Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1318.190911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1318-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող 84 սարքավորումը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի հունիսի 17-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով իրականացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 15-ի

N 1318-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 84 ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը       |Քանա-|Թո-  |Գույքի|Գնահատ|Գույքի   |Գույքի      |

|ը/կ|                |կը   |ղարկ-|(միա- |ված   |(միավորի)|(միավորի)   |

|   |                |(հատ)|ման  |վորի) |մեծու-|մեկնարկա-|արժեքի      |

|   |                |     |տարե-|գնա-  |թյունը|յին գինը |որոշման հետ |

|   |                |     |թիվը |հատված|(դրամ)|(դրամ)   |կապված վճարը|

|   |                |     |     |արժեքը|      |         |(ներառյալ   |

|   |                |     |     |(դրամ)|      |         |ավելացված   |

|   |                |     |     |      |      |         |արժեքի      |

|   |                |     |     |      |      |         |հարկը)      |

|   |                |     |     |      |      |         |(դրամ)      |

|_____________________________________________________________________|

|70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող                                    |

|_____________________________________________________________________|

|Սարքին օդորակիչներ                                                   |

|_____________________________________________________________________|

|1. |Օդորակիչ ԲԿ-1500|2    | 1992| 25000| 50000|    25000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|2. |Օդորակիչ ԲԿ-1500|4    | 1993| 25000|100000|    25000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|3. |Օդորակիչ ԲԿ-2000|2    | 1992| 30000| 60000|    30000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|   |Ընդամենը        |8    |     |      |      |         |            |

|_____________________________________________________________________|

|Անսարք օդորակիչներ                                                   |

|_____________________________________________________________________|

|4. |Օդորակիչ ԲԿ-1500|1    | 1978|  9000|  9000|     9000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|5. |Օդորակիչ ԲԿ-1500|15   | 1992|  9000|135000|     9000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|6. |Օդորակիչ ԲԿ-1500|29   | 1993|  9000|261000|     9000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|7. |Օդորակիչ ԲԿ-1500|1    | 1994|  9000|  9000|     9000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|8. |Օդորակիչ ԲԿ-2000|6    | 1992| 12000| 72000|    12000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|9. |Օդորակիչ ԲԿ-2500|5    | 1992| 15000| 75000|    15000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|   |Ընդամենը        |57   |     |      |      |         |            |

|_____________________________________________________________________|

|Լիցքավորման ենթակա օդորակիչներ                                       |

|_____________________________________________________________________|

|10.|Օդորակիչ ԲԿ-1500| 2   | 1992| 20000| 40000|    20000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|11.|Օդորակիչ ԲԿ-1500|11   | 1993| 20000|220000|    20000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|12.|Օդորակիչ ԲԿ-1500|1    | 1998| 20000| 20000|    20000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|13.|Օդորակիչ ԲԿ-2000|3    | 1992| 25000| 75000|    25000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|14.|Օդորակիչ ԲԿ-2500|2    | 1992| 30000| 60000|    30000|         300|

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|   |Ընդամենը        |19   |     |      |      |         |            |

|___|________________|_____|_____|______|______|_________|____________|

|   |Ընդամենը        |84   |     |      |      |         |            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.09.2011
N 1318-Ա
Որոշում