Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 50

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

(2-րդ մաս)

 

VIII. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

64. Սույն հայեցակարգի արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության կառավարության ներքո ստեղծել «Առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ներդրման կենտրոն», որը պատասխանատու կլինի համակարգի ստեղծման համար:

65. Կենտրոնի հիմնական գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական շտեմարանի ստեղծման նախագծի ղեկավարումը,

2) համակարգի գործարկման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների և տեխնիկայի ներդրումը, մասնավորապես` ցանցային ենթակառուցվածքի, համակարգիչների, քարտային տերմինալների, այլ սարքավորումների, ինչպես նաև ծրագրային ապահովման ներդրումը,

3) տեխնիկական առաջադրանքը մշակող, ծրագրային ապահովում իրականացնող, տեխնիկական միջոցներ ձեռք բերող կազմակերպությունների մրցույթների անցկացումը, ներկայացվող առաջարկների գնահատումը, վերլուծությունը և կազմակերպությունների ընտրությունը,

4) մշակված ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

5) համակարգի ներդրման վերջնական բյուջեի կազմումը,

6) համակարգի ներդրման համար տեխնիկական պահանջների ձևավորումը,

7) մասնակցություն օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթացին,

8) համակարգի փորձարկումը,

9) ամսական հաշվետվությունների ներկայացումը Կառավարության,

10) կենտրոնը կարող է Կառավարությանը ներկայացնել առաջարկ առողջապահական տեղեկատվական համակարգի առաջարկվող մոդելում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ:

66. Կենտրոնի աշխատակազմը պետք է բաղկացած լինի հետևյալ մասնագետներից.

1) ղեկավար (1)

2) գլխավոր հաշվապահ (1)

3) նախագծի կառավարիչներ (2),

4) առողջապահության ոլորտի մասնագետներ (2),

5) տեխնիկայի մասնագետ (2),

6) ադմինիստրատորներ (2),

7) տեղեկատվության անվտանգության մասնագետ (1):

 

IX. ՌԻՍԿԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՆԽՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

67. Համակարգի ընդունման և շահագործման ռիսկեր`

1) ինտերնետի ցածր հասանելիության պատճառով առողջապահության տեղեկատվական համակարգի աշխատանքների կազմակերպման դժվարություն,

2) հասարակության կողմից համակարգի, իր իրավունքների և պարտականությունների ոչ ճիշտ գիտակցում:

68. Ֆինանսական ռիսկեր

1) համակարգի ներդրման ֆինանսավորման բացակայություն,

2) փաստացի ծախսերի գերազանցում գնահատված ծախսերից:

69. Գործառնական ռիսկեր`

1) տվյալների ճշգրտություն,

2) գործառնական ռիսկ կապված համակարգչային տեխնիկայի և ծրագրային համակարգերի հետ:

70. Ռիսկերի կանխման քաղաքականությունը պետք է իրականացվի.

1) բարձրորակ ինտերնետի տարածում երկրի ամբողջ տարածքում,

2) հասարակության հետ ճիշտ քաղաքականության իրականացում,

3) ֆինանսավորման տարբեր մոդելների մշակում,

4) միջազգային կազմակերպություններից ֆինանսավորման ձեռք բերում,

5) համակարգի ներդրման և հետագա գործարկման ընթացքում ստանդարտ քաղաքականության, գործընթացների և գործողությունների իրականացում, այսինքն` վերահսկողություն քարտի ներդրման բոլոր փուլերում:

 

X. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

71. Համակարգի ներդրումից հետո նրա տարեկան տեխնիկական և կառավարչական սպասարկումը կարող է կազմակերպվել երկու ձևով`

1) կենտրոնի կողմից, ընդ որում այս դեպքում կենտրոնը կարող է դառնալ պետական/մասնավոր համագործակցության սկզբունքի վրա հիմնված առանձին կազմակերպություն: Վերջինիս մասնակիցներ պետք է դառնան առողջապահական ոլորտի կազմակերպություններ/ասոցիացիաներ, ապահովագրական ընկերություններ/ասոցիացիաներ, կապի և հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններ,

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, ինչի դեպքում անհրաժեշտ է համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող անձնակազմի պատրաստում:

