Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵ ...

 

 

040.0041.020299

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«2» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 1999 թվականի թիվ 41

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի և Կոտայքի մարզի Զառի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 138280 դրամ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի և Կոտայքի մարզի Զառի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 41 ՈՐՈՇՄԱՆ

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

Համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի և Կոտայքի մարզի Զառի

գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

________________________________________________________________________

 Թիվ/Թիվ                Ծախսերը                              Գումարը

 Ը/Կ                                                         (դրամ)

________________________________________________________________________

1.  Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

քարտուղարի աշխատավարձ

      (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)                          16000

 

  2.  Հրատարակչական ծախսեր                                    7000

 

3. Քարոզչական աշխատանքների

      կազմակերպման ծախսեր                                     7000

 

  4.  Տրանսպորտային ծախսեր                                    5000

 

  5.  Փոստ, հեռախոս, հեռագիր                                  3000

 

  6.  Գործուղման ծախսեր                                       9000

 

  7.  Գրասենյակային ծախսեր                                    3000

 

________________________________________________________________________

          Ընդամենը`                                          50000

 

  2 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր             100000

(2 x 50000 դրամ)

 

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր

  (1035 ընտրող x 5 դրամ)                                      5175

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

  (1035 ընտրող x 3 դրամ)                                      3105

 

________________________________________________________________________

         Ընդամենը`                                          108280

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 41 ՈՐՈՇՄԱՆ

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի և Կոտայքի մարզի Զառի

գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

________________________________________________________________________

 Թիվ/Թիվ                Ծախսերը                              Գումարը

 Ը/Կ                                                         (դրամ)

________________________________________________________________________

1.  Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ                                  8000

 

  2.  Տրանսպորտային ծախսեր                                   5000

 

  3.  Փոստ, հեռախոս, հեռագիր                                 1000

 

  4.  Գրասենյակային ծախսեր                                   1000

 

________________________________________________________________________

          Ընդամենը`                                          15000

 

  2 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր              30000

(2 x 15000 դրամ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.1999
N 41
Որոշում