Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ...

 

 

110.0870.200811

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        08            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 հուլիսի 2011 թվականի N 870-Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ, ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման 10-րդ կետի իը) ենթակետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա «Նախադպրոցական ուսումնական հաստատության երեխաների շարժի մատյանի ձևաթուղթը, գործածության և վարման կարգը»` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան), ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2011 թ. 28 հուլիսի

870-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ _________________________  _______________________________________ ___________________________________________________________________

Նախադպրոցական ուսումնական հաստատության (կրթահամալիրի) լրիվ անվանումը,

N

___________________________________________________________________

 

.__________________________________________________________________________

|Երե- |Երեխայի   |սե-|ազ- |քաղա-|Տեղեկություններ     |Ընդունվել է         |

|խայի |ազգանունը,|ռը |գու-|քա-  |երեխայի ծննդյան     |ուսումնական         |

|շարժի|անունը,   |   |թյու|ցիու-|վկայականից          |հաստատություն       |

|հեր- |հայրանունը|   |նը  |թյու-|(անձնագրից)         |                    |

|թական|          |   |    |նը   |____________________|____________________|

|թիվը |          |   |    |     |Ամսա-|ամի-|տարե-|հա-|Ամսա-|ամի-|տարե-|հա-|

|     |          |   |    |     |թիվը |սը  |թիվը |մա-|թիվը |սը  |թիվը |մա-|

|     |          |   |    |     |     |    |     |րը |     |    |     |րը |

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|  1  |     2    | 3 |  4 |  5  |  6  |  7 |  8  | 9 |  10 | 11 |  12 | 13|

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

|_____|__________|___|____|_____|_____|____|_____|___|_____|____|_____|___|

|     |          |   |    |     |     |    |     |   |     |    |     |   |

.__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________.

|Ընդունելությունը, խմբից խումբ            |Ծնողի |Բնա-  |Ազատվել է        |

|փոխադրվելը` շարժը ըստ                    |(երե- |կու-  |ուսումնական      |

|ուսումնական տարիների                     |խայի  |թյան  |հաստատությունից  |

|_________________________________________|օրի-  |վայրը,|_________________|

|Վաղ  |Վաղ  |Կրտ- |Կրտ- |Միջին|Ավագ |Խառը |նական |հեռա- |ամ- |ամի|տա-|Հրա-|

|հա-  |հա-  |սեր  |սեր  |խումբ|խումբ|(տա- |ներ-  |խոսը  |սա- |սը |րե-|մանի|

|սակի |սակի |1-ին |2-րդ |     |     |րա-  |կայա- |      |թիվը|   |թի-|հա- |

|1-ին |2-րդ |խումբ|խումբ|     |     |տա-  |ցու-  |      |    |   |վը |մարը|

|խումբ|խումբ|     |     |     |     |րիք) |ցչի)  |      |    |   |   |    |

|     |     |     |     |     |     |տարի-|ազգա- |      |    |   |   |    |

|     |     |     |     |     |     |քային|նունը,|      |    |   |   |    |

|     |     |     |     |     |     |խումբ|անունը|      |    |   |   |    |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

| 14  |  15 |  16 |  17 |  18 |  19 |  20 |   21 |  22  | 23 | 24| 25| 26 |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

|     |     |     |     |     |     |     |      |      |    |   |   |    |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

|     |     |     |     |     |     |     |      |      |    |   |   |    |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

|     |     |     |     |     |     |     |      |      |    |   |   |    |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

|     |     |     |     |     |     |     |      |      |    |   |   |    |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

|     |     |     |     |     |     |     |      |      |    |   |   |    |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

|     |     |     |     |     |     |     |      |      |    |   |   |    |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

|     |     |     |     |     |     |     |      |      |    |   |   |    |

|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|____|___|___|____|

|     |     |     |     |     |     |     |      |      |    |   |   |    |

__________________________________________________________________________.

 

    Մատյանը բաղկացած է     էջից

Հրամանի համարը _______________________

Տնօրեն` _____________________  ____________________________

                ստորագրություն             անուն, ազգանուն

 

Կ.Տ. ________ __________________ 20 ___ թ.

 

Սկիզբը` ______________________ Ավարտը` ______________________

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՏՅԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Մատյանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունված և ազատված, տարիքային խմբից խումբ փոխադրված երեխաների շարժը ըստ ուսումնական տարիների գրանցելու համար:

2. Մատյանի էջերը համարակալվում են, վերջին էջում գրանցվում է էջերի թիվն ու կնքվում: Մատյանը գործածության մեջ է դրվում տնօրենի հրամանով, այդ մասին գրանցում է կատարվում մատյանի վերջին էջում և վավերացվում ուսումնական հաստատության կնիքով:

3. Մատյանում գրանցումները կատարում է հաստատության տնօրենը կամ` նրա հրամանով այլ պաշտոնյա: ՈՒսումնական հաստատության տնօրենի կողմից երեխայի ընդունման և ազատման, ինչպես նաև ներքին տեղափոխության վերաբերյալ հրամանները գրանցվում և պահպանվում են առանձին հրամանների գրքում:

4. ՈՒսումնական հաստատություն նոր ընդունված յուրաքանչյուր երեխայի համար գրանցում կատարվում է` ըստ շարժի հերթական թվի:

5. Շարժի մատյանի 1-ին սյունակի հերթական աճման թիվը գրանցվում է երեխայի անձնական գործի վրա:

6. Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, ազգությունը, քաղաքացիությունը և այլ անհրաժեշտ տեղեկությունները գրանցվում են երեխայի ծննդյան վկայականի (անձնագրի) տվյալների հիման վրա` 2-9-րդ սյունակներում:

7. ՈՒսումնական հաստատության տնօրենի կողմից տրված երեխայի ընդունման վերաբերյալ հրամանի համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը լրացվում է 10-13-րդ սյունակներում:

8. 14-20-րդ սյունակներում` ըստ ուսումնական տարիների, ուսումնական տարվա սկզբում լրացվում է երեխաների խմբից խումբ փոխադրվելը` շարժը տարիքային խմբերում, իսկ ուսումնական տարվա ընթացքում երեխաների ներքին տեղափոխությունը զուգահեռ խմբերում կատարվում է տնօրենի հրամանով:

9. 20 և 21-րդ սյունակներում լրացվում են ծնողի (նրա օրինական ներկայացուցչի` ազգանունը, անունը, բնակության վայրը, հեռախոսի համարը:

10. ՈՒսումնական հաստատությունից երեխայի ազատման վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են 23-26-րդ սյունակներում:

11. Մատյանը ճիշտ վարելու և պահպանելու պատասխանատվությունը կրում է հաստատության տնօրենը:

12. Մատյանը համարվում է ուսումնական հաստատության կարևորագույն փաստաթուղթ և գրանցվում է գույքամատյանում:

13. ՈՒսումնական հաստատության տնօրենի փոփոխման դեպքում հանձնման-ընդունման ակտում պարտադիր նշվում է (են) շարժի մատյան(ներ)ը:

14. Միևնույն տարիքային խմբից երկու կամ ավելին կազմավորվելու դեպքում, կատարվում է խմբերի այբբենական համարակալում և 14-ից 19-րդ սյունակների վերին ձախ անկյունում յուրաքանչյուր երեխայի անվան դիմաց գրանցվում է այբբենական համարը, օրինակ` ավագ «ա», 2011-12, կրտսեր 2-րդ «բ»` 2011-12:

15. Գրանցումները կատարվում են հաստատությունում տվյալ պահին տարիքային խմբերում երեխաների համակազմի ընդգրկման մասին տեղեկությունների հիման վրա:

16. Մինչև 2011-2012 ուսումնական տարին հաստատություն ընդունված երեխաների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս 13-րդ սյունակը չի լրացվում:

17. ՈՒսումնական հաստատության լուծարման դեպքում, օրենքով սահմանված կարգով, շարժի մատյանը (մատյանները) հանձնվում է իրավահաջորդ հաստատությանը:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
28.07.2011
N 870-Ն
Հրաման