ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
21 հունվարի 1999 թվականի թիվ 4
12. Երևանի ուղևորատար երթուղիներն սպասարկող
ավտոբուսային և վերգետնյա էլեկտրատրանսպորտի
ձեռնարկությունների լիազորությունները Երևանի
քաղաքապետարանին վերապահելու մասին
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրին համապատասխան`
1. Սահմանել, որ
ա) Երևանի քաղաքային տրանսպորտի կառավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը.
բ) տրանսպորտի կառավարման նորմատիվ փաստաթղթերը մշակում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը.
գ) ուղևորատար տրանսպորտի զարգացման հայեցակարգը, ըստ տրանսպորտային միջոցների տեսակների, մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և երևանի քաղաքապետին` տրանսպորտային ձեռնարկությունների մասնավորեցման ընթացքում հաշվի առնել այդ ձեռնարկությունների տարածքների հետագա օգտագործման հնարավորությունը Երևանի քաղաքաշինական և այլ ծրագրերի իրականացման համար:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետում նշված փաստաթղթերը: