Սեղմել Esc փակելու համար:
Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ Կ. ԱՎԱԳՅԱՆԻ` ՆՅՈՒ-ՅՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ Կ. ԱՎԱԳՅԱՆԻ` ՆՅՈՒ-ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0938.071011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2011 թվականի N 938-Ա

 

Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ Կ. ԱՎԱԳՅԱՆԻ` ՆՅՈՒ-ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության վերաբերյալ համաշխարհային նախարարական հանձնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության որակի կառավարման բաժնի պետ Կ. Ավագյանի` 2011 թվականի սեպտեմբերի 18-22-ը Նյու-Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղման հետ կախված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` ապահովել եռօրյա ժամկետում Տ. Սահակյանի` Նյու-Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.2011
N 938-Ա
Որոշում