Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(84-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(84-րդ մաս)

 

|_____|________________________________________________________|______|

|05.07|Օպերացիոն համակարգեր                                    |   7  |

|     |Մոդուլը նախատեսված է ծանոթանալու ժամանակակից օպերացիոն  |      |

|     |համակարգերի ներքին կառուցվածքին և  աշխատանքին: Մոդուլն  |      |

|     |ընդգրկում է հետևյալ  բաժինները.  ՕՀի դերը և             |      |

|     |նշանակությունը, զարգացման էտապները: ՈՒսումնասիրել ՕՀի   |      |

|     |բաղկացուցիչ մասերը և  նրա խնդիրները: Ծանոթանալ մինչ օրս |      |

|     |ստեղծված և  կիրառության մեջ մտնող տարբեր                |      |

|     |ճարտարապետությամբ ՕՀ-երին` նրանց թերություններին և      |      |

|     |առավելություններին:                                     |      |

|     |Բազմախնդրանի համակարգերը բերում են մի շարք              |      |

|     |բարդություններ: Պոտենցիալ պրոբլեմներից մեկը             |      |

|     |փոխարգելափակման կամ տուպիկային վիճակներն են, որի        |      |

|     |լուծման համար անհրաժեշտ է տալ ռեսուրսի հասկացությունը,  |      |

|     |փոխարգելափակումների առաջացման չորս հիմնական պայմանները, |      |

|     |փոխարգելափակման պրոբլեմի լուծումը և  նրա կանխումը:      |      |

|     |Քանի որ ՕՀ-ը առաջին հերթին հանդիսանում է ռեսուրսների    |      |

|     |դիսպետչեր, ապա նրա մշակումը և  նախագծումը պետք է        |      |

|     |մաքսիմալ ձևով  մոտեցվի ապարատային և  ծրագրային          |      |

|     |միջոցներին, որոնց նա ղեկավարում է:  ՈՒսումնասիրել ՕՀի   |      |

|     |հետ համագործակցող բոլոր ապարատային միջոցները և  նրանց   |      |

|     |դերն ու նշանակությունը:  Ինչպես նաև`  ՕՀերը և           |      |

|     |ծրագրային ապահովումը, ինտերպրետատորներ և                |      |

|     |կոմպիլյատորներ:                                         |      |

|     |Համակարգում գոյություն ունեն մեկից ավելի պրոցեսներ և    |      |

|     |բոլորն էլ հավակնում են արագ կատարմանը, հետևաբար  հարկ է |      |

|     |ուսումնասիրել պրոցեսի հասկացությունը, նրա ղեկավարումը,  |      |

|     |վիճակները, նրա հանդեպ կատարվող գործողությունները,       |      |

|     |կոնտեքստի հասկացությունը, պրոցեսների ընդհատումը և       |      |

|     |նրանց մշակումը, ինչպես նաև  պրոցեսների միմյանց հետ      |      |

|     |փոխգործակցությունը: Դիտարկել պրոցեսների տարբերությունը  |      |

|     |UNIX և  Windows ՕՀ-երում:                               |      |

|     |Պրոցեսները կարելի է բաժանել իրարից անկախ աշխատող        |      |

|     |առանձին հատվածների, այս տեխնոլոգիան իրենից ներկայացնում |      |

|     |է բազմահոսքայնությունը: Այս նկատառումից ելնելով` տալ    |      |

|     |հոսքի հասկացությունը, նրա վիճակները, հոսքերի հետ        |      |

|     |կատարվող գործողությունները, հոսքերի մոդելները: Դիատրկել |      |

|     |հոսքերի տարբերությունը UNIX և  Windows ՕՀ-երում:        |      |

|     |Երբ գործում են մեկից ավելի պրոցեսներ և  հոսքեր,         |      |

|     |հնարավոր են դեպքեր, երբ գոյություն ունեցող բաժանելի     |      |

|     |փոփոխականները որևէ  հոսքում/պրոցեսում գտնվելով իրենց    |      |

|     |կրիտիկական սեկցիաներում, պետք է բացառեն մյուս           |      |

|     |հոսքի/պրոցեսի մուտքը իրեն` կրիտիկական սեկցիա: Դա էլ     |      |

|     |իրենից ներկայացնում է փոխադարձ բացառում փոխբացառում:    |      |

|     |Հետևաբար  պետք է տալ փոխբացառման ծրագրային լուծումները` |      |

|     |սեմաֆորների, իրադարձությունների, մյուս տեքստերի և  այլ  |      |

|     |սինխրոնիզացիայի օբյեկտների օգնությամբ:                  |      |

|     |Երբ համակարգը կանգնած է պրոցեսների ընտրության առջև,     |      |

|     |ապա այն պետք է ուղղորդվի որոշակի օրինաչափությամբ`       |      |

|     |պրոցեսների պլանավորման օրինաչափությամբ:  Այս            |      |

|     |օրինաչափության հիմքում ընկած է պլանավորման              |      |

|     |մակարդակները, նպատակները, ալգորիթմները: ՈՒսումնասիրել   |      |

|     |առաջնայնության հասկացությունը և  իրական ժամանակի        |      |

|     |պլանավորումը:                                           |      |

|     |Օպերատիվ հիշողության կազմակերպման և  ղեկավարման         |      |

|     |ընտրության մեթոդը էական ազդեցություն է ունենում         |      |

|     |օպերացիոն համակարգի նախագծման որոշումների կայացման վրա: |      |

|     |Ելնելով դրանից` տալ հիշողության ղեկավարման, բաշխման     |      |

|     |սկզբունքները և  մեթոդները:                              |      |

|     |Հիշողության ղեկավարման հիմնական մեթոդները որոշ չափով    |      |

|     |կապված են հիշողության ծավալի սահմանափակ լինելու հետ,    |      |

|     |որն էլ ստիպում է կամ ուղղակի այն մեծացնել, կամ էլ       |      |

|     |ստեղծել երևակայական  հիշողության մեծ ծավալ` վիրտուալ    |      |

|     |հիշողություն: Տալ վիրտուալ հիշողության հիմնական         |      |

|     |հասկացությունը և  բացատրել էջային, սեգմենտային և        |      |

|     |սեգմենտա-էջային համակարգերի աշխատանքը, նշանակությունը   |      |

|     |և  տարբերությունը:                                      |      |

|     |ՈՒսումնասիրելով վիրտուալ հիշողությունը` անհրաժեշտ է     |      |

|     |ուսումնասիրել հիշողության ղեկավարումը վիրտուալ          |      |

|     |հիշողությամբ համակարգերում: Բացատրել բեռնավորման        |      |

|     |տեսակները, էջերի փոխարինման սկզբունքները, աշխատանքային  |      |

|     |հավաքածոյի հասկացությունը:                              |      |

|     |Կոշտ սկավառակը, հանդիսանալով, որպես համակարգի ողջ       |      |

|     |ինֆորմացիայի պահպանման էներգոանկախ հիշող սարք, տալ, թե  |      |

|     |ինչպես ՕՀեր նախագծողները պետք է ապահովեն առավել բարձր   |      |

|     |արդյունավետություն` ղեկավարելով այս սարքավորումները:    |      |

|     |Բացատրել դիսկային գործողությունների օպտիմիզացիայի և     |      |

|     |դիսպետչերիզացիայի սկզբունքները: Ինչ է իրենից            |      |

|     |ներկայացնում RAID զանգվածը:                             |      |

|_____|________________________________________________________|______|

|05.08|Համակարգչային ցանցերի կազմակերպում                      |   7  |

|     |ՈՒսուցանել տեսական և  գործնական սկզբնական գիտելիքներ    |      |

|     |համակարգչային ցանցերի տեսակների, ցանցում տվյալների      |      |

|     |հաղորդման և  կոդավորման սկզբունքների, ցանցերում         |      |

|     |ինֆորմացիայի հուսալիության կազմակերպումը, ղեկավարման    |      |

|     |իրականացման մոդելի և  տարբեր տիպի ցանցերի կազմակերպման  |      |

|     |եղանակների և  բնութագրերի մասին:                        |      |

|     |ՈՒսուցանել հիմնավոր տեսական և  գործնական գիտելիքներ     |      |

|     |համակարգչային ցանցերի տեսակների, օգտագործվող ցանցերի    |      |

|     |բնութագրերի, տվյալների փոխանցման արձանագրությունների,   |      |

|     |տարբեր համակարգչային ցանցերի միավորման ձևերի  և         |      |

|     |իրականացման մեթոդների մասին:                            |      |

|     |Համակարգչային ցանցերի դասակարգումը; համակարգչային       |      |

|     |ցանցերի տեսակները, կազմակերպման ձևերը  և  կազմումը;     |      |

|     |տվյալների հաղորդման սկզբունքները և  կոդավորման          |      |

|     |մեթոդները; ինֆորմացիայի հաղորդման միջավայրը;            |      |

|     |ինֆորմացիայի փոխանցման հուսալիության կազմակերպման       |      |

|     |մեթոդները; լոկալ համակարգչային ցանցերի կազմը և          |      |

|     |կառուցվածքը; լոկալ համակարգչային ցանցերի կապուղիները և  |      |

|     |տվյալների փոխանակման սկզբունքները; Token Ring ցանցը;    |      |

|     |FDDI ցանցը և  նրա յուրահատկությունները; Ethernet և      |      |

|     |Fast Ethernet ցանցերը և  նրանց կազմակերպման ձևերը:      |      |

|     |Քոմփյութերային ցանցային արձանագրությունների տեսակները,  |      |

|     |տարբեր մակարդակի արձանագրությունների                    |      |

|     |փոխգործունեությունը, հասցեավորման տիպերը` ֆիզիկական,    |      |

|     |ցանցային և  սիմվոլիկ, IP պրոտոկոլը, հասցեավորումը IP    |      |

|     |համակարգչային ցանցերում, համակարգչային ցանցերում        |      |

|     |երթուղավորում կազմակերպումը, գլոբալ ցանցեր, Internet    |      |

|     |ցանց, լոկալ համակարգչային ցանցերի միացումը գլոբալ       |      |

|     |ցանցերին, կորպորատիվ ցանցեր, նրանց                      |      |

|     |առանձնահատկությունները, այդ թվում VPN ծառայություն,     |      |

|     |գերարագությամբ համակարգչային ցանցերի                    |      |

|     |տեխնոլոգիան,շարժական համակարգչային ցանցեր:              |      |

|_____|________________________________________________________|______|

|ՄՑ1  |Մասնագիտացման դասընթացների                              |  26  |

|ԴԿԹ  |«Հաշվողական տեխնիկայի և  ավտոմատացված համակարգերի       |      |

|06.00|ծրագրային ապահովում» (դասիչ` 230101)                    |      |

|_____|________________________________________________________|______|

|06.01|Ծրագրավորման տեխնոլոգիա                                 |  10  |

|     |Առարկայի նպատակն է` ժամանակակից ծրագրավորման            |      |

|     |տեխնոլոգիաների և  C++ լեզվի հատուկ միջոցների            |      |

|     |ուսումնասիրումը:                                        |      |

|     |«Ծրագրավորման տեխնոլոգիա 2» առարկայի շրջանակներում      |      |

|     |ուսումնասիրվում են Windowsի API (կիրառական ծրագրավորման |      |

|     |ինտերֆեյս), GUI (օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյս), MFC |      |

|     |դասերի գրադարանը և  բուն Windowsի կողմից ընձեռվող       |      |

|     |մեխանիզմները ու հնարավորությունները:                    |      |

|     |Ծրագրավորման տեխնոլոգիաները ընդգրկում են հետևյալ        |      |

|     |բաժիններ. ֆունկցիոնալ դեկոմպոզիցիայի մեթոդ, պահանջներ   |      |

|     |մոդուլների և  նրանց համագործակցության նկատմամբ,         |      |

|     |փուլային ճշգրտում (նախագծում «վերևից  ներքև»),          |      |

|     |օբյեկտակողմնորոշված մեթոդ, տվյալների թաքցնելու          |      |

|     |սկզբունք, ժառանգում որպես նոր օբյեկտների ստեղծման       |      |

|     |մեթոդ, ծրագրի ժամանակային և  տարածքային                 |      |

|     |սահմանափակումների ապահովում, ծրագրի կրիտիկական մասերի   |      |

|     |հայտնաբերում և  նրանց օպտիմիզացում, ծրագրերի ստուգման   |      |

|     |փուլեր, ենթահամակարգային և  համակարգային ստուգում,      |      |

|     |Visual C++ համակարգի Debug կարգաբերող ծրագիր:           |      |

|     |ՈՒսումնասիրվում են C++ լեզվի այն հատուկ միջոցները,      |      |

|     |որոնք նպաստում են ծրագրավորման տեխնոլոգիայի մակարդակի   |      |

|     |բարձրացման. կոմպիլյատորի օպցիաներ, ֆայլային մուտ-քելքի  |      |

|     |կազմակերպում, դասի ստատիկ անդամներ, գործողությունների   |      |

|     |գերբեռնում, բացառիկ իրադարձությունների մշակում,         |      |

|     |անունների տարածք, STL դասերի գրադարան:                  |      |

|     |Դասընթացը նախնական փուլ է հանդիսանում Ծրագրավորման      |      |

|     |տեխնոլոգիա-2 մոդուլի համար:                             |      |

|     |Դասընթացը ներառում է. Որոշ անհրաժեշտ տեղեկություններ    |      |

|     |Windows օպերացիոն համակարգի մասին` բազմախնդիր           |      |

|     |ղեկավարում և  ժամանակի բաժանում, պրոցես և  նրա          |      |

|     |միջավայրն ու առաջնությունները, հոսքերի ստեղծում,        |      |

|     |աշխատեցում, նրա վիճակները և  առաջնությունները,          |      |

|     |համաժամանակացման (սինքրոնացման) մեխանիզմներ,            |      |

|     |հիշողության կառավարում, հաղորդագրությունների ցիկլ,      |      |

|     |պատուհանի ընդհանուր հասկացություն և  պատուհանի          |      |

|     |պրոցեդուրա, հաղորդագրության մշակում, Win32              |      |

|     |ֆունկցիաներով պատուհանի ստեղծում, պատուհանի շրջանակ,    |      |

|     |ընտրացանկ, գործիքաշար, վիճակի դաշտ: MFC դասերի գրադարան |      |

|     |և  դասերի ստորադասում, հաջորդաբար կարգավորում:          |      |

|     |Փաստաթուղթ/Ներկայացում ճարտարապետություն: SDI և  MDI    |      |

|     |կիրառական ծրագրեր: MFC կիրառական ծրագրի երկխոսության    |      |

|     |պատուհանների (dialogs) ստեղծում:  Փոփոխականների         |      |

|     |կապակցում երկխոսության պատուհանի ղեկավարող տարրերի հետ, |      |

|     |տվյալների փոխանակում:                                   |      |

|     |Դինամիկ կապակցվող գրադարանի (DLL) հասկացություն և  նրա  |      |

|     |ստեղծումը, օգտագործման միջոցները:                       |      |

|_____|________________________________________________________|______|

|06.02|Օբյեկտկողմնորոշված ծրագրավորում                         |   5  |

|     |Ծանոթացնել օբյեկտկողմնորոշված ծրագրավորման              |      |

|     |սկզբունքներին:                                          |      |

|     |.NET տեխնոլոգիա: C# Օբյեկտային ծրագրավորում: Կլասների   |      |

|     |և  օբյեկտների առանձնահատկություններ: Մեթոդներ:          |      |

|     |Ինկապսուլացիա: Անունների տարածք:  Կոնստրուկտոր:         |      |

|     |Կոմպոզիցիա: Չափային և  մղիչային տիպեր: Ստրուկտուրաների  |      |

|     |կազմակերպումը: Ստատիկ անդամներ: Պատերն ծրագրավորում:    |      |

|     |Ժառանգում:  Պոլիմորֆիզմ: Վերաբեռնված ֆունկցիաներ:       |      |

|     |Վիրտուալ ֆունկցիաներ: Աբստրակտ կլասներ: Ինտերֆեյս:      |      |

|     |Object կլաս: object որպես տիպերի ընդհանրություն:        |      |

|     |Օպերատրների վերաբեռնում: Հատկանիշ: Ինդեքսատոր:          |      |

|     |Դելեգատներ: Իրադարձություն:  Բացառիկ իրավիճակներ:       |      |

|     |Սինխրոն և  ասինխրոն մուտք/ելք: Սերիալիզացիա և           |      |

|     |Դեսերիալիզացիա: Բազմահոսքայնություն: Բազմահոսքային      |      |

|     |սինխրոնիզացիա: Վիզուալ ծրագրավորում Windows.Forms:      |      |

|     |գրաֆիկական տվյալներ GDI+: Ղեկավարման էլեմենտներ: FCL    |      |

|     |գրադարան:                                               |      |

|_____|________________________________________________________|______|

|06.03|Ծրագրավորում .NET միջավայրում                           |   5  |

|     |ՈՒսուցանել տեսական և  գործնական սկզբնական գիտելիքներ    |      |

|     |ինտերնետ, օբյեկտային և  վիզուալ ծրագրավորման լեզուների, |      |

|     |ինչպես նաև  գրաֆիկական տվյալների ներկայացման և          |      |

|     |աբստրակտ կլասներ ստեղծման ու կիրառման միջոցներին:       |      |

|     |ՈՒսուցանել տեսական և  գործնական գիտելիքներ միջլեզվային  |      |

|     |ծրագրավորման հիմունքների, ցանցային «կլիենտ-սերվեր»      |      |

|     |հոսքերի, ինչպես նաև  անվտանգության կազմակերպման         |      |

|     |եղանակների և  միջոցների NET միջավայրում:                |      |

|     |.NET տեխնոլոգիա: C# Օբյեկտային ծրագրավորում: Կլասների   |      |

|     |և  օբյեկտների առանձնահատկություններ: Մեթոդներ:          |      |

|     |Ինկապսուլացիա: Անունների տարածք:  Կոնստրուկտոր:         |      |

|     |Կոմպոզիցիա: Չափային և  հղիչային տիպեր: Ստրուկտուրաների  |      |

|     |կազմակերպումը: Ստատիկ անդամներ: Պատերն ծրագրավորում:    |      |

|     |Ժառանում: Պոլիմորֆիզմ:  Վերաբեռնված ֆունկցիաներ:        |      |

|     |Վիրտուալ ֆունկցիաներ: Աբստրակտ կլասներ: Ինտերֆեյս:      |      |

|     |Object կլաս: object որպես տիպերի ընդհանրություն:        |      |

|     |Օպերատրների վերաբեռնում:  Հատկանիշ: Ինդեքսատոր:         |      |

|     |Դելեգատներ: Իրադարձություն: Բացառիկ իրավիճակներ:        |      |

|     |Սինխրոն և  ասինխրոն մուտք/ելք: Սերիալիզացիա և           |      |

|     |Դեսերիալիզացիա:  Բազմահոսքայնություն: Բազմահոսքային     |      |

|     |սինխրոնիզացիա: Վիզուալ ծրագրավորում Windows.Forms:      |      |

|     |գրաֆիկական տվյալներ GDI+: Ղեկավարման էլեմենտներ: FCL    |      |

|     |գրադարան:                                               |      |

|     |NET Framework պլատֆորմա: CLR կատարման համակարգ:         |      |

|     |Կառուցվածքային բլոկներ CTS և  CLS: Միջլեզվային          |      |

|     |ծրագրավորում: Ավելցուկի հավաքիչ: Օբյեկտների սերունդներ: |      |

|     |Չղեկավարվող կոդ: Ցանցային հոսք Server: Ցանցային հոսք    |      |

|     |Client:  Ինտերնետ կապ: Կոմպոնենտների ստեղծում:          |      |

|     |Կոնտեյներ: Պրոցեսներ և  դոմեն:  Հավաքագրում:            |      |

|     |Մետատվյալներ: Մանիֆեստ: CIL միջանկյալ լեզու: JIT        |      |

|     |թարգմանիչ:  Ծրագրային վերսիաների հսկում: Տիպերի դինամիկ |      |

|     |ճանաչում: Արտապատկերում:  Ատրիբուտներ: ADO.NET          |      |

|     |տվյալների բազաներ: Web Forms: Web ծառայություն:         |      |

|     |ASP.NET ծրագրավորում: Մարշալին: Անվտանգություն. NET     |      |

|     |միջավայրում: COM և  .NET համատեղում:                    |      |

|_____|________________________________________________________|______|

|06.04|Ծրագրերի թեստավորում                                    |   5  |

|     |Առարկան նվիրված է թեստավորման տեսանկյունից ծրագրային    |      |

|     |ապահովման մշակման որակի հսկման գնահատմանը: Ծրագրային    |      |

|     |ապահովման թեստավորումը ծրագրային արտադրանքի ստեղծման    |      |

|     |գործընթացի հիմնական փուլերից մեկն է, որն իր             |      |

|     |աշխատատարությամբ և  ծավալով կազմում Է այդ գործընթացի    |      |

|     |մեկ երրորդ մասը:  Առարկայի նպատակն է ուսանողներին       |      |

|     |տրամադրել գիտելիքներ ծրագրային ապահովման թեստավորման    |      |

|     |հիմունքների մասին, որը թույլ կտա արդյունավետ            |      |

|     |կազմակերպել ծրագրային արտադրանքի մշակման գործընթացը:    |      |

|     |ՈՒսումնասիրվող բաժինները ընդգրկում են` թեստավորման      |      |

|     |հիմնական հասկացությունների չափանիշները, ծրագրի և        |      |

|     |նախագծի թեստերով ծածկման գնահատումը, մոդուլային և       |      |

|     |ինտեգրացիոն թեստավորումը, ինտեգրացիոն թեստավորումն ու   |      |

|     |նրա առանձնահատկություններն օբյեկտ-կողմնորոշված          |      |

|     |ծրագրավորման համար, համակարգային և  ռեգրեսիոն           |      |

|     |թեստավորումը, թեստավորման ավտոմատացումը,                |      |

|     |արդյունաբերական թեստավորման առանձնահատկությունները,     |      |

|     |արդյունաբերական թեստավորման գնահատումը և  փաստագրումը   |      |

|_____|________________________________________________________|______|

|ՄՑ2  |Մասնագիտացման դասընթացների                              |  26  |

|ԴԿԹ  |«Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և  Ցանցեր»|      |

|06.00|(դասիչ` 230102)                                         |      |

|_____|________________________________________________________|______|

|06.01|Հաշվողական համակարգերի և  ցանցերի արատորոշում           |   5  |

|     |Տալ տեսական և  գործնական գիտելիքներ հաշվողական          |      |

|     |համակարգերի և  ցանցերի շահագործման ընթացքում            |      |

|     |անսարքությունների հայտնաբերման և  նրանց տեղի որոշման    |      |

|     |եղանակների ու մեթոդների վերաբերյալ:                     |      |

|     |Հասկացություն շահագործման հուսալիության մասին, հիմնական |      |

|     |շահագործողական բնութագրերը, շահագործման ապարատածրագրային|      |

|     |միջոցները, հսկման և  արատորոշման մաթեմատիկական մոդելի   |      |

|     |նկարագրությունը և  մեթոդների դասակարգումը, ապարատային   |      |

|     |հսկում և  արատորոշում, ծրագրային հսկում և  արատորոշում, |      |

|     |հսկող և  արատորոշող թեստեր և  նրանց մինիմալացման        |      |

|     |մեթոդները, հսկման, արատորոշման և  շահագործման           |      |

|     |համակարգերը:                                            |      |

|_____|________________________________________________________|______|

|06.02|Միկրոպրոցեսորային համակարգեր                            |   7  |

|     |Տալ տեսական և  գործնական լիարժեք գիտելիքներ             |      |

|     |միկրոպրոցեսորային համակարգերի էլեմենտային բազայի,       |      |

|     |դասերի, բնութագրերի, կազմակերպման եղանակների և          |      |

|     |կիրառության բնագավառների վերաբերյալ:                    |      |

|     |Հասկացություններ միկրոպրոցեսորների և  միկրոպրոցեսորային |      |

|     |համակարգերի մասին, միկրոպրոցեսորների էլեմենտային բազան, |      |

|     |միկրոպրոցեսորների դասակարգումը, միկրոպրոցեսորների       |      |

|     |դասերը բնութագրող պարամետրերը, սեկցիոն                  |      |

|     |միկրոպրոցեսորներ, նրանց առանձնահատկությունները, կիրառման|      |

|     |բնագավառները և  կառուցվածքային կազմակերպումը;           |      |

|     |միաբյուրեղ միկրոպրոցեսորներ, նրանց                      |      |

|     |առանձնահատկությունները, կիրառման բնագավառները,          |      |

|     |կառուցման հիմնական սկզբունքները և  կառուցվածքային       |      |

|     |կազմակերպումը; միկրոպրոցեսորային համակարգերի            |      |

|     |հիշողության կազմակերպումը; միկրոպրոցեսորային սարքերի    |      |

|     |ինտերֆեյսներ, մուտք-ելքի կայաններ; արտաքին սարքի հետ    |      |

|     |կապի կազմակերպումը և  հասցեավորումը; ծրագրավորվող       |      |

|     |զուգահեռ և  հաջորդական ինտերֆեյսներ, թայմեր,            |      |

|     |կոնտրոլերներ, հիշողության հետ կապի կազմակերպումը; նրանց |      |

|     |կիրառումը միկրոպրոցեսորային համակարգերում;              |      |

|     |միկրոպրոցեսորների ծրագրային ապահովումը, հասցեավորման    |      |

|     |եղանակները, ասեմբլեր մեքենայական լեզուն; հրահանների     |      |

|     |կառուցվածքը և  տիպերը:                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|06.03|Հաշվողական համակարգերի և  ցանցերի մոդելավորում          |   5  |

|     |ՈՒսուցանել տեսական և  գործնական գիտելիքներ, բավարար     |      |

|     |գիտելիքներ հաշվողական համակարգերի և  ցանցերի            |      |

|     |մոդելավորման հիմնական եղանակների, մասսայական սպասարկման |      |

|     |համակարգերի մեթոդների և  օգտագործման միջոցների          |      |

|     |վերաբերյալ:                                             |      |

|     |Տալ տեսական և  գործնական լիարժեք գիտելիքներ հաշվողական  |      |

|     |համակարգերում և  ցանցերում իմիտացիոն մոդելավորման       |      |

|     |հիմնական ալգորիթմների և  կիրառման վերաբերյալ:           |      |

|     |Մոդելների դասակարգումը, մոդելավորման եղանակները`        |      |

|     |փորձարարական, անալիտիկ և  իմիտացիոն, մարկովյան          |      |

|     |պրոցեսներ, աճման և  նվազման պրոցեսներ, ցիկլիկ           |      |

|     |պրոցեսներ, պատահական իրադարձությունների ստացիոնար       |      |

|     |պուասոնյան կամ պարզագույն հոսքեր, մասսայական սպասարկման |      |

|     |համակարգեր, նրանց դասակարգումը, մասսայական սպասարկման   |      |

|     |համակարգերի գործունեության գնահատման ցուցանիշները, մեկ  |      |

|     |և  բազմականալային հիշողությամբ և  առանց հիշողության     |      |

|     |մասսայական սպասարկման համակարգեր, սահմանափակ սպասման    |      |

|     |ժամանակով մասսայական սպասարկման համակարգեր, ոչ          |      |

|     |պուասոնյան հոսքով մասսայական սպասարկման համակարգեր,     |      |

|     |առաջնահերթությամբ մասսայական սպասարկման համակարգեր, բաց |      |

|     |և  փակ մասսայական սպասարկման համակարգեր, ցիկլիկ         |      |

|     |քվանտային սպասարկման մեխանիզմով մասսայական սպասարկման   |      |

|     |համակարգեր:                                             |      |

|     |իմիտացիոն մոդելավորման հիմնական փուլերը, նպատակային     |      |

|     |ֆունկցիայի որոշումը, նպատակային ֆունկցիայի իրականացման  |      |

|     |եղանակների ընտրություն, կոնցեպտուալ մոդելի կառուցումը,  |      |

|     |իմիտացիոն մոդելների գրաֆիկական նկարագրումը, իմիտացիոն   |      |

|     |մոդելների ծրագրավորումը, իմիտացիոն մոդելների փորձի      |      |

|     |պլանավորումը, իմիտացիոն մոդելավորման արդյունքների       |      |

|     |մշակում, իմիտացիոն մոդելավորման հիմնական էլեմենտները,   |      |

|     |իմիտացիոն մոդելավորման հիմնական ալգորիթմները:           |      |

|_____|________________________________________________________|______|

|06.04|Համակարգչային համակարգերի հենահարթակներ և  ինտերֆեյսներ |   3  |

|     |ՈՒսումնասիրել ժամանակակից համակարգչային համակարգերի     |      |

|     |հենահարթակները և  ինտերֆեյսները:                        |      |

|     |Ժամանակակից համակարգչային համակարգերի մայրական          |      |

|     |հարթակներ և  չիփսեր:  Հիշողության կոնտրոլերներ և        |      |

|     |ընդհատումների կոնտրոլերներ; դողերի ինտերֆեյսներ;        |      |

|     |ներանցման և  արտանցման մոդուլների ինտերֆեյսներ          |      |

|_____|________________________________________________________|______|

|06.05|Հաշվողական համակարգերի և  ցանցերի օպերացիոն համակարգեր  |   4  |

|     |Առարկայի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հաշվողական   |      |

|     |ցանցերի ճարտարապետությանը, անհատական ԷՀՄ-ների հիման վրա |      |

|     |ստեղծվող հաշվողական ցանցերին, օգտագործվող օպերացիոն     |      |

|     |համակարգերին, ցանցերում աշխատող տարածված կիրառական      |      |

|     |փաթեթներին:                                             |      |

|     |Առարկայի ուսուցման արդյունքում ուսանողը ձեռք է բերում   |      |

|     |հետևյալ  գիտելիքները                                    |      |

|     |Հաշվողական ցանցերի ծրագրային միջոցները: Լոկալ ցանցեր:   |      |

|     |Լոկալ ցանցերի IEEE կազմակերպության ստանդարտները, նրանց  |      |

|     |կապը բաց համակարգերի համագործակցության (ISO)            |      |

|     |արձանագրությունների մոդելի հետ: Ստանդարտների            |      |

|     |իրագործումը: Օպերացիոն համակարգեր: Օպերացիոն            |      |

|     |համակարգերի դասակարգում և  առանձնահատկություններ:       |      |

|     |Օպերացիոն համակարգեր: Internet համաշխարհային ցանցը և    |      |

|     |կապը նրա հետ: Ինտերնետի ստանդարտներ (RFC): Հասցեավորման |      |

|     |սկզբունքները:  IP հասցեավորում և  DNS հասցեավորում:     |      |

|     |IP հասցեավորման արտապատկերումը ֆիզիկական (MAC) հասցեների|      |

|     |(ARP, RARP): Սիմվոլային DNS հասցեի արտապատկերումը IP    |      |

|     |հասցեի: DNS ծառայություն: Էլեկտրոնային փոստ:            |      |

|     |Շահագործողի դեյտարանային արձանագրություն (UDP), և       |      |

|     |հաղորդակցության փոխադրման արձանագրություն (TCP):        |      |

|     |Երթուղավորիչ առանձնահատկություններ, ալգորիթմներ,        |      |

|     |արձանագրություններ                                      |      |

|_____|________________________________________________________|______|

|ՄՑ3  |Մասնագիտացման դասընթացների                              |  26  |

|ԴԿԹ  |Էլեկտրոնային հաշվողական միջոցների նախագծում և           |      |

|06.00|տեխնոլոգիա                                              |      |

|_____|________________________________________________________|______|

|06.01|Ինտեգրալ սխեմաների նախագծման հիմունքներ                 |  10  |

|     |Դասընթացը նվիրված է ժամանակակից հաշվիչ մեքենաների       |      |

|     |էլեմենտային բազայի` միկրոսխեմաների տարատեսակների        |      |

|     |ուսումնասիրմանը, նախագծմանը և  պատրաստման տեխնոլոգիական |      |

|     |գործընթացին: Քննարկվում են նոր գերբարձր խտությամբ       |      |

|     |կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների (ԻՍ) տարրերի         |      |

|     |պատրաստման հեռանկարները:                                |      |

|     |ԻՍ-երի դասակարգումը ըստ կոնստրուկտորատեխնոլոգիական,     |      |

|     |ֆունկցիոնալ և  այլ առանձնահատկությունների: Բարակ և      |      |

|     |հաստ թաղանթային, հիբրիդ ԻՍ-ի (ՀԻՍ) պասիվ և  ակտիվ       |      |

|     |տարրեր: ՀԻՍ-ի պասիվ էլեմենտների` թաղանթային             |      |

|     |դիմադրությունների, կոնդենսատորների, ուղեծիրների և       |      |

|     |կոնտակտային հրապարակների նախագծում և  հաշվարկ: ՀԻՍ-ի    |      |

|     |ակտիվ էլեմենտներ` երկբևեռ  և  միաբևեռ  տրանզիստորներ,   |      |

|     |կոմպլեմենտար (ԽԾԿկ) տրանզիստորներ և  այլն: Թաղանթային,  |      |

|     |հիբրիդ ինտեգրալ սխեմաների տոպոլոիայի նախագծման          |      |

|     |սկզբունքները, գործընթացի ավտոմատացման ուղղությունները:  |      |

|     |Ինտեգրալ սխեմաների նախագծման հիմունքները, նրա ջերմային  |      |

|     |ռեժիմի և  հուսալիության հաշվարկները: Կիսահաղորդչային    |      |

|     |ԻՍ-ի ակտիվ և  պասիվ էլեմենտները, նրանցում ընթացող       |      |

|     |ֆիզիկական երևույթները,  նրանց կառուցվածքները և          |      |

|     |նախագծման հիմունքները: ԿԻՍ-երի պատրաստման տեխնոլոգիական |      |

|     |գործընթացի հիմնական երթուղիները:                        |      |

|     |ԻՍ-երի ստացման տեխնոլոգիական գործընթացները.             |      |

|     |թաղանթների ջերմավակուումային գոլորշիացման, կատոդային    |      |

|     |փոշիացման, իոնապլազմային և  բարձր հաճախականային         |      |

|     |իոնապլազմային փոշիացման եղանակներ, դիֆուզիայի, իոնային  |      |

|     |ներդրման, էպիտաքսիալ աճեցման եղանակներ:                 |      |

|_____|________________________________________________________|______|

|06.02|Հաշվողական միջոցների տեխնոլոգիա                         |   6  |

|     |ՈՒսումնասիրել ժամանակակից հաշվողական միջոցների          |      |

|     |կոնստրուկտորատեխնոլոգիական առանձնահատկությունները,      |      |

|     |ինտեգրալային սխեմաների ստացման ժամանակակից եղանակները,  |      |

|     |ինչպես նաև  տեխնոլոգիական գործընթացների նախագծման,      |      |

|     |իրականացման և  մոդելավորման սկզբունքները:               |      |

|     |Նվիրված է ժամանակակից ԷՀՄ-երի հիմնական հանգույցների     |      |

|     |նախագծման ու արտադրության ուսումնասիրությանը:           |      |

|     |Քննարկվում են հիմնական տեխնոլոգիական գործընթացները,     |      |

|     |իրականացման ու ավտոմատացման սկզբունքները, ինչպես նաև    |      |

|     |զարգացման հեռանկարները:                                 |      |

|     |Արտադրության կազմակերպման և  տեխնոլոգիական              |      |

|     |գործընթացների նախագծման հիմնական սկզբունքները:          |      |

|     |Արտադրանքի որակ և  ճշտություն: Տեխնոլոգիական            |      |

|     |գործընթացների արդյունավետության հիմնական հարցերը`       |      |

|     |հուսալիություն, ճշգրտություն և  տնտեսական               |      |

|     |արդյունավետություն: Քոմփյութերների տարրային հենքի`      |      |

|     |ինտեգրալային սխեմաների ստացման ժամանակակից եղանակները:  |      |

|     |Քոմփյութերների արտադրությունը որպես «մեծ տեխնոլոգիական  |      |

|     |համակարգ»:  Տեխնոլոգիական և  արտադրական գործընթացների   |      |

|     |մոդելավորում ու օպտիմալացում:  Մաթեմատիկական և          |      |

|     |ֆիզիկական մոդելավորում: Տեխնոլոգիական գործընթացների     |      |

|     |մոդելավորման հիմնական փուլերը և  իրականացման            |      |

|     |սկզբունքները:                                           |      |

|     |Տպասալերը որպես նախագծման հիմնական հանգույցներ:         |      |

|     |Տպասալերի հիմնական դասակարգումը և                       |      |

|     |կոնստրուկտորատեխնոլոգիական բնութագրերը: Բազմաշերտ       |      |

|     |տպասալեր: Տպասալերի պատրաստման արտադրական եղանակների    |      |

|     |վերլուծությունը և  տեխնոլոգիական երթուղիները:           |      |

|     |Էլեկտրական միացումների ձևավորման  տեխնոլոգիական         |      |

|     |եղանակները: Զոդման և  եռակցման ժամանակակից              |      |

|     |տեխնոլոգիական եղանակներ: Էլեկտրամոնտաժ: Տեխնոլոգիական   |      |

|     |գործընթացների մեքենայացման և  ավտոմատացման հիմունքներ:  |      |

|     |Ճկուն ավտոմատացված արտադրություն: ԷՀՄերի տեխնոլոգիայի   |      |

|     |զարգացման հեռանկարները:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|06.03|Էլեկտրոնային հաշվողական միջոցների տարրեր                |   5  |

|     |ՈՒսումնասիրել էլեկտրոնային միջոցներում օգտագործվող      |      |

|     |տարրերի աշխատանքի սկզբունքը, բնութագրերը և              |      |

|     |կոնստրուկտիվ առանձնահատկությունները:                    |      |

|     |Ներածություն: Կոնտակտային սարքավորումներ:               |      |

|     |Կիսահաղորդչային կոնտակտային տարրեր: Ղեկավարվող          |      |

|     |կոնտակտային սարքավորումներ: Էլեկտրական միացուցիչներ     |      |

|     |/կախովի և  տպված կցաններ/: Փոխանջատիչներ: Ոչ            |      |

|     |կոնտակտային միացուցիչ սարքեր:  Ռեզիստորներ,             |      |

|     |կոնդենսատորներ: Տրանսֆորմատորներ և  դրոսելներ: Հապաղման |      |

|     |ծեր:  Ինդիկատորային տարրեր: Հիշող տարրեր: Մագնիսական,   |      |

|     |օպտիկական և  կիսահաղորդչային հիշող սարքերի տարրեր:      |      |

|     |Արտապատկերման սարքերի (էլեկտրոնաճառագայթային,           |      |

|     |պլազմային, կիսահաղորդչային և  այլն) բազային տարրեր:     |      |

|_____|________________________________________________________|______|

|06.04|Հաշվողական միջոցների ավտոմատացված նախագծման միջոցներ    |   2  |

|     |Դասընթացի հիմնական նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային |      |

|     |միջոցների (ԷՄ) նախագծման գործընթացը, նախագծային         |      |

|     |խնդիրների ֆորմալացման հարցերը, նախագծվող օբյեկտների     |      |

|     |մաթեմատիկական մոդելները, դրանց ավտոմատացման միջոցներն   |      |

|     |ու ալգորիթմական եղանակները, ինչպես նաև  դիտարկել ԷՄ երի |      |

|     |կոնստրուկտիվ հանգույցներում (տպասալեր, ինտեգրալ սխեմաներ|      |

|     |էլեմենտների տեղադրման հաջորդական և  լավարկման           |      |

|     |ալգորիթմները, էլեկտրական միջմիացումների իրականացման     |      |

|     |ալգորիթմները:                                           |      |

|     |Էլեկտրոնային միջոցների նախագծման փուլերը և  նրանց       |      |

|     |ավտոմատացման աստիճանը: ԱՆՀ-երի ապահովման միջոցները      |      |

|     |(տեխնիկական, մաթեմատիկական, ծրագրային և  ինֆորմացիոն    |      |

|     |ապահովումներ): Նախագծման գործընթացում օգտագործվող       |      |

|     |գրաֆներ և  դրանց անալիտիկ ներկայացման ձևերը:            |      |

|     |Էլեկտրական սխեմաների գրաֆ և  հիպերգրաֆ մոդելները:       |      |

|     |Ֆիզիկական նախագծման փուլի ընդհանուր բնութագիրը,         |      |

|     |խնդիրները ու չափանիշները: Ֆիզիկական նախագծման փուլի     |      |

|     |խնդիրների մաթեմատիկական մոդելների նկարագրությունը:      |      |

|     |Մասնատման (տարրերի խմբավորման) խնդրի դրվածքը,           |      |

|     |ալգորիթմների ընդհանուր բնութագիրը, դրանցում օգտագործվող |      |

|     |չափանիշները և  սահմանափակումները:  Խմբավորման           |      |

|     |հաջորդական ալգորիթմներ: Խմբավորման լավարկման իտեգրացիոն |      |

|     |ալգորիթմներ: Տեղադրման խնդրի դրվածքը, տեղադրման         |      |

|     |ալգորիթմների ընդհանուր բնութագիրը, դրանցում օգտագործվող |      |

|     |չափանիշները և  սահմանափակումները:  Տեղադրման            |      |

|     |կոմբինատորական, հաջորդական և  իտեգրացիոն ալգորիթմներ:   |      |

|     |Ծրագծման խնդրի դրվածքը, լուծման ալգորիթմական մեթոդները, |      |

|     |դրանցում օգտագործվող չափանիշները և  սահմանափակումները:  |      |

|     |Միջմիացումների ծրագծման գրաֆատեսական և  տոպոլոգիական    |      |

|     |ալգորիթմներ: Մինիմալ ծառերի կառուցման ալգորիթմներ       |      |

|     |(տպված և  կախովի մոնտաժի համար): Ծրագծման ալիքային      |      |

|     |ալգորիթմներ: Ծրագծման ճկուն ալգորիթմներ:                |      |

|_____|________________________________________________________|______|

|06.05|Նանոտեխնոլոգիաներ                                       |   2  |

|     |Ծանոթանալ ժամանակակից էլեկտրոնիկայի ամենահեռանկարային   |      |

|     |ուղղության` նանոէլեկտրոնիկայի ճարտարագիտական            |      |

|     |հիմունքներին, հիմնավորել նանոտեխնոլոգիային              |      |

|     |(նանոէլեկտրոնիկային) անցման անհրաժեշտությունը և         |      |

|     |ուսումնասիրել նանոչափային կառուցվածքների ստացման ու     |      |

|     |հետազոտման հիմնական եղանակները:                         |      |

|     |Ժամանակակից միկրոէլեկտրոնիկայի և  միկրոտեխնոլոգիաների   |      |

|     |համառոտ վերլուծությունը: Տարրերի չափերի փոքրացման       |      |

|     |սահմանափակումները և  միտումները:  Նանոտեխնոլոգիաների    |      |

|     |անցման անհրաժեշտությունը, հիմնական սկզբունքները և       |      |

|     |ժամանակակից մակարդակը: Փռող թունելային և  ատոմաուժային  |      |

|     |մանրազննում:  Թունելային և  ատոմաուժային մանրադիտակների |      |

|     |աշխատանքի ֆիզիկական սկզբունքները և  իրականացման         |      |

|     |եղանակները: Զոնդային տեխնոլոգիաների գործնական           |      |

|     |հնարավորությունները ինտեգրալային սխեմաների              |      |

|     |տեխնոլոգիայում, ինչպես նաև  նանոչափային կառուցվածքների  |      |

|     |ձևավորման  ու արտապատկերման համար:  Նանոտեխնոլոգիաների  |      |

|     |զարգացման հիմնական ուղղությունները և  հեռանկարները:     |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ                      |  216 |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Մասնագիտական ամփոփիչ քննություն                         |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ընդամենը                                                |  240 |

._____________________________________________________________________.

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

V. 230100 «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`

 

1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքը, պրակտիկումներ (գործնական աշխատանքները), և լաբորատոր աշխատանքները /119 շաբաթ/

2) քննաշրջանները` /28 շաբաթ /

3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /6 շաբաթից ոչ պակաս/

 

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթի/

5) արձակուրդները /49 շաբաթ/:

 

17. Միջնակար կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

 

18. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

 

19. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

 

20. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

 

21. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:

 

22. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

VI. 230100 «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները.

 

Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

24. Մասնագիտության Հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

 

1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար` 5%ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար` 10%ի սահմաններում:

2) ձևավորել հումանիտար և սոցիալտնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Հայ ժողովրդի պատմություն», «Հայոց լեզու, գրականություն և խոսքի մշակույթ», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (300ից ոչ պակաս ժամով), «Փիլիսոփայություն,սոցիոլոգիա», «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն», «Տնտեսագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա» (300ից ոչ պակաս ժամով): Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ:

3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ:

4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտահետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը:

5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: «Արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկան ընդգրկվում է ԸՃԴ կրթաբլոկում: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար:

6) իրականացնել 230100 «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում:

7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 230100 «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

25. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:

Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչումներ ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

26. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնամեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով; բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո վիդեո, մուլտիմեդիա նյութերով:

 

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

 

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, Ինֆորմատիկա;

2) ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ` Ճարտարագիտական գրաֆիկա, Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա-1, Նյութագիտություն, Չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ;

3) ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ` Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ, Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում, Կառավարման հիմունքներ; Միկրոէլեկտրոնիկայի հիմունքներ, ԷՀՄ սխեմատեխնիկա, Քոմփյութերային ցանցեր և հեռահաղորդակցություն, Ծրագրավորման հիմունքներ, Քոմփյութերների կիրառումներ

4) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ

Քոմփյութերային տեղեկատվության պաշտպանության մեթոդներ և միջոցներ, Հաշվողական համակարգերի ճարտարապետություն, Տվյալների բազաների նախագծման տեխնոլոգիաներ, Համակարգային ծրագրավորում, Թվային սարքերի նախագծման միջոցներ, Օպերացիոն համակարգեր, Քոմփյութերային ցանցերի կազմակերպում,

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ` Ծրագրավորման տեխնոլոգիա, Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում, Ծրագրավորում NET միջավայրում, Ծրագրերի թեստավորում

5) «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր»

մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ`

Հաշվողական համակարգերի և ցանցերի արատորոշում, Միկրոպրոցեսորային համակարգեր, Հաշվողական համակարգերի և ցանցերի մոդելավորում, Քոմփյութերային համակարգերի հենահարթակներ և ինտերֆեյսներ, Հաշվողական համակարգերի և ցանցերի օպերացիոն համակարգեր

6) «Էլեկտրոնային հաշվողական միջոցների նախագծում և տեխնոլոգիա» մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ`

Ինտեգրալ սխեմաների նախագծման հիմունքներ, Հաշվողական միջոցների տեխնոլոգիա, Էլեկտրոնային հաշվողական միջոցների տարրեր, Հաշվողական միջոցների ավտոմատացված նախագծման միջոցներ

 

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

 

1) Ընդհանուր հումանիտար և սոցիալտնտեսական դասընթացների

կրթաբլոկ` Հայ ժողովրդի պատմություն, Հայոց լեզու և խոսքի մշակույթ,

Ռուսաց լեզու, Օտար լեզու, Փիլիսոփայություն,սոցոլոգիա,

Տնտեսագիտություն, Ֆիզիկական կուլտուրա

2) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, բնապահպանություն;

3) ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ` Ճարտարագիտական գրաֆիկա, Ճյուղի տնտեսագիտություն և մենեջմենտ, Էլեկտրատեխնիկա 1, Կիրառական մեխանիկա 1,

4) ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ` Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ, Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում, Կառավարման հիմունքներ; Ծրագրավորման հիմունքներ,

5) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ

Հաշվողական համակարգերի ճարտարապետություն, Համակարգային ծրագրավորում, Քոմփյութերային ցանցերի կազմակերպում,

6) «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի

ծրագրային ապահովում»

մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ`

Ծրագրավորման տեխնոլոգիա, Ծրագրերի թեստավորում

7) «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր»

մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ`

Միկրոպրոցեսորային համակարգեր, Հաշվողական համակարգերի և ցանցերի օպերացիոն համակարգեր

8) «Էլեկտրոնային հաշվողական միջոցների նախագծում և տեխնոլոգիա» մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ` Նանոտեխնոլոգիաներ

 

Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` «ԿօմպյուտեռՊռեսս», «PCMagazine», «Byte (Ռօսսիյա)», «ՍԱՊՌ ի գռաֆիկա», «Միկռօպռոցեսսօռնիե սրեդստվա ի սիստեմի», «Էլեկտռօնիկա»,»Պռօգռամմիռօվանիե», «Պռօգռամմնիե պռօդուկտի ի սիստեմի, «Ավտօմատիկա ի վիչիսլիտելյնայա տեխնիկա. Ռեֆեռատիվնիյ ժուռնալ», «Տեխնիչեսկայա կիբեռնետիկա. Ռեֆեռատիվնիյ ժուռնալ», «IEEE Transactions», «Communication ACM» և այլն:

ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:

 

9) ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:

 

27. Պրակտիկայի կազմակերպման պահանջները

 

1) Արտադրատեխնոլոգիական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:

 

2) Արտադրատեխնոլոգիական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Արտադրատեխնոլոգիական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է

 

ուսումնասիրի`

ա. ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը;

բ. արտադրվող, մշակվող կամ կիրառվող տեխնիկայի հարցերը, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները;

գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, պաշտոնավարական պարտականությունները, ՀՏ միջոցների, արտաքին և կապող սարքավորումների շահագործման, փորձարկումների ծրագրերի, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման դրույթներն ու ցուցումները;

դ. ստորաբաժանումում եղած ՀՏ միջոցների, հետազոտական սարքավորումների, չափիչ սարքերի կամ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման կանոնները, ինչպես նաև նրանց սպասարկումը;

ե. կենսագործունեության անվտանգության ապահովման, և բնապահպանական մաքրության հարցերը;

 

յուրացնի`

ա. ուսումնասիրվող ՀՏ միջոցների ապարատային և ծրագրային ապահովման տեխնիկական մակարդակի վերլուծության մեթոդները, որոշելու համար նրանց համապատասխանությունը գործող տեխնիկական պայմաններին և չափորոշիչներին;

բ. չափիչ տեխնիկայի կիրառման մեթոդիկաները, կիրառվող ՀՏ միջոցների առանձին բնութագրերի հսկման և ուսումնասիրման համար;

գ. համակարգչային մոդելավորման և մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման առանձին ծրագրային փաթեթներ;

դ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:

 

3) Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում, սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման