Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(97-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(97-րդ մաս)

 

|_____|_______________________________________________________|_______|

|ԸՃԴ  |Ընդհանուր ճարտարագիտական դասընթացներ                   |   29  |

|ԿԲ   |                                                       |       |

|03.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.01|Համակարգչային գրաֆիկա                                  |    4  |

|     |Դասընթացը նախատեսված է ճարտարագիտական մասնագիտություն  |       |

|     |ստացող ուսանողներին ճարտարագիտական գրաֆիկայի գծագրական |       |

|     |երկրաչափություն բաժնի հիմնադրույթները օրթոգոնալ        |       |

|     |պրոյեկտման եղանակով ներկայացնելու համար:  Գրաֆիկական   |       |

|     |պատկերների ստեղծումը պրոյեկտման եղանակով, էական        |       |

|     |նշանակություն ունի ճարտարագետների համար իրերի          |       |

|     |պատրաստման նպատակով` դրանց նախագծման դեպքում:          |       |

|     |Գծագրական երկրաչափությունը դիտարկվում է եռաչափ         |       |

|     |տարածության հետ առնչվող խնդիրների լուծման գրաֆիկական   |       |

|     |մեթոդների օգտագործման նպատակով և  ներառում է կետերի,   |       |

|     |գծերի, հարթությունների, մակերևույթների  և              |       |

|     |երկրաչափական մարմինների տարածական հարաբերությունները:  |       |

|     |Երկչափ գծագրերի և  եռաչափ կարծր մոդելների ստեղծման     |       |

|     |ընթացքում ուսանողները ծանոթանում են ԱվտոՔԱԴ կիրառական  |       |

|     |միջավայրերի հետ: Գրաֆիկական պատկերների օգտագործումը    |       |

|     |գաղափարներ փոխանակելու նպատակով էական նշանակություն    |       |

|     |ունի նախագծողների, ճարտարագետների և  գծագրողների համար |       |

|     |և  կարևոր  է իրերի պատրաստման նպատակով` դրանց          |       |

|     |նախագծման համար: Տեխնիկական գծագրերը հանդիսանում են    |       |

|     |որևէ  գաղափարի կամ մշակման, արտադրման կամ կառուցման    |       |

|     |ենթակա իրի գրաֆիկական պատկերները: Դասընթացի հիմնական   |       |

|     |թեմաները լուսաբանում են երկրաչափական կառուցումների     |       |

|     |տեխնիկան, գծագրերի ստեղծման մեթոդիկան, աքսիոնոմետրիկ   |       |

|     |և  օրթոգոնալ պրոյեկցիաների, կտրվածքների և  հատույթների |       |

|     |կառուցումը և  դրանց ստվարագծումը, չափադրումը և         |       |

|     |մասշտաբները:                                           |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.02|Կենսագործունեության անվտանգություն                     |    3  |

|     |Կենսագործունեության միջավայրի վտանգավոր ու վնասակար    |       |

|     |գործոնների և  բարենպաստ ու անվտանգ աշխատանքային        |       |

|     |պայմանների բնութագրերը:  Կենսագործունեության           |       |

|     |անվտանգության ապահովման իրավական նորմատիվ տեխնիկական   |       |

|     |և  կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի             |       |

|     |կառուցվածքային և  ֆունկցիոնալ առանձնահատկությունները:  |       |

|     |Պաշտպանություն անբավարար լուսավորությունից:            |       |

|     |Պաշտպանություն անբարենպաստ օդերևութաբանական            |       |

|     |պայմաններից: Պաշտպանություն վնասակար նյութերից:        |       |

|     |Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն աղմուկից,   |       |

|     |ինֆրա և  ուլտրա ձայներից: Պաշտպանություն               |       |

|     |էլեկտրամագնիսական դաշտերի և  լազերային ճառագայթների    |       |

|     |ներգործունեությունից: Պաշտպանություն իոնացնող          |       |

|     |ճառագայթների ազդեցությունից: Պաշտպանություն էլեկտրական |       |

|     |հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն ստատիկական և    |       |

|     |մթնոլորտային էլեկտրականության պարպումներից:            |       |

|     |Պաշտպանություն ճնշման տակ գտնվող համակարգերում         |       |

|     |առաջացող վթարներից: Պաշտպանություն տեխնոլոգիական       |       |

|     |սարքավորումների շահագործման ընթացքում առաջացած         |       |

|     |վտանգներից, արդյունաբերական կազմակերպությունների ու    |       |

|     |արտադրամասերի կառուցվածքի պահպանմանը ներկայացվող       |       |

|     |կենսագործունեության պահանջները: Պաշտպանություն         |       |

|     |հրդեհներից:                                            |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.03|Քաղաքացիական պաշտպանության և  արտակարգ իրավիճակների    |    2  |

|     |հիմնահարցեր                                            |       |

|     |Խաղաղ և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ  |       |

|     |իրավիճակների դասակարգումը, բնութագրումը և              |       |

|     |կանխարգելման միջոցառումները: Արտակարգ իրավիճակների և   |       |

|     |քաղաքացիական պաշտպանության համակարգի խնդիրներն ու      |       |

|     |գործառությունները: Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն   |       |

|     |և  քիմիական իրադրությունների գնահատման մոդելները:      |       |

|     |Բնակչության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և        |       |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ           |       |

|     |իրավիճակներում: Խաղաղ և  պատերազմական ժամանակներում    |       |

|     |առաջացած արտակարգ իրավիճակներում արդյունաբերական       |       |

|     |օբյեկտների գործունեության ապահովման հիմնական ուղիներն  |       |

|     |ու եղանակները: Խաղաղ և  պատերազմական ժամանակներում     |       |

|     |առաջացած արտակարգ իրավիճակներում և  անհետաձգելի        |       |

|     |վթարային վերականգնողական աշխատանքները և  կատարման      |       |

|     |համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների բնութագրերը:      |       |

|     |Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատումը:                |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.04|Ճյուղի տնտեսագիտություն և  մենեջմենտ                   |    6  |

|     |Կազմակերպությունը որպես տնտեսության հիմնական օղակ և    |       |

|     |շուկայական տնտեսության գործակալ: Կազմակերպության       |       |

|     |գույքը, սեփական, փոխառու և  կանոնադրական կապիտալը,     |       |

|     |կազմակերպության հիմնական և  շրջանառու միջոցները և      |       |

|     |դրանց նորմավորումը: Կազմակերպության հիմնական միջոցների |       |

|     |մաշվածքի տեսակները, ամորտիզացիոն մասնահանումների       |       |

|     |եղանակները: Կապիտալի օգտագործման արդյունավետությունը:  |       |

|     |Կազմակերպության անձնակազմը, աշխատանքի կազմակերպումը,   |       |

|     |արտադրողականությունը, վարձատրման ձևերը,  աշխատանքի     |       |

|     |խթանման եղանակները:  Արտադրության ծախքերը: Կառավարման  |       |

|     |էությունը և  հիմնական գործառույթները:  Կազմակերպության |       |

|     |կառավարման արտաքին և  ներքին գործոնները: Մարքեթինգը    |       |

|     |որպես կառավարման հատուկ գործառույթ: Մարքեթինգային      |       |

|     |հետազոտությունների հիմնական ուղղությունները:           |       |

|     |Ապրանքների դասակարգումը, ապրանքի կենսացիկլը,           |       |

|     |ապրանքային քաղաքականությունը և  բրենդինգը: Շուկայի     |       |

|     |ծավալի սահմանումը, շուկայի հատվածավորումը: Գնագոյացման |       |

|     |քաղաքականությունը մարքեթինգում և  գների հարմարեցումը   |       |

|     |շուկայական իրավիճակին: SWOT-վերլուծությունը            |       |

|     |մարքեթինգում:  Հաղորդակցման ուղիները մարքեթինգում,     |       |

|     |գովազդը, գովազդի գործառույթները և  ապրանքի ու          |       |

|     |ծառայությունների գովազդման եղանակները: Ապրանքաշարժը և  |       |

|     |առևտուրը,  ապրանքի իրացման ուղիները: Ապրանքի ոճային    |       |

|     |լուծումները և  դիզայնը որպես ապրանքը բնութագրող բոլոր  |       |

|     |ցուցանիշները միավորող ցուցանիշ: Բիզնես-պլանի           |       |

|     |էությունը, կառուցվածքը և  հիմնական ցուցանիշները:       |       |

|     |Բիզնես-պլանի մշակման սկզբունքները և  անհրաժեշտությունը |       |

|     |կազմակերպության հիմնադրման և  զարգացման հարցում:       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.05|Էլեկտրատեխնիկա                                         |    3  |

|     |Էլեկտրատեխնիկայի ֆիզիկական հիմունքները; հաստատուն      |       |

|     |հոսանքի շղթաներ; էլեկտրական շղթայի տարրերը;            |       |

|     |կոնտուրային հոսանքների, վերադրման, հանգուցային         |       |

|     |պոտենցիալների համարժեք գեներատորի մեթոդները; շղթաների  |       |

|     |հաշվարկի մատրիցային մեթոդները; սինուսոիդային հոսանքի   |       |

|     |շղթաներ, հաշվարկի կոմպլեքսային մեթոդը; ռեզոնանսային    |       |

|     |երևույթներ;  եռաֆազ շղթաներ; շղթաների հաշվարկը         |       |

|     |պարբերական ոչ սինուսոիդական ազդակների դեպքում;         |       |

|     |բազմաբևեռներ;  անցողիկ պրոցեսները գծային շղթաներում;   |       |

|     |ոչ գծային էլեկտրական և  մագնիսական շղթաներ; բաշխված    |       |

|     |պարամետրերով շղթաներ; էլեկտրամագնիսական դաշտի          |       |

|     |տեսություն; էլեկտրաստատիկական դաշտ, հաստատուն          |       |

|     |էլեկտրական դաշտ; մագնիսական դաշտ; էլեկտրական և         |       |

|     |մագնիսական դաշտերի վերլուծական և  թվային հաշվարկի      |       |

|     |մեթոդներ; փոփոխական էլեկտրամագնիսական դաշտ;            |       |

|     |մակերևութային  և  մոտիկության էֆեկտ, էլեկտրամագնիսական |       |

|     |էկրանավորում:                                          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.06|Կիրառական մեխանիկա                                     |    3  |

|     |«Կիրառական մեխանիկա» դասընթացի հիմնական բաժինները,     |       |

|     |հիմնախնդիրները և  դերը ճարտարագիտական կրթության        |       |

|     |բնագավառում: ՈՒսումնասիրվող օբյեկտների և  դրանց        |       |

|     |տարրերի մոդելները: Բացարձակ և  դեֆորմացվող պինդ        |       |

|     |մարմիններ:  Մեխանիզմների կառուցվածքային                |       |

|     |վերլուծություն: Պինդ մարմնի կինեմատիկայի տարրեր:       |       |

|     |Մեխանիզմների կինեմատիկ վերլուծություն: Ստատիկայի և     |       |

|     |դինամիկայի տարրեր: Մեխանիզմների դինամիկ                |       |

|     |վերլուծություն: Մեխանիզմների և  մասերի ամրության       |       |

|     |հաշվարկների հիմունքներ: Զսպանակների և  միացությունների |       |

|     |հաշվարկների հիմունքներ:                                |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.07|Նյութագիտություն                                       |    4  |

|     |Դասընթացը տեղեկություններ է տալիս մետաղների, ինչպես    |       |

|     |նաև  ոչ մետաղական նյութերի կառուցվածքի, նրանց          |       |

|     |ֆիզիկաքիմիկան հատկությունների, ստացման և  մասնակիորեն  |       |

|     |նաև  մշակման վերաբերյալ: Այն հնարավորություն է տալիս   |       |

|     |ստանալ հիմնարար գիտելիքներ մետաղների ատոմային և        |       |

|     |բյուրեղային կառուցվածքների, համաձուլվածքների և         |       |

|     |կոմպոզիցիոն նյութերի, ֆազային փոխակերպումների, ինչպես  |       |

|     |նաև  ֆիզիկամեխանիկական և  տեխնոլոգիական                |       |

|     |հատկությունների մասին:                                 |       |

|     |Դասընթացի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ   |       |

|     |այստեղ տրվում են ընդհանուր հասկացություններ և          |       |

|     |արտադրության առանձնահատկությունից անկախ քննարկվում են  |       |

|     |ձևակազմավորման  և  նյութերի մշակման որոշ հարցեր:       |       |

|     |Դասընթացը նախատեսվում է ոչ մեքենաշինական պրոֆիլով      |       |

|     |մասնագիտացումներով սովորող ուսանողների համար, որը      |       |

|     |կնպաստի ապագա մասնագետների տեխնոլոգիական պատրաստմանը,  |       |

|     |նրանց բազմակողմանի գիտելիքների և  ընդհանուր            |       |

|     |զարգացվածության մակարդակի ապահովմանը:                  |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.08|Չափագիտություն ստանդարտացում և  սերտիֆիկացում          |    2  |

|     |Չափագիտության դերն ու նշանակությունը գիտության ու      |       |

|     |տեխնիկայի զարգացման հարցում: Չափագիտության հիմնական    |       |

|     |հասկացությունները: Չափումների և  դրանց սխալանքների     |       |

|     |դասակարգումը: Հիմնական չափագիտական բնութագրերը:        |       |

|     |Չափումների միասնականությունը, չափագիտական ապահովում,   |       |

|     |չափագիտական պետական ծառայություն:  Հումքի և            |       |

|     |արտադրանքի հատկությունների գնահատումը: Փորձանմուշների  |       |

|     |ընտրման սկզբունքները և  մեթոդները:Չափման արդյունքների  |       |

|     |գրանցումը և  նախնական մշակումը: Հաշվանքի գրանցման      |       |

|     |ճշգրտություն, իմաստալի և  ստույգ թվեր: Չափման          |       |

|     |արդյունքների և  բնութագրիչների նախնական գրանցումը:     |       |

|     |Պատահական մեծությունների բնութագրիչների որոշման        |       |

|     |մեթոդները: Ընտրանքի երաշխիքային սխալանք:               |       |

|     |Ստանդարտացման ընդհանուր գիտամեթոդական,                 |       |

|     |տեխնիկա-կազմակերպական հիմունքները: ՀՀ-ում              |       |

|     |ստանդարտացման պետական համակարգը: Ստանդարտացման         |       |

|     |նորմատիվ իրավական հիմունքները, տնտեսական               |       |

|     |արդյունավետությունը: Ստանդարտների մշակումը:  Գործող    |       |

|     |ստանդարտների վերանայումը, փոփոխությունների կատարումը   |       |

|     |և  նրանց չեղյալ հայտարարումը: Ստանդարտացումը           |       |

|     |տնտեսության տարբեր ոլորտներում: Որակի կառավարման       |       |

|     |համակարգերի ստանդարտացումը: Արտադրանքի որակի ապահովման |       |

|     |համակարգերի միջազգային ստանդարտները: Ստանդարտների      |       |

|     |ԻՍՕ-9000 փաթեթը: Ստանդարտացման ծառայությունների        |       |

|     |կազմակերպումը: Օգտագործվող ստանդարտները և  նորմատիվ    |       |

|     |փաստաթղթերը:                                           |       |

|     |Սերտիֆիկացման նորմատիվ փաստաթղթերի (ՆՓ) պահանջներին    |       |

|     |արտադրանքի և  ծառայությունների համապատասխանության      |       |

|     |հավաստման մասին ՀՀ օրենքը: Հավաստման ենթահամակարգերի,  |       |

|     |ընթացակարգերի և  կանոնների ամբողջությունը,             |       |

|     |համապատասխանության հավաստման (սերտիֆիկացման)           |       |

|     |սխեմաները, իրավաբանական անձանց հավատարմագրումը:        |       |

|     |Սերտիֆիկացման ազգային մարմնի, փորձարկման               |       |

|     |լաբորատորիաների գործունեության սահմանները և            |       |

|     |խնդիրները: ՀՀ սերտիֆիկացման գործունեության իրավական    |       |

|     |հիմքերի և  նրա մասնակիցների իրավասության, Նորմատիվ     |       |

|     |մեթոդական, ստանդարտների առանձնահատկություններն ու      |       |

|     |պահանջները:                                            |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.09|Ջերմատեխնիկա                                           |    2  |

|     |Տեխնիկական թերմոդինամիկա: Ջերմազանգվածափոխանակության   |       |

|     |տեսություն:  Վառելիք և  կաթսայական տեղակայումներ:      |       |

|     |Շոգետուրբինային և  գազատուրբինային տեղակայումներ:      |       |

|     |Կոմպրեսորներ: Ներքին այրման շարժիչներ: Սառնարանային    |       |

|     |տեղակայումներ: Նյութերի չորացում, խոնավացում և         |       |

|     |ջերմախոնավային մշակում:  Ջեռուցում, օդափոխություն, օդի |       |

|     |լավորակում:                                            |       |

|_____|_______________________________________________________|_______|

|ԸԲԴ  |Ընդհանուր բնագավառի դասընթացներ                        |   60  |

|ԿԲ   |                                                       |       |

|04.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.01|Գծանկար                                                |    4  |

|     |Գծածավալային նկարի հիմնական պրոբլեմները: Նկարչության   |       |

|     |ակտիվ և  պասիվ եղանակները: Իրականության պատկերավոր     |       |

|     |արտահայտումը: Հեռանկարի հիմնական հասկացությունները:    |       |

|     |Նկարի հիմնական տեսակները` տոնային, գծա-ծավալային,      |       |

|     |գծա-հարթային:  ՈՒրվանկարներ` մարդու ֆիգուրայի,         |       |

|     |կիսաֆիգուրայի և  ֆիգուրայի առանձին մասերի նկարները:    |       |

|     |Մերկ ու հագնված ֆիգուրայի պատկերման եղանակները և       |       |

|     |սկզբունքները:  Տարածության, շարժման և  ձևի  ընկալում:  |       |

|     |Ձևը  որպես մտքի արտահայտման միջոց:  Նկարի մեջ ձևի  և   |       |

|     |բովանդակության միասնությունը: Դիմանկարի արվեստը: Նկար  |       |

|     |ըստ հիշողության և  պատկերացման: ԲՆության մոտիվը և      |       |

|     |նրանց օգտագործումը կիրառական արվեստի մեջ:              |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.02|Գունաբանություն                                        |    3  |

|     |Գույնի զգացումը: Գույնի հիմնական բնութագրերը:          |       |

|     |Մոնոքրքմատ ճառագայթներ:  Մոնոթրոմատ ճառագայթների ալիքի |       |

|     |երկարությունը: Գունաբանության հիմնական                 |       |

|     |հասկացությունները: Գունային կոնուսում և  շրջանում      |       |

|     |գույների նշանակումը:  Հիմնական գույներ: Գույնի հմայքը: |       |

|     |Ձև  և  գույն: Գույների հոգեբանական բնութագրերը:        |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.03|Գունավոր գրաֆիկա                                       |   12  |

|     |Գունային լուծման պայմանականությունը գրաֆիկայում:       |       |

|     |Հագնված մոդելի էտյուդները սպիտակ ֆոնի և  գունաերանգված |       |

|     |թղթի վրա: Ստվերապատկերային լուծումները գունավոր        |       |

|     |գրաֆիկայում: Սպիտակ ստվերապատկերները գունավոր ֆոնի     |       |

|     |վրա: Եռագույն լուծումները գունավոր գրաֆիկայում:        |       |

|     |Գունավոր ստվերապատկերը սև  ֆոնի վրա: Ձևի               |       |

|     |մեկնաբանության պրոբլեմը գրաֆիկական լուծման մեջ:        |       |

|     |Հագնված մոդելի լուսաստվերային լուծումը գունավոր        |       |

|     |գրաֆիկայում, տարբեր ֆակտուրաների օգտագործման           |       |

|     |հնարավորությունը: Երանգի օգտագործման                   |       |

|     |հնարավորությունները պայմանական գրաֆիկական              |       |

|     |լուծումներում: Գրաֆիկական թերթի կառուցման կոմպոզիցիոն  |       |

|     |սկզբունքները: Գրաֆիկայի տեխնիկական միջոցները և         |       |

|     |նյութերը: Գրաֆիկական լուծման առանձին տարրերի           |       |

|     |ներդաշնակությունը: Գիծը գրաֆիկայում որպես ձևի  լուծման |       |

|     |միջոց և  դեկորատիվ տարր: Տարբեր գույների գծերով        |       |

|     |գրաֆիկական լուծումների տեսակներ: Խառը տեխնիկաները      |       |

|     |գունավոր գրաֆիկայում: Գովազդային պլակատի               |       |

|     |յուրահատկությունները:                                  |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.04|Գեղանկարչություն                                       |   11  |

|     |Գեղանկարչության նյութերը և  տեխնիկան: Ջրաներկային և    |       |

|     |տեմպերային տեխնիկաներով գեղանկարչական էտյուդի վրա      |       |

|     |աշխատելու մեթոդիկան: Նատյուրմորտ:  Ծաղիկների և         |       |

|     |բույսերի էտյուդներ: Մարդու ֆիգուրի և  գլխի պատկերումը: |       |

|     |Տարածության փոխանցման պրոբլեմները: Գունային և          |       |

|     |երանգային հարաբերություններ:  Գեղանկարչության          |       |

|     |դեկորատիվությունը և  դրվագավորությունը: Աշխատանք       |       |

|     |ծալքերով գործվածքների էտյուդների վրա: Ֆիգուրի          |       |

|     |ստվերապատկերը և  շարժումները էտյուդի մեջ: Դրվագներով   |       |

|     |գործվածքների էտյուդներ: Վարագուրման էտյուդներ          |       |

|     |մանեկենների վրա: Դեկորատիվության գեղագիտական           |       |

|     |էությունը: Դեկորատիվ գեղանկարչության տարբեր հնարքները  |       |

|     |և  մեթոդիկաները: Տարբեր մոտիվների պատկերման            |       |

|     |առանձնահատկությունները զարդակիրառական արվեստի          |       |

|     |ստեղծագործություններում:                               |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.05|Կոմպոզիցիա և  հատուկ նկար                              |   11  |

|     |Կոմպոզիցիայի հիմնական օրենքները, կանոնները, հնարքները  |       |

|     |և  միջոցները:  Ստատիկ և  դինամիկ կոմպոզիցիաներ: Երանգի |       |

|     |արտահայտչական հնարավորությունները:  Քրոմատիկ և         |       |

|     |աքրոմատիկ կոմպոզիցիաներ: Գույների ներդաշնակ            |       |

|     |զուգակցումները քրոմատիկ կոմպոզիցիաներում: Կոստյումի    |       |

|     |առարկաների համակազմը: Դրվագային մանածագործվածք:        |       |

|     |Հաստոցային և  դեկորատիվ բնույթի գրաֆիկական             |       |

|     |պատկերումների կառուցման եղանակները և  հնարքները:       |       |

|     |Գրաֆիկական պատկերման ոճաբանությունը և  հիմնական        |       |

|     |տեսակները: Կոստյումի մեջ մարդու ֆիգուրի պատկերումը:    |       |

|     |Կոստյումի, կոշիկի, գլխարկների նյութական որակների       |       |

|     |առանձնահատկությունների արտահայտումը նկարների մեջ:      |       |

|     |Կոստյումների մեջ մի քանի ֆիգուրների պատկերումը մեկ     |       |

|     |թերթի վրա:  Ֆիգուրների պլաստիկ և  մասշտաբային կապերը:  |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.06|Արվեստի պատմություն և  արվեստի տեսության հիմունքներ    |    5  |

|     |Արվեստի սկզբնական պատմությունը: Նախնադարյան            |       |

|     |կուլտուրայի հուշարձանները:  Հին քաղաքակրթությունների   |       |

|     |արվեստը Մեսոպոտամիա, Եգիպտոս, Առջևի  Ասիա, Հին         |       |

|     |Արևելք:  Միջնադարի արվեստ` Ռենեսանսի և  նոր ժամանակի   |       |

|     |արվեստ: Եվրոպական արվեստի ուղղությունները և  ոճերը:    |       |

|     |                                                       |       |

|     |XIX դարի ամերիկյան արվեստ: XX դարի համաշխարհային       |       |

|     |արվեստ: Արևմուտքի  արվեստի ժամանակակից միտումները`     |       |

|     |ռեալիզմ, մոդերնիզմ, պոստմոդեռն, մասսկուլտ:             |       |

|     |Ժամանակակից գեղարվեստական կուլտուրայի զարգացման        |       |

|     |միտումները և  հեռանկարները:  Հին Ռուսիայի արվեստ:      |       |

|     |XVIII և  XX դարերի ռուսական արվեստ: Հայկական արվեստ:   |       |

|     |Տարածա-ժամանակային պատկերացումները և  նրանց            |       |

|     |արտահայտումը Հին Արևելքի,  անտիկ, միջնադարյան,         |       |

|     |վերածննդի արվեստում: Ճարտարապետությունը և  նրա բնորոշ  |       |

|     |գծերը: Նյութի պրոբլեմը և  գույնը ճարտարապետության մեջ: |       |

|     |Քանդակագործությունը և  նրա բնորոշ հատկությունները:     |       |

|     |Քանդակագործության և  ճարտարապետության կապը:            |       |

|     |Քանդակագործության նյութը և  տեխնիկան: Ժանրը,           |       |

|     |կոմպոզիցիան, լույսի և  գույնի պրոբլեմները              |       |

|     |քանդակագործության մեջ: Գեղանկարչությունը և  նրա        |       |

|     |յուրահատկությունները: Նկարի հարթությունը և  նրա        |       |

|     |մակերևույթը:  Նկար և  շրջանակ: Նկարի ձևաչափը  և  նրա   |       |

|     |մասերը: Հեռանկարի տեսակները: Լույսը, լուսաստվերը,      |       |

|     |գույնը և  կոմպոզիցիան գեղանկարչության մեջ: Տեսակետը    |       |

|     |նկարի մեջ:  Ռակուրս: Երանգավորման պատմական զարգացումը: |       |

|     |Ֆակտուրա և  նրա արտահայտչությունը: Դեկորատիվությունը   |       |

|     |գեղանկարչության մեջ: Գրաֆիկա և  նրա տեղը այլ           |       |

|     |արվեստների շարքում: Գծանկար և  նրա զարգացումը: Գծային  |       |

|     |և  տոնային գծանկարներ: Տպագրական գրաֆիկա և  նրա        |       |

|     |տեխնիկաները: Ծաղրանկար: Պլակատ:  Զարդարվեստ:           |       |

|     |Մոնումենտալ և  կիրառական զարդարվեստ: Արվեստի           |       |

|     |պայմանական կերպարները` խորհրդանիշ, այլաբանություն,     |       |

|     |էմբլեմ, ատրիբուտ:                                      |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.07|Գեղագիտություն և  պլաստիկ անատոմիա                     |    6  |

|     |Տեխնիկական գեղագիտության հիմունքները և  զարգացումը:    |       |

|     |Մարդու կյանքի և  աշխատանքային գործունեության համար     |       |

|     |անհրաժեշտ առարկայական և  արտադրական միջավայրերի        |       |

|     |ստեղծումը և  նախագծումը գեղագիտական չափանիշների        |       |

|     |տեսանկյունից (գույն, լույս, ձև,  հեռանկար, մասշտաբ,    |       |

|     |կոմպոզիցիա, համաչափություն, կոնտրաստ, նրբերանգություն  |       |

|     |և  այլն): Տեխնիկայի զարգացման օրինաչափությունները և    |       |

|     |մարդու ու մեքենայի փոխհարաբերությունները:              |       |

|     |Արդյունաբերական և  կենցաղային սիմվոլիկա: Պլաստիկ       |       |

|     |անատոմիայի դերը մարդու մարմնի ձևերի  ուսումնասիրության |       |

|     |համար: Գանգի, ողնաշարի, կրծքավանդակի, ուսագծի և  վերին |       |

|     |վերջույթներ, դաստակի, ստորին վերջույթների ոսկորների    |       |

|     |կառուցվածքը: Ոսկորների միացությունները: Հոդերի         |       |

|     |կառուցվածքը: Կմախքի ոսկորների միացությունները:  Իրանի  |       |

|     |առջևի  մակերևույթի,  մեջքի և  պարանոցի, գլխի, ուսի,    |       |

|     |նախաբազուկի, դաստակի, կոնքի և  ազդրի, ծնկի և  ոտնաթաթի |       |

|     |մկանները և  նրանց պլաստիկ նշանակությունները: Մարդու    |       |

|     |մարմնի համաչափությունները և  օրենքները: Մարդու մարմնի  |       |

|     |արտաքին ձևերի  կազմաբանությունը և  ենթամաշկային        |       |

|     |ճարպային շերտը:                                        |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.08|Հագուստի պատմություն                                   |    7  |

|     |Կոստյումի ծագումը և  նրա հիմնական ֆունկցիաները:        |       |

|     |Հասարակության կյանքի աշխարհագրական,                    |       |

|     |հասարակա-քաղաքական, սոցիալ-տնտեսական և  հոգեբանական    |       |

|     |գործոնների ազդեցությունը կոստյումի կերպարա-ոճային      |       |

|     |ձևավորման  վրա: Կոստյումը որպես Համաշխարհային          |       |

|     |գեղարվեստական կուլտուրայի մաս: Պատմական և  ազգային     |       |

|     |կոստյումի զարգացման ոճային փուլերը և                   |       |

|     |առանձնահատկությունները Եվրոպայում, Ասիայում հին        |       |

|     |ժամանակներից մինչև  մեր օրերը: Կոստյումի առարկաների    |       |

|     |նախագծման հիմնադիր հնարքները երկրագնդի տարբեր          |       |

|     |շրջաններում: Հագուստի, կոշիկի ձևվածքների  և  կոստյումի |       |

|     |պարագաների ստեղծման մոտեցումների յուրատեսակությունը:   |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.09|Արտոնագրում և  լիցենզավորում                           |    1  |

|     |Արդյունաբերական սեփականության օբյեկտներ, դրանց         |       |

|     |արտոնագրաունակության պայմանները, միջազգային            |       |

|     |պաշտպանությունը և  ՀՀ մասնակցությունը մտավոր           |       |

|     |սեփականության համաշխարհային կազմակերպությունը: Գյուտ   |       |

|     |օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ, արտոնագրման      |       |

|     |տարրերը և  արտոնագրաունակության պայմանները: Ֆիրմային   |       |

|     |անվանումներ: Ապրանքային և  սպասարկման նշաններ, ապրանքի |       |

|     |ծագման տեղանուն: Գրանցումը և  իրավական պաշտպանություն  |       |

|     |դրանց նկատմամբ:  Արտոնագրման տուրքեր: Արդյունաբերական  |       |

|     |սեփականության օբյեկտների հայտերի օրինակների քննարկում, |       |

|     |կազմում և  համապատասխան դիմում հայտերի ձևաթերթերի      |       |

|     |լրացում: Հեղինակային իրավունք և  հարակից իրավունքներ:  |       |

|_____|_______________________________________________________|_______|

|ՄԴ ԿԲ|Մասնագիտական դասընթացներ                               |   50  |

|05.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.01|Մասնագիտության ներածություն                            |    1  |

|     |Ծանոթացում հագուստի և  կոշիկի տեսականու և  նրանց       |       |

|     |կառուցվածքի հետ:  Ծանոթացում հագուստի և  կոշիկի        |       |

|     |տեսականու մշակման և  վերջնամշակման հետ:                |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.02|Տեքստիլ նյութագիտություն և  ապրանքագիտություն          |    7  |

|     |Ընդհանուր տեղեկություններ տեքստիլ և  կաշվե նյութերի    |       |

|     |մասին, նրանց դասակարգումը: Մանրաթելերի, թելերի         |       |

|     |կառուցվածքը և  նրանց երկրաչափական բնութագրերը: Տեքստիլ |       |

|     |նյութերի մեխանիկական, ֆիզիկական և  քիմիական            |       |

|     |հատկությունները: Տեքստիլ իրերի կառուցվածքը և           |       |

|     |հատկությունները:  Երկրաչափական, մեխանիկական, ֆիզիկական |       |

|     |և  քիմիական հատկությունները:  Պաստառների կառուցվածքը   |       |

|     |և  հատկությունների փոփոխությունները վերջնամշակման և    |       |

|     |շահագործման ժամանակ: Կոշիկի, կաշվե գալանտերային իրերի  |       |

|     |համար օգտագործվող նյութերը, կաշվե նյութեր, ռետինատիպ   |       |

|     |նյութեր: Սինթետիկ պոլիմերային նյութեր:  Ստվարաթղթի     |       |

|     |տեսակի արհեստական նյութեր: Սոսինձներ: Վերջնամշակման    |       |

|     |նյութեր և  ֆուրնիտուրա:                                |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.03|Արտադրանքի գեղարվեստական ձևավորման  ավտոմատացված       |    9  |

|     |եղանակները                                             |       |

|     |Արտադրանքի գեղարվեստական ձևավորումը  որպես             |       |

|     |գեղարվեստական նախագծման գործընթաց:                     |       |

|     |Գեղարվեստա-գեղագիտական, օգտապաշտա-ֆունկցիոնալ,         |       |

|     |կառուցվածքա-տեխնոլոգիական և  տնտեսական մակարդակների    |       |

|     |խնդիրների համալիր լուծումը: Արտադրանքի գեղարվեստական   |       |

|     |արտահայտչականության հիմնական միջոցների                 |       |

|     |վերլուծությունը: Արտադրանքի կոմպոզիցիայի սկզբունքները: |       |

|     |Ձևի  միասնությունը և  նրա մասնատման եղանակները:        |       |

|     |Բազմաշերտայնությունը արտադրանքի մեջ:  Հասկացություն    |       |

|     |արտադրանքի ստվերապատկերի և  համամասնությունների մասին: |       |

|     |Արտադրանքի գեղարվեստական ոճը և  նորաձևությունը:  Գծերի |       |

|     |նշանակությունը արտադրանքի կոմպոզիցիայի մեջ: Արտադրանքի |       |

|     |ներդաշնակ կառուցվածքի օրինաչափությունները, նրա առանձին |       |

|     |մասերի կապը ամբողջի և  միմյանց հետ,                    |       |

|     |համաստորադասություն, ուղղվածություն, ռիթմ և  այլն:     |       |

|     |Ծանրության, թեթևության,  փափկության, ուժի,             |       |

|     |դինամիկության, մասշտաբայնության հասկացությունները:     |       |

|     |Արտադրանքի գույնը: Գույնի բնութագիրը և                 |       |

|     |հատկությունները: Արտադրանքի գունային լուծման           |       |

|     |սկզբունքները: Առարկաների տեսողական ընկալումը:          |       |

|     |Տեսողական պատրանքները արտադրանքի մոդելավորման          |       |

|     |գործընթացում: Համակազմի հասկացությունը ժամանակակից     |       |

|     |մոդելավորման մեջ, նրա բաղկացուցիչ մասերը և  լուծման    |       |

|     |սկզբունքները:                                          |       |

|     |Համակարգչային գրաֆիկայի հիմունքները: Ռաստրային         |       |

|     |գրաֆիկա: Վեկտորային գրաֆիկա: Թույլատրելիության         |       |

|     |հնարավորություն: Գույնը համակարգչային գրաֆիկայում:     |       |

|     |Պատկերների խմբագրում և  մասշտաբավորում: Ֆայլերի        |       |

|     |ֆորմատների ձևափոխում:  Սեղմում: Տպում: Գրաֆիկական      |       |

|     |ֆայլերի ֆորմատներ: Համակարգչային ծրագրեր:              |       |

|     |Համակարգչային գրաֆիկայի օգտագործումը արտադրանքի        |       |

|     |գեղարվեստական ձևավորման  մեջ:                          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.04|Արտադրանքի նախագծում                                   |   19  |

|     |Հագուստի տեսականու և  կառուցվածքի մասին գաղափարներ:    |       |

|     |Մարդու մարմնի անատոմիկ կառուցվածքը, մարմնի չափսերը,    |       |

|     |չափսային հայտանիշները, չափսային ստանդարտները: Հագուստի |       |

|     |չափսերի և  կառուցվածքի բնութագիրը: Հագուստի փռվածքների |       |

|     |նախագծման եղանակները: Նոր մոդելների նախագծման          |       |

|     |ճարտարագիտական և  գեղարվեստական սկզբունքները:          |       |

|     |Ժամանակակից կոշկեղենի կառուցվածքային                   |       |

|     |առանձնահատկությունները: Մարդու ոտնաթաթի անատոմիկ       |       |

|     |կառուցվածքը: Կաղապարների կառուցվածքային բնութագրերը:   |       |

|     |Կոշիկի ներքին ձևի  նախագծումը: Կոշիկի վերնամասի        |       |

|     |մասնիկները միացնող կարերի կառուցվածքային բնութագրերը:  |       |

|     |Կոշիկի վերնամասի և  տակացու մասնիկների նախագծում:      |       |

|     |Կոշիկի մասնիկների հարթ ձևանմուշների  սերիական          |       |

|     |բազմացում:                                             |       |

|     |Կաշվե գալանտերային արտադրանքների նախագծման             |       |

|     |առանձնահատկությունները:  Ձեռնոցների նախագծում:         |       |

|     |Պայուսակների նախագծում:                                |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.05|Արտադրանքի տեխնոլոգիա                                  |   15  |

|     |Կարի տեխնոլոգիայի հիմունքները: Հագուստի արտադրության   |       |

|     |հիմնական փուլերը և  կատարվող աշխատանքները: Ձևման       |       |

|     |տեխնոլոգիայի հիմունքները: Ձևարան  տեղամասի             |       |

|     |գործընթացները: Սոսնձային միացություններ և  հագուստի    |       |

|     |մասնիկների եռակցում:  Կարարտադրանքի խոնավաջերմային     |       |

|     |մշակում: Կաշվե իրերի արտադրության գործընթացի հիմնական  |       |

|     |գծանկարները: Կաշվե իրերի պատրաստման համար օգտագործվող  |       |

|     |նյութերի ձևում  և  կտրում, նյութածախսի նորմավորում:    |       |

|     |Կտրված և  ձևված  մասնիկների մշակման գործընթացը:        |       |

|     |Կարի արտադրանքի հանգույցների մշակում: Կարի արտադրանքի  |       |

|     |մասնիկների և  հանգույցների հավաքում: Կոշիկի վերնամասի  |       |

|     |արտադրության գործընթացները:  Կաղապարի վրա կոշիկի       |       |

|     |վերնամասի ձևավորման  եղանակները: Կաշվե արտադրանքի      |       |

|     |չորացում և  ջերմախոնավային մշակում: Կոշիկների          |       |

|     |տակացուների ամրացման (հավաքման) եղանակները: Սոսնձային  |       |

|     |միացման մեթոդի ընդհանուր բնութագիրը: Տաք վուլկանացման  |       |

|     |և  ձուլման եղանակները կոշիկի արտադրությունում:         |       |

|     |Ներբանների գամային միացման մեթոդները: Ներբանների       |       |

|     |ամրացման թելային մեթոդները:                            |       |

|     |Կարարտադրանքի և  կաշվե արտադրանքի վերջնամշակում: Կարի  |       |

|     |և  կոշիկի արտադրության տեխնոլոգիական գործընթացների     |       |

|     |նախագծում:                                             |       |

|_____|_______________________________________________________|_______|

|     |ՏԵՍԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԵԴԻՏ                     |   216 |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Արտադրական պրակտիկա                                    |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Նախավարտական պրակտիկա                                  |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Ամփոփիչ ատեստավորում                                   |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Ավարտական աշխատանքների կատարում և  պաշտպանություն      |   12  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |   240 |

._____________________________________________________________________.

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում 10%-ից ոչ պակասը:

 

V. 260200 «ՏԵՔՍՏԻԼ ԵՎ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետները կազմում է 208 շաբաթ, այդ թվում`

1) տեսական ուսուցում, ներառյալ ուսանողներ գիտա-հետազոտական աշխատանքը, պրակտիկումները (գործնական աշխատանքները), և լաբորատոր աշխատանքները` /119 շաբաթ/

2) քննաշրջանները` /28շաբաթ/

3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /6 շաբաթից ոչ պակաս/

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթ/

5) արձակուրդները` /49 շաբաթ/:

 

18.Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

 

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

 

20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

 

21. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

 

22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:

 

23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

VI. 260200 «ՏԵՔՍՏԻԼ ԵՎ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները.

 

Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները` ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

25. Մասնագիտության Հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար` 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար` 10%-ի սահմաններում:

2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Օտար լեզու» (300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով, «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ:

3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ:

4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտա-հետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը:

5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲԴ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար:

6) իրականացնել 260200 «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի նախագծում» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում:

7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 260200 «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի նախագծում» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:

Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնա-մեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով; բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո - վիդեո, մուլտիմեդիա նյութերով:

 

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա;

2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Նյութագիտություն, Չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ;

3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Տեքստիլ նյութագիտություն և ապրանքագիտություն, Արտադրանքի նախագծում, Արտադրանքի տեխնոլոգիա:

 

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

4) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, բնապահպանություն;

5) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Համակարգչային գրաֆիկա, Ճյուղի տնտեսագիտություն և մենեջմենտ, Կիրառական մեխանիկա, Ջերմատեխնիկա, Գծանկար, Գունաբանություն, Գունավոր գրաֆիկա, Գեղանկարչություն, Կոմպոզիցիա և հատուկ նկար, Արվեստի պատմություն և արվեստի տեսական հիմունքները, Գեղագիտություն և պլաստիկ անատոմիա, Հագուստի պատմություն

6) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Արտադրանքի գեղարվեստական ձևավորման ավտոմատացված եղանակներ, Արտադրանքի նախագծում:

 

Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` Կօժեվեննօօբուվնայա պռօմիշլեննօստյ, Շվեյնայա պռօմիշլեննօստյ, Իզվեստիյա վիշիխ ուչեբնիխ զավեդենիյ (Տեխնօլօգիյա լյօգկօյ պռօմիշլեննօստի), Ինդուստրիյա մօդի, Տեկստիլյնայա պռօմիշլեննօստյ, Մօդնիյ մագազին, Օտ էսկիզա դօ պրիլավկա, Ատելյե, International textiles, Top Profashion և այլն:

ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:

 

28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:

 

29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները

 

Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:

Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է

1) ուսումնասիրի`

ա. ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը;

բ. արտադրվող, մշակվող կամ կիրառվող տեխնիկայի հարցերը, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները;

գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, պաշտոնավարական պարտականությունները, տեխնիկական միջոցների, սարքավորումների շահագործման, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման դրույթներն ու ցուցումները;

դ. ստորաբաժանումում եղած տեխնիկական միջոցների, հետազոտական սարքավորումների, չափիչ սարքերի կամ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման կանոնները, ինչպես նաև նրանց սպասարկումը;

ե. կենսագործունեության անվտանգության ապահովման, և բնապահպանական մաքրության հարցերը;

2) յուրացնի`

ա. ուսումնասիրվող տեխնիկական միջոցների ապարատային և ծրագրային ապահովման տեխնիկական մակարդակի վերլուծության մեթոդները, որոշելու համար նրանց համապատասխանությունը գործող տեխնիկական պայմաններին և չափորոշիչներին;

բ. համակարգչային մոդելավորման և մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման առանձին ծրագրային փաթեթներ;

գ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:

 

Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում, սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

VII. 260200 «ՏԵՔՍՏԻԼ ԵՎ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

 

1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:

 

2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում``

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական, մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:

 

3) Մասնագիտական գործունեության բնագավառում`

պետք է տիրապետի հմտությունների, որոնք անհրաժեշտ են սույն կրթական չափորոշիչում նշված տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառում բակալավրի մասնագիտական բնութագրին համապատասխան խնդիրները լուծելու համար:

«Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի նախագծում» մասնագիտության բակալավրը պետք է տիրապետի`

ա. գիտենա համաշխարհային մշակույթի և արվեստի պատմությունը, իր երկրի մշակույթի առանձնահատկությունները,

բ. իմանա ոճի համաշխարհային ու հայրենական նորաձևության ժամանակակից միտումները,

գ. գիտենա կաշվե և մորթու արտադրանքի, հագուստի նախագծման տեսությունը, մոդելավորման և կոնստրուկտավորման եղանակները,

դ. իմանա նախագծվող արտադրանքի կատարելագործման միտումները, տեխնիկական գեղագիտությունը, գեղարվեստական նախագծման և գեղարվեստագրաֆիկական աշխատանքների կատարման եղանակները,

ե. գիտենա արտադրանքի արտադրման տեխնոլոգիան, արտադրվող արտադրանքի շահագործման պայմանները, գեղարվեստական մշակումներին վերաբերվող ստանդարտները և նրա տեխնիկական պայմանները, որոնք գործում են ճյուղում և կազմակերպություններում,

զ. իմանա գեղարվեստակոնստրուկտորական փաստաթղթերի ձևակերպմանը և մշակմանը ներկայացվող պահանջները,

է. գիտենա նախագծվող արտադրանքներում և կառուցվածքներում օգտագործվող նյութերի տեխնիկական բնութագրերը և հատկությունները,

ը. գիտենա գեղարվեստական նախագծման ժամանակ անհրաժեշտ տեխնիկական հաշվարկների կատարման եղանակները,

թ. իմանա հիմնական պահանջները, որոնք պետք է հաշվի առնվեն արտադրանքի նախագծման գործընթացում (ֆունկցիոնալ, տեխնիկակոնստրուկտիվ, էրգոնոմիկական, գեղագիտական և այլն):

ժ. կատարել հետազոտության և մշակման թեմայով գիտատեխնիկական տեղեկատվության հավաքում, մշակում, վերլուծություն և համակարգում,

 

1) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող կոնկրետ պահանջները հաստատվում են բուհի կողմից` հաշվի առնելով ռեգիոնի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա`

ա. ուսումնասիրել հատուկ գրականություն և այլ գիտատեխնիկական տեղեկատվություն հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների վերաբերյալ,

բ. տեխնիկական հաշվարկների կատարման հիմունքները, փորձարկումների պլանավորման մեթոդները,

գ. տնտեսագիտության, արտադրության կազմակերպման, շուկայի վերլուծման և որոշումներ ընդունելու մեթոդները,

դ. մասնակցել արտադրանքի փորձնական հետազոտությունների անցկացմանը ըստ առաջադրված ծրագրի, կազմել փորձարկումների նկարագրություններ, նախապատրաստել տվյալներ հաշվետվությունների, վերլուծությունների և այլ փաստաթղթերի կազմման համար,

ե. հսկել իր տեղամասում տեխնոլոգիական կարգապահության պահպանմանը,

զ. վերլուծել արտադրվող արտադրանքի խոտանի պատճառները և իրականացնել դրանց կանխարգելման միջոցառումների մշակմանը,

է. մասնակցել սարքավորանքի մոնտաժման, կարգաբերման և կարգավորման աշխատանքներին, ինչպես նաև նոր տեխնիկայի փորձնական նմուշների փորձարկման և շահագործման հանձնման աշխատանքներին,

ը. կատարել արտադրական վնասվածքների, մասնագիտության հետ կապված հիվանդությունների և բնապահպանական խանգարումների պրոֆիլակտիկա,

թ. աշխատանքի պաշտպանության ու անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի, հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

 

5) Շրջանավարտը կարողանա կիրառել`

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների պահանջների և նկարագրությունների մշակման մեթոդներն ու ձևերը;

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման մեթոդներն ու տեխնոլոգիաները;

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների թեստավորման և փորձարկումների մեթոդներն ու միջոցները;

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի վերլուծության և մոդելավորման մեթոդներն ու միջոցները;

ե. ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և գործիքային միջոցները` իր մասնագիտական գործունեության տարբեր խնդիրների լուծման համար;

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մեթոդները:

 

31.Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները

 

1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները

 

Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:

Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության որոշման համար:

Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:

 

2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները

 

Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի նախագծում» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:

Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի Դրույթների, «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի նախագծում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի հիման վրա:

Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:

 

3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները

 

«Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի նախագծում» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման