040.1313.190911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1313-Ն
i
ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքների արձանագրությունը` համաձայն հավելվածի, որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 2011 թվականի հուլիսի 1-ին կնքված N ՊԵԿ ՊԱՇՁԲ-10/8-1/1 գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 8-ի
N 1313-Ն որոշման
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՊԵԿ ԱՇՁԲ-10/8-1/1 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
1. Պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որը գտնվում է Երևանի Մ. Խորենացու 3 հասցեում, հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի (ակցիզային դրոշմանիշերի) տպագրության աշխատանքների ձեռքբերման համար կիրառել է շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգ, որի համաձայն 2011 թվականի հունիսի 20-ին գնային առաջարկ ներկայացնելու ծանուցում է ուղարկել գնման նախնական պայմանագիր կնքած անձին:
2. Գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը
Ակցիզային դրոշմանիշերի տպագրական աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է ենթաակցիզային որոշ ապրանքների պարտադիր դրոշմավորման անհրաժեշտությամբ: Շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգի գնման առարկան բաղկացած էր երկու չափաբաժնից:
Գնման առարկայի ձեռքբերման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2011 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Գնման ընթացակարգը կազմակերպվել է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն: Գնման ձևի ընտրությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշմամբ հաստատված գնումների պլանի համաձայն:
3. Առաջարկ ներկայացրած մասնակցի տվյալները` անվանումը, գտնվելու
վայրը
Շրջանակային համաձայնագրով իրականացվող գնման ընթացակարգով գնային առաջարկ է ներկայացրել` «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ն, հասցեն` քաղ. Երևան, Չարենցի 25:
4. Մասնակցի կողմից ներկայացված գինը` ըստ չափաբաժինների, տվյալներ
կնքված պայմանագրի վերաբերյալ
1) ներկայացված գինը
(դրամ)
._____________________________________________________________________.
|Չափա- | Աշխատանքի անվանումը |Գնի |Ավելաց-|
|բաժնի | |առա- |ված |
|համարը| |ջարկը,|արժեքի |
| | |այդ |հարկը |
| | |թվում`|(ԱԱՀ) |
| | |ԱԱՀ-ն | |
| | |(հազ. | |
| | |հատի | |
| | |համար)| |
|______|_______________________________________________|______|_______|
| 1.|«Ծխախոտ» տեսակի դրոշմանիշի համար` ոչ | 1650 | 275 |
| |ինքնասոսնձվող դրոշմանիշ` օպտիկական փոփոխական | | |
| |տեսակի պաշտպանիչ ներկով OVI (Optical Variable | | |
| |Inks), լրացուցիչ իդենտիֆիկացիոն հատկանիշով | | |
|______|_______________________________________________|______|_______|
| 2.|«Ալկոհոլային խմիչք» տեսակի 15 մմ X 80 մմ չափերի| 7500 | 1250 |
| |դրոշմանիշի համար` ինքնասոսնձվող դրոշմանիշ` | | |
| |օպտիկական փոփոխական տեսակի պաշտպանիչ ներկով OVI| | |
| |(Optical Variable Inks), լրացուցիչ | | |
| |իդենտիֆիկացիոն հատկանիշով | | |
._____________________________________________________________________.
2) տվյալներ մերժված առաջարկությունների համար`
մերժված առաջարկություններ չկան.
3) տվյալներ բանակցությունների վերաբերյալ`
բանակցություններ չեն վարվել.
4) գնման պայմանագրի կնքման ամսաթիվը, համարը, գնման առարկայի անվանումը, գինը, քանակը և պայմանագրի կատարման վերջնաժամկետը`
2011 թ. հուլիսի 1-ին պատվիրատու հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և կապալառու հանդիսացող` «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման» գնման պայմանագիր` ՊԵԿ ՊԱՇՁԲ-10/8-1/1 ծածկագրով: Պայմանագրի գինը կազմում է 861475950 դրամ:
Պայմանագրի կատարման վերջնաժամկետն է` 2011 թվականի նոյեմբերի 30-ը: Կանխավճար նախատեսված չէ:
._____________________________________________________________________.
|Չափա- | Աշխատանքի անվանումը |Չափման |Քանակը|Միավորի|Գինը |
|բաժնի | |միավորը| |արժեքը |(հազ.դրամ)|
|համարը| | | |(դրամ) | |
|______|____________________________|_______|______|_______|__________|
| 1.|«Ծխախոտ» տեսակի դրոշմանիշի |1000 |285743| 1650 | 471475.95|
| |համար` ոչ ինքնասոսնձվող |հատ | | | |
| |դրոշմանիշ` օպտիկական | | | | |
| |փոփոխական տեսակի պաշտպանիչ | | | | |
| |ներկով OVI (Optical Variable| | | | |
| |Inks), լրացուցիչ | | | | |
| |իդենտիֆիկացիոն հատկանիշով | | | | |
|______|____________________________|_______|______|_______|__________|
| 2.|«Ալկոհոլային խմիչք» տեսակի |1000 |52000 | 7500 | 390000.00|
| |15 մմ X 80 մմ չափերի |հատ | | | |
| |դրոշմանիշի համար` | | | | |
| |ինքնասոսնձվող դրոշմանիշ` | | | | |
| |օպտիկական փոփոխական տեսակի | | | | |
| |պաշտպանիչ ներկով OVI | | | | |
| |(Optical Variable Inks), | | | | |
| |լրացուցիչ իդենտիֆիկացիոն | | | | |
| |հատկանիշով | | | | |
|___________________________________|_______|______|_______|__________|
| Ընդամենը | | | | 861475.95|
._____________________________________________________________________.
5) կապալառուի բանկային և հարկ վճարողի հաշվառման տվյալները`
«ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» ՍՊԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Տիգրան Մեծ» մ/ճ Հ/Հ 2474900126603312, ՀՎՀՀ 01531784:
5. Գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները.
դրանց վերաբերյալ ընդունված որոշումները
Անգործության ժամկետ չի հայտարարվել, քանի որ գնման ընթացակարգին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն: Գնման գործընթացի ժամանակ բողոքներ չեն ներկայացվել: