Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳ ...

 

 

040.0044.020299

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«2» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 1999 թվականի թիվ 44

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման նպատակով խորհրդատու հրավիրելու մասին» թիվ 18 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Արթուր Անդերսեն» խորհրդատվական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի վիճակի ուսումնասիրման և ռազմավարության զարգացման գերակայությունների սահմանման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը 93,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի սահմաններում ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 խմբի 03 ենթախմբով նախատեսված արտաքին առևտրի, զբոսաշրջիկության խթանման և ձեռնարկությունների զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.1999
N 44
Որոշում