041.0860.140911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 սեպտեմբերի 2011 թվականի N 860-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 22-23-ը Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հ. Գասպարյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` Ռումինիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Անանյանինը, Մ. Մելիքյանինը, Հ. Հակոբյանինը, Ա. Զատիկյանինը, Է. Աղախանյանինը և Վ. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Աշոտյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Է. Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Ռումինիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բուխարեստ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2011 թվականի սեպտեմբերի 22-ին` Երևան-Բուխարեստ, իսկ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին` Բուխարեստ-Երևան երթուղիներով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բուխարեստ մեկնելու հետ կապված հարցերը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի սեպտեմբերի 14-ի
N 860-Ա որոշման
 
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-23-Ը ԲՈՒԽԱՐԵՍՏ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Տ. Սարգսյան              - ՀՀ վարչապետ
 
     Ա. Աշոտյան               - ՀՀ կրթության և  գիտության նախարար
 
     Հ. Թաշչյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
                                վարչության պետ
 
     Ա. Անանյան               - ՀՀ վարչապետի օգնական
 
     Ս. Սարգսյան              - ՀՀ վարչապետի ռեֆերենտ
 
     Մ. Մելիքյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի 
                                վարչության արարողակարգի բաժնի գլխավոր 
                                մասնագետ
 
     Է. Հարությունյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
                                արարողակարգի ծառայություն» գործակալության 
                                պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ (մեկնում է 
                                նախօրոք)
 
     Հ. Հակոբյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 
                                և հասարակայնության հետ կապերի վարչության 
                                փորձագետ
 
     Ա. Զատիկյան              - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 
     Է. Աղախանյան             - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 
     Վ. Մկրտչյան              - թարգմանիչ
 
     Ա. Շահինյան              - «Տնտեսական բարեփոխումների 
                                վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ 
                                առևտրային կազմակերպության օպերատոր
 
     Հ. Բաբայան               - «Տնտեսական բարեփոխումների 
                                վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ 
                                առևտրային կազմակերպության լուսանկարիչ
 
     Ա. Պետրոսյան             - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
                                լրագրող (համաձայնությամբ)
 
     Տ. Բաբայան               - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
                                օպերատոր (համաձայնությամբ)
 
     Ա. Հարությունյան         - «12» հեռուստաընկերության լրագրող 
                                (համաձայնությամբ)
 
     Ս. Գրիգորյան             - «12» հեռուստաընկերության լրագրող
                                (համաձայնությամբ)
 
     Մ. Ավանեսյան             - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող
                                (համաձայնությամբ)
 
     Հ. Չափարյան              - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
                                (համաձայնությամբ)
 
     Շ. Ղազարյան              - «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող
                                (համաձայնությամբ)
 
     Պ. Միրզոյան              - «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող
                                (համաձայնությամբ)