Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (21 ...

 

 

040.0955.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(21-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(21-րդ մաս)

 

2012-2014թթ-ին ՀՀ կառավարությունը պետական պարտքի կառավարման

գործընթացում շարունակելու է հետևել պարտքի թափանցիկության,

գործողությունների հրապարակայնության, ներդրողների վստահության

ամրապնդման և հաշվետվողականության սկզբունքներին:

 

. Պարտքի արդյունավետ կառավարման կարևորագույն գործոններից մեկը թափանցիկության ապահովումն է, ուստի կառավարությունը ոչ միայն պարբերաբար կներկայացնի հաշվետվություններ պարտքի վերաբերյալ կարևոր տեղեկատվությամբ, այլ նաև կթողարկի ամսական տեղեկագրեր և բաց ու հրապարակային կլինի ներդրողների հետ աշխատանքներում:

. Կառավարությունը կշարունակի իր նկատմամբ վստահության ամրապնդման քայլերը, որը կհանգեցնի պոտենցիալ ներդրողների բազայի ընդլայնմանը` հետևաբար դրական ազդեցություն կունենա պարտքը բնութագրող ցուցանիշների բարելավման վրա և կնպաստի ներքին պարտքի շուկայի կայունությանը (կթուլացնի արտաքին և ներքին շոկերի ազդեցությունը պարտքի շուկայի վրա):

. Երկարաժամկետ հատվածում պարտքի կառավարման նպատակներից է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու միջոցների տեսակարար կշռի մեծացումը (տես աղյուսակ 4), քանի որ վերջինս նվազեցնում է անվճարունակության (դեֆոլտի) հավանականությունը, փոխարժեքի հետ կապված ռիսկերը, հնարավորություն է ընձեռում ներգրավել և արդյունավետ օգտագործել համախառն ազգային խնայողությունները, հիմքեր է ստեղծում ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա զարգացման համար:

. 2012-14թթ., հաշվի առնելով ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը, կավելացվի 3-20 տարի մարման ժամկետայնությամբ ուղենշային պարտատոմսերի շրջանառության ծավալները: Այս ժամանակահատվածում շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալը նախատեսվում է ավելացնել 90 մլրդ դրամով, ընդ որում` կարճաժամկետ պարտատոմսերը` 17 մլրդ դրամով, միջին ժամկետ պարտատոմսերը` 42 մլրդ. դրամով, երկարաժամկետ պարտատոմսերը` 31 մլրդ. դրամով: Միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականության հետ պարտքի կառավարման քաղաքականության կոորդինացման շրջանակներում կարճաժամկետ հատվածում կլինեն 3-12 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերի թողարկումներ, որոնք չեն ավելացնի պետական պարտքի սպասարկման բեռը, քանի որ դրանց տեղաբաշխումից ստացված հասույթը նույն տոկոսադրույքով կավանդադրվի ՀՀ կենտրոնական բանկում` դրանց մարումն ապահովելու նպատակով:

. ՀՀ ֆինանսների նախարարությունը կշարունակի պարտատոմսերի հետգնումների, փոխանակումների իրականացումը` ելնելով ինչպես ուղենշային պարտատոմսերի տեղաբաշխման տրամաբանությունից, այնպես էլ երկրորդային շուկայի զարգացման նկատառումներից:

. Կարևորելով պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացումը` քայլեր կձեռնարկվեն խնայողական պարտատոմսերի ներդրողների շրջանակը մեծացնելու ուղղությամբ: Այս առումով, կառավարության նկատմամբ վստահության ամրապնդմանը զուգահեռ, կակտիվացվեն գովազդային աշխատանքները պոտենցիալ ներդրողների շրջանում, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ կներդրվի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի էլեկտրոնային համակարգ:

. Կառավարությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ կենտրոնական բանկի ու պարտատոմսերի շուկայի մասնակիցների հետ պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաները զարգացնելու նպատակով: Այս առումով առաջնային նշանակություն կստանան կենսաթոշակային բարեփոխումների նախատեսված ժամկետներում իրականացումն ու մեկնարկած ապահովագրական բարեփոխումների հետագա զարգացումը, որը կմեծացնի ինչպես գանձապետական պարտատոմսերում ներդրողների շրջանակը` թուլացնելով բանկային համակարգից կախվածությունը, այնպես էլ կբերի թողարկվող պարտատոմսերի ժամկետայնության աճի, որը ներքին պարտքի ծավալների մեծացման կարևոր նախադրյալ է և կնպաստի տոկոսադրույքների նվազմանը (տես աղյուսակ 8):

. Առավելագույն ուշադրություն կդարձվի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հարցերին` այդպիսով փորձելով նվազեցնել երկու քաղաքականությունների նպատակներին հասնելու ծախսերը և միաժամանակ ավելի հասկանալի դարձնելով այդ քաղաքականությունները պոտենցիալ ներդրողների համար:

. Համագործակցությունը արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ կշարունակվի և կխորացվի: Հաշվի առնելով Արժույթի Միջազգային Հիմնադրամի առջև Հայաստանի Հանրապետության պարտավորությունը նոր ստացված վարկային միջոցների արտոնյալության միջին մակարդակը պահպանելու վերաբերյալ, նախապատվությունը կտրվի արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությանը:

. Արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս հիմնականում նախապատվություն կտրվի ազատ փոխարկելի արժույթով և ֆիքսված տոկոսադրույքով փոխառու միջոցներին:

. Հայաստանի համար ավելի նպաստավոր պայմաններով երկու նոր եռամյա ծրագրերի հաստատման և նախորդ ծրագրի (Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված 202.4 մլն վարկը ամբողջությամբ ենթակա էր մարման 2012- 2015թթ.) վերանայման արդյունքում էականորեն կթեթևանա ՀՀ կառավարության արտաքին պարտքի սպասարկման բեռը, քանի որ նախատեսված 202.4 մլն SDR գումարի շուրջ 37%-ը կտրամադրվի անտոկոս և մարման ավելի երկար ժամկետով:

. Կառավարության արտաքին պարտքի զգալի հատվածը կազմում են ենթակառուցվածքների զարգացման (մասնավորապես էներգետիկ համակարգ, ջրամատակարարում) նպատակով ներգրավված վարկերը, որոնք ենթավարկավորվել են տնտեսվարող սուբյեկտներին և այդ վարկերի սպասարկման բեռը չի ծանրացնում պետական բյուջեի ծախսերը, քանի որ իրականում այն կրում են տնտեսվարող սուբյեկտները: 2010թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին պարտքի շուրջ մեկ երրորդը կազմել են տնտեսությանը ենթավարկավորած միջոցները:

. Պարտքի եռամյա ռազմավարության արդյունքում պետական պարտք /ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազանցի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված սահմանային շեմը:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով և սույն ռազմավարությամբ սահմանված պետական պարտքի կառավարման նպատակադրումներին հասնելու համար կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից առավել կարևորներն են.

ա) ռիսկերի գնահատման համակարգի ներդրում.

Նպատակը` պարտքին բնորոշ ռիսկերի ճանաչումն ու գնահատումն է, ինչպես նաև անձնակազմի մոտ ռիսկերի կառավարման գիտելիքների և պրակտիկ կարողությունների զարգացումը:

բ) կառավարության պարտքի կառավարման մեջ ընդգրկված անձանց մասնագիտական ունակությունների բարելավում

Նպատակը` անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումն է: Պետական պարտքի կառավարման բարեփոխումների գործընթացի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է մարդկային գործոնով: Անհրաժեշտ է կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ, որի արդյունքում պարտքի կառավարման ստորաբաժանման մասնագետները ձեռք կբերեն կոնկրետ հմտություններ կոնկրետ գործառույթներ իրականացնելու համար: Կմշակվի և կներդրվի մասնագիտական կարողությունների գնահատման թեսթավորման համակարգ, որի հիման վրա կկատարվի աշխատակիցների մասնագիտական կարողությունների գնահատումը: Ներդրվող մասնագիտական կարողությունների գնահատման թեստերը կներառվեն քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման առաջադրանքներում:

գ) դրամական հոսքերի կառավարման գործընթացի բարելավում

Նպատակը` բարձրացնել դրամական հոսքերի կառավարման արդյունավետությունը: Վերջինս ենթադրում է բարձրացնել ինչպես հոսքերի ծրագրավորման որակը, այնպես էլ ընդլայնել հոսքերի կառավարման գործիքակազմը:

դ) ներդրողների դիվերսիֆիկացման հնարավորությունների ուսումնասիրում

Նպատակը` պարտքի ներգրավման հնարավոր այլ աղբյուրների ստեղծում: Ներքին աղբյուրներից փոխառու միջոցների ներգրավման հիմնական աղբյուր կշարունակվեն դիտարկել պետական պարտատոմսերը: Ֆինանսական շուկայի ներկայումս իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքը կնպաստի պետական պարտատոմսերի շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը, որն էլ իր հերթին կավելացնի կառավարության ֆինանսական ճկունությունը, թույլ կտա պետական պարտքի ընդհանուր ծավալում զգալիորեն մեծացնել ներքին աղբյուրներից ներգրավված միջոցների տեսակարար կշիռը, դիվերսիֆիկացնել պետական պարտատոմսերի կառուցվածքում ներդրողների կառուցվածքը` հիմնական շեշտը դնելով կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական ընկերությունների վրա (ներկայումս հիմնական ներդրող է հանդիսանում բանկային հատվածը):

Պետական պարտքի արդյունավետ կառավարման խնդիրը լուծելու տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի ռիսկերի կառավարումը:

ՀՀ պետական պարտքի էական աճը ստիպում են կառավարությանը խստացնել ռիսկերի կառավարման թույլատրելի սահմանային ցուցանիշները: Այս առումով առաջնային նշանակություն են ստանում հատկապես վերաֆինանսավորման, տոկոսադրույքի, փոխարժեքի ու գործառնական ռիսկերի կառավարումը: Արտաքին պարտքի գծով կարևորում ենք հատկապես վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և փոխարժեքի, իսկ ներքին պարտքի գծով` վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և գործառնական ռիսկերը:

Վերաֆինանսավորման ռիսկը կարևորվում է միջազգային և ներքին ֆինանսական շուկաներում հնարավոր զարգացումներով և առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի սպասարկման գծով վճարման ենթակա գումարների ծավալներով:

 

Աղյուսակ 1. ՀՀ կառավարության ընթացիկ պարտքը 2009-2014թթ. (մլրդ դրամ)

 

._____________________________________________________________________.

|                        |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ. |2013թ. |2014թ. |

|                        |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ.|ուղենշ.|ուղենշ.|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության ընթացիկ| 85.9 | 120.7| 122.0| 108.9 | 157.4 | 139.5 |

|պարտք                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|որից`                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|տոկոսավճար              | 16.3 | 30.4 | 42.6 |  46.7 |  47.8 |  50.7 |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|մարում                  | 69.6 | 90.3 | 79.4 |  62.2 | 109.5 |  88.8 |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության ընթացիկ| 13.8 | 24.3 | 28.4 |  46.8 |  84.6 |  72.7 |

|արտաքին պարտք *         |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|որից`                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|տոկոսավճար              |  7.5 | 14.6 | 18.2 |  20.4 |  20.3 |  20.0 |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|մարում                  |  6.3 |  9.7 | 10.2 |  26.4 |  64.2 |  52.7 |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության ընթացիկ| 72.1 | 96.4 | 93.6 |  62.1 |  72.8 |  66.8 |

|ներքին պարտք            |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|որից`                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|տոկոսավճար              |  8.8 | 15.8 | 24.4 |  26.3 |  27.5 |  30.7 |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|մարում                  | 63.3 | 80.6 | 69.2 |  35.8 |  45.3 |  36.1 |

._____________________________________________________________________.

 

* 2012-14թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով վճարումների փոխարկումը կատարվել է հիմք ընդունելով 01.04..2011թ. դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները, աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկ:

 

Վերաֆինանսավորման ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է նաև կառավարության պարտքում ընթացիկ պարտքի տեսակարար կշիռը:

 

Գծապատկեր 1. Կառավարության ընթացիկ պարտքի և կառավարության պարտքի հարաբերակցությունը 2009-2014թթ.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծապատկեր 1-ից հստակ տեսանելի է, որ ներքին պարտքի վերաֆինանսավորման ռիսկերն ավելի մեծ են, ինչը պայմանավորված է կարճաժամկետ պարտքի ավելի մեծ տեսակարար կշռով: Այստեղ նպատակ է դրված միջնաժամկետ հատվածում նվազեցնել կառավարության ներքին պարտքում ընթացիկ ներքին պարտքի տեսակարար կշիռը: Մյուս կողմից, սակայն, կառավարության արտաքին պարտքի հետ համեմատած, ներքին պարտքի ծավալը զգալիորեն փոքր է: Ինչ վերաբերում է կառավարության ընթացիկ արտաքին պարտք/արտաքին պարտք ցուցանիշին, ապա միջազգային չափանիշներով այն գտնվում է բարենպաստ միջակայքում:

2010թ. տարեվերջի դրությամբ ձևավորված կառավարության արտաքին պարտքի մարումները սփռված են մինչև 2049թ., իսկ ներքին պարտքինը` մինչև 2028թ.:

 

Գծապատկեր 2. 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված Կառավարության պարտքի մարման ժամանակացույցը

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ինչպես երևում է գծապատկեր 2-ից, առաջիկա տարիներին ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով մարումներն աճում են, որը պայմանավորված է գործող վարկերից շատերի արտոնյալ ժամկետի ավարտով, վարկային պայմանագրերի համաձայն տոկոսային արտահայտությամբ մարման ենթակա գումարների աճով:

Վերաֆինանսավորման ռիսկը բնութագրող ցուցանիշներից են նաև մարման միջին ժամկետի և մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշռի ցուցանիշները: 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված Կառավարության պարտքի համար մարման միջին ժամկետը կազմել է 11.4 տարի, որից ներքին պարտքի համար այն կազմել է 3.9 տարի, իսկ արտաքին պարտքի համար` 12.6 տարի, ինչը մատնանշում է ներքին պարտքի ռիսկայնության ավելի բարձր աստիճանը արտաքինի համեմատ: Մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշիռը Կառավարության պարտքի համար կազմել է 5.87%, որի 0.82 տոկոսային կետը բաժին է ընկնում արտաքին պարտքին, իսկ 5.05 տոկոսային կետը` ներքինին: Եթե այս ցուցանիշը հաշվարկում ենք արտաքին և ներքին պարտքերի համար առանձին, ապա մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության արտաքին պարտքի կշիռը Կառավարության արտաքին պարտքի մեջ կազմել է ընդամենը 0.96%, իսկ մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության ներքին պարտքի կշիռը Կառավարության ներքին պարտքի մեջ կազմել է 34.6%, ինչը հիմնականում պայմանավորված է պետական պարտատոմսերի կառուցվածքում ՊԿՊ-երի մեծ տեսակարար կշով` 29.7%:

ՀՀ կառավարության պարտքի մարումների, տոկոսավճարների, ինչպես նաև պարտքի բեռը բնութագրող ցուցանիշների էական աճը կարող են դժվարեցնել ՀՀ պարտք ներգրավելու հնարավորությունները:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արտոնյալ պայմաններով համագործակցության սահմանափակումը Հայաստանի Հանրապետության համար մեծացնում է այլընտրանքային ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աղբյուրների նշանակությունը:

Ներկայումս արտաքին աղբյուրներից Հայաստանին վարկավորող վարկատուների կողմից արտոնյալ պայմաններով վարկավորման հնարավորությունների սահմանափակումը պարտադրում է կառավարությանը ներգրավել առևտրային պայմաններով փոխառու միջոցներ: Այս առումով ավելի են կարևորվում տոկոսադրույքի հետ կապված ռիսկերը, մանավանդ որ ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն աճել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը:

 

Աղյուսակ 2. ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում ֆիքսված և լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը 2009-2014թթ. (%)

 

._____________________________________________________________________.

|                        |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ. |2013թ. |2014թ. |

|                        |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ.|ուղենշ.|ուղենշ.|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության պարտք, | 100.0| 100.0| 100.0|  100.0|  100.0|  100.0|

|այդ թվում`              |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ֆիքսված տոկոսադրույքով  |  75.2|  75.5|  73.8|   71.4|   69.6|   67.4|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Լողացող տոկոսադրույքով  |  24.8|  24.5|  26.2|   28.6|   30.4|   32.6|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության արտաքին| 100.0| 100.0| 100.0|  100.0|  100.0|  100.0|

|պարտք                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|այդ թվում               |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ֆիքսված տոկոսադրույքով  |  72.2|  71.8|  69.5|   66.3|   63.7|   60.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Լողացող տոկոսադրույքով  |  27.8|  28.2|  30.5|   33.7|   36.3|   39.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության ներքին | 100.0| 100.0| 100.0|  100.0|  100.0|  100.0|

|պարտք                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|այդ թվում               |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ֆիքսված տոկոսադրույքով  |  93.9|  96.0|  97.2|   98.1|   98.9|   99.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Լողացող տոկոսադրույքով  |   6.1|   4.0|   2.8|    1.9|    1.1|    0.5|

._____________________________________________________________________.

 

Միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների աճի պարագայում համապատասխանաբար կաճեն նաև լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը: Այսպես լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2012-2014թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը միջին հաշվով կաճեն մոտ 10 մլն ԱՄՆ դոլարով:

Վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով կառավարությունը կիրականացնի հետևյալ քայլերը.

. կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,

. ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,

. հետգնումների ու փոխանակումների ակտիվ կիրառում,

. արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ համագործակցության խորացում,

. արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ առավելագույն արտոնյալ ժամկետ ունեցող (առնվազն 5 տարի) և ֆիքսված տոկոսադրույքով վարկերին,

. արտաքին դոնորների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:

 

Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է պարտքի կառավարման ստորաբաժանման նոր կառուցվածքի շրջանակներում հստակ սահմանել ինչպես բաժինների, այնպես էլ աշխատակիցների գործառույթները և աշխատակիցների փոխադարձ փոխարինման կարգը: Անհրաժեշտ է ապահովել պարտքի գրանցման և հաշվառման տվյալների բազայի այլընտրանքային պահպանումը` ֆորս մաժորային իրավիճակներում ամբողջական տեղեկատվության պահպանման և աշխատանքների ընթացքը չխաթարելու, պարտքային պարտավորությունները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար:

Փոխարժեքի ռիսկը էական է, քանի որ պետական պարտքի գերակշիռ մասը արտարժույթով է:

 

Գծապատկեր 3. ՀՀ կառավարության արտարժութային և դրամով արտահայտված պարտքերի հարաբերակցությունը 2009-2014թթ.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Այս ռիսկը որոշ չափով մեղմվում է պայմանավորված այն հանգամանքով, որ կառավարության արտաքին պարտքի մեծ մասը արտահայտված է SDR-ով (2010թ. տարեվերջի դրությամբ կազմել է մոտ 59%), որն իրենից չորս ազատ փոխարկելի արժույթների զամբյուղ է ներկայացնում, հետևաբար` ավելի քիչ տատանողական է:

 

Աղյուսակ 3. ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը 2009-2011թթ. *

 

.___________________________.

|      |2009թ.|2010թ.|2011թ.|

|      |փաստ. |փաստ. |ծրագր.|

|______|______|______|______|

|USD   |  24.6|  23.8|  22.8|

|______|______|______|______|

|SDR   |  60.6|  58.9|  57.9|

|______|______|______|______|

|EUR   |   4.0|   3.7|   7.3|

|______|______|______|______|

|JPY   |  10.9|  13.6|  11.8|

|______|______|______|______|

|Այլ   | 0.001|  0.03|  0.09|

.___________________________.

 

* ներառված է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրամադրված արտարժութային պարտքը:

 

Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ SDR-ի, EUR-ի, JPY-ի փոխարժեքների 1% շեղումը միջին հաշվով կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը 23 մլն ԱՄՆ դոլարով:

Փոխարժեքի ռիսկի արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչները կօգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ:

 

ՀՀ պետական պարտքը բնութագրող 2009-2010թթ. փաստացի և 2011-2014թթ. ուղենշային ցուցանիշները

 

Ճգնաժամի պայմաններում հարկերի կրճատման պարագայում կառավարությունը ստիպված եղավ գնալ պետական բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշի բարձրացմանը, սակայն առաջիկա տարիներին (սկսած 2011թ.-ից) կառավարության հստակ քաղաքականությունն է կրճատել պետական բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը:

 

Աղյուսակ 4. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին 2009-2014թթ. (մլրդ դրամ)

 

._____________________________________________________________________.

|                        |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ. |2013թ. |2014թ. |

|                        |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ.|ուղենշ.|ուղենշ.|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Դեֆիցիտի ֆինանսավորումը | 433.6| 126.7| 132.4| 125.5 | 113.0 | 126.1 |

|փոխառու միջոցների հաշվին|      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|որից`                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ներքին փոխառու միջոցներ |  44.2|  28.6|  30.0|  28.5 |  28.5 |  35.5 |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|կշիռը, %                |  10.2|  22.6|  22.6|  22.7 |  25.2 |  28.2 |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Արտաքին փոխառու միջոցներ| 389.3|  98.1| 102.4|  97.0 |  84.4 |  90.5 |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|կշիռը, %                |  89.8|  77.4|  77.4|  77.3 |  74.8 |  71.8 |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 5. ՀՀ պետական պարտքը 2009-2014թթ. (մլրդ դրամ)

 

._____________________________________________________________________.

|                        |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ. |2013թ. |2014թ. |

|                        |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ.|ուղենշ.|ուղենշ.|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Պետական պարտք           |1270.7|1379.3|1597.9|1731.9 | 1804.3| 1892.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ        |  40.4|  39.4|  41.3|  41.1 |   39.5|   38.1|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Արտաքին պարտք           |1121.1|1199.0|1388.9|1494.4 | 1538.3| 1591.0|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|որից` ՀՀ ԿԲ պարտք       | 189.2| 204.5| 239.7| 248.2 |  207.7|  169.8|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ներքին պարտք            | 149.6| 180.3| 208.9| 237.4 |  266.0|  301.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Կառավարության պարտք     |1081.5|1174.8|1358.2|1483.7 | 1596.6| 1722.7|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ        |  34.4|  33.5|  35.1|  35.2 |   34.9|   34.7|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Կառավարության ընթացիկ   |  85.9| 120.7| 122.0| 108.9 |  157.4|  139.5|

|պարտք                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ընթացիկ ԿՊ/պետական      |   9.2|  12.6|  12.2|  10.6 |   14.5|   11.7|

|բյուջեի ծախսեր (%)      |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ընթացիկ ԿՊ/պետական      |  12.9|  16.1|  15.3|  12.4 |   16.2|   13.0|

|բյուջեի սեփական         |      |      |      |       |       |       |

|եկամուտներ (%)          |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Կառավարության պարտքի    |  16.3|  30.4|  42.6|  46.7 |   47.8|   50.7|

|տոկոսավճար              |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Տոկոսավճար/պետական      |   1.8|   3.2|   4.3|   4.6 |    4.4|    4.2|

|բյուջեի ծախսեր (%)      |      |      |      |       |       |       |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 6. ՀՀ արտաքին պետական պարտքի հիմնական ցուցանիշները 2009-2014թթ. (մլն ԱՄՆ դոլար)

 

._____________________________________________________________________.

|                        |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ. |2013թ. |2014թ. |

|                        |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ.|ուղենշ.|ուղենշ.|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Արտաքին պետական պարտք * |2966.7|3299.0|3754.6| 4039.8| 4158.4| 4300.9|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ        |  35.7|  34.2|  35.9|   35.4|   33.6|   32.0|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% արտահանման նկատմամբ   | 221.7| 177.1| 173.8|  166.7|  156.1|  149.1|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Պարտքի ներկա արժեք      |2259.6|2596.5|3002.7| 3228.1| 3336.9| 3461.1|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ        |  27.2|  26.9|  28.7|   28.3|   27.0|   25.8|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% արտահանման նկատմամբ   | 168.8| 139.4| 139.0|  133.2|  125.3|  120.0|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% ԿԲ արտաքին ակտիվների  | 144.0| 186.4| 236.5|  279.1|  272.6|  266.6|

|նկատմամբ * *            |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Տոկոսավճար/արտահանում (%|   2.0|   2.4|   2.8|    2.8|    2.5|    2.1|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Մարում/արտահանում (%)   |   3.3|   2.5|   2.4|    7.9|   13.9|    8.5|

._____________________________________________________________________.

 

*ՀՀ արտաքին պետական պարտքի կանխատեսումները կատարվել են այն ենթադրությամբ, որ ՀՀ կենտրոնական բանկը նոր վարկեր չի ներգրավի:

 

* * ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների կանխատեսումների համար օգտագործվել են ՀՀ ՖՆ կանխատեսումները:

 

Աղյուսակ 7. ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի հիմնական ցուցանիշները 2009-2014թթ. (մլն. ԱՄՆ դոլար)

 

._____________________________________________________________________.

|                        |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ. |2013թ. |2014թ. |

|                        |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ.|ուղենշ.|ուղենշ.|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Կառավարության արտաքին   |2465.9|2736.4|3106.7|3,368.8|3,597.1|3,841.8|

|պարտք (ԿԱՊ)             |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ        |  29.7|  28.4|  29.7|   29.5|   29.1|   28.6|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Պարտքի ներկա արժեք      |1833.9|2092.6|2414.7|2,628.7|2,848.3|3,062.9|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ        |  22.1|  21.7|  23.1|   23.1|   23.0|   22.8|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ընթացիկ ԿԱՊ             |  45.0|  63.2|  79.4|  126.5|  228.6|  196.6|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ընթացիկ ԿԱՊ/պետական     |   1.5|   2.5|   2.8|    4.6|    7.8|    6.1|

|բյուջեի ծախսեր (%)      |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ընթացիկ ԿԱՊ/պետական     |   2.1|   3.2|   3.6|    5.3|    8.7|    6.8|

|բյուջեի սեփական         |      |      |      |       |       |       |

|եկամուտներ (%)          |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Տոկոսավճար              |  24.1|  38.2|  50.8|   55.2|   55.0|   54.1|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Տոկոսավճար/պետական      |   0.8|   1.5|   1.8|    2.0|    1.9|    1.7|

|բյուջեի ծախսեր (%)      |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Միջին տոկոսադրույք (%)  |   1.0|   1.5|   1.9|    1.8|    1.6|    1.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Միջին ժամկետայնություն  |    14|    13|    12|     12|     12|     11|

|(տարի)                  |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Լողացող տոկոսադրույքով  |  27.8|  28.2|  30.5|   33.7|   36.3|   39.5|

|վարկերի տեսակարար կշիռ  |      |      |      |       |       |       |

|(%)                     |      |      |      |       |       |       |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 8. ՀՀ ներքին պետական պարտքի հիմնական ցուցանիշները 2009-2014թթ. (մլրդ դրամ)

 

._____________________________________________________________________.

|                        |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ. |2013թ. |2014թ. |

|                        |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ.|ուղենշ.|ուղենշ.|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ներքին պետական պարտք    | 149.6| 180.3| 208.9|  237.4|  266.0|  301.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ        |   4.8|   5.1|   5.4|    5.6|    5.8|    6.1|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Պետական պարտատոմս       | 140.6| 173.0| 203.0|  233.0|  263.0|  300.0|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Կարճաժամկետ             |  41.4|  51.4|  37.2|   42.7|   48.2|   53.7|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Միջնաժամկետ             |  71.4|  86.4|  94.7|  108.6|  122.6|  138.6|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Երկարաժամկետ            |  27.5|  34.5|  70.3|   80.7|   91.1|  106.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Խնայողական              |   0.2|   0.6|   0.8|    0.9|    1.1|    1.2|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՈՒղղակի վարկ ՀՀ         |   9.1|   7.3|   5.9|    4.4|    3.0|    1.5|

|ռեզիդենտից              |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Միջին տոկոսադրույք (%)  |  10.4|  11.7|  12.1|   12.0|   11.0|   11.0|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Միջին ժամկետայնություն  |1391.0|1353.0|1591.0|1,678.0|1,688.0|1,714.0|

|(օր)                    |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ընթացիկ ԿՆՊ             |  72.1|  96.4|  93.6|   62.1|   72.8|   66.8|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ընթացիկ ԿՆՊ/պետական     |   7.8|  10.1|   9.3|    6.1|    6.7|    5.6|

|բյուջեի ծախսեր (%)      |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Ընթացիկ ԿՆՊ/պետական     |  10.8|  12.9|  11.7|    7.1|    7.5|    6.2|

|բյուջեի սեփական         |      |      |      |       |       |       |

|եկամուտներ (%)          |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Տոկոսավճար              |   8.8|  15.8|  24.4|   26.3|   27.5|   30.7|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|Տոկոսավճար/պետական      |   0.9|   1.7|   2.4|    2.6|    2.5|    2.6|

|բյուջեի ծախսեր (%)      |      |      |      |       |       |       |

._____________________________________________________________________.

 

2012-2014թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով կանխատեսումները կատարվել են հետևյալ ենթադրությունների հիման վրա.

 

- 1 SDR=1.582 USD, 1 EURO=1.417 USD, 1 JPY = 0.012 USD,

- ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR` 1.8%, 6-ամսյա EURIBOR` 2.5%, SDR-ի տոկոսադրույք` 1.7%:

 

Հավելված N 1

 

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ ՀՀ 2012-2014 ԹԹ ՄԺԾԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույնով ներկայացվում է ՀՀ 2012-2014թթ ՄԺԾԾ կանխատեսումներում, մասնավորապես, մակրոտնտեսական, հարկաբյուջետային կանխատեսումներում, ինչպես նաև պետական պարտքի կառավարման բնագավառում առկա ռիսկերի համառոտագիրը: Առավել մանրամասն տեսքով նյութը ներկայացված է սույն ծրագրի 2-րդ, 4-րդ և 20-րդ գլուխների համապատասխան մասերում:

 

1. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿՍՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ

 

Տնտեսական կանխատեսումներ

 

Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են ուղղված լինել ինչպես տնտեսական աճի բարձրացմանը, այնպես էլ` անկմանը: Միաժամանակ, Հայաստանը ունենալով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին: Այդ կապակցությամբ հիմնական կանխատեսումների ռիսկերը մեծապես պայմանավորված կլինեն համաշխարհային տնտեսության մակրոտնտեսական փոփոխություններով:

ա) ՀՆԱ-ի աճի կանխատեսմանը նպաստող ռիսկեր

 

Արտաքին միջավայր

. Եթե համաշխարհային տնտեսության վերականգնումը լինի ավելի արագ, քան կանխատեսումներում դրված ենթադրություններն են, ապա կանխատեսված աճը կլինի ավելի բարձր: Այս իրավիճակի դրսևորումն ավելի հավանական կլինի, եթե Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվի ավելի արագ տեմպերով, քան ակնկալվում է:

. Աճի ուղղությամբ հաջորդ ռիսկը կապված է միջազգային գների` ակնկալվածից ավելի արագ աճի հետ, որի դրսևորման պարագայում այն մեր երկրի ՀՆԱ-ի աճի` կանխատեսվածից ավելի բարձր ցուցանիշի գրանցմանը կնպաստի 2 ճանապարհով, դրանք են ուղղակի` հումքի արտահանմամբ պայմանավորված արտադրության ծավալների աճի միջոցով (մետաղների գների աճի դեպքում), և անուղղակի` Ռուսաստանից ստացվելիք մասնավոր տրանսֆերտների աճի միջոցով (վառելիքի գների աճի դեպքում):

 

Ներքին միջավայր.

. Կանխատեսումների սցենարում ենթադրություն է դրված, որ կառավարությունը իրականացնելու է տնտեսական բարեփոխումներ` հատկապես գործարար միջավայրի և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ, սակայն, եթե կառավարության բարեփոխումների ազդեցությունը լինի ավելի արագ, քան ակնկալվում է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի բարձր:

բ) ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցնող ռիսկեր

 

Արտաքին միջավայր

. Եթե իրականանա առաջարկի գործոններով պայմանավորված նավթի միջազգային գների աճի նախանշված միտումը.20 և արդարացվի դրա հետ կապված միջազգային կառույցների գլոբալ տնտեսական աճի նվազման ուղղությամբ կանխատեսումների հնարավոր սցենարի զարգացման անհանգստությունը, ապա գլոբալ պահանջարկի աճը կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում է, որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա:

_________________________

20. ԱՄՀ-ի գնահատականներով հնարավոր է, որ նավթի միջազգային շուկան մուտք է գործել բարձր դեֆիցիտի փուլ:

 

. Եթե Եվրոպական որոշ երկրներում ցածր տնտեսական աճի, բյուջետային դժվարությունների և ֆինանսական ճնշումների հետ կապված խնդիրները խորանան, այն կարող է հանգեցնել ֆինանսական անկայունության եվրոպական շուկաներում, ինչը կարող է նորից վարակի էֆֆեկտով անդրադառնալ այլ տարածաշրջանների շուկաների վրա, որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի արտաքին պահանջարկի վրա:

. Միջազգային կառույցներում տնտեսագետներին անհանգստացնում են նաև համաշխարհային տնտեսության առկա խնդիրները կապված գործազրկության բարձր մակարդակի հետ: Միջնաժամկետում եթե գործազրկության բարձր մակարդակի հետագա նվազեցում տեղի չունենա, կապված վերոնշյալ ռիսկերի դրսևորման հետ, ապա վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական աճի տեմպի պակասը բացասաբար կանդրադառնա գլոբալ տնտեսության հետագա աշխուժացման վրա: Արդյունքում, գլոբալ պահանջարկի աճը կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում է, որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա:

. Արտաքին ցնցումներով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների բարձր գնային միջավայրի պահպանումը կարող է խոչընդոտել տեղական արտադրության աճին` արտադրության բարձր ծախսերի առաջացման պատճառով: Բացի դրանից, բարձր գնաճային միջավայրը կարող է էականորեն կլանել սպառմանն ուղղված մասնավոր հատվածի դրամական եկամուտները, կրճատելով ներդրումային ծախսերը, ինչը բազմարկիչ արդյունք կունենա հետագա տնտեսական աճի դանդաղեցման ուղղությամբ:

 

Ներքին միջավայր.

. Կանխատեսումների սցենարում ենթադրություն է դրված, որ կառավարության կողմից գյուղատնտեսության օժանդակությանն ուղղված միջոցառումները դրական ազդեցություն են ունենալու 2011 թվականի գյուղատնտեսության վերականգնման վրա, սակայն եթե բնակլիմայական անբարենպաստ պայմանների դրսևորումները շարունակական լինեն, ինչը կդանդաղեցնի կառավարության բարեփոխումները.21, քան ակնկալվում է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի ցածր:

_____________________________

21. Սա հիմնականում աշխատում է այն տրամաբանությամբ, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները վերացնելու համար, կառավարությունը պարտադրված է լինելու ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում այլ ծրագրից միջոցները վերաուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանը, ինչի արդյունքում կարտամղվեն բարեփոխումների ծրագրերի համար հատկացված միջոցները:

 

2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ

 

2010 թվականի արդյունքներով ձևավորված մակրոմիջավայրը, ինչպես նաև մակրոտնտեսական կանխատեսումները հնարավորություն են ընձեռում ենթադրել, որ 2009-2010թթ ժամանակահատվածի համեմատությամբ բյուջետային մուտքերի, հատկապես բյուջետային եկամուտների ստացման բնագավառում 2012 թվականին ռիսկերի մակարդակը էականորեն նվազել է: Այնուամենայնիվ, ՀՀ 2012-2014թթ ՄԺԾԾ իրատեսության տեսանկյունից հարկ է առանձնացնել այն գործոնները, որոնք հարկաբյուջետային շրջանակի ծրագրային սցենարի վրա կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Այդուհանդերձ, առավել կարևոր են այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել ծախսերի ծրագրերում համապատասխան վերանայումներ կատարելուն: Այդ իմաստով ՀՀ 2012-2014թթ ՄԺԾԾ հիմքում դրված կանխատեսումները պարունակում են որոշակի ռիսկեր:

 

Ռիսկերի աղբյուրները

ՀՀ 2012-2014թթ ՄԺԾԾ շրջանակներում կարելի է տարանջատել ռիսկերի հետևյալ աղբյուրները, որոնք կարող են հանգեցնել ծրագրային ռեսուրսային փաթեթից շեղումների.

(i) ներքին ռեսուրսների գծով,

(ii) արտաքին օժանդակության գծով:

Ներքին ռեսուրսների մասով. 2012-2014թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի հիմնականում համալրվելու է հարկային եկամուտների և պետական տուրքերի (2012 թվականին` նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հաշվին, որոնց գծով ծրագրային մուտքերը 2012-2014թթ կկազմեն ընդհանուր մուտքերի միջինում 97.0%-ը: Նշված եկամտատեսակների հավաքագրումը մեծապես կախվածության մեջ կլինի մի կողմից մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանությունից, իսկ մյուս կողմից` դրանց հավաքագրման բնագավառում ՀՀ կառավարության վարչարարական միջոցառումների իրականացման արդյունավետությունից: Նշված տնտեսական գործոններից բացի, այս դեպքում էական դեր ունի նաև հանրապետությունում տնտեսական միջավայրի վրա ներքին զարգացումների և արտաքին գործոնների ազդեցությունները:

Վերը նշված մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանության ռիսկեր`

Վարչարարական միջոցառումների իրականացում. 2012-2014թթ, երբ բյուջետային միջոցների սղությունը դեռևս լուծում պահանջող խնդիրներից մեկն է լինելու, առաջադրելով հարկային եկամուտների և պետական տուրքերի հնարավոր հասանելի մակարդակի ապահովում, ՀՀ կառավարությունը սկզբունքայնորեն շարունակելու է իրականացնել իր կողմից որդեգրված` ստվերային տնտեսության ծավալների կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականությունը, դրանով իսկ նպաստելով հարկային եկամուտների հավաքագրման բնագավառում իրավիճակի բարելավմանը: Այս դեպքում տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման գրավականը հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումների բարեհաջող ընթացքն է:

Արտաքին գործոնների ազդեցություններ. Ռիսկը հնարավոր է արտաքին գործոնների (արտաքին տնտեսական շուկաներում, ինչպես նաև ՀՀ արտաքին սահմաններում իրավիճակի սրում) ազդեցության արդյունքում հանրապետությունում տնտեսական միջավայրի կտրուկ վատթարացման դեպքում և այն գնահատել հնարավոր չէ:

Արտաքին օժանդակության մասով 2012-2014թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է ապահովել ինչպես պաշտոնական դրամաշնորհների, այնպես էլ վարկերի հաշվին:

Պաշտոնական դրամաշնորհների մասով. Այդ միջոցների հատկացման հարցը կամ համապատասխան մուտքերի ստացման ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով:

Վարկերի մասով ռիսկերը հիմնականում պայմանավորված են ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով:

Արտաքին օժանդակության մասով 2012-2014թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրման վրա կարող է ազդեցություն ունենալ նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությունը:

 

Ռիսկերի հնարավոր հետևանքները և ճշգրտումների ուղղվածությունը

 

Ներքին ռեսուրսների մասով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակը ենթադրում է ծախսերի վերանայում կրճատման ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկամուտները հիմնականում ամրագրված չեն որոշակի ծախսատեսակի կամ ծրագրի, այս դեպքում ծախսերի վերանայումն իրականացվելու է հիմք ընդունելով դրանց գերակայությունները. առաջին հերթին կրճատվելու են այն ծախսատեսակների կամ ծրագրերի գծով նախատեսված ծախսերը (ծախսերի մնացորդը), որոնք կրճատման պահին կունենան գերակայության ավելի ցածր աստիճան (հաշվի առնելով նաև ծախսերի կրճատման արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը):

Արտաքին օժանդակության գծով մուտքերի թերստացման պայմաններում ծախսերի ծրագրի վերանայման մոտեցումները լինելու են տարբեր` կախված արտաքին օժանդակության բնույթից: Այս առումով կարևոր հանգամանքներից է սպասվելիք արտաքին օժանդակության կառուցվածքն ըստ նշանակության: Համաձայն կանխատեսումների, ծրագրային ժամանակահատվածում արտաքին օժանդակության կառուցվածքում գերակշռելու են ծրագրային (նպատակային) բնույթի պաշտոնական դրամաշնորհներն ու վարկերը:

Բյուջետային փաթեթում ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակության թերստացման պայմաններում ծախսերի ծրագրի վերանայումն իրականացվելու է ելնելով դրանց գերակայության աստիճանից, մինչդեռ ծրագրային (նպատակային) պաշտոնական դրամաշնորհների և վարկերի թերստացումը որպես կանոն հանգեցնելու է այն ծրագրերի գծով մասհանումների կրճատմանը, որոնք անմիջականորեն կապակցված են ֆինանսավորման այդ աղբյուրների հետ, թեև առանձին դեպքերում հնարավոր է այդ ծրագրերի գծով արտաքին աղբյուրներից թերստացվող միջոցների փոխարինումը ներքին ռեսուրսներով:

 

Փոխհատուցման հնարավորությունները

2012-2014թթ ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վրա դրական հետևանքներ կարելի է ակնկալել բարենպաստ մակրոտնտեսական զարգացումներից, որոնք կարող են որոշ չափով փոխհատուցել արտաքին օժանդակության և հարկային վարչարարության գծով հնարավոր «կորուստները»: Նախատեսվածի դիմաց մակրոտնտեսական միջավայրի բարելավումը բարենպաստ պայմաններ կստեղծի լրացուցիչ հարկային եկամուտների (2012 թվականին նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հավաքագրման համար: Այս դեպքում ՀՀ կառավարությունը քննության առարկա կդարձնի լրացուցիչ եկամուտները` ծախսային գերակայությունների լրացուցիչ ֆինանսավորմանը և (կամ) պետական բյուջեի դեֆիցիտի չափի կրճատմանն ուղղելու հարցը:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

ՀՀ պետական պարտքի էական աճը ստիպում են կառավարությանը խստացնել ռիսկերի կառավարման թույլատրելի սահմանային ցուցանիշները: Այս առումով առաջնային նշանակություն են ստանում հատկապես վերաֆինանսավորման, տոկոսադրույքի, փոխարժեքի ու գործառնական ռիսկերի կառավարումը: Արտաքին պարտքի գծով կարևորում ենք հատկապես վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և փոխարժեքի, իսկ ներքին պարտքի գծով` վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և գործառնական ռիսկերը:

Վերաֆինանսավորման ռիսկը կարևորվում է միջազգային և ներքին ֆինանսական շուկաներում հնարավոր զարգացումներով և առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի սպասարկման գծով վճարման ենթակա գումարների ծավալներով:

Վերաֆինանսավորման ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է նաև կառավարության պարտքում ընթացիկ պարտքի տեսակարար կշիռը:

Ներկայումս ավելի մեծ են ներքին պարտքի վերաֆինանսավորման ռիսկերը, որը պայմանավորված է կարճաժամկետ պարտքի ավելի մեծ տեսակարար կշռով: Մյուս կողմից, սակայն, կառավարության արտաքին պարտքի հետ համեմատած, ներքին պարտքի ծավալը զգալիորեն փոքր է:

Ինչևէ, 2010թ. տարեվերջի դրությամբ ձևավորված կառավարության արտաքին պարտքի մարումները սփռված են մինչև 2049թ., իսկ ներքին պարտքինը` մինչև 2028թ.:

Առաջիկա տարիներին ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով մարումներն աճում են, որը պայմանավորված է գործող վարկերից շատերի արտոնյալ ժամկետի ավարտով, վարկային պայմանագրերի համաձայն տոկոսային արտահայտությամբ մարման ենթակա գումարների աճով:

ՀՀ կառավարության պարտքի մարումների, տոկոսավճարների, ինչպես նաև պարտքի բեռը բնութագրող ցուցանիշների էական աճը կարող են դժվարացնել պետական պարտք ներգրավելու հնարավորությունները:

ՀՀ կառավարության պարտքի մարումների, տոկոսավճարների, ինչպես նաև պարտքի բեռը բնութագրող ցուցանիշների էական աճը կարող են դժվարեցնել ՀՀ պարտք ներգրավելու հնարավորությունները:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արտոնյալ պայմաններով համագործակցության սահմանափակումը Հայաստանի Հանրապետության համար մեծացնում է այլընտրանքային ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աղբյուրների նշանակությունը:

Ներկայումս արտաքին աղբյուրներից Հայաստանին վարկավորող վարկատուների կողմից արտոնյալ պայմաններով վարկավորման հնարավորությունների սահմանափակումը պարտադրում է կառավարությանը ներգրավել առևտրային պայմաններով փոխառու միջոցներ: Այս առումով ավելի են կարևորվում տոկոսադրույքի հետ կապված ռիսկերը, մանավանդ որ ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն աճել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը:

Միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների աճի պարագայում համապատասխանաբար կաճեն նաև լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը: Այսպես լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2012-2014թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը միջին հաշվով կաճեն մոտ 10 մլն ԱՄՆ դոլարով:

Վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով կառավարությունը կիրականացնի հետևյալ քայլերը.

. կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,

. ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,

. հետգնումների ու փոխանակումների ակտիվ կիրառում,

. արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ համագործակցության խորացում,

. արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ առավելագույն արտոնյալ ժամկետ ունեցող (առնվազն 5 տարի) և ֆիքսված տոկոսադրույքով վարկերին,

. արտաքին դոնորների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:

Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է պարտքի կառավարման ստորաբաժանման նոր կառուցվածքի շրջանակներում հստակ սահմանել ինչպես բաժինների, այնպես էլ աշխատակիցների գործառույթները և աշխատակիցների փոխադարձ փոխարինման կարգը: Անհրաժեշտ է ապահովել պարտքի գրանցման և հաշվառման տվյալների բազայի այլընտրանքային պահպանումը` ֆորս մաժորային իրավիճակներում ամբողջական տեղեկատվության պահպանման և աշխատանքների ընթացքը չխաթարելու, պարտքային պարտավորությունները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար:

Փոխարժեքի ռիսկը էական է, քանի որ պետական պարտքի գերակշիռ մասը արտարժույթով է:

Այս ռիսկը որոշ չափով մեղմանում է պայմանավորված այն հանգամանքով, որ կառավարության արտաքին պարտքի մեծ մասը արտահայտված է SDR-ով (2010թ. տարեվերջի դրությամբ կազմել է մոտ 59%), որն իրենից չորս ազատ փոխարկելի արժույթների զամբյուղ է ներկայացնում, հետևաբար` ավելի քիչ տատանողական է: Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ SDR-ի, EUR-ի, JPY-ի փոխարժեքների 1% շեղումը միջին հաշվով կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը 23 մլն ԱՄՆ դոլարով:

Փոխարժեքի ռիսկի արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչները կօգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ:

 

Պետական բյուջեի դեֆիցիտի մեծության կանխատեսումներում առկա ռիսկը

 

Անկախ 2012-2014թթ համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների առկայության հանգամանքից, պետական բյուջեի դեֆիցիտի մեծության (որը կանխատեսվել է այդ տարիների անվանական ՀՆԱ-ի 2.4.-3.1% միջակայքում) վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ 2011-2013թթ ժամանակահատվածում փաստացի ձևավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծությունը: Խոսքը գնում է մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծության 2011-2013թթ ժամանակահատվածում 50% սահմանաչափը անցնելու ռիսկի մասին, որի առկայությամբ գործողության մեջ է դրվում «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5- րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` այն է.

«Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը:»:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 955-Ն
Որոշում