72. Համակարգի գործունակության ապահովման համար կարևորագույն գործոններից մեկը բնակչության մասնակցությունն է ծրագրին և վստահությունը համակարգի նկատմամբ: Այդ պատճառով անհրաժեշտ է իրականացնել շարունակական և հիմնավոր միջոցառումների համախումբ, որոնք կնպաստեն հասարակության կողմից համակարգի համընդհանուր ընդունմանը:

73. Այդպիսի միջոցառումներից են`

1) գովազդներ, տեսահոլովակներ, համակարգի գործունեության վերաբերյալ ուղեցույցների թողարկում, որոնք ենթադրում են համակարգի նպատակի, գործունեության քարոզումը բնակչության լայն զանգվածներում,

2) բնակչության լայնամասշտաբ կրթում, մասնավորապես` հասարակությանը իր իրավունքների հնարավորությունների և պարտականությունների մասին հիմնավոր տեղեկատվության տրամադրումը:

 

Հավելված 1

 

ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1.1. Ֆիզիկական անձի վերաբերյալ ընդհանուր տվյալներ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Տեղեկությունների|         Լրացման կարգը               |Բնութագիրը|

|   |     ցանկը      |                                     |          |

|___|________________|_____________________________________|__________|

|1  |Անունը          |Լրացվում է ֆիզիկական անձի անունը:    |պարտադիր  |

|___|________________|_____________________________________|__________|

|2  |Ազգանունը       |Լրացվում է ֆիզիկական անձի ազգանունը: |պարտադիր  |

|___|________________|_____________________________________|__________|

|3  |Հայրանունը      |Լրացվում է ֆիզիկական անձի հայրանունը:|պարտադիր  |

|___|________________|_____________________________________|__________|

|4  |Սոցիալական/ID   |Լրացվում է ֆիզիկական անձի սոցիալական |          |

|   |քարտի համարը    |կամ ID քարտի համարը:                 |          |

|___|________________|_____________________________________|__________|

|5  |Անձնագրի սերիան |Լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի   |պարտադիր  |

|   |և  համարը       |սերիան և  համարը:                    |          |

|___|________________|_____________________________________|__________|

|6  |ՈՒմ կողմից է    |Լրացվում է ֆիզիկական անձի անձնագրում |պարտադիր  |

|   |տրված           |նշված «ում կողմից» բառերի տակ գրված  |          |

|   |                |համապատասխան տվյալները (թվերը):      |          |

|___|________________|_____________________________________|__________|

|7  |Տրման ամսաթիվը  |Լրացվում է ֆիզիկական անձի անձնագրում |պարտադիր  |

|   |                |նշված «Տրվել է» բառի տակ գրված       |          |

|   |                |ամսաթիվը (օր/ամիս տարի):             |          |

|___|________________|_____________________________________|__________|

|8  |Մինչև  երբ է    |Լրացվում է ֆիզիկական անձի անձնագրում |պարտադիր  |

|   |ուժի մեջ        |նշված` անձնագրի ուժի մեջ լինելու     |          |

|   |                |ամսաթիվը (օր/ամիս/տարի):             |          |

|___|________________|_____________________________________|__________|

|9  |Ծննդյան ամսաթիվը|Լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան    |պարտադիր  |

|   |                |ամսաթիվը ըստ ծննդյան վկայականի կամ   |          |

|   |                |անձնագրի (օր/ամիս/տարի):             |          |

|___|________________|_____________________________________|__________|

|10 |Սեռը            |Լրացվում է ֆիզիկական անձի սեռը       |պարտադիր  |

|   |                |(իգական կամ արական):                 |          |

|___|________________|_____________________________________|__________|

|11 |Քաղաքացիությունը|Լրացվում է ֆիզիկական անձի            |պարտադիր  |

|   |                |քաղաքացիությունը ըստ անձնագրում նշված|          |

|   |                |տվյալների (օրինակ, Հայաստանի         |          |

|   |                |Հանրապետություն):                    |          |

|___|________________|_____________________________________|__________|

|12 |Ռեզիդենտությունը|Լրացվում է ֆիզիկական անձի            |պարտադիր  |

|   |                |ռեզիդենտությունը` ռեզիդենտ (ըստ      |          |

|   |                |«Արժութային կարգավորման և  արժութային|          |

|   |                |վերահսկողության մասին` ՀՀ օրենքում   |          |

|   |                |ռեզիդենտության սահմանման):           |          |

|___|________________|_____________________________________|__________|

|13 |Բնակության վայրը|Լրացվում է ֆիզիկական անձի մշտական    |պարտադիր  |

|   |                |բնակության վայրի հասցեն:             |          |

|___|________________|_____________________________________|__________|

|14 |Հաշվառման վայրը |Լրացվում է տվյալ ֆիզիկական անձի      |պարտադիր  |

|   |                |հաշվառման վայրի հասցեն:              |          |

|___|________________|_____________________________________|__________|

|15 |Կապի միջոցները  |Լրացվում է տվյալ ֆիզիկական անձի      |պարտադիր  |

|   |                |մշտական բնակության վայրի/գրանցման    |          |

|   |                |վայրի հեռախոսի համարը (ները), բջջային|          |

|   |                |հեռախոսի համարը (ները), էլեկտրոնային |          |

|   |                |փոստի հասցեն (ները):                 |          |

|___|________________|_____________________________________|__________|

|16 |Ընտանեկան       |Լրացվում է տվյալ ֆիզիկական անձի      |կամավոր   |

|   |կարգավիճակը     |ընտանեկան կարգավիճակը` ամուսնացած,   |          |

|   |                |ամուսնալուծված, ամուրի:              |          |

._____________________________________________________________________.

 

1.2. Ֆիզիկական անձի բժշկական պատմություն

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ |Տեղեկությունների|           Լրացման կարգը            |Բնութագիրը|

|    |ցանկը           |                                    |          |

|____|________________________________________________________________|

|1.  |Հիվանդության տեսակը (1.1-1.16 կետերից յուրաքանչյուրի համար      |

|    |լրացվում է յուրաքանչյուր հիվանդության կոդը (ըստ Համաշխարհային   |

|    |Առողջապահության Կազմակերպության հիվանդությունների միջազգային    |

|    |10-րդ դասակարգման))                                             |

|____|________________________________________________________________|

|1.1 |Վարակիչ         |                                    |պարտադիր  |

|    |հիվանդություն   |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.2 |Նորագոյացություն|                                    |պարտադիր  |

|____|________________|____________________________________|__________|

|1.3 |Էնդոկրինային    |                                    |պարտադիր  |

|    |համակարգի       |                                    |          |

|    |հիվանդություն,  |                                    |          |

|    |սնուցման        |                                    |          |

|    |խախտում,        |                                    |          |

|    |նյութափոխանակու-|                                    |          |

|    |թյան և          |                                    |          |

|    |իմունիտետային   |                                    |          |

|    |խանգարում       |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.4 |Արյան և         |                                    |պարտադիր  |

|    |արյունաստեղծ    |                                    |          |

|    |օրգանների       |                                    |          |

|    |հիվանդություն   |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.5 |Հոգեկան         |                                    |պարտադիր  |

|    |խանգարում, այդ  |                                    |          |

|    |թվում ժառանգական|                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.6 |Նյարդային       |                                    |պարտադիր  |

|    |համակարգի       |                                    |          |

|    |հիվանդություններ|                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.7 |Արյան           |                                    |պարտադիր  |

|    |շրջանառության   |                                    |          |

|    |համակարգի       |                                    |          |

|    |հիվանդություն   |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.8 |Շնչառական       |                                    |պարտադիր  |

|    |օրգանների       |                                    |          |

|    |հիվանդություն   |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.9 |Մարսողական      |                                    |պարտադիր  |

|    |օրգանների       |                                    |          |

|    |հիվանդություն   |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.10|Միզասեռական     |                                    |պարտադիր  |

|    |համակարգի       |                                    |          |

|    |հիվանդություն   |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.11|Հղիության,      |                                    |պարտադիր  |

|    |ծննդաբերություն-|                                    |          |

|    |ների և          |                                    |          |

|    |հետծննդյան      |                                    |          |

|    |ժամանակաշրջանի  |                                    |          |

|    |բարդություն     |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.12|Մաշկային և      |                                    |պարտադիր  |

|    |ենթամաշկային    |                                    |          |

|    |բջջանքի         |                                    |          |

|    |հիվանդություն   |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.13|Ոսկրա-մկանային  |                                    |պարտադիր  |

|    |համակարգի և     |                                    |          |

|    |շարակցական      |                                    |          |

|    |հյուսվածքների   |                                    |          |

|    |հիվանդություն   |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.14|Բնածին շեղում   |                                    |պարտադիր  |

|    |(զարգացման      |                                    |          |

|    |արատներ)        |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.15|Ախտանիշներ,     |                                    |պարտադիր  |

|    |նշաններ և       |                                    |          |

|    |ճշտորեն չնշված  |                                    |          |

|    |վիճակներ        |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.16|Վնասվածքներ և   |                                    |պարտադիր  |

|    |թունավորումներ  |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.17|Աչքի և  նրա     |                                    |պարտադիր  |

|    |օժանդակ ապարատի |                                    |          |

|    |հիվանդություններ|                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.18|Ականջի և        |                                    |պարտադիր  |

|    |պտկաձև  ելունի  |                                    |          |

|    |հիվանդություններ|                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.19|Մասնագիտական    |                                    |պարտադիր  |

|    |հիվանդություններ|                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.20|Առանձին         |                                    |պարտադիր  |

|    |վիճակներ,       |                                    |          |

|    |հայտնվող        |                                    |          |

|    |շուրջծնական     |                                    |          |

|    |շրջանում        |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.21|Հիվանդության և  |                                    |պարտադիր  |

|    |մահացածության   |                                    |          |

|    |արտաքին         |                                    |          |

|    |պատճառները      |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|1.22|Բնակչության     |                                    |պարտադիր  |

|    |առողջության     |                                    |          |

|    |վիճակի և        |                                    |          |

|    |առողջապահական   |                                    |          |

|    |հիմնարկություն- |                                    |          |

|    |ներ դիմելու վրա |                                    |          |

|    |ազդող գործոններ |                                    |          |

|____|________________________________________________________________|

|2   |Տարած վիրահատությունները (լրացվում է ֆիզիկական անձի հետ տեղի    |

|    |ունեցած յուրաքանչյուր վիրահատության գծով` ըստ ժամանակաշրջանների |

|    |հերթականության)                                                 |

|____|________________________________________________________________|

|2.1 |Ախտորոշում      |Լրացվում է վիրահատության պատճառը    |պարտադիր  |

|    |                |(օրինակ, ներքին արյունահոսություն,  |          |

|    |                |հղիության բարդություններ, ներքին    |          |

|    |                |օրգանների վնասում և  այլն)          |          |

|____|________________|____________________________________|__________|

|2.2 |Միջամտության    |Լրացվում է միջամտության տեսակը      |պարտադիր  |

|    |տեսակը          |(օրինակ, վիտրէկտոմիա և  այլն):      |          |

|____|________________|____________________________________|__________|

|2.3 |Անզգայացման     |Լրացվում է անզգայացման տեսակը       |պարտադիր  |

|    |տեսակը          |(օրինակ` ընդհանուր կամ տեղային):    |          |

|____|________________|____________________________________|__________|

|2.4 |Բարդություններ  |Լրացվում են բարդությունները կամ     |պարտադիր  |

|    |                |առանց բարդությունների:              |          |

|____|________________|____________________________________|__________|

|2.5 |Բուժհաստատության|Լրացվում է այն բուժհաստատության     |պարտադիր  |

|    |(ների) լրիվ     |անվանումը, որտեղ իրականացվել է      |          |

|    |անվանումը,      |վիրահատությունը:                    |          |

|    |կազմակերպաիրավա-|                                    |          |

|    |կան ձևը         |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|2.6 |Բժշկի անունը,   |Լրացվում է վիրահատությունը կատարած  |պարտադիր  |

|    |ազգանունը և     |բժշկի անունը, ազգանունը և           |          |

|    |մասնագիտացումը  |մասնագիտացումը (օրինակ, վիրաբույժ,  |          |

|    |                |թերապևտ,  ակնաբույժ, նյարդաբան,     |          |

|    |                |մանկաբույժ, սրտաբան, ուռուցքաբան և  |          |

|    |                |այլն):                              |          |

|____|________________|____________________________________|__________|

|2.7 |Ամսաթիվ         |Լրացվում է վիրահատության կատարման   |պարտադիր  |

|    |                |ամսաթիվը (օր/ամիս/տարի):            |          |

|____|_____________________________________________________|__________|

|3   |Դեղերի օգտագործումը (և  հիվանդանոցային և  ամբուլատոր |          |

|    |բուժօգնության ընթացքում)                             |          |

|____|_____________________________________________________|__________|

|3.1 |Դեղի անվանումը  |Լրացվում է դեղի անվանումը           |պարտադիր  |

|____|________________|____________________________________|__________|

|3.2 |Դեղի օգտագործման|Լրացվում է դեղի օգտագործման         |պարտադիր  |

|    |չափաբաժինը      |չափաբաժինը (միավոր, միլիգրամ):      |          |

|____|________________|____________________________________|__________|

|3.3 |Օգտագործման ձևը |Լրացվում է դեղի օգտագործման ձևը     |պարտադիր  |

|    |                |(օրինակ, մկանային ներարկում):       |          |

|____|________________|____________________________________|__________|

|3.4 |Օգտագործման     |Լրացվում է դեղի օգտագործման համար   |պարտադիր  |

|    |համար նշանակված |նշանակված ժամանակահատվածը (օրինակ, 1|          |

|    |ժամանակահատվածը |օր, 1 շաբաթ, 1 ամիս):               |          |

|____|________________|____________________________________|__________|

|3.5 |Օգտագործման     |Լրացվում է դեղի օգտագործման         |պարտադիր  |

|    |հաճախականությու-|հաճախականությունը (օրինակ, օրը մեկ  |          |

|    |նը              |անգամ, օրը երկու անգամ, օրը երեք    |          |

|    |                |անգամ):                             |          |

|____|________________|____________________________________|__________|

|3.6 |Բուժհաստատության|Լրացվում է այն բուժհաստատության     |պարտադիր  |

|    |(ների) լրիվ     |անվանումը, որտեղ նշանակվել է դեղի   |          |

|    |անվանումը,      |օգտագործումը                        |          |

|    |կազմակերպաիրավա-|                                    |          |

|    |կան ձևը         |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|3.7 |Բժշկի անունը,   |Լրացվում է դեղի օգտագործումը        |պարտադիր  |

|    |ազգանունը և     |նշանակած բժշկի անունը, ազգանունը և  |          |

|    |մասնագիտացումը  |մասնագիտացումը (օրինակ, վիրաբույժ,  |          |

|    |                |թերապևտ,  ակնաբույժ, նյարդաբան,     |          |

|    |                |մանկաբույժ, սրտաբան, ուռուցքաբան և  |          |

|    |                |այլն:)                              |          |

|____|________________|____________________________________|__________|

|3.8 |Ամսաթիվ         |Լրացվում է դեղի նշանակման ամսաթիվը  |պարտադիր  |

|    |                |(օր/ամիս/տարի):                     |          |

|____|________________________________________________________________|

|4   |Անձի ընտանիքի անդամների և  մերձավոր հարազատների մոտ խրոնիկ      |

|    |հիվանդությունների առկայությունը                                 |

|____|________________________________________________________________|

|4.1 |Հարազատի անունը |Լրացվում է տվյալ անձի ծնողների և    |կամավոր   |

|    |                |այլ հարազատների անունը (ները), որոնց|          |

|    |                |մոտ առկա են խրոնիկական              |          |

|    |                |հիվանդություններ:                   |          |

|____|________________|____________________________________|__________|

|4.2 |Հարազատի        |Լրացվում է տվյալ անձի ծնողների և    |կամավոր   |

|    |ազգանունը       |այլ հարազատների ազգանունը (ները),   |          |

|    |                |որոնց մոտ առկա են խրոնիկական        |          |

|    |                |հիվանդություններ:                   |          |

|____|________________|____________________________________|__________|

|4.3 |Հիվանդությունը  |Լրացվում է տվյալ անձի ծնողների և    |կամավոր   |

|    |                |այլ հարազատների մոտ խրոնիկական      |          |

|    |                |հիվանդության տեսակին համապատասխանող |          |

|    |                |կոդը                                |          |

|____|________________________________________________________________|

|5   |Բժշկական հետազոտությունները                                     |

|____|________________________________________________________________|

|5.1 |Բուժհաստատության|Լրացվում է այն բուժհաստատության     |պարտադիր  |

|    |(ների) անվանումը|անվանումը, որտեղ իրականացվել է      |          |

|    |                |բժշկական հետազոտությունը:           |          |

|____|________________|____________________________________|__________|

|5.2 |Ընդհանուր       |Լրացվում է կլինիկական հետազոտության |պարտադիր  |

|    |կլինիկական      |տեսակը (օրինակ, արյան և  մեզի       |          |

|    |հետազոտություն- |ընդհանուր, արյան բիոքիմիական        |          |

|    |ներ             |հետազոտություններ):                 |          |

|____|________________|____________________________________|__________|

|5.3 |Ֆունկցիոնալ     |Լրացվում է ֆունկցիոնալ ախտորոշիչ    |          |

|    |ախտորոշիչ       |հետազոտության տեսակը (ԷՍԳ, ԷԷԳ)     |          |

|____|________________|____________________________________|__________|

|5.4 |Ճառագայթային    |Լրացվում է ճառագայթային ախտորոշիչ   |          |

|    |ախտորոշիչ       |հետազոտություն (ռենտգեն,            |          |

|    |հետազոտություն- |համակարգչային տոմոգրաֆիկ,           |          |

|    |ներ             |ուլտրաձայնային և  այլ               |          |

|    |                |հետազոտություններ)                  |          |

|____|________________|____________________________________|__________|

|5.5 |Բժշկի անունը,   |Լրացվում է բժշկական հետազոտությունը |պարտադիր  |

|    |ազգանունը և     |կատարած բժշկի անունը, ազգանունը և   |          |

|    |մասնագիտացումը  |մասնագիտացումը (օրինակ, վիրաբույժ,  |          |

|    |                |թերապևտ,  ակնաբույժ, նյարդաբան,     |          |

|    |                |մանկաբույժ, սրտաբան, ուռուցքաբան և  |          |

|    |                |այլն):                              |          |

|____|________________|____________________________________|__________|

|5.6 |Բժշկի           |Լրացվում է բժշկական հետազոտությունը |պարտադիր  |

|    |եզրակացությունը |կատարած բժշկի եզրակացությունը       |          |

|    |(հիվանդության   |(օրինակ, հետազոտության արդյունքում  |          |

|    |ախտորոշում)     |անձի մոտ հայտնաբերվել են լյարդի     |          |

|    |                |բորբոքում և  լայնացում, երիկամներում|          |

|    |                |հայտնաբերվել են քարեր և  այլն):     |          |

|____|________________|____________________________________|__________|

|5.7 |Եզրակացության   |Լրացվում է բժշկի կողմից տրված       |պարտադիր  |

|    |ամսաթիվը        |բժշկական հետազոտության հետ կապված   |          |

|    |                |եզրակացության ամսաթիվը              |          |

|    |                |(օր/ամիս տարի):                     |          |

|____|_____________________________________________________|__________|

|6   |Հաշմանդամությունը                                    |          |

|____|_____________________________________________________|__________|

|6.1 |Խումբը          |Լրացվում է հաշմանդամության խումբը   |պարտադիր  |

|    |                |(առաջին կարգ, երկրորդ կարգ, երրորդ  |          |

|    |                |կարգ)                               |          |

|____|________________|____________________________________|__________|

|6.2 |Պատճառը         |Լրացվում է հաշմանդամության պատճառը  |պարտադիր  |

|    |                |(օրինակ, տեսողության, լսողության    |          |

|    |                |բացակայություն, վերջույթների        |          |

|    |                |բացակայություն և  այլն):            |          |

|____|________________|____________________________________|__________|

|6.3 |Հաշմանդամու-    |Լրացվում է հաշմանդամությունը հանելու|պարտադիր  |

|    |թյունը հանելու  |ամսաթիվը (օր/ամիս/տարի):            |          |

|    |ամսաթիվը        |                                    |          |

|____|________________________________________________________________|

|7   |Ստացած պատվաստումները                                           |

|____|________________________________________________________________|

|7.1 |Պատվաստանյութը  |Լրացվում է պատվաստանյութի անվանումը,|պարտադիր  |

|    |                |սերիան, պիտանելիության ժամկետը,     |          |

|    |                |արտադրող կազմակերպության անվանումը: |          |

|____|________________|____________________________________|__________|

|7.2 |Ինչի դեմ        |Լրացվում է այն հիվանդության         |պարտադիր  |

|    |                |անվանումը, որի դեմ կատարվել է       |          |

|    |                |պատվաստում (օրինակ, կարմրուկ,       |          |

|    |                |կարմրախտ, պոլիոմելիտ, դիֆթերիա,     |          |

|    |                |դիզինտերիա, գրիպ և  այլն` նշելով    |          |

|    |                |վերջիններիս համապատասխան կոդերը):   |          |

|____|________________|____________________________________|__________|

|7.3 |Ամսաթիվը        |Լրացվում է պատվաստանյութի           |պարտադիր  |

|    |                |համապատասխան նվագը և  պատվաստման    |          |

|    |                |ամսաթիվը (օր/ամիս/տարի):            |          |

|____|________________|____________________________________|__________|

|7.4 |Հետպատվաստումա- |Լրացվում է հետպատվաստումային        |պարտադիր  |

|    |յին անբարեհաջող |շրջանում առաջացած անբարեհաջող դեպքը,|          |

|    |դեպք            |արձանագրման ամսաթիվը                |          |

|____|________________|____________________________________|__________|

|7.5 |Չպատվաստվելու   |Լրացվում է չպատվաստման պատճառը      |պարտադիր  |

|    |պատճառը         |(ալերգիկ կամ այլ հիվանդության       |          |

|    |                |առկայություն)                       |          |

|____|________________________________________________________________|

|8   |Ամբուլատոր բուժումներ                                           |

|____|________________________________________________________________|

|8.1 |Հիվանդությունը  |Լրացվում է հիվանդության կոդը (ըստ   |պարտադիր  |

|    |                |Համաշխարհային Առողջապահության       |          |

|    |                |Կազմակերպության կողմից սահմանված    |          |

|    |                |հիվանդությունների և  դրանց          |          |

|    |                |համապատասխան կոդերի):               |          |

|____|________________|____________________________________|__________|

|8.2 |Բուժհաստատության|Լրացվում է այն բուժհաստատության     |պարտադիր  |

|    |(ների) լրիվ     |անվանումը, որտեղ իրականացվել է      |          |

|    |անվանումը,      |ամբուլատոր բուժումը:                |          |

|    |կազմակերպաիրավա-|                                    |          |

|    |կան ձևը         |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|8.3 |Բժշկի անունը,   |Լրացվում է ամբուլատոր բուժումը      |պարտադիր  |

|    |ազգանունը և     |կատարած բժշկի անունը, ազգանունը և   |          |

|    |մասնագիտացումը  |մասնագիտացումը (օրինակ, վիրաբույժ,  |          |

|    |                |թերապևտ,  ակնաբույժ, նյարդաբան,     |          |

|    |                |մանկաբույժ, սրտաբան, ուռուցքաբան և  |          |

|    |                |այլն):                              |          |

|____|________________|____________________________________|__________|

|8.4 |Բուժումը սկսելու|Լրացվում է ամբուլատոր բուժումը      |պարտադիր  |

|    |ամսաթիվը        |սկսելու ամսաթիվը (օր/ամիս/տարի):    |          |

|____|________________|____________________________________|__________|

|8.5 |Բուժումը        |Լրացվում է ամբուլատոր բուժումը      |պարտադիր  |

|    |ավարտելու       |ավարտելու ամսաթիվը (օր/ամիս/տարի):  |          |

|    |ամսաթիվը        |                                    |          |

|____|________________________________________________________________|

|9   |Շտապ բժշկական օգնության ծառայություն                            |

|____|________________________________________________________________|

|9.1 |Բժշկական        |Լրացվում է այն օգնության տեսակը, որը|պարտադիր  |

|    |օգնության       |ցուցաբերվել է պացիենտին:            |          |

|    |ցուցաբերման     |                                    |          |

|    |տեսակը          |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|9.2 |Հիվանդանոց      |Պացիենտը տեղափոխվել է հիվանդանոց, թե|պարտադիր  |

|    |տեղափոխում      |ոչ:                                 |          |

|____|________________|____________________________________|__________|

|9.3 |Բժշկական        |Լրացվում է օգնության ցուցաբերման    |պարտադիր  |

|    |օգնության       |ամսաթիվը:                           |          |

|    |ցուցաբերման     |                                    |          |

|    |ամսաթիվը        |                                    |          |

|____|_____________________________________________________|__________|

|10  |Ստոմատոլոգիական մասնագիտացված բժշկական օգնություն    |          |

|____|_____________________________________________________|__________|

|10.1|Բժշկական        |Լրացվում է այն օգնության տեսակը, որը|պարտադիր  |

|    |օգնության       |ցուցաբերվել է պացիենտին:            |          |

|    |ցուցաբերման     |                                    |          |

|    |տեսակը          |                                    |          |

|____|________________|____________________________________|__________|

|10.2|Բժշկական        |Լրացվում է օգնության ցուցաբերման    |պարտադիր  |

|    |օգնության       |ամսաթիվը:                           |          |

|    |ցուցաբերման     |                                    |          |

|    |ամսաթիվը        |                                    |          |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2010
N 50
Արձանագրային որոշում