրավում և դրանց ծավալների ավելացում առնվազն տարեկան 10%-ի չափով,
3) տնային տնտեսություններում համակարգչային հագեցվածությունը մինչև 40%-ի բարձրացում` բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիություն և հասանելիություն` տարեկան մինչև 5000 համակարգչի վաճառքի միջոցով:
2.2.4. Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի գերակայությունները.
Առաջիկա 3 տարիների ոլորտի գերակայությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրողականության աճը և տեղեկատվական հասարակության կայացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 2012-2014թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվող միջոցառումները կհանդիսանան ՀՀ 2011թ. պետական բյուջեով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրով» նախատեսված ֆինանսավորման շարունակությունը և մեծապես կնպաստեն ՏՏ ոլորտի գերակայությունների և ոլորտի զարգացման պետական աջակցության ծրագրային նպատակների իրականացմանը, ինչպես նաև ուղղված են ՀՀ կառավարության կողմից 28.08.2008թ.-ին հավանության արժանացած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի» դրույթների իրականացմանը: Ծրագրի իրականացման համար 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարվա համար 80.0-ական մլն դրամ:
16.1.5 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից
իրականացվող ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
1.1.5 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից
իրականացվող ծրագրի ընդհանուր նկարագիրը.
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կարևոր դեր է խաղում Հայաստանի Հանրապետության տնտեսության գլոբալ զարգացման գործընթացում` հատկապես զբոսաշրջության, առողջապահության, կրթության ոլորտներում առաջանցիկ ծրագրերի իրականացման միջոցով:
1.1.5 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից
իրականացվող ծրագրի զարգացման միտումները.
2009-2010 թվականներին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները պայմանավորվել են հիմնադրամի և Հայաստանի կառավարության զբոսաշրջության զարգացման հայեցակարգին համապատասխան:
Հայաստանի զբոսաշրջության զարգացման և խթանման իր ռազմավարության շրջանակներում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մշակել է զբոսաշրջության զարգացման միջանցքների հայեցակարգը, որը ներառում է Կենտրոնական, Սևանա լճի, Հյուսիսային և Հարավային միջանցքները: Ներկայումս մշակվում են զբոսաշրջային արդյունքի զարգացման փաթեթներ և ներդրումային նախագծեր երկու միջանցքների` Սևանա լճի տարածքի և Հարավային միջանցքի համար:
2010թ. միջուկային բժշկության ներդրման և ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվեցին հիմնարար աշխատանքներ: Նշված առաջընթացի արդյունքում ձևավորվեց միջուկային բժշկության և ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կարևորագույն բաղադրիչներից հանդիսացող ռադիոիզոտոպների արտադրությունը կազմակերպելու իրավական ու ֆունկցիոնալ հիմքերը:
1.1.6. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից
իրականացվող ծրագրի խնդիրները.
Զբոսաշրջության ոլորտում հրատապ է մնում երկրի խթանման և մարքեթինգային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը տարբեր աղբյուրներից` հիմնականում բյուջետային և միջազգային դոնոր կազմակերպություններից: Հանդիսանալով տնտեսության գերակա ճյուղերից մեկը մարքեթինգային քաղաքականության արդյունավետ իրականացումը առանցքային է երկիրը որպես մրցունակ զբոսաշրջավայր ներկայացնելու համար:
Նոր զբոսաշրջային արդյունքների, ենթակառուցվածքների և զբոսաշրջության այլընտրանքային ուղղությունների ստեղծումն ու զարգացումը հանդիսանում են այն խնդիրները, որոնց լուծմանը ուղղված են լինելու Մրցունակության հիմնադրամի 2012-2014 թվականների միջոցառումներն ու ծրագրերը:
Առողջապահության ծրագրային աշխատանքների ուղղությամբ առանցքային խնդիրները պայմանավորված են անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների առկայությամբ, դրանում ֆինանսական միջոցների ներգրավումը տարաբնույթ աղբյուրներից (վարկեր` հիմնականում բյուջետային, ներդրումներ, դրամաշնորհներ, նվիրաբերություններ): Առանձնապես կարևորվում է հնարավոր ներդրողների հետ կապի հաստատումը և նախընտրելի ներդրումային ծրագրերի շուրջ բանակցությունների իրականացումը: Արդիական է մրցունակության բարձրացման նպատակով և պետական մասնավոր գործընկերության մոդելով առողջապահության բնագավառում առանձին ուղղությունների զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը:
