Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0858.130911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2011 թվականի N 858-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական միության ղեկավարության հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 19-ին Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Տ. Գևորգյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Զատիկյանինը, Վ. Գրիգորյանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վ. Գաբրիելյանինը և Տ. Դավթյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մ. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 19.09.11 թիվ 871-Ա որոշում)

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2011 թվականի սեպտեմբերի 19-ին` Երևան-Բրյուսել-Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի սեպտեմբերի 13-ի

N 858-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան              - ՀՀ վարչապետ

 

    Վ. Գաբրիելյան            - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Տ. Դավթյան               - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Տ. Գևորգյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի

                               տեղակալ

 

    Հ. Թաշչյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                               կապերի վարչության պետ

 

    Ա. Անանյան               - ՀՀ վարչապետի օգնական

 

    Մ. Մելիքյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                               կապերի վարչության արարողակարգի բաժնի

                               գլխավոր մասնագետ

 

    Մ. Ավետիսյան             - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                               արարողակարգի ծառայություն» գործակալության

                               դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ

                               (մեկնում է նախօրոք)

 

    Ա. Զատիկյան              - ՀՀ պետական պահպանության ծառայության

                               աշխատող

 

    Վ. Գրիգորյան             - ՀՀ պետական պահպանության ծառայության

                               աշխատող

 

    Խ. Ադումյան              - թարգմանիչ

 

    Ա. Խաչատրյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության

                               և հասարակայնության հետ կապերի վարչության

                               փորձագետ

 

    Ա. Շահինյան              - «Տնտեսական բարեփոխումների

                               վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական

                               ոչ առևտրային կազմակերպության օպերատոր

 

    Հ. Բաբայան               - «Տնտեսական բարեփոխումների

                               վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական

                               ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

    Ա. Հերիքյան              - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                               լրագրող (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան             - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                               օպերատոր (համաձայնությամբ)

 

    Ա. Թամրազյան             - «Հ2» հեռուստաընկերության լրագրող

                               (համաձայնությամբ)

 

    Հ. Զեյնալյան             - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

                               (համաձայնությամբ)

 

    Շ. Ղազարյան              - «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող

                               (համաձայնությամբ)

 

    Պ. Միրզոյան              - «Արմնյուզ» հեռուստաընկերության օպերատոր

                               (համաձայնությամբ)

 

    Մ. Ավանեսյան             - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                               (համաձայնությամբ)

 

    Ա. Հունանյան             - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                               (համաձայնությամբ)

 

    Ս. Քոչարյան              - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող

                               (համաձայնությամբ)

 

    Հ. Ղազարյան              - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատոր

                               (գտնվում է Բրյուսելում, համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.09.2011
N 858-Ա
Որոշում