031.0176.160911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 1994 թվականի մարտի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին» համաձայնագիրը քննարկելիս:
16 սեպտեմբերի 2011 թվականի
ՆԿ-176-Ա