110.0271.190511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(102-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(102-րդ մաս)
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
01.04.2011 թ.
N 271-Ն հրամանի
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Մասնագիտությունը` 280100, «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
(էներգետիկայի ճյուղում)»
_________________________________________
դասիչ, անվանումը
Որակավորման աստիճանը` ճարտարագիտության բակալավր
_________________________________________
անվանումը
I 280100, «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (էներգետիկայի
ճյուղում)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. 280100, «Շրջակա միջավայրի պաշտպանություն (էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:
2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
280100, «Շրջակա միջավայրի պաշտպանություն (էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է:
3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.
280100, «Շրջակա միջավայրի պաշտպանություն (էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել ճարտարագետի պաշտոն էներգետիկայի բնագավառի կոնստրուկտորանախագծային, գիտահետազոտական և արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև բնապահպանական կազմակերպություններում:
4. Մասնագիտական գործունեության բնագավառը.
280100, «Շրջակա միջավայրի պաշտպանություն (էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության բնագավառը էներգետիկան է, ուղղված`էներգետիկական օբյեկտների (ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրակայաններ, հիդրոակումուլացիոն կայաններ, էլեկտրաէներգետիկական ցանցեր և համակարգեր, բաշխիչ էլեկտրացանցեր, արդյունաբերական կազմակերպությունների էներգետիկական տնտեսություն) էկոլոգիապես անվտանգ տեխնիկայի և տեխնոլոգիայի մշակմանը, նախագծմանը, կարգաբերմանը, շահագործմանը և կատարելագործմանը: Կազկակերպություններում բնապահպանական աշխատանքների կազմակերպմանը և կառավարմանը,`նպատակ ունենալով հասնել էներգետիկական արտադրության առավելագույն էկոլոգիական անվտանգությանը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն ազդեցության ռիսկը:
5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.
1) էներգետիկական օբյեկտների (ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրակայաններ, հիդրոակումուլացիոն կայաններ, էլեկտրաէներգետիկական ցանցեր և համակարգեր, բաշխիչ էլեկտրացանցեր, արդյունաբերական կազմակերպությունների էներգետիկական տնտեսություն) վնասակար արտանետումները և թափոնները վնասազերծող տեխնոլոգիաները, սարքավորումները և տեղակայանքները, կազմակերպա-տեխնիկական այն միջոցառումները, որոնք բարձրացնում են էներգետիկական արտադրության էկոլոգիական անվտանգությունը,
2) էներգետիկական օբյեկտների աղտոտող նյութերի հոսքերը, կեղտոտված ջրերը, արտանետվող ծխագազերը, պինդ, հեղուկ և գազային թափոնները, արտանետումների կարգավորման համակարգերը,
3) թափոնները, այդ թվում նաև ռադիոակտիվ նյութերը (պինդ, հեղուկ և գազային) տեղավորելու վերամշակելու կամ թաղելու համակարգերը, ներառյալ նաև շրջապատող միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի միջոցները և մեթոդները:
4) նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի կազմման և համօրինակման համակարգերը:
6. Մասնագիտական գործունեության տեսակները.
280100, «Շրջակա միջավայրի պաշտպանություն (էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`
1)արտադրա-տեխնոլոգիական և կոնստրուկտորական,
2) գիտահետազոտական,
3) կազմակերպա-կառավարչական,
4) շահագործողական:
Մասնագիտական գործունեության որոշակի ձևերը որոշվում են բուհի կողմից մշակված մասնագիտական կրթական ծրագրի (պլանի) բովանդակությամբ:
7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.
280100, «Շրջակա միջավայրի պաշտպանություն (էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.
1) արտադրա-տեխնոլոգիական և կոնստրուկտորական.
ա. էներգետիկական արտադրության հետ կապված շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանությանն ուղղված տեխնիկական սարքավորումների և տեղակայանքների, տեխնոլոգիական գործընթացների մշակում և նախագծում,
բ. բնապահպանական տեխնոլոգիական գործընթացների կանոնակարգերի մշակում,
գ. գծագրերի, սխեմաների, կարգագրերի, բացատրագրերի, և այլ փաստաթղթերի կատարում, տեխնիկական և տեխնիկատնտեսական հաշվարկների իրականացում,
դ. շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանության մեթոդական և նորմատիվ նյութերի, տեխնիկական փաստաթղթերի, իրականացվող նախագծերի և ծրագրերի, թույլատրելի սահմանային կոնցենտրացիաների և թույլատրելի սահմանային դոզաների վերաբերյալ առաջարկությունների և միջոցառումների մշակում:
2) գիտահետազոտական գործունեություն.
ա. գործունեության օբյեկտի էկոլոգիական վիճակի վերլուծություն,
բ. մասնակցություն բնապահպանական սարքավորումների, տեղակայանքների և ծրագրերի մշակման և հետազոտական աշխատանքներին,
գ. մասնակցություն բնապահպանական տեխնոլոգիական համակարգերի և սարքավորումների փորձարկումների կատարման մեթոդների մշակմանը, դրանց իրականացմանը, կարգաբերման և ներդրման աշխատանքներին,
դ. իր մասնագիտական ոլորտին վերաբերող անհրաժեշտ ինֆորմացիայի, տեխնիկական տվյալների, ցուցանիշների և աշխատանքի արդյունքների ուսումնասիրում և վերլուծություն, դրանց ընդհանրացում և համակարգում, անհրաժեշտ հաշվարկների իրականացում համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ:
ե. Շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանության վերաբերյալ հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նվաճումների մասին ինֆորմացիայի հավաքում, ուսումնասիրում և վերլուծություն:
3) կազմակերպա-կառավարչական գործունեություն.
ա. կատարողների կոլեկտիվի աշխատանքների կազմակերպում,
բ. բնապահպանական տրված չափանիշների պահպանման պայմաններում արտադրական և ոչ արտադրական ծախսերի գնահատում,
գ. էկոլոգիական վերահսկողություն և կոլեկտիվի գործունեության ղեկավարման իրականացում:
4) շահագործողական գործունեություն.
ա. բնապահպանական բնույթի ինֆորմացիոն սպասարկում, աշխատանքի և կառավարման կազմակերպում, չափագիտական ապահովում, տեխնիկական վերահսկում,
բ. բնապահպանական սարքավորումների և տեղակայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացում,
գ. էներգետիկական օբյեկտների բնապահպանական սարքավորումների և տեղակայանքների աշխատանքի օպտիմալ ռեժիմների ընտրություն, շահագործողական բնութագրերի, չափումների և միջոցների ընտրություն:
8. Որակավորման պահանջները.
1) Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ճարտարագիտության բակալավրը կատարում է հետևյալ գործառույթները`
ա. մասնակցում է շրջակա միջավայրի պաշտպանության (էներգետիկայի ճյուղում)` ՇՄՊ(Է) բնագավառի մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,
բ. կազմակերպում է նյութերի, միջոցների, սարքավորման, տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառույթներ,
գ. մասնակցում է ՇՄՊ(Է) բնագավառի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին,
դ. ուսումնասիրում է ՇՄՊ(Է) բնագավառին առնչվող մասնագիտական գրականությունը և գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթ է բնագավառի գիտատեխնիկական նորույթներին և նվաճումներին,
ե. օգտվում է ՇՄՊ(Է) բնագավառի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից,
զ. կազմակերպում է իր ենթակայության ստորաբաժանման աշխատանքը:
2) Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի`
ա. իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին,
բ. գործող չափորոշիչներին, բնագավառի սարքավորմներին, ինֆորմատիկայի միջոցներին, տեխնիկատնտեսական ցուցանիշներին, տեխնոլոգիաներին, դրանց շահագործման կարգացույցներին,
գ. գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքով ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակներին,
դ. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին:
9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.
280100, «Շրջակա միջավայրի պաշտպանություն (էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիտության բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`
1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,
2) մագիստրատուրայում` ստանալու ճարտարագիտության մագիստրոսի որակավորման աստիճան:
II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`
միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթության:
11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`
Միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում առկա է դիմորդի միջնակարգ կրթությունը հավաստող գրառում:
III 280100, «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (էներգետիկայի
ճյուղում)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:
13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:
14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:
ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:
15. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը`
1) ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական` ԸՀՍՏ,
2) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական` ԸՄԲ,
3) ընդհանուր ճարտարագիտական` ԸՃ,
4) ընդհանուր բնագավառի` ԸԲ,
5) մասնագիտական` Մ,
6) ֆակուլտատիվ` Ֆ
ինչպես նաև եզրափակիչ պետական որակավորումը:
IV 280100, «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (էներգետիկայի
ճյուղում)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|ԴԱՍԻՉ| ԿՐԹԱԲԼՈԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ԿՐԵԴԻՏ-|
| | |ՆԵՐ |
|_____|_______________________________________________________|_______|
|01.00|Ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսական - ԸՀՍՏ | 34 |
|_____|_______________________________________________________|_______|
|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական - ԸՄԲ | 49 |
|_____|_______________________________________________________|_______|
|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ | 32 |
|_____|_______________________________________________________|_______|
|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ | 32 |
|_____|_______________________________________________________|_______|
|05.00|Մասնագիտական - Մ | 69 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Արտադրական պրակտիկա | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Նախաավարտական պրակտիկա | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Մասնագիտական պետական քննություն (ՄՊՔ) | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն | 12 |
|_____|_______________________________________________________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 240 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Դասիչ| Դասընթացների անվանումը և նրանց հիմնական բաժինները |Կրեդիտ-|
| | |ներ |
|_____|_______________________________________________________|_______|
|ԸՀՍՏ.|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ | 34 |
|ԿԲ |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ | |
|01.00| | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.01|Հայոց պատմություն | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Հայոց քաղաքական պատմության առարկան, դերն ու | |
| |նշանակությունը: Հին և միջնադարյան Հայաստանի | |
| |պետականությունները: Քրիստոնեության` որպես պետական | |
| |կրոնի ճանաչման և հայոց գրերի գյուտի քաղաքական և | |
| |պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական | |
| |պայքարի օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը | |
| |և կողմնորոշումները: Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին | |
| |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական | |
| |հոսանքները: Ազատագրական խմբակներն ու | |
| |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը: | |
| |Ֆիդայական ապստամբական շարժումները, փորձը և դասերը: | |
| |Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը և | |
| |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի | |
| |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և արդիականությունը: | |
| |1918թ. մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի | |
| |խորհրդայնացումը: Խորհրդային ամբողջատիրական քաղաքական | |
| |համակարգը: Հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի | |
| |տարիներին: Հասարակական-քաղաքական կյանքը հետպատերազմյան | |
| |տարիներին: Ազգային ինքնագիտակցության զարթոնքը: | |
| |Արցախյան շարժման նոր փուլը: Հայաստանի և ԼՂՀ-ի | |
| |անկախության հռչակումը: Հայաստանի երրորդ հանրապետության | |
| |կայացման ներքին և արտաքին դժվարությունները, քաղաքական | |
| |համակարգը: | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.02|Հայոց լեզու և գրականություն | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |«Հայոց լեզու և գրականություն» դասընթացի նպատակն է | |
| |ընդլայնել և խորացնել ուսանողների գիտելիքներն ու | |
| |աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և | |
| |մշակույթի դարավոր հարստության և զարգացման արդի | |
| |ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր | |
| |և գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական | |
| |հմտություններ` փաստաթղթավարության և մասնագիտական | |
| |գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով: | |
| |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից | |
| |և գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից: | |
| |Հայ գրականության դասախոսությունները կրում են | |
| |ակնարկային բնույթ, ընդգրկում են գրականագիտական | |
| |երևույթներ ու առանձին հեղինակների | |
| |ստեղծագործություններ` իբրև հայ գրականության զարգացման | |
| |օրինաչափությունների դրսևորումներ: Հայոց լեզվի | |
| |դասախոսությունների` սահմանափակ ժամաքանակով մասն ունի | |
| |ընդհանուր հայագիտական բնույթ, ինչը նույնպես նպաստում է | |
| |ուսանողի աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը, | |
| |մյուս` առավել ծավալուն մասը նվիրված է շարահյուսական | |
| |կառուցվածքների, խոսքի շարահյուսական կապակցման, | |
| |ոճաբանության, թարգմանության և տերմինաբանության | |
| |առանձնահատկությունների ուսուցմանը` իբրև հիմք ուսանողի | |
| |գրավոր խոսքի բարձրացման և փաստաթղթավարության ու | |
| |մասնագիտական գրականություն ստեղծելու կարողությունների | |
| |զարգացման համար: Հայոց լեզվի գործնական պարապմունքներն | |
| |ուղղված են ուսանողների գործնական հմտությունների | |
| |զարգացմանը` գործնական գրություններ և ճարտարագիտական | |
| |փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև թարգմանություններ | |
| |կատարելու, տերմիններ գործածելու, մասնագիտական | |
| |գրականություն խմբագրելու նպատակով: | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.03|Ռուսաց լեզու | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական | |
| |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և | |
| |ոճաբանությանը, գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել | |
| |գրավոր խոսքի հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել | |
| |գիտատեխնիկական տեքստերի թարգմանություն և ծանոթացնել | |
| |հիմնական հասկացություններին, ինչպես նաև տեսության և | |
| |տեխնիկայի հիմունքներին: | |
| |Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական, ճանաչողական և | |
| |վերլուծական ընթերցում, վերարտադրական տիպի տեքստեր | |
| |գրելու և կազմելու հմտություն (ռեֆերատ, անոտացիա, | |
| |ամփոփագիր), տեխնիկական այլ տեքստեր կազմելու | |
| |հմտություն: | |
| |Թարգմանչական համարժեքություն և փոխարինում, | |
| |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական | |
| |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր` | |
| |զեկուցագիր, պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն, | |
| |աշխատանքային պլան, գործարար նամակագրություն` | |
| |արտադրական, վարչական հարցերով,առևտրական | |
| |նամակագրություն: | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.04|Օտար լեզու | 10 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար | |
| |լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն | |
| |դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և | |
| |ապահովելով ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա | |
| |աշխատանքներին, ինչպես օտար լեզվի գործածություն | |
| |պահանջող մասնագիտության, այնպես էլ օտար լեզվի գծով, | |
| |ծրագիրը դառնում է «դպրոց-հետբուհական ուսուցում» | |
| |համակարգի օղակներից մեկը (ասպիրանտական դպրոց, | |
| |որակավորման բարձրացում, ինքնակրթություն): Առաջին | |
| |կիսամյակում նախատեսվում է ընդհանուր լեզվական, իսկ | |
| |երկրորդ կիսամյակում` ընդհանուր տեխնիկական ուսուցում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք: | |
| |Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ծագման | |
| |նախադրյալները: Փիլիսոփայության հիմնական հարց | |
| |հասկացությունը: Դավիթ Անհաղթի փիլիսոփայական | |
| |սահմանումները: Փիլիսոփայության գործառույթները: | |
| |Փիլիսոփայության և մյուս գիտությունների կապը: | |
| |Փիլիսոփայական հավատ հասկացությունը:Փիլիսոփայության | |
| |հանրակրթական և մասնագիտական նշանակությունը:Մտքի ձև | |
| |և բովանդակություն: Մտքի ձևերը. հասկացություն, | |
| |դատողություն, մտահանգում: Բառհասկացություն, | |
| |նախադասություն-դատողություն: Տրամաբանության օրենքները: | |
| |Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը: Կեցության | |
| |տեսակները: «Մատերիա» կատեգորիան: Մատերիայի | |
| |կառուցվածքի մասին ժամանակակից գիտական պատկերացումները: | |
| |Շարժում: Շարժման ձևերը: Տարածություն և ժամանակ: | |
| |Տարածության, ժամանակի և շարժվող մատերիայի կապը: | |
| |Զարգացման գաղափարը: Օրենք կատեգորիան: Օրենքի | |
| |տեսակները: Համակարգայնության և պաճառականության | |
| |սկզբունքները: Դինամիկական և վիճակագրական | |
| |օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը): Որակաքանակական | |
| |փոփոխությունների դիալեկտիկան: Դիալեկտիկական | |
| |հակասություններ: Բնության ըմբռնումը մշակույթի | |
| |պատմության մեջ: Բնական և արհեստական միջավայր: | |
| |Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: Կյանքը որպես արժեք: | |
| |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը | |
| |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի | |
| |հիմնահարցը: Մահվան «իրավունք»: Պրակտիկ գործունեության | |
| |ձևերը: Գիտակցության էությունը: Ինքնագիտակցություն: | |
| |Ճանաչողություն և գիտելիք: Ստեղծագործություն և բնազդ: | |
| |Ճշմարտության հիմնահարցը: Գիտության ֆունկցիաները: | |
| |Գիտական և առօրյա ճանաչողություն: Գիտական գիտելիքի | |
| |կառուցվածքը: Աշխարհի գիտական պատկերը: Գիտական | |
| |ճանաչողության մեթոդները: Գիտության բարոյականությունը: | |
| |Նյութական և գաղափարական հարաբերություններ: | |
| |Հասարակական գիտակցություն. կառուցվածքը և ձևերը: | |
| |Պետության հատկանիշները և ֆունկցիաները: Իրավունքի | |
| |փիլիսոփայական ըմբռնումը:Մարդկային հանրույթներ (ազգեր): | |
| |Ազգ-Պետություն Մարդկություն: Ժողովրդավարություն և | |
| |իրավական պետություն: Ազատություն և անհրաժեշտություն: | |
| |Մարդ, անհատ, անձ հասկացությունները: Անձի բարոյական | |
| |հիմքերը: Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը: Մարդկության | |
| |ապագան: | |
| |Արտադրական սոցիոլոգիայի առարկան: Սոցիոլոգիայի | |
| |առաջացման պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և գիտական | |
| |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը): | |
| |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը: Արտադրական | |
| |սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական | |
| |կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային | |
| |հարաբերությունների դոկտրինա (Մեյո), ?Xև և ?Yև | |
| |տեսությունները: Մարդը և աշխատանքը: Անհատի | |
| |սոցիոլոգիական նկարագիրը: Մարդկային պահանջմունքների | |
| |համակարգը: Հույզերի ինֆորմացիոն-պահանջմունքային | |
| |տեսությունը: Պահանջմունքների բավարարման սոցիալական և | |
| |հոգեբանական գործոնները: Աշխատողի և արտադրության | |
| |պահանջներ. համատեղելիություն և հակադրություն | |
| |(հակասություններ): Աշխատանքային խմբի | |
| |սոցիալ-հոգեբանական մթնոլորտը: Պաշտոնական և | |
| |ոչ-պաշտոնական հարաբերություններ: Հասարակական կարծիքը | |
| |որպես բարոյական հսկիչ: Աշխատանքային շարժառիթներ: | |
| |Կառավարման սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը: | |
| |Կառավարման հիմնական ոճերը: Լիդերության հարցը: | |
| |Ղեկավարի էթիկան: Կազմակերպության սոցիալական | |
| |ծառայություն: | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.06|Իրավագիտություն | 2 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Պետությունը և իրավունքը. նրանց դերը հասարակական | |
| |կյանքում: Իրավունքի նորմերը և չափորոշիչ-իրավական | |
| |ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը: | |
| |Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ: | |
| |Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը | |
| |և ենթաօրենսդրական ակտերը: Հայաստանի Հանրապետության | |
| |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը: | |
| |Իրավախախտումը և իրավական պատասխանատվությունը: | |
| |Օրինականության և կարգուկանոնի տեղը ժամանակակից | |
| |հասարակությունում: Իրավական պետություն. քաղաքացիական | |
| |հասարակարգ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը | |
| |որպես պետության հիմնական օրենք:Մարդու և քաղաքացու | |
| |հիմնական իրավունքներն ու ազատությունները Հայաստանի | |
| |Հանրապետությունում, նրանց երաշխիքները: Պետական | |
| |իշխանության օրգանների համակարգը և տեղական | |
| |ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում: | |
| |Պետության տարածքային կազմավորման հիմունքները. | |
| |տարածքային կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում: | |
| |Քաղաքացիական իրավահարաբերություն հասկացությունը: | |
| |Ֆիզիկական և իրավաբանական անձ: Սեփականության | |
| |իրավունք: Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի | |
| |մեջ և պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում: | |
| |Ժառանգական իրավունք: Ամուսնաընտանեկան | |
| |հարաբերություններ: Ամուսինների, ծնողների և երեխաների | |
| |փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները: | |
| |Պատասխանատվությունը ըստ ընտանեկան իրավունքի: | |
| |Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ): Աշխատանքային | |
| |կարգապահությունը և պատասխանատվությունը այն խախտելու | |
| |դեպքում: Վարչական իրավախախտումները և վարչական | |
| |պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը: | |
| |Քրեական պատասխանատվություն` կատարած հանցանքի համար: | |
| |Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական | |
| |գործունեության իրավական կարգավորման | |
| |յուրահատկությունները: Պետական գաղտնիքի պաշտպանության | |
| |իրավական հիմքերը: Օրենսդրական և նորմատիվ-իրավական | |
| |ակտերը ինֆորմացիայի և պետական գաղտնիքների | |
| |պաշտպանության ոլորտներում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.07|Քաղաքագիտություն | 2 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և մեթոդը: | |
| |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և | |
| |իշխանավարման հարաբերությունները: Քաղաքականության դերն | |
| |ու տեղը ժամանակակից հասարակության կյանքում: | |
| |Քաղաքականության սոցիալական գործառույթները: Քաղաքական | |
| |ուսմունքների պատմությունը: Հայկական քաղաքական | |
| |սովորույթները, ակունքները, սոցիալ մշակութային | |
| |հիմնավորումները, պատմական դինամիկա: Ժամանակակից | |
| |քաղաքագիտական դպրոցները: Քաղաքացիական հասարակությունը, | |
| |նրա ծագումն ու առանձնահատկությունը: Քաղաքացիական | |
| |հասարակության առանձնահատկությունները Հայաստանում: | |
| |Քաղաքականության ինստիտուցիոնալ տեսակետները: Քաղաքական | |
| |իշխանություն: Քաղաքական համակարգ: Քաղաքական | |
| |վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ | |
| |համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու | |
| |գործընթացները:Քաղաքական բախումներն ու նրանց լուծման | |
| |ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները: Քաղաքական | |
| |մենեջմենթ: Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական | |
| |կազմակերպություններն ու շարժումները: Քաղաքական | |
| |ընտրախավեր: Քաղաքական լիդերություն: Քաղաքականության | |
| |սոցիալ-մշակութային ասպեկտները: Համաշխարհային | |
| |քաղաքականություն և միջազգային հարաբերություններ: | |
| |Համաշխարհային քաղաքականության գործընթացի | |
| |առանձնահատկությունները: Հայաստանի հանրապետության | |
| |ազգային-պետական շահերը նոր աշխարհաքաղաքական | |
| |իրավիճակում: Քաղաքական իրականության իմացության | |
| |մեթոդաբանությունը: Քաղաքական գիտելիքի մոդելները: | |
| |Փորձնական քաղաքական գիտելիք: Քաղաքական վերլուծություն | |
| |և կանխատեսում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.08|Տնտեսագիտություն | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Տնտեսագիտության առարկան և մեթոդները: Խնայողության | |
| |հիմնահարցի ներածություն: Զուտ կապիտալիզմը և եկամտի | |
| |շրջապտույտը: Անհատական շուկաների վերլուծությունը: | |
| |Պահանջարկ և առաջարկ: Պետության տնտեսական դերը: | |
| |Մակրոտնտեսական ցուցանիշներ: Մակրոտնտեսական | |
| |անկայունություն. գործազրկություն և ինֆլյացիա: | |
| |Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական պահանջարկ և | |
| |ամբողջական առաջարկ: Ամբողջական ծախսերի մոդելը: | |
| |Արտադրության հավասարակշռված ծավալը: Բյուջետային | |
| |դեֆիցիտը և պետական պարտքը: Գանձարանային | |
| |քաղաքականություն: Փողը: Բանկերը: Վարկադրամական | |
| |քաղաքականություն: Տնտեսական աճ: Միջազգային առևտուր: | |
|_____|_______________________________________________________|_______|
|01.09|Ֆիզիկական կուլտուրա | - |
|_____|_______________________________________________________|_______|
| |«Ֆիզկուլտուրա և սպորտ» առարկան անցկացվում է ուսանողի | |
| |ուսումնառության 1-3 կուրսերում և իրականացվում է | |
| |հետևյալ ձևերով` ուսումնական պարտադիր պարապմունքներ | |
| |և ուսանողության ինքնուրույն պարապմունքներ: Վատառողջ | |
| |ուսանողները ընդգրկվում են հատուկ և բուժական խմբերում: | |
| |Առավել լավ պատրաստականություն ունեցող ինչպես նաև | |
| |բարձր կուրսերի ուսանողները մարզվում են մարզական | |
| |կատարելագործման խմբերում: | |
|_____|_______________________________________________________|_______|
|ԸՄԲ. |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ | 48+1 |
|ԿԲ |ԿՐԹԱԲԼՈԿ | |
|02.00| | |
|_____|_______________________________________________________|_______|
|02.01|Մաթեմատիկա | 18 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Գծային հանրահաշվի և անալիտիկ երկրաչափության տարրերը: | |
| |Մաթեմատիկական անալիզի ներածումը: Մեկ փոփոխականի | |
| |ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ (կիրառություններով): Մեկ | |
| |փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ: Մի քանի | |
| |փոփոխականի ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ: Սովորական | |
| |դիֆերենցիալ հավասարումներ: Օպերացիոն հաշիվ: Թվային, | |
| |ֆունկցիոնալ և Ֆուրյեի շարքեր: Բազմապատիկ, կորագիծ և | |
| |մակերևութային ինտեգրալներ: Վեկտորական անալիզ: | |
| |Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական | |
| |վիճակագրություն: | |
|_____|_______________________________________________________|_______|
|02.02|Ֆիզիկա | 12 |
|_____|_______________________________________________________|_______|
| |1. ՄԵԽԱՆԻԿԱ: Կինեմատիկայի հիմնական հասկացությունները: | |
| |Նյութական կետի կինեմատիկա: Դինամիկայի հիմնական | |
| |հասկացությունները: Նյութական կետի դինամիկա: Նյուտոնի | |
| |օրենքները: Նյութական կետերի համակարգ, նրա դինամիկան: | |
| |Պահպանման օրենքները: Համակարգի ազատության աստիճանների | |
| |թիվը: Պինդ մարմնի կինեմատիկայի և դինամիկայի տարրերը: | |
| |Գալիլեյի հարաբերականության սկզբունքը: | |
| |Հարաբերականության հատուկ տեսության տարրերը: | |
| |2. ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ ԵՎ ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱ: | |
| |Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները: | |
| |Մաքսվելի բաշխումը: Իդեալական և իրական գազեր, | |
| |Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային անցումներ: | |
| |Բարոմետրական բանաձև, Բոլցմանի բաշխումը: | |
| |Թերմոդինամիկայի առաջին օրենքը: Աշխատանքը | |
| |թերմոդինամիկայում, իդեալական գազի աշխատանքը տարբեր | |
| |իզոպրոցեսներում: Մոլեկուլների ազատության աստիճանների | |
| |թիվը: Ադիաբատ պրոցեսի հավասարումը: Ջերմունակություն, | |
| |նրա կապը նյութի քվանտային հատկությունների հետ: Ոչ | |
| |հավասարակշիռ պրոցեսներ: Թերմոդինամիկայի երկրորդ | |
| |օրենքը: Էնտրոպիան թերմոդինամիկայում և վիճակագրական | |
| |ֆիզիկայում: Ջերմային մեքենաներ, նրանց օգգ-ն: Փոխանցման | |
| |երևույթների տեսության տարրերը: Տատանումներ, նրանց | |
| |առաջացման պայմանները, պարզագույն տատանողական | |
| |համակարգեր: Մարող և ստիպողական տատանումներ, ռեզոնանս: | |
| |Մեխանիկական ալիքներ: Խմբային արագություն: | |
| |Էլեկտրամագնիսական ալիքներ, նրանց սանդղակը: | |
| |Էլեկտրամագնիսական ալիքի էներգիան և էներգիայի հոսքը: | |
| |Ինտերֆերենց: Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի | |
| |սկզբունքը, դիֆրակցիա: Տատանումներ, նրանց առաջացման | |
| |պայմանները, պարզագույն տատանողական համակարգեր: Մարող | |
| |և ստիպողական տատանումներ, ռեզոնանս: Մեխանիկական | |
| |ալիքներ: Խմբային արագություն: Էլեկտրամագնիսական | |
| |ալիքներ, նրանց սանդղակը: Էլեկտրամագնիսական ալիքի | |
| |էներգիան և էներգիայի հոսքը: Ինտերֆերենց: | |
| |Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը, | |
| |դիֆրակցիա: Լույսի դիսպերսիայի դասական տեսությունը: | |
| |Ջերմային ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը: Վինի շեղման | |
| |օրենքը: Պլանկի քվանտային վարկածը և Պլանկի բաշխումը: | |
| |Լուսաէֆեկտը և Կոմպտոնի երևույթը, դրանց մեկնաբանումը | |
| |ըստ քվանտային տեսության: Միկրոմասնիկների ալիքային | |
| |հատկությունները, դը-Բրոյլի վարկածը: Շրյոդինգերի | |
| |հավասարումը, ալիքային ֆունկցիան, նրա ֆիզիկական իմաստը: | |
| |Ատոմի կառուցվածքը և ճառագայթման սպեկտրը: Շրյոդինգերի | |
| |հավասարման լուծումը պարզագույն համակարգերի համար: | |
| |Միկրոմասնիկների դիֆրակցիան և նրա կիրառությունները: | |
|_____|_______________________________________________________|_______|
|02.03|Քիմիա | 3 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Տարրերի ատոմների կառուցվածքը և պարբերական համակարգը: | |
| |Քիմիական կապ (կովալենտ կապ, վալենտական կապերի մեթոդը, | |
| |հիբրիդացում, իոնական, ջրածնական և դոնորաակցեպտորային | |
| |կապեր): Ջերմաքիմիա: Ռեակցիաների ուղղությունը որոշող | |
| |գործոնները: Ռեակցիայի արագությունը, քիմիական | |
| |հավասարակշռություն: Լուծույթներ, նրանց բաղադրությունը | |
| |և կոնցենտրացիան: Էլեկտրոլիտների լուծույթներ, աղերի | |
| |հիդրոլիզը: Ջուր, հատկությունները: Օքսիդավերականգնման | |
| |ռեակցիաներ: Էլեկտրաքիմիա (գալվանական էլեմենտների | |
| |տեսություն, էլեկտրոլիզ, կոռոզիա): Պարբերական համակարգի | |
| |խմբերի տարրերի հատկությունները: | |
|_____|_______________________________________________________|_______|
|02.04|Ինֆորմատիկա | 12 |
|_____|_______________________________________________________|_______|
| |«Ինֆորմատիկա» դասընթացը մշակված է ՀՊՃՀգ-ի բոլոր | |
| |մասնագիտությունների համար: Դասընթացի արդիականությունը | |
| |և կարևորությունը ընդհանուր մասնագիտական ծրագրերում | |
| |պայմանավորվում է հետևյալ հիմնական գործոններով: | |
| |Համակարգչային մեթոդները և միջոցները նյութականանում են | |
| |և հասնում շահագործողին որպես նոր տեղեկատվական | |
| |համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Դասընթացը | |
| |ընդգրկում է հետևյալ թեմաները: Համակարգիչների | |
| |կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները. համակարգիչների | |
| |ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, | |
| |հիմնական սարքերը, համակարգիչների դասակարգումը, | |
| |համակարգիչների ծրագրային ղեկավարման սկզբունքը, | |
| |գործառական համակարգեր: NORTON COMMANDER Ալգորիթմ, | |
| |սահմանումը, ներկայացման եղանակները, ալգորիթմի | |
| |ներկայացումը բլոկ-սխեմայի տեսքով: Ալգորիթմների | |
| |դասակարգումը /գծային, ճյուղավորված, ցիկլային/: Պասկալ | |
| |լեզվի հիմնական օբյեկտները. Պասկալ լեզվի այբուբենը: | |
| |Տվյալներ, գործողություներ, Փոփոխականների, | |
| |հաստատունների ներկայացման ձևերը, տիպերը: Ստանդարտ | |
| |ֆունկցիաները: Արտահայտություններ, նրանց հաշվման | |
| |կանոնները, Պասկալ լեզվի կառուցվածքը: Տիպային ծրագրերի | |
| |կազմակերպում, գծավորված և ցիկլային ծրագրերի | |
| |կազմակերպում /պայմանական, անպայման անցման և CASE, | |
| |WHILE, REPEAT, FOR (tօ, down to) օպերատորները: | |
| |Զանգվածների մշակման կազմակերպում: Զանգվածի տարրերի | |
| |մուտքի-ելքի կազմակերպում: Միաչափ և երկչափ զանգվածների | |
| |մշակում: WINDOW: | |
|_____|_______________________________________________________|_______|
|02.05|Բնապահպանություն | 4 |
|_____|_______________________________________________________|_______|
| |Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը | |
| |որպես ոչ հավասարակշռային թերմոդինամիկ համակարգ: | |
| |Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր | |
| |օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա, | |
| |հարմարողունակություն: Էկոլոգիական համակարգի | |
| |բեռնվածությունը, հիմնական լիմիտավորող էկոլոգիական | |
| |գործոնները, օպտիմումի օրենքը: Կենսաերկրաքիմիական | |
| |ցիկլեր, նյութերի շրջապտույտը բնության մեջ: Բիոգեն | |
| |տարրերի շրջապտույտը: Տեխնածին գործոնների | |
| |ազդեցությունը բնության վրա, շրջակա միջավայրի աղտոտման | |
| |հիմնական աղբյուրները: Արդյունաբերական և կենցաղային | |
| |թափոններ, նրանց վնասազերծումը և թաղումը: Կեղտաջրերի | |
| |մաքրումը: Անթափոն արտադրության կազմակերպումը: Շրջակա | |
| |միջավայրի աղտոտումը հանքավայրերի հետախուզման և | |
| |հանքավայրերի շահագործման աշխատանքների դեպքում և | |
| |միջավայրի պաշտպանության միջոցները: Միջավայրի | |
| |պաշտպանությունը սև և գունավոր մետալուրգիայի | |
| |արտադրություններում, վերահսկումը, պաշտպանության | |
| |միջոցները: Շրջակա միջավայրի վիճակի հսկողությունը, | |
| |արդյունավետ բնօգտագործում: Բնօգտագործման կառավարման | |
| |կազմակերպա-իրավական հիմքերը: | |
|_____|_______________________________________________________|_______|
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում