041.0929.071011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2011 թվականի N 929-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 17-21-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կ. Կրիտյանինը, Լ. Կարապետյանինը, Ա. Ավետիսյանինը, Տ. Պետրոսյանինը, Ա. Սանոյանինը, Տ. Միքայելյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը և Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին.
4) Հ. Հունանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Ս. Պողոսյանինը և Է. Նանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին.
6) Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ա. Օհանյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հոկտեմբերի 7-ի
N 929-Ա որոշման
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-21-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի
հայկական կողմի նախագահ)
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
(հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)
Հ. Հունանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Լ. Կարապետյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
տրանսպորտի վարչության պետ
Տ. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի
վարչության պետ
Ա. Աբրահամյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի
արտաքին անվտանգության վարչության բաժնի պետ
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային գործընթացի կառավարման վարչության
հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Սանոյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի առաջին քարտուղար
Ս. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատակազմի գլխավոր վարչության բաժնի
պետ
Է. Նանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատակազմի գլխավոր վարչության
մասնագետ
Տ. Միքայելյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի
պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային
պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության
պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի
քարտուղար)