Կրթության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ բարձրագույն կրթության համակարգի նպատակների շուրջ համընդհանուր հանրային փոխհամաձայնության բացակայությունը, առաջանցիկ ծրագրերի բացակայությունը և կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացի խիստ կենտրոնացված լինելը: Արդյունքում տուժում են թե ուսումնական ծրագրերը, թե ռեսուրսների տեղաբաշխումը և թե որոշումների կայացման գործընթացը:
Բուհական համակարգի խնդիրներից է աշխատաշուկայի պահանջարկը և կոնկրետ հմտությունների տիրապետող շրջանավարտների անհամապատասխանությունը, ժամանակին համահունչ որակավորումներ ունեցող դասախոսների անբավարար քանակը մասնագիտական տպագրությունների անհասանելիությունը և այլն:
Արագագործ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ներդրման ոլորտում տեղեկատվության հասանելիության բարձրացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման ճանապարհին հրատապ է մնում հեռահաղորդակցության արագագործ ենթակառուցվածքների առկայության պահանջը: Երկրում ազգային լայնաշերտ հիմնացանցի ներդրումը հնարավոր կլինի միայն շոշափելի ֆինանսական միջոցների ներգրավման արդյունքում` հաշվի առնելով նաև պետական և մասնավոր հատվածների միջև գործընկերության հնարավոր տարբերակները ենթակառուցվածքների կառուցման, հետագա շահագործման և տնօրինման ընթացքում: Անհրաժեշտ է մասնավոր հատվածի ակտիվ ներդրումային մասնակցություն` կառավարության կողմից համապատասխան իրավական և տնտեսական խթանների ապահովման դեպքում:
Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ հասանելիության ապահովվածության ցածր մակարդակը պայմանավորված է հետևյալ գործոններով.
. Ինտերնետ հասանելիության ծառայությունների բարձր գին, ինչպես նաև բնակչության ընդհանուր գնողունակության ցածր մակարդակ,
. Համակարգչային սարքավորումների բարձր գին, հատկապես ներքին շուկայում,
. Ինտերնետ ծառայությունների հասանելիության և մատչելիության ցածր մակարդակ, հատկապես գյուղական տարածքներում,
. Հայալեզու վեբ կայքերի (առցանց բովանդակության) անբավարար քանակ:
Բնականաբար, լայնաշերտ հեռահաղորդակցության ազգային ցանցի և կառավարության ներքին ցանցի (ինտրանետի) ստեղծումը կարող է շարժիչ ուժ հանդիսանալ նաև էլեկտրոնային կառավարության ծառայությունների զարգացման համար: Ծրագրի այս բաղադրիչի հիմնական հայեցակետը մասնավոր հատվածի ներդրումների համախմբման մեխանիզմի մշակումն է` նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի լայնաշերտ հեռահաղորդակցության կապի ենթակառուցվածքները հանրային և մասնավոր հատվածների միջև գործընկերության մոդելի միջոցով:
Ըստ Համաշխարհային բանկի կողմից մշակված Ծրագրի գնահատման փաստաթղթի`
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հանդիսանում է վերոնշյալ բաղադրիչի Լայնաշերտ հեռահաղորդակցության ցանցի և կառավարության ներքին ցանցի (ինտրանետի) ենթաբաղադրիչն իրականացնող գործակալություն:
2012-2014 թվականների ընթացքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության վերաբերյալ կիրականացվի տեղեկատվական ապահովումը` ներառյալ տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարաբերությունները, կերպարի ստեղծմանն ուղղված ռազմավարական ծրագրերի մշակումը, լրատվամիջոցների համար միջոցառումների կազմակերպումը և Հիմնադրամի ներկայության ապահովումը մի քանի հանրահայտ սոցիալական կայքերում: Ակնկալվող արդյունքներն են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասին տեղեկացվածության բարձրացում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ոլորտների համար թիրախային համարվող շուկաներում, վստահության բարձրացում հավանական ներդրողների և նվիրատուների շրջանում, լրատվամիջոցներում դրական հրապարակումների ավելացում, բացասական հրապարակումների բացառում/նվազեցում:
Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության բազմոլորտ լինելու պատճառով, միջոցների հայթայթման հաջողությունը մեծապես կախված է այդ ուղղությամբ ընդհանուր, ընդգրկուն և համահունչ ծրագիր մշակելուց: Այդ պատճառով անհրաժեշտ է դիմել միջազգային հեղինակավոր խորհրդատվական կազմակերպությունների օգնությանը` այդպիսի ծրագիր մշակելու նպատակով:
Ներդրումների և նվիրատվությունների գրավման գործընթացի հիմնական խնդիրները ներառում են պոտենցիալ ներդրողների` Հայաստանի վերաբերյալ ցածր իրազեկվածության մակարդակը: Այդ իսկ պատճառով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է կազմակերպել մի շարք հանդիպումներ և միջոցառումներ` Հայաստանում ներդրումների հնարավորությունների և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից մշակված ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
2.1.5. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից
իրականացվող ծրագրի նպատակները.
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանն ուղղված պետական աջակցության ծրագրի նպատակն է խթանել զարգացման համար թիրախային ընտրված ոլորտների զարգացումը և կայունացումը, խթանել ներդրումների հոսքը, իրագործել տվյալ ոլորտների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումները: Արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը նպաստելը և վերջինիս բարեփոխումներին աջակցելը, ինչպես նաև որոշ ոլորտների մրցունակության բարձրացմանը խթանելը և ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերը երկարաժամկետ մրցունակության առավելագույն աստիճանի հասցնելը:
2.2.5. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից
իրականացվող ծրագրի գերակայությունները.
Առաջիկա 3 տարիների առաջնահերթ նպատակներով պայմանավորված ոլորտի զարգացման գերակայություններն են ՀՀ կրթության, առողջապահության, զբոսաշրջության և դրանց հատող ոլորտների մրցունակության աստիճանի բարձրացումը:
3.1.5. Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող
ծախսային ծրագրի նկարագիրը (պարտավորությունները)
«Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրի նպատակն է խթանել զարգացման համար թիրախային ընտրված ոլորտների զարգացումը և կայունացումը, Արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը նպաստելը և վերջինիս բարեփոխումներին աջակցելը, ինչպես նաև գլոբալ մրցունակության բարձրացմանը խթանելը և ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերը երկարաժամկետ մրցունակության առավելագույն աստիճանի հասցնելը: Նախորդ տարիներին ծրագրի իրականացումը արդեն իսկ ապահովել է զգալի արդյունքներ, ինչպես նաև շարունակական բնույթ է կրելու 2012-2014թթ. ընթացքում:
2012-2014թթ. ընթացքում տարեկան ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է.
1. Ստեղծել առնվազն 4-5 ավարտուն և համապարփակ ներդրումային ծրագրեր կոորդինացնել համագործակցությունը պետական և մասնավոր հատվածի միջև,
2. Բարձրացնել իրազեկվածությունը առողջապահության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտների զարգացման վերաբերյալ:
3. Բարձրացնել տնտեսության որոշ ոլորտների մրցունակության ներուժը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից վերոնշյալ ոլորտներում ծրագրային միջոցառումների իրականացումը կապահովի տնտեսության զարգացման զգալի առաջընթաց: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող մարքեթինգային քաղաքականության իրականացման արդյունքում կբարձրանա իրազեկվածության աստիճանը անցկացված և անցկացվող ծրագրերի վերաբերյալ: Կընդլայնվեն պոտենցյալ ներդրողների և բարերարների խմբերը և կամրապնդվի վերջիններիս վստահությունը ներդրումային ծրագրերի առնչությամբ:
Ծրագրի իրականացման արդյունքում կխթանի տնտեսության կայուն աճը, կբացահայտվեն ոլորտային խնդիրները և կիրականացվեն տվյալ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ` ինչպես պետական այնպես էլ մասնավոր հատվածի աջակցությամբ:
Ծրագրի իրականացման համար 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարվա համար 264.0 -ական մլն դրամ:
16.1.6 Պետական կարիքների համար ապրանքների, աշխատանքների
(ծառայությունների) կողմնորոշիչ գների մեթոդաբանական, վերլուծական և
տեղեկատվական ծառայությունների ծրագրի իրավիճակի նկարագրությունը և
հիմնական խնդիրները
1.1.6 Պետական կարիքների համար ապրանքների, աշխատանքների
(ծառայությունների) կողմնորոշիչ գների մեթոդաբանական, վերլուծական և
տեղեկատվական ծառայությունների ծրագրի ընդհանուր նկարագիրը.
Ծրագիրն իրականացվում է «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «ԳՎԻԿ» ՊՈԱԿ-ը ուսումնասիրում է ՀՀ տնտեսությունը և տալիս է ամենամսյա տեղեկատվություն պետական պատվերի շրջանակներում գործող գներով տնտեսության ոլորտների կարիքների համար ապրանքների գների և աշխատանքների միջինացված գները «ինֆորմացիոն տեղեկագրի» տեսքով, որը հրատարակվում է համաձայն շահառուների հետ ունեցած պայմանագրերի:
2009-2010թթ. լիազորված պետական մարմինը համարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, իսկ 2010թ-ի նոյեմբեր ամսից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 2009-2010թ-ին «ԳՎԻԿ» ՊՈԱԿ-ը իրականացրել է ՀՀ շինանյութերի շուկայի մոնիտորինգը և դրա հիման վրա ինֆորմացիոն տեղեկագրերի հրապարակումը, իսկ 2010թ. նոյեմբեր ամսից նաև պետական կարիքների համար ապրանքների շուկայական գների ամենամսյա տեղեկագրերի հրապարակումը: Մասնակցել է ՀՀ տարածքում քաղաքաշինության, ինչպես նաև տնտեսության ոլորտների կարիքների համար ապրանքների գնագոյացման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին:
1.2.6 Պետական կարիքների համար ապրանքների, աշխատանքների
(ծառայությունների) կողմնորոշիչ գների մեթոդաբանական, վերլուծական և
տեղեկատվական ծառայությունների զարգացման միտումները.
2009թ. «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ին ՀՀ պետական բյուջեից նախատեսվել և հատկացվել է 52129.0 հազ. դրամ, 2010թ-ին` 50000.0 հազ. դրամ, ծառայությունների գծով կանխատեսվել է յուրաքանչյուր տարվա համար 11000.0 ական հազ. դրամ: 2009թ.-ին «ԳՎԻԿ» ՊՈԱԿ-ը ունեցել է 103 բաժանորդ և տարվա ընթացքում առաքվել է 1236 հատ տեղեկագիր, 2010թ.-ին ունեցել է 82 բաժանորդ և տարվա ընթացքում առաքվել է 984 հատ տեղեկագիր:
2. Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում
2.1.6 Նպատակները
Այսօր էլ «ԳՎԻԿ» ՊՈԱԿ-ի կարևոր և անհրաժեշտ նպատակը համարվում է ՀՀ մարզերում մոնիտորինգի ձևավորումը և ընդլայնումը, ինչը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հստակ պատկերացում ստանալ տվյալ ժամանակահատվածում ՀՀ շուկայում գործող` ընդհանուր ապրանքների գների, աշխատանքների արժեքների միջինացված գների վերաբերյալ: ՈՒստի 2012-2014թթ-ին պլանավորվում է ընդլայնել մոնիտորինգի ծավալները ՀՀ մարզերում, ինչի հետևանքով պետք է ավելացնել համապատասխան մասնագետների քանակը:
2.2.6 Գերակայությունները
2012-2014թթ գերակայություններն են.
1. մոնիտորինգի ծավալների ընդլայնումը Հայաստանի Հանրապետության մարզերում,
2. համապատասխան մասնագետների ավելացումը,
3. միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների աջակցությամբ կազմակերպել միջազգային փորձի փոխանակում գնագոյացման ոլորտում:
3.1.6. Պետական կարիքների համար ապրանքների, աշխատանքների
(ծառայությունների) կողմնորոշիչ գների մեթոդաբանական, վերլուծական և
տեղեկատվական ծառայությունների ծախսային ծրագրի նկարագիրը
(պարտավորությունները)
2012-2014թթ. համար միջնաժամկետ ծախսային ծրագիրը իրենից ներկայացնում է.
ա) մոնիտորինգի լիարժեք իրականացում, ինչը կտա ՀՀ տարածքում լիարժեք ինֆորմացիա տնտեսության գնագոյացման ոլորտում ապրանքատեսակների շուկայական գների վերաբերյալ (պետական պատվերի սահմաններում):
գ) միջազգային փորձի փոխանակում:
Ծրագրի իրականացման համար 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է 2012թ.-ին` 50.0 մլն.դրամ, 2013.-ին`53.6 մլն.դրամ և 2014թ.-ին 53.7 մլն. դրամ:
16.2. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
16.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
16.2.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ), որպես հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող պետական մարմին, պատասխանատու է տնտեսության և հասարակության մեջ տեղի ունեցող երևույթների, գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպման, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, միջազգային և հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին, ինչպես նաև հանրությանը վիճակագրական ամփոփ տեղեկատվությամբ ապահովման համար:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի դրույթների` ՀՀ տարածքում պետական վիճակագրության մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար օրենսդրական հիմք են հանդիսանում ՀՀ օրենքով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը» և պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը:
Վիճակագրության ոլորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվում են.
սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման, փոխանակման և տրամադրման ծառայությունների իրականացմանը,
վիճակագրական տարեգրքի, ժողովածուների, տեղեկագրերի, մամուլի հաղորդագրությունների և «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցների տպագրմանը:
Ոլորտի շահառուներն են` վիճակագրական տեղեկատվության սպառողները` պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, միջազգային և հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, հանրությունը և այլն:
16.2.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները
ա) ՀՀ ԱՎԾ 2010 թվականի գործունեությունն ըստ «2010 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»
«2010 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում» ներառված 443 ծածկագրերով (պարբերականությունը հաշվի առած` 1911) վիճակագրական աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում և պարբերականությամբ: 2010 թվականին ծրագրով նախատեսված տեղեկատվահրատարակչական գործունեության մասով, ներառյալ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը (հայերեն և ռուսերեն), ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվել են 150 անուն` ընդհանուր առմամբ 10576 տպաքանակով և մոտ 1.5 մլն էջ ընդհանուր ծավալով վիճակագրական նյութեր: Ծրագրով նախատեսված և հրապարակված 19 անուն վիճակագրական ժողովածուները հրապարակվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Միաժամանակ, համաձայն ծրագրի, հրապարակվել են 17 անուն վիճակագրական տեղեկագրեր (ամսական, եռամսյակային, տարեկան պարբերականությամբ` թվով 67 տեղեկագրեր), ինչպես նաև «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը (հայերեն և ռուսերեն):
Համաձայն ծրագրի, հրապարակվել են 35 մամուլի հաղորդագրություններ և ՀՀ ԱՎԾ աշխատակազմի 10 մարզային և Երևանի քաղաքի գործակալությունների կողմից պատրաստվել են 6 անուն վիճակագրական զեկույցներ (թվով 57 զեկույց):
2010 թվականի ընթացքում միջազգային համագործակցության շրջանակում ՀՀ ԱՎԾ կողմից լույս է ընծայվել 2 հրապարակում, 3 մամուլի հաղորդագրություն և էլեկտրոնային փոստով պատասխանվել է 229 հարցումների:
բ) ՀՀ ԱՎԾ 2011 թվականի զարգացման միտումներն ըստ «2011 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»
«2011 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում» ներառված են 425 ծածկագրերով (պարբերականությունը հաշվի առած` 1868) վիճակագրական աշխատանքներ:
Նախատեսված է իրականացնել 2 վիճակագրական հետազոտություն, որոնցից 1-ը ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, իսկ մյուսը` Հայաստանի կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն (տնային տնտեսությունների)` ՀՀ պետական բյուջեի և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան պետական ոչ առևտրային կազմակերպության համաֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսված է հրապարակել 21 վիճակագրական ժողովածու` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Միաժամանակ, համաձայն Ծրագրի, կհրապարակվեն 17 անուն վիճակագրական տեղեկագրեր (ամսական, եռամսյակային, տարեկան պարբերականությամբ` թվով 67 տեղեկագրեր), 10 մամուլի հաղորդագրություններ (պարբերականությունը հաշվի առած` 35) և «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը` (պարբերականությունը հաշվի առած` 24):
«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, և ՀՀ կառավարության 2009թ. մարտի 26-ի N 301-Ն որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացվելու է 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը:
16.2.1.3. Հիմնական խնդիրները
«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի դրույթներով սահմանված և «Կայուն զարգացման ծրագրով» նախատեսված` ՀՀ ԱՎԾ խնդիրներն իրագործելու նպատակով 2012-2014 թվականների միջնաժամկետ հատվածում անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնախնդիրները.
. հազարամյակի զարգացման հռչակագրով սահմանված նպատակները բնութագրող ցուցանիշների մոնիտորինգին օժանդակություն,
. կայուն զարգացման ծրագրի ցուցանիշների մոնիտորինգին օժանդակություն,
. ազգային հաշիվների համակարգի բարելավում,
. 2011 թվականին հերթական մարդահամարի հավաքագրված տվյալների մշակում` կոդավորման, մուտքագրման, մեքենայական մշակման գործառույթների իրականացում և ելքային աղյուսակների ստացում,
. չհաշվառված տնտեսության գնահատման մեթոդաբանության կատարելագործում,
. բնապահպանության ոլորտի վիճակագրության բարելավում, ինչպես նաև ամբողջականացում, արդիականացում,
. վարչական ռեգիստրների ստեղծում և կատարելագործում,
. վիճակագրական տեղեկատվության մատչելիության, թափանցիկության մակարդակի էլ ավելի բարձրացում:
16.2.2.ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
16.2.2.1.Նպատակները
Վիճակագրության ոլորտի հիմնական նպատակն է. հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, կուտակումը, ամփոփումը, պահպանումը, ինչպես նաև փոխանակումը և վիճակագրական տեղեկատվության տարածումը:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի դրույթների` ՀՀ ԱՎԾ-ն, պետական վիճակագրության իրագործման բնագավառում իր գործունեությունն իրականացնում է, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերով սահմանված հիմնական ուղղությունները և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված միջոցառումները:
Տարեկան Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է տեղադրվեն վերջիններս)` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ ՀՀ ԱՎԾ-ի համար սահմանված վերոհիշյալ հիմնական նպատակներն ու խնդիրները, Կայուն զարգացման ծրագրով, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ, Հազարամյակի զարգացման հռչակագրով սահմանված նպատակները, «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի մասին» ՀՀ օրենքը, և դրանց հիման վրա մշակվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերը, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը», 2012-2014 թվականներին ՀՀ ԱՎԾ ռազմավարական նպատակներ են համարվում.
. վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացների շարունակում` վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման միջոցով,
. վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկում,
. տարածքային (համայնքների, խոշոր քաղաքների) վիճակագրության համակարգի ձևավորման օժանդակություն և կատարելագործում,
. վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարում,
. 2011 թվականին հերթական մարդահամարի հավաքագրված տվյալների մշակում` կոդավորման, մուտքագրման, մեքենայական մշակման գործառույթների իրականացում և ելքային աղյուսակների ստացում:
16.2.2.2.Գերակայությունները
ՀՀ 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ վիճակագրության ոլորտի հիմնական գերակայություններն են.
. վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում` շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաև վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացմանը,
. տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (այդ թվում` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը,
. ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման նպատակով` աշխատանքներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ,
. համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների ներդրմանն ու կիրառմանը,
. անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը, հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը,
. վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով` շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), ինչը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում,
. շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները,
. վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարման նպատակով` ընդլայնել վիճակագրական հրապարակումների (տեղեկագրեր, ժողովածուներ և այլն) կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը, ընդլայնելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տարածման հնարավորությունները,
. վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով` շարունակել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը,
. շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մասը կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման (այդ թվում` վիճակագրության համար տարածքային միավորների ընդհանրական դասակարգիչը, անհատական սպառման` ըստ նպատակների դասակարգիչը, վիճակագրական միավորների դասակարգիչը և այլն), ինչպես նաև արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի և արտադրանքի դասակարգչի նախատեսվող հիմնարար փոփոխությունների տեղայնացման հանգամանքը)
. կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում