Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0930.071011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2011 թվականի N 930-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 11-13-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Գալստյանինը, Գ. Գրիգորյանինը, Մ. ՈՒլիկյանինը, Մ. Կորխմազյանինը և Մ. Ծառուկյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հոկտեմբերի 7-ի

N 930-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Գալստյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ (պատվիրակության ղեկավար)

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ

 

    Մ. ՈՒլիկյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ

                         կառավարման վարչության պետի տեղակալ

 

    Մ. Կորխմազյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի բաժնի պետ

 

    Մ. Ծառուկյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ

 

    Ս. Հակոբյան        - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

                         գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.2011
N 930-Ա
Որոշում