040.1354.270911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 1354-Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 766-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գողթանիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.1 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանի, կարգավորիչ ավազանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գողթանիկի համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման առաջին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 22-ի
N 1354-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
--------------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում