Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵ ...

 

 

050.0212.220811

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        08            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011399

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2011 թվականի թիվ 212-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ (1991-2011 ԹԹ.)» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի սեպտեմբերի 14-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011թթ.)» հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 212-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011 թթ.)» հուշադրամի

նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի մասում` անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է հայերեն և անգլերեն լեզուներով և թողարկման տարեթիվը «2011»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են արծիվ ու կռունկ` որպես հայ ազգի և պետականության հոգևոր ու ռազմական ուժի, ազատության ու խաղաղության խորհրդանիշեր: Վերևի մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է հայերեն լեզվով, իսկ ներքևում` Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված խորհրդանշանը` «2011», եռագույն ձևավորմամբ:

 

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը       5000 դրամ

    Մետաղը և  հարգը        արծաթ, 9250

    Զանգվածը               168,1 գ

    Տրամագիծը              63,0 մմ

    Որակը                  պրուֆ

    Դրամաշուրթը            հարթ, համարակալված

    Տպաքանակը              300 հատ

 

1.1 «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011 թթ.)» հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - էսքիզները չի բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.08.2011
N 212-Ն
Որոշում