Սեղմել Esc փակելու համար:
ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

600.0049.071198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 1998 թվականի թիվ 49

 

i

ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

 

1. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից ջերմային էլեկտրակայաններից

i

առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված

արժեքի հարկը`

 

         - «Երևանի  ՋԷԿ» ՊՓԲԸ`                     20,01 դրամ/կՎտԺ

         - «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ`                    18,35 դրամ/կՎտԺ

(1-ին կետն ուժը կորցրել է 30.12.99 թիվ 43 որոշում)

2. Սահմանել 1998/99 թթ. ջեռուցման նպատակով առաքվող ջերմային

էներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի

հարկը`

 

         - «Երևանի  ՋԷԿ» ՊՓԲԸ`                      8692 դրամ/գկալ

         - «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ`                     9304 դրամ/գկալ

 

3. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից «Երևան ՋԷԿ» ՊՓԲԸ-ից առաքվող

i

ջերմային էներգիայի (շոգու տեսքով) հետևյալ սակագները, ներառյալ

ավելացված արժեքի հարկը`

 

- «Նաիրիտ» ՊՓԲԸ-ին առաքվող`

            13 մթն գոլորշի                          8842 դրամ/գկալ

            25 մթն գոլորշի                         10073 դրամ/գկալ

 

- այլ արդյունաբերական սպառողների համար`

            13 մթն գոլորշի                         10398 դրամ/գկալ

(3-րդ կետն ուժը կորցրել է «Նաիրիտ»  ՊՓԲԸ առաքվող ջերմային էներգիայի սակագների մասով 30.12.99 թիվ 43 որոշում)

4. Սահմանել 1998/99 թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված

ջեռուցման սակագները ըստ բնակավայրերի (հավելված):

 

5. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ.

i

օգոստոսի 22-ի թիվ 8 որոշումը:

 

6. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի

i

հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման 1 կետի գ) և դ)

ենթակետերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 49

ՈՐՈՇՄԱՆ

 

1998/99 թթ. ձմռան ժամանակաշրջանի

կենտրոնացված ջեռուցման սակագները

ըստ բնակավայրերի

 

________________________________________________________________________

Թիվ| Բնակավայրի   |   Ջեռուցման   |  Բնակչությանը 1ք.մ | Այլ  սպառողների

| անվանումը    | տևողությունը  |  բնակելի  մակերեսի | ջեռուցման համար

|              |      օր       |  ջեռուցման   համար |    դր./գկալ

|              |               |      դր./ք.մ       |

________________________________________________________________________

 

 1.  Երևան                90                1487            10966

 2.  Գյումրի             120                2923            11128

 3.  Աբովյան              90                1349             9484

 4.  Հրազդան             120                2109            10633

 5.  Վեդի                 90                1398            10804

 6.  Մասիս                90                1780            14261

 7.  Սևան  ք.            120                1696             8371

 8.  Գավառ               120                2021            10415

 9.  Ճամբարակ            120                2788            15622

10.  Մարտունի            120                1625             8766

11.  Վանաձորի            100                1416            10109

12.  Չարենցավան          100                1413             8976

13.  Ջերմուկ             120                1678             8461

14.  Արմավիր              90                1240             9591

15.  Իջևան                70                 873            10647

16.  Նոր Հաճն             90                1340             9419

17.  Էջմիածին             90                1031             8221

18.  Կապան                70                1027            13009

19.  Սիսիան              120                2696            15952

20.  Մեղրի                70                1222            15979

21.  Ագարակ               70                1081            14134

22.  Գորիս                90                1820            15291

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
07.11.1998
N 49
Որոշում