Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 30

 

i

44. 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ընդունել ի գիտություն 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 4-ի

նիստի N 30 արձանագրային

որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2011 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2011 թ.-ի ապրիլի 9-ին ուժի մեջ մտան ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի (այսուհետ` ԹԱԽ) ներքո ստեղծված իրավական հարցերով ենթախմբի կողմից մշակված ՀՀ քրեական օրենսգրքի թրաֆիքինգին վերաբերող հոդվածներում փոփոխություններ կատարելու առաջարկները:

ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի ս.թ. փետրվարի 11-ին կայացած նիստի որոշմամբ Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կատարման գնահատման հարցաշարի լրացման գործընթացը իրականացնելու նպատակով ԹԱԽ-ին կից ձևավորվեց ենթախումբ, որի աշխատանքները համակարգվում էին ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության կողմից և որի կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության և դատախազության ներկայացուցիչներն, ինչպես նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի փորձագետը: Ենթակետի կողմից մշակված նախագիծը անցել է միջգերատեսչական համաձայնեցում, ներկայացվել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի ուշադրությանը, այնուհետև` ուղարկվել ՀՀ կառավարության հաստատմանը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության կողմից նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հաշվետվությունը` 2011 թ-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ:

 

2011 թ.-ի փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանն է տրամադրվել տեղեկատվություն հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ` այս ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստվող տարեկան զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու նպատակով: Նշյալ տարեկան զեկույցում Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում:

ՀՀ ԱԳՆ համակարգմամբ ս.թ. մարտի 20-ից 23-ը կազմակերպվեց 2009 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակության այցը Հայաստան:

ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետը, որպես ԹԱԽ ղեկավար, մասնակցել է ս.թ. հունիսի 20-ից 21-ը Վիեննայում կայացած Դաշինք ընդդեմ թրաֆիքինգի 11-րդ բարձրաստիճան հանդիպմանը:

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության աշխատակիցները մասնակցել են հետևյալ միջոցառումներին.

«Մարդը դժբախտության մեջ» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղի և «ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 24-ին կայացած «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի երրորդ նիստին:

«Մարդը դժբախտության մեջ» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղի և «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված ԵՄ «Միգրացիոն և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի և «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի ս.թ. ապրիլի 13-ին կայացած ղեկավար հանձնաժողովի հանդիպումը:

Ս.թ. մայիսի 18-19-ին Թբիլիսիում ԱՄԿ կողմից կազմակերպված «Թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի դեմ պայքար» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսին:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

1. Ի կատարումն «ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 1.1.1 և 3.2.6 կետերի «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի անմրցունակ խմբերի ցանկում ավելացել է ևս մեկ խումբ` թրաֆիքինգի զոհ դարձած անձինք (հոդված 20, կետ 9): Օրենքը ուժի մեջ է մտել ս.թ. հունվարին: Ներկայումս մշակվում է համապատասխան փաստաթղթի զբաղվածության կենտրոն ներկայացնելու մեխանիզմը:

2. Ի կատարումն Ազգային ծրագրի 2.2.5 կետի նախարարության և ԵԱՀԿ «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» ծրագրի շրջանակներում մշակվել է «Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) և դրա դեմ պայքարը» ուսումնական մոդուլ, որը հաստատվել է Քաղծառայության խորհրդի կողմից և ս.թ. ապրիլից ներառվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ծրագրերում:

3. Ի կատարումն Ազգային ծրագրի 3.1.5 կետի նախարարության և ԵԱՀԿ «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի և «Մարդը դժբախտության մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպվել է ուսուցողական դասընթաց` միջազգային փորձագետի մասնակցությամբ, որի արդյունքում մշակվել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց (այդ թվում երեխաների) նախնական նույնացման ցուցիչներ: Նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է շահագրգիռ գերատեսչությունների կարծիքին:

4. Ի կատարումն Ազգային ծրագրի 2-րդ բաժնի 2.2.14 կետի, նախարարության և ԵԱՀԿ «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի և «Մարդը դժբախտության մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել են դասընթացներ նվիրված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց պրոֆիլավորման խնդիրներին: Դասընթացներին մասնակցել են թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված գերատեսչությունների մասնագետները:

5. Մշտապես իրականացվում է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության գործընթացի մշտադիտարկում, նախապատրաստվում են մոնիտորինգային զեկույցներ:

6. Ի կատարումն Ազգային ծրագրի 3-րդ բաժնի համապատասխան կետերի մշակվել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության ընթացակարգերը: «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը իրականացվում է համատեղ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՔՈՐ կազմակերպության կողմից:

7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև 2008 թվականի նոյեմբերի 4-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստեղծված «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի իրականացման շարունակականությունը ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը, որի համաձայն ԱՍՀՆ հաստիքացուցակում կկատարվի փոփոխություն և կավելացվի երկու հաստիք: Նախատեսվում է, որ այդ երկու հաստիքը զբաղեցնող մասնագետները զբաղվելու են թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցերով: Փաթեթը սահմանված կարգով ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին:

8. Պարբերաբար նախատեսվել են անհրաժեշտ նյութեր` մտան ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստերին ներկայացնելու համար:

9. Նախարարությունը իր գործառույթներին առնչվող մասով, մասնակցել է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի կատարման գնահատման հարցաշարի լրացման աշխատանքներին:

10. Ավարտվել են նախարարությունում թրաֆիքինգի զոհերի շտեմարանի ներդրման հետ կապված կազմակերպչական աշխատանքները, առաջիկայում այն կգործարկվի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Հասարակության իրազեկվածության բարձրացման, բացասական հասարակական վերաբերմունքի արմատավորման դեմ պայքարելու նպատակով շարունակվում են կազմակերպվել ՀՀ մասնագիտացված բժշկական կազմակերպությունների մասնագետների իրազեկմանը ուղղված սեմինարներ` «թրաֆիքինգ» երևույթի, թրաֆիքինգի զոհերի հետազոտման ու հիվանդանոցային բուժման կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի վերաբերյալ: Սեմինարներին մասնակցում են առողջապահության կազմակերպիչներ, բժիշկներ, բուժքույրեր:

ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ` թրաֆիքինգի զոհերի բուժման կազմակերպման հարցում:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ իրավաբանական ինստիտուտում շարունակվել են քրեակատարողական ծառայողների և ԴԱՀԿ ծառայողների համար անց կացվող վերապատրաստման դասընթացները, որոնցում ներառված են նաև թրաֆիքինգին նվիրված ուսումնական դասաժամեր:

Բացի այդ, կատարվում են ուսումնասիրություններ դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունն ապահովող առանձին միջոցների վերաբերյալ և համապատասխան հիմնադրույթներ կամրագրվեն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ի կատարումն «ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 2.4.1, 2.4.2, 2.4.3 և 2.4.5 կետերի, ՀՀ կառավարության 13.01.2011 թ. N 80-Ն որոշմամբ հաստատված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից 2011 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում 1860 ՓՄՁ սուբյեկտների ցուցաբերվել է աջակցություն (տեղեկատվական/խորհրդատվական աջակցություն` 1857 ՓՄՁ սուբյեկտների և ֆինանսական/ներդրումային աջակցություն` 3 ՓՄՁ սուբյեկտների) այդ թվում` 557 կին գործարարների ցուցաբերվել է տեղեկատվական/խորհրդատվական աջակցություն:

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագրի շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերվող աջակցությունը հանդիսանում է թրաֆիքինգի գծով հասարակության խոցելի խմբերի սոցիալական և տնտեսական վիճակի բարելավման միջոց:

«ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 1.3.2 կետի` կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման քարտերի ներդրման ուղղությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Ս.թ. հունվարի 25-ին էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի 1-ին և 2-րդ չափաբաժիններով հաղթող են ճանաչվել «PWPW SA» և «Oberthur Technologies» ընկերությունները, որոնց հետ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկինում` ՀՀ պետական գնումների գործակալություն) կողմից արդեն իսկ կնքվել է վերը նշված որոշման 8-րդ կետով նախատեսված մատակարարման պայմանագիրը:

Ներկայումս ՀՀ կառավարությունում քննարկումներ են ընթանում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացման վերաբերյալ ներկայացված ֆինանսավորման չափաբաժինների շուրջ` Հայաստանի համար լավագույն տարբերակը ընտրելու նպատակով:

Քննարկումների արդյունքում կորոշվի թե վերը նշված հաղթող ճանաչված կազմակերպություններից որ կազմակերպությունը կիրականացնի կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման աշխատանքները:

 

ՀՀ կրթության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառի շրջանակներում հիմնական և ավագ դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչներով և ծրագրերով անդրադարձ է կատարվում հարցերի, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը, ընդգծում սեռական խտրականության անթույլատրելիությունը: Հասարակագիտության առարկայի դասավանդումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության հետ համագործակցությամբ ս.թ. ապրիլից մեկնարկել է «Դպրոցական կրթության միջոցով թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկման բարձրացում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» ծրագիրը, որը Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շարունակությունն է: Ծրագրի շրջանակներում նախատեսված է մշակել հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստման մոդուլ թրաֆիքինգի թեմայով և իրականացնել 2000 ուսուցիչների վերապատրաստում: Իրականացվել է մշտադիտարկում «Թրաֆիքինգ մարդկանց շահագործում» ուսումնաօժանդակ ձեռնարկով դպրոցներում անցկացված դասերի վերաբերյալ: Մշտադիտարկումն իրականացրել են ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մասնագետները Երևանում և բոլոր մարզերում: Ընթացքում է արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 200 դասախոսների վերապատրաստումը:

ՀՀ ԿԳՆ և Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության միջև 2010 թ.-ին կնքված փոխըմբռնման հուշագրի և «Անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի շրջանակներում, 2011 թ.-ի մարտ ամսին կազմակերպվել է ընտրված 29 դպրոցների 29 ուսուցիչների վերապատրաստում «Միգրացիա» թեմայով: Դասընթացները կազմակերպվել են Գյումրիում և Երևանում միաժամանակ: Ապրիլ ամսին վերապատրաստված ուսուցիչները դասեր են վարել աշակերտների համար: Աշակերտների համար կազմակերպվել է նաև «Միգրացիա» թեմայով ֆիլմի դիտում ու քննարկում:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

 

Միգրացիոն պետական ծառայությունն իր գործառույթներին առնչվող մասով, մասնակցել է Եվրոպայի Խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված` Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի կատարման գնահատման հարցաշարի լրացմանը:

«ՀՀ-ում 2010-2012 թթ. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 2.1.5 կետի համաձայն, Միգրացիոն պետական ծառայությունը պետք է քննարկեր և առաջարկություններ ներկայացներ Խորհրդին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի նպատակով գործող թեժ գծերի միասնականացման, պետության կողմից դրա ֆինանսավորման և օրը 24 ժամ գործարկելու հնարավորության վերաբերյալ: Ելնելով վերոհիշյալից, գրություններ են ուղարկվել շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին` խնդրելով հայտնել իրենց տեսակետը բարձրացված հարցի առնչությամբ:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի 2011 թ.-ի փետրվարի 11-ի նիստի արձանագրության 3-րդ հարցի ա) ենթահարցի առնչությամբ ընդունված որոշման 3-րդ կետի պահանջի համաձայն, Միգրացիոն ծառայության պետ պրն. Գ. Եգանյանը հավաքել և ՀՀ արդարադատության նախարար պրն. Հ. Թովմասյանին է փոխանցել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) թեմայով արդեն իսկ նկարահանված տեսանյութերը (թվով 6 հատ):

Միգրացիոն պետական ծառայությունն, ի դեմս ծառայության պետ Գ. Եգանյանի իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Խորհրդի քարտուղարի վրա դրված պարտականությունները:

Հաշվետու ժամանակահատվածում կայացել է Խորհրդի 2 նիստ: Խորհրդի քարտուղարը մասնակցություն է ունեցել ՀՀ տարածքային կառավարման նախարարի մոտ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումներին:

ՀՀ կառավարության 2010 թ.-ի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 1140-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան, ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2010 թ.-ին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

2011 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները շարունակել է իրականացնել, ելնելով ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 1140-Ն որոշման պահանջներից (այսուհետ` Որոշում):

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

1. Ինչպես նախորդ երկու տարիներին, 2011 թվականին նույնպես, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսային ծրագրերը առանձին աղյուսակի տեսքով ներառվել են «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում (Հավելված 1-ի N 24 աղյուսակը, տես` ՀՀ Պաշտոնական Տեղեկագիր 2010 թ. N 65, էջ 924): Ըստ այդմ, ս.թ. հունիսի 15-ի դրությամբ թվով 7 բյուջետային ծախսային ծրագրերով հատկացումները կազմել են 97.055,8 հազ. դրամ, փաստացի ծախսը` 23.040,6 հազ. դրամ:

