031.0179.200911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆՅՈՒ ՅՈՐՔ ԵՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ (ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2011 թվականի սեպտեմբերի 22-ից 26-ը ներառյալ աշխատանքային այցով Նյու Յորք և Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ
(սեպտեմբերի 22-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի
24-ից 26-ը` Լոս Անջելես)
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարար (սեպտեմբերի 22-ից 24-ը` Նյու Յորք,
սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս Անջելես)
Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար
(սեպտեմբերի 22-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի
24-ից 26-ը` Լոս Անջելես)
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
ղեկավարի պաշտոնակատար (սեպտեմբերի 22-ից 24-ը`
Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս
Անջելես)
Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարեն ՆԱԶԱՐՅԱՆ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական
ներկայացուցիչ
Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության
գլխավոր հյուպատոս
Սևակ ԼԱԼԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
(սեպտեմբերի 22-ից 26-ը` Նյու Յորք)
Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի
քարտուղար (սեպտեմբերի 22-ից 24-ը` Նյու Յորք,
սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս Անջելես)
Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ (սեպտեմբերի
22-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը`
Լոս Անջելես)
Արմեն ԳԻՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արարողակարգի բաժնի պետ (սեպտեմբերի 22-ից
24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս
Անջելես)
Արամ ԿԱՆԴԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ
(սեպտեմբերի 15-ից 27-ը` Լոս Անջելես)
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության աշխատակից (սեպտեմբերի 15-ից
24-ը` Նյու Յորք)
Խաչատուր ԱԴՈՒՄՅԱՆ թարգմանիչ (սեպտեմբերի 22-ից 24-ը` Նյու Յորք,
սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս Անջելես)
Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության պետի առաջին տեղակալ (սեպտեմբերի
22-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը`
Լոս Անջելես)
Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության պետի տեղակալ, 1-ին բաժնի պետ
(սեպտեմբերի 22-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի
24-ից 26-ը` Լոս Անջելես)
Արթուր ԳԱՍՊԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (սեպտեմբերի 22-ից 24-ը`
Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս
Անջելես)
Գևորգ ՄՈՎՍԵՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (սեպտեմբերի 22-ից 24-ը`
Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս
Անջելես)
Արտակ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (սեպտեմբերի 22-ից 24-ը`
Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս
Անջելես)
Գևորգ ՄՈՎՍԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (սեպտեմբերի 22-ից 24-ը`
Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս
Անջելես)
Արմեն ՇԱՀԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (սեպտեմբերի 15-ից 24-ը`
Նյու Յորք)
Գոռ ԹՈՒՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (սեպտեմբերի 15-ից 27-ը`
Լոս Անջելես)
Կարեն ԱԶԱՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր
(սեպտեմբերի 21-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի
24-ից 26-ը` Լոս Անջելես)
Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր
(սեպտեմբերի 21-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի
24-ից 26-ը` Լոս Անջելես)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի լուսանկարիչ
(սեպտեմբերի 21-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի
24-ից 26-ը` Լոս Անջելես)
Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
աշխատակից (սեպտեմբերի 21-ից 24-ը` Նյու Յորք,
սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս Անջելես)
Հայկարամ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արմինե ԱՄԻՐՅԱՆ «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
Արմեն ՉԻԲՈՒԽՉՅԱՆ «Հ2» հեռուստաընկերության թղթակից (սեպտեմբերի
21-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը`
Լոս Անջելես)
Քրիստինե ԱԼԱԳՈՒԼՅԱՆ «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
(սեպտեմբերի 21-ից 24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի
24-ից 26-ը` Լոս Անջելես)
Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ «Պանորամա.ամ» կայքի թղթակից (սեպտեմբերի 21-ից
24-ը` Նյու Յորք, սեպտեմբերի 24-ից 26-ը` Լոս
Անջելես):
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Խ. Ադումյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի, տրանսպորտի և մուտքի արտոնագրերի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:
Պատվիրակության Լոնդոն - Նյու Յորք - Լոս Անջելես - Լոնդոն ճանապարհածախսը, ինչպես նաև Ս. Լալայանի Լոնդոն - Նյու Յորք - Լոնդոն, Խ. Ադումյանի Լոնդոն - Նյու Յորք - Լոս Անջելես - Վարշավա, Ա. Կանդայանի Երևան - Լոս Անջելես - Երևան, Կ. Ազարյանի, Վ. Պետրոսյանի, Դ. Հակոբյանի, Տ. Կարապետյանի, Ա. Մինասյանի Երևան - Նյու Յորք - Լոս Անջելես - Փարիզ, Ա. Չիբուխչյանի, Ք. Ալագուլյանի Երևան - Նյու Յորք - Լոս Անջելես - Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքը, կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Նյու Յորք և Լոս Անջելես մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2011 թվականի սեպտեմբերի 22-ին կազմակերպել Երևան - Լոնդոն, սեպտեմբերի 27-ին` Լոնդոն - Փարիզ հատուկ չվերթերը:
20 սեպտեմբերի 2011 թվականի
ՆԿ-179-Ա