Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

2 հունիսի 2011 թվականի N 21

 

46. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (RRP ARM 42417) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(3-րդ մաս)

 

Ներդիր 5

 

(Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր)

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

1. Հայաստանը կերաշխավորի, որ այս ներդիրում և երաշխիքների հետագա շրջանակներում նկարագրված պահանջները, որոնք նախապատրաստվել են ԲՖԳ և առաջին Տրանշի համար ու որոնց բոլոր պատճենները տրամադրվել են ԱԶԲ կողմից և որոնք ստորև ներառնված են հղման տեսքով, լիովին կպահպանվեն Գործիքով ֆինանսավորվող Ծրագրերի նախապատրաստման և իրականացման ընթացքում:

 

(i) 2010 թ. սեպտեմբերի 24-ին հաստատված բնապահպանական գնահատման ու ուսումնասիրության շրջանակը (ԲԳՈՒՇ),

(ii) 2010 թ. սեպտեմբերի 24-ին հաստատված հողերի օտարման ու վերաբնակեցման շրջանակը,

(iii) Բնապահպանական կառավարման ծրագիր (ԲԿԾ), և

(iv) 2010 թ. սեպտեմբերի 24-ին հաստատված հողերի օտարման ու վերաբնակեցման ծրագիրը (ՀՕՎԾ):

 

2. Շրջանակները ներառում են ԱԶԲ երաշխիքների քաղաքականության համաձայն Գործիքին հատուկ տեղեկատվություն և պահանջներ, (i) ԲՖԳ կողմից հավանական ֆինանսավորվող բաղադրիչների կամ ենթածրագրերի ընդհանուր ակնկալվող ազդեցությունները շրջակա միջավայրի, հարկադրված վերաբնակեցման և տեղաբնակ անձանց վրա; (ii) բաղադրիչների, ենթածրագրերի ընտրության ժամանակ կիրառվող երաշխիքների չափանիշները; (iii) դիտարկման և դասակարգման, ազդեցությունների գնահատման, կառավարման ծրագրերի, հանրային խորհրդակցությունների և տեղեկատվության բացահայտման (ներառյալ հրապարակման 120-օրյա կանոնը, եթե պահանջվի), մոնիտորինգի և հաշվետվողականության իրականացման համար անհրաժեշտ պահանջներն ու ընթացակարգերը և (iv) ինստիտուցիոնալ միջոցառումները (ներառյալ բյուջեի և կարողությունների պահանջները) և հաճախորդի ու ԱԶԲ պարտականություններն ու իրավունքները երաշխիքների փաստաթղթերի նախապատրաստման, ուսումնասիրության և հաստատման համար:

 

3. Յուրաքանչյուր ՊՖՀ նախապատրաստելուց առաջ, Երաշխիքների յուրաքանչյուր շրջանակի կիրառելիությունը և համապատասխանությունը բնապահպանական գնահատման, հարկադրված վերաբնակեցման և տեղաբնակ անձանց նկատմամբ պետք է դիտարկվի և նորացվի` ապահովելու համար դրանց համապատասխանությունը երկրի օրենսդրությանը և ԱԶԲ` Երաշխիքների Քաղաքականության Կարգին (2009 թ., որը պարբերաբար փոփոխվում է):

 

4. Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր նոր ՊՖՀ նախապատրաստման համար, Գործադիր Մարմինը (ԳՄ) կամ իրականացնող գործակալությունը, ըստ կիրառության, պետք է ուսումնասիրի ընթացիկ ենթածրագիրը ստուգելու համար նրանց` երաշխիքների ծրագրի ու շրջանակների հետ համապատասխանության կարգավիճակը և ուսումնասիրության հաշվետվությունները, տրանշով ներառված ծրագրերի այլ համապատասխան փաստաթղթերի հետ միասին ներկայացնեն ԱԶԲ: Ընթացիկ ենթածրագրերի ուսումնասիրության ընթացքում լուրջ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, վերանայված ծրագիրը պետք է նախապատրաստվի և ներկայացվի ԱԶԲ:

 

5. Ենթածրագրի ֆինանսավորման նախապատրաստման կամ տրամադրման ժամանակ գործող ԱԶԲ բոլոր Երաշխիքների Քաղաքականությունները կիրառելի կդառնան նման ենթածրագրի համար: ՀՀ օրենսդրության և քաղաքականությունների ու ԱԶԲ Երաշխիքների Քաղաքականությունների միջև, առկա անհամապատասխանությունների պարագայում, գերակայությունը տրվում է ԱԶԲ Երաշխիքների Քաղաքականություններին:

 

Ա. Շրջակա միջավայր

 

6. ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է ապահովի, որ Գործիքով ֆինանսավորվող յուրաքանչյուր ենթածրագիր մշակվելու, կատարվելու, իրականացվելու և պահպանվելու է ՀՀ գործող օրենսդրության և ԱԶԲ Երաշխիքների Քաղաքականության Կարգի (2009) համաձայն:

 

7. ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է երաշխավորի, որ Գործիքով ֆինանսավորվող յուրաքանչյուր Ենթածրագրի համար կիրառելի օրենսդրության և ԱԶԲ Երաշխիքային Քաղաքականության Կարգի (2009) համաձայն նախապատրաստվել է Բնապահպանական Ազդեցության Գնահատումը (ԲԱԳ) կամ Նախնական Բնապահպանական Հետազոտությունը (ՆԲՀ) (ըստ անհրաժեշտության), և բոլոր ԲԱԳ-երը կամ ՆԲՀ-ները հաստատվել են ԱԶԲ և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ու հաշվի են առնվել ենթածրագրերի նախագծման, շինարարության և գործարկման փուլերում:

 

8. ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է երաշխավորի, որ ԲԿԾ իրականացվի: ԲԿԾ բոլոր առաջարկությունները ներառված են մրցութային փաստաթղթերում, շինարարական աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների պայմանագրերում:

 

9. ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է (i) մոնիտորինգի ենթարկի կապալառուի կողմից ԲԿԾ իրականացումը; (ii) ապահովի, որ շինարարական աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների պայմանագրերը ներառեն ԲԿԾ նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի վերաբերյալ դրույթներ, (iii) ապահովի, որ ԲԿԾ մեղմացման միջոցառումները համապատասխան կերպով իրականացվեն կապալառուների կողմից և (iv) այս գործողության համար համապատասխան բյուջետային հատկացում կատարեն: ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է նաև ապահովի ԱԶԲ` ենթածրագրի մասով իրականացման ժամանակ ԲԿԾ իրականացման վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունների ժամանակին ներկայացումը:

 

10. Շինարարական աշխատանքների և ոչ մի պայմանագիր չի ստորագրվի, մինչև Գործիքով ֆինանսավորվող ԲԱԳ-ը կամ ՆԲՀ-ն չհաստատվի ԱԶԲ կողմից:

 

Բ. Հողերի Օտարում և Վերաբնակեցում

 

11. ԳՄ-ն կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է երաշխավորի, որպեսզի ենթածրագրերի կողմից պահանջվող հողն ու օտարման իրավունքը ժամանակին դառնան ազատ ու ցանկացած երրորդ կողմի պահանջներից ու արգելանքներից զերծ և որպեսզի ՀՕՎԾ դրույթներն իրականացվեն (i) ՀՀ կիրառելի օրենսդրության, (ii) ԱԶԲ` Հարկադրված Վերաբնակեցման Երաշխիքների Քաղաքականության Կարգի (2009) և ՀՕՎՇ համապատասխան:

 

(i) Առնվազն տարեկան կտրվածքով և Գործիքով տրամադրվող տրանշը նախապատրաստելիս ՀՕՎՇ-ը պետք է դիտարկվի, անհրաժեշտության դեպքում փոփոխվի ու ներկայացվի ԱԶԲ հաստատմանը: Գործիքով ֆինանսավորման առաջարկած ցանկացած ենթածրագրի համար պետք է նախապատրաստվի դիտարկված և նորացված ՀՕՎՇ համապատասխան ՀՕՎԾ-ը:

(ii) ՀՕՎՇ դիտարկումն ու նորացումը և յուրաքանչյուր ենթածրագրի համար ՀՕՎՇ հետ համահունչ ՀՕՎԾ մշակումը տվյալ ենթածրագրի գնահատման նախապայման է հանդիսանում:

(iii) Յուրաքանչյուր ենթածրագրի համար վերջնական նախագծի կամ դրա համարժեքի վրա հիմնված ՀՕՎԾ նախապատրաստումը և դրա համապատասխանությունը ՀՕՎՇ-ին նախապայման է հանդիսանում համապատասխան շինարարական աշխատանքների պայմանագրի (-երի) հաստատման համար:

(iv) ՀՕՎԾ իրականացման ավարտը նախապայման է հանդիսանում շինարարական աշխատանքների սկզբի համար: ԳՄ-ն կամ ԻԳ-ն պետք է այս պայմանն արտացոլի շինարարական աշխատանքների պայմանագրում (-երում):

 

12. ԱԶԲ` Հարկադրված Վերաբնակեցման Երաշխիքների Քաղաքականության Կարգի (2009) մասով պահանջվելու է հետևյալը.

 

(i) փոխհատուցում է տրամադրվելու վերաբնակեցման ծախսերի և այլ սեփականության մասով, ինչպես որ ամրագրված է հաստատված ՀՕՎՇ-ով և ՀՕՎԾ-ով;

(ii) պաշտոնապես ամրագրված սեփականատիրության իրավունքի բացակայությունը խոչընդոտ չպետք է հանդիսանա վերաբնակեցման օժանդակության կամ հողի կամ այլ կորուստների վերականգնման համար;

(iii) համաֆինանսավորման միջոցները և վճարումները պետք է ժամանակին տրվեն ներգործության տակ ընկած անձանց` համաձայնեցված փոխհատուցում և վերականգնման վճար տրամադրելով ցանկացած հողի, շինության կամ ներգործության տակ ընկած ակտիվը վերցնելուց առաջ;

(iv) Հայաստանը պետք է հոգա բյուջեի գնահատականները գերազանցող ցանկացած չնախատեսված ծախս;

(v) ծրագրի վերաբնակեցման գործողությունների ի հետ կապված խորհրդակցություններն ու խախտումները պետք է փաստաթղթի տեսք ստանան;

(vi) ՀՕՎԾ-ը պետք է փոփոխվի, եթե ենթածրագիրն այնպես է ձևափոխվել, որ վերաբնակեցման այլ կամ լրացուցիչ ազդեցություններ են առաջացել, իր եռամսյակային հաշվետվություններում ԳՄ-ը կամ ԻԳ-ը պետք է զեկուցի ԱԶԲ-ին վերաբնակեցման գործողությունների մասին:

 

13. ԳՄ-ը կամ ԻԳ-ը, համապատասխան տրանշի համար վարկի համաձայնագրի էֆեկտիվության ամսաթվից հետո երեք ամսվա ընթացքում, ԱԶԲ համար ընդունելի գործակալություն կներգրավի վերաբնակեցման գործընթացի և ազդեցության անկախ արտաքին մոնիտորինգ և գնահատում իրականացնելու համար: Մոնիտորինգի անկախ գործակալության հաշվետվությունները եռամսյակային կտրվածքով պետք է ներկայացվեն ԱԶԲ:

 

14. Շինարարական աշխատանքների ոչ մի պայմանագիր չի ստորագրվի մինչև Գործիքի միջոցով ֆինանսավորվող ենթածրագրի ՀՕՎԾ-ը (եթե դրա կարիքը լինի) հաստատված չլինի ԱԶԲ կողմից:

 

15. Կապալառուները կարող են սկսել շինարարական աշխատանքները միայն ՀՕՎԾ` իր պայմաններին համաձայն իրականացվելուց հետո:

 

Գ. Սոցիալական Ազդեցություններ, Գենդերային Զարգացում և այլ խնդիրներ

 

16. ԳՄ-ը կամ ԻԳ-ը Գործիքի իրականացման ողջ ընթացքում, տեղական համայնքների և հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցելով, պետք է ապահովի սոցիալական ազդեցությունների մոնիտորինգը: Այս առումով ԳՄ-ը կամ ԻԳ-ը պետք է ապահովի, որ շինարարական աշխատանքներ կատարող բոլոր կապալառուները (i) համապատասխանեն կիրառելի աշխատանքային օրենսդրությանը; (ii) ամեն ջանք գործադրեն կանանց և տեղացիներին, ներառյալ Ծրագրի շրջակա տեղանքում բնակվող սահմանափակ կարողություններով անձանց աշխատանքի վերցնելու համար; (iii) աշխատահրապարակներում տեղեկատվություն տարածեն շինարարության մեջ ներգրավվածների առողջության անվտանգության վերաբերյալ, ինչպես օրինակ շինարարության անվտանգության պատշաճ չափանիշներ, փոխանցվող հիվանդությունների և սեռական նկրտումների կանխարգելում; (iv) նույն աշխատանքի համար հավասար վարձատրություն տրամադրեն տղամարդկանց և կանանց; (v) առողջ, ապահով ու անվտանգ աշխատանքային պայմաններ տրամադրեն և տվյալ մշակույթին բնորոշ առանձին հարմարություններ հատկացնեն կին և տղամարդ աշխատողների համար; (v) առավելագույնին հասցնեն կանանց վերապատրաստումը և աշխատանքի ընդունումը; (vi) զերծ մնան երեխաների աշխատանքից և (vii) պահպանեն տեղական բնակչության նկատմամբ ընդունելի սոցիալական և մասնագիտական վարքագծի կանոնները: Ծրագրով ֆինանսավորվող համապատասխան պայմանագրերը պետք է հատուկ դրույթներ բովանդակեն այս միջոցառումների ու դրանց համապատասխանության մասին և Ներդրումային Ծրագրի իրականացման ընթացքում խիստ մոնիտորինգի ենթարկվեն:

 

17. ԳՄ-ը կամ ԻԳ-ը յուրաքանչյուր Տրանշի ուժի մեջ մտնելուց հետո վեց (6) ամսվա ընթացքում պետք է գենդերային զարգացման ծրագիր մշակի, ըստ համապատասխանության, և ապահովի վերջինիս իրականացումը Ծրագրի ընթացքում: ԳՄ-ը կամ ԻԳ-ը պետք է մոնիտորինգի ենթարկեն գենդերային զարգացման գործողությունների ծրագիրը և դրա առաջընթացի մասին կիսամյակային կարգով զեկուցեն ԱԶԲ-ին:

 

Ներդիր 6

 

(ARM: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր)

 

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ի հավելումն այն պարտավորություններին, որ ԱԶԲ-ն կարող է ողջամիտ կերպով պահանջել Գործիքով տրվող Տրանշերի առանձին իրավական պայմանագրերում, Հայաստանը հանձն է առնում, որ ԱԶԲ աջակցությամբ կերաշխավորվի.

 

(i) Քաղաքային հատվածի քաղաքականություն և ոլորտային կառավարում. (i) ԱԶԲ-ն կիրազեկվի Հայաստանի քաղաքային հատվածի և տնտեսական զարգացման հետ կապված քաղաքականություններին և ծրագրերին, որոնք կարող են նյութական ազդեցություն գործել Գործիքով ֆինանսավորվող ծրագրի, ենթածրագրի կամ էլ բաղադրիչի կենսունակության վրա: (ii) Բոլոր ջանքերը կգործադրվեն քաղաքային հատվածի ամրապնդման և կայունացման համար` մասնավորապես Երևանի Տրանսպորտային Գործակալության և այլ քաղաքային տարածքներում համապատասխան ոլորտային մարմինների ստեղծմամբ: (iii) Գերակայություն է հանդիսանում Ներդրումային Ծրագրով ֆինանսավորվող ենթակառուցվածքի ծրագրման, զարգացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով քաղաքային հատվածում մարդկային ռեսուրսների, տեխնիկական, կառավարչական և վարչարարական կարողությունների զարգացումը:

 

(ii) Համաֆինանսավորում և ռեսուրսներ/միջոցներ. (i) Ներդրումային Ծրագրում, Տրանշ 1-ի ֆինանսական պլանում և իրականացման միջոցառումներում արտացոլված ֆինանսական, տեխնիկական և մարդկային միջոցները պետք է ժամանակին տրամադրվեն: (ii) Համապատասխան միջոցներ են տրամադրվելու ծրագիրը` իր ծառայության ժամկետում կայուն պահպանելու համար, ինչպես նաև կապիտալ ներդրումների սուբսիդիաներ, երբ ծախսերի լիարժեք վերականգնումն իրականանալի չէ: (iii) Քաղաքային ենթահատվածի ծրագրի իրականացման համար մատչելի կդարձվեն ֆինանսական, մարդկային և տեխնիկական միջոցները:

 

(iii) Շինարարության որակը. (i) Ներդրումային Ծրագրի ենթածրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին և համապատասխան միջազգային պայմանագրերին, որոնց մասնակցում է Հայաստանը: (ii) Ընդունելի միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվում է հիմնարար պայմանագրերի կառավարում և որակի վերահսկողություն: (iii) Ավարտված աշխատանքները համապատասխանում են նախագծերին, շինարարական հատկորոշումներին և մրցութային փաստաթղթերում նշված այլ փաստաթղթերին:

 

(iv) Հողերի օտարում և վերաբնակեցում: (i) Այն դեպքում, երբ հողերի օտարման կամ վերաբնակեցման անհրաժեշտություն է ծագում, ազգային օրենսդրության, վերաբնակեցման շրջանակի և ԱԶԲ` Երաշխիքների Քաղաքականության Կարգի (2009) համաձայն և ներգործության տակ ընկնող անձանց հետ խորհրդակցելով` հողերի օտարման և վերաբնակեցման համապատասխան ծրագրեր (ՀՕՎԾ) են նախապատրաստվում; (ii) Բոլոր ՀՕՎԾ-ները հրապարակվում են և ներկայացվում են ԱԶԲ հաստատմանը; (iii) Ծրագրի համար անհրաժեշտ բոլոր հողերը և օտարման իրավունքը ժամանակին դառնում են հասանելի; (iv) Հողերի օտարումն ու վերաբնակեցումն իրականացվում է պատշաճ կերպով և ԱԶԲ հետ համաձայնեցված ՀՕՎԾ-ին համաձայն և մոնիտորինգի է ենթարկվում, գնահատվում և զեկուցվում է ԱԶԲ-ին, (v) Ցանկացած շինարարական աշխատանք պետք է սկսվի միայն պահանջվող հողի օտարումից և ներգործության տակ ընկնող տնային տնտեսությունների` տեղահանման ամբողջ փոխհատուցումը վճարելուց հետո:

 

(v) Շրջակա միջավայր: (i) Ներդրումային ծրագրի նախագծերը մշակվում, իրականացվում, պահպանվում և մոնիտորինգի են ենթարկվում (ա) ՀՀ կիրառելի բնապահպանական օրենսդրության; (բ) ԱԶԲ Երաշխիքների Քաղաքականության կարգի (2009); (գ) անհատական ծրագրերի համար նախապատրաստված բնապահպանական գնահատականների (ՆԲՀ-եր/ԲԱԳ-եր); (դ) ՆԲՀ-երի/ԲԱԳ-երի իրականացումից բխող ԲԿԾ-ների, ներառյալ մեղմացման և մոնիտորինգի պահանջներին համաձայն: (ii) Շինարարական աշխատանքների պայմանագրերի հատկորոշումները ՆԲՀ-երում/ԲԱԳ-երում և ԲԿԾ-ում պարունակող բնապահպանական մեղմացման միջոցառումներին համապատասխանելու պահանջ են պարունակում; (iii) Շինարարական աշխատանքների կապալառուները ՆԲՀ-երի/ԲԱԳ-ների և ԲԿԾ-ների պահանջներին համապատասխանելու համար վերահսկվում են:

 

(vi) Տեղական խորհրդակցություններ և գենդեր: (i) իրականացվում է ԲՖԳ-ով համաձայնեցված Գենդերային Գործողությունների Ծրագիր; (ii) ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում անվտանգությանը, սոցիալական և մշակութային խնդիրներին վերաբերող տեղական խորհրդակցություններն իրականացվում են ինչպես որ առաջարկված է աղքատության կրճատման և սոցիալական ռազմավարության համառոտագրում; (iii) տղամարդիկ և կանայք Ներդրումային Ծրագրից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծագող զբաղվածության հավասար իրավունք են ստանում և հավասար աշխատանքի համար աշխատավարձի տարբերակում չի դրվում; (iv) տեղական զբաղվածությանն առավելագույնս նպաստող մեխանիզմները ներառվելու են մրցութային փաստաթղթերի մեջ:

 

(vii) Առողջության ռիսկեր և կանխարգելում: Շինարարական աշխատանքների բոլոր պայմանագրերը որպես շինհրապարակներում և հարակից համայնքներում առողջապահության և անվտանգության ծրագրի մաս, կներառեն Ծրագրի/Ենթածրագրի իրականացման ընթացքում շինարարության վրա աշխատողների համար սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական և կրթական արշավ իրականացնելու պարտավորություն:

 

(viii) Հակակոռուպցիոն գործողություններ, թափանցիկություն և կառավարում: ԳՄ-ն պետք է համապատասխանի ԱԶԲ Հակակոռուպցիոն Քաղաքականությանը (1998 թ., մինչ այժմ թարմացված տարբերակին), ԱԶԲ, հավատարիմ իր` լավ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության պարտավորություններին, իրեն իրավունք է վերապահում, ուղղակիորեն կամ գործակալների միջոցով, հետաքննել Ծրագրի հետ կապված ցանկացած կասկածելի կոռուպցիոն, խարդախ, հանցավոր համաձայնության կամ պարտադրանքի դեպքերը և համաձայնում լիովին համագործակցել նման հետաքննության հետ և տրամադրել ողջ անհրաժեշտ մատյաններն ու գրառումները և անկախ փորձագետներ ներգրավել, որոնց կարիքը կարող է զգացվել նման հետաքննության հաջող ավարտի համար: Վարկառուն պետք է երաշխավորի, որ Ծրագրով ԱԶԲ կողմից բոլոր ֆինանսավորվող պայմանագրերը պետք է ներառեն ԱԶԲ` ԻԳ և բոլոր կապալառուների, մատակարարների, խորհրդատուների և այլ ծառայություններ մատուցողների փաստաթղթերը և հաշիվները քննելու և աուդիտի ենթարկելու իրավունքը: ԲՖԳ կառավարումը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը բարելավելուն ուղղված լրացուցիչ միջոցառումները ներառում են (i) պայմանագրերի, ծրագրի հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների անկախ արտաքին աուդիտ; (ii) ԳՄ կամ ԻԳ կողմից գնումների հետ կապված խնդիրների հրապարակում և (iii) տեղական թերթերի միջոցով խորհրդատուների և կապալառուների ընտրության վերաբերյալ տեղեկատվության ժամանակին հրապարակում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2011
N 21
Արձանագրային որոշում