Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(82-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(82-րդ մաս)

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Մաս 82)

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

01.04.2011 թ.

N 271-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`        230100 ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ

                             _________________________________________

                                     դասիչ, անվանումը

    Որակավորման աստիճանը`      Ճարտարագիտության բակալավր

                             _________________________________

                                       անվանումը

 

I. 230100 «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 230100, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»

Մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ:

 

2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր

 

230100, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը ուսուցման առկա ձևի դեպքում 4 տարի է:

 

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը

 

230100, «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» մասնագիտությամբ բակալավրը, բուհն ավարտելուց հետո անմիջապես կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

 

1) ճարտարագետ սխեմատեխնիկ,

2) ճարտարագետ - ծրարավորող (ծրարավորող),

3) ճարտարագետ էլեկտրոնիկ (էլեկտրոնիկ),

4) կառավարման ավտոմատացված համակարգերի ճարտարագետ,

և նրա որակավորմանը համապատասխանող այլ պաշտոններ:

 

4. Մասնագիտական գործունեության բնագավառը

 

«Ինֆորմատիկան և հաշվողական տեխնիկա» գիտության և տեխնիկայի այն ոլորտն է, որն ընդգրկում է մարդկային գործունեության միջոցների, ձևերի և մեթոդների համախումբ, ուղղված`

 

1) ԷՀՄ-ների, համակարգերի և ցանցերի,

2) ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերի,

3) ավտոմատացված նախագծման համակարգերի,

4) հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման,

5) էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորման և արտադրության,

6) ինֆորմացիայի պաշտպանության տեխնոլոգիաների և կազմակերպման

ստեղծմանն ու կիրառմանը:

 

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները

 

230100 «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտներ են`

 

1) հաշվողական մեքենաները, համալիրները, համակարգերը և ցանցերը,

2) տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերը,

3) նախագծման ավտոմատացված համակարգերը,

4) հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի միջոցների ծրագրային ապահովումը (ծրագրեր, ծրագրային համալիրներ և համակարգեր),

5) էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորումը և արտադրությունը,

6) տեղեկատվության պաշտպանության կազմակերպումն ու տեխնոլոգիաները;

7) թվարկված համակարգերի մաթեմատիկական, տեղեկատվական, տեխնիկական, էկոնոմիական, կազմակերպչական և իրավական ապահովումը:

 

6. Մասնագիտական գործունեության տեսակները

 

230100,»ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» մասնագիտությամբ բակալավրը, ըստ իր հիմնարար և մասնագիտական պատրաստվածության, կարող է իրականացնել մասնագիտական գործունեության հետևյալ ձևերը`

 

1) նախագծակառուցավորական;

2) արտադրատեխնոլոգիական;

3) գիտահետազոտական;

4) կազմակերպակառավարչական;

5) շահագործողական:

գործունեության կոնկրետ ձևերը սահմանվում են ըստ բուհի կողմից մշակվող մասնագիտա-կրթական ծրարի բովանդակության:

 

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները

230100, «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» մասնագիտությամբ բակալավրը, ըստ մասնագիտական գործունեության ձևի, պետք է պատրաստ լինի հետևյալ մասնագիտական խնդիրների լուծման համար`

 

1) նախագծակառուցավորական գործունեություն.

 

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների առանձին բաղադրամասերի պահանջների և նկարագրությունների մշակում, հիմնված օգտագործողների հարցադրում-պահանջների, առարկայական ոլորտի մոդելների և տեխնիկական միջոցների հնարավորությունների վերլուծության վրա;

բ. ապարատածրագրային համալիրների բաղադրամասերի ճարտարապետության նախագծում;

գ. ապարատածրագրային համալիրների մարդ-մեքենա ինտերֆեյսի նախագծում;

դ. հաշվողական տեխնիկայի (ՀՏ) միջոցների, ծրագրավորման միջոցների կիրառում` ապարատածրագրային համալիրների արդյունավետ իրականացման համար;

ե. հաշվողական համակարգերի (ՀՀ) և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինվիստիկ, տեղեկատվական և ծրարային ապահովման տարրերի նախագծում, հիմնված նախագծման ժամանակակից մեթոդների, միջոցների և տեխնոլոգիաների վրա, նախագծման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ;

 

2) արտադրատեխնոլոգիական գործունեություն.

 

ա. ՀՀ,ավտոմատացված համակարգերի բաղադրամասերի ստեղծում, ծրագրերի ու ծրագրային համալիրների արտադրություն` տրված որակական և ժամկետային պահանջներին համապատասխան,

բ. ապարատածրագրային համալիրների թեսթավորում և կարգաբերում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների փորձարկումների ծրագրի և մեթոդիկայի մշակում, փորձարկումների անցկացում,

դ. ապարատային և ծրագրային միջոցների համախմբում, հաշվողական համակարգերի, համալիրների և ցանցերի համադրում,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների հավասարում,

 

3) գիտահետազոտական գործունեություն.

 

ա. երևույթների, գործընթացների և համակարգերի մաթեմատիկական մոդելների ընտրություն և ձևափոխում, դրանց ապարատածրագրային արդյունավետ իրականացման և ՀՏ միջոցներով հետազոտումների նպատակով;

բ. գիտական հետազոտություններում, նախագծակառուցավորական գործունեությունում, տեխնոլոգիական, տնտեսագիտական, սոցիալական համակարգերի կառավարման և հումանիտար ոլորտներում մարդու գործունեության մաթեմատիկական մոդելների, մեթոդների, համակարգչային տեխնոլոգիաների և որոշումների ընդունման համակարգերի ընտրություն;

գ. մեթոդների, ալգորիթմների, ծրագրերի, ապարատածրագրային համալիրների և համակարգերի վերլուծություն, տեսական և փորձարարական հետազոտում;

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների գործունեության հետ կապված հաշվողական և տեղեկատվական գործընթացների մաթեմատիկական և ծրագրային մոդելների ստեղծում և հետազոտում;

ե. ապարատածրագրային համալիրների հետազոտման պլանների, ծրագրերի և մեթոդիկաների մշակում;

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների ստեղծման ժամանակ կիրառվող ֆորմալ մոդելների և մեթոդների մշակում և կատարելագործում;

 

4) կազմակերպակառավարչական գործունեություն.

 

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի առանձին փուլերի կազմակերպում ըստ տրված որակի և ժամկետի,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի գնահատում, հսկում և կառավարում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման գործընթացի կազմակերպման ժամանակ տեխնոլոգիաների, գործիքային միջոցների և ՀՏ միջոցների ընտրություն,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի ընդունված կազմակերպման շրջանակներում անձնակազմի ուսուցում,

 

5) շահագործողական գործունեություն.

 

ա. ՀՀ և ավտոմատացված համակարգերի գործիքային, համակարգային և կիրառական ծրագրային ապահովման տեղադրում, կարգաբերում և սպասարկում;

բ. ծրագրային ապրանքների, ՀՀ և ավտոմատացված համակարգերի ուղեկցում;

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործողական բնութագրերի չափումների մեթոդների և միջոցների ընտրություն:

 

8. Որակավորման պահանջները

 

Մասնագիտական խնդիրների իրավասու և պատասխանատու լուծման համար բակալավրը պատրաստ է`

 

1) մասնակցելու մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման բոլոր փուլերին,

2) մասնակցելու ծրագրային, ապարատային և ապարատածրագրային համալիրների բոլոր տիպերի փաստաթղթային ապահովման մշակմանը,

3) կիրառելու մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման ժամանակակից մեթոդներ, միջոցներ և տեխնոլոգիաներ,

4) մասնակցելու իր մասնագիտական ոլորտում գիտական հետազոտությունների անցկացմանը և տեխնիկական մշակումների կատարմանը,

5) ուսումնասիրելու մասնագիտական գրականություն և այլ գիտատեխնիկական տեղեկատվություն, հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումները իր մասնագիտական գործունեության ոլորտում,

6) համագործակցելու հարակից ուղղությունների մասնագետների հետ գիտական հետազոտություններում նախագծակառուցավորական գործունեությունում, տեխնոլոգիական, տնտեսագիտական, սոցիալական համակարգերում և մարդկային գործունեության հումանիտար ոլորտներում իր մասնագիտական գործունեության օբյեկտների կիրառման մեթոդների, միջոցների և տեխնոլոգիաների մշակման ժամանակ, գործընկերների հետ կոոպերացիայի և կոլեկտիվում աշխատանքի մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման ժամանակ իր աշխատանքը կազմակերպելու գիտական հիմունքներով,

7) տիրապետել իր մասնագիտական գործունեության ոլորտում կիրառվող ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին,

8) գիտության զարգացման և փոփոխվող սոցիալական գործառնության պայմաններում վերագնահատելու կուտակած փորձը, վերլուծելու սեփական հնարավորությունները, կարող է ձեռք բերել նոր գիտելիքներ, կիրառելով ժամանակակից տեղեկատվական ուսուցողական տեխնոլոգիաներ;

 

9) մեթոդապես և հոգեբանորեն իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, միջառարկայական նախագծային աշխատանքին,

 

Բակալավրը պետք է իմանա`

 

1) մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման մեթոդական և նորմատիվային նյութերը,

2) մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման տեխնոլոգիան,

3) տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներն ու միտումները,

4) մասնագիտական գործունեության օբյեկտների հայրենական և արտասահմանյան լավագույն նմուշների տեխնիկական բնութագրերը և տնտեսական ցուցանիշները,

5) ինտելեկտուալ սեփականության պաշտպանության կարգը, մեթոդները և միջոցները,

6) մասնագիտական գործունեության օբյեկտների որակի վերլուծության մեթոդները,

7) հաշվողական տեխնիկայի, կոմունիկացիաների և կապի ժամանակակից միջոցները,

8) մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման ժամանակ աշխատանքի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները,

9) տեխնիկական փաստաթղթերի պատրաստման կանոնները, մեթոդները և միջոցները,

10) տնտեսության, աշխատանքի կազմակերպման, արտադրության և գիտական հետազոտությունների կազմակերպման հիմունքները,

11) աշխատանքային օրենսդրության հիմունքները,

12) աշխատանքի պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության կանոններն ու նորմերը:

 

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

 

230100,»ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

 

1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

2) մագիստրատուրայում` 552800 և 553000 շիֆրերը միավորող «Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա» մասնագիտության գծով;

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10 Դիմորդի կրթությանը նախորդող մակարդակը` միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն:

11.Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ` միջնակարգ կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության, եթե նրանում առկա է ներկայացնողի միջնակարգ կրթությունը հավաստող գրառում:

 

III. 230100 «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա և ընդգրկում է ուսումնական դասընթացների ցանկը, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ծրագրերը:

13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր մինիմումին, նրա իրագործման պայմաններին և յուրացման ժամկետներին ներկայացվող պահանջները որոշվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացների պարտադիր հանրապետական բաղադրամասից, դասընթացների բուհական բաղադրամասից, ուսանողի ընտրության դասընթացներից, ինչպես նաև ֆակուլտատիվ դասընթացներից:

15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի դասընթացների հետևյալ կրթաբլոկների ուսումնասիրումը ուսանողի կողմից`

 

1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ,

2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ,

3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ ընդհանուր մասնագիտական առարկաներ,

4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ - տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի տարբերակային առարկայական մասնաբաժիններ,

5) Ֆակուլտատիվներ,

6) ինչպես նաև ամփոփիչ ատեստավորում:

 

IV. 230100,»ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՆԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|                 ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                    |Կրեդիտ|

|_____|________________________________________________________|______|

|01.00|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ տնտեսական ԸՀՍՏ           |  34  |

|_____|________________________________________________________|______|

|02.00|Ընդհանուր մաթմատիկական և  բնագիտական ԸՄԲ                |  46  |

|_____|________________________________________________________|______|

|03.00|Ընդհանուր ճարտարագիտական ԸՃ                             |  33  |

|_____|________________________________________________________|______|

|04.00|Ընդհանուր բնագավառի ԸԲ                                  |  34  |

|_____|________________________________________________________|______|

|05.00|Մասնագիտական - Մ                                        |  43  |

|_____|________________________________________________________|______|

|06.00|Մասնագիտացման ՄՑ                                        |  26  |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ամփոփիչ ատեստավորում                                    |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                                |  240 |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|             Դասընթացների անվանումները                  | Դասիչ|

|_____|________________________________________________________|______|

|ԸՀՍՏԴ|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ տնտեսագիտական առարկաներ  |  34  |

|ԿԲ   |                                                        |      |

|01.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.01|Հայոց պատմություն                                       |   4  |

|     |Դասընթացի նպատակն է ազգերի համաշխարհային ընտանիքում հայ |      |

|     |ժողովրդի տեղի ու դերի, համաշխարհային մշակութային        |      |

|     |գանձարանում հայ ժողովրդի ունեցած ներդրման մասին         |      |

|     |ուսանողներին լիարժեք և  համակողմանի պատկերացումների     |      |

|     |ձևավորումը`  հստակեցնելով և  որոշակիացնելով ուսանողների |      |

|     |ակտիվ կենսադիրքորոշումը` կապված ներկայիս գլոբալացման    |      |

|     |քաղաքականության գործընթացներով պարտադրված               |      |

|     |հիմնախնդիրների հետ:                                     |      |

|     |Դասընթացը կազմում է «Հայ ժողովրդի պատմություն 1»-ի      |      |

|     |բովանդակային շարունակությունը: Այն ձևավորում  է         |      |

|     |աշխարհայացքային որակական հատկանիշներ, առանց որոնց       |      |

|     |հնարավոր չէ կողմնորոշվել ներկայիս բարդ և  հակասական     |      |

|     |սոցիալ-քաղաքական և  տնտեսական աշխարհում, որում          |      |

|     |զուգահեռաբար ընթանում են հզոր մշակութային և             |      |

|     |տնտեսաքաղաքական փոխներթափանցման և  հարստացման           |      |

|     |գործընթացներ: Դասընթացը նպաստում է մտավորականության նոր |      |

|     |սերնդի համակողմանի ու լիարժեք դաստիարակությանը և        |      |

|     |նախապատրաստմանը` մտնելու հասարակական կյանք, զինված      |      |

|     |ազգային մենթալիտետով և  յուրահատուկ քաղաքական           |      |

|     |մտածողությամբ:                                          |      |

|     |Հայ ժողովրդի պատմության առարկան, դերն ու                |      |

|     |նշանակությունը: Հին և  միջնադարյան Հայաստանի            |      |

|     |պետականությունները: Քրիստոնեության` որպես պետական կրոնի |      |

|     |ճանաչման և  հայոց գրերի գյուտի քաղաքական և              |      |

|     |պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական        |      |

|     |պայքարի օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և  |      |

|     |կողմնորոշումները: Արևելյան  Հայաստանի` Ռուսաստանին      |      |

|     |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական  |      |

|     |հոսանքները: Ազատարական խմբակներն ու                     |      |

|     |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը:   |      |

|     |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և  դասերը: Հայ |      |

|     |քաղաքական կուսակցությունների ձևավորումը  և              |      |

|     |գործունեությունը:                                       |      |

|     |Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին: Հայոց մեծ |      |

|     |եղեռնը և  արդիականությունը: 1918թ. մայիսյան             |      |

|     |հերոսամարտերը: Հայաստանի առաջին հանրապետությունը        |      |

|     |1918-1920թթ.: Հայաստանի խորհրդայնացումը: Խորհրդային     |      |

|     |ամբողջատիրական քաղաքական համակարգը: Հայ ժողովուրդը      |      |

|     |երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հասարակական քաղաքական   |      |

|     |կյանքը հետպատերազմյան տարիներին: Ազգային                |      |

|     |ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան շարժման նոր փուլը: |      |

|     |Հայաստանի և  ԼՂՀ-ի անկախության հռչակումը: Հայաստանի     |      |

|     |երրորդ հանրապետության կայացման ներքին և  արտաքին        |      |

|     |դժվարությունները, քաղաքական համակարգը (1991-2007 թթ):   |      |

|_____|________________________________________________________|______|

|01.02|Հայոց լեզու և  հայ գրականություն                        |   4  |

|     |Դասընթացի նպատակն է`ամրապնդել և  խորացնել բակալավրական  |      |

|     |ուսուցման ծրագրով մասնագիտությունների ուսանողների       |      |

|     |իմացությունը հայոց լեզվից, մասնավորապես                 |      |

|     |բառագիտությունից, ընդլայնել նրանց պատկերացումները       |      |

|     |լեզվի` իբրև  հաղորդակցության և  մտածողության միջոցի,    |      |

|     |գրավոր և  բանավոր խոսքի, ինչպես և  հայերենի զարգացման   |      |

|     |առանձնահատկությունների մասին, գաղափար տալ տերմինի,      |      |

|     |տերմինաբանության և  առանձին բնագավառների                |      |

|     |տերմինահամակարգերի վերաբերյալ, գործնական աշխատանքով     |      |

|     |զարգացնել ուսանողների հմտությունները`                   |      |

|     |բառակազմական և  տերմինների կառուցվածքային իմաստաբանական |      |

|     |վերլուծություններ կատարելու համար:                      |      |

|     |Դասընթացը «Հայոց լեզու և  խոսքի մշակույթ 1» դասընթացի   |      |

|     |շարունակությունն է և  նպատակաուղղված է բակալավրական     |      |

|     |կրթություն ստացող ուսանողների` գործնական գրություններ   |      |

|     |կազմելու, մասնագիտական փաստաթղթեր ձևակերպելու,          |      |

|     |տեխնիկական թարգմանություններ կատարելու, խմբագրելու և    |      |

|     |տեքստի վրա աշխատելու հմտությունների զարգացմանը, գաղափար |      |

|     |տալու ոճի, նրա տեսակների, մասնավորապես գիտական ոճի      |      |

|     |առանձնահատկությունների մասին:                           |      |

|     |«Խոսքի մշակույթ», «Բառագիտություն», «Տերմինագիտություն»,|      |

|     |«Ոճագիտություն», «Թարգմանչական արվեստ»,                 |      |

|     |«Տեքստագիտություն և  խմբագրում»:                        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.03|Ռուսաց լեզու                                            |   4  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել լեզվական    |      |

|     |իրողություններին, մասնավորապես, գիտատեխնիկական ոճին և   |      |

|     |ոճաբանությանը, սովորեցնել ընթերցել և  ընկալել           |      |

|     |գիտատեխնիկական տեքստերը և  ձևավորել  գրավոր խոսքի       |      |

|     |հմտություններ:  Տվյալ խոսքային գործունեությունը ռուսաց  |      |

|     |լեզվով ենթադրում է ընթերցման տարբեր ձևերի               |      |

|     |ունակություն:                                           |      |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին սովորեցնել             |      |

|     |գիտատեխնիկական տեքստերի թարգմանություն կատարել          |      |

|     |ռուսերենից հայերեն, ծանոթացնել թարգմանության հիմնական   |      |

|     |հասկացություններին, թարգմանության տեսության և           |      |

|     |տեխնիկայի հիմունքներին և  զարգացնել վարչագործարարական   |      |

|     |ոլորտի գրավոր խոսքի հմտություններ:                      |      |

|     |Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական ընթերցում,           |      |

|     |ճանաչողական ընթերցում, վերլուծական ընթերցում,           |      |

|     |վերարտադրական տիպի տեքստեր գրելու հմտություն            |      |

|     |(սկզբնաղբյուրի հիման վրա), վերարտադրական տեքստ կազմելու |      |

|     |ունակություն (ռեֆերատ, անոտացիա, ամփոփագիր),            |      |

|     |ինքնուրույն տեքստ գրելու ունակություն (գրախոսական,      |      |

|     |գիտական հոդված), տեխնիկական այլ տեքստեր կազմելու        |      |

|     |հմտություն` մեքենաների օգտագործման անոտացիա,            |      |

|     |մեխանիզմների, հանգույցների, մանրամասերի նկարագրություն: |      |

|     |Թարգմանչական համարժեքություն, թարգմանչական փոխարինում,  |      |

|     |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական       |      |

|     |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր (դելօվիե    |      |

|     |բումագի)` զեկուցագիր, պաշտոնագիր, հավատարմագիր,         |      |

|     |հաշվետվություն, աշխատանքային պլան, գործարար             |      |

|     |նամակագրություն` արտադրական, վարչական հարցերով          |      |

|     |(նամակ-խնդրանք, ուղեկցական նամակ, նամակ-հաստատում,      |      |

|     |նամակ-հիշեցում, ինֆորմացիոն, երաշխիքային նամակ և        |      |

|     |այլն), առևտրական  նամակագրություն (հարցում մատակարարման |      |

|     |պայմանների, ապրանքների սպառման, արժույթի վերաբերյալ):   |      |

|_____|________________________________________________________|______|

|01.04|Օտար լեզու                                              |  10  |

|     |Դասընթացի հիմնական նպատակը նախնական` ընթերցելու,        |      |

|     |թարմացնելու, ընթերցված նյութը բանավոր վերարտադրելու և   |      |

|     |բանավոր հաղորդակցվելու լեզվական հմտությունների          |      |

|     |զարգացումն է: Այն ուսանողներին հնարավորություն կընձեռի` |      |

|     |ստանալու գիտելիքներ` հետագա դասընթացների հեշտ յուրացման |      |

|     |համար:                                                  |      |

|     |Դասընթացը կազմում է «Օտար լեզու 1»-ի բովանդակային       |      |

|     |շարունակությունը:  Նրա հիմնական նպատակն է շարունակել    |      |

|     |զարգացնել թարգմանելու, բանավոր վերարտադրելու և          |      |

|     |հաղորդակցվելու, ինչպես նաև  ընդհանուր տեխնիկական        |      |

|     |տեքստեր ընթերցելու, ընկալելու և  վերարտադրելու ու պարզ  |      |

|     |նամակներ, փաստաթղթեր կազմելու լեզվական հմտությունները:  |      |

|     |Դասընթացը կազմում է «Օտար լեզու 2»-ի բովանդակային       |      |

|     |շարունակությունը` փոփոխված համամասնություններով:        |      |

|     |Դասընթացի հիմնական նպատակը նախորդ դասընթացում ձեռք      |      |

|     |բերված ընդհանուր տեխնիկական և  մասնագիտական տեքստերը    |      |

|     |թարգմանելու, բանավոր վերարտադրելու, հաղորդակցվելու,     |      |

|     |գործնական գրագրություն վարելու լեզվական հմտությունների  |      |

|     |հետագա զարգացումն է:»Քերականություն», «Բառագիտություն   |      |

|     |(ընդհանուր լեզվական բառապաշար)», «Բանավոր               |      |

|     |հաղորդակցում»:  «Քերականություն», «Բառագիտություն       |      |

|     |(ընդհանուր լեզվական և  ընդհանուր տեխնիկական             |      |

|     |բառապաշար)», «Բանավոր հաղորդակցում»,»Գործնական          |      |

|     |գրագրություն»: «Մասնագիտական բառապաշար», «Բանավոր       |      |

|     |հաղորդակցում», «Գործնական գրագրություն»,                |      |

|     |«ՈՒսումնասիրվող լեզվի երկրի մշակութաբանություն          |      |

|     |(պատմություն, աշխարհագրություն», ավանդույթներ,          |      |

|     |առողջապահական և  կրթական համակարգեր, արվեստ,            |      |

|     |գրականություն, գիտություն)»:                            |      |

|_____|________________________________________________________|______|

|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա                            |   4  |

|     |Դասընթացի նպատակն է` ապագա ճարտարագետներին հաղորդակից   |      |

|     |դարձնել գոյության և  մտածողության համընդհանուր          |      |

|     |սկզբունքներին, հասարակական կյանքի, մասնավորաբար         |      |

|     |արտադրական ոլորտի գիտական ճանաչողությանը, աշխատանքային  |      |

|     |գործունեության մեջ այդ ճանաչողության արդյունքների       |      |

|     |օգտագործման յուրահատկություններին:                      |      |

|     |Աշխարհայացքն իր բաղադրամասերով, փիլիսոփայության` որպես  |      |

|     |աշխարհայացքի յուրահատուկ ձևի  գործառույթները,           |      |

|     |փիլիսոփայության մասնագիտական և  անձնական                |      |

|     |նշանակությունը, կեցության հիմնական ձևերը,  աշխարհի      |      |

|     |միասնականության հիմնախնդիրը, զարգացման համընդհանուր     |      |

|     |գործընթացի օրինաչափությունները, գոյապահպանման և  կյանքի |      |

|     |իմաստի հիմնահարցերը, ճշմարտության էությունը,            |      |

|     |հասարակության փիլիսոփայական հարցերը, սոցիոլոգիական      |      |

|     |գիտելիքի առանձնահատկությունները, սոցիոլոգիական          |      |

|     |ճանաչողության փուլերը, անհատի սոցիոլոգիական նկարագիրը,  |      |

|     |կազմակերպության կառավարման սոցիոլոգիական բնութագրումը,  |      |

|     |ղեկավարի տիպերը, հասարակական կարծիքի դերը               |      |

|     |կազմակերպության կառավարման մեջ, աշխատանքային            |      |

|     |շարժառիթները:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

|01.06|Իրավագիտություն                                         |   2  |

|     |Դասընթացի նպատակն է ճարտարագիտական համալսարանի          |      |

|     |ուսանողներին ուսուցանել սոցիալական կյանքի իրավական      |      |

|     |կառավարման օրինաչափություններն ու նորմերը, դրանց        |      |

|     |քաղաքացիական, վարչական, աշխատանքային և  այլ             |      |

|     |բաղադրամասերը: Ներքոհիշյալ հիմնահարցերի իմացությունը    |      |

|     |կարևորագույն  հիմք է ճարտարագիտական բարձրագույն         |      |

|     |կրթություն ունեցող անձնավորության սոցիալական և          |      |

|     |աշխատանքային լիարժեք գործունեության համար:              |      |

|     |Սոցիալական կյանքում պետության և  իրավունքի դերը,        |      |

|     |իրավունքի ճյուղերը, ՀՀ Սահմանադրությունը, նրա           |      |

|     |հիմնադրույթները, մարդու և  քաղաքացու հիմնական           |      |

|     |իրավունքներն ու ազատությունները, օրենքը և               |      |

|     |օրինականությունը, քաղաքացիական իրավահարաբերությունները, |      |

|     |սեփականության իրավունքը, քաղաքացիաիրավական              |      |

|     |գործարքները, պայմանագրային և  պարտավորական իրավունքը,   |      |

|     |աշխատանքային իրավահարաբերությունները և  աշխատանքային    |      |

|     |պայմանագիրը, համակարգչային իրավունքի հիմունքները,       |      |

|     |ֆինանսական իրավահարաբերությունների հիմունքները, քրեական |      |

|     |իրավունքի հիմունքները. տնտեսական հանցագործություններ,   |      |

|     |միջազգային իրավական հարաբերությունների հասկացությունը:  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.07|Քաղաքագիտություն                                        |   2  |

|     |Քաղաքագիտության առարկան ուսումնասիրում, բացահայտում և   |      |

|     |հիմնավորում է հասարակության քաղաքական համակարգի,        |      |

|     |պետության, պետական ինստիտուտների, քաղաքական             |      |

|     |սուբյեկտների, քաղաքական կուսակցությունների և  առանձին   |      |

|     |քաղաքացիների վարքագծերի բնականոն գործունեության, կայուն |      |

|     |վերարտադրության և  առաջընթաց զարգացման հիմնախնդիրների   |      |

|     |լուծման ուղիները:                                       |      |

|     |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և  մեթոդը:         |      |

|     |Քաղաքագիտության գործառույթները: Քաղաքական կյանքը և      |      |

|     |քաղաքական հարաբերությունները:  Քաղաքականության դերն ու  |      |

|     |տեղը ժամանակակից հասարակության կյանքում:                |      |

|     |Քաղաքականության սոցիալական գործառույթները: Քաղաքացիական |      |

|     |հասարակությունը, նրա ծագումն ու առանձնահատկությունը:    |      |

|     |Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները       |      |

|     |Հայաստանում: Քաղաքական իշխանություն: Իշխանության        |      |

|     |ռեսուրսները: Իշխանության օրինականություն                |      |

|     |(լեգիտիմություն): Քաղաքական մշակույթ: Քաղաքական ռիսկ:   |      |

|     |Քաղաքական համակարգ: Քաղաքական վարչակարգերը և            |      |

|     |ռեժիմները: Քաղաքական կուսակցությունները: Քաղաքական      |      |

|     |հարաբերություններն ու գործընթացները: Քաղաքական          |      |

|     |բախումներն ու նրանց լուծման ուղիները: Քաղաքական         |      |

|     |տեխնոլոգիաները: Քաղաքական մենեջմենթ: Քաղաքական          |      |

|     |մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն ու        |      |

|     |շարժումները: Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական            |      |

|     |լիդերություն: Քաղաքականության սոցիալ մշակութային        |      |

|     |ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և            |      |

|     |միջազգային հարաբերություններ: Համաշխարհային             |      |

|     |քաղաքականության գործընթացի առանձնահատկությունները:      |      |

|     |Հայաստանի հանրապետության ազգային պետական շահերը նոր     |      |

|     |աշխարհաքաղաքական իրավիճակում: Քաղաքական իրականության    |      |

|     |իմացության մեթոդաբանությունը: Քաղաքական գիտելիքի        |      |

|     |մոդելները:  Փորձնական քաղաքական գիտելիք: Քաղաքական      |      |

|     |վերլուծություն և  կանխատեսում:                          |      |

|_____|________________________________________________________|______|

|01.08|Տնտեսագիտություն                                        |   4  |

|     |Դասընթացի նպատակն է պատկերացում տալ տնտեսական           |      |

|     |երևույթների  ճանաչողության, տնտեսական կյանքի            |      |

|     |օրինաչափությունների ու կարգավորման սկզբունքների մասին:  |      |

|     |Տնտեսագիտության առարկան, աշխարհի տնտեսական              |      |

|     |ճանաչողության և  ուսումնասիրության մեթոդները,           |      |

|     |հասարակական պահանջմունքներն ու տնտեսական ռեսուրսները,   |      |

|     |հասարակության արտադրական հնարավորությունների            |      |

|     |սահմանները, տնտեսության շուկայական համակարգի            |      |

|     |ինստիտուցիոնալ շրջանակները, պահանջարկի և  առաջարկի      |      |

|     |շուկայական ուժերը, պետության տնտեսական դերը,            |      |

|     |մակրո-տնտեսական ցուցանիշները, գործազրկություն,          |      |

|     |ինֆլյացիա, ամբողջական պահանջարկ ու ամբողջական առաջարկ,  |      |

|     |գանձարանային քաղաքականություն ու պետական բյուջե, փողը   |      |

|     |և  բանկային գործը, տնտեսական աճ և  միջազգային առևտուր:  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.09|Ֆիզիկական Կուլտուրա                                     |      |

|     |Ֆիզիկական կուլտուրա առարկան անց է կացվում ուսանողի      |      |

|     |ուսումնառության բոլոր տարիներին և  իրականացվում է       |      |

|     |հետևյալ  ձևով`                                          |      |

|     |ուսումնական պարտադիր պարապմունքներ,                     |      |

|     |ուսանողության ինքնուրույն պարապմունքներ;                |      |

|     |Պարտադիր պարապմունքները անց են կացվում 1-ին, 2-րդ և     |      |

|     |3-րդ կուրսերում շաբաթը 4-ական ժամաքանակով: Բժշկական     |      |

|     |քննության անցնելուց հետո ուսանողները տեղավորվում են     |      |

|     |մարզական մասնագիտական խմբերում ըստ մասնագիտությունների` |      |

|     |Վ/բոլ, Բ/բոլ, Ս/թենիս, ատլետիզմ, ծանրամարտ, լող, ռիթմիկ |      |

|     |մարմնամարզություն, ձեռնամարտ;                           |      |

|     |Առողջության կողմից շեղումներ ունեցող ուսանողները        |      |

|     |տեղավորվում են հատուկ և  բուժական խմբերում; Առավել լավ  |      |

|     |պատրաստականություն ունեցող ուսանողները» ինչպես նաև      |      |

|     |բարձր կուրսերի ուսանողները մարզվում են մարզական         |      |

|     |կատարելագործման խմբերում շաբաթը 12 ժամ ժամաքանակով;     |      |

|     |գնահատման համակարգը ընդգրկում է ուսանողի տեսական մասի   |      |

|     |յուրացման աստիճանը մինչև  20 միավոր: Տեսական հարցումը   |      |

|     |համապատասխանում է կիսամյակում տրված դասախոսական         |      |

|     |դասընթացին: գործնական մասնագիտացված դասերից ուսանողը    |      |

|     |պարտավոր է հավաքել 30-50 միավոր: ՈՒսանողի ֆիզիկական     |      |

|     |պատրաստվածության աստիճանը գնահատվում է ԸՖՊ, ՀՖՊ,        |      |

|     |տեխնիկական և  տակտիկական գնահատման համալիր              |      |

|     |վարժությունների միջոցով որը գնահատվում է մինչև  30      |      |

|     |միավոր: Այսպիսով օգտագործվում է 100 բալային համակարգ`   |      |

|     |40-60 գնահատվում է բավարար, 61-80` լավ և  81-100`       |      |

|     |գերազանց: Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները        |      |

|     |հնարավորություն ունեն 100% հաճախման և  տեսական բաժնի    |      |

|     |յուրացման շնորհիվ հավաքել 75 բալ, այսինքն` գնահատվել    |      |

|     |լավ: Նշենք, որ բոլոր տեսակի բացակայությունները ենթակա   |      |

|     |են լրացման:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸՄԲԴ |Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական առարկաներ         |  46  |

|ԿԲ   |                                                        |      |

|02.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|02.01|Մաթեմատիկա                                              |  18  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել գծային      |      |

|     |հանրահաշվի և  անալիտիկ երկրաչափության, ինչպես նաև       |      |

|     |մաթեմատիկական անալիզի և  մեկ փոփոխականի ֆունկցիայի      |      |

|     |դիֆերենցիալ հաշվի գաղափարներին; ծանոթացնել մեկ          |      |

|     |փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշվին, մի քանի          |      |

|     |փոփոխականի ֆունկցիայի դիֆերենցիալ հաշվին, ինչպես նաև    |      |

|     |սովորական դիֆերենցիալ հավասարումներին:  Դասընթացում     |      |

|     |կուսումնասիրվեն թվային և  ֆունկցիոնալ շարքերը, կրկնակի, |      |

|     |եռակի, կորագիծ ինտեգրալները, ինչպես նաև                 |      |

|     |հավանականությունների տեսությունը:                       |      |

|     |Վեկտորի գաղափարը: Հարթության վրա և  տարածության մեջ     |      |

|     |վեկտորների գծորեն կախվածությունը և  անկախությունը:      |      |

|     |Բազիս հարթության վրա և  տարածության մեջ:  Վեկտորների    |      |

|     |սկալյար, վեկտորական և  խառն արտադրյալները: Հարթության   |      |

|     |վրա ուղիղ գծի հավասարումները: Երկրորդ կարգի կորեր:      |      |

|     |Հարթության և  ուղիղ գծի հավասարումները տարածության մեջ: |      |

|     |Երկրորդ կարի մակերևույթներ:  Մատրիցի գաղափարը: Հակադարձ |      |

|     |մատրից: Մատրիցի ռանգը: գծային հավասարումների            |      |

|     |համակարգեր: Կրոնեկեր Կապելլիի թեորեմը: Կրամերի կանոնը:  |      |

|     |գծային հավասարումների համակարգի լուծումը մատրիցային     |      |

|     |եղանակով և  գաուսի մեթոդով: Գծային համասեռ և  անհամասեռ |      |

|     |հավասարումների համակարգերի ընդհանուր լուծումները:       |      |

|     |Գծային և  Էվկլիդյան տարածությունների գաղափարները:       |      |

|     |Թվային հաջորդականություններ: Թվային հաջորդականության և  |      |

|     |ֆունկցիայի սահմանները: Ֆունկցիայի անընդհատությունը:     |      |

|     |Ֆունկցիայի ածանցյալը և  դիֆերենցիալը: Ֆերմայի, Ռոլի և   |      |

|     |Լարանժի թեորեմները:  Անորոշությունների բացումը Լոպիտալի |      |

|     |կանոնով: Ֆունկցիայի աճման և  նվազման պայմանները:        |      |

|     |Ֆունկցիայի էքստրեմումի կետերը: Ֆունկցիայի գրաֆիկի       |      |

|     |գոգավորությունը և  ուռուցիկությունը: Շրջման կետեր:      |      |

|     |Ֆունկցիայի գրաֆիկի ասիմպտոտները: Ֆունկցիայի հետազոտումը |      |

|     |և  նրա գրաֆիկի կառուցումը:                              |      |

|     |գաղափար նախնական ֆունկցիայի և  անորոշ ինտեգրալի մասին:  |      |

|     |Անորոշ ինտեգրալի հատկությունները: Փոփոխականի            |      |

|     |փոխարինումը անորոշ ինտեգրալում: Մասերով ինտեգրում:      |      |

|     |Ռացիոնալ կոտորակների ինտեգրումը: Իռացիոնալ և            |      |

|     |եռանկյունաչափական ֆունկցիաների ինտեգրումը: Որոշյալ      |      |

|     |ինտեգրալ և  նրա հատկությունները:  Նյուտոն-Լայբնիցի      |      |

|     |բանաձևը:  Փոփոխականի փոխարինումը որոշյալ ինտեգրալում:   |      |

|     |Մասերով ինտեգրում: Առաջին և  երկրորդ սեռի անիսկական     |      |

|     |ինտեգրալներ: Հարթ պատկերի մակերեսի հաշվումը: Հարթ կորի  |      |

|     |աղեղի երկարությունը և  նրա հաշվումը:  Մարմնի ծավալի     |      |

|     |հաշվումը: Մի քանի փոփոխականի ֆունկցիայի սահմանումը,     |      |

|     |անընդհատությունը և  մասնակի ածանցյալները: Երկու         |      |

|     |փոփոխականի ֆունկցիայի դիֆերենցելիությունը, լրիվ         |      |

|     |դիֆերենցիալը: Մակերևույթին  տարված շոշափող հարթության   |      |

|     |և  նորմալի հավասարումները: Երկու փոփոխականի ֆունկցիայի  |      |

|     |էքստրեմումները: Առաջին կարգի դիֆերենցիալ հավասարումներ: |      |

|     |Ընդհանուր և  մասնակի լուծումներ: Անջատվող               |      |

|     |փոփոխականներով դիֆերենցիալ հավասարումներ:  Առաջին կարգի |      |

|     |համասեռ, գծային դիֆերենցիալ հավասարումներ: Բեռնուլիի    |      |

|     |հավասարումը: Լրիվ դիֆերենցիալներով դիֆերենցիալ          |      |

|     |հավասարումներ: Երկրորդ կարգի դիֆերենցիալ հավասարումներ: |      |

|     |Ընդհանուր և  մասնակի լուծումներ: Երկրորդ կարգի գծային   |      |

|     |համասեռ և  անհամասեռ դիֆերենցիալ հավասարումների         |      |

|     |ընդհանուր լուծումների կառուցվածքները: Երկրորդ կարգի     |      |

|     |հաստատուն գործակիցներով գծային համասեռ և  անհամասեռ     |      |

|     |դիֆերենցիալ հավասարումներ: Կամայական հաստատունների      |      |

|     |վարիացիայի Լարանժի մեթոդը: Հաստատուն գործակիցներով      |      |

|     |գծային դիֆերենցիալ հավասարումների համակարգեր:           |      |

|     |Թվային շարքեր: Շարքի զուգամիտությունը և  գումարը:       |      |

|     |Դրական անդամներով շարքերի համեմատություն, Դալամբերի և   |      |

|     |Կոշու հայտանիշները: Կոշու ինտեգրալային հայտանիշը:       |      |

|     |Հերթագայող նշաններ ունեցող անդամներով շարքեր: Լայբնիցի  |      |

|     |հայտանիշը: Նշանափոխ շարքեր: Բացարձակ և  պայմանական      |      |

|     |զուգամիտություն: Աբելի թեորեմը: Թեյլորի շարքը:          |      |

|     |ֆունկցիաների վերլուծումը Մակլորենի շարքի: Ֆուրյեի       |      |

|     |շարքը: Կրկնակի և  եռակի ինտեգրալների գաղափարները:       |      |

|     |Առաջին և  երկրորդ սեռի կորագիծ ինտեգրալներ: գրինի       |      |

|     |բանաձևը:  Երկրորդ սեռի կորագիծ ինտեգրալի ճանապարհից     |      |

|     |անկախ լինլու պայմանները: Հավանականության գումարման      |      |

|     |թեորեմը:  Պայմանական հավանականություն:                  |      |

|     |Հավանականությունների բազմապատկման թեորեմը:              |      |

|     |Երկրաչափական հավանականություններ: Հավանականության       |      |

|     |աքսիոմատիկ սահմանումը:  Լրիվ հավանականության և  Բայեսի  |      |

|     |բանաձևերը:  Անկախ փորձերի խնդիրը: Պատահական             |      |

|     |մեծություններ: Դիսկրետ պատահական մեծության              |      |

|     |մաթեմատիկական սպասումը, դիսպերսիան և  միջին             |      |

|     |քառակուսային շեղումը: Անընդհատ պատահական մեծության      |      |

|     |մաթեմատիկական սպասումը, դիսպերսիան և  միջին             |      |

|     |քառակուսային շեղումը: Հավանականությունների հավասարաչափ  |      |

|     |և  նորմալ բաշխումները: Գաղափար Լյապունովի թեորեմի       |      |

|     |մասին: Հավանականությունների ցուցչային բաշխումը:         |      |

|     |Չեբիշևի  անհավասարությունը: Չեբիշևի  և  Բեռնուլիի մեծ   |      |

|     |թվերի օրենքները:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|02.02|Ֆիզիկա                                                  |  12  |

|     |ՈՒսանողներին ծանոթացնել ընդհանուր ֆիզիկայի մեխանիկա,    |      |

|     |մոլեկուլային ֆիզիկա և  թերմոդինամիկա, Էլեկտրաստատիկա և  |      |

|     |հաստատուն հոսանք բաժինների հետ:                         |      |

|     |Ծանոթացնել ընդհանուր ֆիզիկայի մագնիսականություն,        |      |

|     |էլեկտրադինամիկայի տարրեր, տատանումներ և  ալիքներ,       |      |

|     |ալիքային օպտիկա, ատոմի ֆիզիկա, լուսային քվանտներ,       |      |

|     |քվանտային մեխանիկայի տարրեր բաժինների հետ:              |      |

|     |Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը:        |      |

|     |Շարժման տրման եղանակները: Պտտական շարժում:              |      |

|     |Փոխազդեցություն և  իներտություն: Հիմնարար               |      |

|     |փոխազդեցության տեսակները: Նյուտոնի օրենքները: Իմպուլսի  |      |

|     |պահպանման օրենքը:  Նյութական կետերի համակարգի           |      |

|     |զանգվածների կենտրոն: Փակ համակարգի զանգվածների կենտրոնի |      |

|     |շարժումը: Մեխանիկական աշխատանք և  հզորություն: Կինետիկ  |      |

|     |էներգիա:  Կինետիկ էներգիայի թեորեմը: Կոնսերվատիվ ուժեր: |      |

|     |Պոտենցիալ Էներգիա: Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման |      |

|     |օրենքը:  ՈՒժի և  իմպուլսի մոմենտ: Պտտական շարժման       |      |

|     |դինամիկայի հիմնական հավասարումը: Իմպուլսի մոմենտի       |      |

|     |պահպանման օրենքը: Անշարժ առանցքի շուրջը պտտվող պինդ     |      |

|     |մարմնի դինամիկայի հիմնական հավասարումը:                 |      |

|     |Հարաբերականության հատուկ տեսության հիմունքները: Լորենցի |      |

|     |ձևափոխությունները:   Նյութի ֆիզիկական հատկությունների   |      |

|     |ուսումնասիրության վիճակագրական և  թերմոդինամիկան        |      |

|     |մեթոդները: Մոլեկուլային կինետիկ տեսության հիմնական      |      |

|     |դրույթները: Իդեալական գազ: գազի մոլեկուլների բաշխումն   |      |

|     |ըստ արագությունների: Բարոմետրական բանաձևը  և  Բոլցմանի  |      |

|     |բաշխումը: Համակարգի ներքին էներգիա:  Աշխատանքը          |      |

|     |թերմոդինամիկայում: Թերմոդինամիկայի առաջին օրենքը:       |      |

|     |Ջերմունակություն: Ադիաբատ պրոցես: Ջերմահաղորդականության |      |

|     |երևույթը:  Ներքին շփման ուժը: Դիֆուզիա: Վանդեր Վալսի    |      |

|     |հավասարում: Ջերմային մեքենայի օ...ն:  Քվազիստատիկ       |      |

|     |պրոցես: Շրջելի և  ոչ շրջելի պրոցեսներ: Թերմոդինամիկայի  |      |

|     |երկրորդ օրենք: Մակրոսկոպիկ համակարգերի մակրո և          |      |

|     |միկրովիճակներ: Էնթրոպիա: Էնտրոպիայի վիճակագրական        |      |

|     |իմաստը: էլեկտրամագնիսական փոխազդեցություն: էլեկտրական   |      |

|     |լիցք:  Կուլոնի օրենքը: էլեկտրական դաշտ: Էլեկտրական      |      |

|     |դաշտի լարվածություն և  պոտենցիալ: Դիէլեկտրիկներ:        |      |

|     |Դիէլեկտրիկական թափանցելիություն: Հաղորդիչներ:           |      |

|     |էլեկտրաստատիկ մակածում: Առանձնացված հաղորդչի և          |      |

|     |կոնդենսատորի էլեկտրաունակություն:                       |      |

|     |Էլեկտրական հոսանք: Դիմադրություն: Կողմնակի ուժեր:       |      |

|     |Էլշու: Օհմի օրենքը շղթայի համասեռ և  անհամասեռ տեղամասի |      |

|     |համար: Ջոուլ Լենցի օրենքը: Մագնիսական փոխազդեցություն և |      |

|     |մագնիսական դաշտ: Վերադրման սկզբունքը: Բիո Սավար Լապլասի |      |

|     |օրենքը: Գաուսի թեորեմը և  շրջապտույտի թեորեմները        |      |

|     |մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորի համար: Ամպերի      |      |

|     |օրենքը: Լորենցի ուժ: Հոլի էֆեկտ, դրա կիրառությունները:  |      |

|     |Նյութի մագնիսացում և  մագնիսական ընկալունակություն:     |      |

|     |Էլեկտրամագնիսական մակածման երևույթը:  Ինքնամակածման     |      |

|     |Էլշու: Մագնիսական դաշտի էներգիան: Մակածման Էլշուն:      |      |

|     |Շեղման հոսանք: Մաքսվելի հավասարումները:  Ներդաշնակ      |      |

|     |տատանումներ: Քվազիառաձգական ուժ: Ներդաշնակ տատանումների |      |

|     |դիֆերենցիալ հավասարումը: Էլեկտրական տատանողական         |      |

|     |կոնտուր: Մարող տատանումներ: Ստիպողական տատանումներ:     |      |

|     |Ռեզոնանս: Ալիքներ: Ալիքների առաջացումը առաձգական        |      |

|     |միջավայրում: Հարթ, սֆերիկ ալիքների հավասարումները:      |      |

|     |Էլեկտրամագնիսական ալիքներ: Պոյնտինի վեկտորը: Լույսի     |      |

|     |ալիքային բնույթը:  Լույսային անդրադարձումը և  բեկումը:  |      |

|     |Գաղափար դիսպերսիայի Էլեկտրոնային տեսության մասին:       |      |

|     |գաղափար կոհերենտության մասին: Ինտերֆերենց: Լույսի       |      |

|     |դիֆրակցիա: Դիֆրակցիան տարածական ցանցից: Վուլֆ-Բրեի      |      |

|     |բանաձևը:  Հյույենս Ֆրենելի սկզբունքը: Բնական և          |      |

|     |բևեռացած  լույս: Մալյուսի օրենքը: Լույսի բևեռացումը     |      |

|     |անդրադարձման և  բեկման ժամանակ: Ատոմների ճառագայթման    |      |

|     |սպեկտրները: Ջերմային ճառագայթում, նրա                   |      |

|     |առանձնահատկությունները: Պլանկի բանաձևը  բացարձակ սև     |      |

|     |մարմնի ճառագայթման սպեկտրի համար: Ջրածնի և  ջրածնանման  |      |

|     |ատոմների տեսությունը ըստ Բորի: Ֆրանկի և  Հերցի փորձը:   |      |

|     |Լուսաէֆեկտի տարատեսակները: Այնշտայնի բանաձևը            |      |

|     |լուսաէֆեկտի համար: Լույսային քվանտներ: Միկրոմասնիկների  |      |

|     |ալիքային հատկությունները: Անորոշությունների             |      |

|     |առնչությունները և  նրանցից բխող հետևությունները:        |      |

|     |Ալիքային ֆունկցիա: Շրյոդիների հավասարումը: Ատոմի        |      |

|     |կառուցվածքը: Ատոմում էլեկտրոնի վիճակը բնութագրող        |      |

|     |քվանտային թվերը: Էլեկտրոնի սպին: Պաուլիի սկզբունքը և    |      |

|     |էլեկտրոնների բաշխումն ըստ ատոմի էներգետիկ մակարդակների: |      |

|     |Էլեկտրոնայի թաղանթ:                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|02.03|Ինֆորմատիկա                                             |  12  |

|     |Ընդհանուր դասընթացի նպատակը համակարգիչներից օգտվելու    |      |

|     |հիմնական հմտությունների ձեռքբերումն է և  ծրագրավորման   |      |

|     |հիմունքները յուրացնելը:  Դասընթացը բաղկացած է երեք      |      |

|     |մոդուլներից`                                            |      |

|     |Ինֆորմատիկա 1,                                          |      |

|     |Ինֆորմատիկա 2,                                          |      |

|     |Ինֆորմատիկա 3:                                          |      |

|     |Ինֆորմատիկա 1 մոդուլը նպատակ ունի ուսանողներին          |      |

|     |ներկայացնել ինֆորմատիկայի հիմնական հասկացությունները`   |      |

|     |համակարգի կառուցվածքը և  ծրագրային ղեկավարման           |      |

|     |սկզբունքները, ծանոթացնել MS Windows օպերացիոն համակարգի |      |

|     |միջավայրում աշխատելու հիմնադրույթներին: Այս մոդուլում   |      |

|     |կարևոր  տեղ է հատկացված համակարգչով խնդիրների լուծման   |      |

|     |ալգորիթմների կառուցմանը, իսկ որպես համակարգչային        |      |

|     |իրականացման միջոց ընտրվել է ծրագրավորման ուսուցման      |      |

|     |նպատակով ստեղծված TurboPascal լեզուն:                   |      |

|     |Մոդուլն ընդգրկում է հետևյալ  բաժինները. ինֆորմատիկայի   |      |

|     |հիմնական հասկացությունները, համակարգչի կառուցվածքը և    |      |

|     |աշխատանքի սկզբունքը, Windows օպերացիոն համակարգը,       |      |

|     |ալգորիթմի սահմանումը և  ներկայացման եղանակները, գծային, |      |

|     |ճյուղավորված և  ցիկլային ալգորիթմների կառուցումը,       |      |

|     |TurboPascal լեզվի հիմնական հասկացությունները, Pascal    |      |

|     |ծրագրի կառուցվածքը, տիպային ծրագրերի կազմակերպում,      |      |

|     |միաչափ և  երկչափ զանգվածների մշակում: Այս մոդուլը       |      |

|     |նախնական փուլ է հանդիսանում Ինֆորմատիկա-2 մոդուլի       |      |

|     |համար:                                                  |      |

|     |Մոդուլը ներառում է TurboPascal լեզվում կիրառելի         |      |

|     |տվյալների հնարավոր տիպերի ուսումնասիրությունը,          |      |

|     |ենթածրագրերի, տողային տիպի փոփոխականների, գրառումների   |      |

|     |և  ֆայլերի միջոցով իրականացվող աշխատանքը: Նախատեսվում   |      |

|     |է նաև  առավել բարդ խնդիրների ալգորիթմների կառուցման     |      |

|     |մեխանիզմների ուսումնասիրություն:                        |      |

|     |Գործնական պարապմունքներին նախատեսվում է կազմել վերը     |      |

|     |թվարկած թեմաներին վերաբերող խնդիրների լուծման ծրարները, |      |

|     |իսկ լաբորատոր պարապմունքներին` դրանց կարգաբերումը և     |      |

|     |իրականացումը համակարգչի վրա: Այս մոդուլում մեծ տեղ է    |      |

|     |հատկացված MS Word տեքստային խմբագրիչի ուսումնասիրմանը:  |      |

|     |Դասընթացն, իր հերթին, նախնական փուլ է հանդիսանում       |      |

|     |Ինֆորմատիկա-3 մոդուլի համար:                            |      |

|     |Մոդուլի նպատակը տեքստային և  գրաֆիկական ռեժիմներում     |      |

|     |Էկրանի ղեկավարումը, ստեղնաշարի, տպող սարքի և  ձայնային  |      |

|     |ներքին սարքավորման ղեկավարում ծրագրավորման միջավայրից:  |      |

|     |Մոդուլը ներառում է նաև  հետևյալ  բաժինները.             |      |

|     |համակարգչային ցանցեր, ինտերնետ, էլեկտրոնային փոստ,      |      |

|     |վիրուսներ և  հակավիրուսային ծրագրեր: Մոդուլում կարևոր   |      |

|     |տեղ է հատկացված նաև  Excel էլեկտրոնային աղյուսակի       |      |

|     |ուսումնասիրմանը. նախատեսվում է հաշվարկային աղյուսակների |      |

|     |ստեղծում, խմբագրում և  արտածում, մաթեմատիկական և        |      |

|     |տրամաբանական ֆունկցիաների ու բանաձևերի  կիրառում,       |      |

|     |էլեկտրոնային աղյուսակով խնդիրների լուծում,              |      |

|     |գծապատկերների և  գրաֆիկների ստեղծում:                   |      |

|_____|________________________________________________________|______|

|02.04|Բնապահպանություն                                        |   4  |

|     |Դասընթացի առանձնահատկությունը նյութի հիմնարար           |      |

|     |շարադրման, ուսանողների մոտ էկոլոգիական աշխարհայացքի     |      |

|     |շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից սեփական     |      |

|     |մասնագիտական գործունեության գնահատման հմտությունների և  |      |

|     |ձիրքերի ձևավորումն  է:                                  |      |

|     |Ընդհանուր առմամբ կրելով աշխարհայացքային բնույթ`         |      |

|     |դասընթացը կառուցված է այնպես, որ տալիս է հիմնական       |      |

|     |անհրաժեշտ բնաճանաչողական հասկացությունները կապված       |      |

|     |կենսոլորտի, նրանում մարդու ունեցած դերի և               |      |

|     |տեխնոլոգիական քաղաքակրթությանն առնչվող հիմնախնդիրների   |      |

|     |վերաբերյալ: Դասընթացի յուրացման արդյունքում ուսանողները |      |

|     |հստակ պատկերացում են կազմում էկոհամակարգերի կառուցվածքի |      |

|     |մասին, ծանոթանում էկոլոգիական հիմնական                  |      |

|     |հասկացություններին և  օրենքներին, կենսոլորտի            |      |

|     |էվոլյուցիոն զարգացման առանձնահատկություններին,          |      |

|     |օրգանիզմների և  միջավայրի փոխազդեցության, բնական        |      |

|     |ռեսուրսների օգտագործման բնապահպանական սկզբունքների,     |      |

|     |էկոլոգիական իրավունքի և  մասնագիտական պատասխանատվության |      |

|     |գործառույթներին:                                        |      |

|     |Դասընթացը դասախոսությունների և  գործնական (սեմինար)     |      |

|     |պարապմունքների ձևով  մատուցելը հնարավորություն է տալիս  |      |

|     |լիարժեք կերպով օգտագործել ուսուցման ժամանակակից         |      |

|     |միջոցները` համակարգիչներ, աուդիո և  վիդեոտեխնիկա,       |      |

|     |ինքնաթեստավորող ծրագրային միջոցներ և  այլն: Վերջիններիս |      |

|     |օգնությամբ ներկայացվում են նաև  էկոհամակարգերի վիճակի   |      |

|     |գնահատման և  մասնագիտական գործունեության հետևանքների    |      |

|     |կանխատեսման ժամանակակից մոտեցումները:                   |      |

|_____|________________________________________________________|______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման