Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0869.170911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2011 թվականի N 869-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 22-28-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

i

2. Պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում` նաև ներկայացուցչական)` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Վ. Գաբրիելյանինը (նաև` 2011 թվականի սեպտեմբերի 28-29-ը` Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Դքսություն), Տ. Դավթյանինը (նաև` 2011 թվականի սեպտեմբերի 27-29-ը` Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), Վ. Արամյանինը և Ա. Ազիզյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Կիրակոսյանինը և Ա. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 29.09.11 թիվ 908-Ա որոշում)

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի, Վ. Վարդանյանի և Ա. Գրիգորյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի սեպտեմբերի 17-ի

N 869-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-28-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Գաբրիելյան            - ՀՀ ֆինանսների նախարար, Արժույթի միջազգային

                               հիմնադրամի ՀՀ կառավարիչ (հայ-ամերիկյան

                               միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի

                               նախագահ)

 

    Տ. Դավթյան               - ՀՀ էկոնոմիկայի նախարար, Համաշխարհային բանկի

                               ՀՀ կառավարիչ

 

    Ա. Ջավադյան              - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

                               (համաձայնությամբ)

 

    Ա. Կիրակոսյան            - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                               (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի

                               տեղակալ)

 

    Վ. Արամյան               - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Վ. Վարդանյան             - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի

                               կայունության և զարգացման վարչության պետ

                               (համաձայնությամբ)

 

    Ա. Գրիգորյան             - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի

                               կարգավորման վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Հակոբյան              - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                               Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար

 

    Ա. Ազիզյան               - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                               միջազգային համագործակցության վարչության պետ

                               (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.09.2011
N 869-Ա
Որոշում