Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(109-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(109-րդ մաս)

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

01.04.2011 թ.

N 271-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`        290100 «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՎ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ»

                             _________________________________________

                                        դասիչ, անվանումը

 

    Որակավորման աստիճանը`           ճարտարագիտության բակալավր

                             _________________________________________

                                          անվանումը

 

I. 290100 «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՎ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա»

մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

 

2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը ուսուցման առկա ձևի դեպքում 4 տարի է:

 

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

1) պոլիգրաֆիական արտադրության շահագործող և սպասարկող ճարտարագետ,

2) հրատարակչության ձևավորող ճարտարագետ,

3) պոլիգրաֆիական նյութերի և պատրաստի արտադրանքի որակը վերահսկող և կառավարող ճարտարագետ,

4) պոլիգրաֆիական կազմակերպության տեխնիկական բաժնի մենեջեր,

5) համակարգչային և օպերատիվ պոլիգրաֆիայի ճարտարագետ:

 

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությունն առնչվում է այն բնագավառին, որն ուղղված է` տեխնոլոգիական, արտադրական, արտադրության կազմակերպման գործընթացների, սարքերի, նյութերի, նախագծերի, տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերի կազմմանը, պոլիգրաֆիական համակարգերի, տպագրական պատրաստի արտադրանքի և թղթի, ներկերի և տպագրական որակի ստուգման մեթոդներին, ինչպես նաև գրքերի, ամսագրերի, թերթերի նախատպագրական, տպագրական և հետտպագրական գործընթացների տեխնոլոգիաների, տպագրական մեքենաների ստեղծմանը և շահագործմանը և սպասարկմանը:

 

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտներն են`

1) արտադրատեխնոլոգիական - գործընթացները, նյութերը, սարքավորումը, նախագծային տեխնոլոգիական և տեխնիկական փաստաթղթերը, ստանդարտները, որակի ստուգման և կառավարման մեթոդները և միջոցները,

2) կազմակերպչակառավարման - բաժնի, արտադրամասի աշխատանքների կազմակերպումը և կառավարումը,

3) գիտահետազոտական - առաջատար տեխնոլոգիաների և սարքավորման ներդնում, նոր տեխնիկայի օպտիմալ նախագծման և փորձարարական աշխատանքներին մասնակցություն:

 

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

290100, «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները.

1) արտադրական-տեխնոլոգիական գործունեություն.

ա.տեխնոլոգիական կարգապահության հսկում,

բ. նոր տեխնոլոգիական գործընթացների մշակում և ներդնում,

գ.նախնական նյութերի որակի, կիսաֆաբրիկատների և տեխնոլոգիական գործընթացների պարամետրերի, պատրաստի արտադրանքի որակի ստուգում,

դ. նյութերի և արտադրանքի արդյունավետ օգտագործում,

ե. արտադրանքի տեխնիկական ստուգման և փորձարկման մեթոդների մշակում,

զ. խոտանի պատճառների վերլուծություն,

2) գիտահետազոտական գործունեություն.

ա.նոր սարքավորման նախագծային աշխատանքներին մասնակցություն,

բ.նոր նյութերի և տեխնոլոգիաների մշակման և ներդնման մասնակցություն,

գ.նոր սարքավորման փորձարկման և թեստավորման աշխատանքներին մասնակցություն:

 

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ բակալավրը կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

 

1) նախագծակոնստրուկտորական գործունեություն.

 

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների առանձին բաղադրամասերի պահանջների և նկարագրությունների մշակում, հիմնված օգտագործողների հարցադրում-պահանջների, առարկայական ոլորտի մոդելների և տեխնիկական միջոցների հնարավորությունների վերլուծության վրա,

բ. նոր սարքավորման և սարքերի բաղադրամասերի նախագծում ըստ գործող հաշվարկային մեթոդների և կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԵՍԿԴ) ստանդարտների,

գ. հաշվողական տեխնիկայի և ավտոմատ նախագծման համակարգերի և ծրագրավորման միջոցների կիրառում` նախագծման գործընթացի արդյունավետ իրականացման համար:

 

2) արտադրատեխնոլոգիական գործունեություն.

 

ա. նախագծվող սարքավորման, սարքի և դրանց բաղադրամասերի պատրաստման տեխնոլոգիական գործընթացների մշակում,

բ. բարձր ֆիզիկամեխանիկական հատկություններով օժտված պոլիգրաֆիական նյութերի ստացման տեխնոլոգիաների մշակում,

գ. պոլիգրաֆիական տեխնոլոգիական գործընթացներում արդի ֆիզիկամեխանիկական մեթոդների կիրառում (լազերային, ջերմային, բարձր հաճախական հոսանքների, ճառագայթային և այլն),

դ. տեխնոլոգիական գործընթացների ծրագրային ապահովում,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների հավաստագրում:

 

3) գիտահետազոտական գործունեություն.

 

ա. երևույթների, գործընթացների և համակարգերի մաթեմատիկական մոդելների ընտրություն և ձևափոխում` համակարգչային միջոցներով դրանց հետազոտման նպատակով,

բ. նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական գործունեությունում, տնտեսական և կառավարման ոլորտներում մաթեմատիկական մոդելների, մեթոդների, համակարգչային տեխնոլոգիաների և որոշումների ընդունման համակարգերի ընտրություն,

գ. մեթոդների, ալգորիթմների, ծրագրերի և համակարգերի վերլուծություն, տեսական և փորձարարական հետազոտում,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների աշխատանքի հետ կապված հաշվողական գործընթացների մաթեմատիկական և ծրագրային մոդելների ստեղծում և հետազոտում;

ե. հրատարակչական-տպագրական համալիրների, պոլիգրաֆիական մեքենաների հետազոտման ծրագրերի և մեթոդաբանությունների մշակում,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների ստեղծման համար նոր մեթոդների մշակում և կատարելագործում:

 

4) կազմակերպական-կառավարչական գործունեություն.

 

ա. հրատարակչությունների և պոլիգրաֆիական արտադրության կազմակերպությունների ստորաբաժինների աշխատանքների կազմակերպում և կառավարում,

բ. աշխատանքի և շրջական միջավայրի պաշտպանության միջոցառումներ:

 

5) շահագործողական և սպասարկման գործունեություն.

 

ա. բնագավառի կազմակերպությունների ստորաբաժանումներում չափիչ տեխնիկայի և սարքավորման տեղադրում, կարգաբերում և սպասարկում,

բ. հաշվողական տեխնիկայի և ավտոմատ նախագծման, համակարգերի շահագործում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործողական բնութագրերի չափման մեթոդների և միջոցների ընտրություն:

 

8. Որակավորման պահանջները.

 

1) մասնագիտական խնդիրների իրավասու և պատասխանատու լուծման համար բակալավրը պատրաստ է`

 

ա. վերահսկելու պոլիգրաֆիական կազմակերպության մեքենաների տեխնիկական վիճակը, իրականացնելու պոլիգրաֆիական տեխնիկայի շահագործումը և սպասարկումը, հայտնաբերելու և վերացնելու անսարքությունները,

բ. մասնակցելու հրատարակչական և պոլիգրաֆիական մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,

գ. կազմակերպելու նյութերի, միջոցների, սարքավորման, տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառնություններ,

դ. մասնակցելու պոլիգրաֆիայի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին,

ե. ուսումնասիրելու մասնագիտական գրականություն և այլ գիտատեխնիկական տեղեկատվություն, հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումները իր մասնագիտական գործունեության ոլորտում,

զ. օգտվելու պոլիգրաֆիական ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից,

է. կազմակերպելու իր աշխատանքը գիտական հիմունքներով, տիրապետելու իր մասնագիտական գործունեության ոլորտում կիրառվող ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներին,

ը. վերագնահատելու գիտության զարգացման և փոփոխվող սոցիալական գործառնության պայմաններում կուտակած փորձը, վերլուծելու սեփական հնարավորությունները, ձեռք բերելու նոր գիտելիքներ, կիրառելով ժամանակակից տեղեկատվական ուսուցողական տեխնոլոգիաներ,

թ. կազմակերպելու իր ենթակայության բաժնի աշխատանքները:

 

2) բակալավրը պետք է իմանա`

 

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման մեթոդական և նորմատիվային նյութերը,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման տեխնոլոգիան, աշխատանքներին ներկայացվող հիմնական պահանջները,

գ. ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներն ու միտումները,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների հայրենական և արտասահմանյան լավագույն արտադրանմուշների տեխնիկական բնութագրերը և տնտեսական ցուցանիշները,

ե. մտավոր սեփականության պաշտպանության կարգը, մեթոդները և միջոցները,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների որակի վերլուծության մեթոդները,

է. հաշվողական տեխնիկայի, հեռահաղորդակցման և կապի ժամանակակից միջոցները,

ը. տեխնիկական փաստաթղթերի պատրաստման կանոնները, մեթոդները և միջոցները,

թ. տնտեսության, աշխատանքի կազմակերպման, արտադրության և գիտական հետազոտությունների կազմակերպման հիմունքները,

ժ. աշխատանքային օրենսդրության հիմունքները,

ժա. աշխատանքի պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության կանոններն ու նորմերը:

 

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

 

1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

2) մագիստրատուրայում` ստանալու ճարտարագիտության մագիստրոսի որակավորման աստիճան:

 

II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի կրթությանը նախորդող մակարդակը`

միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթության:

 

11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`

միջնակարգ կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կրթություն ստանալու մասին, կամ բարձրագույն մասնագիտական կրթության մասին:

 

III. 290100 «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՎ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Որակավորման պահանջները: Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա և ընդգրկում է ուսումնական դասընթացների ցանկը, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ծրագրերը:

13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնին, նրա իրագործման պայմաններին և յուրացման ժամկետներին ներկայացվող պահանջները որոշվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացների պարտադիր հանրապետական բաղադրամասից, դասընթացների բուհական բաղադրամասից, ուսանողի կողմից ընտրված դասընթացներից, ինչպես նաև ֆակուլտատիվ դասընթացներից:

15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի դասընթացների հետևյալ կրթաբլոկներում ուսումնասիրումը ուսանողի կողմից`

 

1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ - ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ,

2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ - ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ,

3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ - ընդհանուր մասնագիտական առարկաներ,

4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ - տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի-տարբերակային առարկայական մասնաբաժիններ,

5) Ֆակուլտատիվներ:

 

IV. 290100 «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՎ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՆԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|                    ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                |Կրեդիտ |

|_____|_______________________________________________________|_______|

|01.00|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ տնտեսական - ԸՀՍՏ        |   34  |

|_____|_______________________________________________________|_______|

|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական - ԸՄԲ            |   49  |

|_____|_______________________________________________________|_______|

|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ                          |   29  |

|_____|_______________________________________________________|_______|

|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ                               |   33  |

|_____|_______________________________________________________|_______|

|05.00|Մասնագիտական - Մ                                       |   71  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Արտադրական պրակտիկա                                    |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                 |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Ամփոփիչ ատեստավորում                                   |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն         |   12  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |   240 |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Դասիչ| Դասընթացների անվանումները և  նրանց հիմնական բաժինները |Կրեդիտ |

|_____|_______________________________________________________|_______|

|ԸՀՍՏ |Ընդհանուր հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական առարկաներ |   34  |

|ԿԲ   |                                                       |       |

|01.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.01|Հայոց պատմություն                                      |    4  |

