Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (19 ...

 

 

040.0955.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(19-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(19-րդ մաս)

 

16.2.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Համաձայն պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերով սահմանվող վիճակագրության գործունեության հիմնական ուղղությունների` 2012-2014 թվականներին ոլորտին ուղղված հատկացումները (առանց կառավարման ապարատի) ըստ տարիների կկազմեն` 2012 թվականին` 368.5 մլն դրամ, 2013 թվականին` 356.0 մլն դրամ, 2014 թվականին` 362.9 մլն դրամ (ՀՀ 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2012 թվականին նախատեսվել էին ծախսեր` 348.8 մլն դրամ, 2013 թվականին` 366.3 մլն դրամ):

2012 թվականին` 2011 թվականի նկատմամբ, ծախսերը կնվազեն 38.3%-ով, 2013 թվականին` 2012 թվականի նկատմամբ, 3.4%-ով, իսկ 2014 թվականին` 2013 թվականի նկատմամբ, ծախսերը կաճեն` 1.9%-ով:

Պետական վիճակագրության ոլորտում 2012-2014 թվականներին ծախսերի նվազումը պայմանավորված է մարդահամարի նախապատրաստական և անցկացման աշխատանքների ավարտմամբ: 2012-2014 թվականներին, միաժամանակ, «Պետական վիճակագրության տեղեկատվության հավաքագրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` պայմանավորված.

. 2013 թվականին` աշխատողների միջին ամսական աշխատավարձի աճով` 10%-ով,

. 2014 թվականին` նվազագույն ամսական աշխատավարձը 45000 դրամ սահմանմամբ:

Մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման շրջանակներում 2012-2013 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

. մարդահամարի նախնական ամփոփ ցուցանիշների ստացում և հրապարակում,

. հետմարդահամարային ընտրանքային հետազոտության նախապատրաստում և անցկացում,

. մարդահամարի հարցաթերթերի կոդավորման գործընթացի իրականացում,

. մուտքագրման գործընթացի իրականացման համար կադրերի հավաքագրում և ուսուցում,

. մարդահամարի հարցաթերթերի մուտքագրման գործընթացի և վերահսկման մեխանիզմների կազմակերպում և իրականացում,

. մարդահամարի ծրագրով նախատեսված և սահմանված ելքային աղյուսակների տեխնիկական առաջադրանքների նախապատրաստում և ստացում,

. մարդահամարի ամփոփ, մարզային, քաղաքային/գյուղական բաշխումով ցուցանիշների ստացում,

. հետմարդահամարային ընտրանքային անկախ հետազոտության կազմակերպում և անցկացում,

. մարդահամարի հրապարակումների պատրաստում (թղթային և էլեկտրոնային) և հրապարակում,

. մարդահամարի արդյունքներով տնային տնտեսությունների հասցեների բազայի ձևավորման համար աշխատանքների կազմակերպում:

 

16.2.5. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

ԹՎԻՆԻՆԳ գործիքի ներքո 2010-2012 թվականներին ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվում է «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդում» խորագրով ծրագիրը:

 

ԳԼՈՒԽ 17. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ

 

17.1. Ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

17.1.1. Պետական գույքի կառավարման ոլորտի ընդհանուր նկարագիրը.

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն) շարունակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 24.12.2009 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N1523-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, ինչպես նաև պետական գույքի կառավարման հայեցակարգով և այլ իրավական ակտերով պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման բնագավառներում ոլորտի համար որդեգրած քաղաքականության իրականացումը:

 

1. Պետական գույքի կառավարում

Պետական բաժնետոմսերի տնօրինում և ընկերությունների գործունեության մոնիտորինգ

01.01.2011 թ. դրությամբ, Վարչությունը տնօրինում է պետական մասնակցությամբ 41 առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Նշված կազմակերպություններից 39-ն ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում:

Վարչության 41 կազմակերպություններից 23-ում անց են կացվել տարեկան ընդհանուր ժողովներ, որոնց ընթացքում քննարկվել են ընկերություններում առկա հիմնախնդիրները և մշակվել դրանց լուծման ուղիները, որոնցից 5 կազմակերպության պետական բաժնեմասը 50 տոկոսից պակաս է: Ի կատարումն ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 474-Ն որոշման 10-րդ կետի, 13 կազմակերպությունների բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացվել են 2010 թ. երրորդ եռամսյակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. սեպտեմբերի 3-ի թիվ 1013-Ն որոշմամբ սահմանված կարգով:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ սեփականատերերի ռեեստրի վարում իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել և ավարտվել են պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկի ճշգրտման աշխատանքները, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված 1547 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից`

. 447-ը գործող կազմակերպություններ են,

. 466-ը լուծարված իրավաբանական անձինք են,

. 140-ը ճանաչվել են սնանկ,

. 213-ը գտնվում են լուծարման գործընթացում,

. 112-ը մասնավորեցված են:

Բացի այդ պարզվել է, որ 115-առևտրային կազմակերպություններ չունեն պետական մասնակցություն և առաջարկվել է դրանք հանել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկերից: Մնացած 54 կազմակերպությունից 16-ն ընդգրկվել են լուծարման առաջարկվող կազմակերպությունների ցանկում, 10-ը գտնվում են հիմնադիրների կողմից իրականացվող լուծարման գործընթացում, 1-ը սնանկ է ճանաչված, իսկ 27-ի վերաբերյալ նախատեսվում է ներկայացնել լրացուցիչ առաջարկություն:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.12.2004թ. N 1844-Ն որոշումը` 2010թ. ընթացքում իրականացվել են 34 պետական կառավարման մարմինների ենթակայության շուրջ 400 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2009թ. 4-րդ եռամսյակի և 2010թ. 1-ին կիսամյակի ֆինանսատնտեսական արդյունքների դիտարկումներն ու վերլուծությունները: Կազմվել է մոնիտորինգի ենթարկված` 2007-2009թթ. ընթացքում վնասի ցուցանիշներ արձանագրած, ինչպես նաև գործունեություն չծավալած ընկերությունների ցանկը: Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացվել պետական կառավարչական մարմիններից ստացված և նշված ցանկերում ընդգրկված տարեկան վնասի ցուցանիշներ արձանագրած և առաջիկա տարիների ընթացքում գործունեության բարելավման ծրագրեր ունեցող ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը` այդ գործընթացում առկա խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան առաջարկություններով:

Հաշվառման համակարգի ներդրում ու կատարելագործում

Պետական գույքի հաշվառման նոր համակարգի ներդրման շնորհիվ որակական փոփոխության է ենթարկվել պետական գույքի հաշվառման բազան, որը հնարավորություն է տալիս հստակ պատկեր ստանալ պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման վիճակի վերաբերյալ: Օգտագործելով ձևավորված բազայում առկա տեղեկատվությունը Վարչության կողմից աշխատանքներ են տարվում պետական գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների գրանցումն ավարտին հասցնելու ուղղությամբ:

2010թ. ընթացքում Վարչության կողմից պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառվել է 4220 միավոր անշարժ գույք` 9278608.56 քառ. մետր ընդհանուր մակերեսով, որից 703-ը չունի սեփականության իրավունքի պետական գրանցում: Հաշվառվել է նաև այլ երկրներում գտնվող 14 միավոր ՀՀ սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` 6544.17 քառ. մետր ընդհանուր մակերեսով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող 4 միավոր անշարժ գույքը` 1922.04 քառ. մետր մակերեսով:

Բացի այդ հաշվառվել է նաև պետական մասնակցությամբ 438 առևտրային կազմակերպությունների գույքի կազմում ընդգրկված թվով 937 միավոր անշարժ գույք` 987123.77 քառ. մետր ընդհանուր մակերեսով:

Թվով 5 պետական կառավարման մարմինների կողմից ներկայացվել է 20991.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով 33 միավոր անշարժ գույքի (տարածքի) պահանջարկ:

Վարչության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի թիվ 562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունմամբ կընդլայնվի պետական գույքի հաշվառման բազան և հնարավորություն կստեղծվի իրականացնել նաև պետական ճանապարհների և կամուրջների, ջրատարների ու ջրամբարների, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների հաշվառումը:

Առևտրային կազմակերպությունների լուծարում

2010թ. Վարչությունն իրականացրել է նաև 4 կազմակերպության լուծարումից հետո մնացած, իսկ լուծարման գործընթացում գտնվող 6 ընկերության գույքի գույքագրման աշխատանքներ:

2010թ. Վարչության տնօրինությանն է ընդունվել 336769.26 քառ. մետր մակերեսով և 12236641 հազ. դրամ արժեքով 298 միավոր անշարժ գույք, այդ թվում 236 միավորը «Հանրակրթական դպրոցներ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքն է` 233069.37 քառ. մետր մակերեսով և 4697734.2 հազ. դրամ արժեքով, իսկ հաշվառումից հանվել է 894720.086 հազ. դրամ ընդհանուր արժեքով 66 անվանում անշարժ գույք:

Վարչության կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում 2010թ. ընթացքում ավարտվել են 106 միավոր անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքները (ստացվել են սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ), իսկ պետական սեփականություն հանդիսացող 228 միավոր անշարժ գույքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումներ` սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար:

Վարչության կարևոր գործառույթներից է պետական (կամ պետական մասնակցությամբ) ընկերությունների լուծարման գործընթացի արդյունավետ կազմակերպումը: Լուծարվող ընկերությունների մի մասը երկու անգամ ներկայացվել է մասնավորեցման, սակայն դրանք գնորդների մոտ հետաքրքրություն չեն առաջացրել: Մյուս մասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված իրավական կարգավիճակ ունեցող, չաշխատող կամ ֆինանսատնտեսական վատ ցուցանիշներ ունեցող ու գործունեության հեռանկարներ չունեցող առևտրային կազմակերպություններն են:

2010թ. ընթացքում լուծարման գործընթացում է գտնվել 253 կազմակերպություն, որոնցից 3 կազմակերպության լուծարման մասին ընդունվել են ՀՀ կառավարության որոշումներ:

Նշված կազմակերպություններից`

ա) 86-ի լուծարման գործընթացն ավարտվել է (այդ թվում` ՀՀ կառավարության 21.01.10թ. թիվ 41-Ա որոշմամբ 10 կազմակերպություն համարվել են լուծարված),

բ) 4-ը դատարանի կողմից ճանաչվել են սնանկ,

գ) 4-ի լուծարման հանձնաժողովների գործունեությունը դադարեցվել է,

դ) 1-ի գործունեության դադարեցման մասին կատարվել է համապատասխան գրառում:

ՀՀ կառավարության 21.01.2010թ. թիվ 41-Ա որոշմամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2009թ. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող մի շարք իրավաբանական անձանց լուծարված համարելու և դրանց գույքի հետագա տնօրինման մասին» թիվ 891-Ա որոշման մեջ, համաձայն որի ևս 15 դուստր ձեռնարկություն համարվել է լուծարված:

2010թ. ընթացքում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից մարվել է շուրջ 57650,0 հազ. դրամ կրեդիտորական պարտք, այդ թվում.

. ՀՀ պետական բյուջեի գծով` 11278,0 հազ. դրամ,

. ՀՀ սոցիալական ապահովագրության գծով` 3481,0 հազ. դրամ,

. աշխատավարձի պարտքերի գծով` 32319,0 հազ. դրամ,

. այլ կրեդիտորական պարտքերի գծով` 10572,0 հազ. դրամ:

ՀՀ կառավարության 29.04.2010թ. «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» թիվ 474-Ն որոշման 12-րդ կետի համաձայն պետական կառավարման մարմինները Վարչություն են ներկայացրել իրենց կողմից լուծարվող թվով 57 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման ընթացքի մասին տեղեկատվություն, իսկ նույն որոշման 13-րդ կետի համաձայն Վարչության կողմից ՀՀ վարչապետին է ներկայացվել այդ կազմակերպությունների լուծարման գործընթացն ավարտելու ժամանակացույցը, ինչպես նաև առաջարկություններ այդ գործընթացում առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

 

II. Պետական գույքի մասնավորեցում և օտարում

 

Պետական գույքի մասնավորեցման գծով վարվող քաղաքականության հիմնական նպատակներն են`

. առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը,

. պետական գույքի մասնավորեցման գծով միջազգային չափանիշներին համապատասխան այնպիսի գործիքների լայնորեն կիրառումը, որոնք կնպաստեն մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը:

Մասնավորեցման ներկա փուլում նախատեսվում է լուծել հետևյալ խնդիրները.

. աշխատատեղերի պահպանում,

. աշխատողների բարեկեցության մակարդակի բարձրացում` ի հաշիվ մատուցվող ծառայությունների որակի և դրանց ծավալների ավելացման:

2010թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված 15 որոշումներով մասնավորեցման է ներկայացվել 5 ընկերության բաժնետոմսեր, 5 գույքային միավոր և 5 առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույք, որոնցից մասնավորեցվել է 3 ընկերության բաժնետոմսեր` ուղղակի վաճառքով և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքի կազմից առանձնացված 1 գույքային միավոր` աճուրդով (գործարքների կայացման աստիճանը կազմել է 26%):

Որպես մասնավորեցման գործընթացի դանդաղման հիմնական պատճառ կարելի է արձանագրել մասնավորեցման ենթակա ընկերությունների մեծ մասի գրավչության ցածր աստիճանը:

2010թ. Վարչության կողմից մշակվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել պետական գույքի մասնավորեցման և օտարման մասին ՀՀ կառավարության որոշման 60 նախագիծ, այդ թվում 42-ից 15-ի մասնավորեցման, 27-ի օտարման վերաբերյալ առաջարկություններն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, իսկ 18-ի գծով ներկայացված առաջարկությունները գտնվում է ընթացքում:

Գնային ճկուն քաղաքականության գործիքի կիրառման շնորհիվ նախօրոք հայտնի գնորդներին ուղղակի վաճառքով մասնավորեցվել են պետական մասնակցությամբ 3 առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, իսկ մրցույթով մասնավորեցման է ներկայացվել 1 գույքային միավոր, որը չի կայացել:

Աճուրդով մասնավորեցման են ներկայացվել պետական մասնակցությամբ 2 առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, 5 գույքային միավոր և 5 առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույք: Այս ձևով մասնավորեցվել է 1 գույքային միավոր:

 

Օտարում.

ՀՀ կառավարության կողմից ոլորտի գծով ընդունված 27 որոշումներով օտարման է ներկայացվել 199 միավոր գույք, այդ թվում 3-ը` անշարժ գույք, 193 տրանսպորտային միջոց (որոնցից` 1 օդանավ):

Օտարման ներկայացված վերոնշյալ 3 միավոր անշարժ գույքից 1-ը ներկայացվել է օտարման ուղղակի վաճառքի ձևով, իսկ մնացած 2-ը` հրապարակային սակարկություններով (2-ը` աճուրդով, որից 1-ը վաճառվել է):

2010թ. ընթացքում հայտարարվել է 280 աճուրդ, որով վաճառքի է ներկայացվել 830 լոտ, այդ թվում` 16-ը լուծարման ընթացքում գտնվող գույք, 117-ը` լուծարումից հետո մնացած գույք, 690 տրանսպորտային միջոց և այլ շարժական գույք, 2-ը` անշարժ գույք, 2-ը` ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսեր, 3-ը` մասնավորեցվող այլ գույք: Նշված աճուրդներից կայացել է 37-ը, իսկ վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 242-ը, որից 7-ը` լուծարման ընթացքում գտնվող գույք, 1-ը` լուծարումից հետո մնացած գույք, 232 տրանսպորտային միջոց և այլ շարժական գույք, 1-ը` անշարժ գույք, 1-ը` մասնավորեցվող այլ գույք:

2010թ. ընթացքում Վարչությունը կնքել է 37 պայմանագիր, որից 7-ը` մասնավորեցման (ուղղակի վաճառք` 5, 1-ը` «փոքր» օբյեկտ, 1-ը` լուծարումից հետո մնացած գույք` աճուրդ), 6-ը` օտարման, 2-ը` նվիրաբերության, 19-ը` նվիրատվության, 5-ը` անհատույց սեփականաշնորհման, փոփոխություն է կատարվել մասնավորեցման և օտարման 6 պայմանագրերում:

Ընդհանուր առմամբ 2010թ. կատարվել է պետական գույքի մասնավորեցման ծրագրի ցանկերում ընդգրկված 13 ընկերության գույքի, 41 միավոր անշարժ գույքի, 8 իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի, լուծարվող 3 կազմակերպության գույքի, 234 հատ տրանսպորտային միջոցի և թվով 5 կազմակերպության շարժական գույքի գնահատման աշխատանքներ:

01.01.2011թ. դրությամբ ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին փաստացի մուտքագրվել է 433336252 դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ է փոխանցվել 152387910 դրամ:

2010թ. գույքի օտարումից ստացված մուտքերը կազմել են 130267986 դրամ, որից համայնքային բյուջեներ է փոխանցվել 31125006 դրամը:

Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի կնքման հիման վրա 2010թ. ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 204966046 դրամ վարձավճար` նախատեսված 179279000 դրամի փոխարեն:

Վարչության գործառույթների շարքում կարևորվում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը: 2010թ. ընթացքում մասնավորեցման պայմանագրերով վերահսկողության ներքո է գտնվել թվով 38 գնորդի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները 2010թ. կազմել են 1332733.3 հազ. դամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նախատեսված է եղել ստեղծել 1150 աշխատատեղ:

Վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պայմանագրային պարտավորությունները կատարել են թվով 30 գնորդ, որոնց կողմից կատարված ներդրումները կազմել են 828019.2 հազ. դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով գնորդների կողմից ստեղծվել է 1124 աշխատատեղ:

2010թ. պայմանագրային պարտավորությունները չեն կատարել 5 ընկերության (կամ գույքի) գնորդ, որոնց կողմից ստանձնած, բայց չկատարված ներդրումների պարտավորությունների գումարը կազմել է 635200 հազ. դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նշված գնորդների կողմից չի ստեղծվել 36 աշխատատեղ:

Հարկ է նշել, որ 24 գնորդի կողմից` պայմանագրերով նախատեսված պարտավորությունները գերակատարվել են շուրջ 131485.9 հազ. դրամով և լրացուցիչ ստեղծվել 156 աշխատատեղ:

2010թ. 3 գնորդի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը չի լրացել, որոնք կազմում են ներդրումների մասով` 1 000.0 հազ. դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` 146 աշխատատեղ:

Գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմնական պատճառներից կարելի է առանձնացնել ինչպես տնտեսական ճգնաժամը, այնպես էլ գնորդների կողմից ներկայացված գործարար ծրագրերի ոչ իրատեսական լինելը և որոշ դեպքերում Վարչությունը ստիպված եղել դիմել ՀՀ կառավարություն` գնորդների կողմից ստանձնած պարտավորությունները վերանայելու (մեղմելու) առաջարկով:

 

17. 2. Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները

 

2.1. Ռազմավարական նպատակներ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական գույքի մասնավորեցման գործընթացի իրականացումն ապահովվում է օրենսդրի կողմից ընդունված մասնավորեցման ծրագրերին համապատասխան, սկզբից ամենամյա, այնուհետև եռամյա կտրվածքով: Ներկայում գործողության մեջ է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, որը թվով 6-րդն է:

2012-2014 թթ. համար, որպես պետական գույքի կառավարման և մասնավորեցման նպատակներ, կանխորոշվել են.

- առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի կառավարման և մասնավորեցման բարելավման արդյունքում բարձրացնել ընկերությունների գործունեության արդյունավետությունը և գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրողների համար,

- շարունակաբար զարգացնել պետական գույքի հաշվառման ու գույքագրման համակարգը` ապահովելով պետական գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքների գրանցման աշխատանքների ավարտը,

- ապահովել պետական գույքի մասնավորեցման ծրագրային միջոցառումների իրականացումը, որպես առաջնայնություն ընդունելով մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկման և սոցիալական երաշխիքների ընդլայնումը,

- ապահովել պետական գույքի կառավարման քաղաքականության շարունակականությունը և նոր ծրագրի գործողության ժամկետում ավարտել պետական գույքի մասնավորեցման հիմնական գործընթացը,

- նպաստել տնտեսությունում ոչ պետական առևտրային կազմակերպությունների թվի, ինչպես նաև պետական գույքի կառավարումից ու մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Պետական գույքի կառավարման քաղաքականության իրականացումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար նախատեսվում է պետական գույքից շենք շինությունների վերանորոգման աշխատանքների իրականացում, որն ավելի գրավիչ կդարձնի պետական գույքի վարձակալությունը:

 

2.2. Գերակայությունները

 

Կանխատեսվող ժամանակահատվածի համար ոլորտում գերակայություններ են`

1. պետական գույքի հաշվառման համակարգի կատարելագործումը,

2. պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքների գրանցման աշխատանքների ավարտը,

3. մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ծրագրային, այդ թվում ներդրումների և սոցիալական երաշխիքների ընդգրկմամբ մասնավորեցման գործընթացի ապահովումը, ինչը կնպաստի հանրապետությունում տնտեսական աճի խթանմանը,

4. պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ապահովումը,

5. պետական գույքի կառավարման տարբեր մակարդակներում կառավարիչների (աշխատակազմի ղեկավար, գործադիր տնօրեն, լիազոր ներկայացուցիչ) աշխատանքների վերահսկողության և գնահատման համակարգի հստակ սահմանումը,

6. կառավարման ոլորտում մասնակիցների շահերի ներդաշնակության ապահովումը,

7. առաջնային նշանակության պետական գույքի կառավարման հատուկ գերակայություն համարվող սահմանադրական և օրենսդրական գործառույթների, վարչական և ռազմավարական նպատակների կատարման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ հիմնական պահանջներին բավարարող տարբերակներից առավել մատչելի և ռեսուրսային ընտրությունը,

8. «Պետական աջակցություն ՀՀ մանկատան խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցելով բնակարանների օգտագործման պայմանագրերի կնքումը,

9. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային խնդիրների դիմում բողոքների ուսումնասիրում և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով բնակարանների ապահովումը:

 

17.3. Կանխատեսվող վերջնական արդյունքներ

 

Վերոհիշյալ առաջնային ռազմավարական նպատակներին համահունչ 2012-2014 թ.թ. Վարչությունը նախատեսում է հասնել հետևյալ գերակա վերջնական արդյունքներին.

1. «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ ծրագրի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման արդյունավետ իրականացման ապահովում, որը կնպաստի.

. տնտեսական աճին,

. մասնավոր հատվածում օտարերկրյա և ներքին ներդրումների ներգրավմանը,

. շուկայական մրցակցության և արտահանման խթանմանը,

. աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմանը,

. պետական բյուջեի եկամուտների ավելացմանը,

. աշխատաշուկայի ստեղծմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և ոլորտում պետության այլ գործառույթների կատարմանը:

2. Կատարելագործել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի համակարգը և բարձրացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման որակը, ինչպես նաև բարելավել հսկողությունը դրանց կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրագործման ուղղությամբ:

3. Պետական անշարժ գույքի կառավարման գործընթացում առկա բազմաթիվ խնդիրների լուծման միջոցառումների մշակում և իրականացում, մասնավորապես.

. կանոնակարգված չէ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման սկզբունքները և չափորոշիչները (օրինակ` ՀՀ կառավարության 26.12.2001թ. թիվ 1322 որոշմամբ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների կողմից զբաղեցրած տարածքները տրամադրվել են անհատույց օգտագործման առանց որևէ չափորոշիչ հաշվի առնելու), . լուծված չէ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման հանձնելիս դրանց սպասարկման խնդիրները, որոնք բացի կազմակերպչական լուծումներից, պահանջում են նաև ֆինանսական միջոցներ: Կարգավորման կարիք ունի նաև նույն գույքը տարբեր անձանց կողմից կարճ ժամկետով օգտագործման տրամադրման հարցը(օրինակ` ժամավճարով):

Նշված խնդիրներին լուծում տալու նպատակով 17.02.2011թ. ընդունվել է ՀՀ կառավարության «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 304-Ն որոշումը:

Բացի այդ նախատեսվում է նաև բարձրացնել պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետությունը, դրանից ստացվող եկամուտները, (մասնավորապես` 2011 թ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող մոտ 58 300 քառ. մետր անշարժ գույքի թվով 165 վարձակալներից նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքագրել շուրջ 239200 հազ. դրամ):

Պետական գույքի հաշվառման և պետական անշարժ գույքի պահանջարկի հստակեցման նպատակով ՀՀ կառավարության 28.04.2005 թ. թիվ 562-Ն որոշման մեջ կատարված վերջին փոփոխությամբ, կհաշվարկվեն նաև միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներն ու կամուրջները, սահմանվել են պետական մարմինների կողմից ներկայացվող տեղեկանքների նոր ձևեր, համաձայն որոնց լրացվում են նաև պետական մարմիններին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը, ինչը հնարավորություն կընձեռի հստակ բարելավելու պետական անշարժ գույքի պահանջարկի հարցը:

 

3.1 ՄԺԾԾ ժամանակահատվածում բյուջետային ֆինանսավորման են ընդգրկվել

ոլորտում իրականացվելիք ծախսային հետևյալ ծրագրերը

(պարտավորությունները).

 

1. «Աճուրդների կազմակերպման և անցկացման աշխատանքներ» ծախսային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել պետական գույքի մասնավորեցման և օտարման (աճուրդ, մրցույթ, ուղղակի վաճառք) կազմակերպում և անցկացում:

Նշված ծախսային ծրագրի իրականացման համար 2012-2014թթ. միջնաժամկետ ծրագրով կանխատեսվել է բյուջետային ֆինանսավորման հետևյալ չափաքանակները. 2012թ.` 21138.0 հազ. դրամ, 2013թ.` 22952,0 հազ. դրամ, 2014թ.` 23872,8 հազ. դրամ:

2. «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների իրականացում» ծախսային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման, ուսումնասիրման (տեղազննման միջոցով), գնահատման, հաշվառման, գրանցամատյանի վարմանն աջակցող գործառույթների իրականացման աշխատանքներ:

Նշված ծախսային ծրագրի իրականացման համար 2012-2014թթ. միջնաժամկետ ծրագրով կանխատեսվել է բյուջետային ֆինանսավորման հետևյալ չափաքանակները. 2012թ.` 35000,0 հազ. դրամ, 2013թ.` 38057,5 հազ. դրամ, 2014թ` 38833,7 հազ. դրամ:

3. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում-ծախսային ծրագրի իրականացման համար 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով յուրաքանչյուր տարվա կտրվածքով կանխատեսվել է համապատասխանաբար` 15320,0-ական հազ. դրամ:

 

ԳԼՈՒԽ 18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

 

18.1.ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

18.1.1 Ռազմական կարիքների բավարարում (ԳԱՂՏՆԻ)

 

18.2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

 

Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն գոյություն ունեցող 8 ծրագրերի իրականացմանը: Նշված ծրագրերը մշակվել են 2012-2014 թվականների ՄԺԾԾ շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից սահմանված կողմնորոշիչ չափաքանակների ու աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի կողմից արված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա և կիրականացվեն պետական կառավարման 4 մարմինների միջոցով (տես Աղյուսակ 18.2.1.):

 

18.2.1 Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու

կալանավայրերի ոլորտներում իրավիճակի նկարագրություն

 

Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության ապահովում

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, գործելով ՀՀ օրենսդրական դաշտի պահանջների սահմաններում, ինչպես նաև 2001 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, կատարում է բազմաբնույթ ծառայություններ, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ծառայություն) իրավասության սահմաններում, մասնավորապես, ՀՀ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատության և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը, անվտանգության ապահովման և ամրապնդման, պետական պահպանության, տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման նպատակով համապատասխան տեղեկատվությունների հավաքումը, ռազմարդյունաբերական, տնտեսական, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի, կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերական, ռազմավարական օբյեկտների, առաջնային գիտական մշակումների ոլորտներում անվտանգության ապահովումը, ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով ստեղծվել և առաջին անգամ 2005 թվականից պետական բյուջե է ընդգրկվել «Պետական պահպանության ապահովում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է պետական պահպանություն` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պետական օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցմամբ:

 

Հասարակական կարգի պահպանության ապահովում, ՀՀ անձնագրերի բլանկների

տպագրություն և պետավտոհամարանիշների ձեռքբերում

 

ՀՀ ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ոստիկանության զորքերի մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով: ՀՀ ոստիկանության առաջիկա երեք տարվա ծախսային ռազմավարությունը` բխում է գործունեության տվյալ բնագավառում տարվող պետական քաղաքականության և դրա հիմնական ուղղություններին համահունչ մշակված բարեփոխումների ծրագրային պահանջներից: ՀՀ ոստիկանության առջև դրված կանոնադրական խնդիրների կատարումն ապահովվում է ՀՀ ոստիկանության 11 մարզային և 56 ստորաբաժանումների, ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշմամբ պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով ծառայություն իրականացնող 26 ստորաբաժանումների միջոցով:

Առկա խնդիր է դիտարկվում, սույն ոլորտին ուղղվող պետական ծախսերի շարունակական պայմաններում, առավել նպատակային և արդյունավետ ծախսային ուղղվածության ապահովումը: Սույն ոլորտում պետական ծախսերը հանդիսանում է ոլորտում իրավիճակի բարելավման առաջնահերթ ուղղություններից մեկը:

Օրենքներով և ազգային զարգացման ռազմավարություններով սահմանված ոստիկանության հիմնախնդիրների և միջոցառումների համակարգված իրագործումն ապահովվում է ոստիկանության հետևյալ հիմնական ոլորտային ծրագրերի շրջանակներում.

1. Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն,

2. հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում և հանցագործությունների դեմ պայքար,

3. պետական պահպանություն,

4. ճանապարհային անվտանգության ապահովում,

5.անձնագրերի և վիզաների տրամադրում, բնակչության պետական ռեգիստրի միասնական համակարգի կազմակերպում և վարում,

6. կրթական ծառայություններ,

7. ոստիկանության աշխատողների և նրանց ընտանիքի անդամների առողջության պահպանում:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների թվաքանակի շարունակական աճը, դրանով պայմանավորված նաև երթևեկության ինտենսիվության զգալի բարձրացումն, ինչպես նաև զանգվածային միջոցառումների նկատելի ավելացումը` անհրաժեշտություն է առաջացել ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման աշխատանքներում լայնորեն կիրառել տեխնիկական ժամանակակից միջոցներ: Այդ նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական միջոցների վերազինմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության հսկողության տեխնիկական ապահովմանը և տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշների հատկացման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Ոստիկանության պետական պահպանության վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2010 թվականին իրականացվել է, ընդհանուր առմամբ, 4169 օբյեկտի, որից` 1227 բնակարանների պահպանություն: Օբյեկտների պահպանության մասով 2010թ. ցուցանիշը 2009 թվականի նույն ցուցանիշի նկատմամբ գերազանցում է 70-ով կամ 1.7%-ով, իսկ բնակարանների պահպանության մասով` նվազել է 6-ով կամ 0.5%-ով: Նշված ժամանակահատվածում 87 օբյեկտով կամ 2.7%-ով ավելացել է երթուղիներով պահպանվող օբյեկտների քանակը (2010 թվականին` 3278, իսկ 2009 թվականին` 3191 օբյեկտ) և 85-ով` կենտրոնացված դիտակայանների միջոցով պահպանվող օբյեկտների թիվը (2010 թվականին 2978 օբյեկտ, 2009 թվականին` 2893):

Արդյունքում պետական պահպանության ծառայության պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների (գույքի) պահպանության և անվտանգության ապահովման գծով 2010 թվականի եկամուտները 5.7%-ով գերազանցեց 2009 թվականի նույն ցուցանիշը և կազմեց 4,673.9 մլն դրամ:

ՀՀ ոստիկանության մարմիններն ու ստորաբաժանումները, համագործակցելով այլ իրավապահ մարմինների հետ, ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցները հանցագործությունների նախականխման, բացահայտման, ինչպես նաև հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Որակական նոր հարթության վրա է բարձրացվել փոխհամագործակցությունը ՀՀ ոստիկանության և անչափահասների հիմնախնդիրներով զբաղվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային տարբեր կազմակերպությունների միջև, մշակվել և համատեղ իրագործվում են սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք ծրագրեր: Կատարված աշխատանքների արդյունքում` հաջողվել է ոչ միայն կասեցնել անչափահասների շրջանում հանցավորության շարունակական աճը, այլև վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ արձանագրվել է անչափահասների շրջանում հանցավորությունը բնութագրող հիմնական ցուցանիշների նվազման միտում:

Նախորդ երկու տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների կարգապահության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Սկսվել է հանրապետության խոշոր քաղաքների խաչմերուկներում և մայրուղիներում տեսադիտման և արագաչափ ավտոմատ սարքերի տեղադրման, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման աշխատանքները:

Էական առաջընթաց է արձանագրվել պարեկային ծառայության, ինչպես նաև հաշվառման քննական բոլոր 15 ստորաբաժանումների հիմնովին տեխնիկական վերազինման ծրագրի իրագործման առումով:

Արդյունքների բարելավում է արձանագրվել նաև քննությունից և դատից խուսափող անձանց

հետախուզման ուղղությամբ, բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող զգալի թվով հանցագործներ:

 

Քրեակատարողական համակարգ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թվով 13 քրեակատարողական հիմնարկներից:

Ծառայությունը կազմակերպում է քրեական պատիժների կատարման կապակցությամբ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների կատարումը, կալանավորվածներին կալանքի տակ պահելը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին աջակցելը, քրեակատարողական հիմնարկներում օրինականության, այնտեղ պահվող անձանց, ինչպես նաև դրանց տարածքում գտնվող անձնակազմի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, դատապարտյալների և կալանավորվածների կյանքի և առողջության պահպանման, անհատական, կրթական և մշակութային զարգացման պայմանների ապահովումը, դատապարտյալների և կալանավորվածների սոցիալհոգեբանական վերականգնումը, աջակցությունն իրավապահ մարմիններին` հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներում, ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության համակարգումը:

2009 թվականին ընդունված քրեակատարողական ծառայության 2009-2016թ.թ. զարգացման հայեցակարգի շրջանակներում քրեակատարողական ծառայությունում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար Արմավիրի մարզում 2006-2009թ.թ. ընթացքում իրականացվել են 2,476.1 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված շինարարական աշխատանքները շարունակել նաև 2011-2012թթ. և արդյունքում 2012թ. նախատեսվել է 1,000.0 մլն դրամ:

Ծառայության պահպանման նպատակով ոչ առաջնահերթ ծախսային ուղղությունները մատնանշվում են, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ ուղղություններով կատարվող ծախսերն ավելացնելու անհրաժեշտությամբ հանդերձ` դրանք, այնուամենայնիվ, մյուս ուղղությունների համեմատ փոքր կարևորություն ունեն: Ոչ առաջնահերթ ծախսային ուղղություններն են.

1. գրասենյակային պարագաներ և նյութեր,

2. գույք և սարքավորումներ,

3. գործուղումներ և ծառայողական շրջագայություններ:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար

ծառայություն

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը (այսուհետ` Հայաստանի փրկարար ծառայություն) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտում գործող պետական մարմին է, իր 11 տարածքային փրկարարական վարչություններով, մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Նրա լիազորությունները սահմանվում են «Հայաստանի փրկարար ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Վերջին տարիներին կառուցվածքային բարեփոխումները թերևս առավել չափով իրենց ազդեցություններն ունեցան փրկարար ծառայության վրա: Նախ 2002 թվականին, այն ժամանակվա ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կազմում վերակազմավորվեց հրշեջ ծառայությունը, այնուհետև ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերակազմավորվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում, հետագայում վերանվանվեց Հայաստանի փրկարար ծառայության, իսկ ներկայումս վերակազմավորվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում` Հայաստանի փրկարար ծառայության:

Համակարգի ստեղծումը համընկել է անկախ պետականության ձեռքբերման հետ, հետևաբար անցումային շրջանի բոլոր դժվարություններն ուղղակիորեն ազդել են փրկարար ծառայության ձևավորման և զարգացման վրա: 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքն` առավել հստակեցնելով նրա դերը և տեղը պետական գործառույթների բնագավառում:

Վերջին տարիների ընթացքում մեծածավալ ներդրումներ են կատարվել Հայաստանի փրկարար ծառայության համակարգի զարգացման ուղղությամբ` ձեռք են բերվել ստացիոնար գերկարճալիք ռադիոկայաններ, շարժական գերկարճալիք ռադիոկայաններ, դյուրակիր գերկարճալիք ռադիոկայաններ, ստացիոնար կարճալիք ռադիոկայաններ, սնման սարքեր, նոր հաճախականություն, մոտորանավակ, օպերատիվ ծառայության և հրշեջ փրկարարական մեքենաներ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան` համակարգի փրկարարական ստորաբաժանումների կողմից իրականացվում են միջին հաշվով`

12 հրամանատարաշտաբային ուսումնավարժություն,

174 շտաբային ուսումնավարժություն,

4 շտաբային վարժանք,

28 հատուկ տակտիկական ուսումնավարժություն,

11-ից ավելի համայնքային և օբյեկտային համալիր ուսումնասիրություն, որոնցում ընդգրկվել են

10-ից ավելի քաղաքային համայնքներ:

Վերջին երկու տարիներին համակարգի զարգացման միտումները:

Որպես փրկարար ծառայություն, համակարգի հիմնական բնորոշիչը պետք է լինի փրկարարական կազմավորումների մշտական մարտական պատրաստակամությունը, որոնց և ուղղվում են զարգացման հիմնական ուղղությունները: Տարիներ շարունակ համակարգի զարգացման ուղղությամբ պետական հոգածությունը աննշան էր: Դրա վկայությունը բյուջետային հատկացումներն են:

 

Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն

 

ՀՀ Նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգի» N ՆԿ-161-Ն կարգադրությամբ հաստատված հիմնադրույթներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1253-Ն և 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1520-Ն որոշումներով ընդգծված վերաբերմունք է դրսևորվում հանրապետության տարածքում մթնոլորտի և մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու և միասնական քաղաքականության իրականացման ուղղությամբ: Այս բնագավառում, որպես լիազորված մարմին, հանդես է գալիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` իր «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ) միջոցով, որը հանդիսանում է հանրապետության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միակ մասնագիտացված կառույցը:

 

Վերջին երկու տարիներին «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի զարգացման միտումներն են.

Սկսած 2005 թվականից մեծ աշխատանք է տարվել հանրապետությունում կարևորագույն նշանակություն ունեցող հակակարկտային համակարգի վերագործարկման ուղղությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցների հաշվին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի 10 գյուղերում արգենտինացի մասնագետների կողմից կառուցվել և տեղադրվել են 15 հակակարկտային ացետիլենային կայաններ, որոնք պաշտպանության տակ են վերցրել 1200 հա տարածք: 2006 թվականին նշված կայանները շահագործվել են «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի և արգենտինացի մասնագետների հետ համատեղ: 2007 թվականին Արմավիրի մարզի 6 գյուղերում արդեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կառուցվել, մոնտաժվել ու գործարկվել են ևս 15 հակակարկտային համակարգեր, որոնցով 2007 թվականի հոկտեմբերի 15-ից պաշտպանության տակ է վերցվել ևս 1200 հա գյուղատնտեսական մշակաբույսեր: 2006թ. վերջերից և 2007թ. սկզբից «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հակակարկտային համակարգերում կատարվել են արմատական տեխնոլոգիական փոփոխություններ, արդիականացվել են հանգույցները և ղեկավարման համակարգի ծրագրերը: Հաշվի առնելով այն, որ ացետիլեն գազը թունավոր և խիստ պայթունավտանգ գազ է, ինչպես նաև համակարգի գործունեության համար անհրաժեշտ ացետիլենային գլանանոթների լիցքավորումը հանրապետությունում մոտակա տարիներին հնարավոր չէ իրականացնել, իսկ արտերկրից ներկրումը կապված էր մեծ ծախսերի հետ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բազմաթիվ փորձարկումների արդյունքում, մշակվեց և աշխատանքի համար ընտրվեց լավագույն տարբերակը` հեղուկացված պրոպան-բութան գազախառնուրդը:

Ըստ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տեխնիկական բնութագրի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Արարատի մարզում կառուցվեց և շահագործման հանձնվեց 2009 թվականին թվով 12 և 2010 թվականին թվով 28 հակակարկտային կայաններ, որով պաշտպանության տակ վերցվեց ևս 3400 հա ինտենսիվ գյուղատնտեսական մշակության տարածքներ: Դրա արդյունքում 2010 թվականի կարկտային սեզոնի ընթացքում Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում գործող 70 կայաններով վնասազերծվել է 82 կարկտավտանգավոր պրոցես, կատարվել է 143380 կրակոց, դրանով իսկ պաշտպանվում է առնվազն 5600 հա տարածք: Պաշտպանվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն արձանագրվել, իսկ դրան հարակից տարածքներում կարկուտը գյուղատնտեսական մշակաբույսերին պատճառել է որոշակի վնասներ:

2010 թվականի ընթացքում Արարատի և Արմավիրի սահմանամերձ տարածքներում կառուցվեց և շահագործման հանձնվեց ևս 48 հակակարկտային կայան: Այսպիսով, սկսած 2011 թվականից համակարգում գործում են թվով 118 հակակարկտային կայան (Արագածոտնի մարզում` 15, Արարատի մարզում` 48,Արմավիրի մարզում` 55), որոնցով պաշտպանվող տարածքները կազմում են 9440 հա:

2009 թվականին «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի բյուջետային ֆինանսավորումը կազմել է 143,586.8 հազար դրամ: Հակակարկտային կայանների թվաքանակի և պաշտպանվող տարածքների ավելացմանը զուգընթաց 2010 թվականին ֆինանսավորումն աճել և կազմել է 238,220.4 հազար դրամ:

Ոլորտի հիմնական խնդիրները նախատեսված են ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի ?Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1253-Ն որոշմամբ: 2008-2012 թվականներին, ըստ ժամանակացույցի, նախատեսված է հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերում տեղադրել ընդհանուր թվով 250 գազագեներատորային և ռեագենտով գործող հակակարկտային կայանքներ:

Նկատի ունենալով, որ մթնոլորտային վտանգավոր երևույթները, մասնավորապես, կարկտահարությունը մեծ վնասներ են պատճառում հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերին և տնտեսությանը (ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների միջին տարեկան վնասը կազմում է 15.0-20.0 մլրդ դրամ) ՀՀ ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դրսևորում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու և այն շեշտակի զարգացնելու ուղղությանը:

Նույն ծրագրով նախատեսված է նաև Արարատի մարզում կառուցել հակակարկտային կենտրոն, ձեռք բերել և կենտրոնում տեղադրել ռադիոլոկացիոն կայան, կառուցել երկու տարածաշրջանային հակակարկտային հանգույցների բազաներ, ինչպես նաև կապիտալ նորոգել Արագածոտնի հակակարկտային կենտրոնի բազան, Արմավիրի մարզում կառուցել հակակարկտային կենտրոն, ձեռք բերել և կենտրոնում տեղադրել ռադիոլոկացիոն կայան և այլն:

Ներկայումս, համակարգի արդյունավետ գործունեության ապահովման տեսանկյունից հիմնական խնդիրներն են`

- նոր ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոնների կառուցումն Արարատի և Արմավիրի մարզերում, քանի որ այս մարզերում նոր կառուցված հակակարկտային կայանների աշխատանքը հնարավոր է արդյունավետ իրականացնել միմիայն նշված մարզերից յուրաքանչյուրում համապատասխան կենտրոնների և ռադիոլոկացիոն կայանների առկայության դեպքում,

- ռադիոլոկացիոն կայանի խափանման կամ նրա բացակայության դեպքում հակակարկտային կայանների նույնիսկ նորմալ աշխատանքի պարագայում հնարավոր չէ առանց ռադիոլոկացիոն կայանի կատարել կարկտավտանգավոր պրոցեսների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ, որը կբերի գյուղատնտեսական մշակաբույսերի կարկտահարության: Մինչև նոր կայանների ձեռքբերումը և տեղադրումն անհրաժեշտություն է առաջանում առկա ռադիոլոկացիոն կայանների հաճախակի նորոգման խնդիրը, որը կապված է մեծ ծախսերի հետ,

- շարժական կայանները, որոնք բացի հակակարկտային աշխատանքներից կօգտագործվեն օդանավակայաններում մառախուղների ցրման, ինչպես նաև մթնոլորտային երևույթների կառավարման աշխատանքների կատարման համար, որը կնպաստի նաև գիտափորձարարական աշխատանքների իրականացմանը,

- հակակարկտային ռադիոլոկացիոն կենտրոնների և հակակարկտային կայանների աշխատանքների անխափան ու արդյունավետ իրականացման համար 2012-2014 թվականների ժամանակահատվածում անհրաժեշտ է ձեռք բերել 9 հատուկ տիպի ավտոտրանսպորտային միջոց,

- Լոռու մարզի հակակարկտային ռադիոլոկացիոն կենտրոնի շենք-շինությունների և ենթակառուցվածքների կապիտալ նորոգում:

 

18.2.2 Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու

կալանավայրերի ոլորտներում նպատակները, գերակայությունները

 

Նպատակները

 

Հասարակական կարգ և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը միտում ունի ապահովելու նշված ոլորտների տարբեր բնագավառներում հետևյալ նպատակների իրականացումը:

 

Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության ապահովում

 

. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի ապահովումը,

. պետական սահմանների պահպանությունը, սահմանային գոտու անձեռնմխելիությունը,

. օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեության կանխումը,

. պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումը,

. պետական բարձրաստիճան պաշտոնյաններին հատուկ կապով ապահովումը,

. պահպանվող օբյեկտների սպառնացող վտանգի կանխատեսում և բացահայտում,

. պահպանվող օբյեկտների սպառնացող վտանգի կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացում,

. պահպանման ենթակա օբյեկտների անվտանգության ապահովումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում,

. ահաբեկչության դեմ պայքարին մասնակցություն,

. սահմանված անցագրային ռեժիմի պահպանում,

. համակարգի անձնակազմի հետ տարվող աշխատանքները և ծառայողների

մասնագիտական պատրաստականությունը կատարելագործելը, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածությունն ապահովելը:

 

Հասարակական կարգի պահպանության ապահովում, ՀՀ անձնագրերի բլանկների

տպագրություն և պետավտոհամարանիշների ձեռքբերում

 

. անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ գործողություններից,

. հասարակության և պետության շահերի պաշտպանությունը,

. հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը,

. հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

. հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը

. անչափահասների հանցավորության խմբավորմանը հակազդելու, ոստիկանության տեսադաշտում գտնվող անչափահասների հետ տարվող կանխարգելիչ դաստիարակչական աշխատանքների բարելավումը,

. քաղաքացիների անձնագրավորման, փաստաթղթավորման և հաշվառման գործընթացի կատարելագործումը,

. Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհային երթևեկության վթարայնության նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

. ոստիկանական գործունեության իրավական դաշտի կատարելագործումը,

. հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցության ակտիվացումը,

. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողների և պայմանագրային զինծառայողների տեսակարար կշռի փոփոխման միջոցով արդյունավետության բարձրացումը,

. Քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի անցման խորացումը և կատարելագործումը,

. Պետավտոհամարանիշներով ապահովումը:

 

Քրեակատարողական համակարգ

 

. կալանավորված և դատապարտված անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելու պայմանները մարդու իրավունքների ասպարեզում գոյություն ունեցող և համընդհանուր ընդունելության արժանացած միջազգային փաստաթղթերի դրույթներին և չափանիշներին համապատասխան ապահովումը:

. կալանավորված և դատապարտված անձանց նյութական, ներառյալ սննդամթերքով և կենցաղային իրերով, ապահովումը,

. կալանավորված և դատապարտված անձանց բուժսպասարկման ապահովումը,

 

Հայաստանի փրկարար ծառայություն

 

Համակարգի գերագույն նպատակը մարդկանց և տարածքների պաշտպանությունն է արտակարգ իրավիճակներում: Դրան հասնելու առաջնահերթ պայմաններից մեկը փրկարար

ծառայության ստորաբաժանումների կառավարելիության ապահովումն է: Նշված ուղղությամբ ՄԺԾԾ ժամանակահատվածում շեշտը դրվել է կապի և ազդարարման համակարգի վերականգնմանը Հանրապետության տարածքում:

Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն

Հակակարկտային կայանների թիվը հասցնելով 250-ի` ապահովել ավելի քան 25000 հա գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը:

 

Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու

կալանավայրերի ոլորտներում առանձին զարգացման հիմնական

գերակայություններն են.

 

Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության ապահովում

. սննդամթերքի, հանդերձանքի, նորագույն հատուկ տեխնիկայի, սարքավորումների, զենքի և զինամթերքի ձեռքբերման շարունակական գործընթացի ապահովումը:

. տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների, այդ թվում կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը,

. օպերատիվ գործունեության արդյունավետության բարձրացումը,

. պետական սահմանի շուրջօրյա հսկում և պահպանում, այդ թվում նաև էլեկտրոնային համակարգերով և ծառայողական կենդանիներով (շներ, ձիեր և այլն),

. հետախուզական միջոցառումների անցկացում,

. հակահետախուզության ոլորտի ընդլայնում, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող գործակալական ցանցի բացահայտում,

. ռազմական հակահետախուիզական աշխատանքների իրականացում, հավանական հակառակորդի կողմից ռազմական ոտնձգությունների կանխում,

. ռադիո-հակահետախուզության անցկացում,

. գաղտնի տեղեկատվության հրապարակման կասեցում,

. միջուկային անվտանգության ապահովման աշխատանքների իրականացում,

. մաքսանենգության դեմ պայքարի ապահովում,

. ահաբեկչության դեմ պայքարի գործընթացի կազմակերպում և անցկացում,

. նյութատեխնիկական բազայի բարելավման շարունակական գործընթացի ապահովում,

. օրենքով վերապահված այլ գործողությունների իրականացում:

Հասարակական կարգի պահպանության ապահովում, ՀՀ անձնագրերի բլանկների տպագրություն և պետավտոհամարանիշների ձեռքբերում

. անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, ծանր, առավելագույն ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացումը,

. թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամոլության դեպքերի կանխարգելումը,

. տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների, այդ թվում կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը,

. օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը,

. հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

. անօրինական շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև բնակչության մոտ պահվող զենքի և զինամթերքի հայտնաբերման, առգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը,

. անչափահասների հանցավորության խմբավորմանը հակազդելու, ոստիկանության տեսադաշտում գտնվող անչափահասների հետ տարվող կանխարգելիչ-դաստիարակչական աշխատանքների բարելավումը,

. քաղաքացիների անձնագրավորման, փաստաթղթավորման և հաշվառման գործընթացի կատարելագործումը,

. Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհային երթևեկության վթարայնության նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

. ոստիկանական գործունեության իրավական դաշտի կատարելագործումը,

. հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցության ակտիվացումը,

. ՀՀ ոստիկանության զորքերի ժամկետային պարտադիր զինծառայողների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավումը,

. նյութատեխնիկական բազայի բարելավման շարունակական գործընթացի ապահովումը:

 

Քրեակատարողական համակարգ

 

. քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության մեղմացման անհրաժեշտությունը,

. կալանավորվածների և դատապարտյալների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ շարունակական միջոցառումների ձեռնարկումը:

 

Հայաստանի փրկարար ծառայության համակարգ

 

Համակարգը երկրորդական խնդիրներ չունի, քանի որ գործունեությունը կապված մարդու կյանքի և առողջության պաշտպանության հետ: Համակարգի առաջ դրված գերակա խնդիրներից կարևորագույնը Հանրապետության ողջ տարածքում փրկարարական աշխատանքների կազմակերպման հնարավորության ներդրումն է: Այս ուղղությամբ կարևորվում է Ծաղկաձորում արդի ժամանակի բոլոր պահանջներին համապատասխանող փրկարարական ծառայության ստեղծումը:

 

Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն

 

«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի գերակայությունները հանրապետությունում կարկտի դեմ պայքարի աշխատանքների իրականացումն է:

Ինչպես արդեն նշվել է, առաջնահերթ հարկավոր է ձեռք բերել ռադիոլոկացիոն կայաններ, ստեղծել ու կառուցել մարզային հակակարկտային կենտրոնների բազաները, դրանք ապահովելով շենքեր-շինություններով, ենթակառուցվածքներով, անհրաժեշտ սարքեր սարքավորումներով, գույքով, համապատասխան մասնագիտական կադրերով և այլն:

Մարզերի ծրագրով ընտրված տարածքներում հարկավոր է տեղադրել պահանջվող քանակի ու տիպի հակակարկտային համակարգեր: Անհրաժեշտ է կարկտի դեմ պայքարի աշխատանքներն իրականացնել հանրապետությունում ընդունված և կիրառվող տեխնոլոգիայով:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 955-Ն
Որոշում