Սեղմել Esc փակելու համար:
2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐ ...

 

 

050.0227.080911

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        09            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011423

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2011 թվականի թիվ 227-Ն

 

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի հոկտեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Խաչքարեր» հուշադրամների շարքից «Կեչառիս», «Սանահին», «Գոշավանք», «Գնդեվանք», «Սբ. Էջմիածնի Մայր Տաճար» և «Նորավանք» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի օգոստոսի 30-ի

թիվ 227-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Կեչառիսի վանք» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Կեչառիսի վանք» արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

 

Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Կեչառիսի վանական համալիրը: Ձախ եզրագծով «ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «KECHARIS MONASTERY XII CENTՍRY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

 

Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:

 

Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Cօin Invest Trսst» ընկերությունում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը              1000 դրամ

    Մետաղը և  հարգը               արծաթ, 925o

    Քաշը                          25 գ

    Չափը                          27x47 մմ

    Որակը                         չշրջանառելի (հնաձև)

    Դրամաշուրթը                   ատամնավոր

    Տպաքանակը                     մինչև  2500 հատ

 

1.1 «Կեչառիսի վանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

2. «Սանահինի վանք» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Սանահինի վանք» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Սանահինի վանքում գտնվող խաչքարի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Սանահինի վանքը: Ձախ եզրագծով «ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «SANAHIN MONASTERY XII CENTՍRY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:

 

Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Cօin Invest Trսst» ընկերությունում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը              1000 դրամ

    Մետաղը և  հարգը               արծաթ, 925o

    Քաշը                          25 գ

    Չափը                          27x47 մմ

    Որակը                         չշրջանառելի (հնաձև)

    Դրամաշուրթը                   ատամնավոր

    Տպաքանակը                     մինչև  2500 հատ

 

2.1 «Սանահինի վանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

3. «Գոշավանք» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Գոշավանք» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է`»1000 դրամ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Գոշավանքի համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Գոշավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ԳՈՇԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «GOSHAVANK MONASTERY XIII CENTՍRY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

 

Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:

 

Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Cօin Invest Trսst» ընկերությունում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը              1000 դրամ

    Մետաղը և  հարգը               արծաթ, 925o

    Քաշը                          25 գ

    Չափը                          27x47 մմ

    Որակը                         չշրջանառելի (հնաձև)

    Դրամաշուրթը                   ատամնավոր

    Տպաքանակը                     մինչև  2500 հատ

 

3.1 «Գոշավանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

4. «Գնդեվանք» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Գնդեվանք» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Գնդեվանքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Գնդեվանքը: Ձախ եզրագծով «ԳՆԴԵՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «GNDEVANK MONASTERY XIII CENTՍRY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:

Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Cօin Invest Trսst» ընկերությունում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը              1000 դրամ

    Մետաղը և  հարգը               արծաթ, 925o

    Քաշը                          25 գ

    Չափը                          27x47 մմ

    Որակը                         չշրջանառելի (հնաձև)

    Դրամաշուրթը                   ատամնավոր

    Տպաքանակը                     մինչև  2500 հատ

 

4.1 «Գնդեվանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

5. «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Սբ. Էջմիածնի վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Ձախ եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ IX ԴԱՐ» և աջ եզրագծով` «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN MONASTERY IX CENTՍRY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:

 

Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Cօin Invest Trսst» ընկերությունում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը              1000 դրամ

    Մետաղը և  հարգը               արծաթ, 925o

    Քաշը                          25 գ

    Չափը                          27x47 մմ

    Որակը                         չշրջանառելի (հնաձև)

    Դրամաշուրթը                   ատամնավոր

    Տպաքանակը                     մինչև  2500 հատ

 

5.1 «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

6. «Նորավանք» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Նորավանք» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Նորավանքի համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Նորավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ՆՈՐԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «NORAVANK MONASTERY XIII CENTՍRY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:

 

Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:

 

Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Cօin Invest Trսst» ընկերությունում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը              1000 դրամ

    Մետաղը և  հարգը               արծաթ, 925o

    Քաշը                          25 գ

    Չափը                          27x47 մմ

    Որակը                         չշրջանառելի (հնաձև)

    Դրամաշուրթը                   ատամնավոր

    Տպաքանակը                     մինչև  2500 հատ

 

6.2 «Նորավանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

------------------------------

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.08.2011
N 227-Ն
Որոշում