Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

31 մարտի 2011 թվականի N 12

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2010 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 31-ի

նիստի N 12 արձանագրային

որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանները` 114 համայնքներով (3-ը` քաղաքային և 111-ը գյուղական): Մարզն ունի շուրջ 141 հազ. բնակչություն, որից` 33 հազ. քաղաքաբնակ (23%), 108 հազ` գյուղաբնակ (77%):

2010 թ. ընթացքում (ընթացիկ գներով) մարզում թողարկվել է 14466.6 միլիոն դրամի արդյունաբերական արտադրանք, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 2433.6 միլիոն դրամով: Աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերությունում (նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 153.6%), մշակող արդյունաբերությունում (շուրջ 119.6%), ջրամատակարարման ոլորտում (շուրջ 130%), էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտում (շուրջ 110.1%): Խմիչքների արդյունաբերությունը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 229.7 անգամ: Արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 115.1:

Բոլոր աղբյուրներով 2010 թ. ընթացքում օպերատիվ տվյալներով մարզում իրականացվել են մոտ 13,900.0 միլիոն դրամի (ընթացիկ գներով) կապիտալ ներդրումներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10.000 միլիոն դրամով:

2010 թ.-ին ՀՀ Արագածոտնի մարզում ՀՀ պետբյուջեի հաշվին ընդհանուր առմամբ նախատեսված էր իրականացնել 674 մլն. 401.5 հազար ՀՀ դրամի հիմնանորոգման աշխատանքներ, որից ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով` թվով 12 օբյեկտների` 354 846.8 հազար և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պատվերով` թվով 2 օբյեկտների` 51 655.6 հազար, ՀՀ մշակույթի նախարարության պատվերով` 63 899.1 հազար և ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով 1 օբյեկտի` 204 000.0 հազ ՀՀ դրամի հիմնանորոգման աշխատանքներ: 2010 թ. համար պլանավորված բոլոր աշխատանքներն ավարտվել են: Ինչպես պլանավորված էր, որոշ աշխատանքներ շարունակական են և ավարտվելու են 2011 թ.-ին:

2010 թ. մարզում արտադրվել է 61,4 միլիարդ դրամի գյուղատնտեսական արտադրանք, որը կազմել է հանրապետությունում արտադրված արտադրանքի 9.6%-ը, իսկ նախորդ տարվա համեմատությամբ` 100.6%-ը: Բուսաբուծության ոլորտում օպերատիվ տվյալներով արտադրվել է 30,600.0 միլիոն դրամի արտադրանք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արտադրանքի 78.2%-ը), որը կազմել է հանրապետական արտադրանքի 8.9%-ը (2009 թ.-ին մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը (ընթացիկ գներով) կազմել է 54.6 միլիարդ դրամ` հանրապետության գյուղատնտեսական համախառն արտադրանքի 9.8%-ը (բուսաբուծության մասով` 31.6 միլիարդ դրամ (9.1%) անասնաբուծության` 23.1 միլիարդ դրամ (11%)):

 

1.1. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

1. Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսավորում

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարանին և մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի համար ՀՀ 2010 թ. պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորում է նախատեսվել ընդամենը 4,925,429,9 հազար դրամ:

Այդ միջոցները հատկացվել են.

1. «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով - 4,913,429.9 հազ. դրամ,

2. ՀՀ կառավարության որոշումներով` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին - 12 000.0 հազ. դրամ:

Տարվա ընթացքում, ՀՀ կառավարության որոշմամբ մարզպետարանին հատկացված գումարից պակասեցվել է 38 028,3 հազար դրամը:

Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի փաստացի ֆինանսավորումը կազմել է 4,845,631.0 հազար դրամ:

2009 թ.-ին պետական բյուջեից մարզպետարանին և մարզային ենթակայության կազմակերպություններին ֆինանսավորման ամբողջ գումարը նախատեսված էր 5.762.0 միլիոն դրամ, ֆինանսավորվել է 5.242.1 միլիոն դրամ:

 

._____________________________________________________________________.

|                             |    2009 թ.  |  2010 թ.  |    2010 թ.  |

|                             |ֆինանսավորում|պլանավորված|ֆինանսավորում|

|                             |  (հազ դրամ) | (հազ. դր.)|  (հազ. դր.) |

|_____________________________|_____________|___________|_____________|

|Մարզպետարանի պահպանում       |    235,873.5|  231,228.6|    225,437.0|

|_____________________________|_____________|___________|_____________|

|Համայնքային բյուջեներին      |     50,000.0|        0.0|          0.0|

|նպատակային հատկացումների`    |             |           |             |

|սուբվենցիաների տրամադրում    |             |           |             |

|_____________________________|_____________|___________|_____________|

|Մարզային նշանակության        |     89,166.7|   97,144.0|     97,144.0|

|ավտոճանապարհների ձմեռային,   |             |           |             |

|ընթացիկ պահպանում և          |             |           |             |

|շահագործում                  |             |           |             |

|_____________________________|_____________|___________|_____________|

|Մշակութային միջոցառումների   |      3,278.2|    3,278.2|      3,278.2|

|իրականացում                  |             |           |             |

|_____________________________|_____________|___________|_____________|

|Կրթություն                   |  4,616,158.2|  4507094.6|   4,469066.3|

|_____________________________|_____________|___________|_____________|

|Երաժշտական դպրոցներում       |      7,627.1|    7,650.0|      7,650.0|

|ազգային նվագարանների գծով    |             |           |             |

|ուսուցում                    |             |           |             |

|_____________________________|_____________|___________|_____________|

|Կրթական օբյեկտների           |    227,432.0|   51,655.6|     25,522.2|

|հիմնանորոգում                |             |           |             |

|_____________________________|_____________|___________|_____________|

|Նախագծային աշխատանքներ       |        896.0|        0.0|          0.0|

|_____________________________|_____________|___________|_____________|

|Դպրոցահասակ երեխաներին       |      4,500.0|    4,500.0|      4,500.0|

|տրանսպորտային                |             |           |             |

|ծառայությունների մատուցում   |             |           |             |

|_____________________________|_____________|___________|_____________|

|Ներառական կրթություն         |          0.0|     9845.6|          0.0|

|_____________________________|_____________|___________|_____________|

|Երեխաների խնամքի նպաստ       |          0.0|     1033.3|       1033.3|

|_____________________________|_____________|___________|_____________|

|Ընդամենը պետբյուջեով         |  5,234,931.7|4,913,429.9|  4,833,631.0|

|_____________________________|_____________|___________|_____________|

|ՀՀ կառավարության պահուստային |      7,201.1|     12.000|     12,000.0|

|ֆոնդից                       |             |           |             |

|_____________________________|_____________|___________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                     |  5,242,132.8|4,925,429.9|  4,845,631.0|

|_____________________________|_____________|___________|_____________|

|Դոտացիա համայնքներին         |  1,196,099.0|1,526,242.8|  1,526,242.8|

._____________________________________________________________________.

 

2010 թ. տարեսկզբին, կատարված ճնշումներից հետո մարզի համայնքների աշխատավարձերի և սոց. վճարների նախորդ տարիների պարտքերը կազմել են 115.44 միլիոն դրամ: Տարվա ընթացքում մարվել է 73.64 միլիոն դրամի պարտք: Մնում է մարելու ևս 41.8 միլիոն դրամի պարտք:

ՀՀ Արագածոտնի մարզում 31.12.2010 թ. դրությամբ առողջապահական կազմակերպություններում առկա են 22.3 մլն դրամի պարտքեր: Աշխատավարձի պարտքեր չկան:

Մարզի համայնքների բյուջեներով եկամտային մասը 2010 թ. նախատեսվել է 2,483.1 միլիոն դրամի չափով, որի դիմաց կատարողականը կազմում է 2,355,8 միլիոն դրամ կամ նախատեսվածի 94.9%-ը:

Նախորդ տարվա համեմատությամբ բացարձակ աճը կազմել է 179.4 միլիոն դրամ:

 

1.2 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

2010 թ.-ին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվում էր իրականացնել 674,4 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ: Եվս 544.7 միլիոն դրամի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Սոցիալական Ներդրումներ հիմնադրամի կողմից:

Մարզում 2010 թ.-ին տարբեր աղբյուրներով կատարվել է 32 միլիարդ 522.8 միլիոն դրամի շինարարություն:

Տարվա ընթացքում շահագործման է հանձնվել 26565 քառ. մ. բնակմակերես, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 4.9 անգամ:

«Վորլդ Վիժըն Ինթերնեշնլ» կազմակերպության Թալինի և Ապարանի գրասենյակների կողմից մարզում կատարվել են 94.7 միլիոն դրամի աշխատանքներ:

«Վերջին օրերի սրբեր» կազմակերպության կողմից իրականացվել է 10 ծրագիր` 48.0 մլն. դրամ արժողությամբ:

«ՀՍՆՀ-ի միջոցներով 2010 թ. նորոգվել է 2 մշակույթի տուն (Գեղաձորի և Չքնաղի), 2 դպրոց (Գեղարոտի և Զովասարի) և 2 մանկապարտեզ (ՈՒջանի և Օշականի):

ՀՀ Նախագահի 2008 թ. հուլիսի 30-ի թիվ ՆԿ-128-Ա կարգադրությամբ հաստատված ժամանակացույցով իրականացվող և դեռևս չավարտված աշխատանքները ներառված են մարզի 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերում և ներկայացվել են համապատասխան ոլորտային գերատեսչություններին:

 

1.3. ԲՆԱԿԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

Արագածոտնի մարզի 3 քաղաքներում (Աշտարակ, Ապարան, Թալին) և 6 գյուղական համայնքներում առկա են 258 բազմաբնակարան շենքեր, 16,223 բնակարաններով, 410.7 հազ. ք.մ. ընդհանուր մակերեսով: Մարզի գյուղական համայնքների և քաղաքների բնակելի ֆոնդի 98%-ը սեփականաշնորհված է: Բնակֆոնդի շահագործումը և սպասարկումը իրականացվում է սեփականատերերի կողմից: Բազմաբնակարան շենքերի կառավարումը համայնքներում իրականացնում են համայնքները: Ապարան քաղաքում գործում է 1 համատիրություն, որն սպասարկում է 15 բազմաբնակարան շենք:

Հաշվետու ժամանակաշրջանում հետևողական աշխատանք է տարվել ազգաբնակչությանը մաքուր խմելու ջրով ապահովելու համար: Մարզում չի արձանագրվել սուր աղիքային հիվանդությունների բռնկման դեպք: Մարզի 42 համայնքների (այդ թվում երեք քաղաքների ջրամատակարարումը իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ (39), և «Երևան ջուրը» (3), իսկ մնացած համայնքներինը (72) իրականացնում են համայնքների լոկալ ջրաղբյուրներից:

2010 թ. մարզի երեք քաղաքներում և շուրջ 40 համայնքներում իրականացվել է խմելու ջրամատակարարման ծառայություններ 236.1 միլիոն դրամ գումարով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից, որի դիմաց գանձվել է մոտ 189.5 միլիոն դրամի վարձավճար կամ հասույթի 80.2%-ը: Նախորդ տարվա համեմատությամբ գանձումներն ավելացել են 4.9%-ով կամ շուրջ 40.0 միլիոն դրամով:

Մարզի երեք քաղաքներում և գյուղական բնակավայրերում իրականացվում է աղբահանություն: Քաղաքներում այն իրականացնում են քաղաքապետարանին կից ստեղծված ձեռնարկությունները, իսկ գյուղերում` գյուղապետարանները:

2010 թ. պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացումը սառեցվել է` ֆինանսների սղության պատճառով, չնայած ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության նախարարություն:

Պետական աջակցությամբ իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի նորոգման, ուժեղացման և պահպանման ծրագրերի շրջանակներում 2010 թ. իրականացվել են Ծաղկահովիտ համայնքի թիվ 5 շենքի վերանորոգման աշխատանքները` 60 մլն դրամի չափով (պատվիրատու` ՀՀ քաղաքաշինության նախարարություն): Մարզպետարանի կողմից իրականացվել է մի շարք վթարային բնակելի շենքերի ուսումնասիրություն (Ապարան քաղաքի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Բաղրամյան 43 շենք): Մարզի բնակավայրերի տանիքների վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերն ուսումնասիրվել են: ՈՒսումնասիրության արդյունքները ներկայացվել է քաղաքաշինության նախարարություն:

20.12.2010 թ. դրությամբ մարզում գազաֆիկացված է 13722 բնակարան, որոնցից 4242-ը` բազմաբնակարան շենքերում, իսկ 9480-ը` առանձնատներում: Ըստ տարածաշրջանների պատկերն հետևյալն է.

 

.________________________________________________________.

|Տարածաշրջանը|Բնակավայրերի|Ընդ. բաժանորդ|    Այդ թվում   |

|            |թիվը        |             |________________|

|            |            |             |ԲԲՇ |Առանձնատուն|

|____________|____________|_____________|____|___________|

|Աշտարակ     |          16|         8266|2683|       5583|

|____________|____________|_____________|____|___________|

|Թալին       |          24|         2794| 694|       2100|

|____________|____________|_____________|____|___________|

|Ապարան      |          11|         1864| 862|       1182|

|____________|____________|_____________|____|___________|

|Արագած      |           7|          798| 183|        615|

|____________|____________|_____________|____|___________|

|Ընդամենը    |          58|        13722|4242|       9480|

.________________________________________________________.

 

ՀՀ Արագածոտնի մարզում բջջային հեռախոսակապի ծառայություններ են մատուցում երեք օպերատորներ` «ԱրմենՏել», «Ղ-ՏԵԼԵԿՈՄ» և «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ-ները: «ԱրմենՏել» ՓԲԸ Արագածոտնի մարզում տեղակայված ավտոմատ հեռախոսակայանների միջոցով մատուցում է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ֆիքսված հեռախոսակապի պահանջարկը բավարարված է` կայանների ընդհանուր ունակությունը կազմում է 16100 հեռախոսահամար: CDMA ռադիոկապի բազային կայաններ տեղադրված են Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում և Ծաղկահովիտ նախկին շրջկենտրոնում: Բաժանորդների թիվը կազմում է 6547 բաժանորդ:

 

1.4. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ, ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

ՀՀ Արագածոտնի մարզի ճանապարհների ցանցը կազմում է 787 կմ, որից 164 կմ միջպետական, 126 կմ-ը հանրապետական, 370.2 կմ-ը մարզային և 128 կմ-ը տեղական նշանակության:

2010 թ. ընթացքում մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության և շահագործման համար ՀՀ պետբյուջեով հատկացվել է 97.144 մլն. դրամ, որից 48.57 մլն դրամը նախատեսվել է ավտոճանապարհների ձմեռային պահպանության համար, իսկ մնացած 48.57 մլն. դրամով կազմակերպվել է մարզային նշանակության ավտոճանապարհների ա/բ փոստային նորոգման և ավազակոպճային ծածկի վերականգնման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտվել են:

2010 թ. մարտ-ապրիլ ամիսներին հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները և կամուրջները: Հրատապ վերանորոգման ենթակա ավտոճանապարհների և կամուրջների վերանորոգման հայտը ներկայացվել է ՀՀ կառավարություն` 2011 թ. ՀՀ պետ. բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով: Մարզպետի բազմաթիվ միջնորդությունների արդյունքում 2007 թ. գարնան հեղհեղումներից տուժած Կարմրաշեն-Ոսկեթաս և Քուչակ-Եղիպատրուշ վթարային կամուրջները ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցներով 2010 թ. ընթացքում վերանորոգվել են, որի համար ծախսվել է 22 մլն. դրամ:

2010 թ. Համայնքային բյուջեների հաշվին կատարվել է 75.0 մլն. դրամի համայնքային նշանակության ավտոճանապարհների վերանորոգում:

Ընդհանուր առմամբ, 2010 թ. մարզի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառուցվածքների (կամուրջներ, հենապատեր և այլն) հիմնանորոգման, վերանորոգման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների իրականացման նպատակով ներդրումները կազմել են 2 միլիարդ 132 միլիոն 800 հազար դրամ:

2009 թ. մարզի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, համայնքային ենթակայության ճանապարհների, արհեստական կառուցվածքների (կամուրջներ, հենապատեր և այլն) հիմնանորոգման, վերանորոգման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների իրականացման նպատակով ներդրվել է 2,378.0 միլիոն դրամ:

 

2010 թ. ՀՀ պետական բյուջեով Արագածոտնի մարզում իրականացվել է`

 

1. Ակունք-Երևան-Գյումրի մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 2.5 կմ հիմնանորոգման աշխատանքներ` 11.7 միլիոն դրամ արժեքով:

2. Երևան-Գյումրի-Վրաստան սահմանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի դեպի Արագածոտնի տանող 2.8 կմ մարզային ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ` 4.45 միլիոն դրամ արժեքով:

3. Քուչակ-Եղիպատրուշ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի կամրջի վերանորոգում` 9.0 միլիոն դրամ արժեքով:

4. Կարմրաշեն-Ոսկեթաս մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի կամրջի վերանորոգում` 13.0 միլիոն դրամ արժեքով:

5. Ամբերդ պատմական հուշարձան տանող կամրջի 3.5 կմ նորոգում` 50.0 միլիոն դրամ արժեքով:

6. Երևան-Գյումրի Քասախ հանրապետական նշանակության կամրջի պահպանման ու շահագործման նպատակով` 104.65 միլիոն դրամ արժեքով:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզում իրականացվել են Արայի-Վարդենուտ-Արագած մարզային նշանակության ավտոճանապարհի 3 կմ հիմնանորոգման աշխատանքներ` 360.0 միլիոն դրամ արժեքով և Թալին-Դաշտադեմ հատվածի 6.1 կմ նորոգման աշխատանքներ` 1,524.6 միլիոն դրամ արժեքով:

Ընթացքի մեջ է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու համակարգի օբյեկտները որպես ՀՀ սեփականության պետական գրանցում կատարելու գործընթացը` օբյեկտների զբաղեցրած հողամասերի սահմանները ճշտելու, զբաղեցրած հողատարածքների հողօգտագործման իրավունքները վերականգնելու և գլխավոր հատակագծերը տրամադրելու մասով:

Մարզի համեմատաբար խիտ բնակեցված քաղաքային համայնքներում բնակչությունը հնարավորություն ունի բավարար որակով ընդունելու 3-6 հեռուստածրագիր, իսկ որոշ գյուղական բնակավայրերում` 1-5 հեռուստածրագրեր:

 

1.5. ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

Հողաշինության և հողօգտագործման բնագավառում մարզպետարանի կողմից ուշադրություն է դարձվում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացին: Հողերի օտարման մեխանիզմների կատարելագործման, հողերի օտարումներից առաջացած ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով, մարզպետարանի կողմից վերահսկողություն է իրականացվում աճուրդների անցկացման, հրապարակայնության ապահովման, մեկնարկային գների սահմանման և օտարումից գոյացած միջոցները առաջնահերթության կարգով համայնքների քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի նախագծման և կազմման, ինչպես նաև համայնքների սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով օգտագործելու համար:

2010 թ. պետական սեփականություն համարվող 42671.3 հա արոտավայրերից վարձակալության է տրամադրվել 3147.0 հա հող` 3106,0 հազար դրամ տարեկան վարձավճարով:

Համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողերից աճուրդ-վաճառքով օտարվել է 121.64 հա հող, համայնքների բյուջե է մուտքագրվել 59,598.0 հազար դրամ: Համայնքային սեփականության հողամասերից վարձակալության է տրամադրվել 426.37 հա հողամասեր 2,140.3 հազ. դրամ վարձավճարով:

2009 թ. ընթացքում մարզում օտարվել է 160.1 հա հողատարածք, որի արդյունքում ձևավորվել է շուրջ 112.8 միլիոն դրամ հասույթ:

 

1.6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

2009 թ.-ին մարզում պտղի և հատապտղի տարածությունը կազմել է 4.957 հեկտար, որը նախորդ տարվա համեմատ ավել է եղել 591 հեկտարով, խաղողի այգետարածությունները նվազել են 387 հեկտարով, 2010 թ.-ին կազմելով 1566 հեկտար: Մարզում ընդհանուր ցանքը 2010 թ. կազմել է 32.167 հեկտար` նախորդ տարվա 32.158 հեկտարի դիմաց (հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները ավելացել են 11 հեկտարով, կարտոֆիլի տարածությունները նվազել են 3 հեկտարով և կերային մշակաբույսերինը` 18 հեկտարով):

2010 թ. բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի գծով համախառն բերքի ցուցանիշների համեմատականը նախորդ տարվա ցուցանիշների նկատմամբ.

 

.__________________________________________.

|Ցուցանիշը       |2009 թ.|2010 թ.|2010 թ.-ը|

|                |հազ.   |հազ.   |2009 թ.  |

|                |տոննա  |տոննա  |նկատմամբ |

|                |       |       |   + -   |

|________________|_______|_______|_________|

|Արտադրվել է     |   51.4|   42.0|     -9.4|

|հացահատիկ և     |       |       |         |

|հատիկաընդեղեն   |       |       |         |

|________________|_______|_______|_________|

|Կարտոֆիլ        |   34.2|   34.3|     +0.1|

|________________|_______|_______|_________|

|Բանջարեղեն      |   25.3|   28.6|     +3.3|

|________________|_______|_______|_________|

|Բոստան          |    6.1|    6.5|     +0.4|

|________________|_______|_______|_________|

|Պտուղ, հատապտուղ|   64.8|   21.3|    -43.5|

|________________|_______|_______|_________|

|Խաղող           |   11.6|   12.0|     +0.4|

|________________|_______|_______|_________|

|Խոտ             |  145.0|  146.9|     +1.9|

.__________________________________________.

 

2010 թ.-ին գյուղատնտեսական մշակաբույսերի տարածությունների աճին զուգընթաց, արձանագրվել է հացահատիկի և պտուղի համախառն բերքի նվազում: Սակայն արձանագրվել է կարտոֆիլի, բանջարեղենի, բոստանի և խաղողի բերքի և խոտի ավելացում:

2009 թ. աշնանը կատարվել է 8635 հեկտար աշնանացան, որից պահպանվել է 8325 հեկտարը: Ընթացիկ տարում կատարվել է 178 հեկտար բոստանային մշակաբույսերի, 803 հեկտար բանջարեղենի ցանքս և սածիլում, 130.4 հեկտար բազմամյա խոտերի մաքուր ցանքս: Անցած տարիների բազմամյա խոտերի ցանքային տարածությունը կազմել է 6088 հեկտար:

Ընթացիկ տարվա աշնանը կատարվել է 8455 հեկտար ցանքս:

Աշտարակի տարածաշրջանի 10 համայնքներում գործում է 15 հակակարկտային կայան: Յուրաքանչյուր համակարգ ապահովում է 100 հա տարածքի անվտանգությունը:

Այնուամենայնիվ, մարզում դեռևս օրախնդիր է մնում հակակարկտային կայանների ցանցի ընդարձակման խնդիրը:

Նախորդ տարվա ընթացքում տարերային աղետներից տուժել էր մարզի 60 համայնք, վնասվել էր 2481 հա. տարածք և ընդհանուր վնասը կազմել էր 1,016.0 միլիոն դրամ, իսկ 2010 թ. ցրտահարությունից տուժել է 10 համայնք` 300,5 հա ընդհանուր տարածքով: Վնասվել են հիմնականում ծիրանի այգիները. վնասը կազմել է 142 միլիոն դրամ:

ՈՒժեղ կարկտահարությունից տուժել է 18 համայնք` 2011 հա ընդհանուր տարածքով (պտուղ, խաղող): 2010 թ. մարզի 25 համայնքում վնասվել է 2311,5 հա տարածք և վնասի չափը կազմել է 2077,9 միլիոն դրամ:

2010 թ. ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին անվճար հատկացվել է 1941 կգ ցինկի ֆոսֆիդ, որը բաժանվել է 41 համայնքների` 15528 հա տարածքների վրա պայքարի աշխատանքների համար:

Հաշվետու տարում մարզի վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է 1,111.9 տոննա խաղող: Խաղող վերամշակող ընկերությունների կողմից տնտեսվարող սուբյեկտներին է վճարվել 180.1 միլիոն դրամ:

Մարզի խաղողագործներից, մարզպետարանի կողմից նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2010 թ.-ին հանրապետության տարբեր գործարանները մթերել են 2900 տոննա խաղող, որը անցած տարվա համեմատությամբ ավել է 700 տոննայով: Գումարն ամբողջությամբ վճարված է:

Ագարակ համայնքում 5300 քմ. տարածքի վրա հիմնվել է ջերմոցային տնտեսություն, որն զբաղվում է վարունգի և լոլիկի արտադրությամբ:

Անհատ և ֆերմերային տնտեսություններին բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության գործում մեծ աջակցություն է ցուցաբերում գյուղփոխօգնության բանկը, որի կողմից 2010 թ. տրվել են 2608 գյուղատնտեսական վարկեր` 1,779 միլիոն դրամ ընդհանուր գումարով:

Մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի տնտեսական արդյունավետության բարձրացման գործում վճռական նշանակություն է ստանում ոռոգելի տարածքների ծավալների ավելացումը: Մարզի ոռոգելի շուրջ 36000 հեկտարից յուրաքանչյուր տարի ՋՕԸ-ների կողմից ոռոգվում է միայն 18000-19000 հեկտարը:

Մարզում 2008 թ. ապրիլից գործող «Ագրարային տեխնոլոգիաների գնահատման» ծրագրի շրջանակներում ոչ ավանդական մշակաբույսերի արտադրության և վերամշակման նպատակներով իրականացվել է 5 ծրագիր` 2 739.5 հազար դրամ արժողությամբ: «Վորլդ Վիժն» կազմակերպության Թալինի գրասենյակի տարածքային զարգացման ծրագրերում ընդգրկված է 26 համայնք: Արտենի համայնքում իրականացվում է «Արևային չորանոցի» կառուցման ծրագիրը: Համայնքի համաֆինանսավորմամբ 2010 թ. ներդրվել է 8.12 միլիոն դրամ գումար (համայնքի կողմից 2.78 միլիոն դրամ): Նույն կազմակերպության կողմից Արտենի, Թալին, Ներքին Բազմաբերդ, Կաքավաձոր, Թաթուլ, Աշնակ, Դաշտադեմ համայնքների բնակիչներին հատկացվել է ԲՈՒՏ-8 տեսակի հնդկահավեր և կեր` 16.026 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:

Ընթացիկ տարում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով մարզի Կարբի, Օշական և Մաստարա համայնքներում անկել և անարյուն եղանակով ոչնչացվել է 387 գլուխ խոզ:

Անասնաբուժական աշխատանքները կատարվում են համայնքներում աշխատող 97 անասնաբույժների կողմից:

Մարզի Ռյա-Թազա, Ջամշլու, Աշտարակ կաթ, Ալագյազի պանրագործարան, Ապարանի պանրագործարան, Թալինի Բիո-կաթ, Արտենի և Արագած համայնքների անհատ ֆերմերների և Մաստարայի Չեդո կազմակերպության կողմից ազգաբնակչությունից տարեկան մթերում են շուրջ 4600 տ. կաթ:

«Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ - Հայաստան» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ 2010 թ. Մարզում իրականացվում են հետևյալ աշխատանքները`

1. Սարալանջի պոմպակայանի նորոգում - 801,5 մլն դրամի,

2. Թալինի ջրանցքի նորոգում - 50,0 մլն դրամ,

3. «Արզնի-Շամիրամ» ջրանցքի նորոգում - 1 716,0 մլն դրամ,

4. Դաշտադեմի պոմպակայանի նորոգում - 912,5 մլն դրամ,

ԸՆԴԱՄԵՆԸ - 3480.0 մլն դրամ:

Աշխատանքները կավարտվեն 2011 թ.-ին:

2010 թ. ՀՀ Արագածոտնի մարզի 13 համայնքներում նույն կազմակերպության կողմից իրականացվել են նաև 28.181 կմ, ոռոգման ներքին ցանցերի կառուցման և նորոգման աշխատանքներ` 614.827 միլիոն. դրամ արժողությամբ: Համայնքները կատարել են 92.224 միլիոն դրամի համաֆինանսավորում:

 

2010 թ. ջրօգտագործողներին մատակարարվել է 587.7 միլիոն դրամ ջուր, որի դիմաց գանձվել է 439.6 միլիոն դրամ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Ջրօգտագործողների ընկերությունների 31.12.2010 թ. դրությամբ ոռոգման

ջրի գանձման ցուցանիշների վերաբերյալ

 

._________________________________________________.

|Հ/Հ|ՋՕԸ-ի անվանումը| Հասույթ   | Գանձում   |Տոկոս|

|   |               |(հազ. դրամ)|(հազ. դրամ)|     |

|___|_______________|___________|___________|_____|

|1  |Փարպի          |     86.061|     61.945| 72.0|

|___|_______________|___________|___________|_____|

|2  |Շամիրամ        |    125.884|       90.1| 71.6|

|___|_______________|___________|___________|_____|

|3  |Աշտարակ        |     107.16|       89.0| 83.1|

|___|_______________|___________|___________|_____|

|4  |Քասախ          |       73.2|       62.0| 84.7|

|___|_______________|___________|___________|_____|

|5  |Ամբերդ         |       8.14|        7.5| 92.1|

|___|_______________|___________|___________|_____|

|6  |Ապարան-Արագած  |       4.25|        3.7| 87.1|

|___|_______________|___________|___________|_____|

|7  |Թալին          |        183|      125.3| 68.5|

|___|_______________|___________|___________|_____|

|   |Ընդամենը       |  587,695.0|  439,545.0| 74.8|

._________________________________________________.

 

2009 թ. համեմատությամբ գանձումները ավելացել են 5.9%-ով:

Գանձումները արդյունք են նաև ՋՕԸ-երի ղեկավարների հետ մարզպետարանում անցկացվող պարբերական խորհրդակցությունների և տրված հանձնարարականների:

Մարզում կենտրոնացված է հանրապետության խոշոր եղջերավոր անասունների շուրջ 12.3%-ը (70.2 հազար գլուխ տավար, որից 33.7 հազարը` կովեր), ոչխարների և այծերի` գրեթե 13.9%-ը (71.4 հազար գլուխ) և խոզերի` 8.5%-ը (9.5 հազար գլուխ): 31.12.10 թ. դրությամբ մարզում աճել է միայն խոզերի գլխաքանակը:

ՀՀ Արագածոտնի մարզում օպերատիվ տվյալներով 2010 թ.-ին արտադրվել է շուրջ 15.0 հազար տոննա միս, (2009 թ.-ին` 14.0 հազար տոննա), 83.0 հազար տոննա կաթ, (2009 թ.-ին` 80.5 հազար տոննա), 77.0 միլիոն հատ ձու (2009 թ.-ին` 47.1 միլիոն հատ):

2010 թ. մարզում առկա 1267 տրակտորներից գարնան գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստ էին 961-ը, 179 հացահատիկահավաք կոմբայններից` 144-ը, 32 կերահավաք կոմբայններից` 27-ը: Գյուղատնտեսական առկա տեխնիկան հիմնականում մաշված է, հիմնախնդիր է նոր տեխնիկայով համալրումը և առկա հավաքակազմի արդիականացումը: 1997-2007 թթ. ընթացքում արտերկրի դրամաշնորհների հաշվին մարզ է ներկրվել 7 կոմբայն և 77 տրակտոր:

 

1.7. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

ՀՀ Արագածոտնի մարզում գործում է կրթության ոլորտի 127 կազմակերպություն, այդ թվում` 122 հանրակրթական դպրոց, 2 հատուկ (դրանցից 1-ը` օժանդակ, 1-ը` արտակարգ ունակություններով օժտված երեխաների) դպրոց, 2 արհեստագործական ուսումնարան, մարզային 1 և համայնքային ենթակայության 5 մարզադպրոց: Մարզում գործում է 3 ավագ դպրոց: 2010-2011 ուստարվա սկզբին աշակերտների թիվը կազմել է 18338 աշակերտ, կոմպլեկտավորվել է 1240 դասարան, որոնցից 118-ը առաջին դասարաններ են` 1714 աշակերտով: Կոմպլեկտավորված դասարաններից 110-ը երկկոմպլեկտ են, 12-ը` եռկոմպլեկտ:

Մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 2733 մանկավարժ, որոնցից 2321-ն ունի բարձրագույն մասնագիտական կրթություն, 412-ը` բարձրագույն և միջին ոչ մասնագիտական կրթություն: 2010 թ.-ին մարզի դպրոցներ է գործուղվել 20 ուսուցիչ: 2010 թվականին վերապատրաստվել է 1091 ուսուցիչ: Մարզի բոլոր առարկաների ուսուցիչները վերապատրաստվել են նախորդ տարիների ընթացքում:

2010 թ.-ին ձեռք է բերվել 100 համակարգիչ: Ներկայումս համակարգչային դասարաններ ունի 80 դպրոց: Դպրոցներում կա 547 համակարգիչ, 70 դպրոցում գործում է ինտերնետային կապ: Շարժական ինտերնետային կայանը աշխատում է Երնջատափի և Ափնայի միջնակարգ դպրոցներում:

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին 2010 թ. մասնակցել է 1875, մարզային փուլին` 431 աշակերտ: Նրանցից 51-ը մասնակցել է օլիմպիադայի հանրապետական փուլին: Տասներեք աշակերտ արժանացել է դիպլոմների և պարգևատրվել գովասանագրերով:

Բնական գազով ջեռուցում է ստանում մարզի 21 դպրոց, 14 դպրոց ջեռուցվում է հեղուկ վառելիքով, 23 դպրոց` էլեկտրական սալիկներով, 68 դպրոց ջեռուցվում է վառարանների միջոցով: 2010 թ. հոկտեմբեր ամսին մարզի հանրակրթական դպրոցները ստացել են 118.840 լիտր հեղուկ վառելիք:

2009-2010 ուսումնական տարում մարզում գործել է համայնքային ենթակայության 29 մանկապարտեզ: 2010-2011 ուսումնական տարում դրանցից գործել է 26-ը` 1740 երեխայով: Երեք մանկապարտեզներ նորոգվում են:

2010 թ. մարզի 15 հանրակրթական դպրոցներում և 4 համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզների շենքեր բացվել են նախակրթարաններ, գործում է 23 խումբ` 455 աշակերտով: Մանկավարժների թիվը 31-ն է: Նրանք ունեն համապատասխան մանկավարժական կրթություն, մասնակցել են «Քայլ առ քայլ» ծրագրի վերապատրաստման դասընթացներին:

«Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են մարզի բոլոր ուսուցիչները: Աշխատանքները կազմակերպվել են մարզի 4 դպրոց-կենտրոններում (Աշտարակի թիվ 5, Ապարանի թիվ 3, Թալինի թիվ 1 և Ծաղկահովիտի):

2010-2011 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցները ստացել են 39637 դասագիրք և ուսուցչի ձեռնարկ:

 

1.8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

Մարզի բուժական հաստատությունները ներկայացված են 22 ՓԲԸ-ով, որոնցից մարզային ենթակայությամբ գործում են 5-ը: 17-ը համայնքային ենթակայության են: ՀՀ Կառավարության 2006 թ. նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն (ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատող) որոշման կետերի համաձայն մարզում ստեղծվել են 4 բժշկական կենտրոններ, 1 առողջության կենտրոն, 16 գյուղական առողջության առաջնային պահպանման կենտրոններ: Մարզի բուժհիմնարկներում աշխատում են 1089 բուժաշխատողներ, որից` 211 բժիշկ, 584 բուժքույր, 254 այլ աշխատողներ:

ՀՀ Արագածոտնի մարզի բուժհիմնարկների 2010 թ., գլոբալ բյուջեն կազմում է 1125.1 միլիոն դրամ: Այն 2009 թ. համեմատ աճել է 2.5% (2009 թ.-ի գլոբալ բյուջեն կազմում է (1097,2 միլիոն դրամ): 2010 թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ մարզի բուժհիմնարկների կատարողականը կազմում է 1064,9 միլիոն դրամ, որից ամբուլատոր ծառայության կատարողականը` 699,5 միլիոն դրամ, հիվանդանոցային ծառայության կատարողականը` 365,4 միլիոն դրամ: Գլոբալ բյուջեի և կատարողականի հաշվարկով ֆինանսավորումն իրականացվել է ամբողջությամբ:

Մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններում 2010 թ.-ի ընթացքում վճարովի ծառայության մուտքերը կազմել են 69.4 միլիոն դրամ` նախորդ տարվա 58.4 միլիոն դրամի փոխարեն: 2009 թ. համեմատությամբ մուտքերն ավելացել են 11.4 միլիոն դրամով:

Հիվանդանոցային բուժօգնությունը մարզի տարածքում կատարվում է 4 բժշկական և 2 առողջության կենտրոններում: Ստացիոնար բուժօգնություն և սպասարկում ստացել են 4674 հիվանդներ, որոնցից 4143 ընդգրկվել են պետական պատվերի շրջանակում: Ծնունդների թիվը կազմում է 1261: Գրանցվել է շտապ օգնություն 9780 կանչ:

ՀՀ Արագածոտնի մարզի բուժհիմնարկներից Երևանի և այլ մարզերի բուժհիմնարկներ 2009 թ.-ին ուղեգրվել են 1813, իսկ 2010 թ.-ին` մարզի 1725 բնակիչներ:

2010 թ. ընթացքում մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ հաճախումների թիվը կազմել է 238104, որից 83743-ը` 0-18 տարեկան երեխաներ: Տնային կանչերի թիվը կազմել է 16156, որից 0-18 տարեկաններինը` 10235: Մարզերում գրանցվել է 1 տնային ծնունդ:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի կողմից մարզի պոլիկլինիկաներում կազմակերպվել է «Բաց դռների օր» հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ, որի ընթացքում բուժօգնություն է ստացել 345 մարդ:

2010 թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ մարզի առողջապահական հիմնարկների պարտքը կազմում է 29.6 միլիոն դրամ: Անցած 2 ամսում մարվել է շուրջ 18.0 միլիոն դրամի պարտք: Պետբյուջեի նկատմամբ և աշխատավարձի գծով պարտքեր չկան:

2010 թ.-ին ՀՀ Արագածոտնի մարզի բուժհիմնարկներում տարբեր ծրագրերով կատարվել են 1136.0 միլիոն դրամի ներդրումներ: 2009 թ. համեմատ ներդրումները առողջապահության մեջ ավելացել են 38.8 միլիոն դրամով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՀ Արագածոտնի մարզում 2010 թ. առողջապահական համակարգում

իրականացված ներդրումների վերաբերյալ

 

.___________________________________________________________________.

|հ.հ.|Բուժհիմնարկը     |          Ներդրումներ - մլն. դրամ -         |

|    |                 |____________________________________________|

|    |                 |ԸՆԴԱՄԵՆԸ|ԱԾԻԳ-ի    |Սոց.        |Համայնքների|

|    |                 |        |միջոցներից|Ներդրումների|միջոցներից |

|    |                 |        |          |միջոցներից  |           |

|____|_________________|________|__________|____________|___________|

|1   |«Սասունիկի ԲԱ»   |    28.0|      28.0|            |           |

|____|_________________|________|__________|____________|___________|

|2   |«ՈՒջանի ԲԱ» ՓԲԸ  |    26.2|      25.0|            |        1.2|

|____|_________________|________|__________|____________|___________|

|3   |«Քուչակի ԲԱ» ՓԲԸ |    50.8|      50.8|            |           |

|____|_________________|________|__________|____________|___________|

|4   |«Արտենիի ԲԱ» ՓԲԸ |   108.0|      51.0|        49.0|        8.0|

|____|_________________|________|__________|____________|___________|

|5   |«ՈՒշիի ԱԱՊԿ» ՓԲԸ |    40.0|      40.0|            |           |

|____|_________________|________|__________|____________|___________|

|6   |Արտաշավանի ԲՄԿ   |     9.0|       0.0|            |        9.0|

|____|_________________|________|__________|____________|___________|

|7   |Ապարանի ԲԿ       |   874.0|     874.0|            |           |

|______________________|________|__________|____________|___________|

|     ԸՆԴԱՄԵՆԸ         |  1136.0|    1068.8|        49.0|       18.2|

.___________________________________________________________________.

 

1.9. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

Մարզում բնակվում է 22,025 կենսաթոշակառու, 231 զոհված ազատամարտիկների ընտանիք, 635 փախստական ընտանիք: 1988-1994 թթ. Ադրբեջանից բռնագաղթված և մարզում բնակություն հաստատած կարիքավոր փախստական ընտանիքների համար 2001-2007 թթ. ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից կառուցվել են 152 քոթեջներ` 287 բնակարաններով և 2 բազմաբնակարան շենք` 40 բնակարաններով: 2010 թ. ավանդների փոխհատուցում է տրամադրվել մարզում բնակվող Հայրենական պատերազմի 126 վետերանների:

ՀՀ Արագածոտնի մարզում խոցելի խմբերի թվաքանակի վիճակագրական տվյալները 2010 թվականին ներկայացված են աղյուսակում.

 

.___________________________________________.

|1 |Նպաստառու ընտանիքներ      |ընտանիք| 4841|

|__|__________________________|_______|_____|

|2 |Զբաղվածներ                |մարդ   |78180|

|__|__________________________|_______|_____|

|3 |Կենսաթոշակառուներ         |մարդ   |22025|

|__|__________________________|_______|_____|

|4 |Փախստականներ              |ընտանիք|  635|

|__|__________________________|_______|_____|

|5 |Առաջին կարգի հաշմանդամ    |մարդ   |  402|

|__|__________________________|_______|_____|

|6 |Երկրորդ կարգի հաշմանդամ   |մարդ   | 3645|

|__|__________________________|_______|_____|

|7 |Երրորդ կարգի հաշմանդամ    |մարդ   | 2800|

|__|__________________________|_______|_____|

|8 |Մանկուց հաշմանդամ երեխաներ|մարդ   |  458|

|__|__________________________|_______|_____|

|  |    Ընդամենը հաշմանդամ    |մարդ   | 7305|

|__|__________________________|_______|_____|

|9 |Հայրենական պատերազմի      |մարդ   |  127|

|__|__________________________|_______|_____|

|10|Երկկողմանի ծնողազուրկ     |մարդ   |   44|

|  |երեխաներ մինչև  18 տարեկան|       |     |

|__|__________________________|_______|_____|

|11|Միակողմանի ծնողազուրկ     |մարդ   |  576|

|  |երեխաներ                  |       |     |

|__|__________________________|_______|_____|

|  |Զոհված ազատամարտիկներ և   |մարդ   |  231|

|  |զին ծառայողներ, որից      |       |     |

|__|__________________________|_______|_____|

|12|Արցախյան պատ. զոհված      |մարդ   |  156|

|  |ազատամարտիկներ            |       |     |

|__|__________________________|_______|_____|

|13|Արցախյան պատ. վիրավոր     |մարդ   |  196|

|  |ազատամարտիկներ            |       |     |

|__|__________________________|_______|_____|

|  |Գրանցված գործազուրկներ    |մարդ   | 1402|

.___________________________________________.

 

ՀՀ Արագածոտնի մարզում խոցելի խմբերի թվաքանակի վիճակագրական տվյալները 2009 թվականի և 2010 թվականի կտրվածքով ներկայացված են աղյուսակում`

 

._____________________________________________________________________.

|           Բովանդակություն      |Աշտարակ|Ապարան|Թալին|Արագած|Ընդամենը|

|                                |       |      |     |      |մարզում |

|________________________________|_______|______|_____|______|________|

|ընտանեկան նպաստ ստացող          |   2384|   618| 1385|   569|    4956|

|ընտանիքների թիվը (2009 թ.)      |       |      |     |      |        |

|________________________________|_______|______|_____|______|________|

|ընտանեկան նպաստ ստացող          |   2394|   561| 1346|   540|    4841|

|ընտանիքների թիվը (2010 թ.)      |       |      |     |      |        |

|________________________________|_______|______|_____|______|________|

|երեխայի ծննդյան միանվագ նպաստ   |   1077|   373|  525|   249|    2224|

|ստացողների թիվը 2009 թ.         |       |      |     |      |        |

|________________________________|_______|______|_____|______|________|

|Երեխայի ծննդյան միանվագ նպաստ   |    994|   351|  524|   269|    2138|

|ստացածների թիվը (2010 թ.)       |       |      |     |      |        |

|________________________________|_______|______|_____|______|________|

|գրանցված գործազուրկների թիվը    |    912|   183|  142|   129|    1366|

|(2009 թ.)                       |       |      |     |      |        |

|________________________________|_______|______|_____|______|________|

|գրանցված գործազուրկների թիվը    |   1002|   138|  129|   133|    1402|

|(2010 թ.)                       |       |      |     |      |        |

._____________________________________________________________________.

 

Մարզի երեխաների 11 տոկոսը գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում: Նրանցից 44-ը առանց ծնողական խնամքի մնացածներ են, 988-ը` միակողմանի ծնողազուրկ, 417-ը` հաշմանդամ, որից 138-ը` մտավոր խնդիրներով: ԱԾԽՄ երեխաներից 21-ը մեկ երեխա ունեցող ընտանիքներ են, 19-ը` 2 երեխա ունեցողներ: Նրանց կազմում մեկը այլազգի է` եզդի: Մարզի 9 համայնքների 26 երեխա գտնվում է հանրապետության մանկատներում, որոնցից երկկողմանի ծնողազուրկ են 6-ը: Այս ժամանակամիջոցում գնահատվել են դժվարին իրավիճակում գտնվող 85 երեխաների սոցիալական կարիքները, որից 33-ի համար մշակվել են անհատական վերականգնողական ծրագրեր:

Թալինում բացվել է ոստիկանությունում հաշվառված երեխաների համար վերականգնողական կենտրոն: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած 2-ով նվազել է օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասների թիվը:

 

1.10. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

Մարզում գործում է 1 մարզային, 3 քաղաքային և 92 համայնքային ենթակայության գրադարան, 8 թանգարան, 8 երաժշտական, արվեստի և գեղարվեստի և 1 պարարվեստի դպրոց, 68 մշակույթի տուն և 30 ակումբ:

Մարզում 2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվել է 3 մշակույթի օջախ, որի վրա ծախսվել է 104,980 միլիոն դրամ:

Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջները, ֆիզիկական կուլտուրան և սպորտը մարզի տարածքում զարգացնելու և բնակչության շրջանում առողջ ապրելակերպ ամրապնդելու նպատակով ընդունվել է մարզպետի 2010 թ. ապրիլի 26-ի թիվ 52-Ա որոշումը, կազմվել է միջոցառումների ծրագիր և ժամանակացույց:

Մարզի մշակութային և մարզական բնագավառներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` գրեթե բոլոր օբյեկտներն ունեն վերանորոգման, մեծ մասը նաև ջեռուցման կարիք, իսկ մարզական, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցները` մարզական գույքի և երաժշտական գործիքների պակաս:

Մարզի 114 համայնքներում կան 1796 պատմամշակութային հուշարձաններ, որոնցից 1232-ը հանրապետական, և 564-ը` տեղական նշանակության են:

2010 թ. ընթացքում մարզի համայնքներում կատարվել են պատմամշակութային հուշարձանների նկարահանման և հաշվառման աշխատանքներ, որոնք շարունակվելու են 2011 թվականին:

Ներկայում մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից են նաև մարզի տարածքում գտնվող հուշարձանների ադեկվատ պահպանությունը: Այսպես, քարհանքերի շահագործման հետևանքով հաճախ տեղի են ունենում հարևանությամբ գտնվող հնագիտական հուշարձանները վնասելու դեպքեր: Հաճախ համայնքի ղեկավարների կողմից բավարար աշխատանքներ չեն տարվում հուշարձանների պահպանությանն ուղղված օրենքով սահմանված պարտականությունները կատարելու համար: Տեղի են ունենում հուշարձանների պահպանական գոտիների զավթումներ կամ ապօրինի սեփականացման դեպքեր: Այսպես, Իրինդ գյուղի 7-րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքներին, հուշարձանի պահպանման և օգտագործման համար մեծ խոչընդոտ է հանդիսանում դրան հարակից տան առկայությունը, կամ նմանատիպ օրինակ է «Դաշտադեմի ամրոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ստեղծմանը ներկայում խոչընդոտող ամրոցի տարածքում գտնվող 8 տներից դեռևս չիրացված երկու բնակելի տների առկայությունը:

Աշտարակ քաղաքի հուշարձանների պահպանման, օգտագործման և տուրիզմի զարգացման տեսակետից արդիական է քաղաքում «Աշտարակ» պատմամշակութային արգելոցի ստեղծումը, որի նախագծի մշակման աշխատանքների համար կպահանջվի մոտ 9 մլն դր: Հուշարձանների պահպանման նպատակով պետական բյուջեից աստիճանաբար ավելի մեծ միջոցներ տրամադրելու պայմաններում, հանրապետության, ինչպես նաև մարզի բազմաթիվ ու մեծարժեք հուշարձանների վերականգնման խնդրի համալիր լուծման համար անհրաժեշտ է մարզում վերաստեղծել դեռևս 1989 թ. կազմավորված, սակայն հետագայում երկրի սոցիալ-տնտեսական դժվար վիճակի հետևանքով փակված «Քարագործ վարպետների պատրաստման» ուսումնարանը:

Մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում 15 մասնագիտությունների գծով (որոնցից 7-ը ժող նվագարաններ) սովորում է 664 աշակերտ, ուսուցիչների թիվը կազմում է 107, որոնցից 69 ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն:

2010 թ. ընթացքում մարզում կազմակերպվել են մի շարք մարզական միջոցառումներ: Արագածոտնի մարզիկները մասնակցել են մարզում և հանրապետությունում կազմակերպված 40-ից ավելի մրցումների, այդ թվում` ՀՀ Նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին, ԱԺ գավաթի խաղարկությանը, «Բանակ 17» Երևան-Շուշի հանրապետական ռազմամարզական միջոցառման հանրապետական փուլին և այլ միջոցառումների: Անց են կացվել ներմարզային բազմաթիվ մրցումներ:

 

1.11. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

ՀՀ Արագածոտնի մարզում օգտակար հանածոները ներկայացված են հիմնականում տուֆերով, անդեզիտաբազալտներով, պեռլիտային ավազներով և խարամներով, իսկ մետաղական հանածոները` ոսկի-բազմամետաղով (Թուխմանուկի ոսկու հանքավայրը): Արագածոտնի մարզի հանքավայրերը շահագործում են 93 կազմակերպություններ, որոնցից ներկայիս դրությամբ գործում է 50-ը: Լուծարված է 1-ը և չեղյալ է համարվել 1 ձեռնարկության հանքային իրավունքը: Գործով հանքարդյունաբերությանը զուգահեռ իրականացվում է նաև հանքային պաշարների հետազոտություն և գնահատում:

Մարզում բնապահպանական առումով լուրջ խնդիր է մնում թափոնների տարերայնորեն տեղադրման, անկանոն աղբահանության և աղբավայրերի ոչ կանոնակարգված ձևով օգտագործման խնդիրը: Մարզում կան պաշտոնական 4 աղբավայրեր, որոնք շահագործվում են Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքապետարանների և Ծաղկահովտի գյուղապետարանի կողմից: Կոշտ կենցաղային և արտադրական թափոնների հավաքման, տեղադրման և աղբավայրերի կառավարման խնդիրը բացասական ազդեցություն է թողնում ինչպես բնակավայրերի էկոլոգիական վիճակի, այնպես էլ մարզի ռեկրեացիոն գրավչության վրա: Այն պահանջում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով` խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, աղբահանության աշխատանքների բարելավում: Միաժամանակ, անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը համայնքների տարածքների սանիտարական վիճակի նկատմամբ:

«Հայանտառ» ՊՈԱԿ «Արագածոտնի Անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա է 11110 հա հողատարածք, որից անտառածածկ է 5215 հա-ը: Մասնաճյուղի 2010 թ. կատարել է 25 հեկտարի տնկում, 70 խոր.մ. նոսրացում, 50 խոր.մ. սանիտարական հատում և 2 կմ. փշալարի անցկացում:

