Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 հունիսի 2011 թվականի N 25

 

38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

(2-րդ մաս)

 

Աղյուսակ 4

 

Համախառն ներքին արդյունքի մոտավոր արժեքն ըստ մարզերի Հայաստանի

Հանրապետությունում` 2001-2009 թթ. (ընթացիկ գներով` մլն դրամ)

 

._________________________________________________________________________.

|Տարիներ   |2001  |2002  |2003  |2004  |2005  |2006  |2007  |2008  |2009  |

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Ընդամենը  |1175.9|1362.5|1624.6|1907.9|2242.9|2656.2|3139.4|3650.1|3165.5|

|Հայաստան  |      |      |      |      |      |      |      |      |      |

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|այդ թվում`|      |      |      |      |      |      |      |      |      |

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Երևան     | 537.4| 648.2| 820.2| 979.7|1249.8|1550.8|1832.9|2131.1|1848.2|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Արագածոտն |  34.2|  44.5|  46.6|  50.5|  53.4|  68.0|  80.4|  93.4|  81.0|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Արարատ    |  70.4|  93.5|   101| 116.2| 119.9| 132.4| 156.5| 181.9| 157.8|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Արմավիր   |  81.2|  94.6|  94.3| 114.6| 122.7| 126.7| 149.7| 174.1| 151.0|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Գեղարքու- |  66.9|  74.8|  92.9| 101.3|  99.8| 114.0| 134.7| 156.7| 135.9|

|նիք       |      |      |      |      |      |      |      |      |      |

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Լոռի      |  72.3|  79.7|  90.7| 108.2| 110.3| 139.1| 164.4| 191.1| 165.8|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Կոտայք    | 108.9| 105.1| 127.6| 125.9| 144.0| 149.2| 176.3| 205.0| 177.8|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Շիրակ     |  67.9|  84.0|  93.4|  90.4|  90.3| 100.4| 118.7| 138.0| 119.7|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Սյունիք   |  75.4|  73.3|  90.7| 142.8| 172.7| 186.6| 220.5| 256.4| 222.4|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Վայոց Ձոր |  29.5|  23.6|  38.7|  33.3|  45.3|  37.7|  44.6|  51.8|  44.9|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Տավուշ    |  31.7|  39.9|  38.7|  45.1|  34.4|  51.5|  60.9|  70.8|  61.4|

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Ընդամենը  | 638.5| 714.3| 804.4| 928.2| 993.1|1105.4|1306.5|1519.0|1317.3|

|(առանց    |      |      |      |      |      |      |      |      |      |

|Երևանի)   |      |      |      |      |      |      |      |      |      |

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Այլ       | 253.1| 289.2| 335.3| 383.7| 432.8| 469.1| 554.4| 644.6| 559.0|

|քաղաքներ  |      |      |      |      |      |      |      |      |      |

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Գյուղական | 385.5| 425.1| 469.1| 544.5| 560.3| 636.2| 751.9| 874.3| 758.2|

|համայնքներ|      |      |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 5

 

Մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի մոտավոր արժեքն ըստ

մարզերի Հայաստանի Հանրապետությունում` 2001-2009 թթ. (ընթացիկ

գներով` հազ. դրամ)

 

._____________________________________________________________________.

|Տարիներ   |2001 |2002 |2003 |2004 |2005  |2006  |2007  |2008  |2009  |

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Ընդամենը  |365.9|424.2|505.9|593.6| 697.1| 824.6| 973.0|1128.7| 975.9|

|մեկ շնչի  |     |     |     |     |      |      |      |      |      |

|հաշվով    |     |     |     |     |      |      |      |      |      |

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Ընդամենը  |365.8|424.2|505.9|593.6| 697.1| 824.6| 976.1|1103.3| 956.6|

|մեկ շնչի  |     |     |     |     |      |      |      |      |      |

|հաշվով    |     |     |     |     |      |      |      |      |      |

|(ԱՎԾ)     |     |     |     |     |      |      |      |      |      |

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|այդ թվում`|     |     |     |     |      |      |      |      |      |

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Երևան     |486.9|587.9|744.3|888.7|1132.7|1404.2|1656.6|1920.6|1659.0|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Արագածոտն |247.3|321.5|336.0|363.3| 383.3| 486.4| 573.3| 664.1| 573.5|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Արարատ    |259.0|343.8|370.8|425.5| 437.9| 482.2| 567.2| 656.8| 567.2|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Արմավիր   |293.9|342.0|340.3|412.7| 440.4| 453.0| 533.3| 617.2| 533.0|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Գեղարքու- |281.3|314.6|389.8|424.4| 417.2| 476.0| 561.6| 651.4| 563.3|

|նիք       |     |     |     |     |      |      |      |      |      |

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Լոռի      |252.3|279.0|318.6|380.7| 388.9| 491.3| 582.4| 678.1| 588.5|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Կոտայք    |399.2|385.7|467.9|460.0| 524.2| 541.4| 636.6| 736.7| 635.7|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Շիրակ     |239.7|296.9|330.9|320.6| 320.7| 356.8| 422.1| 490.8| 425.2|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Սյունիք   |494.4|479.7|592.8|933.3|1128.8|1220.4|1442.4|1677.1|1454.4|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Վայոց ձոր |522.1|421.4|693.5|596.8| 811.8| 675.6| 798.5| 928.4| 805.2|

|__________|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|

|Տավուշ    |220.0|176.0|205.1|248.3| 256.5| 281.1| 333.3| 377.7| 328.4|

._____________________________________________________________________.

 

4-րդ և 5-րդ աղյուսակներում որպես Համախառն ներքին արդյունքի մոտավոր արժեք հաշվարկվել է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների ոլորտներում ստեղծված արդյունքների հանրագումարը:

 

Աղյուսակ 6

 

2005-2009 թվականներին պետական բյուջեի և այլ աղբյուրների հաշվին

իրականացված կապիտալ ներդրումները մարզերում և Երևան քաղաքում

(մլն. դրամ)

 

.______________________________________________________________.

|Տարեթվերը|Երևան |Մարզեր|Հայաստանի      |Իրականացված կապիտալ   |

|         |քաղաք |      |Հանրապետություն|ներդրումները տոկոսային|

|         |      |      |               |արտահայտությամբ (%)   |

|         |      |      |               |______________________|

|         |      |      |               |Երևան  քաղաք|Մարզեր   |

|_________|______|______|_______________|____________|_________|

|2005     |354802| 80323|         435125|          81|       19|

|_________|______|______|_______________|____________|_________|

|2006     |531115|112713|         643828|          82|       18|

|_________|______|______|_______________|____________|_________|

|2007     |585026| 86003|         671029|          87|       13|

|_________|______|______|_______________|____________|_________|

|2008     |752534|106146|         858680|          88|       12|

|_________|______|______|_______________|____________|_________|

|2009     |397304|182437|         579741|          68|       32|

.______________________________________________________________.

 

Վերլուծությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա

 

Աղյուսակ 7

 

Աղքատության մակարդակը 2008 և 2009 թվականներին (տոկոսներով)

 

._____________________________________________________________________.

|               |       2008  թվական       |       2009 թվական        |

|_______________|__________________________|__________________________|

|               |ծայրահեղ|աղքատ|տոկոսը ողջ |ծայրահեղ|աղքատ|տոկոսը ողջ |

|               |աղքատ   |     |բնակչության|աղքատ   |     |բնակչության|

|               |        |     |մեջ        |        |     |մեջ        |

|_______________|________|_____|___________|________|_____|___________|

|ՀՀ քաղաքներում |     1.9| 27.6|       64.9|     4.6| 33.7|       65.5|

|_______________|________|_____|___________|________|_____|___________|

|ք. Երևանում    |     1.1| 20.1|       33.8|     3.1| 26.7|       34.5|

|_______________|________|_____|___________|________|_____|___________|

|Այլ քաղաքներում|     2.8| 35.8|       31.0|     7.4| 41.5|       31.0|

|_______________|________|_____|___________|________|_____|___________|

|Գյուղական      |     1.2| 27.5|       35.1|     1.7| 34.9|       34.5|

|բնակավայրերում |        |     |           |        |     |           |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 8

 

Միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ մարզերում, քաղաքային,

գյուղական համայնքներում և ք. Երևանում, 2009 թ. նոյեմբեր

 

._________________________________________.

|Ընդամենը                |    103403|     |

|________________________|__________|_____|

|ք. Երևան                |    115073|111.2|

|________________________|__________|_____|

|Արագածոտն               |     79397| 76.7|

|________________________|__________|_____|

|Արարատ                  |     84139| 81.3|

|________________________|__________|_____|

|Արմավիր                 |     95258| 92.1|

|________________________|__________|_____|

|Գեղարքունիք             |     84091| 81.3|

|________________________|__________|_____|

|Լոռի                    |     80722| 78.0|

|________________________|__________|_____|

|Կոտայք                  |     94106| 91.0|

|________________________|__________|_____|

|Շիրակ                   |     80046| 77.4|

|________________________|__________|_____|

|Սյունիք                 |    111559|107.8|

|________________________|__________|_____|

|Վայոց Ձոր               |     76321| 73.8|

|________________________|__________|_____|

|Տավուշ                  |     77921| 75.3|

|________________________|__________|_____|

|Այլ քաղաքային համայնքներ|    100705| 97.3|

|________________________|__________|_____|

|Գյուղական համայնքներ    |     79738| 77.1|

|___________________________________|_____|

|Գյուղական բնակչության միջին ամսական|     |

|անվանական աշխատավարձի              |     |

|հարաբերակցությունը քաղաքային       |     |

|բնակչության միջին ամսական անվանական|     |

|աշխատավարձին տոկոսային             |     |

|արտահայտությամբ                    | 79.1|

._________________________________________.

 

Աղյուսակ 9

 

Տնտեսապես ակտիվ բնակչությունը 2007-2008 թվականներին (հազ. մարդ)

 

._____________________________________________________________________.

|    |Տնտեսապես ակտիվ       |                Այդ թվում                |

|    |բնակչություն          |_________________________________________|

|    |                      |զբաղվածներ          |գործազուրկներ       |

|____|______________________|____________________|____________________|

|    |ընդամենը|քաղաք |գյուղ |ընդամենը|քաղաք|գյուղ|ընդամենը|քաղաք|գյուղ|

|____|________|______|______|________|_____|_____|________|_____|_____|

|2007|  1637.1|1016.2| 620.9|  1166.8|646.0|520.8|   470.3|370.2|100.1|

|____|________|______|______|________|_____|_____|________|_____|_____|

|2008|  1655.0|1013.2| 641.8|  1182.0|639.0|543.0|   473.0|374.2| 98.8|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 10

 

Տնային տնտեսությունների եկամուտների աղբյուրներն ըստ բնակավայրի

տեսակի (մեկ շնչի հաշվով միջին ամսական)

 

._________________________________________________________________.

|Եկամտի տեսակները   |Քաղաքային բնակավայր   |Գյուղական բնակավայր   |

|                   |______________________|______________________|

|                   |   դրամ    |    %     |   դրամ    |     %    |

|                   |___________|__________|___________|__________|

|                   |2008 |2009 |2008|2009 |2008 |2009 |2008 |2009|

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|1. Դրամական        |30174|31188|96.8| 96.8|20754|22068| 78.0|80.6|

|եկամուտներ         |     |     |    |     |     |     |     |    |

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|վարձու աշխատանք    |18068|19587|57.9| 60.8| 7881| 7255| 29.6|26.5|

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|ինքնազբաղվածություն| 3084| 1890| 9.9|  5.9| 1092|  859|  4.1| 3.2|

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|գյուղմթերքի և      |  201|  115| 0.6|  0.4| 4670| 4610| 17.6|16.8|

|անասունի վաճառք    |     |     |    |     |     |     |     |    |

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|սեփականություն     |   49|   33| 0.2|  0.1|   10|   10|  0.0| 0.1|

|(վարձակալության    |     |     |    |     |     |     |     |    |

|վճարներ,           |     |     |    |     |     |     |     |    |

|տոկոսավճարներ)     |     |     |    |     |     |     |     |    |

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|պետական թոշակներ և | 5006| 5581|16.1| 17.3| 4615| 5678| 17.3|20.7|

|նպաստներ           |     |     |    |     |     |     |     |    |

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|տրանսֆերտներ       | 3094| 3048| 9.9|  9.4| 1950| 1951|  7.3| 7.1|

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|2. Ոչ դրամական     | 1010| 1021| 3.2|  3.2| 5852| 5311| 22.0|19.4|

|եկամուտներ         |     |     |    |     |     |     |     |    |

|___________________|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|

|Ընդամենը ամբողջական|31184|32209| 100|  100|26606|27379|  100| 100|

|եկամուտներ         |     |     |    |     |     |     |     |    |

._________________________________________________________________.

 

Գծապատկեր 1

 

Համախառն ներքին արդյունքի մոտավոր արժեքի դինամիկան ըստ մարզերի`

2001-2009 թվականներին (ընթացիկ գներով` մլրդ դրամ)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծապատկեր 2

 

Մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի մոտավոր արժեքի դինամիկան

ըստ մարզերի` 2001-2009 թվականներին (ընթացիկ գներով` հազ. դրամ)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Հավելված 2

 

1. Տարածքային քաղաքականությունը Բուլղարիայի Հանրապետությունում:

1) 1999 թվականից ի վեր Բուլղարիայի Հանրապետության տարածքային քաղաքականությունն իրականացվում է 1998 թվականի սեպտեմբերին Նախարարների խորհրդի կողմից ընդունված` «Տարածքային զարգացման մասին» օրենքի դրույթների համաձայն: Հիշյալ օրենքը կարգավորում էր տարածքային շրջանային զարգացման քաղաքականության հատուկ նպատակները, խնդիրները, գերակայությունները և գործիքները: Տարածքային զարգացման քաղաքականության հիմնական նպատակներն էին.

ա. շրջանների կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծումը,

բ. զբաղվածության և եկամտի բնագավառում միջտարածաշրջանային տարբերությունների նվազեցումը,

գ. միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցության իրականացումն ու եվրոպական ինտեգրումը:

2) Տարածքային զարգացման ազգային ծրագիրը հանդիսանում էր միջամտության հիմնական գործիքը, որը մշակվում էր վեցամյա ժամկետով: Տարածքային զարգացման ազգային ծրագիրն ընդգրկում էր տարածքների զարգացման նախաձեռնությունները: Այն սահմանում էր տարածքային զարգացման նպատակները, սկզբունքները և գերակայությունները վեցամյա կտրվածքով, ինչպես նաև առանձին սոցիալ-տնտեսական աջակցության կարիք ունեցող տարածքները: Տարածքները բաժանվում էին 4 խմբի: Զարգացող տարածքներ` համայնքների կամ դրանց խմբերի այն տարածքներն էին, որոնք հարակից էին ավելի քան 300,000 բնակիչ ունեցող մեծ քաղաքներին: Վերջիններիս հզորացումը կարող էր հանգեցնել տնտեսական աճի: Զարգացման տարածքներ` այն համայնքների տարածքները, որոնք հարակից էին 100,000-300,000 բնակչություն և զարգացած սոցիալական և տեխնիկական ենթակառուցվածքներ ունեցող քաղաքներին: Միջսահմանային համագործակցության տարածքներն ընդգրկում էին սահմանամերձ համայնքների տարածքները, իսկ հատուկ խնդիրներ և գերակայություններ ունեցող տարածքներն ընդգրկում էին այն համայնքների տարածքները, որոնք ունեին հրատապ լուծում պահանջող սոցիալտնտեսական հիմնախնդիրներ կամ առանցքային նշանակություն երկրի տնտեսության համար:

3) Տարածքային զարգացման նպատակներն իրագործելու գործիքներից էին ներդրումները, սուբսիդիաները, վարկերը, ուղղակի ներդրումները, պետական և տեղական տուրքերը, երաշխիքները և արժեթղթերը:

4) Ծախսերը պետք է կատարվեին պետական բյուջեի և պետական մարմինների, բյուջետային կազմակերպությունների և համայնքների կողմից կառավարվող ազգային հիմնադրամների հաշվին:

5) Այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցվեր ընդլայնված ԵՄ-ի ապագան, հետևյալն էին` կայուն տնտեսական զարգացում, տարածքների միջև մրցակցություն, ազգային օրենսդրության համաձայն կառավարման գործառույթի պատվիրումը տարածքային և տեղական իշխանություններին, ինչպես նաև տարածաշրջանային, միջսահմանային և միջտարածաշրջանային համագործակցություն:

6) Սոցիալ-տնտեսական անհամաչափությունների վերացմանն ուղղված տարածքային քաղաքականությունը պետք է մշակվեր Տնտեսական զարգացման ազգային ծրագրի հիման վրա: Վերջինս, որը հիմնվում էր առկա իրավիճակի և առանցքային կարիքների վերլուծության վրա, կազմված էր Եվրամիության պահանջներին համապատասխան: Այն սահմանում էր գործընկերություն ծավալելու և Եվրամիության կողմից խորհրդատվություն ստանալու ռազմավարություն:

7) Տարածքային զարգացման ազգային ծրագիրը հանդիսանալու էր Տնտեսական զարգացման ծրագրի կառուցվածքային մասը` ներառելով առկա իրավիճակի նկարագիրն ըստ տարածքների և սահմանելով այն գոտիները, որոնց նկատմամբ պետք է կիրառվեին օրենքով սահմանված գերակայություններին համապատասխան հատկացվելիք աջակցության և զարգացման տարբեր միջոցառումներ: Անհրաժեշտ էր սահմանել տարածքային զարգացման հիմնական գերակայությունները և հաստատել ընդհանուր ինդիկատիվ ֆինանսական ծրագիր:

8) Համանման գործողություններն իրականացնելու նպատակով պետք է ստեղծվեին ինստիտուցիոնալ միավորներ Տնտեսական զարգացման ազգային ծրագրի կառավարման համար, որոնք պետք է իրականացնեին համակարգման, մշակման, ռեսուրսների տրամադրման, իրագործման, վերահսկողության և գնահատման գործառույթներ:

9) Անհրաժեշտ էր ընդլայնել համագործակցությունը կենտրոնական, տարածքային և տեղական իշխանությունների, կառավարության և սոցիալական գործընկերների, ինչպես նաև պետական և ոչ պետական հատվածի միջև: Անհրաժեշտ էր ամրապնդել փսխհարաբերությունները երկրի և Եվրամիության անդամ պետությունների միևնույն մարմինների միջև:

2. Տարածքային քաղաքականությունը Էստոնիայում:

10) Տարածքային հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունն Էստոնիայում առաջ է եկել 1987 թվականին և տարածքային քաղաքականության սկզբունքներն առաջին անգամ ձևակերպվել են 1989 թվականին «Տնտեսապես ինքնավար Էստոնիայի հայեցակարգում»:

11) Տարածքների միջև առկա սոցիալ-տնտեսական տարբերությունները վերլուծելու նպատակով կազմակերպված առաջին գոտիավորումն ավարտվեց 1991 թվականին: Գոտիավորման գործակիցը հաշվարկվել էր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առանձնացված 4 ենթագործակիցների հիման վրա` ժողովրդագրական և զբաղվածության կառուցվածքի ցուցանիշներ, գործազրկության ցուցանիշներ, եկամտի ցուցանիշներ, ՓՍՁ-ի ստեղծում:

12) Տարածքային քաղաքականությունների մասին հայեցակարգը հաստատվել էր կառավարության կողմից 1994 թվականին: Տարածքային քաղաքականությունը ձևակերպվել էր հետևյալ կերպ. «Տարածքային քաղաքականությունը կառավարության կողմից սահմանված գործունեություն է, որն ուղղված է երկրի բոլոր տարածքների զարգացմանը, ինչպես նաև առանձին տարածքների և ամբողջ երկրի շահերից բխող սոցիալ-տնտեսական զարգացման հավասարակշռմանը:

13) Հայեցակարգի նպատակն էր երկրի բոլոր տարածքներում ապահովել բարձր կենսամակարդակ, տարածքների միջև հավասարակշռված զարգացում և բարելավել բոլոր տարածքների տնտեսական կարողությունները: Տարածքային քաղաքականությունն ուղղված էր երկրի ամբողջ տարածքին, սակայն կառավարությունը միայն որոշ տարածքների կարողացավ շնորհել զարգացման գոտու կարգավիճակ: Առկա խնդրահարույց տարածքների հիմնական դժվարություններն հաղթահարելու և դրանց զարգացման կարողությունն ապահովելու նպատակով 1995 թվականի վերջին մշակվեց տարածքային զարգացման 8 ծրագիր, որոնց նպատակն էր խուսափել ազգային տնտեսության հետագա բևեռացումից և վերջինիս ունեցող մակրոտնտեսական հիմնախնդիրներից (սղաճ, ռեսուրսների անարդյունավետ օգտագործում, արտագաղթ ծայրամասերից և այլն):

14) Տարածքային զարգացման ծրագրերը տնտեսական քաղաքականության ծրագրեր էին, որոնք նախագծվում էին տարածքային կառավարման, մարմինների, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների համատեղ ջանքերով` հաշվի առնելով նախատեսված միջոցառումների ազդեցությունը տարածքի վրա: Տարածքային զարգացման ծրագրերն անհրաժեշտ էին խնդրահարույց տարածքների հիմնական դժվարությունները հաղթահարելու և նրանց անկախ զարգացման կարողությունները երաշխավորելու համար:

15) Տարածքային գոտիավորումն ավարտվել էր 1998 թվականի սկզբներին: Զբաղվածության ցուցանիշի համար հաշվարկվել էր յուրաքանչյուր տարածքի մասշտաբով աշխատուժի մասնակցության մակարդակը` հիմնված 1995-1997 թվականների երկրի ազգային մակարդակով գործազրկության միջին մակարդակի վրա: Եկամտի ցուցանիշը հնարավորություն էր տալիս տարբերակել տեղական ինքնակառավարման մարմինները և բաղկացած էր 1996-1997 թվականներին աշխատունակ տեղական բնակչի հաշվով անձնական եկամտահարկի վճարումների չափից, սոցվճարների չափից և սոցիալական օգնության համար դիմումների քանակից: Վերջին երկու թվերը վերաբերվում են 1997 թվականին և կապված են համայնքի բնակիչների թվի հետ: Երրորդ ցուցանիշն արտացոլում էր ռազմավարական (Երկարաժամկետ) բնութագրիչները և բաղկացած էր տեղանքի գործակցից, որը հիմնված էր փորձագիտական գնահատումների և ստույգ տվյալների վրա, բնակչության տարիքային կառուցվածքից և 1959-1989 թվականներին ժողովրդագրական զարգացումներից (արտացոլում էր նաև երկարաժամկետ միգրացիան):

16) Էստոնիայի ամենահարուստ տարածքի համապատասխան ցուցանիշը կազմում էր Հյուսիսային Էստոնիայի մակարդակի 1/3-1/2-ը և նվազում էր տարածքների զարգացման մակարդակի համաձայն: Էստոնիայի` փոքր և մեծապես կենտրոնացված լինելու պատճառով ֆինանսական և բիզնես ծառայությունները, հանրային հատվածի ամենաբարձր միջին աշխատավարձով բարձրաստիճան գործադիր մարմիններն, ինչպես նաև համեմատաբար բարձր աշխատավարձ վճարող արտասահմանյան կազմակերպությունները կենտրոնացած էին մեկ տարածքում:

17) Ազգային տարածքային քաղաքականության գլխավոր նպատակներն էին բոլոր տարածքների բնակիչների համար երաշխավորել ապահով կյանքի պայմաններ` ներառյալ աշխատանք գտնելու հնարավորություն, հանրային ծառայությունների հասանելիության և առողջության ու բարեկեցության համար անվնաս միջավայր, բոլոր տարածքներում տնտեսական զարգացման ներուժ, տարածքում բնակչություն և բնակավայրի զարգացման հավասարակշռված դինամիկա, կայուն զարգացում և ազգային տարածքային ամբողջականություն:

3. Տարածքային քաղաքականությունը Հունգարիայում:

18) Շուկայական տնտեսության անցումը և հանրային կառավարման համակարգի փոփոխությունը հիմնովին փոխեցին Հունգարիայի տարածքային քաղաքականության իրականացման միջավայրը, նպատակները, ինչպես նաև ինստիտուցիոնալ և կարգավորման համակարգերը: 1990 թվականին ստեղծվեց Տարածքային զարգացման հիմնադրամը (ՏԶՀ), որը 1991 թվականին վերակազմավորվեց` տարածքային զարգացումը ֆինանսավորելու նպատակով: Օրենքը սահմանում էր, որ Տարածքային զարգացման հիմնադրամի նպատակներն են.

ա. ապահովել հետամնաց տարածքների տնտեսության ամրապնդումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, վատ ոռոգվող տարածքների վերակազմավորումը և հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումը,

բ. ապահովել գործազրկության բարձր մակարդակ ունեցող տարածքների տնտեսական վերակազմավորումը և իրականացնել մրցունակ և շուկայավարման ենթակա տնտեսական գործունեություն,

գ. պարզեցնել տարածքային վերակազմավորումը միջտարածքային ենթակառուցվածքների միջոցով,

դ. ապահովել տարածքային զարգացման տնտեսական ծրագրերի նախագծումը և գործարար տեղեկատվության ծառայությունների զարգացումը,

ե. աջակցել կառավարության և պառլամենտի կողմից մշակված տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը:

19) Օրենքի համաձայն` հիմնադրամը պետք է ֆինանսավորվեր 10 տարբեր աղբյուրներից, որոնցից ամենակարևորներն էին պետական բյուջեից ստացվող պետական լրավճարները, միջազգային օգնությունը և վարկերը, ինչպես նաև մասնավորեցումից ստացված միջոցները:

20) Կառավարության որոշումը սահմանում էր տարածքային զարգացման նպատակով աջակցություն ստացող շրջանների 4 կատեգորիա.

ա. հետամնաց տարածքներ, որոնք սահմանվում էին սոցիալ-տնտեսական չափանիշների հիման վրա,

բ. տարածքներ, որոնք ինքնին հետամնաց չէին, սակայն գտնվում էին այն տարածքներում, որոնք ըստ սոցիալ-տնտեսական չափանիշների համարվում էին հետամնաց,

գ. զբաղվածության գոտիների տարածքներ, որտեղ գործազրկության մակարդակը 1.5 անգամ գերազանցում էր երկրի միջին ցուցանիշը,

դ. տարածքներ, որոնք հատկապես նորացման կարիք ունեին:

21) Որպես «հետամնացության» չափանիշներ օգտագործվել են հետևյալ գործակիցները. երկարատև գործազրկության ցուցանիշը, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների վարձատրության ցուցանիշը, ոռոգվող հողերի միջին արժեքը, մեկ շնչին բաժին ընկնող եկամտահարկը, ջրագծերից ջուր ստացող բնակարանների համամասնությունը, 1000 բնակչի հաշվով հեռախոսների քանակը, 60 և ավելի տարեկան բնակիչների թիվը, 1980-1989 թվականներին ընկած ժամանակահատվածում միգրացիայի կշիռը 1980 թ. բնակչության թվի մեջ, 1980-1989 թթ. ընթացքում կառուցված բնակարանների թիվը, 1000 բնակչի հաշվով ավտոմեքենաների քանակը: Այս ցուցանիշների հիման վրա աջակցության ենթակա տարածքների քանակը 1980-ական թվականների սկզբի 964-ի համեմատ աճել էր 75 տոկոսով և կազմել 1325:

22) Հունգարիայի տարածքային կառուցվածքի ապագան սահմանվել էր Երկրի տնտեսական զարգացման հայեցակարգում, որն ընդունվել էր պառլամենտի կողմից 1998 թ. մարտին: Հայեցակարգի նպատակներն էին.

ա. ձևակերպել տարածքային զարգացման այն երկարաժամկետ սկզբունքները, ուղեցույցները և նպատակները, որոնք համապատասխանում են միջազգային իրավիճակին, որոնց կառավարությունը հետևում է սեփական տարածքային զարգացման գործունեության ընթացքում և որոնցով կառավարությունը կուղղորդի տարածքային զարգացման մասնակիցներին,

բ. մանրամասնել այն տարածքային թիրախները, որոնք պետք է նշվեն կառավարության ճյուղային զարգացման քաղաքականություններում,

գ. խթանել ինստիտուցիոնալ համակարգի խնդիրների իրականացումը և ներդաշնակեցնել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը:

23) Հանրային ֆինանսավորման վերաբաշխման արդյունքների հետ համեմատած տարածքային աջակցության ազդեցությունը փոքր էր: Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցները կազմում էին ՀՆԱ-ի 0.2 տոկոսից քիչ: Հունգարիայում կառավարության տարածքային քաղաքականությունը համատեղ ֆինանսավորվում էր բյուջեի տարբեր ենթահամակարգերի, հատկապես, կենտրոնական բյուջեի, առանձին պետական հիմնադրամների, և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային միջոցների հաշվին:

24) Հունգարիայի տարածքային զարգացման, ինչպես նաև նրա առանձնահատուկ ինստիտուցիոնալ համակարգի համալիր և բարձրակարգ իրավական կարգավորումը եզակի և առաջատար բնույթ ունի և այն նույնիսկ կարող է օրինակ ծառայել մի շարք ԵՄ անդամ պետությունների համար: Այս փաստը նշվել է նաև Հունգարիայի վերաբերյալ ԵՀ հաշվետվության մեջ, համաձայն որի, Հունգարիայի տարածքային քաղաքականության տարրերի մեծ մասը համադրելի է ԵՄ կառուցվածքային քաղաքականության հետ: Հունգարիայի տարածքային զարգացման հայեցակարգի կառուցվածքը և դրա տարածքային ուղղվածությունը մասամբ համապատասխանում էին ազգային զարգացման ծրագրերի և երկարաժամկետ զարգացման նպատակներին ներկայացվող ԵՄ պահանջներին:

4. Տարածքային քաղաքականությունը Լեհաստանում:

25) 1989 թվականից հետո Լեհաստանի տարածքային կազմակերպումն իրականացվում էր երկու եղանակով` 1989 թվականին տեղական մակարդակով ներմուծվեց ինքնակառավարման համակարգը և 1999 թվականից ի վեր այն հաստատվեց նաև միջանկյալ և տարածքային մակարդակներում: Առաջինը, 1999 թվականից ի վեր տարածքները, դառնալով տնտեսապես և քաղաքականապես առավել հզոր, ստանձնեցին մի շարք պարտականություններ, որոնք նախկինում իրականացվում էին ազգային կառավարության կողմից, ինչպես օրինակ` տարածքային զարգացման ռազմավարությունների մշակումը, աշխատանքի շուկայի տարածքային քաղաքականության իրականացումը, տարածքային նշանակության ծառայությունների մատուցումը, ինչպես նաև արտաքին կապերի հաստատումը: Քանի որ ապակենտրոնացման գործընթացն ընթացքի մեջ էր, տարածքները պետք է կարողանային նաև իրականացնել այդ ժամանակ առհասարակ չիրականացվող նոր առաջադրանքներ (ինչպես օրինակ` նորարարությունների տարածքային համակարգերի ստեղծում, տեխնոլոգիաների տրամադրման կենտրոններ, միջազգային առաջընթաց և այլն): Երկրորդը, քանի որ տեղական և տարածքային քաղաքական էլիտայի լիազորությունները տարբերակված էին, տարածքային ինքնակառավարման մարմինների կողմից ձեռքբերված արդյունքները պետք է հանգեցնեին տարածքային միավորների զարգացման ուղիների տարբերակմանը: Առավել խելացիները կդառնային առավել հարուստ, մինչդեռ մյուսներն ի վիճակի չէին լինի դիմակայել համաշխարհային մրցունակ տնտեսության մարտահրավերներին:

26) Ապակենտրոնացված համակարգում շրջաններն իրավասու էին օգտագործել տարածքային ներուժն իրենց հայեցողությամբ: Կենտրոնական կառավարությունը պետք է միջամտեր միայն այն պարագայում, եթե նման միջամտությունը շահավետ լիներ ողջ երկրի համար, հիմնական տրանսպորտային միջանցքների կառուցումը և արդիականացումը, անդրսահմանային համագործակցության ընդլայնումը, կրթական և գիտական ու տեխնոլոգիական ներուժի զարգացման գործում շրջաններին աջակցելն ամենաակնհայտ միջոցառումներն էին, որոնք կարող էին բարձրացնել Լեհաստանի տարածքների` միջազգային ասպարեզում մրցունակությունը և արդյունքում ողջ երկրի մրցունակությունը:

27) Լեհաստանի փորձը հանգեցնում են հետևյալին.

ա. Հաջորդ տասնամյակում համաշխարհային շուկայի մրցակցության սկզբունքների հետ մեկտեղ շրջանները կզարգանան` համաձայն տարբեր մոդելների: ՈՒժեղները կդառնան առավել ուժեղ, իսկ թույլերը` առավել թույլ: Տարբեր մոդելներով զարգացումը պայմանավորված է մի շարք գործոններով` վայրը, տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ կառույցները, գիտական և տեխնոլոգիական զարգացման ներուժը, ինչպես նաև ակադեմիական ներուժը և այլն:

բ. Միջազգային ուղղվածությունը սկսել է էական դերակատարություն ունենալ Լեհաստանի տնտեսության և տարածքային զարգացման ուղիների ձևավորման գործում: Միայն այն տարածքները, որոնք կկարողանան բավարարել կապիտալ և նորարարական տնտեսական գործունեությունների համար մրցակցության համաշխարհային մարտահրավերները, ի վիճակի կլինեն նայել ապագային որոշակի հույսով:

գ. Ակնհայտորեն կարևորվում է տնտեսական կառույցների դերը, սակայն հավասարապես կարևոր են նաև սոցիալական կառույցները, արժեքները և դիրքորոշումները:

դ. Քաղաքացիական հասարակության ինստիտուտների և գործակառույցների առկայությունը սոցիալական գործընթացի ամենակարևոր տարրերն են: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հին ավանդույթները (ինքնակառավարում, համատեղ աջակցության կազմակերպություններ, և այլն) հնարավորություն են տալիս տարածքին ստեղծել մրցունակ տնտեսություն և արդյունավետորեն գործող ինստիտուտներ:

ե. Ապակենտրոնացված, բաց սոցիալ-տնտեսական համակարգում ազգային տարածքային քաղաքականությունների կարգավորման շրջանակները դառնում են առավել սահմանափակ: Մի կողմից այս քաղաքականությունները պետք է աջակցեն առավել նորարարական և առաջանցիկ շրջաններին և վայրերին` մրցակցությունը բարձրացնելու հարցում, իսկ մյուս կողմից մեղմացնեն առավել հետամնաց տարածքներում մրցակցության մեջ պարտություն կրելու բացասական ազդեցությունը: Քաղաքականություններով չպետք է լուծվեն անհնարին և անիրատեսական խնդիրներ, ինչպես օրինակ` տարածքային զարգացման հարատև միտումները փոխելու հարցը: Ինչպես ցույց է տվել համաշխարհային փորձը` ընդհանուր առմամբ հետամնաց, ծայրամասային տարածքների հարաբերական դիրքը դժվար է դրականորեն փոխել ազգային և նույնիսկ միջազգային տարածքային քաղաքականությամբ:

5. Տարածքային քաղաքականությունը Սլովենիայում:

28) 1996-ից մինչև 1998 թվականները կենտրոնական կառավարության կողմից հատուկ ուշադրություն էր դարձվում տարածքային քաղաքականության օրենսդրական, վարչական և ինստիտուցիոնալ շրջանակներին: 1996-ին իրականացվեց տեղական կառավարման համակարգի բարեփոխման երկրորդ փուլը, որը կարող էր բնութագրվել հետևյալ կերպ`

ա. վարչատարածքային կառուցվածքի հեռանկարային փոփոխություններ,

բ. տարածքային պետական կառավարման մարմինների համաչափ, երկշերտանի համակարգ` տեղական և տարածաշրջանային մակարդակներով, խնդիրների և լիազորությունների լայն շրջանակների համակենտրոնացմամբ,

գ. տեղական և պետական կառավարման մարմինների արդյունավետ կազմակերպում` հորիզոնական ինտեգրման սկզբունքի հիման վրա:

29) 1990 թվականից հետո Սլովակիայի տարածքների միջև տարբերակման գործընթացների խորացման հիմնական պատճառ հանդիսացավ վերափոխման գործընթացի դանդաղեցումը: Ի հայտ եկած կարևորագույն գործոններն էին Տնտեսական համագործակցության խորհրդի շուկայի փլուզումը, Վարշավյան համաձայնագրի նախկին երկրների միջև զինամթերքի վաճառքի դադարեցումը, հակաբյուջետային ապակայունացումը մինչ այդ պարբերաբար հատկացվող պետական սուբսիդիաների կտրուկ կրճատման պատճառով, ռազմական արդյունաբերության կոնվենցիան առանց պատշաճ նախապատրաստման, կառավարության որոշ ստանդարտ քաղաքականությունների բացակայությունը (արդյունաբերական, տեխնոլոգիական կամ բազմակողմանի տարածքային տնտեսական քաղաքականության), ինչպես նաև Չեխիայի հետ ընդհանուր պետության փլուզումը: Այս զարգացումներն ի հայտ բերեցին մի շարք տարածքների կառուցվածքային թերությունները և դրանց շտկման ցածր հնարավորությունները:

30) Տարածքային տնտեսական ներուժը հնարավոր է չափել մի քանի եղանակով: Սակայն Սլովակիայում տարածքների համեմատության նպատակով օգտագործվել են հետևյալ ցուցանիշները` մեկ շնչին ընկնող ավելացված արժեք, մեկ շնչին ընկնող ներդրումներ, մեկ շնչին ընկնող օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ), 1000 բնակչի կտրվածքով գործարարների քանակը և 1000 բնակչի կտրվածքով գործազուրկների քանակը:

31) Սլովակիայի տարածքների տնտեսական կառուցվածքի և ներուժի գլխավոր բնութագրերն են հանդիսանում կենտրոնի և ծայրամասերի միջև հարաբերությունները: Տնտեսական գործունեության տեսակների և ցուցանիշների շատ դեպքերում ակնհայտ է Բրատիսլավայի կենտրոնական դիրքը: Մայրաքաղաք Բրատիսլավայի կենտրոնական դիրքը Եվրամիության հետ անմիջապես սահմանային գոտում (արտաքին առևտրային հարաբերությունները դեպի արևմտյան առաջադեմ շուկայական տնտեսություն վերակողմնորոշման հետ մեկտեղ) հանդիսանում է հետագա զարգացման գլխավոր շարժիչ ուժը:

32) Տարածքների և գյուղական վայրերի զարգացման մասում տարածքային քաղաքականությունը դիտարկվում է որպես կենտրոնի թիրախային գործունեություն, որը նպատակաուղղված է տարածքային անհամաչափությունների հարթմանը: Շեշտն առաջին հերթին դրվում է այն հաստատությունների և գործակալությունների վրա, որոնք իրենց խնդիրների և լիազորությունների շրջանակներում մասնակցում են պետական տարածքային քաղաքականության նախագծման և իրագործման աշխատանքներին:

33) 1997 թվականի տարածքային քաղաքականության հայեցակարգով սահմանվեցին հատուկ նպատակներ և դրանց հասնելու ուղիները` ազգային և տարածքային մակարդակի մի շարք հայեցակարգային և ծրագրային փաստաթղթերի միջոցով: Կառավարության հենց այդ սկզբունքային փաստաթուղթն է սահմանել տարածքային քաղաքականության ձևակերպման և իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակը, ինչպես նաև առաջարկել ձևափոխել այն` ԵՄ կառուցվածքային հիմնադրամի միջոցներից օգտվելու գործակառույցին համապատասխանելու համար:

 

Հավելված 3

 

Տարածքային զարգացման գնահատման մեթոդաբանությունը

1) Տարածքներում աղքատության մոդիֆիկացված համաթվի մակարդակը առաջարկվում է հաշվարկել սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների միջոցով, գնահատելով ներդրումների ազդեցությունն աղքատության մակարդակի վրա: Տնտեսական զարգացման մակարդակի փոփոխությունն առաջարկվում է հաշվարկել ՀՆԱ-ն ձևավորող արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների ոլորտներում կատարված ներդրումների արդյունավետությամբ:

2) Հիմք ընդունելով միավորված Ազգերի Կազմակերպության մարդկային զարգացման 2010 թվականի հաշվետվությունը առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մարզային կտրվածքով համալիր ցուցանիշի` աղքատության մոդիֆիկացված համաթվի հաշվարկի մեթոդաբանություն: Աղքատությունը ներառում է գործազրկությունը (եկամտային աղքատություն) և բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունների սահմանափակությունը և հասանելիությունը (մարդկային աղքատություն): Անհատի որոշակի աշխատանքով ապահովությունը նրա կողմից եկամուտ ստեղծելու հնարավորությունն է, որը բնութագրվում է բազմաթիվ ցուցանիշներով, մասնավորապես` սեփական հող, կենդանու առկայություն, ապրանքային շուկաներին հասանելիություն, սեփական հողն ամբողջությամբ մշակելու հնարավորություն, ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորություն, աշխատանքի առկայություն և այլն: Այս ցուցանիշների հաշվարկման միջոցով հնարավոր կլինի գնահատել տվյալ տարածքում որոշակի աշխատանքով զբաղվելու հնարավորություն չունեցող, այսինքն եկամտային աղքատություն ունեցող մարդկանց տեսակարար կշիռը, որոնք էլ կհանդիսանան պետական միջամտության թիրախ պետության կողմից եկամտային աղքատության նվազեցման համար:

3) Բարեկեցիկ կյանքի հնարավորությունների սահմանափակությունը և անհասանելիությունը (մարդկային աղքատություն) բնութագրվում է կրթական և առողջապահական ծառայությունների ֆիզիկական և նյութական անհասանելիությամբ, կենտրոնացված գազամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում, ոռոգման ջուր, անցանելի ճանապարհներ ունենալու հնարավորությամբ և այլն: Այս ցուցանիշների հաշվարկման միջոցով հնարավոր կլինի գնահատել տվյալ տարածքում բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունների սահմանափակությունը և հասանելիությունը, այսինքն արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների ֆիզիկական բացակայության կամ անբավարար լինելու պատճառով դրանցից օգտվել չկարողացող մարդկանց տեսակարար կշիռը, որոնք էլ կհանդիսանան պետական միջամտության թիրախ պետության կողմից մարդկային աղքատության նվազեցման համար:

4) Արդյունքում եկամտային և մարդկային աղքատությունների համաթվերը միավորվում են մեկ աղքատության մոդիֆիկացված համաթվի մեջ, և ըստ այդ մոդիֆիկացված համաթվի ցուցանիշի նվազման աստիճանի հնարավոր կլինի հաշվարկել պետական միջամտության ազդեցության չափը և արդյունավետությունը:

5) Նշենք, որ եկամտային և մարդկային աղքատության հաշվարկման հիմքում դրվող ցուցանիշները կարող են ունենալ տարբեր բովանդակություններ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները» տեղեկատվական ապահովում, վերլուծություններ և տիպաբանություններ» հետազոտության մեջ վերհանվել և ուսումնասիրվել է եկամտային և մարդկային աղքատությունը բնութագրող 300-ից ավելի ցուցանիշ, որոնք վերաբերվում են տնտեսության բոլոր ոլորտներին` էներգետիկա, տրանսպորտ, կապ, քաղաքաշինություն, բնապահպանություն, գյուղատնտեսություն, արտակարգ իրավիճակներ, ֆինանսներ և այլն: Սույն Հայեցակարգով առաջարկվող մեթոդաբանությունը համընդհանուր է և նրա մեջ հնարավոր է ներառել ցանկացած նման բովանդակության այլ ցուցանիշներ:

6) Աղքատության մակարդակի հաշվարկման համար հիմք կհանդիսանան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրերի կողմից «Համայնքների տիպաբանության զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացված «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները» տեղեկատվական ապահովում, վերլուծություններ և տիպաբանություններ» հետազոտության ցուցանիշները, որոնք բնութագրում են վերոհիշյալ ոլորտները: Ցուցանիշները յուրաքանչյուր տարի կթարմացվեն այդ հետազոտության թիվ 1 հավելվածով ներկայացված «Համայնքների տվյալների հավաքագրման» թերթիկի և աղքատության մակարդակի վրա տարածքներում իրականացված ներդրումների ազդեցության գնահատականների հաշվարկման միջոցով:

7) Առաջարկվող աղքատության մոդիֆիկացված համաթվի հաշվարկի մեթոդաբանության հիմքում աղքատության համաթվի հաշվարկի միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունն է:

8) Տարածքային զարգացման անհամաչափությունները մարզային և համայնքային մակարդակում առաջարկվում է գնահատել աղքատության մոդիֆիկացված համաթվի միջոցով, որը հասարակական բարեկեցության կենսամակարդակի ֆունկցիա է և բաղկացած է եկամտային աղքատության (գործազրկության և խոցելիության ցուցանիշներ) և մարդկային աղքատության համաթվերից: Այս առումով աղքատության մոդիֆիկացված համաթիվը Հայաստանի Հանրապետության տարածքներում աղքատությունը նկարագրող համաչափ ցուցանիշ է, որը երեք համաթվերի` գործազրկության, խոցելիության և բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունների սահմանափակության և անհասանելիության համաթվերի կշռված գումարն է: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

._

|1

ա. HDM = |- x (I.3 + V.3 + HP.3)

|3

             ._                     որտեղ`

 

    բ.     1

I = - (I.1 + I.2 + I.3 + I.4 + I.5 + I.6 + I.7 + I.8) 8

գործազրկության համաթիվն է,

 

    գ.     1

V = - (V.1 + V.2 + V.3 + V.4) խոցելիության համաթիվն է,

4

 

    դ.      1

HP = - (E + H + S) բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունների

3

սահմանափակության և անհասանելիության համաթիվն է,

 

    ե.      1               1

E = ___ (E.1 + E.2 + - E.3) կրթական հնարավորությունների

           2.3              3

սահմանափակության և անհասանելիության համաթիվն է,

 

               ._               _.

զ.      1  |            1    | առողջապահական հնարավորությունների

H = ___ |H.1 + H.2 + _ H.3| սահմանափակության և  անհասանելիության

2.3 |            3    | համաթիվն է,

               ._               _.

 

    է.     1

S = - (S.1 + S.2 + S.3 + S.4 + S.5) կենսապայմանների

5

հնարավորությունների սահմանափակության և անհասանելիության համաթիվն է:

 

9) Աղյուսակ 5-ում ներառված 19 ցուցանիշները (նշված ցուցանիշները ընտրվել են Միավորված Ազգերի Կազմակերպության մարդկային զարգացման 2010 թվականի հաշվետվությունից (ինտերնետային հասցե` http://www.un.org/ru/development/hdr/2010/hdr_2010_complete.pdf էջ 161): Այս ցուցանիշներն օգտագործվել են նաև Եվրոպական Միության անդամ երկրների կողմից իրենց զարգացման ծրագրերը կազմելու համար, մասնավորապես` Լեհաստանի Ազգային զարգացման ռազմավարություն 2007-2015 (ինտերնետային հասցե` http://www.mrr.gov.pl/english/strategies/srk/strony/srk.aspx էջ 50, 57, 65, 71, 83) Արևելյան Լեհաստանի զարգացում (ինտերնետային հասցե` http://www.mrr.gov.pl/english/european_funds_2007_2013/ european_funds_2007_2013 porpw/strony/ developmentofeasternpoland.aspx էջ 44)): Բացի այդ նշված ցուցանիշներն օգտագործվում են «Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտ»-ի (ինտերնետային հասցե` http://www.ipsc.am) կողմից «Համայնքի կարիքների գնահատում ըստ մարզերի. հիմնախնդիրները, ռեսուրսները և զարգացման հնարավորությունները» հետազոտություններում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարզերում առաջնային հիմնախնդիրներն են գործազրկությունը, աղքատությունը և ցածր կենսամակարդակը: Հիմնվելով այս հետազոտությունների և Միավորված Ազգերի Կազմակերպության մարդկային զարգացման 2010 թվականի հաշվետվության վրա աղքատության մոդիֆիկացված համաթվի հաշվարկման մեջ առաջարկվում է ընդգրկել Աղյուսակ 5-ի ցուցանիշները: Իրականացված փորձագիտական-սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ առաջնային հիմնախնդիր է հանդիսանում գործազրկությունը և 2010 թվականի դեկտեմբերի դրությամբ նման դիրքորոշում են հայտնել հարցվողների 43.5-ը: Գործազրկության համաթվին առաջարկվում է տալ ընդհանուրի 0.4 չափի կշիռ, իսկ համաթիվը ձևավորել Աղյուսակ 5-ում ներկայացված ցուցանիշների միջոցով` համաձայն 8-րդ կետի «բ» բանաձևի: Հարցվողների 19.4 տոկոսի կողմից ներկայացված հաջորդ հիմնախնդիրը մարդկանց աղքատությունը և ցածր կենսամակարդակն է, որը Աղյուսակ 5-ում սահմանված է, որպես բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունների սահմանափակության և անհասանելիության համաթիվ: Համաթվի մեջ ներառված ցուցանիշների գծով, որպես առանձին տարրեր կատարվել են հարցումներ և դրանք առանձին ունեն իրենց տեսակարար կշիռները: Միավորված Ազգերի Կազմակերպության մարդկային զարգացման 2010 թվականի հաշվետվության մեջ դրանք ներկայացված են մեկ համաթվով: Այս պատճառով առաջարկում ենք մարդկանց աղքատությունը և ցածր կենսամակարդակը (Աղյուսակ 5) ներկայացնել բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունների սահմանափակության և հասանելիության համաթվի միջոցով և նրան տալ 0.5 չափի կշիռ: Երրորդ բաղադրիչը, որը Միավորված Ազգերի Կազմակերպության մարդկային զարգացման 2010 թվականի հաշվետվության մեջ դիտարկվում է որպես խոցելիության համաթիվ, թոշակառուների և նպաստառուների տեսակարար կշիռն է: Ըստ նույն փորձագիտական-սոցիոլոգիական հարցումների` հարցվողների 2.4 տոկոսն է համարել, որ թոշակները և սոցիալական նպաստները ցածր են: Հետևաբար խոցելիության համաթվին առաջարկվում է 0.1 չափի կշիռ:

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 25
Արձանագրային որոշում