Սեղմել Esc փակելու համար:
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 հունիսի 2011 թվականի N 25

 

48. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մրցութային փաթեթը մշակելու մեթոդաբանությանը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել եկամտային հարկի և կուտակային անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մասնագիտական երկու աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խմբեր)`

1) իրավական և մեթոդական հարցերի աշխատանքային խումբ (այսուհետ` խումբ N 1).

2) համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խումբ (այսուհետ` խումբ N 2):

4. Հաստատել`

1) N 1 խմբի ներկայացուցչական կազմը` համաձայն N 2 հավելվածի.

2) N 2 խմբի ներկայացուցչական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

5. Սահմանել, որ`

1) N 1 խումբը համարվում է ձևավորված N 2 հավելվածով սահմանված մարմինների ներկայացուցիչների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակվելու պահից: N 1 խմբի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` համապատասխան հրամանով.

2) N 2 խումբը համարվում է ձևավորված N 3 հավելվածով սահմանված մարմինների ներկայացուցիչների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ներկայացնելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակվելու պահից: N 2 խմբի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը` համապատասխան հրամանով.

3) N 1 խմբի լիազորություններն են`

ա. եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման օրենսդրական հակասություններն ու բացերը վերհանելը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու մասին» N 58-Ն որոշմամբ ստեղծված կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհրդին (այսուհետ` խորհուրդ) ներկայացնելը,

բ. N 2 խմբի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ օպերատիվ մեթոդական օժանդակությունը, օրենսդրական լուծում պահանջող հարցերի ամփոփումը և խորհրդին ներկայացնելը,

գ. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման համար ընտրված կազմակերպությանը (այսուհետ` ընտրված կազմակերպություն) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ֆունկցիոնալ պահանջները մշակելու (ամբողջացնելու) աշխատանքներում մեթոդական (բովանդակային) աջակցություն տրամադրելը, մշակված ֆունկցիոնալ պահանջների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը,

դ. ընտրված կազմակերպության և կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված մարմինների (կազմակերպությունների) մեթոդական (բովանդակային) համագործակցությունն ապահովելը,

ե. ընտրված կազմակերպության կողմից մշակված մոդուլների և ամբողջական ծրագրի փորձարկումը, համակարգի ֆունկցիոնալ պահանջների և մշակված ծրագրի համապատասխանության վերաբերյալ մեթոդական մասնագիտական եզրակացություններ տալը,

զ. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման աշխատանքների իրականացման և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ մեթոդական մշտադիտարկումը.

4) N 2 խմբի լիազորություններն են`

ա. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման մրցութային փաթեթը մշակելը (ամբողջացնելը)` հիմք ընդունելով ԱՄՆ ՄԶԳ-ի մշակած նյութերը (որպես օժանդակ նյութ),

բ. ընտրված կազմակերպությանը եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ֆունկցիոնալ պահանջները մշակելու (ամբողջացնելու) աշխատանքներում աջակցություն տրամադրելը, մշակված ֆունկցիոնալ պահանջների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը,

գ. ընտրված կազմակերպության և կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված մարմինների (կազմակերպությունների) համագործակցությունն ապահովելը,

դ. ընտրված կազմակերպության կողմից մշակված մոդուլների և ամբողջական ծրագրի փորձարկումը, համակարգի ֆունկցիոնալ պահանջների և մշակված ծրագրի համապատասխանության վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տալը,

ե. եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման աշխատանքների իրականացման և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը.

5) N 1 խումբը հաշվետու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.

6) N 2 խումբը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին.

7) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքում պարտադիր ներառել համապատասխան դրույթ, որի համաձայն ընտրված կազմակերպությունն անձնավորված հաշվառման համակարգի գործարկումից հետո պարտավոր է առնվազն հինգ տարի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում ապահովել անձնավորված հաշվառման համակարգի սպասարկման և ուսուցման աշխատանքների իրականացումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի մշակման և ներդրման (կիրարկման) համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ նախնական գնահատականը (ներառյալ հաշվարկներն ու հիմնավորումները).

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընտրված կազմակերպության հետ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ծառայությունների ձեռքբերման պայմանագիր կնքելը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգի):

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետի դրույթը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:

9. Աշխատանքային խմբերի ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի N 58-Ն որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդին ներկայացնել տեղեկատվություն եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:

10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` եռօրյա ժամկետում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել մասնագիտական աշխատանքային խմբերի ներկայացուցիչների թեկնածությունները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

նիստի N 25 արձանագրային

որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ

 

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Մրցութային փաթեթի պահանջները խմբավորվում են ըստ պարտադիր պահանջների և խորհրդատվական փաստաթղթերի (որոնք կներառեն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացված աշխատանքների արդյունքները` որպես օժանդակ նյութ):

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների կառավարման պլանը կբաժանվի երկու փուլերի.

Ընտրված կազմակերպությունն առաջին փուլում.

կատարում է ուսումնասիրություն և ստեղծում է ծրագրային ապահովության փաթեթի ամբողջական և մանրամասն նկարագրություն (մանրամասն տեխնիկական մասնագրերը)` ըստ մրցութային փաթեթի բովանդակության,

բոլոր շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնում է ծրագրային ապահովության տեխնիկական մասնագրերը,

հաստատում է ծրագրի մշակման ընթացքում պահանջարկի փոփոխությունների իրականացման գործընթացը,

աշխատանքային խմբերի դրական եզրակացություններից հետո ձեռնամուխ է լինում անձնավորված համակարգի ծրագրավորման աշխատանքներին:

Մշակված տեխնիկական մասնագրերը կապահովեն ստեղծվելիք ծրագրային ապահովության որակական բարձր մակարդակը և համատեղելիությունն առկա այլ ծրագրային համակարգերի հետ, ինչպես նաև` կապահովի կանխատեսելի ծրագրային ապահովություն, որն ամբողջովին կհամապատասխանի շահագրգիռ կողմերի սահմանված պահանջների չափորոշիչներին:

Երկրորդ փուլում, ըստ տեխնիկական մասնագրերի ընտրված կազմակերպությունն սկսում է ծրագրային ապահովության ստեղծման գործընթացը` ծրագրային ապահովության ստեղծման «Ծրագրային ապահովման ճկուն մշակում» (Agile Software Development Methology) մեթոդաբանության Scrum (կամ համատեղելի) մեթոդով, ինչը ենթադրում է.

ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում հետադարձ կապի առկայություն պատվիրատուի և ընտրված կազմակերպության միջև,

չկատարված պարտավորությունների առաջնահերթ կատարում,

կարճ կրկնվող քայլերի կամ սպրինտի (sprints) շարքում ամրագրված հիմնական չկատարված պարտավորությունների, բացթողումների ամբողջության ավարտում,

ամենօրյա հակիրճ հանդիպում (որը կոչվում է Scrum), որի ընթացքում մեկնաբանվում է առաջընթացը, նկարագրվում է առաջիկա աշխատանքը և առաջ են քաշվում առկա խոչընդոտները,

պլանավորման հակիրճ խորհրդակցություն, որի ընթացքում սպրինտի (sprints) համար սահմանվում են չկատարված պարտավորությունները,

ակնթարթների հակիրճ անդրադարձ և ամփոփում, որի ընթացքում աշխատանքային խմբերի բոլոր անդամներն անդրադառնում են անցյալ սպրինտին (sprint):

Առկա վիճակում, երբ ստեղծվելիք ծրագրային ապահովության պահանջներն ամբողջապես հնարավոր չէ սահմանել, առավել նպատակահարմար է օգտագործել ծրագրային ապահովություն ստեղծելու` վերոնշյալ մեթոդաբանությունը, քանի որ առաջարկվող մեթոդաբանությունը`

նվազագույնի է հասցնում ստեղծվելիք ծրագրային ապահովության թերությունները,

ապահովում է հետադարձ կապ պատվիրատուի հետ,

պատվիրատուն ամբողջովին ներգրավված է իրականացման աշխատանքներին,

պատվիրատուին հնարավորություն է ընձեռվում ծրագրային ապահովության ստեղծման ընթացքում վերասահմանել և փոփոխել պահանջները,

ծրագրային ապահովման աշխատանքների կառավարումը դարձնում է առավել արդյունավետ, ապահովում է ծրագրային ապահովման ամբողջական համապատասխանություն, ըստ պատվիրատուի ներկայացված պահանջների, և հետագայում ապահովում է ծրագրային ապահովման շահագործման նվազագույն ծախսերը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

նիստի N 25 արձանագրային

որոշման

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (N 1 ԽՈՒՄԲ)

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ (խմբի ղեկավար)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2 ներկայացուցիչ

3. ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի 2 ներկայացուցիչ

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 3 ներկայացուցիչ

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 3 ներկայացուցիչ

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1 ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

նիստի N 25 արձանագրային

որոշման

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (N 2 ԽՈՒՄԲ)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ (խմբի ղեկավար)

2. Հայաստանի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

5. ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 25
Արձանագրային որոշում