Սեղմել Esc փակելու համար:
ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0924.051011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2011 թվականի N 924-Ա

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով`

1. 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, միջպետական մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածում տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժածներին արագ օգնություն ցուցաբերելու և սողանքի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Օպերատիվ շտաբին`

1) հնարավորինս շտապ կազմակերպել և համակարգել սողանքից տուժածներին համապատասխան բժշկական օգնության ցուցաբերման, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի և դրանց արդյունքների վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սողանքային աղետի հետևանքների վերացման, ինչպես նաև աղետից տուժածներին նյութական համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ.

4) կապի և զանգվածային լրատվության միջոցներով ապահովել բնակչության իրազեկումը տեղի ունեցած սողանքային աղետի վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հոկտեմբերի 5-ի

N 924-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ

 

    Ա. Երիցյան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

                         (օպերատիվ շտաբի ղեկավար)

 

    Ա. Ղուլարյան       - ՀՀ Տավուշի մարզպետ

 

    Ա. Նալբանդյան      - ՀՀ Լոռու մարզպետ

 

    Դ. Տոնոյան         - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

 

    Տ. Սահակյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Հ. Քոչինյան        - «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների

                         տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր

                         պաշտոնակատար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.10.2011
N 924-Ա
Որոշում