Մարզում աշխատանքներ են տարվում անտառտնտեսությունների կառավարման պլանների մշակման ուղղությամբ, որի համար կատարվում են համայնքների վարչական տարածքներում գտնվող անտառների գույքագրման, քարտեզագրման և սահմանների ճշտման աշխատանքներ: ՀՀ պետական բյուջեով մարզում համայնքների միջոցով ամեն տարի հիմնվել են 30-40 հա նոր անտառներ (մոտ 28 միլիոն դրամի շրջանակներում), ինչը չի կարող ապահովել անտառահատված տարածքների լիարժեք վերականգնումը:

Մարզում անտառային ռեսուրսների պահպանության հարցը փոխկապակցված է հողերի, կենսաբազմազանության, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանության հետ: Ապօրինի անտառհատումների հետևանքով ակտիվացել են հողերի էռոզիոն երևույթները և սողանքները: Բուսածածկի վերացումը նպաստել է մակերևութային հոսքի կարգավորման թուլացմանը, որի արդյունքում ավելացել են հեղեղների պատճառած վնասները, իսկ բնական աղբյուրների զգալի մասը սակավաջուր է դարձել: Հաշվի առնելով, որ մարզի 3 համայնքներում առկա են սողանքային գոտիներ, որոշակի աշխատանքներ են կատարվել բնակավայրերի և ինժեներական ենթակառուցվածքների պահպանության համար: Սողանքների, սելավների և ջրհեղեղների հետևանքով հասցվող վնասի նվազեցման համար պետք է ուսումնասիրվեն առավել խոցելի տարածքները: Հաշվի առնելով, որ արտակարգ իրավիճակների և հողերի դեգրադացիայի կանխարգելման համար զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ վտանգավոր տարածքների կառուցապատման ինժեներապաշտպանական միջոցառումների կազմակերպման համար, պետք է մշակվի և իրագործվի մարզային և համայնքային իշխանությունների միջոցառումների համաձայնեցված պլան:

Մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար պետք է հաշվի առնել նաև, գյուղական բնակավայրերում ամբողջությամբ բացակայում է կոյուղու համակարգը, իսկ Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքների և Ծաղկահովիտի կոյուղու համակարգերը լուրջ հիմնական նորոգման և վերակառուցման կարիք ունեն: Քասախ գետի հարևանությամբ գտնվող բնակավայրերի կեղտաջրերն անարգել թափանցում են գետի ավազան:

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա խնդիրներն են`

. ջրառի կետերում գլխամասային կառույցների մասնավորապես ջրաչափական կառույցների և սարքերի բացակայություն,

. ջրառի կետերում և ջրագծերում մեծ ծավալների ջրակորուստներ,

. կեղտաջրերի նախնական և կենսաբանական մաքրման կայանների բացակայություն` մասնավորապես Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում և Ծաղկահովիտ, Օշական, Արտենի գյուղերում:

Հաշվի առնելով, որ մարզի ջրային ավազանների աղտոտվածության հիմնական աղբյուրը կենցաղային և գյուղատնտեսական գործունեության հետևանքով առաջացող կեղտաջրերն են, անհրաժեշտ է ուսումնասիրել գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման ոչ ծախսատար տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Տուրիզմի զարգացմանը զուգընթաց պետք է ապահովել կեղտաջրերի մաքրման կենսաբանական ինքնավար համակարգերի կիրառումը և մարզի ու համայնքների զարգացման պլաններում այդ ենթակառուցվածքների վերականգնման համար համապատասխան միջոցներ:

2004-2008 թթ. «Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» Ծրագրի Ջրահավաք ավազանների համայնքահեն կառավարման բաղադրիչի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի 114 համայնքներում իրականացվել են արոտների, խոտհարքների պարարտացում, բակլազգիների և ցորենի ցանք, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում, ջրարբիացում կետերի և դաշտամիջյան ճանապարհների կառուցում և այլն: Մի շարք համայնքների արոտավայրերի համար մշակվել են կառավարման պլաններ: Անհրաժեշտ է ապահովել այդ աշխատանքների շարունակականությունը, քանի որ անասնապահության ծավալների աճի հետ մեկտեղ ճնշումն արոտավայրերի վրա կբարձրանա:

 

1.12. ԱՌԵՎՏՈՒՐ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ

 

Ներկայում Արագածոտնի մարզում գործում են 78 արտադրական ձեռնարկություններ: Դրանցից մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն «Աշտարակ կաթ», «Դայմոթեք», «Թամարա Ֆրութ», «Իշխան», Օշականի «Խերես», «Արմենիա վայն» ընկերությունները, հանքարդյունաբերական ձեռնարկությունները:

Մարզում մանրածախ առևտրի շրջանառությունը 2010 թ. կազմել է 8.0 միլիարդ դրամ, որն իրականացվել է 368 օբյեկտների կողմից: 2009 թ.-ին մարզում գործել է 295 առևտրի օբյեկտ: Սպառողական ապրանքների շուկաների ապրանքաշրջանառությունը կազմել է 130.1 մլն. դրամ, գյուղարտադրանքի շուկաներինը` 141.6 մլն. դրամ, կրպակներինը` 354.5 մլն. դրամ և առևտրի այլ օբյեկտների շրջանառությունը` 4.2 միլիարդ դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ ապրանքաշրջանառությունն ավելացել է շուրջ 100.0 միլիոն դրամով:

Առևտրի օբյեկտներից 1-ը սպառողական ապրանքների և 3-ը` գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ են: Գործում են 110 խանութներ, 201 կրպակներ և 53 այլ օբյեկտներ: Մարզում սպառողական շուկան կայուն է և ապրանքաշրջանառության ծավալը 2010 թ. կազմել է մոտ 6.3 մլրդ դրամ:

2010 թ. տվյալներով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը կազմում է 48500 մարդ, արդյունաբերությունում` 2600 մարդ, իսկ ծառայություններում` 11900 մարդ:

Ծառայությունների ծավալը 2010 թ. կազմել է 6402.4 միլիոն դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ բացարձակ աճը կազմել է շուրջ 3000.0 միլիոն դրամ: Անհատական ծառայությունների ծավալը կազմել է 120.2 միլիոն դրամ:

ՀՀ Արագածոտնի մարզի տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է 67.0 հազար մարդ: Զբաղվածության կենտրոններում 2010 թ. հաշվառված աշխատանք փնտրողները կազմում են 2.5 հազ. մարդ, գործազուրկների թիվը կազմում է 1.4 հազ. մարդ:

Մարզի խոշոր և միջին արդյունաբերական կազմակերպություններում, առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկություններում աշխատում է 14500 մարդ:

 

2. ՏԻՄ ԲՆԱԳԱՎԱՌ

 

2010 թ. մարզի համայնքներից ստացվել են ավագանու 1540 որոշումներ, որոնք ուսումնասիրվել են, ստուգվել է դրանց համապատասխանությունը ՀՀ օրենքներին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին: Ավագանու որոշումներից 215-ը չեն համապատասխանել ՀՀ օրենքների պահանջներին և հետ են ուղարկվել համայնքներ` ճշտումներ կատարելու:

2010 թ. ընթացքում, Արագածոտնի մարզի համայնքներում վարչական վերահսկողություն իրականացնելու պլանի համաձայն, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 26 համայնքներում, կազմվել են համապատասխան ակտեր, որոնք ներկայացվել են մարզպետին և տարածքային կառավարման նախարարություն:

2010 թվականի ընթացքում Արագածոտնի մարզում հայտարարվել է համայնքային ծառայության 81 թափուր պաշտոնների համար մրցույթներ: Կայացած մրցույթների համար դիմել են 85 քաղաքացիներ, որոնցից 56-ը ճանաչվել են հաղթող և նշանակվել համայնքային ծառայության պաշտոնում: (Տեղեկանքը կցվում է):

2010 թ. ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում վերապատրաստում անցած և համապատասխան վկայական ստացած 142 համայնքային ծառայողներն անցել են ատեստավորում: 9 համայնքային ծառայողներ չեն համապատասխանել զբաղեցրած պաշտոնին և ազատվել են:

Տարվա ընթացքում կայացել է մարզխորհրդի 7 նիստ:

Մարզային զինկոմիսարիատի և մարզի համայնքի ղեկավարների հետ համատեղ անց է կացվել զորակոչային տարիքի պատանիների հաշվառումը, ինչպես նաև կազմակերպվել է գարնանային և աշնանային զորակոչը:

 

3. ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Ընդհանուր առմամբ, 2010 թ. մարզպետարանի կողմից տպագրության են պատրաստվել շուրջ 180 լուր, վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ: Դրանք տպագրվել են հանրապետական և մարզային զանգվածային լրատվամիջոցներում, տեղադրվել են մարզպետարանի ինտերնետային էջում: Համագործակցություն է եղել նաև հանրային հեռուստատեսության տարբեր ծրագրերի հետ:

Մարզային լրատվամիջոցների գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն է հաղորդվել ՀՀ կառավարություն, մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալություն, Ազգային գրապալատ և Ազգային գրադարան: Լույս են տեսել հետևյալ թերթերը` «Կանթեղն Արագածի»-9 համար, «Արագած աշխարհ»-16 «Թալին աշխարհ»-14 համար:

Պատրաստվել են պարտադիր հրապարակման ենթակա նյութեր, որոնք տեղադրված են մարզպետարանի տեղեկատվական տախտակում, ինչպես նաև ինտերնետային կայքում:

Մարզի բոլոր համայնքներում կան տեղեկատվական ցուցատախտակներ, ուր հիմնականում համայնքապետարանի գործունեությանը վերաբերող հայտարարություններից բացի տեղադրվում են ավագանիների և համայնքապետի որոշումները:

 

2. ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գյուղատնտեսության և բնապահպանության բնագավառներում առկա հիմնախնդիրներ.

 

1. Ինտենսիվ գյուղատնտեսական հողատեսքերը հակակարկտային կայանքներով պաշտպանելը,

2009 թ. մարզի տարածքում տեղացած կարկտահարությունից 38 համայնքի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններին, բազմամյա տնկարկներին հասցվեց շուրջ 1.1 մլրդ. դրամի վնաս: Մարզում կարկտային ռիսկի նվազեցման նպատակով նախատեսված է տեղադրել 72 հակակարկտային կայանք, որից 2005-09 թ. տեղադրվել է 15-ը (Կարբիում` 3, Օհանավանում` 3, Արտաշավանում` 1, Սաղմոսավանում` 1, Ագարակում` 2, Աղձքում` 1, Ոսկեհատում` 1, Փարպիում` 1, Ոսկեվազում` 1, Ղազարավանում` 1): *1) Մինչև 2013 թ. մարզում տեղադրվելու են ևս 47 հակակարկտային կայաններ, որոնցից` 34-ը` գազագեներատորային և 13-ը` ռեագենտային: Այդ սարքավորումների տեղադրման համար կպահանջվի մոտ 400 միլիոն դրամ:

__________________

*1) 2008-09 թթ. «Բարվա» ՍՊԸ կողմից ք. Թալինում տեղադրվել է 2 հակակարկտային կայան:

 

2. Ոռոգման արդյունավետության բարձրացումը.

Մարզում գործող 29 ջրամբարները սարքին են (բացի Ն. Սասնաշենի ջրամբարից), սակայն լուրջ նորոգման կարիք ունեն ոռոգման արտաքին ու ներքին ցանցերը: Անհրաժեշտ է` Վ. Սասնաշենում կառուցել 1.5 մլն խ.մ. կարողությամբ ջրամբար, որով կբարելավվի Վ. Սասնաշեն, Դավիթաշեն և Ն. Սասնաշեն համայնքների ոռոգման խնդիրը: Աշխատանքների իրականացման համար ՀՀ Արագածոտնի մարզի 2011-2014 թթ. զարգացման ծրագրով նախատեսված է շուրջ 1.6 մլրդ դրամ գումար:

 

3. Մարզի վերամշակող արդյունաբերության զարգացումը.

Մարզի բոլոր տարածաշրջաններում անհրաժեշտ է ստեղծել կամ վերագործարկել կաթի և մսի մթերման, և վերամշակման կառույցներ, կազմակերպել պտղի, բանջարեղենի չորացման փոքր արտադրամասեր, բրդի ընդունման և լվացման կետեր: Մարզում ՓՄՁ-ների գործունեության ակտիվացումը կնպաստի համապատասխան ենթաճյուղերի վերականգնմանը: Անհրաժեշտ է նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման հետ մեկտեղ պայմաններ ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, պահպանության և իրացման համար: Այս առումով կարևորվում է մարզում սառնարանային նոր տնտեսությունների ստեղծման հիմնահարցը:

 

4. Մարզում թափոնների տարերայնորեն տեղադրման, անկանոն աղբահանության և աղբավայրերի ոչ կանոնակարգված ձևով օգտագործման խնդիրը.

Մարզում կան 4 աղբավայրեր, որոնք շահագործվում են Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքների և Ծաղկահովիտի գյուղապետարանի կողմից: Աղբահավաքման եղանակները և կիրառվող ենթակառուցվածքները թերի են, որի արդյունքում տեղի են ունենում աղբի մեծ կուտակումներ, աղբը հաճախ չի հեռացվում, առաջանում են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ: Կոշտ կենցաղային և արտադրական թափոնների հավաքման և աղբավայրերի կառավարման խնդրի լուծումը պահանջում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով` խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, աղբահանության աշխատանքների բարելավում, համայնքների տարածքների սանիտարական վիճակի նկատմամբ հսկողության ուժեղացում:

 

Քաղաքաշինության և բնակ-կոմունալ բնագավառներում` առկա

հիմնախնդիրներ.

 

1. Մարզի կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն.

Հիմնանորոգման կարիք ունեն 67 կրթական և 20 մշակութային օբյեկտներ: Մարզի 127 դպրոցներից միայն 73-ում են գործում լոկալ ջեռուցման համակարգեր: Աշխատանքների ամբողջական իրականացման համար 2011-2014 թթ. մարզի զարգացման ծրագրով նախատեսված է շուրջ 10.3 մլրդ դրամ:

2. Մարզում հաշվառված փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում. Մարզի բնակավայրերում 2010 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 635 փախստական ընտանիքներ են բնակություն հաստատել:

2005-09 թթ.-ին պետական աջակցությամբ իրականացված փախստական ընտանիքների բնակապահովմանն ուղղված ծրագրերի շրջանակներում լուծվել է 192 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները: Արդյունքում` ըստ ճշտված տվյալների ՀՀ կառավարության 20.05.2004 թ.-ի N 747-Ն որոշմամբ հաստատված 1988-1992 թթ.-ին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովման առաջնահերթ ծրագրի դրույթների համաձայն, դեռևս կարիք ունի մարզի բնակավայրերի 197 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը: Այդ խնդիրն առաջարկվում է լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար: Ըստ խոշորացված հաշվարկների` կպահանջվի 746.0 մլն. դրամ:

3. Մարզի բնակավայրերում 4-րդ աստիճանի վնասվածության 2 բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծում. Ապարան քաղաքի Բաղրամյան 43 հասցեում գտնվող 32-բնակարանանոց և Նժդեհի 7 հասցեի 7-բնակարանանոց շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծում: Նշված 2 շենքերի 39 բնակիչների բնակարանային խնդիրները ժամանակին առաջարկվել է լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար: Ըստ խոշորացված հաշվարկների` կպահանջվեր 96 մլն. դրամ: Սակայն, ինչպես ցույց են տալիս շուկայի ուսումնասիրությունները, այդքան պատրաստի բնակելի տուն ձեռք բերել հնարավոր չէ: Անհրաժեշտ է քանդել այդ երկու շենքերը և դրանց փոխարեն կառուցել նոր շենք: Դրա համար կպահանջվի մոտ 350.0 միլիոն դրամ:

4. Մարզի գյուղական համայնքներում առկա երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ՀՀ կառավարության 13.11.2008 թ. N 1337 որոշման պահանջների համաձայն հաշվառված 112 ընտանիքների բնակարանային խնդրի լուծում. Նշված ընտանիքների բնակարանային խնդիրները առաջարկվում է լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար: Ըստ խոշորացված հաշվարկների` կպահանջվի 510 մլն. դրամ:

5. Գյուղական բժշկական ամբուլատորիաների հիմնանորոգման անհրաժեշտություն, Ներկայում մարզի 55 բուժ. հիմնարկներ հիմնանորոգման կարիք ունեն: 2011-14 թթ. մարզի զարգացման ծրագրով 35 բուժհիմնարկների հիմնանորոգման համար նախատեսված է 380 մլն դր:

6. Մարզում բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում. Ըստ փորձագիտական գնահատականների, մարզի 3 քաղաքներում առկա 77 բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգման կարիք ունեն, որի համար խոշորացված հաշվարկներով կպահանջվի 656 միլիոն դրամ:

7. Մարզում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ստեղծում. ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով 2009 թ. հունիսի 1-ի դրությամբ մարզում գրանցված է 1 համատիրություն` Ապարան քաղաքում, որը կառավարում է 2 բազմաբնակարան շենքեր, 110 բնակարաններով: Մնացած բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման լիազորությունները իրականացնում են համայնքները: Խնդիր է բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի կայացումը:

 

Առողջապահության բնագավառում առկա խնդիրները

 

Անբավարար է մարզի առողջապահական հիմնարկների նյութատեխնիկական բազան` կարիք կա բուժական և ախտորոշիչ նորագույն սարքավորումների, կոշտ և փափուկ գույքի, շտապ օգնության մեքենաների: Համակարգի արդիականացման համար անհրաժեշտ նոր սարքավորումների ձեռքբերման և գործարկման համար կպահանջվի շուրջ 2.5 միլիարդ դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2011
N 12
Արձանագրային որոշում