Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻ ...

 

 

040.1299.140911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1299-Ն

 

i

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1639-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիվանագիտական ծառայություն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը համապատասխան դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա, մինչև վերջիններիս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան դիվանագիտական աստիճաններ շնորհելը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու մասին» N 1639-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1299-Ն որոշման

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դիվանագիտական ծառայության պաշտոնը            |Առաջարկվող նվազագույն  |

|                                             |դիվանագիտական աստիճանը |

|_____________________________________________|_______________________|

|Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի    |առաջին դասի խորհրդական |

|առանձնացված ստորաբաժանման ղեկավար, վարչության|                       |

|պետ, առանձնացված ստորաբաժանման ղեկավարի      |                       |

|տեղակալ                                      |                       |

|                                             |                       |

|Հայաստանի Հանրապետության դեսպանության        |                       |

|արտակարգ դեսպանորդ և  լիազոր նախարար         |                       |

|_____________________________________________|_______________________|

|բաժնի պետ, աշխատակազմի առանձնացված           |երկրորդ դասի խորհրդական|

|ստորաբաժանման բաժնի պետ                      |                       |

|_____________________________________________|_______________________|

|խորհրդական, հյուպատոս                        |առաջին դասի առաջին     |

|                                             |քարտուղար              |

|_____________________________________________|_______________________|

|առաջին քարտուղար, փոխհյուպատոս               |առաջին դասի երկրորդ    |

|                                             |քարտուղար              |

|_____________________________________________|_______________________|

|երկրորդ քարտուղար                            |երրորդ քարտուղար       |

|_____________________________________________|_______________________|

|երրորդ քարտուղար                             |կցորդ                  |

|_____________________________________________|_______________________|

|կցորդ                                        |կցորդ                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2011
N 1299-Ն
Որոշում