|     |Հին և  միջնադարյան Հայաստանի պետականությունները:       |       |

|     |Քրիստոնեություն` որպես պետական կրոնի ճանաչման և  հայոց |       |

|     |գրերի գյուտի քաղաքական և  պատմամշակութային             |       |

|     |նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի օջախները:      |       |

|     |Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և                   |       |

|     |կողմնորոշումները: Արևելյան  Հայաստանի` Ռուսաստանին     |       |

|     |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական |       |

|     |հոսանքները:  Ազատագրական խմբակներն ու                  |       |

|     |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը:  |       |

|     |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և  դասերը:    |       |

|     |Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը  և         |       |

|     |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի   |       |

|     |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և  արդիականությունը:       |       |

|     |1918թ. մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի               |       |

|     |խորհրդայնացումը:  Խորհրդային ամբողջատիրական քաղաքական  |       |

|     |համակարգը: Հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի         |       |

|     |տարիներին: Հասարակական և  քաղաքական կյանքը             |       |

|     |հետպատերազմյան տարիներին: Ազգային ինքնագիտակցության    |       |

|     |զարթոնքը: Արցախյան շարժման նոր փուլը:  Հայաստանի և     |       |

|     |ԼՂՀ-ի անկախության հռչակումը: Հայաստանի երրորդ          |       |

|     |հանրապետության և  կայացման ներքին և  արտաքին           |       |

|     |դժվարությունները, քաղաքական համակարգը:                 |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.02|Հայոց լեզու և  հայ գրականություն                       |    4  |

|     |Դասընթացի նպատակն է ընդլայնել և  խորացնել ուսանողների  |       |

|     |գիտելիքներն ու աշխարհայացքային պատկերացումները հայ     |       |

|     |գրականության և  մշակույթի դարավոր հարստության և        |       |

|     |զարգացման արդի ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել  |       |

|     |նրանց բանավոր և  գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել    |       |

|     |գործնական հմտություններ` փաստաթղթավարության և          |       |

|     |մասնագիտական գրականություն ստեղծելու կամ թարգմանելու   |       |

|     |նպատակով:                                              |       |

|     |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և |       |

|     |գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից:      |       |

|     |Հայ գրականության դասախոսությունները կրում են           |       |

|     |ակնարկային բնույթ, ընդգրկում են գրականագիտական         |       |

|     |երևույթներ  ու առանձին հեղինակների                     |       |

|     |ստեղծագործություններ` իբրև  հայ գրականության զարգացման |       |

|     |օրինաչափությունների դրսևորումներ:                      |       |

|     |Հայոց լեզվի դասախոսությունների` սահմանափակ ժամաքանակով |       |

|     |մասն ունի ընդհանուր հայագիտական բնույթ, ինչը նույնպես  |       |

|     |նպաստում է ուսանողի աշխարհայացքային պատկերացումների    |       |

|     |ձևավորմանը,  մյուս` առավել ծավալուն մասը նվիրված է     |       |

|     |շարահյուսական կառուցվածքների, խոսքի շարահյուսական      |       |

|     |կապակցման, ոճաբանության, թարգմանության և               |       |

|     |տերմինաբանության առանձնահատկությունների ուսուցմանը`    |       |

|     |իբրև  հիմք ուսանողի գրավոր խոսքի բարձրացման և          |       |

|     |փաստաթղթավարության ու մասնագիտական գրականություն       |       |

|     |ստեղծելու կարողությունների զարգացման համար:            |       |

|     |Հայոց լեզվի գործնական պարապմունքներն ուղղված են        |       |

|     |ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը`       |       |

|     |գործնական գրություններ և  ճարտարագիտական փաստաթղթեր    |       |

|     |կազմելու, ինչպես նաև  թարգմանություններ կատարելու,     |       |

|     |տերմիններ գործածելու, մասնագիտական գրականություն       |       |

|     |խմբագրելու նպատակով:                                   |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.03|Ռուսաց լեզու                                           |    4  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական      |       |

|     |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և                |       |

|     |ոճաբանությանը, գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել    |       |

|     |գրավոր խոսքի հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել    |       |

|     |գիտատեխնիկական տեքստերի թարգմանություն և  ծանոթացնել   |       |

|     |հիմնական հասկացություններին, ինչպես նաև  տեսության և   |       |

|     |տեխնիկայի հիմունքներին:Գիտատեխնիկական տեքստերի         |       |

|     |ամբողջական, ճանաչողական և  վերլուծական ընթերցում,      |       |

|     |վերարտադրական տիպի տեքստեր գրելու և  կազմելու          |       |

|     |հմտություն (ռեֆերատ, անոտացիա, ամփոփագիր), տեխնիկական  |       |

|     |այլ տեքստեր կազմելու հմտություն:                       |       |

|     |Թարգմանչական համարժեքություն և  փոխարինում,            |       |

|     |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական      |       |

|     |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր`           |       |

|     |զեկուցագիր, պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն,  |       |

|     |աշխատանքային պլան, գործարար նամակագրություն`           |       |

|     |արտադրական, վարչական հարցերով,առևտրական                |       |

|     |նամակագրություն:                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.04|Օտար լեզու                                             |   10  |

|     |Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար  |       |

|     |լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն  |       |

|     |դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և           |       |

|     |ապահովելով ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա   |       |

|     |աշխատանքներին, ինչպես օտար լեզվի գործածություն         |       |

|     |պահանջող մասնագիտության, այնպես էլ օտար լեզվի գծով,    |       |

|     |ծրագիրը դառնում է «դպրոց-հետբուհական ուսուցում»        |       |

|     |համակարգի օղակներից մեկը (ասպիրանտական դպրոց,          |       |

|     |որակավորման բարձրացում, ինքնակրթություն):              |       |

|     |Առաջին կիսամյակում նախատեսվում է ընդհանուր լեզվական,   |       |

|     |իսկ հաջորդ կիսամյակներում` ընդհանուր տեխնիկական        |       |

|     |ուսուցում:                                             |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա                           |    4  |

|     |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք:       |       |

|     |Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ծագման        |       |

|     |նախադրյալները: Փիլիսոփայության հիմնական հարց           |       |

|     |հասկացությունը: Դավիթ Անհաղթի փիլիսոփայության          |       |

|     |սահմանումները:  Փիլիսոփայության ֆունկցիաները:          |       |

|     |Փիլիսոփայության և  մյուս գիտությունների կապը:          |       |

|     |Փիլիսոփայական հավատ հասկացությունը: Փիլիսոփայության    |       |

|     |հանրակրթական և  մասնագիտական նշանակությունը:           |       |

|     |Մտքի ձև  և  բովանդակություն: Մտքի ձևերը.               |       |

|     |հասկացություն, դատողություն, մտահանգում:               |       |

|     |Բառ-հասկացություն, նախադասություն-դատողություն:        |       |

|     |Տրամաբանության օրենքները:                              |       |

|     |Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը: Կեցության   |       |

|     |տեսակները:  «Մատերիա» կատեգորիան: Մատերիայի            |       |

|     |կառուցվածքի մասին ժամանակակից գիտական պատկերացումները: |       |

|     |Շարժում: Շարժման ձևերը:  Տարածություն և  ժամանակ:      |       |

|     |Տարածության, ժամանակի և  շարժվող մատերիայի կապը:       |       |

|     |Զարգացման գաղափարը: Օրենք կատեգորիան: Օրենքի           |       |

|     |տեսակները: Համակարգայնության և  պատճառականության       |       |

|     |սկզբունքները: Դինամիկական և  վիճակագրական              |       |

|     |օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը): Որակաքանակական  |       |

|     |փոփոխությունների դիալեկտիկան: Դիալեկտիկական            |       |

|     |հակասություններ: Բնության ըմբռնումը մշակույթի          |       |

|     |պատմության մեջ: Բնական և  արհեստական միջավայր:         |       |

|     |Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: Կյանքը որպես արժեք:  |       |

|     |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը |       |

|     |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի         |       |

|     |հիմնահարցը: Մահվան «իրավունք»: Պրակտիկ                 |       |

|     |գործունեության ձևերը:  Գիտակցության էությունը:         |       |

|     |Ինքնագիտակցություն:  Ճանաչողություն և  գիտելիք:        |       |

|     |Ստեղծագործություն և  բնազդ: Ճշմարտության հիմնահարցը:   |       |

|     |Գիտության ֆունկցիաները: Գիտական և  առօրյա              |       |

|     |ճանաչողություն:  Գիտական գիտելիքի կառուցվածքը: Աշխարհի |       |

|     |գիտական պատկերը: Գիտական ճանաչողության մեթոդները:      |       |

|     |Գիտության բարոյականությունը: Նյութական և  գաղափարական  |       |

|     |հարաբերություններ: Հասարակական գիտակցություն.          |       |

|     |կառուցվածքը և  ձևերը:  Պետության հատկանիշները և        |       |

|     |ֆունկցիաները: Իրավունքի փիլիսոփայական ըմբռնումը:       |       |

|     |Մարդկային հանրույթներ (ազգեր):                         |       |

|     |Ազգ-Պետություն-Մարդկություն:  Ժողովրդավարություն և     |       |

|     |իրավական պետություն: Ազատություն և  անհրաժեշտություն:  |       |

|     |Մարդ, անհատ, անձ հասկացությունները: Անձնավորության     |       |

|     |բարոյական հիմքերը:  Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը:   |       |

|     |Մարդկության ապագան:                                    |       |

|     |Արտադրական սոցիոլոգիայի առարկան: Սոցիոլոգիայի          |       |

|     |առաջացման պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և  գիտական  |       |

|     |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը):     |       |

|     |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը: Արտադրական  |       |

|     |սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական           |       |

|     |կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային      |       |

|     |հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և  «Y»         |       |

|     |տեսություններ:  Մարդը և  աշխատանքը: Անձնավորության     |       |

|     |սոցիոլոգիական նկարագիրը: Մարդկային պահանջմունքների     |       |

|     |համակարգը: Հույզերի ինֆորմացիոն-պահանջմունքային        |       |

|     |տեսությունը: Պահանջմունքների բավարարման սոցիալական և   |       |

|     |հոգեբանական գործոնները: Աշխատողի և  արտադրության       |       |

|     |պահանջներ. համատեղելիություն և  հակադրություն          |       |

|     |(հակասություններ): Աշխատանքային խմբի                   |       |

|     |սոցիալ-հոգեբանական մթնոլորտը: Պաշտոնական և             |       |

|     |ոչ-պաշտոնական հարաբերություններ: Հասարակական կարծիքը   |       |

|     |որպես բարոյական հսկիչ: Աշխատանքային շարժառիթներ:       |       |

|     |Կառավարման սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը:     |       |

|     |Կառավարման հիմնական ոճերը:  Լիդերության հարցը:         |       |

|     |Ղեկավարի էթիկան: Կազմակերպության սոցիալական            |       |

|     |ծառայություն:                                          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.06|Իրավագիտություն                                        |    2  |

|     |Պետությունը և  իրավունքը. նրանց դերը հասարակական       |       |

|     |կյանքում: Իրավունքի նորմերը և  չափորոշիչ-իրավական      |       |

|     |ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը:     |       |

|     |Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ:   |       |

|     |Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը |       |

|     |և  ենթաօրենսդրական ակտերը:  Հայաստանի Հանրապետության   |       |

|     |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը:               |       |

|     |Իրավախախտումը և  իրավական պատասխանատվությունը:         |       |

|     |Օրինականության և  կարգուկանոնի տեղը ժամանակակից        |       |

|     |հասարակությունում:  Իրավական պետություն. քաղաքացիական  |       |

|     |հասարակարգ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը |       |

|     |որպես պետության հիմնական օրենք: Մարդու և  քաղաքացու    |       |

|     |հիմնական իրավունքներն ու ազատությունները Հայաստանի     |       |

|     |Հանրապետությունում, նրանց պաշտպանության երաշխիքները:   |       |

|     |Պետական իշխանության մարմինների համակարգը և  տեղական    |       |

|     |ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում:         |       |

|     |Պետության տարածքային կազմավորման հիմունքները.          |       |

|     |տարածքային կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում:  |       |

|     |Քաղաքացիական իրավահարաբերություն հասկացությունը:       |       |

|     |Ֆիզիկական և  իրավաբանական անձ: Սեփականության իրավունք: |       |

|     |Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և       |       |

|     |պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում:             |       |

|     |Ժառանգական իրավունք: Ամուսնա-ընտանեկան                 |       |

|     |հարաբերություններ: Ամուսինների, ծնողների և  երեխաների  |       |

|     |փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները:          |       |

|     |Պատասխանատվությունը ըստ ընտանեկան իրավունքի:           |       |

|     |Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ): Աշխատանքային       |       |

|     |կարգապահությունը և  պատասխանատվությունը այն խախտելու   |       |

|     |դեպքում: Վարչական իրավախախտումները և  վարչական         |       |

|     |պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը:  |       |

|     |Քրեական պատասխանատվություն կատարած հանցանքի համար:     |       |

|     |Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական               |       |

|     |գործունեության իրավական կարգավորման                    |       |

|     |յուրահատկությունները:  Պետական գաղտնիքի պաշտպանության  |       |

|     |իրավական հիմքերը: Օրենսդրական և  նորմատիվ-իրավական     |       |

|     |ակտերը ինֆորմացիայի և  պետական գաղտնիքների             |       |

|     |պաշտպանության ոլորտներում:                             |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.07|Քաղաքագիտություն                                       |    2  |

|     |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և  մեթոդը:        |       |

|     |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և       |       |

|     |իշխանային հարաբերությունները:  Քաղաքականության դերն ու |       |

|     |տեղը ժամանակակից հասարակության կյանքում:               |       |

|     |Քաղաքականության սոցիալական ֆունկցիաները: Քաղաքական     |       |

|     |ուսմունքների պատմությունը:                             |       |

|     |Հայկական քաղաքական սովորույթները, ակունքները, սոցիալ   |       |

|     |մշակութային հիմնավորումները, պատմական դինամիկա:        |       |

|     |Ժամանակակից քաղաքագիտական դպրոցները:  Քաղաքացիական     |       |

|     |հասարակությունը, նրա ծագումն ու առանձնահատկությունը:   |       |

|     |Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները      |       |

|     |Հայաստանում:                                           |       |

|     |Քաղաքականության ինստիտուցիոնալ ասպեկտները: Քաղաքական   |       |

|     |իշխանություն:  Քաղաքական համակարգ: Քաղաքական           |       |

|     |վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ  |       |

|     |համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու            |       |

|     |գործընթացները:  Քաղաքական բախումներն ու նրանց լուծման  |       |

|     |ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները:  Քաղաքական         |       |

|     |մենեջմենթ:                                             |       |

|     |Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական                     |       |

|     |կազմակերպություններն ու շարժումները:  Քաղաքական        |       |

|     |ընտրախավեր: Քաղաքական լիդերություն: Քաղաքականության    |       |

|     |սոցիալ մշակութային ասպեկտները: Համաշխարհային           |       |

|     |քաղաքականություն և  միջազգային հարաբերություններ:      |       |

|     |Համաշխարհային քաղաքական գործընթացի                     |       |

|     |առանձնահատկությունները: Հայաստանի հանրապետության       |       |

|     |ազգային-պետական շահերը նոր աշխարհաքաղաքական            |       |

|     |իրավիճակում: Քաղաքական իրականության իմացության         |       |

|     |մեթոդաբանությունը: Քաղաքական գիտելիքի մոդելները:       |       |

|     |Փորձնական քաղաքական գիտելիք: Քաղաքական վերլուծություն  |       |

|     |և  կանխատեսում:                                        |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.08|Տնտեսագիտություն                                       |    4  |

|     |Տնտեսագիտության առարկան և  մեթոդները: Խնայողության     |       |

|     |պրոբլեմի ներածություն: Զուտ կապիտալիզմը և  եկամտի      |       |

|     |շրջապտույտը: Անհատական շուկաների վերլուծությունը:      |       |

|     |Պահանջարկ և  առաջարկ: Պետության տնտեսական դերը:        |       |

|     |Մակրոտնտեսական ցուցանիշներ: Մակրոտնտեսական             |       |

|     |անկայունություն. գործազրկություն և  ինֆլյացիա:         |       |

|     |Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական պահանջարկ և  |       |

|     |ամբողջական առաջարկ:                                    |       |

|     |Ամբողջական ծախսերի մոդելը: Արտադրության հավասարակշռված |       |

|     |ծավալը:  Բյուջետային դեֆիցիտը և  պետական պարտքը:       |       |

|     |Գանձարանային քաղաքականություն:  Փողը: Բանկերը:         |       |

|     |Վարկա-դրամական քաղաքականություն: Տնտեսական աճ:         |       |

|     |Միջազգային առևտուր:                                    |       |

|_____|_______________________________________________________|_______|

|01.09|Ֆիզիկական կուլտուրա                                    |    -  |

|     |ֆիզիկական կուլտուրա առարկան անց է կացվում ուսանողի     |       |

|     |ուսումնառության բոլոր տարիներին և  իրականացվում է      |       |

|     |պարտադիր և  ինքնուրույն պարապմունքների ձևով:           |       |

|     |Պարտադիր պարապմունքները անց են կացվում 1-ին, 2-րդ և    |       |

|     |3-րդ կուրսերում շաբաթը 4-ական ժամաքանակով: Բժշկական    |       |

|     |քննության անցնելուց հետո ուսանողները տեղավորվում են    |       |

|     |մարզական մասնագիտական խմբերում ըստ                     |       |

|     |մասնագիտությունների` Վ/բոլ, Բ/բոլ, Ս/թենիս, ատլետիզմ,  |       |

|     |ծանրամարտ, լող, ռիթմիկ մարմնամարզություն, ձեռնամարտ:   |       |

|     |Առողջության կողմից շեղումներ ունեցող ուսանողները       |       |

|     |տեղավորվում են հատուկ և  բուժական խմբերում: Առավել լավ |       |

|     |պատրաստականություն ունեցող ուսանողները, ինչպես նաև     |       |

|     |բարձր կուրսերի ուսանողները մարզվում են մարզական        |       |

|     |կատարելագործման խմբերում շաբաթը 6-12 ժամ ժամաքանակով:  |       |

|     |Գնահատման համակարգը ընդգրկում է ուսանողի տեսական մասի  |       |

|     |յուրացման աստիճանը մինչև  20 միավոր:  Տեսական հարցումը |       |

|     |համապատասխանում է կիսամյակում տրված դասախոսական        |       |

|     |դասընթացին: Գործնական մասնագիտացված դասերից ուսանողը   |       |

|     |պարտավոր է հավաքել 30-50 միավոր: ՈՒսանողի ֆիզիկական    |       |

|     |պատրաստվածության աստիճանը գնահատվում է ԸՖՊ, ՀՖՊ,       |       |

|     |տեխնիկական և  տակտիկական գնահատման համալիր             |       |

|     |վարժությունների միջոցով, որը գնահատվում է մինչև  30    |       |

|     |միավոր: Այսպիսով օգտագործվում է 100 բալային համակարգ`  |       |

|     |40-60 գնահատվում է բավարար, 61-80` լավ և  81-100`      |       |

|     |գերազանց: Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները       |       |

|     |հնարավորություն ունեն 100% հաճախման և  տեսական բաժնի   |       |

|     |յուրացման շնորհիվ հավաքել 75 բալ, այսինքն` գնահատվել   |       |

|     |լավ:                                                   |       |

|     |Նշենք, որ բոլոր տեսակի բացակայությունները ենթակա են    |       |

|     |լրացման:                                               |       |

|_____|_______________________________________________________|_______|

|ԸՄԲ  |Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական առարկաներ        |   49  |

|ԿԲ   |                                                       |       |

|02.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.01|Մաթեմատիկա                                             |   18  |

|     |Գծային հանրահաշվի և  անալիտիկ երկրաչափության տարրերը:  |       |

|     |Մաթեմատիկական անալիզի ներածումը: Մեկ փոփոխականի        |       |

|     |ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ (կիրառություններով): Մեկ  |       |

|     |փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ: Մի քանի          |       |

|     |փոփոխականի ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ: Սովորական   |       |

|     |դիֆերենցիալ հավասարումներ: Թվային, ֆունկցիոնալ և       |       |

|     |Ֆուրյեի շարքեր: Օպերացիոն հաշիվ:  Բազմապատիկ, կորագիծ  |       |

|     |և  մակերևութային  ինտեգրալներ: Վեկտորական անալիզ:      |       |

|     |Հավանականությունների տեսություն և  մաթեմատիկական       |       |

|     |վիճակագրություն:                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.02|Ֆիզիկա                                                 |   12  |

|     |Կինեմատիկայի հիմնական հասկացությունները: Նյութական     |       |

|     |կետի կինեմատիկա:  Դինամիկայի հիմնական                  |       |

|     |հասկացությունները: Նյութական կետի դինամիկա: Նյուտոնի   |       |

|     |օրենքները: Նյութական կետերի համակարգ, նրա դինամիկան:   |       |

|     |Պահպանման օրենքները:  Համակարգի ազատության աստիճանների |       |

|     |թիվը: Պինդ մարմնի կինեմատիկայի և  դինամիկայի տարրերը:  |       |

|     |Գալիլեյի հարաբերականության սկզբունքը:                  |       |

|     |Հարաբերականության հատուկ տեսության տարրերը:            |       |

|     |Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները:     |       |

|     |Մաքսվելի բաշխումը:  Իդեալական և  իրական գազեր,         |       |

|     |Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային անցումներ:        |       |

|     |Բարոմետրական բանաձև,  Բոլցմանի բաշխումը:               |       |

|     |Ջերմադինամիկայի առաջին օրենքը:  Աշխատանքը              |       |

|     |ջերմադինամիկայում, իդեալական գազի աշխատանքը տարբեր     |       |

|     |իզոպրոցեսներում: Մոլեկուլների ազատության աստիճանների   |       |

|     |թիվը: Ադիաբատ պրոցեսի հավասարումը: Ջերմունակություն,   |       |

|     |նրա կապը նյութի քվանտային հատկությունների հետ: Ոչ      |       |

|     |հավասարակշիռ պրոցեսներ: Ջերմադինամիկայի երկրորդ        |       |

|     |օրենքը:                                                |       |

|     |Էնտրոպիան ջերմադինամիկայում և  վիճակագրական            |       |

|     |ֆիզիկայում: Ջերմային մեքենաներ, նրանց օգգ-ն: Փոխանցման |       |

|     |երևույթների  տեսության տարրերը:  Էլեկտրաստատիկ դաշտը,  |       |

|     |նրա պոտենցիալային բնույթը և  նրան բնորոշող             |       |

|     |մեծությունները: Էլեկտրական դիպոլ: Էլեկտրաստատիկ դաշտը  |       |

|     |նյութում, բևեռացման  մեխանիզմները: Գաուսի թեորեմը:     |       |

|     |Էլեկտրաստատիկ դաշտի էներգիան:  Հաղորդականության        |       |

|     |էլեկտրոնային տեսություն: Օհմի օրենքը շղթայի անհամասեռ  |       |

|     |տեղամասի համար, էլեկտրաշարժ ուժ: Ջոուլ-Լենցի օրենքը:   |       |

|     |Մագնիսական դաշտ, նրան բնորոշող մեծությունները:         |       |

|     |Բիո-Սավար-Լապլասի օրենքը: Լորենցի ուժ, Ամպերի ուժ,     |       |

|     |Հոլի էֆեկտը: Գաուսի թեորեմը և  շրջապտույտի թեորեմը     |       |

|     |մագնիսական դաշտի ինդոկցիայի համար: Նյութի մագնիսական   |       |

|     |հատկությունները: Ինդուկտիվություն:  Մագնիսական դաշտի   |       |

|     |էներգիան: Փոփոխական դաշտեր և  անընդհատության           |       |

|     |հավասարում:  Էլեկտրամագնիսական ինդուկցիա,              |       |

|     |ինքնինդուկցիա: Շեղման հոսանք: Մաքսվելի հավասարումները  |       |

|     |դիֆերենցիալ և  ինտեգրալային տեսքով: Տատանումներ, նրանց |       |

|     |առաջացման պայմանները, պարզագույն տատանողական           |       |

|     |համակարգեր: Մարող և  ստիպողական տատանումներ, ռեզոնանս: |       |

|     |Մեխանիկական ալիքներ: Խմբային արագություն:              |       |

|     |Էլեկտրամագնիսական ալիքներ, նրանց սանդղակը:             |       |

|     |Էլեկտրամագնիսական ալիքի էներգիան և  էներգիայի հոսքը:   |       |

|     |Ինտերֆերենց: Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի        |       |

|     |սկզբունքը, դիֆրակցիա: Լույսի դիսպերսիայի դասական       |       |

|     |տեսությունը: Ջերմային ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը:    |       |

|     |Վինի շեղման օրենքը: Պլանկի քվանտային վարկածը և  Պլանկի |       |

|     |բաշխումը: Լուսաէֆեկտը և  Կոմպտոնի երևույթը,  դրանց     |       |

|     |մեկնաբանումը ըստ քվանտային տեսության: Միկրոմասնիկների  |       |

|     |ալիքային հատկությունները, դը-Բրոյլի վարկածը:           |       |

|     |Շրյոդինգերի հավասարումը, ալիքային ֆունկցիան, նրա       |       |

|     |ֆիզիկական իմաստը: Ատոմի կառուցվածքը և  ճառագայթման     |       |

|     |սպեկտրը: Շրյոդինգերի հավասարման լուծումը պարզագույն    |       |

|     |համակարգերի համար: Միկրոմասնիկների դիֆրակցիան և  նրա   |       |

|     |կիրառությունները:                                      |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.03|Քիմիա                                                  |    3  |

|     |Դիտարկել քիմիայի հիմնական տեսական հարցերը և  դրանց     |       |

|     |հիման վրա այն կիրառական խնդիրները, որոնք անհրաժեշտ են  |       |

|     |համապատասխան ճարտարագիտական մասնագիտությունների        |       |

|     |յուրացման համար: Հիմք ստեղծել ոչ քիմիական              |       |

|     |ճարտարագիտական մասնագիտությունների ուսանողների համար`  |       |

|     |հասկանալու իրենց մասնագիտություններին վերաբերվող       |       |

|     |խնդիրները` դառնալու ավելի բազմակողմանի ու ստեղծագործ   |       |

|     |մասնագետ:                                              |       |

|     |Դասընթացի հիմնական բաժիններն են` Ատոմամոլեկուլային     |       |

|     |ուսմունք: Ատոմի կառուցվածքը: Պարբերական օրենքը և       |       |

|     |պարբերական համակարգը: Քիմիական կապ և  մոլեկուլի        |       |

|     |կառույցը: Ջերմաքիմիա: Քիմիական կինետիկա և              |       |

|     |հավասարակշռություն:  Քիմիական ռեակցիաների ուղղության   |       |

|     |վրա ազդող գործոնները: Լուծույթներ:  Էլեկտրոլիտների     |       |

|     |լուծույթներ: Օքսիդացման-վերականգնման ռեակցիաններ:      |       |

|     |Էլեկտրաքիմիա: Ջրի քիմիան: Մետաղների ընդհանուր          |       |

|     |հատկությունները: Պարբերական համակարգի S-տարրեր:        |       |

|     |Պարբերական համակարգի P-տարրեր: Պարբերական համակարգի    |       |

|     |d-տարրեր: Գաղափար բարձրամոլեկուլային միացությունների   |       |

|     |մասին:                                                 |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.04|Ինֆորմատիկա և  ԿԱ                                      |   12  |

|     |Համակարգիչների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի        |       |

|     |սկզբունքը,հիմնական սարքերը, ծրագրային ղեկավարման       |       |

|     |սկզբունքը: Համակարգիչների նախագծման թվաբանական և       |       |

|     |տրամաբանական հիմունքները:Էլեկտրոնային փոստ: Կիրառական  |       |

|     |ծրագրային միջոցներ: Տվյալների հենքերի ղեկավարման       |       |

|     |համակարգեր: Հակավիրուսային ծրագրային                   |       |

|     |միջոցներ:Արխիվացնող ծրագրային միջոցներ: Ալգորիթմ,      |       |

|     |ներկայացման եղանակները, դասակարգումը: Պասկալ լեզվի     |       |

|     |հիմնական օբյեկտները (այբուբենը, տվյալներ,              |       |

|     |գործողություններ հասկացությունները, փոփոխականների,     |       |

|     |հաստատունների ներկայացման ձևերը,  տիպերը, ստանդարտ     |       |

|     |ֆունկցիաներ, արտահայտություններ:  Պասկալ ծրագրի        |       |

|     |կառուցվածքը:                                           |       |

|     |Գծային ծրագրերի կազմակերպում (վերագրման, մուտքի, ելքի  |       |

|     |օպերատորներ):  Ճյուղավորված ծրագրերի կազմակերպում      |       |

|     |(պայմանական, անպայման անցման և  CASE օպերատորներ):     |       |

|     |Ցիկլային ծրագրերի կազմակերպում (FԳR, WHILE, REPEAT):   |       |

|     |Ներդրված ցիկլեր: Միաչափ և  երկչափ զանգվածների մշակում: |       |

|     |Պրոցեդուրա և  ֆունկցիա:  Տվյալների ոչ ստանդարտ տիպեր   |       |

|     |(տող տիպ, գրառումներ): Ֆայլերի մշակում: Էկրանի         |       |

|     |ղեկավարումը տեքստային և  գրաֆիկական ռեժիմներում:       |       |

|     |Ստեղնաշարի, տպող սարքի և  ձայնային սարքավորման         |       |

|     |ղեկավարում:                                            |       |

|     |C++ ծրագրի տարրերը (իդենտիֆիկատորներ, հաստատուններ,    |       |

|     |բանալի բառեր, մեկնաբանություններ): Պայմանի օպերատորներ |       |

|     |(if...else, if...else...if...): Պայման գործողություն:  |       |

|     |Switch օպերատոր:  Ցիկլային ծրագրերի կազմակերպում       |       |

|     |(dգ-while, fգr): Ներդրված ցիկլեր:  Զանգվածների         |       |

|     |մշակում: Սիմվոլային տողեր: Կառուցվածքներ և             |       |

|     |միավորումներ:  Կառուցվածքների զանգվածներ: Ցուցիչներ:   |       |

|     |Ֆունկցիաներ: Առանց պարամետրերի և  պարամետրերով         |       |

|     |մակրոսներ: Օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորման       |       |

|     |սկզբունքների իրականացումը C++-ում: Դաս, օբյեկտ: Դասի   |       |

|     |սեկցիաները: Ինկապսուլացիա: C++-ում կոնսուլային         |       |

|     |ներմուծում-արտածում (cin, cգut): Ֆունկցիաների          |       |

|     |վերաբեռնում:  Կոնստրուկտոր և  դեստրուկտոր: Օբյեկտների  |       |

|     |փոխանցումը ֆունկցիաներին, ֆունկցիաներից օբյեկտների     |       |

|     |վերադարձնումը: Օբյեկտների զանգվածներ, ցուցիչներ:  This |       |

|     |ցուցիչ: Դինամիկ հիշողություն: New և  delete            |       |

|     |օպերատորներ: Հղումներ:  Հղումների փոխանցումը           |       |

|     |ֆունկցիաներին: Ժառանգում: Դասերի ընտանիք և             |       |

|     |պոլիմորֆիզմ: Վիրտուալ ֆունկցիաներ: Դինամիկ             |       |

|     |պոլիմորֆիզմ: Շաբլոնային ֆունկցիաներ և  դասեր: Լոկալ,   |       |

|     |գլոբալ և  դինամիկ փոփոխականներ: Ստատիկ փոփոխականներ:   |       |

|_____|_______________________________________________________|_______|

|02.05|Բնապահպանություն                                       |    4  |

|     |Դասընթացի առանձնահատկությունը նյութի հիմնարար          |       |

|     |շարադրման, ուսանողների մոտ էկոլոգիական աշխարհայացքի    |       |

|     |շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից սեփական    |       |

|     |մասնագիտական գործունեության գնահատման հմտությունների   |       |

|     |և  ձիրքերի ձևավորումն  է:                              |       |

|     |Ընդհանուր առմամբ կրելով աշխարհայացքային բնույթ`        |       |

|     |դասընթացը կառուցված է այնպես, որ տալիս է հիմնական      |       |

|     |անհրաժեշտ բնաճանաչողական հասկացությունները կապված      |       |

|     |կենսոլորտի, նրանում մարդու ունեցած դերի և              |       |

|     |տեխնոլոգիական քաղաքակրթությանն առնչվող հիմնախնդիրների  |       |

|     |վերաբերյալ: Դասընթացի յուրացման արդյունքում            |       |

|     |ուսանողները հստակ պատկերացում են կազմում               |       |

|     |էկոհամակարգերի կառուցվածքի մասին, ծանոթանում           |       |

|     |էկոլոգիական հիմնական հասկացություններին և              |       |

|     |օրենքներին, կենսոլորտի էվոլյուցիոն զարգացման           |       |

|     |առանձնահատկություններին, օրգանիզմների և  միջավայրի     |       |

|     |փոխազդեցության, բնական ռեսուրսների օգտագործման         |       |

|     |բնապահպանական սկզբունքների, էկոլոգիական իրավունքի և    |       |

|     |մասնագիտական պատասխանատվության գործառույթներին:        |       |

|     |Դասընթացը դասախոսությունների և  գործնական (սեմինար)    |       |

|     |պարապմունքների ձևով  մատուցելը հնարավորություն է տալիս |       |

|     |լիարժեք կերպով օգտագործել ուսուցման ժամանակակից        |       |

|     |միջոցները` համակարգիչներ, աուդիո և  վիդեոտեխնիկա,      |       |

|     |ինքնաթեստավորող ծրագրային միջոցներ և  այլն:            |       |

|     |Վերջիններիս օգնությամբ ներկայացվում են նաև             |       |

|     |էկոհամակարգերի վիճակի գնահատման և  մասնագիտական        |       |

|     |գործունեության հետևանքների  կանխատեսման ժամանակակից    |       |

|     |մոտեցումները:                                          |       |

|_____|_______________________________________________________|_______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման