Սեղմել Esc փակելու համար:
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0231.210199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով 1999 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 1-ը Շվեյցարական համադաշնություն մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով`

 

   Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ             Հայաստանի Հանրապետության

                               Նախագահ

 

   Բելա ՔՈՉԱՐՅԱՆ               Հայաստանի Հանրապետության

                               Նախագահի տիկինը

 

   Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ             Հայաստանի Հանրապետության արտաքին

                               գործերի նախարար

 

   Վահրամ ՆԵՐՍԻՍՅԱՆՑ           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               Նախագահի խորհրդական

 

   Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               առաջին օգնական աշխատակազմի ղեկավարի

                               առաջին տեղակալ

 

   Վահե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               մամուլի քարտուղար

 

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

   Վահան ՏԵՂ-ՂԵՎՈՆԴՅԱՆ         «Հայաստան» համահայկական հիմնադրամի

                               գործադիր վարչության տնօրեն

 

   Գրիգորի ՍԱՐԿԻՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության ղեկավար

 

   Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության բաժնի

                               վարիչ

 

   Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ          Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               թղթակից

 

   Տիգրան ՄՈՒՐԱԴՅԱՆ            Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               օպերատոր:

 

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության, ուղեկցող անձանց գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության և Հայաստանի ազգային հեռուստատեսության միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պաշտոնական պատվիրակության և ուղակցող անձանց ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարական Համադաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Շվեյցարական Համադաշնություն մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1999 թվականի հունվարի 27-ին կազմակերպել Երևան - Բուրգաս - Ժնև, հունվարի 29-ին` Ժնև - Ցյուրիխ, իսկ փետրվարի 1-ին` Ցյուրիխ-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կանոնադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

21 հունվարի 1999թ.

ՆԿ-231

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.01.1999
N ՆԿ-231
Կարգադրություն