040.0038.210199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» ՀՈՒՆՎԱՐԻ 1999 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 1999 թվականի թիվ 38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 454 որոշմամբ սահմանված հավելավճարները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի աշխատողներին վճարելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի համապատասխան աղյուսակի «Շիրակի մարզպետարան» սյունակի «Բյուջետային հիմնարկների աշխատավարձ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 790,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 07 ենթախմբի համապատասխան աղյուսակի «Շիրակի մարզպետարան» սյունակի «Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» տողով նախատեսված գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 21-ից: