Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 հունիսի 2011 թվականի N 25

 

i

45. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման քաղաքականության վարկի երկրորդ և երրորդ գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» N 697-Ն որոշման «1բ» բաժնի 2-րդ ենթակետի`

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2011-2015 թվականներին, մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 30-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամենամյա տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

նիստի N 25 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Բովանդակություն

 

Ներածություն

I. Ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները

Ոլորտի անկատարությունը և անկենսունակությունը

Չնայած աճին` ընդգրկվածության մակարդակը ցածր է

Մատչելիությունը մնում է անհավասար

Կրթության և գիտահետազոտական աշխատանքների որակն ու համապատասխանությունը

անհավասար են

Հայաստանում ցածր արտադրողականությունը խնդիր է

Ինչպե՞ս կարող է պետական քաղաքականությունը դիմագրավել մարտահրավերներին

II. Հայաստանի բարձրագույն կրթության կառավարման համակարգի

վերակառուցումը

III. Բարեփոխման հիմնական ուղղությունները

Ա. ՈՒսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավում

Բ. Բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխում

Գ. Կրթության գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ինտեգրում

Դ. Բարձրագույն կրթության և գործարար միջավայրի համագործակցության խթանում և բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսում

Հավելված Ա. Հայաստանի բարձրագույն կրթության բնութագիրը

 

Ներածություն

 

Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման ռազմավարության` Կայուն զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումը և զարգացումը: Այս նպատակներն այսօր ավելի այժմեական են, քանի որ Հայաստանը գնալով արագացնում է իր քայլերը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին միանալու ուղղությամբ` համաձայն Բոլոնիայի գործընթացի: Այս ուղղությամբ արձանագրվել են մի շարք կարևոր ձեռքբերումներ, որոնցից են` բակալավրական և մագիստրոսական ծրագրերի գործարկումը, Եվրոպական կրեդիտների փոխանցման համակարգի ներդրումը և այլն: Միևնույն ժամանակ, բարձրագույն կրթության ֆինանսավորման գործող սկզբունքները և մեխանիզմներն այնքան էլ համահունչ չեն Բոլոնիայի գործընթացին և չեն աջակցում այս ոլորտում բարեփոխումների ընդլայնմանն և իրագործմանը: Փաստաթղթում նկարագրվում են ներկայումս կիրառվող սակավաթիվ ֆինանսական աղբյուրները և առաջարկվում է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման առավել օպտիմալ կառուցվածք` հաշվի առնելով բարձրագույն կրթության ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը և դրանց կիրառման միջազգային փորձը: Սույն փաստաթուղթը ներառում է երեք գլուխ: Առաջին գլխում ներկայացված են Հայաստանի բարձրագույն կրթության հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Երկրորդ գլխում քննության է առնվում, թե ինչպես կարող են բարձրագույն կրթության կառավարման բարեփոխումները նպաստել բնագավառի առավել արդյունավետ զարգացմանը, այդ թվում` ապահովել դրանց համապատասխանությունը Բոլոնիայի գործընթացին: Երրորդ գլուխը ռազմավարության տեսանկյունից առանցքային է, քանի որ այստեղ են ներկայացված բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք միտված են բնագավառի առջև ծառացած ֆինանսավորման հիմնախնդիրների լուծմանը:

Փաստաթղթին կից հավելվածում մանրամասն ներկայացված է ՀՀ բարձրագույն կրթության բնութագիրը:

 

I. Ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները

 

Վերջին տասնամյակում Հայաստանում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել բարձրագույն կրթության ոլորտը վերափոխելու ուղղությամբ, սակայն դեռևս գոյություն ունեն չլուծված խնդիրներ ու բարդություններ, որոնք շեղում են ուշադրությունը ոլորտի կողմից իրականացվող դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքների որակից և դանդաղեցնում ոլորտի հետագա վերափոխումների արդյունավետ իրականացման ընթացքը: Այս մնացյալ հիմնախնդիրներից են 1*).

__________________

1*) Տես «Ֆինանսավորման սկզբունքների ձևավորում ու այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմների որոնում Հայաստանի եռաստիճան կրթահամակարգի համար» (Բարձրագույն կրթության քաղաքականության կենտրոնի (CHEPS) հաշվետվություն, 2008 թ.)

 

1. Ֆինանսավորումը հիմնված է մուտքերի վրա: Թեև ՀՀ կառավարությունը անցում է կատարել պետպատվերի համակարգից ուսանողական նպաստների համակարգի, այնուհանդերձ ֆինանսավորման մեխանիզմը մնում է հիմնականում մուտքերի վրա հիմնված, այլ ոչ թե արդյունքների: Այլ կերպ ասած` ֆինանսավորման հիմքում ընկած է ուսանողների քանակը տարբեր կուրսերում, այլ ոչ թե հաջողությամբ ու անհրաժեշտ գիտելիքների պաշար ունեցող` բուհն ավարտածների թվաքանակը: Վերջինս հանդիսանում է նաև ՀՀ-ում ակտիվորեն ներդրվող ծրագրային բյուջետավորման սկզբունքներով և ձևաչափով բյուջեի ներկայացման կարևոր արդյունքային ցուցանիշներից մեկը:

2. Խթանների ու հաշվետվողականության պակասը. Ըստ բուհերի «պետպատվերային» տեղերի բաշխումը հիմնված է գերազանցապես փաստացի տվյալների, այլ ոչ թե կապվում է համալսարանների կողմից ապահովվող որակի կամ արդյունավետության հետ: Բացի այդ, շատ աննշան կամ ընդհանրապես ոչ մի տեղեկատվություն չի հավաքագրվում կամ հրապարակվում բուհերի գործունեության, ինչպես, օրինակ, ուսանողների դուրս մնալու, դասընթացների տևողության, արդյունավետության և այլնի վերաբերյալ: Արդյունքում բուհերը ներկայումս չունեն միանշանակ խթաններ իրենց կատարողականը բարելավելու համար:

3. Գերմասնագիտացում. Գործող համակարգի շրջանակներում ՀՀ կառավարությունը դեռևս սահմանում է ուսանողական նպաստներ ավելի քան 200 առանձին մասնագիտացման բնագավառներում, իսկ մեկ բուհին հատկացվող ուսանողական նպաստները մեկ մասնագիտության գծով կարող են տատանվել 2-ից մինչև 60-ը: Մասնագիտացման նման բարձր մակարդակը սահմանափակում է ուսանողների շարժունակությունն ու բուհերի ճկունությունը:

4. Շուկայի պահանջարկին անհամապատասխանությունը. ՈՒսանողների ընտրությունն ու պահանջարկը աննշան դեր են խաղում բարձրագույն կրթության ֆինանսավորման գործող համակարգում: Առկա է նշանակալից չբավարարված պահանջարկ: Մասնագիտացման քվոտաները խնդրահարույց են` հաշվի առնելով կառավարության կողմից կանոնակարգման բարձր աստիճանը:

5. ՈՒսանող/աշխատակազմ ցածր գործակիցը. Հայաստանի միջին բուհում ուսանող/դասախոս գործակիցը կազմում է ընդամենը 9.4, մինչդեռ դասախոս/վարչական անձնակազմ գործակիցը 1 է: ՏՀԶԿ երկրներում ուսանող/դասախոս միջին ցուցանիշը 15 է: Այսպիսի անարդյունավետությունը գլխավորապես Խորհրդային Միության ժառանգություն է, երբ աշխատանքի էր նշանակվում վարչական աշխատողների ավելի մեծ քանակ, քան անհրաժեշտ էր:

6. Չափազանց մեծ ուշադրություն սոցիալական հարցերին. Բարձրագույն կրթության բյուջեի զգալի մի բաժին հատկացվում է սոցիալական, այլ ոչ թե կրթական նպատակներով: ՈՒսանողների կրթաթոշակը էական ազդեցություն չի գործում ոչ մատչելիության և ոչ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է կառավարության ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասով:

 

Ոլորտի անկատարությունը և անկենսունակությունը

 

Ֆինանսավորման գործող համակարգի անկենսունակությունը պայմանավորված է վերը նշված բնութագրիչների առկայությամբ: Պետական միջոցների ծավալը, որը հատկացվում է բարձրագույն կրթության ոլորտում միջոցառումներ իրականացնելու նպատակով, համարժեք չէ դրված նպատակին: Բարձրագույն կրթության ոլորտում ծախսերը` ՀՆԱ-ի նկատմամբ տեսակարար կշռի տեսանկյունից, ցածր են այլ երկրների մեծ մասի համեմատությամբ: Պետական ծախսերի ցածր մակարդակը համակարգը հիմնականում կախվածության մեջ է դնում ուսման վարձերից: Սակայն ուսման վարձերի մակարդակը գերազանցում է հայաստանցիների գերակշիռ մասի կարողությունները: ՈՒսանողներին հատկացվող ֆինանսական աջակցությունը համարժեք չէ, քանի որ «անվճար» տեղերը հասանելի են ուսանողների աննշան մասին միայն և հիմնված են բացառապես ակադեմիական առաջադիմության վրա: Ըստ էության` որևէ ֆինանսական աջակցություն չի տրամադրվում, որը հիմնված լիներ կարիքների վրա: Սրանք հանգամանքներ են, որոնք հանգեցնում են ոլորտի անկենսունակությանը:

Ստորև բերված որոշ վիճակագրական տվյալներ ևս գալիս են հիմնավորելու ոլորտի անկենսունակությունը.

. Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի մեծ մասի երկրների ժողովրդագրական տվյալներն անկման միտումներ են դրսևորում: Ավանդաբար բուհական տարիքի երիտասարդների թիվը նվազում է` որպես ընկնող ծնելիության և արտագաղթի հետևանք: Հայաստանում աշակերտների միայն 30 տոկոսն է շարունակում կրթությունը ավագ դպրոցից հետո, որը զգալիորեն զիջում է միջազգային մակարդակին: Նույնիսկ եթե հայ երիտասարդների մեծ մասը շարունակեր կրթությունը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, այնուամենայնիվ, շրջանավարտների էական տոկոսը դժվար թե կարողանար տեղ գտնել առկա աշխատաշուկայի պայմաններում:

. Պետական ու մասնավոր ֆինանսական միջոցների հոսքերն անհամարժեք են և չեն կարող բավարարել դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքների կարիքները: Կրթության բոլոր մակարդակների գծով ծախսերը մոտավորապես կազմում են ՀՆԱ-ի 3.0 տոկոսը` ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշի մոտ կեսը 2*): Բարձրագույն կրթության ոլորտի ընդամենը ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, իսկ ՏՀԶԿ երկրներում` 1.5 տոկոսը: Հայաստանում բարձրագույն կրթությանն ուղղվող պետական միջոցները ՀՆԱ-ի 0.3 տոկոսին չեն հասնում, որը էապես զիջում է ՏՀԶԿ-ի միջին 1.0 տոկոսին: Այս ոլորտին ուղղվող մասնավոր միջոցները, գլխավորապես ուսման վարձերի տեսքով, չափազանց բարձր են միջազգային ցուցանիշներից, սակայն նույնիսկ այդ պարագայում բավարար չեն ոլորտը հարատևորեն ֆինանսավորելու համար:

 

_________________

2*) Սխեմաները` ՏՀԶԿ երկրների «Հայացք կրթությանը» հաշվետվության աղյուսակ Բ 2.1-ից, (2010 թ.):

 

. Հայաստանը գիտահետազոտական աշխատանքների գծով ծախսում է նույնքան գումար, որքան դասավանդման ու գործառնական ծախսերի վրա. սա գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման համար անսովոր բարձր բաժին է: Այսուհանդերձ գիտահետազոտական աշխատանքների գծով ծախսերը զիջում են այլ երկրների համապատասխան ցուցանիշներին 3*):

 

_________________

3*) Պետական ծախսերի ուսումնասիրություն, (2008 թ.), էջ 40

 

. Պետական բուհերում ուսման վարձերն ավելի բարձր են, քան մասնավոր համալսարաններում. մեկ այլ արտասովոր իրավիճակ, քանի որ երկրների մեծ մասում մասնավոր հաստատություններում ուսման վարձն ավելի բարձր է, քան պետականներում 4*): Սա ցուցահանում է բարձրագույն կրթության ոլորտում պետական միջոցների նշանակալից թերֆինանսավորումը:

 

_________________

4*) Պետական ծախսերի ուսումնասիրություն, (2008 թ.) էջ 36

 

Վերը նշված վիճակագրական տվյալները ենթադրում են, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են ավելի մեծ ծավալի պետական ներդրումներ: Սակայն դրանց արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունը ենթադրում է, որ դրանք չեն կարող ու չպետք է ընդունեն նույն այն ձևերը, որոնցով պետական միջոցները ծախսվում են ներկայումս:

 

Չնայած աճին` ընդգրկվածության մակարդակը ցածր է

 

Բարձրագույն կրթության համակարգում ընդգրկվածությունը կարճ ժամանակահատվածում աճել է գրեթե 50 տոկոսով, մասնավորապես` 1000 բնակչի հաշվով 2003 թվականի 24.3-ից մինչև 35.4-ը` 2008 թվականին: Սա արտացոլված է 1000 բնակչի հաշվով բարձրագույն կրթություն ունեցող ուսանողների թվաքանակում, ինչպես վկայում է Գծապատկեր 1-ը: Սակայն նույնիսկ 1000 բնակչի հաշվով 35 ուսանողի առկայությունը 2008 թվականի տվյալներով դեռևս նշանակալից կերպով զիջում է միջազգային միջին ցուցանիշներին, մասնավորապես Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասին:

 

Գծապատկեր 1. ՈՒսանողական թվաքանակը 1000 բնակչի հաշվով

 

.35,4

 

.34,8

 

.32,9

 

.30,4

 

.26,5

 

.24,3

 

_________________________________________________________

    2003      2004      2005      2006      2007      2008

 

Աղբյուր` Հայաստանի վիճակագրության ազգային ծառայություն, հեղինակի հաշվարկներ

 

Մատչելիությունը մնում է անհավասար

 

Հայաստանում, ինչպես և բազմաթիվ այլ երկրներում, բարձրագույն կրթության ծառայությունների մատչելիությունը անհավասար է: Բարձրագույն կրթություն ստանալու ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից ու գյուղական բնակավայրերից ուսանողների հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան առավել բարեկեցիկ ու քաղաքաբնակ ընտանիքների երեխաներինը: Ինչպես ցույց է տալիս Գծապատկեր 2-ը, ընդգրկվածությունը բուհերում անհավասար է տարբեր տնային տնտեսությունների շրջանում, ընդ որում` հարուստների գերակշռումն ակնհայտ է 5*): Նույն Գծապատկերը ցույց է տալիս, որ 2009 թվականին բուհերի ուսանողների միայն 6.9 տոկոսն է ներկայացնում ամենացածր եկամտային խմբում ընդգրկված ընտանիքները, մինչդեռ, ուսանողների 32 տոկոսը գալիս են ամենաբարձր եկամտային խմբից:

 

--------------------

5*) Տես` Պետական ծախսերի ուսումնասիրություն, (2008 թ.)

 

Գծապատկեր 2. Բարձրագույն կրթության ընդգրկվածության բաշխվածությունը

տնային տնտեսությունների միջև ըստ սպառման ագրեգատով քվանտիլների,

2009

 

100 _____________________________________________

 

80 _____________________________________________

.68,1

60 _____________________________________________

.40,4

40 _____________________________________________

.22,5

20 _____________________________________________

.6,9

0  _____________________________________________

           Q1        Q2       Q3          Q4       Q5

 

_._ Բարձրագույն կրթության ընդգրկվածության բաշխվածություն

___ Հավասարաչափ բաշխման անկյունագիծ

 

Կրթության և գիտահետազոտական աշխատանքների որակն ու

համապատասխանությունը անհավասար են

 

Անհավասար որակ. Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում գոյություն ունի անհավասար որակով մտահոգվելու մի քանի պատճառ: Դրանցից մեկը որակի ապահովման հիմնադրույթներն են, որոնք չեն համապատասխանում ընդունված Եվրոպական փորձին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) ճանաչում է բարձրագույն կրթության որակի ապահովման կարևորությունը:

Գիտակցելով որակի ապահովման կարևորությունը, ՀՀ կառավարությունը հիմնել է Մասնագիտական կրթություն որակի ապահովման ազգային կենտրոն (ՄԿՈԱԱԿ): ՄԿՈԱԱԿ-ը մոտ ապագայում մշակելու ու հաստատելու է ստանդարտներ, չափանիշներ և ցուցումներ, որոնցով ղեկավարվելով պետք է իրականացվեն որակի ապահովմանն ուղղված ավելի արդյունավետ միջոցառումներ:

Բարձրագույն կրթության որակի բարձրացմանը չեն նպաստում նաև ուսումնական գործընթացի կազմակերպման որոշ գործող կարգեր: Մասնավորապես ուսումնական պլանները կազմելիս դասախոսական անձնակազմը «ամրակցվում է» այս կամ այն ֆակուլտետի կուրսերին և խմբերին: Մինչդեռ, եթե ուսանողներն իրենք ազատ հնարավորություն ունենային ընտրելու յուրաքանչյուր առարկայի գծով իրենց դասախոսին, ապա դա էականորեն կմեծացներ նաև դասախոսների միջև մրցակցությունը, որն ուղղակիորեն կհանգեցներ դասավանդման որակի բարձրացմանը:

Համապատասխանության պակասը նույնպես լուրջ մտահոգության պատճառ է Հայաստանում: Չնայած ներկայումս զբաղվածության ու շրջանավարտների աշխատանքի հեռանկարները փոքր-ինչ բարելավվել են, շրջանավարտների մասնագիտացման ու աշխատաշուկայի պահանջների միջև կառուցվածքային անհամապատասխանությունն ակնհայտ է: Համաձայն ԱՎԾ տվյալների, 20-29 տարիքային խմբի շրջանում գործազրկությունն ամենաբարձրն է հանրապետությունում: Բոլոր գործազուրկների գրեթե 40 տոկոսը հենց այս տարիքային խումբն են ներկայացնում, միևնույն ժամանակ բոլոր զբաղվածների միայն 20 տոկոսն է պատկանում այս խմբին: Շրջանավարտների աշխատանքի անցնելու հնարավորությունները գնահատվում են 30 տոկոսից պակաս, իսկ նրանց աշխատավարձերը համեմատաբար փոքր չափով են գերազանցում բարձրագույն կրթություն չստացած աշխատուժի վաստակը: Ինչպես ցույց են տալիս Աղյուսակ 1-ում բերված տվյալները, բարձրագույն կրթությամբ աշխատուժի աշխատավարձը 2007-2009 թվականներին միջինում ընդամենը 1.33 անգամ է բարձր եղել միջնակարգ կրթությամբ աշխատուժի աշխատավարձից, մինչդեռ ԱՄՆ-ում և Եվրոպական միության անդամ երկրներում այդ հարաբերությունը 1.7 և բարձր է:

 

Աղյուսակ 1. Միջին աշխատավարձը ըստ կրթության մակարդակների 2007-2009 թթ.,

ՀՀ դրամ

 

.________________________________________________________.

| Կրթության մակարդակ   | 2007 | 2008  | 2009  | 2007-2009|

|                      |      |       |       |    Միջին |

|________________________________________________________|

|                        ՀՀ դրամ                         |

|________________________________________________________|

|Տարրական              |23 256| 45 667| 39 476|    36 133|

|______________________|______|_______|_______|__________|

|Թերի միջնակարգ        |45 684| 54 011| 60 558|    53 418|

|______________________|______|_______|_______|__________|

|Միջնակարգ             |50 543| 58 359| 65 088|    57 997|

|______________________|______|_______|_______|__________|

|Միջնակարգ մասնագիտական|48 971| 55 804| 62 163|    55 646|

|______________________|______|_______|_______|__________|

|Բարձրագույն           |70 871| 76 343| 84 601|    77 272|

|______________________|______|_______|_______|__________|

|Հետբուհական           |80 839|100 769|106 436|    96 015|

|______________________|______|_______|_______|__________|

|Ընդամենը/Միջին        |54 513| 58 001| 70 762|    61 092|

|________________________________________________________|

|                   հարաբերակցություններ, %              |

|________________________________________________________|

|Բարձրագույն/Միջնակարգ |140,2%| 130,8%| 130,0%|    133,2%|

|______________________|______|_______|_______|__________|

|Հետբուհական/Միջնակարգ |159,9%| 172,7%| 163,5%|    165,6%|

|______________________|______|_______|_______|__________|

|Բարձրագույն/Միջին     |130,0%| 131,6%| 119,6%|    126,5%|

|______________________|______|_______|_______|__________|

|Հետբուհական/Միջին     |148,3%| 173,7%| 150,4%|    157,2%|

.________________________________________________________.

 

Աղբյուրը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն, հեղինակների հաշվարկներ

 

Հայաստանում ցածր արտադրողականությունը խնդիր է

 

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի առավել ապշեցուցիչ վիճակագրական տվյալներից է ուսանող/դասախոսական կազմ գործակցի ցածր ցուցանիշը այլ երկրների համեմատությամբ: Այս գործակցի միջին ցուցանիշը Հայաստանի բուհական համակարգում 9.4:1 է, որը կազմում է ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշի (15.8) մոտ 2/3-ը 6*):

 

_________________

6*) Պետական ծախսերի ուսումնասիրություն, (2008 թ.), էջեր 54-55, և ՏՀԶԿ-ի «Հայացք կրթությանը» աշխատություն, 2010 թ., էջ 387:

 

ՈՒսանող/դասախոսական կազմի, ուսանող/ոչ դասախոսական կազմի և ուսման վարձերի վերլուծությունը նաև ցույց է տալիս, որ ուսանող/դասախոսական կազմ (ուսանող/դասախոսական կազմ) և ուսման վարձերի միջև գոյություն ունի որոշ կոռելյացիա: Մասնավորապես, ուսանող/դասախոսական կազմ և ուսանող/ոչ դասախոսական կազմ գործակիցները հակառակ հարաբերակցության մեջ են ուսման վարձերի մեծությունների հետ:

 

Աղյուսակ 2. ՈՒսանող/դասախոսական կազմ և ուսանող/ոչ դասախոսական կազմ

գործակիցները, 2009

 

._____________________________________________________________________.

|ՈՒսանող/դասախոսական կազմ գործակից     | ՈՒսանող/ոչ դասախոսական կազմ  |

|                                      |             գործակից         |

|______________________________________|______________________________|

|ՈՒսանող/դասախոսական   |Միջին ուսման   |ՈՒսանող/ոչ       |Միջին ուսման|

|կազմ գործակցի տիրույթը|վարձ, հազ. դրամ|դասախոսական կազմ |վարձ, հազ.  |

|                      |               |գործակցի տիրույթը|դրամ        |

|______________________|_______________|_________________|____________|

|         0-7          |     492,4     |       0-7       |    724,9   |

|______________________|_______________|_________________|____________|

|         7-12         |     350,3     |       7-12      |    323,0   |

|______________________|_______________|_________________|____________|

|         12>          |     252,1     |       12>       |    264,5   |

._____________________________________________________________________.

 

Աղբյուր` ՀՀ կրթության և գիտության նախարարություն, պետական բուհեր, և

հեղինակի հաշվարկներ

 

Ինչպես ցույց են տալիս Աղյուսակ 2-ի տվյալները, պետական բուհերում, ուր ուսանող/դասախոսական կազմ գործակիցը տատանվում է 0-7 տիրույթում, միջին ուսման վարձը գրեթե 2 անգամ բարձր է, քան այն բուհերում, ուր նույն գործակիցը 12 և ավելի է: Նույն պատկերն է ուսանող/ոչ դասախոսական կազմ գործակցի դեպքում. մասնավորապես` պետական բուհերում, ուր այս գործակիցը 0-7-ի սահմաններում է, միջին ուսման վարձը 2,7 անգամ ավելի բարձր է, քան այն բուհերում, որտեղ այս գործակիցը 12 և ավելի է:

Համակարգի մասնատվածությունը նույնպես հանգեցնում է ծառայությունների մատուցման անարդյունավետության: Հայաստանում գործում է 77 բուհ և 105 քոլեջ: Այս թիվը չափազանց մեծ է նման բնակչություն ունեցող երկրի համար: Այս վիճակը խաթարում է բուհերի կողմից անհրաժեշտ տնտեսական գործունեության արդյունավետություն ապահովելու հնարավորությունները:

 

Ինչպե՞ս կարող է պետական քաղաքականությունը դիմագրավել

մարտահրավերներին

 

Ինչպես և այլ երկրներում, Հայաստանում ամենալուրջ մտահոգություններից մեկն այն է, որ պետական քաղաքականությունը հանդես է գալիս որպես հիմնական խնդիրները չլուծելու պատճառներից մեկը: Սա կիրառելի է վերը քննարկված յուրաքանչյուր մարտահրավերի համար:

 

Համարժեք մատչելիություն ու հավասարություն

. Միայն առաջադիմության հիման վրա պետական աջակցություն ցուցաբերելը բուհերին խնդրահարույց է: Սա դասավանդումը ֆինանսավորելու արդյունավետ եղանակ չէ:

. Պետական ուսանողական նպաստները թերֆինանսավորում են (ինչպես քանակի, այնպես էլ գումարի իմաստով) և թղթակցում են միայն առաջադիմության հետ, այսպիսով անտեսելով հավասարության խնդիրները: Հատկացման բանաձևը հնացած է և հիմնականում չի արձագանքում աշխատուժի փոփոխվող կարիքներին:

. Կրթաթոշակները անարդյունավետ են ուսանողներին որևիցե նշանակալից աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից:

 

Ցածր որակ և համապատասխանություն

 

. Ֆինանսավորման նորմատիվները համահունչ չեն աշխատաշուկայի կարիքները շրջանավարտների կողմից բավարարելու իմաստով:

. Գործառնական ու կապիտալ ծախսերը հոգալը գերազանցապես կապված է ուսման վարձավճարների հետ:

. Աշխատակազմի կատարողականը թե դասավանդման, և թե գիտահետազոտական աշխատանքների իրականացման տեսանկյունից չի գնահատվում:

 

Ցածր արտադրողականություն

 

. ՈՒսանողական նպաստների հաշվարկման ժամանակ օգտագործվող ֆինանսավորման նորմատիվները չեն արտացոլում խմբերի օպտիմալ չափերը:

. Գիտահետազոտական գործունեության կառուցվածքը չափազանց մասնատված է, քանի որ գիտահետազոտական ինստիտուտները առանձնացված են բուհերից: Արդյունքում, գիտահետազոտական գործունեության գերակշիռ մասն իրականացվում է բուհական համակարգից դուրս:

 

II. Հայաստանի բարձրագույն կրթության կառավարման համակարգի

վերակառուցումը

 

Հայաստանի բարձրագույն կրթության որևէ իրատեսական գնահատական պետք է պարունակի մտահոգություններ առ այն, թե ինչպես է գործող կառավարման համակարգը նպաստում ոլորտի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը: Ֆինանսավորման համակարգի որևէ վերափոխում պետք է նախատեսի կառավարման համակարգի վերափոխման միջոցառումներ: Առանց այսպիսի փոփոխության ֆինանսավորման վերափոխումները հավանաբար չեն կայանա, որովհետև չի լինի դրանց հաջող իրականացման որևէ նախադրյալ:

Կառավարման հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է հաշվի առնվեն որպես ֆինանսավորման վերափոխումների ռազմավարության մշակման անբաժանելի մաս: Սրանցից են.

. բուհերի մեծ քանակը

. դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքների ավանդական տարանջատումը,

. բուհերի կողմից ուսման վարձերի սահմանման ու տարվա վերջի դրությամբ հավելուրդի նկատմամբ կառավարման անարդյունավետ հսկողություն,

. Բոլոնիայի գործընթացում լիակատար ինտեգրման բացակայությունը,

. որակի ապահովման գործընթացներն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

 

Բուհերի մեծ քանակը. Հայաստանում գործում է 77 պետական ու մասնավոր համալսարաններ ու ավելի քան 100 պետական ու մասնավոր քոլեջներ: Որևէ հաշվարկի դեպքում, Հայաստանի նման երկրի համար, սա հաստատությունների չափազանց մեծ թիվ է: Հայաստանի պետական բուհերում ընդգրկված ուսանողների միջին թիվը կազմում է 3500 7*), իսկ մասնավորներում` մինչև 1000, քոլեջներում` ավելի քիչ: Սա նշանակում է, որ Հայաստանի բուհերի մեծ մասն ի վիճակի չէ ապահովել տնտեսական գործունեության արդյունավետ արդյունք, քանի որ հաստատությունները չափազանց փոքր են: Սա նաև նշանակում է, որ ուսանողների ընտրության հնարավորությունները չափազանց սահմանափակ են, քանի որ բուհերի մեծ մասն ի զորու չէ իրենց ուսանողներին առաջարկել դասընթացների ամբողջական ծրագիր: Կարևոր է, որ ֆինանսական ռազմավարությունը անդրադառնա անարդյունավետության այս աղբյուրին ևս:

 

_________________

7*) CHEPS (2008 թ.), էջ 12

 

Դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքների տարանջատումը. Հայաստանը շարունակում է կիրառել Խորհրդային մոդելը, ուր տարբեր եղանակներով տարանջատվում են դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքները, այդ թվում` գիտահետազոտական աշխատանքների զգալի մասն իրականացվում է բուհերից անկախ ինստիտուտներում: Բացի այդ, համալսարանների դասախոսական կազմը չունի կամ գրեթե չունի գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու պարտականություններ: Ապշեցուցիչ է, որ Հայաստանում բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքները պարբերաբար քննարկվում են որպես առանձին միջոցառումներ: Բարձրագույն կրթության գիտահետազոտական աշխատանքի միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աստիճանի տարանջատումը նվազեցնում է բարձրագույն կրթության որակն ընդհանրապես: Ինչպես և ինստիտուցիոնալ մասնատվածության դեպքում, դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքի տարանջատման հիմնախնդիրը պարտադիր պետք է իր լուծումը ստանա ֆինանսավորման վերափոխությունների ռազմավարության շրջանակներում:

Կառավարության կողմից արդյունավետ վերահսկողության բացակայությունը. Հայաստանի դեպքում պետական բուհերին սկզբունքորեն տրված է ինքնավարության բարձր աստիճան, սակայն գործունեության ոչ բոլոր ասպեկտներում: «Բարձրագույն կրթության մասին» օրենքը բուհերին ամրագրում է անկախ հաստատությունների կարգավիճակ` պետական ոչ առևտրային կազմակերպության ձևով: Ֆինանսավորման տեսանկյունից օրենքը յուրաքանչյուր պետական բուհին անկախություն է ապահովում «իր հայեցողությամբ սահմանել բոլոր կատեգորիաների աշխատողների հաստիքացուցակը, իրականացնել աշխատակազմի, այդ թվում` գիտական ու մանկավարժական անձնակազմի ընտրություն ու բաշխում, թափուր հաստիքների համալրման կանոնները, ինչպես նաև ամբիոնների ու ֆակուլտետների ղեկավարների պաշտոնները» (Հոդված 6, Կետ 3): Օրենքը նաև թույլ է տալիս բուհերին մրցակցային հիմունքներով աշխատանքի ընդունել ակադեմիական անձնակազմ հինգ տարի ժամկետով և որոշել աշխատակազմի վարձատրության չափերը, որը պետք է նրանց նշանակալից ճկունություն տա պահանջարկով պայմանավորված զբաղվածության համակարգ գործադրվելու առումով:

Սակայն մի քանի առումներով ինստիտուցիոնալ ինքնավարության բարձր աստիճանը չի հանգեցրել կառավարման կատարելագործմանը: Գոյություն չունի արդյունավետ մի համակարգ, որը կսահմանափակեր Հայաստանի բուհերի կողմից ուսման վարձերի աճը, իսկ այն փաստը, որ օտարերկրյա փորձի համեմատությամբ կառավարությունն աննշան ծավալներով է ֆինանսավորում բարձրագույն կրթությունը` էլ ավելի է վատթարացնում վարձերը բարձրացնելու այս կանխատրամադրվածությունը: Նույն տրամաբանությամբ այն փաստը, որ բուհերի մեծ մասը տարվա արդյունքներով առաջացնում են հավելուրդ (որը հաճախ օգտագործվում է կապիտալ ծրագրեր ֆինանսավորելու համար), չգործող կառավարման համակարգի մեկ այլ ցուցանիշ է: Բուհերից բազային տվյալներ հավաքագրելու ՀՀ կառավարության անկարողությունը վատ աշխատող կառավարման համակարգի ևս մի օրինակ է: Գործող կառավարման համակարգի այս բնութագրիչներից յուրաքանչյուրը պետք է քննության ու փոփոխությունների առարկա դառնա ֆինանսավորման ռազմավարության վերափոխումների համատեքստում:

Ինտեգրումը Բոլոնիայի գործընթացում. Հայաստանում կառավարման խնդիրները նաև պետք է դիտարկվեն Բոլոնիայի գործընթացի համատեքստում, որը 1999 թվականին սկիզբ առած Եվրոպայի բարձրագույն կրթության բարեփոխումների համապարփակ համակարգ է: Համաշխարհային բանկի կողմից անցկացված և 2008 թվականին հրապարակված «Պետական ծախսերի ուսումնասիրության» մեջ նշվում է, որ «Հայաստանը առաջընթաց է արձանագրել Բոլոնիայի գործընթացի որոշ ասպեկտներում, սակայն դեռ զիջում է որակի ապահովման ու որակավորման տեսանկյունից 8*): Այս եզրակացությունը դեռևս ուժի մեջ է 2010 թվականին: Այն ի ցույց է հանում որակի ապահովման, ինչպես նաև կառավարման համակարգի բարելավումների անհրաժեշտությունը:

 

_________________

8*) Համաշխարհային բանկ «Հայաստանի կրթության ոլորտի պետական ծախսերի ուսումնասիրություն» (2008 թ.), էջ 15

 

Հստակ է, որ Հայաստանը որոշ առաջընթաց է արձանագրել դիպլոմների ու որակավորման համակարգը Բոլոնիայի գործընթացին համապատասխանեցնելու ճանապարհին, սակայն առաջընթացը հիմնականում սահմանափակվում է տեխնիկական ասպեկտներով, ինչպես, օրինակ, դիպլոմների համակարգը: Հստակ է նաև, որ մինչ այժմ ձեռնարկված միջոցառումները դեռևս բավարար չեն Բոլոնիայի գործընթացի «ոգին»` «ուսանողամետ, սովորողի համար հարմար մոտեցումները» իրապես գործադրելու համար: Դիպլոմները դեռևս բնութագրվում են ծրագրի բովանդակությամբ և/կամ դիպլոմ ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածով, և ոչ թե կրթության արդյունքում: Շարունակում են գերիշխել դուրս մնալու պրակտիկան և հնացած դասավանդման մեթոդները, իսկ մշտական գնահատումը պարզապես հավելվել է տարվա վերջին անցկացվող ավանդական դժվարին քննությունների համակարգին, այլ ոչ թե փոխարինել դրանց: Եթե պահպանվի ուսման տարիների վրա հիմնված համակարգը, սա ամենայն հավանականությամբ հակասության մեջ կմտնի տևական կրթության, ինչպես նաև ուսման ճկունության ու նախկինում ստացած կրթության ճանաչման համակարգերի հետ:

2004 թվականին ՀՀ կառավարությունը վավերացրեց Լիսաբոնի կոնվենցիան, որը ենթադրում է ուսանողների շարժունակության առանցքային սկզբունքը: 2006 թվականին ՀՀ կառավարությունը նաև մի որոշում ընդունեց, համաձայն որի` ներդրվեց կրեդիտային համակարգը, որի հիմքում ընկած է ոչ թե լսարանային ժամերի քանակը, այլ աշխատաբեռը: 2008 թվականից բոլոր բուհերը որդեգրեցին կրեդիտային համակարգը: Բոլոնիայի գործընթացից ու ECTS իրականացումից նոր ակնկալիքները հստակ ցուցահանդեսին այն իրողությունը, որ ժամանակակից համալսարանը` իր բարդ համակարգով, պահանջում է անխափան գործող Տեղեկատվության կառավարման համակարգ (ՏԿՀ): Ընթացիկ շրջանում բուհերը փորձում են կատարելագործել տեղեկատվության կառավարման համակարգերը, սակայն առանձին-առանձին նրանք սակավ միջոցներ ունեն տեղեկատվության կառավարման առաջադեմ համակարգ զարգացնելու ու որդեգրելու համար: Այս մասնատված ջանքերը ոչ միայն ավելացնում են բուհերի ծախսերը, այլ կարող են նաև հանգեցնել այնպիսի իրավիճակի, ուր տարբեր բուհերում կարող են ստեղծվել անհամադրելի համակարգեր:

Կրեդիտային համակարգի ներդրմանը զուգընթաց անհրաժեշտ է վերափոխել նաև ուսանողների գնահատման և դրա հետ կապված որոշ ֆինանսական չափորոշիչների գործող համակարգերը: Այսպես, կրեդիտային համակարգով աշխատող բուհերի համար ավարտական փաստաթուղթը (օրինակ բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմը) տրվում է որոշակի առարկայական մոդուլների գծով կուտակված կրեդիտների անհրաժեշտ քանակի դեպքում: Դա նշանակում է, որ եթե ուսանողը չի հաղթահարում որևէ առարկայի գծով գնահատականի նվազագույն անհրաժեշտ շեմը, ապա իրեն հնարավորություն է տրվում շարունակել ուսուցումը` հետագայում կրկնելով այդ առարկայական կուրսը և հավաքելով անհրաժեշտ կրեդիտների քանակը: Մինչդեռ գործող համակարգով ուսանողը նույնիսկ մեկ առարկայի դեպքում բացասական արդյունք ստանալու դեպքում հեռացվում է համալսարանից: Այս նորմը, որը պահպանվել է դեռևս Խորհրդային միության ժամանակներից, անհրաժեշտ է վերացնել և հնարավորություն տալ ուսանողներին, կրկնելով միայն առանձին առարկայական մոդուլի ուսումնական ծրագիրը, միաժամանակ շարունակել ուսուցումը ավելի բարձր կուրսերում:

Առհասարակ ուսանողներին պետք է ընձեռել իրենց գնահատականները բարելավելու հնարավորություն: Դրա համար բուհերը ոչ միայն պետք է հաշվարկեն մեկ ուսանողի ծախսը, այլև մեկ առարկայական մոդուլի արժեքը, որի հիման վրա էլ հնարավոր լինի հաշվարկել այդ մոդուլի գինը: Այդ դեպքում արդեն ուսանողները կարող են վճարել միայն տվյալ առարկայական մոդուլի գինը և կրկնել այդ ուսումնական ծրագիրը:

Համաձայն Հայաստանի ազգային զեկույցի, որը մշակվել է 2007 թվականին Լոնդոնում անցկացված Բոլոնիայի նախարարների կոնֆերանսի համար, Կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ապահովել Ազգային որակավորման համակարգի համապատասխանությունը EHEA-ի որակավորման համակարգին: Հայաստանը պարտավորություն է ստանձնել, համաձայն որի պետք է իրականացնի Բոլոնիայի գործընթացով նախատեսված` ճանաչման հետ կապված մի շարք գործիքներ, այդ թվում` Կրեդիտների փոխադրման ու կուտակման Եվրոպական համակարգը (ECTS), սակայն բուհերը պատշաճ կերպով տեղեկացված չեն, կամ ուղղորդված չեն նոր համակարգը կիրառելու համար: Այս բոլոր խնդիրները պետք է ներառվեն որպես վերափոխումների ռազմավարության անբաժանելի բաղադրատարրեր:

Որակի ապահովման ուժեղացման անհրաժեշտությունը. Կառավարման մեկ այլ խնդիր է այն, որ Հայաստանի` որակի ապահովման գործող հիմնադրույթները չեն համապատասխանում ընդունված Եվրոպական փորձին: ԿԳՆ-ն կարևորում է բարձրագույն կրթության որակի ապահովումը: Գիտակցելով որակի ապահովման կարևորությունը, ՀՀ կառավարությունը հիմնել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՄԿՈԱԱԿ): ՄԿՈԱԱԿ-ը մոտ ապագայում մշակելու ու հաստատելու է ստանդարտներ, չափանիշներ և ցուցումներ, որոնցով ղեկավարվելով պետք է իրականացվեն որակի ապահովմանն ուղղված ավելի արդյունավետ միջոցառումներ: ՄԿՈԱԱԿ-ի այլ կարևորագույն առաջադրանքներից է տարբեր շահագրգիռ կողմերի շրջանում որակի ապահովման մշակույթի առաջխաղացումը, ինչպես նաև որակի ապահովման գծով տարբեր միջոցառումներ անցկացնելու մասնագիտական կարողությունների ուժեղացումը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում գործող կառավարման համակարգի վերանայումը անհրաժեշտ է ֆինանսավորման ռազմավարության վերափոխումների քննարկումների համատեքստում: Այսպիսի վերանայումը պետք է ներառի.

. բուհերի իրավական կարգավիճակը,

. ինստիտուցիոնալ ինքնավարության աստիճանը կարևորագույն գործառույթների մասով, մասնավորապես` ուսման վարձերի սահմանումը, ընդունելության կառավարումը և դասախոսական կազմի հետ փոխհարաբերությունները,

. կառավարության գեր- և թեր- կանոնակարգման օրինակների բացահայտումը,

. ոլորտի մասնատվածությունը հատկապես գիտահետազոտական աշխատանքների տեսանկյունից,

. ոլորտի ռացիոնալիզացում, այդ թվում` բուհերի կոնսոլիդացիայի հնարավոր եղանակները,

. բուհերի կողմից միջոցների ծախսման եղանակների պարզաբանում:

 

Ո՞վ է որոշում և ո՞վ է վճարում: Հայաստանի համեմատությունը այլ երկրների

հետ

 

Ֆինանսավորման հարցերը նույնպես պետք է դիտարկել բարձրագույն կրթության կառավարման համատեքստում: Կառավարման հարցը ընդգրկում է ֆինանսավորման հետ փոխհատվող մի շարք հարցեր, ներառյալ պետական միջոցների բաշխումը, վարձավճարների սահմանումը, կանոնակարգերը, որոնց հիման վրա կրթական հաստատությունները ծախսում են պետական միջոցները, որ ուսանողներին են նրանք ընդունում և գիտահետազոտական աշխատանքները, որ նրանք ֆինանսավորվում են ի շարս այլ աշխատանքների: Այս բոլոր հարցերից բխում է այն հարցը, թե որքան ինքնավարություն ունեն կրթական հաստատություններն իրենց աշխատանքներն իրականացնելիս:

Բարձրագույն կրթության համակարգերը նկարագրելիս առանցքային հարցերից մեկը դրանց համեմատական կախվածությունն է այն պետական ու մասնավոր ռեսուրսներից, որոնք ֆինանսավորում են այդ համակարգերը և ընթացիկ գործունեությունը: Այս հարցերի մեջ առաջնայինը այն է, թե որքանով են դասավանդումը, ընթացիկ գործունեությունը ու հարակից աշխատանքները կախված ուսման վարձերից: Այս չափանիշը խիստ տարբեր է տարբեր երկրներում: Շատ երկրներում ուսման վարձերը փոքր մաս են կազմում դասավանդման և ընթացիկ գործունեության ֆինանսավորման մեջ, սակայն մի շարք երկրներում, ինչպիսին է Հայաստանը, ուսման վարձերը հանդիսանում են այդ նպատակի համար հատկացված եկամուտների կեսից ավելին: Սակայն ուսման վճարները ոչ պետական աղբյուրներից ստացվող ֆինանսավորման միջոցներից մեկն են միայն: Մասնավոր աղբյուրներից ստացվող ֆինանսավորման այլ աղբյուրների թվում են շրջանավարտների նվիրատվությունները, բարեգործական այլ աղբյուրները, ինչպես նաև տարբեր աշխատանքների համար, ներառյալ հետազոտական, ստացվող կորպորատիվ աջակցությունը: Որոշ երկրներում, օրինակ` ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում, բարձրագույն կրթության բոլոր աշխատանքների ֆինանսավորման մեջ գերակշռող մասը հանդիսանում է բոլոր աղբյուրներից ստացվող մասնավոր աջակցությունը, թեպետ երկրների ճնշող մեծամասնության համար պետական միջոցները մնում են բարձրագույն կրթության ֆինանսավորման հիմնական աղբյուրը: Սակայն այդպիսի երկրներից շատերում վարձերը և մասնավոր այլ աղբյուրների ֆինանսավորումը մեծամասամբ օգտագործվում են համակարգի տարբեր աշխատանքները ֆինանսավորելու համար: Դրան հակառակ, վարձերի հետ կապ չունեցող նման եկամուտները ֆինանսավորման շատ փոքր տոկոս են կազմում Հայաստանում:

Կառավարման ու ֆինանսավորման այս հարցերը մեկտեղվում են հետևյալ երկու հարցերում. ո՞վ է վճարում և ո՞վ է որոշում: Աշխարհի տարբեր երկրներ տարբերվում են այս հարցերում, ինչպես նշվեց վերը: Հայաստանի իրավիճակը նկարագրելու համար Գծապատկեր 3-ում տրված է Հայաստանի բարձրագույն կրթության համեմատությունը համանման մեծություն ունեցող մի շարք երկրների հետ` այս երկու չափանիշներով 9*):

 

_________________

9*) Գծապատկեր 5-ում տրված երկու փոփոխականների կառուցման տվյալները վերցված են բացարձակապես տարբեր աղբյուրներից: «Ո՞վ է վճարում»-ի տվյալները վերցված են ԵԱՀԿ-ից, «Հայացք կրթությանը» (OECD, Education at A Glance 2010, Table B 2.1.): «Ո՞վ է որոշում»-ի տվյալները հիմնված են Համալսարանների եվրոպական ասոցիացիայից վերցված ցուցանիշի վրա, Համալսարանների ինքնավարությունը Եվրոպայում (University Autonomy in Europe I, 2009):

 

Գծապատկեր 3. Մասնավոր ծախսերի բաժինը և ինքնավարության աստիճանը

 

.___________________________________.

Մասնավոր        100|                                   |

հատվածի            |                                   |

մասնակցությունը 80 |                     .AM           |

|                                   |

60 |                                   |

|                                   |

40 |               .PT                 |

|                                   |

20 |                .SL .HU            |

|                     .IR   .ES     |

0  |              .BG                  |

.___________________________________.

                   0     20     40     60     80     100

                           Ինքնավարության աստիճան

 

Ինչպես ցույց է տալիս գծապատկերը, Հայաստանի դիրքը ինչ-որ չափով անսովոր է` այլ երկրների հետ համեմատած: ՈՒսանողները Հայաստանում վճարում են ամենաբարձր մակարդակի վարձավճարներ` համեմատած Եվրոպայում և աշխարհում մեկ ուսանողի համար ծախսվող գումարին, քանի որ վարձերը կազմում են դասավանդման բոլոր եկամուտների 80 տոկոսից ավելին: Նույնիսկ եթե Հայաստանում ֆինանսավորման մասնավոր այլ աղբյուրները փոքր են, այնուամենայնիվ, սա նշանակում է, որ բարձրագույն կրթության ֆինանսավորման համար մասնավոր ֆինանսավորումը շատ բարձր է Հայաստանում` համեմատած շատ այլ երկրների հետ:

Ի լրումն, Հայաստանի բուհերն ունեն ինքնավարության բարձր աստիճան մի շարք առանցքային առումներով: Նրանք կարող են իրենք սահմանել իրենց դասավանդման վարձավճարները և, ինչը ավելի կարևոր է, պահել այդ վարձերը` պետությանը վերաբաշխման համար վերադարձնելու փոխարեն, ինչը տեղի է ունենում շատ երկրներում: Նրանք ունեն նաև համեմատական ինքնավարություն ստացված պետական միջոցները ծախսելու առումով: Սակայն մի շարք այլ առումներով, Հայաստանի բուհերի համար ինքնավարությունը սահմանափակված է, օրինակ` իրենց ամրակցված ակտիվներ չունեն կամ չեն կարող փոխառություններ վերցնել: Ահա թե ինչու ինքնավարությունը Հայաստանում համեմատաբար նույնն է, ինչ աղյուսակում պատկերված այլ երկրներում, քանի որ բարձր ինքնավարություն ցույց տվող որոշ բնութագրիչներ հավասարակշռվում են ցածր ինքնավարության այլ ցուցանիշներով:

 

III. Բարեփոխման հիմնական ուղղությունները

 

Ռազմավարության այս գլխում ամփոփված են Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման և կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները, որոնք միտված են ռազմավարության նախորդ գլուխներում նկարագրված խնդիրների լուծմանը և մարտահրավերների դիմակայմանը:

Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներն իրականացվում են Բոլոնիայի գործընթացի` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման համատեքստում և ունեն հետևյալ նպատակները.

- բարձրացնել բարձրագույն կրթության որակը և համապատասխանությունը գիտելիքահեն տնտեսության և հասարակության պահանջներին

- մեծացնել բարձրագույն կրթության ընդգրկվածությունը և ապահովել սոցիալական տարբեր խմբերի համար հավասար մատչելիություն,

- բարձրացնել բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության աստիճանը:

Բարձրագույն կրթության բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը ֆինանսավորման համակարգի բարեփոխումն է, որի նպատակներն են`

- ստեղծել հավասար մրցակցային պայմաններ բուհերի միջև,

- արդիականացնել և ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման և կառավարման համակարգի բարեփոխումների հիմնական ուղղություններն են.

. ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավումը,

. բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումը,

. կրթության գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ինտեգրումը,

. բարձրագույն կրթության և գործարար միջավայրի համագործակցության խթանումը և բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսումը:

Բացի վերոնշյալ ուղղություններից, բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների կարևոր սկզբունք է հանդիսանում բարձրագույն կրթության ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան կամ տարբերակումը, որը մի կողմից անհրաժեշտ պայման է բուհերի ֆինանսական վիճակի կայունության ապահովման համար, մյուս կողմից` նվազեցնում է ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունը բարձրագույն կրթության ֆինանսավորման ծավալների վրա: Այս սկզբունքը առաջնային և այժմեական է համարվում Եվրոպական բարձրագույն կրթության համակարգում 10*):

 

_________________

Տես` Financially Sustainable Universities II. European universities diversifying income streams. EUA Publications 2011.

 

Ա. ՈՒսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավում

 

Ներկայումս Հայաստանում գործող պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության համակարգն իր մեջ ներառում է աջակցության հետևյալ երեք ծրագրերը`

1. ըստ մասնագիտությունների` առաջադիմության վրա հիմնված ուսանողական նպաստների տրամադրում պետական բուհերի ուսանողներին,

2. հիմնականում ուսանողական նպաստ ստացող ուսանողներին կրթաթոշակների տրամադրում` ամսական մոտ 5000 դրամի չափով,

3. սոցիալապես խոցելի և ուսանողների առանձին խմբերին անվճար ուսում ստանալու արտոնության տրամադրում:

Պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության երեք ծրագրերի հետ մեկտեղ, բուհերը իրենց հերթին որոշակի ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ուսանողներին` որոշակի կատեգորիայի ուսանողներին ուսման վարձի 25-75 տոկոսի չափով զեղչեր տրամադրելու միջոցով:

Նշված պետական աջակցության երեք ծրագրերից առաջին երկուսը, որոնց բաժին է ընկնում այդ ծրագրերի գերակշիռ մասը, ըստ էության, իրենցից ներկայացնում են բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորում, քանի որ ուսանողական նպաստները և կրթաթոշակները տեղաբաշխվում են ըստ պետական բուհերի նախապես սահմանված մասնագիտությունների և քանակների և այս առումով` որոշ ուսանողներ ստիպված են մասնագիտության իրենց ընտրությունը պայմանավորել այդ հանգամանքով:

Գործող համակարգի կարևոր հիմնախնդիրներից մեկն այն է, որ ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը` բացառությամբ վերը նշված 3-րդ ծրագրի, հաշվի չեն առնում ուսանողների կարիքավորության աստիճանը և հիմնված են միայն առաջադիմության վրա: Արդյունքում, ինչպես արդեն նշվել էր նախորդ գլուխներում, ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերից առավելապես օգտվում է հասարակության առավել ապահովված հատվածը:

Սույն ռազմավարության շրջանակներում նախատեսվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը` այն է առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի կողմից ֆինանսավորման ձևին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձևը` առավել հասցեական և արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը:

Այս առումով նախատեսվում է ներդնել ուսանողների ֆինանսական աջակցության հետևյալ մեխանիզմները.

. Մասնագիտական կրթաթոշակային ծրագիր,

. ՈՒսանողների ֆինանսական աջակցության ծրագիր,

. Սոցիալապես խոցելի և ուսանողների առանձին խմբերի համար նպաստների ծրագիր,

. Լավագույն առաջադիմության անվանական կրթաթոշակային ծրագիր:

 

Մասնագիտական կրթաթոշակային ծրագիր

 

Այս կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակն է պետության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստումը:

Մասնագիտական կրթաթոշակային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսման վարձի 50-100 տոկոսի չափով նպաստներ տրամադրել այն ուսանողներին, որոնք մրցութային կարգով ընտրվել են պետության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով ուսում ստանալու համար:

Պետության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտությունների ցանկը և նպաստների քանակը յուրաքանչյուր տարի կսահմանվի ՀՀ կառավարության կողմից` ուսումնասիրելով աշխատանքի շուկայի պահանջարկը տվյալ մասնագիտությունների նկատմամբ: Նախապատվությունը կտրվի պետական և պետության կողմից հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող այն բուհերին, որոնք տվյալ մասնագիտությամբ մասնագետ պատրաստելու համար գին/որակ հարաբերակցության առումով առավել շահավետ առաջարկ կներկայացնեն:

 

ՈՒսանողների ֆինանսական աջակցության ծրագիր

 

Բարձրագույն կրթության հասանելիության ապահովման նպատակով նախատեսվում է ձևավորել ուսանողների ֆինանսական աջակցության հիմնադրամ: Հիմնադրամի միջոցով նախատեսվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն ուսանողներին, որոնց ակադեմիական առաջադիմությունը բարձր է որոշակի նվազագույն շեմից և որոնք ունեն ֆինանսական օգնության կարիք:

Հիմնադրամի կողմից Ֆինանսական աջակցությունը կցուցաբերվի ուսանողների կամ նրանց ծնողների կողմից ուսման վարձը վճարելու համար` ֆինանսական ինստիտուտներից վերցված վարկերի տոկոսների սուբսիդավորման եղանակով: Հիմնադրամը նաև կմշակի և կփորձարկի ուսանողական վարկերի սխեմա` ապագայում այն գործարկելու նպատակով: Հիմնադրամի ֆինանսական միջոցները կձևավորվեն պետության, դոնոր կազմակերպությունների և սպոնսորների ֆինանսական ներդրումների միջոցով:

 

Սոցիալապես խոցելի և ուսանողների առանձին խմբերի համար նպաստների ծրագիր

 

Նախատեսվում է զարգացնել սոցիալապես խոցելի և ուսանողների առանձին խմբերին անվճար բարձրագույն կրթություն տրամադրելու ներկայումս գործող արտոնությունների համակարգը` այն վերածելով առանձին ուսանողական նպաստների ծրագրի:

ՈՒսանողական նպաստների նոր ծրագրի շրջանակներում ֆինանսական օժանդակություն կցուցաբերվի ինչպես ներկայումս սահմանված խմբերին, այնպես էլ` բնակչության սոցիալապես անապահով խմբերին:

Սոցիալական անապահովության չափանիշով նպաստ ստանալու նպատակով առաջադիմության սահմանված շեմը հաղթահարած ուսանողի (նրա ընտանիքի) ֆինանսական վիճակը կգնահատվի` ելնելով ընտանիքների ֆինանսական ապահովության գնահատման Հայաստանում գործող համակարգից և փորձից: Անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել ուսանողի (նրա ընտանիքի) ֆինանսական վիճակի գնահատման անհատական համակարգ, որը հիմնված կլինի բազմակողմանի տեղեկատվության և հավաստող փաստաթղթերի հավաքագրման և գնահատման վրա:

Ֆինանսական օգնությունը կարող է ամբողջությամբ կամ մասամբ ծածկել ուսման վարձը` կախված տվյալ ուսանողի (նրա ընտանիքի) ֆինանսական վիճակից: Ֆինանսական օգնությունը ուսանողին կտրամադրվի տարեկան կտրվածքով:

 

Լավագույն առաջադիմական անվանական կրթաթոշակային ծրագիր

 

Նախատեսվում է ներդնել առանձին կրթաթոշակային ծրագիր, որը գերազանցության կրթաթոշակներ կտրամադրի յուրաքանչյուր մասնագիտության յուրաքանչյուր կուրսի ամենաբարձր առաջադիմություն ունեցող ուսանողին: Այս կրթաթոշակները ամբողջությամբ կփոխհատուցեն ուսման վարձը, ինչպես նաև կրթության հետ կապված որոշակի այլ ծախսեր ևս (դասագրքեր, տրանսպորտային ծախսեր և այլն):

 

Բ. Բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի

բարեփոխում

 

Բարձրագույն կրթության ֆինանսավորման սույն ռազմավարության շրջանակներում առաջարկվող մեխանիզմների ներդրումը ենթադրում է նաև պետություն-բուհ հարաբերությունների շրջանակի վերանայում` հատկապես ուսման վարձերի ձևավորման, ուսանողների ընդունելության հարցերում:

 

ՈՒսման վարձեր

 

Ռազմավարության շրջանակներում նախատեսվում է ուսանողներին հատկացվելիք կրթաթոշակների և ֆինանսական աջակցության չափը համապատասխանեցնել ուսման վարձերի հետ: Այս իսկ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի բուհերում ուսման վարձերի ձևավորման մեխանիզմները հասկանալի և ընդունելի լինեն կառավարության համար: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և համապատասխան գերատեսչությունները բուհերի հետ համատեղ կմշակեն ուսման վարձերի գնագոյացման միասնական մեթոդաբանություն, որը պարտադիր կլինի բոլոր այն բուհերի համար, որոնք ակնկալում են ստանալ բյուջետային ֆինանսավորում` ինչպես անուղղակի եղանակով (կրթաթոշակ, ուսանողական նպաստներ, ուսանողների ֆինանսական օգնություն), այնպես էլ ապագայում ուղղակի եղանակով` (ըստ կատարողականի ֆինանսավորում, զարգացման ծրագրերի ֆինանսավորում):

 

ՈՒսանողների ընդունելություն

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսանողների ֆինանսական աջակցության առաջարկվող նոր համակարգը ներառում է մասնագիտական կրթաթոշակային ծրագիր` նախատեսվում է վերանայել ուսանողների ընդունելության պետության կողմից քվոտավորման ներկայիս քաղաքականությունը և պետական քվոտաներ տրամադրել պետության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին: Միաժամանակ բուհերին կշնորհվեն լայն իրավասություններ յուրաքանչյուր մասնագիտության գծով վճարովի հիմունքներով ընդունվող ուսանողների թվաքանակի սահմանման հարցում:

 

Բուհերի և մասնագիտությունների խոշորացում

 

Բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից նախատեսվում է գնալ բուհերի և մասնագիտությունների խոշորացմանը և այդ առումով`

. բուհերի խոշորացումը խրախուսելու նպատակով բուհերի ֆինանսավորման մեխանիզմներում համապատասխան ազդակներ կնախատեսվեն,

. Ֆինանսական աջակցություն կցուցաբերվի բուհերի և մասնագիտությունների խոշորացման գործընթացին:

 

Բուհերի զարգացման ծրագրերի ֆինանսավորում

 

Բարձրագույն կրթության որակի և համապատասխանության բարձրացման համատեքստում կարևորվում է բուհերի զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունը: Այդ նպատակով նախատեսվող ծախսերը կիրականացվեն առանձին ծրագրերով:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս տեսակի ծրագրերը հնարավորություն են տալիս բուհերին` մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ ստանալու միջոցով բարելավել գիտակրթական և կառավարման գործընթացները, արդիականացնել ուսումնական ծրագրերը, կատարելագործել բուհերում ֆինանսական պլանավորման և կառավարման, մշտադիտարկման և ինքնագնահատման կարողությունները, վերազինել բուհերը նոր տեխնոլոգիաներով և աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք կնպաստեն արդյունաբերության և գործարար հատվածի հետ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև` միջազգային համագործակցության ընդլայնմանը: Բացի այդ, դրանք խթանում են բուհերի ներսում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, ռազմավարական ծրագրերի մշակումը:

Հայաստանում բուհերի զարգացման ծրագրերի հայեցակարգային դրույթները կմշակվեն և կընդունվեն առանձին իրավական ակտերով:

 

Գ. Կրթության գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ինտեգրում

 

Հայաստանի բարձրագույն կրթության կառուցվածքի հիմնական թերություններից մեկը այն է, որ ավանդաբար գիտահետազոտական աշխատանքները հիմնականում տարանջատված են եղել կրթությունից: Սա թույլ չի տվել համալսարաններին ունենալ բարձրորակ ուսումնական և գիտական փորձ, որովհետև գիտահետազոտական աշխատանքները մեծամասամբ կատարվել են բուհերից դուրս: Այդ պատճառով, ռազմավարության կարևոր հարցերից մեկն է հանդիսանում նաև գտնել այն լուծումները, որոնցով ֆինանսավորման մեխանիզմները կարող են օգտագործվել կրթության և գիտահետազոտական աշխատանքների միջև ավելի լավ ինտեգրման հասնելու համար:

Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է գիտահետազոտական ինստիտուտների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ նախապատվությունը տալ գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի համատեղ ծրագրերին: Նախատեսվում է մագիստրոսական և հետբուհական ծրագրերում ընդգրկված ուսանողներին ներառել հետազոտական աշխատանքներում:

Միաժամանակ առաջարկվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել միջնաժամկետ հեռանկարում գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի հենքի վրա հետազոտական համալսարանների և կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

 

Դ. Բարձրագույն կրթության և գործարար միջավայրի համագործակցության

խթանում և բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների

խրախուսում

 

Հայաստանում ուսման վարձավճարները մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցության առումով համեմատաբար բարձր են, սակայն մասնավոր աջակցության այլ աղբյուրները բավականին համեստ են: Բարձրագույն կրթությանը մասնավոր հատվածի աջակցության աստիճանը ցածր է հիմնականում այն պատճառով, որ մասնավոր հատվածի համար բարձրագույն կրթության համակարգում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու կամ կրթության ուղղությամբ ներդրումներ կատարելու խթանները քիչ են: Անհրաժեշտ է նախաձեռնել համագործակցություն բուհերի և գործատուների միջև` վերջիններիս կարիքներին և պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման գործում:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների ուղղությունները և նրանց կապը ոլորտի գերակա մարտահրավերների հետ ներկայացված է աղյուսակ 3-ում:

Աղյուսակ 3. Բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումների

ուղղությունները և մարտահրավերները

 

._____________________________________________________________________.

|Բարեփոխումների|                  Մարտահրավերներ                      |

|ուղղություններ|______________________________________________________|

|              |Որակ և       |Ընդգրկվածու-|Հավասարու-   |Արդյունավե-  |

|              |համապատասխա- |թյուն       |թյուն        |տություն     |

|              |նություն     |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|1. ՈՒսանողների|             |            |             |             |

|ֆինանսական    |             |            |             |             |

|աջակցության   |             |            |             |             |

|համակարգի     |             |            |             |             |

|բարելավում    |             |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|Մասնագիտական  |Կբարձրացնի   |            |             |             |

|կրթաթոշակային |կրթության    |            |             |             |

|ծրագիր        |որակը և      |            |             |             |

|              |համապատասխա- |            |             |             |

|              |նությունը    |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|ՈՒսանողների   |             |Կբարձրացնի  |Կմեղմի       |             |

|ֆինանսական    |             |ընդգրկվածու-|անհավասարու- |             |

|աջակցության   |             |թյունը ի    |թյունը       |             |

|ծրագիր        |             |հաշիվ այն   |կարիքավոր    |             |

|              |             |ուսանողների,|ընտանիքներից |             |

|              |             |որոնք       |ուսանողների  |             |

|              |             |ներկայումս  |ավելի մեծ    |             |

|              |             |ֆինանսական  |ընդգրկման    |             |

|              |             |դժվարու-    |հաշվին       |             |

|              |             |թյունների   |             |             |

|              |             |պատճառով    |             |             |

|              |             |դուրս են    |             |             |

|              |             |մնում       |             |             |

|              |             |համակարգից  |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|Սոցիալական    |             |            |Կմեղմի       |             |

|խոցելի և      |             |            |անհավասարու- |             |

|ուսանողների   |             |            |թյունը       |             |

|առանձին խմբերի|             |            |սոցիալապես   |             |

|համար         |             |            |խոցելի       |             |

|նպաստների     |             |            |ընտանիքներից |             |

|ծրագիր        |             |            |ուսանողների  |             |

|              |             |            |ընդգրկման    |             |

|              |             |            |հաշվին       |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|Լավագույն     |Նոր խթաններ  |            |             |             |

|առաջադիմության|կստեղծի      |            |             |             |

|կրթաթոշակային |ուսանողների  |            |             |             |

|ծրագիր        |առաջադիմու-  |            |             |             |

|              |թյան         |            |             |             |

|              |ընդհանուր    |            |             |             |

|              |մակարդակի    |            |             |             |

|              |բարձրացման   |            |             |             |

|              |համար        |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|2. Բարձրագույն|             |            |             |             |

|կրթության     |             |            |             |             |

|ֆինանսական    |             |            |             |             |

|կառավարման    |             |            |             |             |

|համակարգի     |             |            |             |             |

|բարեփոխում    |             |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|ՈՒսման վարձերի|             |            |             |ՈՒսման       |

|միասնական     |             |            |             |վարձերի      |

|մեթոդաբանու-  |             |            |             |գնագոյացման  |

|թյուն         |             |            |             |մեթոդաբանու- |

|              |             |            |             |թյան մշակումը|

|              |             |            |             |հնարավորու-  |

|              |             |            |             |թյուն կտա    |

|              |             |            |             |բարձրացնել   |

|              |             |            |             |բուհերի      |

|              |             |            |             |ֆինանսական   |

|              |             |            |             |կառավարման   |

|              |             |            |             |արդյունավե-  |

|              |             |            |             |տությունը    |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|ՈՒսանողների   |             |բուհերը     |             |             |

|ընդունելության|             |ավելի մեծ   |             |             |

|հարցում       |             |հնարավորու- |             |             |

|բուհերի       |             |թյուններ    |             |             |

|իրավասություն-|             |կունենան    |             |             |

|ների          |             |ուսանողների |             |             |

|ընդլայնում    |             |ընդգրկվածու-|             |             |

|              |             |թյան        |             |             |

|              |             |աստիճանի    |             |             |

|              |             |բարձրացման  |             |             |

|              |             |առումով     |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|Բուհերի և     |             |            |             |Բուհերի և    |

|մասնագիտու-   |             |            |             |մասնագիտու-  |

|թյունների     |             |            |             |թյունների    |

|խոշորացում    |             |            |             |խոշորացումը  |

|              |             |            |             |հնարավորու-  |

|              |             |            |             |թյուն կտա    |

|              |             |            |             |բարձրացնել   |

|              |             |            |             |բարձրագույն  |

|              |             |            |             |կրթության    |

|              |             |            |             |համակարգի    |

|              |             |            |             |արդյունավե-  |

|              |             |            |             |տությունը    |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|Բուհերի       |Կնպաստի      |            |             |             |

|զարգացման     |բուհերի      |            |             |             |

|ֆինանսավորում |կրթության    |            |             |             |

|              |որակի և      |            |             |             |

|              |համապատասխա- |            |             |             |

|              |նության      |            |             |             |

|              |բարելավմանը  |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|3. Կրթության  |             |            |             |             |

|գործընթացում  |             |            |             |             |

|գիտահետազոտա- |             |            |             |             |

|կան           |             |            |             |             |

|աշխատանքների  |             |            |             |             |

|ինտեգրում     |             |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|բուհ-         |Կբարձրացնի   |            |             |             |

|գիտահետազոտա- |կրթության    |            |             |             |

|կան ինստիտուտ |որակը և      |            |             |             |

|համագործակցու-|համապատասխա- |            |             |             |

|թյուն         |նությունը`   |            |             |             |

|              |կրթական      |            |             |             |

|              |գործընթացում |            |             |             |

|              |գիտահետազոտա-|            |             |             |

|              |կան          |            |             |             |

|              |աշխատանքների |            |             |             |

|              |արդյունքների |            |             |             |

|              |ներդրման     |            |             |             |

|              |միջոցով      |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|Հետազոտական   |Կբարձրացնի   |            |             |             |

|համալսարանների|կրթության    |            |             |             |

|ստեղծում      |որակը և      |            |             |             |

|              |համապատասխա- |            |             |             |

|              |նությունը`   |            |             |             |

|              |կրթական      |            |             |             |

|              |գործընթացում |            |             |             |

|              |գիտահետազոտա-|            |             |             |

|              |կան          |            |             |             |

|              |աշխատանքների |            |             |             |

|              |արդյունքների |            |             |             |

|              |ներդրման     |            |             |             |

|              |միջոցով      |            |             |             |

|______________|_____________|____________|_____________|_____________|

|4. (4-րդ բաժինն ուժը կորցրել է 10.07.13 թիվ 27 արձանագրային որոշում) |

._____________________________________________________________________.

 

Գծապատկեր 4. Պետության կողմից բարձրագույն կրթության ֆինանսավորման

գործող և առաջարկվող համակարգերը

 

    Գործող կառուցվածք (2011 թ.                        Առաջարկվող կառուցվածք

հաստատված պետական բյուջե)

 

.________________________.                       .____________________.

|Բարձրագույն մասնագիտական|                       |Մասնագիտական        |

|կրթության գծով          |            .__________|կրթաթոշակային ծրագիր|

|ուսանողական նպաստների   |            |          .____________________.

|տրամադրում (գլխավորապես |            |  ._______________.

|առաջադիմության հիման    |            |  |       .____________________.

|վրա) 4.812 մլրդ. դրամ   |_________.  |  |       |ՈՒսանողների         |

|(85%)                   |    .______________.   |ֆինանսական          |

.________________________.    |      ՀՀ      |   |աջակցության ծրագիր  |

|կառավարություն|   .____________________.

.________________________.    |              |

|Բարձրագույն մասնագիտական|    .______________.   .____________________.

|կրթություն ստացող       |         |  |  |       |Սոցիալական խոցելի և |

|ուսանողների կրթաթոշակ   |_________.  |  |       |ուսանողների առանձին |

|(գլխավորապես            |            |  |       |խմբերի համար        |

|առաջադիմության հիման    |            |  |       |նպաստների ծրագիր    |

|վրա) 0.855 մլրդ դրամ    |            |  |       .____________________.

|(15%)                   |            |  ._______________.

.________________________.            |          .____________________.

.__________|Բուհերի             |

|յուրաքանչյուր կուրսի|

|յուրաքանչյուր       |

|մասնագիտության գծով |

|1-ական անվանական    |

|կրթաթոշակի սահմանում|

.____________________.

 

Հավելված Ա. Հայաստանի բարձրագույն կրթության բնութագիրը

 

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի հակիրճ պատմական ակնարկ

 

Ներկայիս Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը հասկանալու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերադառնալ Խորհրդային համակարգի 1980-ականների վերջի փլուզմանը և 1990-ականների սկզբին: Փլուզումից հետո Հայաստանի կառավարությունը կրթական համակարգում, այդ թվում` բարձրագույն կրթության բնագավառում, իրականացրեց մի շարք ռեֆորմներ: 1990-ականների կեսերին բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման վերափոխումներից էր այն որոշումը, համաձայն որի պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը համալսարաններին տրամադրվում էր որպես մեկ տողով գումար (ի տարբերություն նախկինում կիրառվող մանրամասնեցված բյուջեի), ինչպես նաև այն, որ համալսարաններին գործունեության լայն ազատություն էր տրվել: 2004 թ.-ին ընդունված «Բարձրագույն կրթության մասին օրենքով» համալսարաններին ամրագրվել է անկախ հաստատությունների կարգավիճակը, որպես պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

Սակայն վերջին երկու տասնամյակների միտումները լուրջ մտահոգությունների տեղիք են տվել, որը և հանդիսացել է կարևոր խթան ֆինանսավորման համակարգի հետագա վերափոխումների համար: ՈՒսանողների ընդունելության նշանակալից ընդլայնումների հետ միասին բարձրագույն կրթության ֆինանսավորման ծավալները կրճատվում էին, ինչպես իրական, այնպես էլ մեկ ուսանողի հաշվարկով: Փորձագետների մեծ մասի կարծիքով ինչպես դասավանդման, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների որակը էական անկում է արձանագրել, որի պատճառը պետական աղբյուրներից ֆինանսավորման նվազումն է ու համակարգի մասնատվածությունը: Թեև բուհերին թույլ է տրվել առավել ինքնավար լինել, սակայն ակադեմիական ու գործառնական կառավարման համակարգերը թույլ են, իսկ որակի ապահովման գործընթաց պարզապես գոյություն չունի:

Նույն ժամանակահատվածում ոլորտը էապես ընդլայնվել է ինչպես հաստատությունների, այնպես էլ ուսանողների թվաքանակի տեսանկյունից, հատկապես` վերջին տասնամյակում: Այս ընդլայնումը տեղի է ունեցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, այդ թվում ներառելով արտասահմանյան հաստատությունների հիմնադրումը: Բարձրագույն կրթությանը հատկացվող պետական ֆինանսավորման աճի բացակայության պարագայում, ուսման վարձի ձևով մասնավոր ֆինանսավորումը դարձավ ընդլայնման ֆինանսավորման հիմնական աղբյուր: Կան մի շարք պատճառներ, որ ստիպում են հավատալ, որ այս ընդլայնումն ու աճը կենսունակ չեն, ինչը ևս հիմնավորում է ոլորտի ֆինանսավորման նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը:

 

Հաստատությունների, ուսանողների ու աշխատակազմի թվաքանակը

 

Ա. Հաստատություններ

 

Հայաստանում 2008 թ.-ին բարձրագույն կրթության ծառայություններ էին մատուցում 77 համալսարաններ (23-ը պետական և 54-ը` մասնավոր) և 105 քոլեջներ (77-ը` պետական և 28-ը` մասնավոր), ընդ որում` դասընթացներ են իրականացվում 30 լայն բնագավառներում ու 250 ավելի նեղ մասնագիտություններով («մասնագիտացում»): Պետական համալսարաններում ուսանողների թիվը կազմում էր 65 հազար, իսի մասնավորներում` 23 հազար: Համալսարանների թվաքանակը 2003-2008 թթ.-երի ժամանակահատվածում ներկայացված է Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1. Համալսարանների թիվը, 2003-2008 թթ.

._____________________________________________________.

|                       |2003|2004|2005|2006|2007|2008|

|_______________________|____|____|____|____|____|____|

|Համալսարաններ, ընդամենը|  93|  88|  89|  87|  85|  90|

|_______________________|____|____|____|____|____|____|

|Պետական համալսարաններ  |  20|  20|  22|  23|  23|  23|

|_______________________|____|____|____|____|____|____|

|Մասնավոր համալսարաններ |  73|  68|  67|  64|  62|  67|

._____________________________________________________.

 

Համալսարանները տեղակայված են 8 մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Պետական ու մասնավոր համալսարանների բաշխվածությունը մարզերում և Երևանում ներկայացված է Աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2. Համալսարանների տարածքային բաշխվածությունը, 2003-2008 թթ.

 

.___________________________________________________________________.

|                                |2003|2004|2005|2006|2007|2008|2009|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Պետական համալսարաններ, ընդամենը |  20|  20|  22|  23|  23|  23|  23|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Երևան  քաղաք                    |  17|  17|  19|  19|  19|  19|  19|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Գեղարքունիքի մարզ               |   1|   1|   1|   1|   1|   1|   1|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Լոռվա մարզ                      |   1|   1|   1|   1|   1|   1|   1|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Շիրակի մարզ                     |   1|   1|   1|   1|   1|   1|   1|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Սյունիքի մարզ                   |   -|   -|   -|   1|   1|   1|   1|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Մասնավոր համալսարաններ, ընդամենը|  73|  68|  67|  64|  62|  67|  54|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Երևան  քաղաք                    |  52|  51|  49|  49|  48|  52|  41|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Արագածոտնի մարզ                 |   1|   -|   -|   -|   -|   -|   -|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Արարատի մարզ                    |   1|   1|   1|   1|   1|   1|   1|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Արմավիրի մարզ                   |   3|   3|   3|   2|   2|   3|   3|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Գեղարքունիքի մարզ               |   3|   2|   2|   1|   1|   1|   1|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Լոռվա մարզ                      |   6|   4|   4|   3|   2|   2|   2|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Կոտայքի մարզ                    |   1|   1|   2|   3|   3|   3|   2|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Շիրակի մարզ                     |   2|   2|   2|   2|   2|   2|   2|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Սյունիքի մարզ                   |   3|   3|   3|   2|   2|   2|   1|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Վայոց Ձորի մարզ                 |   -|   -|   1|   1|   1|   1|   1|

|________________________________|____|____|____|____|____|____|____|

|Տավուշի մարզ                    |   1|   1|   -|   -|   -|   -|   -|

.___________________________________________________________________.

 

Աղբյուր` Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայություն

 

Ինչպես ցույց են տալիս Աղյուսակ 2-ի տվյալները պետական ու մասնավոր համալսարանների մոտավորապես չորս հինգերորդը տեղակայված են Երևանում, այն է` պետականների 83 տոկոսը (23-ից 19-ը) և մասնավորների 76 տոկոսը (54-ից 41-ը): Սա այն պայմաններում, երբ Երևանում է բնակվում Հայաստանի բնակչության մեկ երրորդը 11*):

 

_________________

11*) Աղբյուր` Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայություն

 

Բ. ՈՒսանողները

 

2008 թ.-ին Հայաստանում ԲՈՒՀ ընդունված ուսանողների թիվը 114 հազար էր, որից 90 հազարը` պետական և 25 հազարը մասնավոր համալսարաններում: Բարձրագույն կրթության մեջ ընդգրկված ուսանողների թվի սրընթաց աճը արձանագրվել է վերջին տարիներին: Ինչպես ցույց է տրված Աղյուսակ 3-ում, 2003-2008 թթ.-ներին ուսանողների թիվը աճեց գրեթե կեսով, իսկ միջին տարեկան աճի տեմպը նույն ժամանակահատվածում կազմեց շուրջ 8 տոկոս:

 

Աղյուսակ 3. Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ընդգրկված ուսանողները, 2003-2008 թթ.

 

._____________________________________________________________________.

|           |2003 | 2004|2005 | 2006| 2007 | 2008 | 2009 |Տոկոսային   |

|           |     |     |     |     |      |      |      |փոփոխություն|

|           |     |     |     |     |      |      |      |2003-2009   |

|___________|_____|_____|_____|_____|______|______|______|____________|

|ՈՒսանողներ,|77944|85109|97765|10583|112244|114399|114629|       147% |

|ընդամենը   |     |     |     |  0  |      |      |      |            |

|___________|_____|_____|_____|_____|______|______|______|____________|

|Պետական    |55928|62499|73716|81383| 86693| 89573| 91890|     164.3% |

|բուհեր     |     |     |     |     |      |      |      |            |

|___________|_____|_____|_____|_____|______|______|______|____________|

|Կրթաթոշակա-|19189|19708|19869|19964| 19986| 18854| 18947|      98.7% |

|ռուներ     |     |     |     |     |      |      |      |            |

|___________|_____|_____|_____|_____|______|______|______|____________|

|Վճարովի    |36739|42791|53847|61419| 66707| 70719| 72943|     198.5% |

|համակարգում|     |     |     |     |      |      |      |            |

|սովորողներ |     |     |     |     |      |      |      |            |

|___________|_____|_____|_____|_____|______|______|______|____________|

|Մասնավոր   |22016|22610|24049|24447| 25551| 24826| 22739|     103.3% |

|բուհեր     |     |     |     |     |      |      |      |            |

._____________________________________________________________________.

 

Աղբյուր` Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայություն և հեղինակի

հաշվարկներ

 

Պետական բուհերում ուսանողների թիվը աճում էր առաջանցիկ տեմպերով` մասնավորապես համեմատությամբ: Ինչպես ցույց է տրված Աղյուսակ 3-ում, պետական բուհերում ուսանողների թիվը 2003-2009 թթ.-ների ժամանակահատվածում աճել է 64 տոկոսով, մինչդեռ նույն ժամանակահատվածում մասնավոր բուհեր ընդունվածների թիվն աճել է միայն 3 տոկոսով:

 

Աղյուսակ 3-ից նաև երևում է, որ պետական բուհեր ընդունվողների թվաքանակի աճը արձանագրվել է ամբողջապես «վճարովի» ուսանողների հաշվին: 2003-2009 թթ.-ների ժամանակահատվածում «վճարովի» ուսանողների թիվը գրեթե կրկնապատկվել է, մինչդեռ կրթաթոշակ ստացողների թիվը նույն ժամանակահատվածում փաստացի կրճատվել է 1.3 տոկոսով: Այսպես, բարձրագույն կրթության համակարգում ընդգրկվածների թվաքանակի վերջին տարիների աճին ամենևին չի նպաստել պետական ֆինանսավորումը:

 

Գ. Դասախոսական և այլ անձնակազմ

 

Համալսարանների դասախոսական կազմի թվաքանակը 2009 թ.-ին կազմում էր 12.2 հազար, որից 9.9 հազարը (շուրջ 80 տոկոսը) պետական բուհական համակարգում, իսկ 2.3 հազարը` մասնավոր: Ինչպես երևում է Աղյուսակ 4-ից, ուսանող/դասախոսական կազմ գործակիցը 2009 թ.-ին կազմել է 9.4 (9.3 պետական բուհերում և 9.7` մասնավոր):

Թեև ուսանող/դասախոսական կազմ գործակիցը արագ աճեց 2003-2009 թթ.-ներին` 2003 թ.-ի 6.4-ից 2009 թ.-ի 9.4-ը, սակայն այս ցուցանիշը Հայաստանում շարունակում է ցածր մնալ ՏՀԶԿ երկրների միջինացված ցուցանիշից: 2006 թ.-ին վերջինս կազմել է շուրջ 15:

 

Աղյուսակ 4. Դասախոսական կազմը համալսարաններում, 2003-2008 թթ.

 

._____________________________________________________________________.

|                           |2003 |2004 |2005 |2006 |2007 |2008 |2009 |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Համալսարանների դասախոսական |12161|12459|12781|12521|12320|12169|12196|

|կազմ, ընդամենը             |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Դասախոսական կազմը պետական  | 8975| 9390| 9763| 9849| 9822| 9581| 9861|

|բուհերում                  |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Դասախոսական կազմը մասնավոր | 3186| 3069| 3018| 2672| 2498| 2588| 2335|

|բուհերում                  |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՈՒսանող/դասախոսական        |  6,4|  6,8|  7,6|  8,5|  9,1|  9,4|  9.4|

|անձնակազմ գործակից         |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՈՒսանող/դասախոսական        |     |     |     |     |     |     |     |

|անձնակազմ գործակիցը պետական|  6,2|  6,7|  7,6|  8,3|  8,8|  9,3|  9.3|

|բուհերում                  |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՈՒսանող/դասախոսական        |  6,9|  7,4|  8,0|  9,1| 10,2|  9,6|  9.7|

|անձնակազմ գործակիցը        |     |     |     |     |     |     |     |

|մասնավոր բուհերում         |     |     |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

Աղբյուր` Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայություն և հեղինակի

հաշվարկներ

 

Ինչպես ցույց են տալիս Աղյուսակ 5-ում բերված տվյալները, ուսանող/դասախոսական անձնակազմ և ուսանող/ոչ դասախոսական անձնակազմ գործակիցները տարբերվում են ըստ պետական ու մասնավոր բուհերի: 2009 թ.-ին պետական բուհերում ուսանող/դասախոսական անձնակազմ գործակցի ցուցանիշները տատանվում էին 3,1-ից (Երևանի պետական կոնսերվատորիա) մինչև 20,5 (Պետական տնտեսագիտական համալսարան), իսկ ուսանող/ոչ դասախոսական անձնակազմ գործակիցը` 3,1-ից (Երևանի պետական կոնսերվատորիա) մինչև 27,2 (Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ):

 

Աղյուսակ 5. ՈՒսանող/դասախոսական անձնակազմ և ուսանող/ոչ դասախոսական անձնակազմ գործակիցները պետական բուհերում 12*), 2006-2009 թթ.

 

_________________

12*) Աղյուսակ 5-ում բերված` 13 պետական ԲՈՒՀ-երի վերաբերյալ տվյալները հավաքագրվել են խորհրդատուների կողմից:

 

.____________________________________________________________________.

|                                                |2006|2007|2008|2009|

|____________________________________________________________________|

|  ՈՒսանող/դասախոսական անձնակազմ գործակիցը                           |

|____________________________________________________________________|

|Պետական տնտեսագիտական համալսարան                |14,8|16,2|16,8|20,5|

|________________________________________________|____|____|____|____|

|Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան     |10,8|10,8| 7,8|11,0|

|________________________________________________|____|____|____|____|

|Հայաստանի մանկավարժական համալսարան              | 8,8| 9,3| 9,4| 9,2|

|________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական կոնսերվատորիա                   | 3,0| 3,0| 2,9| 3,1|

|________________________________________________|____|____|____|____|

|Գավառի պետական համալսարան                       |15,5|15,5|16,6|17,1|

|________________________________________________|____|____|____|____|

|Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ        |17,0|19,5|19,5|17,9|

|________________________________________________|____|____|____|____|

|Թատերական և  կինեմատոգրաֆիայի Երևանի  պետական   | 4,5| 4,7| 5,2| 4,9|

|ինստիտուտ                                       |    |    |    |    |

|________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական լեզվաբանական համալսարան         | 7,7| 8,8| 9,1| 9,8|

|________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական համալսարան                      |11,0|12,0|11,7|11,9|

|________________________________________________|____|____|____|____|

|Պետական գյուղատնտեսական ակադեմիա                | 8,8| 8,8| 9,8|10,1|

|________________________________________________|____|____|____|____|

|Վանաձոր պետական մանկավարժական ինստիտուտ         |16,6|17,6|18,1|18,0|

|________________________________________________|____|____|____|____|

|Գեղարվեստի պետական ակադեմիա                     | 4,2| 5,0| 6,1| 6,5|

|________________________________________________|____|____|____|____|

|Պետական բժշկական համալսարան                     | 7,0| 6,8| 7,3| 7,4|

|________________________________________________|____|____|____|____|

|Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ| 7,5| 7,5| 8,2| 7,8|

|________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  ճարտարապետության և  շինարարության       |11,2|12,5|12,2|12,9|

|պետական համալսարան                              |    |    |    |    |

|____________________________________________________________________|

|          ՈՒսանող/ոչ դասախոսական անձնակազմ գործակիցը                |

|____________________________________________________________________|

|Պետական տնտեսագիտական համալսարան                |17,1|18,7|18,1|23,0|

|________________________________________________|____|____|____|____|

|Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան     | 8,7| 8,6| 6,5| 9,3|

|________________________________________________|____|____|____|____|

|Հայաստանի մանկավարժական համալսարան              |14,5|16,5|17,5|16,8|

|________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական կոնսերվատորիա                   | 3,0| 2,9| 3,0| 3,1|

|________________________________________________|____|____|____|____|

|Գավառի պետական համալսարան                       |12,0|12,0|12,8|12,7|

|________________________________________________|____|____|____|____|

|Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ        |29,7|31,7|29,4|27,2|

|________________________________________________|____|____|____|____|

|Թատերական և  կինեմատոգրաֆիայի Երևանի  պետական   | 4,7| 4,9| 5,2| 7,1|

|ինստիտուտ                                       |    |    |    |    |

|________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական լեզվաբանական համալսարան         |13,5|18,0|18,6|19,4|

|________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական համալսարան                      | 8,0| 8,9| 9,4| 9,9|

|________________________________________________|____|____|____|____|

|Պետական գյուղատնտեսական ակադեմիա                |15,8|17,4|20,3|19,9|

|________________________________________________|____|____|____|____|

|Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ        |25,3|25,0|24,9|24,5|

|________________________________________________|____|____|____|____|

|Գեղարվեստի պետական ակադեմիա                     | 4,8| 5,9| 5,6| 6,1|

|________________________________________________|____|____|____|____|

|Պետական բժշկական համալսարան                     | 3,5| 3,2| 3,3| 3,6|

|________________________________________________|____|____|____|____|

|Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ| 7,2| 6,7| 8,1| 7,5|

|________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  ճարտարապետության և  շինարարության       | 8,4| 9,2| 9,2| 8,9|

|պետական համալսարան                              |    |    |    |    |

.____________________________________________________________________.

 

Աղբյուր. ՀՀ կրթության և գիտության նախարարություն, բուհեր և հեղինակի

հաշվարկներ

 

Վարչական անձնակազմ: Ոչ-դասախոսական անձնակազմի հաստիքների քանակը սահմանվում է շատ լիբերալ դասախոս/ոչ-դասախոս գործակիցների հիման վրա: Անձնակազմի գերհագեցվածության խնդիրը, հատկապես ոչ-ակադեմիական անձնակազմի մասով, կարծես, ճանաչվում է բուհերի կողմից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով աշխատաշուկայի համեմատաբար դժվարին կացությունը և գործակցության բարձր չափը, բուհերի ղեկավարները չեն ցանկանում (կամ խթան չեն տեսնում) ձեռնամուխ լինել այս բնագավառում էական վերափոխումների իրականացմանը: Ինչպես դասախոսների, այնպես էլ ոչ-դասախոսների պաշտոնական դրույքաչափերը սահմանվում են երկրում գործող նվազագույն աշխատավարձի չափով (ներկայումս այն կազմում է 30,000 դրամ), սակայն համալսարաններին ու քոլեջներին իրականում թույլատրված է անձնակազմին վճարել շուկայի պայմանները հաշվի առնելով, որը միշտ շատ ավելի բարձր է, քան Կառավարության կողմից առաջարկվող վարձատրության չափը: Գործնականում բուհերի դասախոսները փաստորեն ստանում են նվազագույն աշխատավարձի շուրջ քառապատիկը:

 

Ոլորտի պետական ֆինանսավորումը

 

Դասավանդումն ու գիտահետազոտական աշխատանքները Հայաստանում հիմնականում վարձատրվում են առանձին-առանձին: Սա ոլորտի թույլ կողմերից է և ֆինանսավորման համակարգի վերափոխումների անհրաժեշտության հիմնավորումներից մեկը: Աշխատության այս բաժնում քննության են առնվում դասավանդման ֆինանսավորման, ուսանողների ֆինանսական աջակցության ու գիտահետազոտական գործունեության միտումներն ու ընթացակարգերը` նույն հերթականությամբ:

 

Ա. Դասավանդում

 

Ներկայումս Հայաստանը կիրառում է Խորհրդային Միության երկրներում լայն տարածում ունեցող ֆինանսավորման մոդելը: Այն ունի երկու կարևորագույն բնութագրիչներ, մասնավորապես` ուսման վարձեր և պետության հատկացումներ բուհերին, որոնց հիմքում ընկած են մասնագիտացման քվոտաները: Կառավարությունը յուրաքանչյուր տարի որոշում է այն մասնագետների քանակը, որոնց կարիքն ունի պետությունը (կամ որ կարող է իրեն թույլ տալ կրթել) և անում է դրամական հատկացումներ (ուսանողական նպաստներ) բուհերին` առաջադրանքը կատարելու նպատակով: Կառավարության հատկացման չափի հիմքում ընկած են թափանցիկ նորմատիվային ծախսերի մեծությունները, որոնք սովորաբար էապես զիջում են մեկ ուսանողին ընկնող միջին ծախսի արժեքին: Արդյունքում ուսման վարձերն այն ուսանողներից, որոնք չեն ստանում կրթաթոշակ, կազմում են բուհերի եկամուտների գերակշիռ մասը. 2010-2011 ուսումնական տարում բուհերի եկամուտների ավելի քան 90%-ը առաջացել է այսպիսի արտաքին աղբյուրներից:

Բուհերին Կառավարության հատկացումների հիմքում ընկած է պետական պատվերի մոդելը, չնայած այն հանգամանքի, որ 2006 թ.-ին «պետական պատվեր» անվանումը փոխարինվեց «ուսանողական նպաստով», սակայն գործող համակարգում էական փոփոխություն տեղի չունեցավ, և, ինչպես նախկինում, կառավարությունը համարվում էր «հաճախորդ», որը կրթական ծառայություններ է գնում պետական բուհերից մի շարք մասնագետներ կրթելու նպատակով: Կառավարությունը որոշում է հասարակության համար անհրաժեշտ մասնագետների քանակը տարբեր բնագավառներում, բաշխում է այդ մասնագետների թիվը բուհերի միջև և վերջիններիս միջոցներ հատկացնում յուրաքանչյուր այդպիսի մասնագետի կրթության ծախսերը հոգալու համար: Արդյունքում Հայաստանի պետական բուհերում կրթություն են ստանում երկու խմբերի պատկանող ուսանողներ, մասնավորապես` պետական ուսանողական նպաստներով սովորողներ, որոնք չեն վճարում վարձեր և նրանք, ովքեր վճարում են սահմանված ամբողջ վարձավճարը:

Ծախսերի այլ խմբերի մասով ՀՀ ԿԳՆ-ն կիրառում է միջինացված նորմատիվներ բյուջեի հիմնական ոչ-աշխատավարձային հոդվածների համար, օրինակ, գրասենյակային պարագաներ, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և կապի ծառայություններ, որոնք տարատեսակվում են ըստ մասնագիտացման ու հաստատության: Բացի այդ, գործուղման ծախսերը հաշվարկվում են նախորդ տարվա փաստացի ծավալների հիման վրա: Այս նորմատիվները թեև պարբերաբար ճշգրտվում են աճող գների նկատմամբ, սակայն սահմանվում են անհասկանալի կերպով և բավարար չեն գործառնական ծախսերն ամբողջապես ծածկելու համար:

Սովորաբար կառավարությունը չի փոխհատուցում կապիտալ ծախսերը, որոնք հաստատությունները (բուհերը) պետք է ամբողջապես ֆինանսավորեն իրենց եկամուտների հաշվին: Այնուամենայնիվ կառավարությունը ֆինանսավորում է որոշ բուհերի լրացուցիչ ընթացիկ, ինչպես նաև կապիտալ ծախսեր, սակայն կապիտալ բյուջեի հատկացումներ կատարելու սիստեմատիկ մեթոդաբանություն գոյություն չունի (Տես` Գծապատկեր 1-ը Պետական ծախսերի ուսումնասիրությունից):

 

Գծապատկեր 1. Հայաստանի բուհեր ի ֆինանսավորումը

 

._____________________________________________________________________.

|                                                      ._____________.|

|                            ._______.  ՈՒսման վարձ չկա|«Պետպատվերով»||

|                            |       |<________________|  ուսանողներ ||

|                            |       |        Կրթաթոշակ|             ||

|                            |       |________________>|             ||

|                            |       |                 ._____________.|

|                            |       |                                |

|.______________.ՈՒսանողների |       |                 ._____________.|

||Կենտրոնական   |կրթաթոշակներ|ԲՈՒՀ-եր|   Մասնակի ուսման|Զեղչված      ||

||կառավարություն|___________>|       |<________________|վարձով       ||

|.______________.Այլ         |       |   վարձ          |ուսանողներ   ||

|                բյուջետային |       |                 ._____________.|

|                տրանսֆերտներ|       |                                |

|                ու կապիտալ  |       |                 ._____________.|

|                բյուջե      |       |                 | լրիվ ուսման ||

|                            |       | Լրիվ ուսման վարձ| վարձ վճարող ||

|                            |       |<________________| ուսանողներ  ||

|                            ._______.                 ._____________.|

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Եկամուտներ ուսման վարձերից: Պետական ֆինանսավորմամբ ուսանողների համար ստացվող գումարներից բացի պետական բուհերը կարող են լրիվ ուսման վարձով ուսանողներ ընդունել: Ներկայումս ուսանողների շուրջ 80%-ը ուսման վարձ է վճարում 150-800 հազար դրամի սահմաններում (400-2200 ԱՄՆ դոլար): ՈՒսման վարձի չափը որոշելու և վճարովի ուսանողների ընդունելու տեսանկյունից այլ երկրների համեմատությամբ Հայաստանի բուհերը ունեն ինքնավարության բարձր աստիճան, թեև ինչպես վարձի չափը, այնպես էլ ընդունվողների թվաքանակը ֆորմալ կերպով հաստատվում են ՀՀ ԿԳՆ-ի կողմից: Միևնույն ժամանակ նրանք կարող են մասնակի զեղչեր սահմանել ուսանողների որոշ կատեգորիաների համար, այդ թվում` սոցիալապես անապահովներին, միակողմանի ծնողազուրկներին և այլն:

ՈՒսման վարձերը որոշելիս բուհերը հիմնականում հաշվի են առնում առաջարկի ու պահանջարկի վերաբերյալ տվյալները: Համալսարանների ոչ-պաշտոնական ռեյտինգները նույնպես կարևոր դեր են խաղում: Կառավարությունը կարող է անուղղակիորեն ազդել ուսման վարձի դրույքաչափերի ձևավորման վրա, ավելացնելով կամ պակասեցնելով պետական կրթաթոշակով ուսանողների քանակը և սահմանափակելով վճարովի ուսանողների տեղերը բուհերում տարբեր մասնագիտությունների գծով: Օրինակ, 2010-2011 ուսումնական տարուց պետական կրթաթոշակներով տեղերի նշանակալից կրճատումը կկանխի բուհերի կողմից ուսման վարձի դրույքաչափերի աճը առնվազն այն մասնագիտությունների գծով, որոնք նախկինում ընդգրկված էին պետպատվերի շրջանակներում:

ՈՒսման վարձերի միջին դրույքաչափերը պետական բուհերում 2006-2009 թթ.-երի ժամանակահատվածում ներկայացված են Աղյուսակ 6-ում: Ըստ աղյուսակի տվյալների, 2009 թ.-ին ամենացածր վարձերը գործում էին Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում (134 հազար դրամ), իսկ ամենաբարձրը` Պետական բժշկական համալսարանում էր (820 հազար դրամ):

 

Աղյուսակ 6. ՈՒսման վարձերի միջին դրույքաչափերը պետական բուհեր,

2006-2009, (հազ. դրամ)

 

._____________________________________________________________________.

|                                                 |2006|2007|2008|2009|

|_________________________________________________|____|____|____|____|

|Պետական տնտեսագիտական համալսարան                 | 355| 341| 370| 389|

|_________________________________________________|____|____|____|____|

|Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան      | 225| 236| 248| 260|

|_________________________________________________|____|____|____|____|

|Հայաստանի մանկավարժական համալսարան               | 224| 245| 263| 290|

|_________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական կոնսերվատորիա                    | 400| 400| 500| 600|

|_________________________________________________|____|____|____|____|

|Գավառի պետական համալսարան                        |  64| 117| 135| 152|

|_________________________________________________|____|____|____|____|

|Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ         | 133| 139| 131| 134|

|_________________________________________________|____|____|____|____|

|Թատերական և  կինեմատոգրաֆիայի Երևանի  պետական    | 320| 340| 342| 343|

|ինստիտուտ                                        |    |    |    |    |

|_________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական լեզվաբանական համալսարան          | 382| 386| 422| 440|

|_________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  պետական համալսարան                       | 276| 312| 342| 356|

|_________________________________________________|____|____|____|____|

|Պետական գյուղատնտեսական ակադեմիա                 | 179| 180| 191| 200|

|_________________________________________________|____|____|____|____|

|Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ         | 194| 185| 200| 220|

|_________________________________________________|____|____|____|____|

|Գեղարվեստի պետական ակադեմիա                      | 380| 390| 408| 440|

|_________________________________________________|____|____|____|____|

|Պետական բժշկական համալսարան                      | 766| 766| 820| 820|

|_________________________________________________|____|____|____|____|

|Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ | 189| 218| 233| 251|

|_________________________________________________|____|____|____|____|

|Երևանի  ճարտարապետության և  շինարարության պետական| 231| 238| 267| 310|

|համալսարան                                       |    |    |    |    |

._____________________________________________________________________.

 

Աղբյուր. ՀՀ կրթության և գիտության նախարարություն, բուհեր և հեղինակի

հաշվարկներ

 

Պետական բուհերի եկամուտները. Ըստ Աղյուսակ 7-ի, 2006 թ.-ից 2009 թ.-ն ընկած ժամանակահատվածում պետական բուհերի եկամուտները աճել են գրեթե 50 տոկոսով, այն է` 20.4 մլրդ դրամից 30.7 մլրդ դրամ: Ինչպես երևում է Աղյուսակ 7-ից, պետական բուհերի եկամուտների աճի հիմնական աղբյուր նշյալ ժամանակահատվածում ուսման վարձերն են, չնայած այն հանգամանքին, որ ուսման վարձերի տեսակարար կշիռը ընդամենը եկամուտներում նվազել է 71-ից 65 տոկոս: Պետական հատկացումները (պետպատվեր և կրթաթոշակ) 2006-2009 թթ.-ների ընթացքում կազմել է ընդամենը 16-17 տոկոս:

Ըստ Աղյուսակ 7-ի, աշխատողների վարձատրությունը (աշխատավարձը և սոցիալական ապահովագրական վճարներ) պետական բուհերի հիմնական ծախսային հոդվածն է: 2006-2009 թթ.-ներին ընդամենը ծախսերում աշխատավարձերը կազմել են 64-66 տոկոս, միևնույն ժամանակ կազմելով ընթացիկ ծախսերի մոտ երեք-քառորդը (72-75 տոկոս):

 

Աղյուսակ 7. Պետական բուհերի եկամուտներ և ծախսեր 13*), 2006-2009 թթ.

 

_________________

13*) Աղյուսակում ներկայացված են միայն 13 պետական ԲՈՒՀ-երի տվյալները, որոնցից խորհրդատուները ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն:

 

._____________________________________________________________________.

|                                             |2006 | 2007| 2008| 2009|

|_____________________________________________________________________|

|                  ՀՀ դրամ                                            |

|_____________________________________________________________________|

|Եկամուտներ, ընդամենը                         |21607|24931|28956|32861|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Ապրանքներ և  ծառայություններ                 |17755|20389|23331|26089|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Պետական բյուջե (պետպատվեր)                   | 2591| 3040| 3919| 4782|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Այլ աղբյուրներ (ուսման վարձեր)               |15164|17349|19413|21308|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Պետական բյուջեից դրամաշնորհներ (կրթաթոշակ)   |  950|  961| 1049| 1095|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Այլ եկամուտներ                               | 2902| 3581| 4576| 5677|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Ծախսեր, ընդամենը                             |21212|24263|27455|31399|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Աշխատավարձեր                                 |11290|13274|15292|17260|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Սոցիալական ապահովագրական հատկացումներ        | 2347| 2677| 3121| 3141|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Դրամաշնորհներ այլոց (կրթաթոշակներ            | 1054| 1064| 1127| 1159|

|ուսանողներին)                                |     |     |     |     |

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Ապրանքներ և  ծառայություններ                 | 1749| 1873| 2245| 2512|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Կոմունալ ծախսեր                              |  783|  855| 1130| 1509|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Կապիտալ ծախսեր                               | 2470| 3091| 2885| 3431|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Այլ ծախսեր                                   | 1519| 1430| 1654| 2387|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Զուտ հավելուրդ/պակասուրդ                     |  395|  668| 1501| 1462|

|_____________________________________________________________________|

|   Տեսակարար կշիռ ընդամենը ծախսերում, %                              |

|_____________________________________________________________________|

|Եկամուտներ, ընդամենը                         | 100%| 100%| 100%| 100%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Ապրանքներ և  ծառայություններ                 |  82%|  82%|  81%|  79%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Պետական բյուջե (պետպատվեր)                   |  12%|  12%|  14%|  15%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Այլ աղբյուրներ (ուսման վարձեր)               |  70%|  70%|  67%|  65%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Պետական բյուջեից դրամաշնորհներ (կրթաթոշակ)   |   4%|   4%|   4%|   3%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Այլ եկամուտներ                               |  13%|  14%|  16%|  17%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Ծախսեր, ընդամենը                             | 100%| 100%| 100%| 100%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Աշխատավարձեր                                 |  53%|  55%|  56%|  55%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Սոցիալական ապահովագրական հատկացումներ        |  11%|  11%|  11%|  10%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Դրամաշնորհներ այլոց (կրթաթոշակներ            |   5%|   4%|   4%|   4%|

|ուսանողներին)                                |     |     |     |     |

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Ապրանքներ և  ծառայություններ                 |   8%|   8%|   8%|   8%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Կոմունալ ծախսեր                              |   4%|   4%|   4%|   5%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Կապիտալ ծախսեր                               |  12%|  13%|  11%|  11%|

|_____________________________________________|_____|_____|_____|_____|

|Այլ ծախսեր                                   |   7%|   6%|   6%|   8%|

._____________________________________________________________________.

 

Աղբյուր. ՀՀ կրթության և գիտության նախարարություն, բուհեր և հեղինակի

հաշվարկներ

 

Բ. Ֆինանսական աջակցություն ուսանողներին

 

Հայաստանում գործում է ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու երկու եղանակ, մասնավորապես` ուսանողական նպատակներ և կրթաթոշակ: Ստորև բերվում է յուրաքանչյուրի նկարագրությունը:

 

ՈՒսանողական նպաստներ: Այն ուսանողները, ովքեր ընդգրկվում են պետական ուսանողական նպաստների համակարգում չեն վճարում ուսման վարձ: Այս համակարգում ընդգրկվածների շուրջ 90%-ը նաև ստանում է փոքր ամսական կրթաթոշակ: Պետական ուսանողական նպաստների շրջանակներում են ընդգրկվում ԲՈՒՀ ընդունելության, կամ դպրոցի ավարտական քննությունների արդյունքներով: Գործող համակարգում այս անվճար տեղերը սահմանվում են բուհերին իջեցվող առանձին մասնագիտություններով: Կառավարության կողմից հատկացվող այսպիսի աջակցության շրջանակներում կարող են ընդգրկվել միայն պետական բուհերում սովորող ուսանողները: Այս անվճար տեղերը բաշխվում են մրցակցային հիմունքներով, այսինքն` ԲՈՒՀ ընդունելության, կամ ավարտական միասնական քննությունների արդյունքներով: 2006 թ.-ից սկսած պետական ուսանողական նպաստները վերանայվում են տարեկան կտրվածքով և ուղղակիորեն կապվում առաջադիմության հետ: Տվյալ տարվա ընթացքում պետական ուսանողական նպաստների համակարգում ընդգրկված ուսանողները կարող են հաջորդ տարի այլևս դուրս մնալ համակարգից, եթե տարին չփակեն որպես խմբի առաջատար: Հետևաբար ուսանողական նպաստները տրամադրվում են ելնելով իրական առաջադիմությունից ու հաշվի չեն առնում ուսանողի ֆինանսական վիճակը: Միևնույն ժամանակ այս մոդելում գործում են նաև որոշ բացառություններ: Մասնավորապես, վարձավճարից ազատված են հետևյալ խմբերին պատկանող ուսանողները.

. Երկկողմանի ծնողազուրկ երեխաները,

. Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները,

. Զոհված ազատամարտիկների զավակները,

. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նպատակային ուսման գործուղված ուսանողները,

. Ժամկետային զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողները:

 

ՈՒսանողական նպաստների հաշվարկման մեթոդաբանությունը: Յուրաքանչյուր տարի ՀՀ ԿԳՆ-ն հաշվարկում է մեկ ուսանողի հաշվով տրամադրվելիք պետպատվերի չափը, որի հիմքում ընկած են մի խումբ նորմատիվներ: Առաջին հերթին հաշվարկվում է աշխատավարձի ֆոնդը, ելնելով դասախոս ու ոչ-դասախոս անձնակազմի, ու նրանց հաստիքներին ամրագրված պաշտոնական աշխատավարձի չափի տվյալներից: Դասախոսների թիվը հաշվարկվում է ելնելով պաշտոնական ուսանող-դասախոս գործակցից (ՈՒԴԳ), որի միջին մեծությունը կազմում է վեց (այս նորմատիվն ըստ էության չի փոխվել 1995 թ.-ից, երբ առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել), սակայն տարբերվում է ըստ բուհերի (Տես` Աղյուսակ 8):

 

Աղյուսակ 8. ՈՒսանող-դասախոս, դասախոս/ոչ-դասախոս անձնակազմ գործակիցների

հաշվարկման նորմատիվներն ըստ առանձին պետական բուհերի, 2007 թ.

 

._____________________________________________________________________.

|               ԲՈՒՀ               |ՈՒսանող-դասախոս|Դասախոս/ոչ-դասախոս|

|                                  |գործակցի       |անձնակազմ գործակցի|

|                                  |նորմատիվ       |նորմատիվ          |

|__________________________________|_______________|__________________|

|1 Երևանի  պետական համալսարան      |     5.9       |        2.0       |

|__________________________________|_______________|__________________|

|2 Հայաստանի պետական ճարտարագիտական|     5.6       |        1.8       |

|համալսարան                        |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|3 Հայաստանի պետական տնտեսագիտական |     8.0       |        1.3       |

|համալսարան                        |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|4 Պետական լեզվաբանական համալսարան |     7.0       |        0.6       |

|(Բրյուսովի անվ.)                  |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|6 Կոմիտասի անվան պետական          |     3.0       |        3.8       |

|կոնսերվատորիա                     |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|7 Գեղարվեստի պետական ակադեմիա     |     3.5       |        1.4       |

|__________________________________|_______________|__________________|

|8 Թատերական և  կինեմատոգրաֆիայի   |     3.5       |        2.1       |

|պետական ինստիտուտ                 |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|9 Գյումրիի պետական մանկավարժական  |     7.5       |        1.8       |

|ինստիտուտ (Նալբանդյանի անվ.)      |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|10 Պետական բժշկական համալսարան    |     6.0       |        1.8       |

|(Հերացու անվ.)                    |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|11 Պետական գյուղատնտեսական        |     6.0       |        3.3       |

|ակադեմիա                          |               |                  |

|__________________________________|_______________|__________________|

|ՏՀԶԿ միջին (2005 թ.)              |    15.8       |        n.a.      |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրներ` ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՏՀԶԿ (2007 ա), Աղյուսակ 2

 

Կրթաթոշակներ. Պետպատվերում ընդգրկված բոլոր ուսանողները, հազվագյուտ բացառություններով, ստանում են նաև պետության կողմից վճարվող ամսական կրթաթոշակ: Կրթաթոշակի ստանդարտ չափը 5,000 դրամ է (շուրջ 14 ԱՄՆ դոլար), սակայն այն փոքր-ինչ ավելի բարձր է վերջին ուսումնական տարվա ընթացքում ու գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար: Պետպատվերով սովորողների շուրջ 90%-ը ստանում է կրթաթոշակ, որը կախված է ակադեմիական առաջադիմությունից:

 

Գ. Գիտահետազոտական աշխատանքներ

 

Հայաստանում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում երեք տեսակի պետական գիտական կազմակերպություններ: Առաջինը` Հայաստանի գիտությունների Ազգային ակադեմիայի կազմում գործող գիտահետազոտական կազմակերպություններն են, երկրորդը` ՀՀ ԿԳՆ-ի կազմում գործող պետական համալսարաններն են, իսկ երրորդը` պետական գիտահետազոտական ինստիտուտներն են, որոնք ունեն տարբեր գերատեսչական պատկանելիություն (նախարարությունների ստորաբաժանումներ): Գծապատկեր 2-ում ներկայացված է Հայաստանի գիտության պետական կառավարման համակարգը:

 

Գծապատկեր 2. Գիտության պետական կառավարման սխեմա

 

._________________.

|ՀՀ կառավարություն|

._________________.

._____________________|_____________________.

._________________.    ._________________.    ._________________.

|ՀՀ գիտությունների|    |Կրթության և      |    |Նախարարություններ|

|ազգային ակադեմիա |    |գիտության        |    ._________________.

._________________.    |նախարարություն   |            |

|            ._________________.            |

|                     |                     |

.__________________.   ._________________.    ._________________.

|Գիտական հիմնարկներ|   |Պետական ԲՈՒՀ-եր  |    |Գիտահետազոտական  |

|և  գիտահետազոտական|   ._________________.    |հաստատություններ |

|ինստիտուտներ      |                          ._________________.

.__________________.

 

Գիտության պետական կոմիտեի տվյալների համաձայն, 2008 թ.-ին Հայաստանում գործում էին 117 գիտահետազոտական կազմակերպություններ, այդ թվում` 35-ը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, 18-ը` ԿԳՆ-ի և մնացած 64-ը` տարբեր նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կազմում:

 

Գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը. Գիտահետազոտական կազմակերպությունները կառավարության կողմից ֆինանսավորվում են երեք հիմնական եղանակներով (Տես` Աղյուսակներ 9 և 10): Գիտահետազոտական աշխատանքների բյուջեն հատկացվում է համապատասխան կազմակերպություններին հետևյալ կերպ.

. Ընդհանուր (բազային). առավել կարևոր, ֆունդամենտալ ու կիրառական գիտական աշխատանքների ֆինանսավորում,

. Թեմատիկ. մրցակցային հիմունքներով ֆինանսավորում,

. Ծրագրային. Խոշոր գիտահետազոտական այնպիսի ծրագրերի ֆինանսավորում, որոնք սերտ կապակցված են Կառավարության ռազմավարական խնդիրների հետ:

 

Աղյուսակ 9. Պետական ծախսերը գիտության ոլորտում, 2006-2009 թթ.

 

.______________________________________________.

|                      |2006 |2007 |2008 |2009 |

|______________________________________________|

|                մլն դրամ                      |

|______________________________________________|

|Գիտություն, ընդամենը  |3795 |4646 |6759 |8704 |

|______________________|_____|_____|_____|_____|

|Հիմնական (բազային)    |2664 |3421 |3894 |6188 |

|______________________|_____|_____|_____|_____|

|Թեմատիկ               |1003 |1100 |1433 |1443 |

|______________________|_____|_____|_____|_____|

|Ծրագրային             | 128 | 125 |1433 |1074 |

|______________________________________________|

|              % ընդամենից                     |

|______________________________________________|

|Գիտություն, ընդամենը  |100.0|100.0|100.0|100.0|

|______________________|_____|_____|_____|_____|

|Հիմնական (բազային)    | 70,2| 73,6| 57,6| 71,1|

|______________________|_____|_____|_____|_____|

|Թեմատիկ               | 26,4| 23,7| 21,2| 16,6|

|______________________|_____|_____|_____|_____|

|Ծրագրային             |  3,4|  2,7| 21,2| 12,3|

.______________________________________________.

 

Աղբյուր` ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Աղյուսակ 10. Պետական ծախսերը գիտության ոլորտում ըստ տեսակի և ֆինանսավորման աղբյուրի, 2009 թ.

 

._____________________________________________________________________.

|                         |Կազմակերպու-|     Ֆինանսավորում պետական    |

|                         |թյունների   |       բյուջեից, մլն դրամ     |

|                         |քանակը      |______________________________|

|                         |            |Հիմնա-|Թեմատիկ|Ծրագրա-|Ընդամե-|

|                         |            |կան   |       |յին    |նը     |

|_________________________|____________|______|_______|_______|_______|

|Հայաստանի գիտությունների |            |      |       |       |       |

|ազգային ակադեմիա         |     35     | 2818 |  551  |   70  |  3439 |

|_________________________|____________|______|_______|_______|_______|

|Կրթության և  գիտության   |     18     | 2521 |  449  |   21  |  2991 |

|նախարարություն           |            |      |       |       |       |

|_________________________|____________|______|_______|_______|_______|

|Առողջապահության          |     13     |   82 |   51  |    0  |   133 |

|նախարարություն           |            |      |       |       |       |

|_________________________|____________|______|_______|_______|_______|

|Գյուղատնտեսության        |      9     |  157 |   99  |    0  |   255 |

|նախարարություն           |            |      |       |       |       |

|_________________________|____________|______|_______|_______|_______|

|Էկոնոմիկայի              |      9     |  429 |  150  |    0  |   579 |

|նախարարություն           |            |      |       |       |       |

|_________________________|____________|______|_______|_______|_______|

|Այլ                      |     33     |  181 |  144  |  982  |  1308 |

|_________________________|____________|______|_______|_______|_______|

|ԸՆԴԱՄԵՆԸ                 |    117     | 6188 | 1443  | 1074  |  8704 |

._____________________________________________________________________.

 

Աղբյուր` ՀՀ ԿԳՆ-ի գիտության պետական կոմիտե

 

Ինչպես ցույց է տրված Աղյուսակ 10-ում, 2009 թ.-ին 117 գիտահետազոտական կազմակերպություններ ֆինանսավորվում են ստացել պետական բյուջեից: 2009 թ.-ին պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 8,704.0 մլն դրամ, որից 6,188.0 մլն դրամը` բազային, 1,443.0 մլն դրամը` թեմատիկ և 1,074.0 մլն դրամը` ծրագրային աշխատանքների համար: Բազային ֆինանսավորման տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում կազմել է 71.1 տոկոս: Պետական ծախսերի հատկացումը գիտության ոլորտին ըստ պետական կառավարման մարմինների ներկայացված է Գծապատկեր 3-ում.

 

Գծապատկեր 3. Գիտության ոլորտում պետական ծախսերի բաշխումը ըստ

կառավարման մարմինների, 2009 թ.

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - Գծապատկերը չի բերվում

 

Աղբյուր` ՀՀ ԿԳՆ-ի գիտության պետական կոմիտե

 

Բարձրագույն կրթությանը պետական և այլ աջակցություն. Հայաստանում բարձրագույն կրթության գծով պետական ծախսերը 2006-2009 թթ.-երի ժամանակահատվածում տատանվում են ՀՆԱ-ի 0.15 և 0.27 տոկոսի միջև (Տես` Աղյուսակ 11): Համեմատության համար նշենք, որ եռաստիճան կրթահամակարգի վրա պետական ծախսերի միջին ցուցանիշը ՏՀԶԿ երկրներում 2007 թ.-ին կազմել է ՀՆԱ-ի 1.0 տոկոսը: Բարձրագույն կրթության ոլորտում ՀՆԱ-ի նկատմամբ պետական ծախսերը պակաս զարգացած երկրներում ենթադրաբար չի հասնում 1.0 տոկոսի, սակայն ավելի բարձր է, քան նույն ցուցանիշը Հայաստանում:

Մասնավոր միջոցները, որոնք հատկացվում են բարձրագույն կրթությանը ուսման վարձերի տեսքով, 2006 և 2009 թթ.-ներին կազմել են ՀՆԱ-ի 0.54-ից 0.64 տոկոսը (Տես` Աղյուսակ 11-ը): Համեմատության կարգով նշենք, որ ՏՀԶԿ երկրներում եռաստիճան կրթահամակարգ ուղղվող մասնավոր միջոցները կազմել են ՀՆԱ-ի միջին հաշվով 0.5 տոկոսը: Հետևաբար, ՏՀԶԿ երկրներում կրթության ոլորտ ուղղվող պետական միջոցները ընդհանուր առմամբ երկու անգամ գերազանցում են մասնավորները: ՈՒրեմն միանշանակ է, որ Հայաստանն ավելի մեծ չափով է հենվում մասնավոր, քան թե պետական միջոցների վրա, երբ խոսքը գնում է բարձրագույն կրթության ոլորտը ֆինանսավորելու մասին:

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին ուղղվող ընդամենը ռեսուրսները 2009 թ.-ին կազմել են շուրջ 28.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 0.92 տոկոսը, տես` Աղյուսակ 11-ը): Համապատասխան ցուցանիշը ՏՀԶԿ երկրներում կազմում է մոտ 1.5 տոկոս:

 

Աղյուսակ 11. Բարձրագույն կրթությանն ուղղվող միջոցներ, Հայաստան 14*)

 

__________________

14*) Աղյուսակ 11-ում ներկայացված` բարձրագույն կրթության ոլորտում պետական ուսանողական նպաստների, կրթաթոշակների և ընդամենը պետական միջոցների տվյալները ներառում են միայն 13 պետական ԲՈՒՀ-երից ստացված տեղեկությունները և չեն արտացոլում մասնավոր ԲՈՒՀ-երի ու որոշ պետական ԲՈՒՀ-երի վերաբերյալ տեղեկությունները:

 

._____________________________________________________________________.

|                                         | 2006 | 2007 | 2008 | 2009 |

|_________________________________________|______|______|______|______|

|Պետական ուսանողական նպաստներ, մլն դրամ   |  2591|  3040|  3919|  4782|

|_________________________________________|______|______|______|______|

|Կրթաթոշակներ, մլն դրամ                   |   950|   961|  1049|  1095|

|_________________________________________|______|______|______|______|

|Գիտահետազոտական աշխատանքներ 15*), մլն    |   805|   923|  1624|  2991|

|դրամ                                     |      |      |      |      |

|_________________________________________|______|______|______|______|

|Բարձրագույն կրթությանն ուղղվող պետական   |  4346|  4924|  6592|  8874|

|միջոցներ, ընդամենը, մլն դրամ             |      |      |      |      |

|_________________________________________|______|______|______|______|

|Բարձրագույն կրթությանն ուղղվող մասնավոր  | 15164| 17349| 19413| 21308|

|միջոցներ, մլն դրամ                       |      |      |      |      |

|_________________________________________|______|______|______|______|

|Ընդամենը, մլն դրամ                       | 19510| 22273| 26005| 30182|

|_________________________________________|______|______|______|______|

|ՀՆԱ, մլրդ դրամ                           |2656,2|3149,3|3568,2|3102,8|

|_________________________________________|______|______|______|______|

|Պետական միջոցներ, ՀՆԱ %                  |  0,16|  0,16|  0,18|  0,29|

|_________________________________________|______|______|______|______|

|Մասնավոր միջոցներ, ՀՆԱ %                 |  0,57|  0,55|  0,54|  0,69|

|_________________________________________|______|______|______|______|

|Ընդամենը, ՀՆԱ %                          |  0,73|  0,71|  0,73|  0,97|

._____________________________________________________________________.

 

_________________

15*) Ներառում են միայն պետական ԲՈՒՀ-երում գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման տվյալները:

 

Աղբյուր` կրթության և գիտության նախարարություն, պետական բուհեր, Ֆինանսների նախարարություն, 2011-2013 ՄԺԾԾ և հեղինակի հաշվարկներ

(1-ին հավելվածը փոփ. 10.07.13 թիվ 27 արձանագրային որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

նիստի N 25 արձանագրային

որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|           Միջոցառում         |Կատարող/      |Իրականաց- |  Արդյունք  |

|                              |Համակատարող   |ման ժամկետ|            |

|_____________________________________________________________________|

|Ա. ՈՒսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարեփոխում           |

|_____________________________________________________________________|

|1. Պետության համար առաջնային  |ՀՀ կրթության  |2012 թ.   |Վերլուծու-  |

|նշանակություն ունեցող         |և  գիտության  |3-րդ      |թյան        |

|տնտեսության ճյուղերի զարգացման|նախարարու-    |եռամսյակ  |հաշվետվու-  |

|ծրագրերի հիման վրա գերակա     |թյուն,        |          |թյուն       |

|նշանակություն ունեցող         |ՀՀ            |          |            |

|մասնագիտությունների ցանկի     |էկոնոմիկայի   |          |            |

|որոշում և  մասնագետների       |նախարարություն|          |            |

|պահանջարկի գնահատում          |              |          |            |

|______________________________|______________|__________|____________|

|2. Մասնագիտական կրթաթոշակների |ՀՀ կրթության  |2013 թ.   |ՀՀ          |

|տրամադրման կարգի մշակում և    |և  գիտության  |1-ին      |կառավարու-  |

|հաստատում                     |նախարարու-    |եռամսյակ  |թյան որոշում|

|                              |թյուն,        |          |            |

|                              |ՀՀ            |          |            |

|                              |ֆինանսների    |          |            |

|                              |նախարարություն|          |            |

|______________________________|______________|__________|____________|

|3. Առաջնային նշանակություն    |ՀՀ կրթության  |2013 թ.   |ՀՀ          |

|ունեցող մասնագիտությունների   |և  գիտության  |1-ին      |կառավարու-  |

|գծով ուսուցման կազմակերպման   |նախարարու-    |եռամսյակ  |թյան որոշում|

|համար բուհերի ընտրության կարգի|թյուն         |          |            |

|մշակում և  հաստատում          |              |          |            |

|______________________________|______________|__________|____________|

|4. (4-րդ կետն ուժը կորցրել է 07.03.12 թիվ 9 արձանագրային որոշում)    |

|______________________________|______________|__________|____________|

|5. ՈՒսանողի ֆինանսական վիճակի |ՀՀ կրթության  |2012 թ.   |ՀՀ          |

|գնահատման չափանիշների և  կարգի|և  գիտության  |3-րդ      |կառավարու-  |

|մշակում և  հաստատում          |նախարարու-    |եռամսյակ  |թյան որոշում|

|                              |թյուն,        |          |            |

|                              |ՀՀ աշխատանքի  |          |            |

|                              |և  սոցիալական |          |            |

|                              |հարցերի       |          |            |

|                              |նախարարություն|          |            |

|______________________________|______________|__________|____________|

|6. Լավագույն առաջադիմության   |ՀՀ կրթության  |2013 թ.   |ՀՀ          |

|անվանական կրթաթոշակների       |և  գիտության  |1-ին      |կառավարու-  |

|տրամադրման կարգի մշակում և    |նախարարու-    |եռամսյակ  |թյան որոշում|

|հաստատում                     |թյուն         |          |            |

|_____________________________________________________________________|

|Բ. Բարձրագույն կրթության կառավարման համակարգի բարեփոխում             |

|_____________________________________________________________________|

|7. ՈՒսման վարձերի ձևավորման   |ՀՀ կրթության  |2012 թ.   |Համատեղ     |

|մեթոդաբանության մշակում և     |և  գիտության  |2-րդ      |հրաման      |

|հաստատում                     |նախարարու-    |եռամսյակ  |            |

|                              |թյուն,        |          |            |

|                              |ՀՀ            |          |            |

|                              |էկոնոմիկայի   |          |            |

|                              |նախարարություն|          |            |

|______________________________|______________|__________|____________|

|8. Հայաստանի Հանրապետության   |ՀՀ կրթության  |2012 թ.   |ՀՀ          |

|պետական բարձրագույն           |և  գիտության  |4-րդ      |կառավարու-  |

|ուսումնական հաստատությունների |նախարարու-    |եռամսյակ  |թյան որոշում|

|ընդունելության կարգի          |թյուն         |          |            |

|վերանայում                    |              |          |            |

|_____________________________________________________________________|

|Գ. Գիտահետազոտական աշխատանքների և  կրթության ինտեգրում               |

|_____________________________________________________________________|

|9. Գիտական և  գիտատեխնիկական  |ՀՀ կրթության  |2012 թ.   |ՀՀ          |

|գործունեության ֆինանսավորման  |և  գիտության  |4-րդ      |կառավարու-  |

|կարգի վերանայում` բուհերում   |նախարարու-    |եռամսյակ  |թյան որոշում|

|գիտահետազոտական աշխատանքների, |թյուն,        |          |            |

|ինչպես նաև  բուհերի և  գիտական|ՀՀ            |          |            |

|կազմակերպությունների համատեղ  |ֆինանսների    |          |            |

|հայտերի խրախուսման նպատակով   |նախարարություն|          |            |

|_____________________________________________________________________|

|Դ. (Դ բաժինն ուժը կորցրել է 10.07.13 թիվ 27 արձանագրային որոշում)    |

|_____________________________________________________________________|

|10. «Շահութահարկի մասին» ՀՀ   |ՀՀ            |2013 թ.   |ՀՀ օրենքի   |

|օրենքում փոփոխության կատարում`|ֆինանսների    |1-ին      |փոփոխություն|

|բարձրագույն կրթության ու      |նախարարու-    |կիսամյակ  |            |

|գիտահետազոտական աշխատանքներում|թյուն,        |          |            |

|կատարված ներդրումների դիմաց   |ՀՀ կրթության  |          |            |

|հարկային արտոնությունների     |և  գիտության  |          |            |

|սահմանման նպատակով            |նախարարու-    |          |            |

|                              |թյուն,        |          |            |

|                              |պետական       |          |            |

|                              |եկամուտների   |          |            |

|                              |կոմիտե        |          |            |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 07.03.12 թիվ 9, 10.07.13 թիվ 27 արձանագրային որոշումներ)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 25
Արձանագրային որոշում