Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԵՎ ՏԱԼԼԻՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԵՎ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0857.130911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2011 թվականի N 857-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԵՎ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Աջակցություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում. ստանդարտ ծախսերի մոդել» թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք բարձրաստիճան պաշտոնյաների ճանաչողական այցերին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 18-24-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) և Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Հելսինկի և Տալլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի` Հելսինկի և Տալլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի սեպտեմբերի 13-ի

N 857-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-24-Ը ՀԵԼՍԻՆԿԻ ԵՎ ՏԱԼԼԻՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Կ. Մինասյան              - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

                               (պատվիրակության ղեկավար)

 

    Գ. Մուրադյան             - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Ս. Կարայան               - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Լ. Հունանյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի

                               ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

 

    Վ. Չիբուխչյան            - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                               գործարար միջավայրի բարելավման վարչության

                               պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.09.2011
N 857-Ա
Որոշում