2. Որոշմամբ հաստատված ժամանակացույցի 2.4.1 կետին համապատասխան աղքատությունը և գործազրկությունը դիտարկվում են որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) նպաստող կարևոր գործոններ, և դրանք հաշվի են առնվում ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական ուղղվածության ռազմավարական ծրագրերի մշակման ժամանակ: Մասնավորապես, այդ պահանջի հաշվառմամբ է մշակվել նաև Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որ արդեն իսկ հավանության է արժանացել ՀՀ-ում ՄԺԾԾ մշակման բարձրագույն խորհրդի կողմից և առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն:

Կից ներկայացվում է տեղեկանք` ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի գծով նախատեսված հատկացումների և ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ` ըստ ծախսային ծրագրերի և դրանք իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմինների:

 

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի

գծով նախատեսված հատկացումների և ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ`

ըստ ծախսային ծրագրերի և դրանք իրականացնող ՀՀ պետական կառավարման

մարմինների

 

._____________________________________________________________________.

|հ/|Բ |Խ |Դ |Ծախսային ծրագրերի և  այն |Տարեկան   |Ֆինանսավորում|Կատ % |

|հ |ա |ու|ա |կատարող ՀՀ պետական       |նախատեսված|15.06.2011 թ.|      |

|  |ժ |մ |ս |կառավարման մարմինների    |(ճշտված)  |դրությամբ    |      |

|  |ի |բ |  |անվանումները             |պլան      |             |      |

|  |ն |  |  |                         |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

|  |  |  |  |Ընդամենը                 | 97 055,8 |   23 040,6  | 23,7 |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

|  |  |  |  |ՀՀ աշխատանքի և           | 73 555,8 |   17 414,8  | 23,7 |

|  |  |  |  |սոցիալական հարցերի       |          |             |      |

|  |  |  |  |նախարարություն           |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

| 1|10|04|01|05. ՀՀ մանկատների        | 36 115.5 |   13 500,8  | 37,4 |

|  |  |  |  |շրջանավարտներին          |          |             |      |

|  |  |  |  |աջակցություն և           |          |             |      |

|  |  |  |  |խորհրդատվություն         |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

| 2|10|04|01|18. ՀՀ մանկատներում      |  3 800,0 |    940,0    | 24,7 |

|  |  |  |  |խնամվող դպրոցական տարիքի |          |             |      |

|  |  |  |  |երեխաներին դրամական      |          |             |      |

|  |  |  |  |աջակցության տրամադրում   |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

| 3|10|09|02|13. Հանրային իրազեկման   |   766,0  |    766,0    | 100,0|

|  |  |  |  |միջոցառումների           |          |             |      |

|  |  |  |  |իրականացում ծրագրի       |          |             |      |

|  |  |  |  |շրջանակներում            |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

| 4|10|09|02|26. Թրաֆիքինգի զոհերին   | 32 874,3 |  2 208,0    |  6,7 |

|  |  |  |  |սոցիալ-հոգեբանական       |          |             |      |

|  |  |  |  |վերականգնողական          |          |             |      |

|  |  |  |  |ծառայություններ          |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

|  |  |  |  |ՀՀ առողջապահության       |          |             |      |

|  |  |  |  |նախարարություն           |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

| 5|07|03|02|08. Թրաֆիքինգի զոհերին   |   2 200  |      -      |   -  |

|  |  |  |  |բժշկական օգնության       |          |             |      |

|  |  |  |  |ծառայություններ          |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

|  |  |  |  |ՀՀ սպորտի և              |  8 000,0 |      -      |   -  |

|  |  |  |  |երիտասարդության հարցերի  |          |             |      |

|  |  |  |  |նախարարություն           |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

| 6|08|04|01|02. Երիտասարդական        |  8 000,0 |      -      |   -  |

|  |  |  |  |ծրագրերի շրջանակներում   |          |             |      |

|  |  |  |  |թրաֆիքինգի դեմ պայքարի   |          |             |      |

|  |  |  |  |միջոցառումներ            |          |             |      |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

|  |  |  |  |ՀՀ Դատախազություն        | 13 300,0 |    5 625,8  | 42,3 |

|__|__|__|__|_________________________|__________|_____________|______|

| 7|09|05|02|10. Վերապատրաստման       | 13 300,0 |    5 625,8  | 42,3 |

|  |  |  |  |ծառայություններ          |          |             |      |

._____________________________________________________________________.

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2011 թ. առաջին կիսամյակում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ չի իրականացրել, քանի որ դրանց ֆինանսավորման աշխատանքները հնարավոր չի եղել կազմակերպել ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1715-Ն որոշմամբ «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման և նույն որոշմամբ ստեղծվելիք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` կազմավորման գործընթացում գտնվելու պատճառով:

Նախարարությունը մարդկանց շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2011 թվականին նախատեսված ծրագրերն ու միջոցառումները կիրականացնի երկրորդ կիսամյակում:

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

 

«ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 2.1.10 կետի համաձայն Սփյուռքի նախարարությունը թրաֆիքինգի վերաբերյալ մոտ ժամանակներս կտրամադրի տեղեկատվություն սփյուռքյան համայնքային կառույցներին և նրանց կողմից ստացված տեղեկությունները հավաքագրելուց հետո կփոխանցի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Ի կատարումն «ՀՀ-ում 2010-2012 թթ. մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 2.1.12 կետի, ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համագործակցությամբ հայերեն է թարգմանվել «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկը: Ընթացքում է այդ ձեռնարկի հիման վրա համապատասխան դասընթացի ներդրման գործընթացը: Ձեռնարկում և նախատեսվող դասընթացում թեև ոչ ուղղակիորեն, բայց մարդու իրավունքների ընդհանուր համատեքստում արծարծվելու են նաև մարդկանց շահագործման հետ կապված հարցերը: Դրան զուգահեռ դիտարկվում են նաև խաղաղապահ առաքելություններին մասնակցող անձնակազմի համար համառոտ ծանոթացման դասընթացի մշակման հնարավորությունները` հիմնված միջազգային փորձի վրա:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգրկվել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի կազմում, ինչը հնարավորություն է տալիս առավել մանրամասն տեղեկացված լինել այս ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող զարգացումներից:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների քննությանը ենթակա գործերին, ապա 2011 թ. հունվարի 1-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից թրաֆիքինգի դեպքեր չեն արձանագրվել, նմանօրինակ դեպքերի հաղորդումներ չեն ստացվել և գործեր չեն քննվել:

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 132-րդ, 132.1-րդ հոդվածներ

«Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը»

«Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը»

 

2011 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից բացահայտված` մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերը վերաբերել են ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 132-րդ, 132.1-րդ հոդվածների գործողության ժամանակահատվածներին:

2011 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի, շահագործման հատկանիշներով քրեական 10 գործերով, որոնցից 5-ը` նախկինում հարուցված և 2011 թ. փոխանցված գործեր են, 2-ը` վերսկսվել է հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ, 1 գործ 2010 թ.-ին հարուցվել էր ՀՀ քր. օր.-ի 262-րդ հոդվածով, փոխանցվել 2011 թ. այնուհետև վերաորակվել է 132.2-րդ հոդվածի, իսկ մյուս 2 գործերը` 2011 թ.-ին հարուցված, նոր գործեր են:

Վերոգրյալ 10 գործերից 8-ը` վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը ՀՀ-ում անչափահասի շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, իսկ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում վերսկսված գործը` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային շահագործմանը: Պոռնկության շահագործման 8 գործերից 5-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 3-ի շահագործումը իրականացվել է ԱՄԷ-ում:

Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել նոր` 8 զոհեր, որոնցից 7-ը կանայք: Թվով 8 զոհերից 2-ը` հանցագործության կատարման ընթացքում եղել են անչափահասներ:

Հետագա աջակցության նպատակով ՀԿ-ներ են ուղղորդվել վերոգրյալ տուժողներից իրենց համաձայնությունը տված թվով 2 զոհեր, 1 անչափահաս զոհի հնարավոր չի եղել ուղղորդել, քանի որ վերջինս գտնվում է ՀՀ ԳԿՆ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում: Մյուս 5 զոհերը չեն համաձայնել ուղղորդվել ՀԿ-ներ պատճառաբանելով, որ նպատակահարմար են համարում ռեաբիլիտացվել իրենց ընտանիքներում, սակայն շարունակվում են այդ ուղղությամբ նրանց հետ աշխատանքները: 2011 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀԿ է ուղղորդվել նաև թրաֆիքինգի ենթարկման վտանգի տակ հայտնված 1 անձ:

2011 թ.-ի 1-ին կիսամյակի նոր մեղադրյալները թվով 10-ն են:

 

.____________________________________________________________________.

|    2011 թ. 1-ին կիսամյակ 132, 132.1 հոդ. փոխանցված քր. գործեր      |

|____________________________________________________________________|

|Քր. |Նոր զոհ    |Նոր      |Սկզբնաղբյուր|Վերջնակետ  |Շահագործման ձևը |

|գործ|           |Մեղադրյալ|երկիր       |երկիր      |                |

|____|___________|_________|____________|___________|________________|

|  2 |5 որից     |8 որից   |    ՀՀ      |   ԱՄԷ     |Պոռնկություն    |

|    |կին-5      |կին-4    |            |           |                |

|____|___________|_________|____________|___________|________________|

|  3 |   -       |    -    |    ՀՀ      |    ՀՀ     |Պոռնկություն    |

|____________________________________________________________________|

|                       ԸՆԴՀԱՆՈՒՐԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ                         |

|____________________________________________________________________|

|  5 |5 որից     |8 որից   |    ՀՀ      | ՀՀ, ԱՄԷ   |Պոռնկություն    |

|    |կին-5      |կին-4    |            |           |                |

|____________________________________________________________________|

|   2011 թ. 1-ին կիսամյակ 132, 132.1 հոդ. վերսկսված քր. գործեր       |

|____________________________________________________________________|

|  1 |   -       |    -    |    ՀՀ      |   ԱՄԷ     |Պոռնկություն    |

|____________________________________________________________________|

|   2011 թ. 1-ին կիսամյակ 132, 132.1 հոդ. վերաորակված քր. գործեր     |

|____________________________________________________________________|

|  1 |1 որից     |1 որից   |    ՀՀ      |    ՀՀ     |Պոռնկություն    |

|    |կին-1      |կին-1    |            |           |                |

|    |Անչափահաս-1|         |            |           |                |

|____|___________|_________|____________|___________|________________|

|  1 |   -       |    -    |    ՀՀ      |    ՌԴ     |Աշխատանքային    |

|____________________________________________________________________|

|                  ԸՆԴՀԱՆՈՒՐԸ ՎԵՐՍԿՍՎԱԾ                              |

|____________________________________________________________________|

|  2 |1 որից     |1 որից   |    ՀՀ      |  ՀՀ, ՌԴ   |Պոռնկություն,   |

|    |կին-1      |կին-1    |            |           |Աշխատանքային    |

|    |Անչափահաս-1|         |            |           |                |

|____________________________________________________________________|

|  2011 թ. 1-ին կիսամյակ 132, 132.2 հոդ. նոր հարուցված քր. գործեր    |

|____________________________________________________________________|

|  1 |1 որից     |1 որից   |    ՀՀ      |    ՀՀ     |Պոռնկություն    |

|    |կին-1      |կին-0    |            |           |                |

|____|___________|_________|____________|___________|________________|

|  1 |1 որից     |         |    ՀՀ      |    ՀՀ     |Մուրացկանություն|

|    |կին-0      |         |            |           |                |

|    |Անչափահաս-1|         |            |           |                |

|____________________________________________________________________|

|                    ԸՆԴՀԱՆՈՒՐԸ ՆՈՐ ՀԱՐՈՒՑՎԱԾ                        |

|____________________________________________________________________|

|  2 |2 որից     |1 որից   |    ՀՀ      |    ՀՀ     |Պոռնկություն    |

|    |կին-1      |կին-0    |            |           |Մուրացկանություն|

|    |Անչափահաս-1|         |            |           |                |

|____________________________________________________________________|

|                    ԸՆԴՀԱՆՈՒՐԸ ԸՍՏ ՎԱՐՈՒՅԹԻ                         |

|____________________________________________________________________|

| 10 |8 որից     |10 որից  |    ՀՀ      |ՀՀ, ԱՄԷ, ՌԴ|Պոռնկություն,   |

|    |կին-7      |կին-5    |            |           |Մուրացկանություն|

|    |Անչափահաս-2|         |            |           |Աշխատանքային    |

.____________________________________________________________________.

 

2011 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում վարույթ իրականացված քրեական 10 գործերից 3-ը ամբողջությամբ ավարտվել և ուղարկվել են դատարան, 1 քրեական գործ կասեցվել է ՀՀ քր.դատ.օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 4-րդ նախաքննությունը դեռ շարունակվում է, մնացած 1 գործից` 8 անձի վերաբերյալ մաս է անջատվել և ուղարկվել դատարան, գործը կասեցվել, իսկ մյուս գործից 1 անձի վերաբերյալ մասը ուղարկվել է դատարան, գործը ընթացքի մեջ է:

 

.__________________________________________.

|2011 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր.օր.-ի 132,    |

|132.1 հոդ. քր. գործերի ընթացքի վերաբերյալ |

|__________________________________________|

|Քր.   |Դատարան|Կասեցված|Դատարան |Ընթացքում|

|գործեր|       |        |անջատված|         |

|      |       |        |մասով   |         |

|______|_______|________|________|_________|

|  10  |   3   |   2    |   2    |    5    |

.__________________________________________.

 

10 մեղադրյալներից 3-ը գտնվում են կալանքի տակ, 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` չհեռանալու մասին ստորագրությունը, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

01.01.2011 թ.-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 17 անձինք, հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են 3-ը, հետախուզում է հայտարարվել 4-ի նկատմամբ: 30.06.2011 թ.-ի դրությամբ ՀՀ քր. օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ են գտնվում թվով 18 անձինք: Հայտնաբերված 3 հետախուզվողներից ՀՀ ոստիկանության վարույթում գտնվող քրեական 2 գործերից 1-ը վերսկսվել է, իսկ մյուսը` (Գոհար Կիլինչի վերաբերյալ) թարգմանվել և ուղարկվել է Թուրքիա: 3-րդ հետախուզվողի (2008 թ.-ին հարուցված աշխատանքային թրաֆիքինգ) վերաբերյալ քրեական գործը գտնվում է ՀՀ ԿԱ ԱԱԾ վարույթում:

 

._____________________________________________________________________.

|  2010 թ. ՀՀ քր. օր.-ի 132, 132.1 հոդվածներով հետախուզվողներ         |

|_____________________________________________________________________|

|01.01.2011 թ.-ի|2011 թ.-ի հաշվետու|2011 թ.-ի հաշվետու|30.06.2011 թ.-ի|

|դրությամբ      |ժամանակահատվածում |ժամանակահատվածում |դրությամբ      |

|               |հայտարարվել է     |հայտնաբերվել է    |               |

|_______________|__________________|__________________|_______________|

|      17       |       4          |        3         |      18       |

._____________________________________________________________________.

 

2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 132-րդ, 132.1-րդ հոդվածների հատկանիշներով 4 անձի վերաբերյալ 3 գործերով կայացվել են դատավճիռներ:

Նշված 4 անձանցից 1-ը դատապարտվել է` 8 տարի 6 ամիս, 1-ը` 8 տարի, 1-ը` 5 տարի 6 ամիս և 1-ը` 7 տարի 6 ամիս տարի ազատազրկման:

 

ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 166-րդ հոդված

«Երեխային հակահասարակական գործունեության կատարելուն ներգրավելը»

 

2011 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 166-րդ հոդվածի` անչափահասին պոռնկության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու հատկանիշներով վարույթ է իրականացվել նախկինում հարուցված և փոխանցված քրեական 1 գործով: Այդ գործով նոր մեղադրյալներ կան տուժողներ չեն հայտնաբերվել: Գործը վերաբերում է նույն անչափահասին, որի հետ կապված քր. գործի մեկ այլ դրվագը 2011 թ.-ին վերաորակվել է 132.1 հոդվածի (Տես` սույն հաշվետվության 132-րդ, 132.1-րդ հոդվածներին առնչվող մասը): Այն ամբողջությամբ ավարտվել և ուղարկվել է դատարան:

 

.___________________________________________________________.

|2011 թ. 1-ին կիսամյակ 166-րդ հոդվածով փոխանցված քր. գործ   |

|___________________________________________________________|

|Քր. |Նոր զոհ|Նոր      |Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Ներգրավման   |

|գործ|       |մեղադրյալ|երկիր       |երկիր    |ձևը          |

|____|_______|_________|____________|_________|_____________|

| 1  |    -  |    -    |     ՀՀ     |     ՀՀ  |Պոռնկություն |

.___________________________________________________________.

 

ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդված

«Երեխայի առք ու վաճառքը»

 

2011 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 168-րդ հոդվածի հատկանիշներով բացահայտվել է հանցագործության 1 դեպք, որի ընթացքում մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածներ

«Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը»

«Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»

 

2011 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական 20 նոր գործեր, բացահայտվել է հանցագործության 28 դեպքեր: 28 դեպքերից 15-ը վերաբերում են մահճակալներով սննդի օբյեկտների` «Հյուրանոցային համալիրների» աշխատակիցների կողմից այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն, 2-ը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, իսկ մնացած 11-ը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքեր են, որոնցից 1-ը անչափահասի (սույն հաշվետվության 132-րդ, 132.1-րդ հոդվածներին առնչվող մասում նկարագրված` վերաորակված գործով անչափահասին վերաբերող այլ դրվագ) օգտագործմամբ:

 

.___________________________________________.

| 2010 թ. ՀՀ քր. օր.-ի 261-րդ, 262-րդ       |

| հոդվածներով քր. գործերը ըստ բնույթի       |

|___________________________________________|

|Քր. |Միջսահմանային|Հյուրանոցային|Տաքսու|Այլ|

|գործ|             |համալիր      |վարորդ|   |

|____|_____________|_____________|______|___|

| 28 |      -      |     15      |   2  | 11|

.___________________________________________.

 

2011 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

Հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, ոստիկանության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ ոստիկանության թվով 55 աշխատակիցների համար կազմակերպվել են «Թրաֆիքինգի» խնդիրներին վերաբերվող դասընթացներ: Թվով 7 աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպվել ՈՒկրաինայում և Բելառուսի Հանրապետությունում, այլ պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ:

Ոստիկանության աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել տեղական և միջազգային խորհրդաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին:

ԱՄԿ-ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվել են` իրավապահ մարմիններին դասավանդողների համար մոդուլների մշակման աշխատանքներ, ինչպես նաև որպես դասավանդող ոստիկանության ծառայողները հանդես են եկել` ոստիկանության ակադեմիայի, դատախազության դպրոցի դասախոսների համար դասընթացներին:

Շարունակվել են ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ կապված աշխատանքները: Վերջինս 2011 թ.-ի ապրիլի 9-ից մտել է ուժի մեջ:

Կատարելագործվում է համապատասխան վերլուծական համակարգչային ծրագիրը: Այդ ուղղությամբ ակտիվ փոխհամագործակցություն է իրականացվել ՀՀ-ում ԱՄԿ գրասենյակի հետ, որի արդյունքում պայմանավորվածություն է կնքվել ձեռք բերել համապատասխան վերլուծական համակարգչային ծրագիր: Ծրագիրը գտնվում է հայաֆիկացման փուլում և նախատեսվում է տրամադրել ԿՀԴՊ ԳՎ-ին 2011 թ.-ին:

Հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով նյութեր են տրամադրվել զանգվածային լրատվական միջոցներին, հարցազրույցներ տրվել մի շարք լրագրողների:

ՀՀ ոստիկանության police.am կայքէջում առանձին հղումով ստեղծվել է թրաֆիքինգին վերաբերող հավելվածների շարք:

Մի շարք աշխատանքներ են իրականացվել նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցով նախատեսված դրույթների:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման (այսուհետ` Որոշում) պահանջներով, 2011 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ԱԱԾ մարմինների կողմից շարունակվել են աշխատանքներ թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում թվով 9 քաղաքացիների հետ կազմակերպվել են հարցումային աշխատանքներ, ինչի արդյունքում թրաֆիքինգի հնարավոր նախանշաններով դեպքեր չեն հայտնաբերվել: Միաժամանակ շարունակվել են աշխատանքներ 2010 թ. ընթացքում հայտնաբերված թրաֆիքինգի նախանշաններով դեպքերի ուսումնասիրության և կազմակերպիչների կողմից հնարավոր շահագործման ենթարկված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Որոշման 2.1.4 կետի կատարման կապակցությամբ ՀՀ սահմանային բոլոր անցակետերում բնակչության մեկնման ժամանակ հնարավոր թրաֆիքինգի ենթարկվելու տեսանկյունից խոցելի համարվող քաղաքացիներին տրամադրվել են «Միգրանտների տեղեկատվական ուղեցույցներ»:

2.2.4 կետի համաձայն ՀՀ ԱԱԾ ՍԶ ներկայացուցիչը ս.թ. փետրվարի 10-11-ը մասնակցել է ՀՀ ԱՍՀՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Թրաֆիքինգի զոհերի նույնացման և պրոֆիլավորման էությունը» սեմինարին:

1.3.2 կետով նախատեսված միջոցառումները չեն իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով:

ՀՀ և ԱՄԷ մինչև 2009 թ. դեկտեմբերին ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ս.թ. մարտի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԱԾ ներկայացուցչի և ԱՄԷ պատվիրակության հանդիպումը:

Առաջին կիսամյակում ուսումնասիրվել են ՀՀ ԱԳՆ-ից և ՀՀ ԱՍՀՆ-ից ստացված` «Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կատարման գնահատման հարցաշարի պատասխանների» և «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի 3.1.5 կետի կատարման կապակցությամբ թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման չափանիշների վերաբերյալ» նախագծերը, որոնց վերաբերյալ հայտնվել է ՀՀ ԱԱԾ կարծիքը:

ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի և դրան կից գործող աշխատանքային խմբի աշխատանքներին:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

 

2011 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները.

 

1. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրվել են ԱՄՆ պետքարտուղարության 2011 թ. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին տարեկան զեկույցի պատրաստման համար ՀՀ դատախազությանը վերաբերող հարցերի պատասխանները, որոնք փոխանցվել են ՀՀ ԱԳՆ:

2. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրվել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի կողմից մշակված հարցաշարի ՀՀ դատախազությանը վերաբերող հարցերի պատասխանները, որոնք փոխանցվել են ՀՀ ԱԳՆ:

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա. Մարուխյանը մասնակցել է այդ հարցաշարի լրացման գործընթացը իրականացնելու նպատակով ԹԱԽ-ի կից ձևավորված հատուկ ենթախմբի աշխատանքներին:

3. Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի դատախազությունների դատախազները մասնակցել են ԱՄԿ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ազգային փորձագետների խմբի կողմից մշակած թրաֆիքինգի դեմ պայքար իրականացնող իրավապահների համար կազմակերպված մեկօրյա վերապատրաստման դասընթացներին:

4. «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում դատախազների ամենամսյա դասընթացների շրջանակներում կազմակերպվել են «Թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնախնդիրները» թեմայով սեմինար քննարկումներ (դասախոս, ի.գ.թ. Վ. Ենգիբարյան), որոնց ընթացքում ներկայացվել են թրաֆիքինգի և հարակից հանցագործությունների քրեաիրավական բնութագրերը և քննության մեթոդիկան:

5. Հանրության ամբողջական և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով ՀՀ դատախազության պաշտոնական կայքում տեղադրվել է տեղեկատվություն ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի վերաբերյալ:

6. Դատախազական հսկողություն է իրականացվել թրաֆիքինգի փաստերի վերաբերյալ քննվող 10 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 6-ը փոխանցվել են 2010 թ.-ից, 2-ի վարույթը վերսկսվել է 2011 թ.-ին` հետախուզվողների հայտնաբերման հիմքով, իսկ 2-ը հարուցվել են 2011 թ.-ին: 1 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 1-ը` 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Հաշվետու ժամանակահատվածում 3 քրեական գործ և 2 քրեական գործից անջատված մաս 12 անձի վերաբերյալ ուղարկվել են դատարան, 2 քրեական գործի վարույթ կասեցվել է` մեղադրյալների հետախուզման հիմքով, 5 քրեական գործի նախաքննություն շարունակվում է:

Նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով կայացվել է երեք դատավճիռ` չորս անձի նկատմամբ: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.06.2011 թ. դատավճռով Անգին Սահակյանը և Արմեն Վարդանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման համապատասխանաբար 7 տարի և 7 տարի 6 ամիս ժամկետներով: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 02.06.2011 թ. դատավճռով Իրինա Չինդինան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.05.2011 թ. դատավճռով Հարություն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետներով:

 

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ

 

«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն համագործակցելով «ԱՄՔՈՐ-ՀԱՅԱՍՏԱՆ» կազմակերպության հետ` 2009 թ.-ի սեպտեմբերից համատեղ իրականացնում է «Հայաստանում կատարելագործել զոհերի աջակցությունը և բարելավել մարդկանց շահագործման կանխարգելումը» ծրագիրը, որն ավարտվել է 2011 թ.-ի փետրվարի 28-ին:

Ծրագրի նպատակն էր Հայաստանում բարելավել մարդկանց շահագործման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները ու նպաստել զոհերի ավելի արդյունավետ հայտնաբերման, նույնականացման և աջակցության համար ուղղորդման ու վերաինտեգրման գործընթացին:

 

2011 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները`

1. Մարդկանց շահագործման կանխարգելման նպատակով խոցելի խմբերի իրազեկման բարձրացում: Նշված ժամանակահատվածում բնակչության իրազեկման բարձրացման համար անցկացվել է 5 սեմինար: Գավառի մարզպետարանում, Աշնակ և Լճաշեն գյուղերում սեմինարի մասնակիցները եղել են համայնքների ակտիվ անդամները, սոցիալական աշխատողները, բժիշկները, ուսուցիչները, ոստիկանները, իսկ Զորակ և Առինջ գյուղերում դպրոցների բարձր դասարանցիները: Սեմինարի մասնակիցները ծանոթացվել են թրաֆիքինգի հիմնապատճառների և դրանց կանխարգելման միջոցների հետ, հատկապես ընդգծվել են ռիսկային գործոնը երիտասարդների համար, ներկայացվել են միջազգային փաստաթղթերը և ՀՀ կառավարության կողմից ընդունված ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը: Բաժանվել են թեժ գծի հայտարարագրեր, բուկլետներ, թրաֆիքինգի կանխմանն ուղղված անձնագրային ներդիրներ:

2. Գյուղական համայնքներում և տեղական իշխանությունների շրջանում իրազեկության բարձրացում: «Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի ներկայացուցիչները այցելել են Հայաստանի մարզերի 7 գյուղ` Արմավիրի մարզի Բազմաբերդ և Արաքս, Արարատի մարզի Սայաթ-Նովա և Հայաշատ ու Գեղարքունիքի մարզի Լճափ, Ծովազարդ և Նորաշեն գյուղերը: Տեղական իշխանությունների հետ քննարկվել են գյուղից արտագաղթի դեպքերը, թրաֆիքինգի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցները և զոհերին տրամադրվող աջակցության հնարավորությունները:

3. Զոհերի նույնականացում և ուղղորդում աջակցության համար: Նշված ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել ոստիկանությունից թրաֆիքինգի կասկածելի 1 դեպքի վերաբերյալ, անցկացվել է հարցազրույց, որի արդյունքում նույնացվել է 1 զոհ և ուղղորդվել ԱՄՔՈՐ-ի վերականգնողական կենտրոն` աջակցություն ստանալու համար:

 

«Հույս և օգնություն» ՀԿ

 

2011 թ. առաջին կիսամյակում «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Մարդկանց թրաֆիքինգից տուժածներին աջակցություն և վերաինտեգրում; մարզային իրավապահների կարողությունների զարգացում» ծրագիրը

(ծրագրի տևողությունը` 01.03.2011 թ. - 29.02.2012 թ.): Արդյունքները`

 

1. Թեժ գիծը ընդունել է 238 զանգ (գրանցվել է 5 թրաֆիքինգի ահազանգ: Մանրամասն ուսումնասիրելուց հետո թրաֆիքինգ հանցատեսակը ժխտվել է:)

 

2. Ստացվել են նաև զանգեր 2 տուժողից, որոնք նախկինում` 2007 և 2010 թթ. վերջնական նույնացվել էին, սակայն աջակցություն կամ չէին ստացել (հրաժարվել է) կամ ստացել է ոչ լիարժեք: Նրանք դիմել են գրավոր խնդրանքով ներգրավվել իրենց աջակցության և ինտեգրացիայի ծրագրում: Ստացել են հոգեբանական, բժշկական, իրային (հագուստ), բնամթերային աջակցություն: Նրանցից մեկը ուղղորդվել է մասնագիտական ուսուցման: Եվս մեկ տուժածի տրամադրվել է ապաստարան (10 օր) և մասնագիտական ուսուցում:

 

3. Թեժ գծի անվճար հեռախոսահամարը գովազդվել է վազող տողով «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով և «Գինդ» շաբաթաթերթում:

 

4. Ինֆորմացիոն նյութեր են տարածվել ավիատոմսերի վաճառքի կետերում, ավտոբուսների կայարաններում, սեմինարների մասնակիցների միջև:

 

5. Ս.թ. հունիսի 29-ին-30-ին ք. Արմավիրում մարզային ոստիկանության աշխատակիցների համար կազմակերպվեց սեմինար-վարժանք:

 

Կազմակերպությունը համագործակցելով «Մարդը դժբախտության մեջ» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ, 2009 թ.-ից մասնակցում է «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով ՀՀ-ում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբում և հզորացված համակարգի ստեղծում» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի իրականացմանը:

Առաջին կիսամյակի ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները.

01.06.2011 թ. ծրագրի շրջանակներում հրատարակվել է ժողովածու` «216 հարց և պատասխան երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի և մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման վերաբերյալ»: 1000 տպաքանակ տարածվել է հանրապետության համայնքներում:

Խուլ և կույր երեխաների հատուկ դպրոցների աշխատակիցների համար իրականացվել են սեմինարներ թրաֆիքինգ թեմայով:

«Զանգակատուն» ՀԿ-ի շահառուների ուժերով նախապատրաստվում է բեմադրություն «Չարի վերջը» վերնագրով` երեխաների թրաֆիքինգի կանխարգելման և երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով:

 

«ԱՄՔՈՐ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ

 

Թեժ-գիծ

2011 թ.-ի հունվարից-հունիս ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ-ի թեժ գծի հեռախոսահամարով ստացվել է միջին հաշվով ամսական 66 զանգ, որոնցից.

. թրաֆիքինգի վերաբերյալ - 4.5%

. կին - 43%

. տղամարդ - 57%

. տարիք

. <20-40 - 48%

. 40-60> - 52%

. Երևանից - 93.9%

. Մարզերից - 6.1%

. Տեղեկատվության աղբյուր

. Մետրո - 1.5%

. Թերթեր - 3.1%

. Հեռուստատեսություն - 95.4%

 

Աջակցություն զոհերին (ապաստարան և խորհրդատվական կենտրոն)

Թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու նպատակով գործում են ապաստարանը և խորհրդատվական կենտրոնը: Ապաստարանում զոհերը բնակվում են անվտանգ պայմաններում (ցանկացած ժամանակահատվածով) և ստանում անհրաժեշտ բժշկական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական և այլ աջակցություն: Այն դեպքում, երբ զոհը չի ցանկանում մնալ ապաստարանում, նա ստանում է անհրաժեշտ օգնություն խորհրդատվական կենտրոնի միջոցով, ուր նույնպես տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ:

2011 թ. ընթացքում աջակցություն են ստացել ԱՄՔՈՐ-ի ապաստարանի օժանդակությամբ` 15 թրաֆիքինգի զոհ, որոնցից 3-ը ուղղորդվել է այս տարի և խորհրդատվական կենտրոնի օժանդակությամբ` 19 թրաֆիքինգի զոհ, որոնցից 1-ը ևս ուղղորդվել է այս տարի:

Զոհերը ստացել են հետևյալ աջակցություն` հոգեբանական - 16; բժշկական - 10; իրավաբանական 14; բնաիրային - 5; ֆինանսական - 1; մասնագիտական ուսուցում - 2:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նորից քննարկվել են թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու գործում համագործակցության հնարավորությունները` մասնավորապես ապաստարանի աշխատանքների համաֆինանսավորման ծրագիրը: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ 2011 թ. հունվար ամսից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի ֆինանսավորել ապաստարանի վարձակալման ծախսերը, իսկ ԱՄՔՈՐ-ը իր վրա կվերցնի մնացած այլ ծախսերը: Այսպիսով ԱՄՔՈՐ-ի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվեց պայմանագիր, որի հիման վրա ԱՄՔՈՐ-ը յուրաքանչյուր ամիս նախարարությանն է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն` ապաստարանի վարձակալման ծախսերի մասով:

 

Իրազեկության բարձրացում

 

Բնակչության շրջանում թրաֆիքինգի հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով ԱՄՔՈՐ-ը մշակել և հրատարակել է բուկլետներ, ֆլայերներ, պաստառներ և էջանշաններ, ուր տեղ են գտել համապատասխան հղումներ, ուղերձներ և տեղեկատվություն աշխատանքային միգրացիայի, դրա հետևանքների և թրաֆիքինգի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Լրացուցիչ ԱՄՔՈՐ-ը վերատպագրել է թրաֆիքինգի կանխարգելման ուղերձներով և թեժ գծի հեռախոսահամարով էջանշաններ (10,000 օրինակ) և բուկլետներ (5,000 օրինակ):

2011 թ. մարտից մինչև մայիս ամիսը ներառյալ ԱՄՔՈՐ-ը «ՆՈՐ ՊԱՏՈՒՀԱՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի ներքո փակցրել է թեժ գծի մասին տեղեկատվությունը` Էրեբունի վարչական տարածքում գտնվող թվով 70 շենքերի 179 վերելակներում տեղադրվող վահանակներում:

Հաշվետու ժամանակահատվածում ԱՄՔՈՐ-ը տեղադրել է վազող տողով հայտարարություն «Կենտրոն» և «Շանթ» հեռուստաալիքներով, իսկ «ԳԼԱԶԵԹ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի ներքո տեղադրել է պաստառներ թրաֆիքինգի կանխարգելմանը ուղղված թեմայով ու թեժ գծի հեռախոսահամարով մետրոպոլիտենի գնացքների վագոններում և ցուցադրել է թրաֆիքինգի վերաբերյալ տեսահոլովակ մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված մոնիտորների վրա:

Մարզերում իրազեկության բարձրացման գործընթացն իրականացվել է «Դեմոկրատիան Այսօր» տեղական ՀԿ-ի միջոցով «Հայաստանում թրաֆիքինգի զոհերի աջակցության բարելավում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

Համատեղ գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է «Դեմոկրատիան Այսօր» հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունում:

 

Հայ օգնության միություն (ՀՕՄ)

 

2011 թ. առաջին կիսամյակում ՀՕՄ-ը իրականացրել է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման և երևույթի վերաբերյալ իրազեկման բարձրացման հետևյալ ծրագրերը.

2011 թ. ՀՕՄ-ի ու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև հերթական անգամ ստորագրվեց պայմանագիր «Աջակցություն և խորհրդատվություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում: Պայմանագրի համաձայն 1 տարվա ընթացքում նախատեսված աշխատանքների ցանկով ՀՕՄ-ը իրականացնում է հետևյալ գործողությունները.

 

1. Մանկատան շրջանավարտների ուսումնասիրություն, անհատական ծրագրերի կազմում,

2. Բնակարանների նոտարական և կադաստրային ձևակերպումներ,

3. Մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում,

4. Հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում,

5. Բժշկական օգնության տրամադրում, բժշկական խորհրդատվություն,

6. Իրավաբանական աջակցության տրամադրում,

7. Սոցիալ-հոգեբանական աջակցություն,

8. Ծրագրի իրականացման ապահովման համակարգման աշխատանքներ:

 

Ընդհանուր առմամբ, 2003-2011 թթ. ծրագրի շրջանակներում ներգրավվել է 403 շահառու: Հաշվի առնելով այն փաստը, որ մանկական խնամակալական հաստատությունների շրջանավարտները համարվում են թրաֆիքինգի և այլ բացասական երևույթների տեսանկյունից ռիսկային խումբ, թրաֆիքինգի կանխարգելման նպատակով իրականացվում է «Աջակցություն և խորհրդատվություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, ինչպես նաև պետական բյուջեից շահառուներին հատկացվում են բնակարաններ: Ծրագրի իրականացման ընթացքում թվով 158 շահառուների տրամադրվել է բնակարան` 10 տարի անվարձահատույց օգտագործման իրավունքով: 2011 թ.-ին նախատեսված է շահառուներին տրամադրել սոցիալական տներ հետևյալ աշխարհագրությամբ` 6 շահառուի` Գյումրիում, 12-ին` Մարալիկում, 12-ին` Ստեփանավանում, 24-ին` Սպիտակում:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2011
N 30
Արձանագրային որոշում