110.0271.190511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(91-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(91-րդ մաս)
|_____|_______________________________________________________|_______|
|ԸՄԴԿԲ|Ընդհանուր ճարտարագիտական առարկաներ | 33 |
|03.00| | |
|_____|_______________________________________________________|_______|
|03.01|Համակարգչային գրաֆիկա | 4 |
| |Հիմնական հասկացություններ: Գրաֆիկական մոդելը և | |
| |ճարտարագիտական գրաֆիկայի առարկան: Եռաչափ տարածության | |
| |գրաֆիկական մոդելների կառուցումը աֆինական | |
| |արտապատկերումների միջոցով: Աքսոնոմետրիա և համալիր | |
| |գծագիր: Տարրական ֆիգուրների (գիծ, մակերևույթ, | |
| |մարմին) գրաֆիկական մոդելների ուսումնասիրությունը: | |
| |Ֆիգուրների ինցիդենտային փոխհարաբերությունները | |
| |(դիրքային խնդիրներ): Կազմածո մարմինները և դրանց | |
| |գրաֆիկական մոդելավորման առանձնահատկությունները: | |
| |Կտրվածքների և հատույթների կիրառությունը: Հիմնական | |
| |մետրական խնդիրները: Ֆիգուրի պարամետրավորումը որպես նրա | |
| |առաջադրման մեթոդ: Ճարտարագիտական գծագրերի ձևավորման | |
| |առանձնահատկությունները: Էսքիզներ: Միացումներ, | |
| |հավաքման գծագրեր: Սխեմաներ և դիագրամներ: | |
|_____|_______________________________________________________|_______|
|03.02|Կենսագործունեության անվտանգություն | 3 |
| |Կենսագործունեության միջավայրի վտանգավոր ու վնասակար | |
| |գործոնների և բարենպաստ ու անվտանգ աշխատանքային | |
| |պայմանների բնութագրերը: Կենսագործունեության | |
| |անվտանգության ապահովման իրավական նորմատիվ տեխնիկական | |
| |և կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի | |
| |կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: | |
| |Պաշտպանություն անբավարար լուսավորությունից, | |
| |անբարենպաստ օդերևութաբանական պայմաններից, վնասակար | |
| |նյութերից և թրթռոցներից: Պաշտպանություն աղմուկից, | |
| |ինֆրա և ուլտրաձայներից: Պաշտպանություն | |
| |էլեկտրամագնիսական դաշտերի և լազերային ճառագայթների | |
| |ներգործունեությունից: Պաշտպանություն իոնացնող | |
| |ճառագայթների ազդեցությունից: Պաշտպանություն էլեկտրական | |
| |հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն ստատիկական և | |
| |մթնոլորտային էլեկտրականության պարպումներից: | |
| |Պաշտպանություն ճնշման տակ գտնվող համակարգերում | |
| |առաջացող վթարներից: Պաշտպանություն տեխնոլոգիական | |
| |սարքավորումների շահագործման ընթացքում առաջացած | |
| |վտանգներից, արդյունաբերական կազմակերպությունների ու | |
| |արտադրամասերի կառուցվածքի և պահպանմանը ներկայացվող | |
| |կենսագործունեության պահանջները: Պաշտպանություն | |
| |հրդեհներից: | |
|_____|_______________________________________________________|_______|
|03.03|Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների | 2 |
| |հիմնահարցեր | |
| |Արտակարգ իրավիճակի սահմանումը, առաջացման | |
| |հաճախականության ավելացման հավանականությունը և | |
| |հետևանքները: Խաղաղ կամ պատերազմական ժամանակներում | |
| |առաջացած իրավիճակների դասակարգումը, բնութագրումը և | |
| |կանխարգելման միջոցառումները: | |
| |Արտակարգ իրավիճակների դասակարգումն ըստ` տևողության, | |
| |կանխատեսման հնարավորության, ընդգրկման մասշտաբների, | |
| |կանխարգելման հնարավորության և ծագման | |
| |առաջնահերթության: | |
| |Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության | |
| |համակարգի խնդիրներն ու գործառությունները: | |
| |Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և քիմիական | |
| |իրադրությունների գնահատման մեթոդները: | |
| |Բնակչության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և | |
| |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում: | |
| |խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների | |
| |գործունեության կայունության ապահովման հիմնական | |
| |ուղիներն ու եղանակները: | |
| |խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում փրկարար և անհետաձգելի վթարային | |
| |վերականգնողական աշխատանքները և կատարման անհրաժեշտ | |
| |տեխնիկական միջոցների բնութագրերը: | |
| |Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|03.04|Ճյուղի տնտեսագիտություն և մենեջմենտ | 6 |
| |Կազմակերպության կազմակերպչա-իրավական հիմունքները, | |
| |կազմակերպության տեսակները, հիմնական արտադրական ֆոնդերի | |
| |և շրջանառու միջոցների տնտեսական էությունը, արտադրական | |
| |ֆոնդերի հիմնական կազմը և կառուցվածքը, նրանց գնահատման | |
| |եղանակները` մաշվածություն, ամորտիզացիա, օգտագործման | |
| |ցուցանիշներ: Շրջանառու միջոցների կազմը, կառուցվածքը, | |
| |նրանց ձևավորման աղբյուրները, օգտագործման | |
| |ցուցանիշները: | |
| |Արտադրական ծախքերը` հաստատուն, փոփոխական, սահմանային | |
| |և միջին: Արտադրանքի ինքնարժեք, ծախսային էլեմենտներ, | |
| |արտադրանքի ինքնարժեքի որոշում տարբեր բնագավառների | |
| |համար (արտադրամաս, գործարան, սպառիչ): Գներ և | |
| |գնագոյացում, շահույթ, շահութաբերություն, գների | |
| |տեսակները և նրանց ֆունկցիաները: Կազմակերպության | |
| |ֆինանսական ռեսուրսներ, ֆինանսական փաստաթղթեր: | |
| |Կազմակերպության ֆինանսա-տնտեսական հիմնական | |
| |ցուցանիշները: Տնտեսական էֆեկտիվության հաշվարկի | |
| |հիմունքները, մաքուր դիսկոնտացված արժեքի հաշվման | |
| |եղանակը, տնտեսական էֆեկտիվության ցուցանիշներ` մաքուր | |
| |ընթացիկ արժեք, ներքին եկամուտի նորմ, հետգնման | |
| |ժամանակամիջոց, կապիտալ ներդրման վերադարձի | |
| |ժամանակահատված: Նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|03.05|Էլեկտրատեխնիկա-1 | 5 |
| |Հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներ: Շղթայի տարրերը, | |
| |էլեկտրական վիճակը բնութագրող հիմնական օրենքները և | |
| |հաշվարկման մեթոդները (շղթաների հաշվարկը Կիրխհոֆի | |
| |օրենքների կիրառմամբ, միջհանգուցային լարման, | |
| |կոնտուրային հոսանքների, համարժեք գեներատորի և | |
| |համարժեք ձևափոխությունների մեթոդները): Փոփոխական | |
| |հոսանքի շղթաներ:Սինուսոիդական մեծությունների ստացումը, | |
| |գործող և միջին արժեքները և նրանց արտահայտումը պտտվող | |
| |վեկտորներով ու կոմպլեքս թվերով: Ռեզիստիվ, ինդուկտիվ և | |
| |ունակային տարրերով ուսումնասիրությունը: Էլեկտրական | |
| |շղթաների հիմնական օրենքները փոփոխական հոսանքի դեպքում | |
| |և հաշվարկը: Եռաֆազ շղթաներ: Աստղաձև և եռանկյունաձև | |
| |միացված սիմետրիկ և ոչ սիմետրիկ եռաֆազ շղթաների | |
| |հետազոտումը և հաշվարկը: Անցումային պրոցեսների | |
| |հետազոտումը պարզագույն էլեկտրական շղթաներում: | |
| |Մագնիսական շղթաներ: Ֆեռոմագնիսական նյութեր, նրանց | |
| |հատկությունները և կիրառությունը տարբեր նշանակության | |
| |մագնիսական շղթաներում: Պարզագույն մագնիսական շղթաների | |
| |հաշվարկը: Տրանսֆորմատորներ: Միաֆազ և եռաֆազ | |
| |տրանսֆորմատորների կառուցվածքը, աշխատանքը, ռեժիմները: | |
| |Ավտոտրանսֆորմատորներ, չափման և եռակցման | |
| |տրանսֆորմատորներ: Կիսահաղորդիչային սարքեր, բնութագծերը | |
| |և կիրառման բնագավառները: Կիսահաղորդիչային ուղղիչներ | |
| |և ուժեղացուցիչներ:Ասինխրոն շարժիչներ: Եռաֆազ և | |
| |միաֆազ շարժիչների կառուցվածքը, աշխատանքը, բնութագծերը | |
| |և կիրառման բնագավառները: Սինխրոն մեքենաներ: Մեքենայի | |
| |կառուցվածքը, բնութագծերը և կիրառման բնագավառները: | |
| |Հաստատուն հոսանքի մեքենաներ: Կառուցվածքը, աշխատանքը | |
| |որպես գեներատոր և որպես շարժիչ, բնութագծերը և | |
| |կիրառման բնագավառները: Էլեկտրաշարժիչներ: Էլեկտրական | |
| |շարժիչների տիպի և հզորության ընտրությունը: Էլեկտրական | |
| |ապարատներ, կառավարման սխեմաներ: | |
| |Էլեկտրամատակարարման հիմունքները: | |
|_____|_______________________________________________________|_______|
|03.06|Կիրառական մեխանիկա-1 | 5 |
| |«Կիրառական մեխանիկա» դասընթացի հիմնական բաժինները, | |
| |հիմնախնդիրները և դերը ճարտարագիտական կրթության | |
| |բնագավառում: ՈՒսումնասիրվող օբյեկտների և դրանց | |
| |տարրերի մոդելները: Բացարձակ և դեֆորմացվող պինդ | |
| |մարմիններ: Մեխանիզմների կառուցվածքային | |
| |վերլուծություն: Պինդ մարմնի կինեմատիկայի տարրեր: | |
| |Մեխանիզմների կինեմատիկ վերլուծություն: Ստատիկայի և | |
| |դինամիկայի տարրեր: Մեխանիզմների դինամիկ | |
| |վերլուծություն: Մեխանիզմների և մասերի ամրության | |
| |հաշվարկների հիմունքներ: Զսպանակների և միացությունների | |
| |հաշվարկների հիմունքներ: | |
|_____|_______________________________________________________|_______|
|03.07|Նյութագիտություն | 4 |
| |Ընդհանուր տեղեկություններ նյութերի կառուցվածքի մասին, | |
| |կապերի տեսակները,պինդ մարմինների կառուցվածքը և | |
| |դեֆեկտները: | |
| |Դիէլեկտրիկներ` դիէլեկտրիկների բևեռացում, | |
| |էլեկտրահաղորդականություն, դիէլեկտրիկական կորուստներ, | |
| |դիէլեկտրիկների ծակում: Դիէլեկտրիկների ջերմային, | |
| |քիմիական, մեխանիկական հատկություններ: Էլեկտրամեկուսիչ | |
| |նյութեր` բնական, արհեստական, սինթետիկ նյութեր, նրանց | |
| |դասակարգումը ըստ ագրեգատային վիճակների, քիմիական | |
| |բաղադրության և ֆունկցիոնալ պատկանելության, | |
| |վերջիններիս հատկությունների կախումը արտաքին | |
| |գործոններից, ստացման տեխնոլոգիան և կիրառումը | |
| |էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային | |
| |սարքավորումներում: Ակտիվ դիէլեկտրիկներ: Մագնիսական | |
| |նյութեր` Ընդհանուր տեղեկություններ նյութերի մագնիսական | |
| |հատկությունների մասին: Մագնիսափափուկ և մագնիսակոշտ | |
| |նյութեր,պատրաստման տեխնոլոգիան և կիրառումը | |
| |էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային | |
| |սարքավորումներում: Հաղորդիչ և կիսահաղորդիչ նյութեր` | |
| |դասակարգումը, ընդհանուր տեղեկություններ և հիմնական | |
| |հատկություններ, պատրաստման տեխնոլոգիան և կիրառումը | |
| |էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային | |
| |սարքավորումներում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|03.08|Չափագիտության և ստանդարտացման հիմունքներ | 4 |
| |Հիմնական հասկացություններ չափիչ տեխնիկայի մասին: | |
| |Սխալների տեսակները, գնահատման հավանականային մեթոդներ: | |
| |Էլեկտրական չափիչ միջոցների դասակարգումը, նրանց | |
| |բնութագրերը: Ստատիկ և դինամիկ ռեժիմներում չափման | |
| |միջոցները: Էլեկտրոնային անալոգային սարքեր և | |
| |ձևափոխիչներ: Կամրջակներ և կոմպենսատորներ: Թվային | |
| |սարքեր և ձևափոխիչներ: Գրանցող սարքեր և | |
| |սարքավորումներ: Էլեկտրական մեծությունների չափումը: | |
| |Մագնիսական մեծություններ, չափիչ սարքեր և | |
| |ձևափոխիչներ: Ոչ էլեկտրական մեծությունների չափման | |
| |սարքեր և ձևափոխիչներ: Ինֆորմացիոն չափիչ սարքեր: | |
| |Չափող, վճռող սարքեր: | |
|_____|_______________________________________________________|_______|
|ԸԲԿԲ |Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ | 28 |
|04.00| | |
|_____|_______________________________________________________|_______|
|04.01|Քիմիա - 2 | 7 |
| |Օքսիդավերականգնման ռեակցիաներ: Գալվանական էլեմենտներ, | |
| |էլեկտրոլիզ, մետաղների կոռոզիան: Պարբերական համակարգի | |
| |տարրերի հատկությունները:s-, p-, d-, f- տարրերը և նրանց| |
| |միացություններ: Անօրգանական սինթեզ: Անօրգանական քիմիան | |
| |և էկոլոգիան: | |
|_____|_______________________________________________________|_______|
|04.02|Օրգանական քիմիա | 10 |
| |Օրգանական միացությունների դասակարգում, ռեակցիաների | |
| |դասակարգում, կառուցվածք, անվանակարգում, կատալիզ: | |
| |Օրգանական միացությունների հիմնական տարրերի | |
| |հատկություններ, ալկաններ, ցիկլոալկաններ, ալկեններ, | |
| |ալկադիեններ, արոմատիկ ածխաջրածիններ, | |
| |հալոգենածանցյալներ, սպիրտներ, եթերներ, թիոսպիրտներ, | |
| |թիոեթերներ, ամիններ, նիտրամիացություններ, ալդեհիդներ | |
| |և կետոններ, կարբոնաթթուներ, ֆենոլներ, թիոֆենոլներ, | |
| |էլեմենտ օրգանական միացություններ, հետերացիկլային | |
| |միացություններ, ամինաթթուներ, շաքարներ: | |
|_____|_______________________________________________________|_______|
|04.03|Ֆիզիկական քիմիա | 11 |
| |Քիմիական թերմոդինամիկայի հիմունքները: Թերմոդինամիկական | |
| |ֆունկցիաներ, քիմիական պոտենցիալ: Հավասարակշռության | |
| |ընդհանուր պայմանները: Գազերի և գազային համակարգերի | |
| |թերմոդինամիկական հատկությունները: Ֆազային | |
| |հավասարակշռություն, լուծույթների հատկությունները: | |
| |Քիմիական հավասարակշռությունը միակոմպոնենտ | |
| |համակարգերում: Լուծույթների թերմոդինամիկական | |
| |հատկությունները: Հավասարակշռությունը երկֆազ, | |
| |երկկոմպոնենտ համակարգերում: Հավասարակշռությունը | |
| |եռկոմպոնենտ համակարգերում: Քիմիական խնամակցության | |
| |թերմոդինամիկական տեսություն: Հավասարակշռությունը | |
| |էլեկտրոլիտների լուծույթներում: | |
| |Նյութի կառուցվածքի տեսություն: Էներգետիկ սպեկտրների | |
| |հաշվարկը: Նյութի կառուցվածքի ժամանակակից | |
| |քվանտամեխանիկական տեսություն: Քիմիական կապի | |
| |քվանտամեխանիկական տեսություն: Մոլեկուլային | |
| |սպեկտրադիտում: Վիճակագրական թերմոդինամիկա: Վիճակների | |
| |գումար: | |
| |Էլեկտրաշարժ ուժի թերմոդինամիկական տեսություն: Քիմիական | |
| |կինետիկա: Ֆոտոքիմիական շղթայական և հետերոգեն | |
| |ռեակցիաներ: Կատալիզ: Ադսորբում: Հետերոգեն կատալիզ: | |
| |Մակերևութային երևույթներ և դիսպերս համակարգեր: | |
| |Մակերևութային երևույթների թերմոդինամիկական: | |
| |Ադսորբում, թրջում, մազանոթային երևույթներ: | |
| |Մակերևութային ակտիվ նյութեր: Կրկնակի էլեկտրական շերտի | |
| |առաջացումը: Էլեկտրակինետիկական երևույթներ: Դիսպերս | |
| |համակարգերի կայունությունը (սեդիմենտացիա): Ագրեգատային | |
| |կայունության կինետիկական և թերմոդինամիկական | |
| |գործոնները: Միցելագոյացում: Օպտիկական երևույթները | |
| |դիսպերս համակարգերում: Զոլեր, սուսպենզիաներ, | |
| |էմուլսիաներ, փրփուրներ: | |
|_____|_______________________________________________________|_______|
|ՀՄԿԲ |Մասնագիտության ընդհանուր մասնագիտական առարկաներ | 70 |
|05.00| | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.01|Մասնագիտության ներածություն | 1 |
| |ՈՒսանողներին ծանոթացնել մասնագիտության հետ: Դասընթացի | |
| |ընթացքում ուսանողները կծանոթանան` համալսարանում | |
| |ընդունված գնահատման համակարգին; համալսարանում գործող | |
| |վարքի կանոններին, կսովորեն օգտվել գրադարաններից | |
| |(Հայաստանի հանրային գրադարան, համալսարանի գրադարան, | |
| |հանրապետական գիտատեխնիկական գրադարան); կծանոթանան | |
| |իրենց մասնագիտության ուսումնական պլաններին; | |
| |դասավանդվող և դասավանդվելիք առարկաների միջև եղած | |
| |կապերին: | |
| |Դասընթացը ուսանողին տալիս է սկզբնական գիտելիքներ | |
| |ընտրած մասնագիտության և ներառված մասնագիտությունների | |
| |մասին, ուսումնասիրվող առարկաների նպատակների և նրանց | |
| |միջև եղած կապերի մասին, թողարկող ամբիոնի | |
| |գիտամանկավարժական ներուժի և տեխնիկական հագեցվածության | |
| |մասին, ինչպես նաև նախնական գիտելիքներ մի շարք | |
| |մասնագիտության հետ առնչվող սահմանումների հետ, | |
| |մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպման | |
| |հարցերի հետ: | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.02|Անալիտիկ քիմիա | 8 |
| |Տարրերի, մոլեկուլային և ֆազային անալիզ, որակական | |
| |անալիզ, բաժանման և հարստացման մեթոդները: Քանակական | |
| |անալիզի մեթոդները (գրավիմետրիկ անալիզ, տիտրոմետրիկ | |
| |անալիզ, թթվահիմնային, օքսիդա-վերականգնման, նստեցման, | |
| |կոմպլեքսոմետրիկ տիտրում): Անալիզի ֆիզիկաքիմիական | |
| |մեթոդները: Օպտիկական, էլեկտրաքիմիական, | |
| |քրոմատոգրաֆիական անալիզ: | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.03|Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ | 15 |
| |Շարժման քանակի, ջերմության և զանգվածի փոխանցման | |
| |տեսության հիմունքները: Հիդրոդինամիկա և | |
| |հիդրոդինամիկական գործընթացներ: Հեղուկների շարժման | |
| |հիմնական հավասարումները: Հոսանքների հիդրոդինամիկական | |
| |կառուցվածքը, հեղուկների տեղափոխումը: Գազերի սեղմումն | |
| |ու տեղափոխումը: Հեղուկ և գազային անհամասեռ | |
| |համակարգերի բաժանումը: Խառնումը հեղուկ միջավայրում: | |
| |Ջերմային գործընթացներ և ապարատներ: Ջերմության | |
| |փոխանցման տեսության հիմունքները: Քիմիական ապարատներում | |
| |ջերմության մատուցման և հեռացման արտադրական | |
| |եղանակները: Զանգվածափոխանցման գործընթացներն ու | |
| |ապարատները ֆազերի անջատման ազատ սահման անցնող | |
| |համակարգում: Զանգվածափոխանցման տեսության հիմունքները: | |
| |Զանգվածափոխանցման ապարատների հաշվման եղանակները: | |
| |Թորում: Ռեկտիֆիկացում: Աբսորբում: Չորացում: | |
| |Արհեստական սառեցում: Սառեցման գործընթացի | |
| |ջերմադինամիկական հիմունքները: Չափավոր և խորը սառեցում:| |
|_____|_______________________________________________________|_______|
|05.04|Ընդհանուր քիմիական տեխնոլոգիա | 5 |
| |Քիմիական տեխնոլոգիա և քիմիական արտադրություն: | |
| |Արտադրության արդյունավետության գնահատման չափանիշները: | |
| |Քիմիական գործընթացների ընդհանուր օրինաչափությունները: | |
| |Արտադրական կատալիզ: Քիմիական ռեակտորներ: Գործընթացների | |
| |հիմնական մաթեմատիկական մոդելները քիմիական | |
| |ռեակտորներում: Ռեակտորների ջերմային ռեժիմները: | |
| |Արտադրական քիմիական ռեակտորներ: Քիմիատեխնոլոգիական | |
| |համակարգեր (ՔՏՀ): ՔՏՀ -երի կառուցվածքն ու նկարագիրը: | |
| |ՔՏՀ -երի սինթեզն ու վերլուծությունը: ՔՏՀ հումքային և | |
| |էներգետիկ ենթահամակարգեր: Էներգիան և ջուրը քիմիական | |
| |արտադրությունում: Կարևորագույն արդյունաբերական | |
| |քիմիական արտադրություններ: | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.06|ԷՀՄ-ի կիրառությունը քիմիական տեխնոլոգիաներում | 7 |
| |Հավասարումների մոտավոր լուծման խնդրի դրվածքը, | |
| |արմատների առանձնացումը և ճշգրտումը: Միջակայքի կիսման, | |
| |իտերացիայի և Նյուտոնի մեթոդները: Զուգամիտության | |
| |պայմանը, մոտարկման ճշտության գնահատումը, իտերացիայի | |
| |ավարտի պայմանի չափանիշները: Մոդելավորումը քիմիական | |
| |տեխնոլոգիաներում, քիմիական փոխակերպման | |
| |օրինաչափությունները: Հոմոգեն խողովակավոր և անընդհատ | |
| |և ընդհատ գործողության խառնիչով ռեակտորների, | |
| |ուղղահայաց խողովակավոր կոնդեսատորներում բազմաբաղադրիչ | |
| |գազ-գոլորշի խառնուրդների ուղղահոս և հակահոս | |
| |կոնդեսացման պրոցեսի, բազմաբաղադրիչ հեղուկ խառնուրդի | |
| |գոլորշիացման պրոցեսի և անընդհատ գործողության բինար | |
| |խառնուրդի ափսեավոր ռեկտիֆիկացման տեղակայանքի | |
| |մաթեմատիկական մոդելները: Օպտիմալացման հիմնական | |
| |հասկացությունները և խնդրի դրվածքը: Օպտիմալացման խնդրի | |
| |լուծման օրինակներ: Մեկ փոփոխականի ունիմոդալ ֆունկցիայի | |
| |պայմանական էքստրեմումի փնտրման մեթոդների ընթացակարգը: | |
| |«Ոսկե-հատույթ»-ի մեթոդը: Մի քանի փոփոխականի ունիմոդալ | |
| |ֆունկցիայի ոչ պայմանական էքստրեմումի փնտրման մեթոդների | |
| |ընդհանուր ընթացակարգը: Գրադիենտի մեթոդը և նրա | |
| |երկրաչափական մեկնաբանումը, գրադիենտի մեթոդը որոնման | |
| |քայլի մասնատմամբ, ամենաարագ վայրէջքի մեթոդը: | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.07|Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում | 2 |
| |Ավտոմատացման հիմնական սկզբունքներն ու բնորոշումները: | |
| |Ավտոմատ համակարգերը և նրանց դասակարգումն ու հիմնական | |
| |բաղկացուցիչ տարրերը: | |
| |Կարգավորման համակարգի ստատիկայի և դինամիկայի | |
| |հասկացությունները: Դինամիկայի հավասարումը: Անցողիկ | |
| |պրոցես: Կայունություն: | |
| |Քիմիական տեխնոլոգիայի օբյեկտներ: Օբյեկտի հատկություն, | |
| |մաթեմատիկական նկարագիրը: | |
| |Տեխնոլոգիական պարամետրերի ավտոմատ հսկում: Չափող սարքեր | |
| |և ձևափոխիչներ: | |
| |Ավտոմատ կարգավորիչներ: Կարգավորման օբյեկտներ: | |
| |Կարգավորիչի ընտրում: Կատարող համասարքեր: | |
| |Քիմիական տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացում (ըստ | |
| |մասնագիտացման կոնկրետ պրոցես. օրինակ, ջերմային | |
| |գործընթացների ավտոմատացում, մանրացման պրոցեսների | |
| |ավտոմատացում, վարակազերծման և այլն): | |
| |Ավտոմատացման ֆունկցիոնալ սխեմայի մշակման (նախագծման) | |
| |սկզբունքները: | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.08|Շինարարական գործի հիմունքներ | 1 |
| |Շինանյութեր; ընդհանուր տեղեկություններ, հիմնական | |
| |տեսակները, հատկությունները, հանքային կապակցող նյութեր, | |
| |շինարարական լուծույթներ, օրգանական ջերմամեկուսիչ | |
| |նյութեր, մետաղներ, լաքեր և ներկեր, պլաստիկ | |
| |զանգվածներ, կիրառումը շինարարությունում, արտադրական | |
| |շենքերի տարրեր և կոնստրուկցիաներ, երկաթբետոնե և | |
| |պողպատե կարկասներ միահարկ և բազմահարկ արդյունաբերական | |
| |շենքերի համար. պատեր` աղյուսից, պանելներից խոշոր | |
| |բլոկներից. ցանկապատող կոնստրուկցիաներ. ծածկեր, | |
| |ջրահեռացում, լուսավորություն, օդափոխություն: | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.09|Արդյունաբերական միջավայրի բնապահպանում | 4 |
| |Արդյունաբերական պինդ մնացուկների վերաօգտագործման | |
| |տեխնոլոգիա: Պինդ մնացուկների դասակարգում: Քիմիական | |
| |արդյունաբերության տարբեր բնագավառներում առաջացած պինդ | |
| |մնացուկներ: Սև և գունավոր մետալուրգիայում առաջացած | |
| |մնացուկներ և նրանց վերաօգտագործումը: | |
| |Լեռնաարդյունահանող և հանքային հումքը հարստացնող | |
| |կազմակերպությունների պինդ մնացուկներ: | |
| |Օդային ավազանի աղտոտման ուսումնասիրությունը: Մթնոլորտի | |
| |աղտոտման աղբյուրները և հետևանքները: Աղտոտող նյութի | |
| |ցրումը մթնոլորտում: Ֆոտոքիմիական ռեակցիաներ մթնոլորտի | |
| |վերին շերտում: Գազային արտանետումների մաքրումը ազոտի | |
| |օքսիդից, երկօքսիդից, օրգանական միացություններից, | |
| |մաքրում պինդ մասնիկներից: Արդյունաբերական կեղտաջրերի | |
| |մաքրման և վերաօգտագործման տեխնոլոգիաներ: | |
| |Արդյունաբերական կեղտաջրերի դասակարգումը: Մաքրման | |
| |մեթոդներ. պինդ դիսպերսված և կոլոիդ մասնիկներից, | |
| |լուծված անօրգանական և օրգանական միացություններից: | |
| |Հիմնական օրգանական և նավթաքիմիական արտադրության | |
| |կեղտաջրերի մաքրում, գալվանական արտադրության ազոտի | |
| |արտադրության, քլորոպրենային կաուչուկի և | |
| |պոլիվինիլացետատային արտադրության կեղտաջրերի մաքրում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.10|Մանրէների կենսաքիմիա և ֆիզիոլոգիա | 5 |
| |Կենդանի օրգանիզմի կենսագործունեության քիմիական | |
| |բնույթը: Բջիջների կառուցվածքի մոլեկուլային | |
| |բաղադրիչները; սպիտակուցների կառուցվածքը և նրանց | |
| |հիմնական ֆունկցիաները; ֆերմենտներ, նրանց | |
| |առանձնահատկությունները որպես կատալիզատոր, ազդեցության | |
| |մեխանիզմները և կառուցվածքը; ֆերմենտների սինթեզի | |
| |կարգավորման մեխանիզմները; մետաբոլիզմի և | |
| |էներգափոխանակության կենսաքիմիական ուղիները մանրեների | |
| |մոտ; սպիտակուցների կենսասինթեզը: | |
| |Բջիջների կառուցվածքային տարրերի դիֆերենցվածությունն | |
| |ըստ ֆունկցիաների; մանրէների աճի և բազմացման | |
| |ֆիզիոլոգիան; մանրէների սննդառությունը և մետաբոլիզմը; | |
| |մանրէների զարգացման փուլերը; արտաքին ազդակների | |
| |ներգործությունը մանրէների ֆիզիոլոգիայի վրա; | |
| |բակտերիոֆագեր, դրանց կառուցվածքը և ազդեցությունը | |
| |մանրեների ֆիզիոլոգիայի վրա; մանրէների ֆիզիոլոգիական | |
| |առանձնահատկությունների նշանակությունը | |
| |կենսատեխնոլոգիական գործընթացների մշակման բնագավառում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|05.11|Կենսատեխնոլոգիաների գործարանային սարքավորումներ և | 4 |
| |նախագծման հիմունքներ | |
| |Առավել կիրառելի հաշվարկային բանաձևեր` ֆիզիկական | |
| |հարաչափերի հաշվարկ, հիդրոդինամիկական և երկրաչափական | |
| |նմանության չափանիշներ, ջերմափոխանակության և | |
| |զանգվածափոխանակության նմանության չափանիշները: | |
| |Կենսաբանական գործընթացների նյութական հաշվարկներ: | |
| |Բազմակոմպոնենտ համակարգերում զանգվածափոխանակության | |
| |առանձին դեպքեր` գազ պարունակող գոլորշու կոնդենսացում, | |
| |գազ-գոլորշի խառնուրդից գոլորշու աբսորբում, | |
| |բազմաբաղադրիչ լուծույթների | |
| |բյուրեղացում-վերաբյուրեղացում, ազեոտրոպ և էքստրակտիվ | |
| |ռեկտիֆիկացում: Կենսատեխնոլգիական գործընթացների | |
| |ջերմային հաշվարկներ: Կենսատեխնոլոգիական ապարատների | |
| |հաշվարկներ համասեռ հեղուկաֆազ ռեակտորներ, տարասեռ | |
| |գազ-հեղուկ ռեակտորներ: | |
| |Կենսատեխնոլոգիական արտադրության նախագծման հիմունքներ` | |
| |քիմիական ռեակտորի կառուցվածքի նախագծում, ռեակցիոն | |
| |հանգույցի ձևավորում, տեխնոլոգիական ուրվագծի | |
| |ընտրություն, արտադրամասի նախագծում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|06.00| ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ | 18 |
|_____|_______________________________________________________|_______|
|06.01|Մանրէաբանություն | 2 |
| |Մանրէների տարածվածությունը և դերը բնության մեջ; | |
| |մանրէների դասակարգումը, նրանց կառուցվածքն ու | |
| |մորֆոլոգիան; մանրէների բազմացումը բնական և արհեստական | |
| |պայմաններում, նրանց բազմացման մեխանիզմը և | |
| |սննդառությունը; ախտածին և ոչ ախտածին մանրէներ; աէրոբ | |
| |և անաէրոբ մանրէներ, նրանց շնչառական համակարգերի | |
| |առանձնահատկությունները; մանրէների | |
| |նյութափոխանակությունը, էներգափոխանակությունը; | |
| |հատկանիշների պահպանման և փոխանցման գենետիկական | |
| |տեսությունը; մուտացիաներ, նրանց հարուցման եղանակները: | |
|_____|_______________________________________________________|_______|
|06.02|Կենսատեխնոլոգիական գործընթացների տեսություն | 4 |
| |Կենսատեխնոլոգիական գործընթացների բազմազանությունը; | |
| |մանրէաբանական կենսատեխնոլոգիական գործընթացների | |
| |առանձնահատկությունները; հումքային բազան և դրանց | |
| |արդյունավետության գնահատումը; մանրեների կուլտիվացման | |
| |եղանակները և դրանց առանձնահատկությունները; մանրէների | |
| |մեթաբոլիզմի և աճի արագության կարգավորման հիմնական | |
| |սկզբունքները; շտամպրոդուցենտների ստացման եղանակները; | |
| |ֆերմենտացիոն գործընթացի օպտիմացում; մանրէաբանական | |
| |կենսասինթեզի վրա հիմնված գործընթացների հիմնական | |
| |փուլերը; թափոնների վնասազերծումը և օգտագործումը; | |
| |արդյունաբերական նշանակության գործընթացների անալիզ: | |
| |Մանրէաբանական տրանսֆորմացիայի ընդհանուր բնութագիրը; | |
| |ֆերմենտների դասակարգումը; ֆերմենտների անջատումը, | |
| |մաքրումը և կառուցվածքը; ֆերմենտատիվ ռեակցիաների | |
| |կինետիկան և մեխանիզմները; սպեցիֆիկություն և | |
| |հարաբերական ռեակցիոնունակություն; կենսակատալիզատորների | |
| |տիպերը և ստացման ընդհանուր եղանակները; իմոբիլացված | |
| |բիոկատալիզատորների կինետիկական և այլ | |
| |առանձնահատկությունները; արդյունաբերական նշանակության | |
| |գործընթացների վերլուծություն: | |
|_____|_______________________________________________________|_______|
|06.03|Կենսատեխնոլոգիաներ | 12 |
| |Մանրէաբանական կենսասինթեզի գործընթացների վրա հիմնված | |
| |տեխնոլոգիաներ և դրանց կիրառումը ամինաթթուների, | |
| |ֆերմենտների, հորմոնների, անտիբիոտիկների, խմորման | |
| |վերջնանյութերի, օրգանական թթուների և այլ կենսաբանական | |
| |ակտիվ նյութերի ստացման համար; կենսազանգվածի ստացման | |
| |վրա հիմնված արտադրություններ, սպիտակուցներ, | |
| |պատվաստանյութեր, բակտերիալ պատրաստուկները և այլն; | |
| |բուսատեխնոլոգիական գործընթացների | |
| |առանձնահատկությունները: | |
| |Մանրէաբանական տրանսֆորմացիայի գործընթացների վրա | |
| |հիմնված տեխնոլոգիաներ և դրանց կիրառումը | |
| |ամինաթթուների, պեպտիդների, օրգանական թթուների, | |
| |գլյուկոզա-ֆրուկտոզային օշարակների և այլ արգասիքների | |
| |ստացման համար; մանրէաբանական տրանսֆորմացիայի | |
| |կիրառումը պրեպարատիվ օրգանական քիմիայում; իմոբիլացված | |
| |ֆերմենտների և միկրոօրգանիզմների կիրառումը: | |
|_____|_______________________________________________________|_______|
| |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ | 216 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Արտադրական պրակտիկա | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Նախաավարտական պրակտիկա | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Մասնագիտական ամփոփիչ քննություն | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն | 12 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Ընդամենը | 240 |
._____________________________________________________________________.
16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:
V. 240200 «ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ
17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`
1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտա-հետազոտական աշխատանքը, պրակտիկումներ (գործնական աշխատանքները), և լաբորատոր աշխատանքները /119 շաբաթ/
2) քննաշրջանները` /28 շաբաթ /
3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /6 շաբաթից ոչ պակաս /
4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթի/
5) արձակուրդները / 49 շաբաթ /:
18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:
19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:
20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:
21. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:
22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:
23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:
VI. 240200 «ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:
Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:
Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:
Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):
25. Մասնագիտության Հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`
1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար` 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար` 10%-ի սահմաններում:
2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Օտար լեզու» (300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով, «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու»,»Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ:
3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ:
4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտահետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը:
5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲԴ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար:
6) իրականացնել 240200 «Կենսատեխնոլոգիա» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում:
7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 240200, «Կենսատեխնոլոգիա» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:
26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:
Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:
Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:
27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնա-մեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով; բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո - վիդեո, մուլտիմեդիա նյութերով:
Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.
1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա;
2) ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ` կենսագործունեության անվտանգություն, էլեկտրատեխնիկա-1, կիրառական մեխանիկա-1, նյութագիտություն, չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ
3) ընդհանուր բնագիտական դասընթացների կրթաբլոկ` ֆիզիկական քիմիա, օրգանական քիմիա, քիմիա-2;
4) ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ`, անալիտիկ քիմիա, քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ, ընդհանուր քիմիական տեխնոլոգիա, էՀՄ-ի կիրառումը քիմիական տեխնոլոգիաներում, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում, մանրէների կենսաքիմիա և ֆիզիոլոգիա, արդյոնաբերական միջավայրի բնապահպանում, կենսատեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիական գործընթացների տեսություն:
Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.
5) ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսական դասընթացների կրթաբլոկ` հայոց պատմություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, օտար լեզու, ռուսաց լեզու, հայոց լեզու և հայ գրականություն, ֆիզիկական կուլտուրա;
6) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, Քիմիա, Բնապահպանություն;
7) ընդհանուր բնագիտական դասընթացների կրթաբլոկ` ֆիզիկական քիմիա, օրգանական քիմիա, քիմիա-2;
8) ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ` ճյուղի տնտեսագութ. և մենեջմենտ, կիրառական մեխանիկա -1, էլեկտրատեխնիկա - 1, ճարտարագիտական գրաֆիկա;
9) ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ` քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ, մանրէների կենսաքիմիա և ֆիզիոլոգիա, կենսատեխնոլոգիաների գործարանային սարքավորումներ և նախագծման հիմունքներ, կենսատեխնոլոգիաներ:
Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` «Վեստնիկ բիօտեխնօլօգիի», «Բիօտեխնօլօգիյա», «Խիմիյա ի խիմիչեսկայա տեխնօլօգիյա», «Ռեֆեռատիվնիյ ժուռնալ Բիօտեխնօլօգիյա», Բիօնանօտեխնօլօգիյա. Բիօնանօմատերիալի», «Հայաստանի Քիմիական Հանդես» և այլն:
ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:
28.ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:
29.Պրակտիկայի կազմակերպման պահանջները
Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:
Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է
1) ուսումնասիրի`
ա. ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը;
բ. արտադրվող, մշակվող կամ կիրառվող տեխնիկայի հարցերը, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները;
գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, պաշտոնավարական պարտականությունները,
դ. ստորաբաժանումում եղած հետազոտական սարքավորումների, չափիչ սարքերի կամ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման կանոնները, ինչպես նաև նրանց սպասարկումը;
ե. կենսագործունեության անվտանգության ապահովման, և բնապահպանական մաքրության, ստորաբաժանման կառուցման համար անհրաժեշտ շինարարական և արտադրամասի շահագործման տնտեսական հարցերը;
2) յուրացնի`
ա. ուսումնասիրվող ստորաբաժանման տեխնոլոգիական ռեժիմի նորմերը;
բ. թողարկվող արտադրանքի, միջանկյալ նյութերի և օգտագործված ելանյութերի ֆիզիկա-քիմիական հատկությունները:
գ. տեխնոլոգիական ուրվագծի նկարագիրը, ստորաբաժանման շահագործման տնտեսական հիմնավորումը, սարքավորումների հաշվարկը:
դ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:
Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում, սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):
VII. 240200 «ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
30 Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:
Բակալավրը պետք է.
1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`
ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,
բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,
գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,
դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,
ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,
զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,
է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,
ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:
2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`
ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,
բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական, մոդելավորման եղանակներին,
գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:
3) Մասնագիտական գործունեության բնագավառում`
պետք է տիրապետի հմտությունների, որոնք անհրաժեշտ են սույն կրթական չափորոշիչում նշված տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառում բակալավրի մասնագիտական բնութագրին համաօատասխան խնդիրները լուծելու համար:
Կենսատեխնոլոգիայի բակալավրը պետք է տիրապետի`
ա. մանրէաբանության հիմունքներին, մանրէներիկենսաքիմիային և ֆիզիոլոգիային առնչվող բնագավառներին;
բ. կենսաբանական հիմնական ռեակցիաներին, դրանց մեխանիզմներին: Ռեակցիաների արդյունքում ստացվող նյութերի խառնուրդից հիմնական արգասիքի բաժանման և մաքրման եղանակներին;
գ. մանրէաբանական սինթեզով իրականացվող արտադրությունների տեխնոլոգիաներին և օպտիմալ պայմաններին;
դ.ֆերմենտների և էնզիմների ստացման եղանակներին և հատկություններին;
ե.իմոբիլացված կատալիզատորների ստացման եղանակներին և կենսաբանական տրանսֆորմացիայով իրականացվող արտադրություններին;
զ. տեխնոլոգիական պարամետրերի վերլուծությանը և դրանց հիման վրա ապարատների նախագծման, մոդելավորման հմտություններին:
4) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող կոնկրետ պահանջները հաստատվում են բուհի կողմից` հաշվի առնելով ռեգիոնի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա`
ա.հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության, ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական վերլուծության ունակություններ,
բ.անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,
գ.մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ ընկալունակության ցուցաբերում:
դ. աշխատանքի, արտադրության և գիտական հետազոտությունների վերլուծության մեթոդները;
դա. տնտեսագիտա-կազմակերպչական և իրավական հիմունքները;
դբ. աշխատանքի պաշտպանության և կենսագործունեության անվտանգության կանոններն ու նորմերը:
5) Շրջանավարտը կարողանա կիրառել`
ա. կենսատեխնոլոգիաները բնապահպանական խնդիրների լուծման ժամանակ;
բ. բազմակոմպոնենտ խառնուրդների բաժանման մաթեմատիկական մոդելների կազմման ընդհանուր սկզբունքները;
գ.առավել տարածված կենսատեխնոլոգիական գործընթացների օրինաչափությունները նոր տեխնոլոգիաների մշակման ժամանակ;
դ. կենսաբանական միացությունների կառուցվածքի բացահայտման եղանակները;
ե. մասնագիտական գործունեության օբյեկտների օպտիմալացման մեթոդները և էներգետիկ վերլուծությունը:
31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները
1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները
Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:
Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության որոշման համար:
Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:
2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները
Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված 240200 «Կենսատեխնոլոգիա» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:
Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի Դրույթների, «Կենսատեխնոլոգիա» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի հիման վրա:
Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:
3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները
«Կենսատեխնոլոգիա» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում