Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈ ...

 

 

040.1355.280911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1355-Ն

 

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 23.02.2022 թիվ 217-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 02.05.2019 թիվ 495-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 23.02.2022 թիվ 217-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1355-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրն փոփ. 23.02.2022 թիվ 217-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` վերահսկող մարմին) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 23.02.2022 թիվ 217-Ն որոշում)

2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք (այսուհետ` կազմակերպիչ) վերահսկող մարմին են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.

1) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը` հաշվետու ամսում եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի ձևի:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 23.02.2022 թիվ 217-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 217-Ն որոշում)

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին են ներկայացվում հետևյալ ընթացակարգով. հաշվետվությունը ներկայացվում է վերահսկող մարմնի քարտուղարություն` կից նամակով, որում պետք է նշված լինի` ում կողմից է (հաշվետու կազմակերպություն, լիցենզիայի համար) ներկայացվում հաշվետվությունը և որ ժամանակահատվածի համար: Նամակը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Հաշվետվությունը պետք է ձայնագրված լինի ՍԴ-Ռ (CD-R) լազերային սկավառակի վրա` Էքսել (Excel) ֆորմատով: Ծրարը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Ծրարի վրա պետք է նշված լինեն հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, տարեթիվը, կազմակերպչի անվանումը, լիցենզիայի համարը, ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

(3-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում առձեռն:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 23.02.2022 թիվ 217-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1355-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

(վերնագիրն փոփ. 23.02.2022 թիվ 217-Ն որոշում)

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպչի անվանումը             |                                  |

|__________________________________|__________________________________|

|Լիցենզիայի համարը                 |                                  |

|__________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակահատվածը          |                                  |

|__________________________________|__________________________________|

|Ներկայացնելու ամսաթիվը            |                                  |

|__________________________________|__________________________________|

|Ինտերնետային կայքի գրանցված հասցեն|                                  |

|_____________________________________________________________________|

|      Եկամուտներ        |      Ծախսեր           |Մասնակիցների        |

|                        |                       |ընդհանուր թիվը      |

|________________________|_______________________|____________________|

|խաղացողների | այլ       |վճարված    |այլ ծախսեր |մասնա-   |շահող     |

|կողմից գնված| եկամուտներ|շահումների |           |կիցների  |մասնա-    |

|խաղանիշերի  |           |(խաղա-     |           |ընդհանուր|կիցների   |

|(միավորների)|           |դրույքների)|           |թիվը     |ընդհանուր |

|ընդհանուր   |           |ընդհանուր  |           |         |թիվը      |

|գումարը     |           |գումարը    |           |         |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2011
N 1355-Ն
Որոշում