041.0039.260199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 1999 թվականի թիվ 39
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի հունվարի 26-28-ը Թուրքիայի Հանրապետության տեսչական խմբի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչության կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի և տեսչական խմբի անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի անվճար արտոնագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Թուրքիայի Հանրապետության տեսչական խմբի անդամներին (3 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսությունում և ապահովել նրանց սնունդը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, ճանապարհումը, սպասարկումը (անվճար), ինչպես նաև տեսչական խմբի ընդունումը, ճանապարհումը և ճեպազրույցի անցկացումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` Հայաստանի Հանրապետության ուղեկցող խմբի մասնակցությամբ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տեսչական խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված կեցության և սննդի ծախսերը` 366540 (երեք հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր քառասուն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: