Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(110-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(110-րդ մաս)

 

|_____|_______________________________________________________|_______|

|ԸՃ ԿԲ|Ընդհանուր ճարտարագիտական առարկաներ                     |   29  |

|03.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.01|Ճարտարագիտական գրաֆիկա                                 |    4  |

|     |Հիմնական հասկացություններ: Գրաֆիկական մոդելը և         |       |

|     |ճարտարագիտական գրաֆիկայի առարկան: Եռաչափ տարածության   |       |

|     |գրաֆիկական մոդելների կառուցումը աֆինական               |       |

|     |արտապատկերումների միջոցով: Աքսոնոմետրիա և  համալիր     |       |

|     |գծագիր:  Տարրական ֆիգուրների (գիծ, մակերևույթ,         |       |

|     |մարմին) գրաֆիկական մոդելների ուսումնասիրությունը:      |       |

|     |Ֆիգուրների ինցիդենտային փոխհարաբերությունները          |       |

|     |(դիրքային խնդիրներ): Կազմածո մարմինները և  դրանց       |       |

|     |գրաֆիկական մոդելավորման առանձնահատկությունները:        |       |

|     |Կտրվածքների և  հատույթների կիրառությունը: Հիմնական     |       |

|     |մետրական խնդիրները: Ֆիգուրի պարամետրավորումը որպես նրա |       |

|     |առաջադրման մեթոդ:  Ճարտարագիտական գծագրերի ձևավորման   |       |

|     |առանձնահատկությունները: Էսքիզներ:  Միացումներ,         |       |

|     |հավաքման գծագրեր: Սխեմաներ և  դիագրամներ:              |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.02|Կենսագործունեության անվտանգություն                     |    3  |

|     |Կենսագործունեության միջավայրի վտանգավոր ու վնասակար    |       |

|     |գործոնների և  բարենպաստ ու անվտանգ աշխատանքային        |       |

|     |պայմանների բնութագրերը:  Կենսագործունեության           |       |

|     |անվտանգության ապահովման իրավական նորմատիվ տեխնիկական   |       |

|     |և  կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի             |       |

|     |կառուցվածքային և  ֆունկցիոնալ առանձնահատկությունները:  |       |

|     |Պաշտպանություն անբավարար լուսավորությունից:            |       |

|     |Պաշտպանություն անբարենպաստ օդերևութաբանական            |       |

|     |պայմաններից: Պաշտպանություն վնասակար նյութերից:        |       |

|     |Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն աղմուկից,   |       |

|     |ինֆրա և  ուլտրաձայներից: Պաշտպանություն                |       |

|     |էլեկտրամագնիսական դաշտերի և  լազերային ճառագայթների    |       |

|     |ներգործունեությունից: Պաշտպանություն իոնացնող          |       |

|     |ճառագայթների ազդեցությունից: Պաշտպանություն էլեկտրական |       |

|     |հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն ստատիկական և    |       |

|     |մթնոլորտային էլեկտրականության պարպումներից:            |       |

|     |Պաշտպանություն ճնշման տակ գտնվող համակարգերում         |       |

|     |առաջացող վթարներից: Պաշտպանություն տեխնոլոգիական       |       |

|     |սարքավորումների շահագործման ընթացքում առաջացած         |       |

|     |վտանգներից, արդյունաբերական կազմակերպությունների ու    |       |

|     |արտադրամասերի կառուցվածքի և  պահպանմանը ներկայացվող    |       |

|     |կենսագործունեության պահանջները: Պաշտպանություն         |       |

|     |հրդեհներից:                                            |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.03|Քաղաքացիական պաշտպանության և  արտակարգ իրավիճակների    |    2  |

|     |հիմնահարցեր                                            |       |

|     |Արտակարգ իրավիճակի սահմանումը, առաջացման               |       |

|     |հաճախականության ավելացման հավանականությունը և          |       |

|     |հետևանքները:  Խաղաղ կամ պատերազմական ժամանակներում     |       |

|     |առաջացած իրավիճակների դասակարգումը, բնութագրումը և     |       |

|     |կանխարգելման միջոցառումները:                           |       |

|     |Արտակարգ իրավիճակների դասակարգումն ըստ` տևողության,    |       |

|     |կանխատեսման հնարավորության, ընդգրկման մասշտաբների,     |       |

|     |կանխարգելման հնարավորության և  ծագման                  |       |

|     |առաջնահերթության:                                      |       |

|     |Արտակարգ իրավիճակների և  քաղաքացիական պաշտպանության    |       |

|     |համակարգի խնդիրներն ու գործառությունները:              |       |

|     |Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և  քիմիական          |       |

|     |իրադրությունների գնահատման մեթոդները:                  |       |

|     |Բնակչության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և        |       |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ           |       |

|     |իրավիճակներում:                                        |       |

|     |խաղաղ և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ  |       |

|     |իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների              |       |

|     |գործունեության կայունության ապահովման հիմնական         |       |

|     |ուղիներն ու եղանակները:                                |       |

|     |խաղաղ և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ  |       |

|     |իրավիճակներում փրկարար և  անհետաձգելի վթարային         |       |

|     |վերականգնողական աշխատանքները և  կատարման անհրաժեշտ     |       |

|     |տեխնիկական միջոցների բնութագրերը:                      |       |

|     |Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատում:                 |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.04|Ճյուղի էկոնոմիկա և  կազմակերպում                       |    6  |

|     |Կազմակերպության կազմակերպչա-իրավական հիմունքները,      |       |

|     |կազմակերպության տեսակները, հիմնական արտադրական ֆոնդերի |       |

|     |և  շրջանառու միջոցների տնտեսական էությունը, արտադրական |       |

|     |ֆոնդերի հիմնական կազմը և  կառուցվածքը, նրանց գնահատման |       |

|     |եղանակները` մաշվածություն, ամորտիզացիա, օգտագործման    |       |

|     |ցուցանիշներ:  Շրջանառու միջոցների կազմը, կառուցվածքը,  |       |

|     |նրանց ձևավորման  աղբյուրները, օգտագործման              |       |

|     |ցուցանիշները:                                          |       |

|     |Արտադրական ծախքերը` հաստատուն, փոփոխական, սահմանային   |       |

|     |և  միջին:  Արտադրանքի ինքնարժեք, ծախսային էլեմենտներ,  |       |

|     |արտադրանքի ինքնարժեքի որոշում տարբեր բնագավառների      |       |

|     |համար (արտադրամաս, գործարան, սպառիչ): Գներ և           |       |

|     |գնագոյացում, շահույթ, շահութաբերություն, գների         |       |

|     |տեսակները և  նրանց ֆունկցիաները: Կազմակերպության       |       |

|     |ֆինանսական ռեսուրսներ, ֆինանսական փաստաթղթեր:          |       |

|     |Կազմակերպության ֆինանսա-տնտեսական հիմնական             |       |

|     |ցուցանիշները: Տնտեսական էֆեկտիվության հաշվարկի         |       |

|     |հիմունքները, մաքուր դիսկոնտացված արժեքի հաշվման        |       |

|     |եղանակը, տնտեսական էֆեկտիվության ցուցանիշներ` մաքուր   |       |

|     |ընթացիկ արժեք, ներքին եկամուտի նորմ, հետգնման          |       |

|     |ժամանակամիջոց, կապիտալ ներդրման վերադարձի              |       |

|     |ժամանակահատված: Նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորում: |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.05|Էլեկտրատեխնիկա-1                                       |    5  |

|     |Դասընթացն ընդգրկում է հաստատուն, սինուսոիդական միաֆազ  |       |

|     |և  եռաֆազ էլեկտրական շղթաների ուսումնասիրությունը և    |       |

|     |հաշվարկի մեթոդները, ոչ գծային շղթաների, անցումային     |       |

|     |երևույթների,  մագնիսական շղթաների, տրանսֆորմատորների   |       |

|     |ասինքրոն և  հաստատուն հոսանքի մեքենաների տեսությունը,  |       |

|     |ինչպես նաև  մեխանիզմների էլեկտրաշարժաբերի, արտադրական  |       |

|     |կազմակերպությունների էլեկտրամատակարարման և             |       |

|     |կիսահաղորդիչային տեխնիկայի ընդհանուր հարցերը:          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.06|Նյութագիտություն                                       |    4  |

|     |Երկկոմպոնենտ վիճակի դիագրամները, Fe-Fe3C դիագրամը,     |       |

|     |պողպատի և  թուջի բնութագրերը, դասակարգումը,            |       |

|     |մակնիշավորումը: Նյութագիտության և  նոր նյութերի        |       |

|     |տեխնոլոգիաները, մետաղների և  համաձուլվածքների ուրույն  |       |

|     |ջերմային մշակմամբ անհրաժեշտ կառուցվածքների և           |       |

|     |հատկությունների ստացումը, նյութերի ուսումնասիրումը     |       |

|     |ժամանակակից եղանակներով, օգտագործվող սարքավորումները:  |       |

|_____|_______________________________________________________|_______|

|03.07|Չափագիտության և  ստանդարտացման հիմունքներ և  ԿԱ        |    5  |

|     |Համափոխարինելիության տեսակները (ֆունկցիոնալ,           |       |

|     |ամբողջական, մասնակի և  այլն): ISO համակարգում գործող   |       |

|     |սահմանները, ճշգրտության կվալիտետները, լծորդման         |       |

|     |(նստեցվածքների) ձևերը:  Բացակներով, ձգվածքներով        |       |

|     |միացությունների վերլուծման հարցերը: Գլանային, կոնական, |       |

|     |երիթային, շլիցավոր միացությունները և  առանցքակալների   |       |

|     |նստեցվածքները: Գծագրի վրա պայմանական նշանակումները:    |       |

|_____|_______________________________________________________|_______|

|ԸԲ ԿԲ|Ընդհանուր բնագավառի առարկաներ                          |   33  |

|04.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.01|Համակարգչային նախագծում                                |    2  |

|     |Հանգույցի կառուցվածքի ուսումնասիրությունը: Ստանդարտ և  |       |

|     |օրիգինալ մանրակներ: Հանգույցի առանձին մանրակների       |       |

|     |երկրաչափական եռաչափ մոդելների կառուցումը և  դրանց      |       |

|     |պահպանումը բլոկների տեսքով: Բլոլների գրադարան:         |       |

|     |Մանրակների կարգաբերումը տարածության մեջ ըստ հանգույցի  |       |

|     |հավաքման սխեմայի:  Հանգույցի հավաքման գծագրերի         |       |

|     |ձևավորման  ավտոմատացված ռեժիմը և  այդ գծագրերին        |       |

|     |ներկայացվող հիմնական պահանջները: Հավաքման գծագրերի     |       |

|     |տպագրման առանձնահատկությունները: Հավաքման գծագրերի     |       |

|     |ընթերցումը` մասնատում:                                 |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.02|Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա                      |    3  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ        |       |

|     |մետաղների դասակարգման, հատկությունների, սև  և          |       |

|     |գունավոր մետաղների արտադրության, ձուլումով, ճնշմամբ    |       |

|     |մշակումով, եռակցումով նախապատրաստվածքների և            |       |

|     |առարկաների ստացման տեխնոլոգիական գործընթացների,        |       |

|     |օգտագործվող սարքավորումների, կոմպլեքսային մեքենայացման |       |

|     |և  տեխնիկական վերահսկողության վերաբերյալ:              |       |

|     |Դասընթացի հիմնական բաժիններն են` թուջի, պողպատի,       |       |

|     |պղնձի, ալյումինի, տիտանի և  մագնեզիումի արտադրության   |       |

|     |տեխնոլոգիական գործընթացները: Միանգամյա, կիսահաստատուն  |       |

|     |և  հաստատուն ձուլաձևերում  սև  և  գունավոր մետաղների   |       |

|     |համաձուլվածքներից ձուլվածքների ստացման                 |       |

|     |առանձնահատկությունները և  կիրառման բնագավառները:       |       |

|     |Մետաղների տաք և  սառը ճնշումով մշակման հիմունքները:    |       |

|     |Գլոցումով, մամլումով, քարշումով, կռումով, տաք և  սառը  |       |

|     |ծավալային դրոշմումով, թիթեղային դրոշմումով             |       |

|     |նախապատրաստվածքների և  առարկաների ստացման              |       |

|     |տեխնոլոգիական գործընթացները և  հիմնական                |       |

|     |տեխնիկատնտեսական ցուցանիշները:  Հալումով և  ճնշման տակ |       |

|     |եռակցման տեխնոլոգիական գործընթացները: Մետաղների հրային |       |

|     |կտրման ժամանակակից մեթոդները:                          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.03|Տեսական մեխանիկա                                       |    9  |

|     |Դասընթացը, որպես ֆիզիկա-մաթեմատիկական շարքի հիմնական   |       |

|     |առարկա, ընդգրկված է մեխանիկական ճարտարագիտական         |       |

|     |մասնագիտությունների ուսումնական ծրագրերի բնագավառի     |       |

|     |կրթաբլոկում: Այն հնարավորություն կնձեռի ապագա          |       |

|     |ճարտարագետներին` ծանոթանալու մեխանիկայի օրենքներին և   |       |

|     |օրինաչափություններին, դրանց կիրառությամբ տեխնիկական    |       |

|     |օբյեկտների հաշվարկների հիմունքներին: Դասավանդվող       |       |

|     |նյութը հիմք է հանդիսանում «Մեխանիզմների և  մեքենաների  |       |

|     |տեսություն», «Մեխանիկական համակարգերի դինամիկա» և  այլ |       |

|     |դասընթացները յուրացնելու համար:                        |       |

|     |Դասընթացում ուսումնասիրվում են ստատիկայի և  կետի       |       |

|     |կինեմատիկայի, պինդ մարմնի կինեմատիկայի և  դինամիկայի   |       |

|     |հիմնահարցերը:                                          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.04|Նյութերի դիմադրություն                                 |   10  |

|     |Դասընթացը, որպես ֆիզիկա-մաթեմատիկական շարքի հիմնական   |       |

|     |առարկա, ընդգրկված է մեխանիկական ճարտարագիտական         |       |

|     |մասնագիտությունների ուսումնական ծրագրերի բնագավառի     |       |

|     |կրթաբլոկում: Այն հնարավորություն կընձեռի ապագա         |       |

|     |ճարտարագետներին` կատարելու բարդ շահագործման            |       |

|     |պայմաններում աշխատող տարբեր հատկություններով նյութերից |       |

|     |պատրաստված տարրերի ամրության և  կոշտության հաշվարկներ: |       |

|     |Դասավանդվող նյութը հիմք է հանդիսանում «Մեքենաների      |       |

|     |մասեր», «Մեքենաների նախագծում», «Կիրառական             |       |

|     |առաձգականություն և  պլաստիկություն» և  այլն:           |       |

|     |Դասընթացում ներառված են հետևյալ  թեմաները` «Առանցքային |       |

|     |ձգում կամ սեղմում», «Հարթ պատկերների երկրաչափական      |       |

|     |բնութագրերը», «Կետի լարվածային վիճակ», «Ամրության      |       |

|     |տեսությունները», «Հարթ լայնական ծռում», «Նորմալ և      |       |

|     |շոշափող լարումների էպյուրների կառուցման օրինակներ»,    |       |

|     |«Տեղափոխությունները ծռման դեպքում», «Ստատիկորեն        |       |

|     |անորոշելի հեծանների հաշվարկը», «Բարդ դիմադրություն»,   |       |

|     |«Կայունություն»:                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.05|Մեխանիզմների և  մեքենաների տեսություն և  ԿՆ            |    9  |

|     |Դասընթացը նպատակաուղղված է մեխանիզմների դասակարգման և  |       |

|     |վերլուծության խնդիրների լուծման մեթոդների մշակմանը:    |       |

|     |Այն հիմք է հանդիսանում ճարտարագետ մեխանիկների,         |       |

|     |մեքենաշինարարների և  տրանսպորտային համակարգերի         |       |

|     |ճարտարագետների մի շարք մասնագիտական առարկաների         |       |

|     |յուրացման համար: Դասընթացը ներառում է մեխանիզմների     |       |

|     |կառուցվածքային, կինեմատիկ, ուժային և  դինամիկ          |       |

|     |վերլուծության խնդիրները: Դիտարկվող խնդիրների           |       |

|     |լուծումները ներկայացված են գծագրական և  վերլուծական    |       |

|     |եղանակներով, ինչը հնարավորություն է ընձեռում           |       |

|     |համակարգիչների օգտագործմամբ ընդլայնել ուսումնասիրվող   |       |

|     |մեխանիզմների անվանացանկը:                              |       |

|_____|_______________________________________________________|_______|

|04.06|Թերմոդինամիկա և  ջերմափոխանակում                       |    3  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողին տալ հիմնարար գիտելիքներ  |       |

|     |տեխնիկական թերմոդինամիկայի և                           |       |

|     |ջերմազանգվածափոխանակության տեսական դրույթների և  դրանց |       |

|     |գործնական կիրառման եղանակների վերաբերյալ:              |       |

|     |Թերմոդինամիկայի առարկան: Թերմոդինամիկական համակարգ,    |       |

|     |վիճակի պարամետրեր և  հավասարումներ: Թերմոդինամիկական   |       |

|     |պրոցես: Գազեր և  գազային խառնուրդներ:  Թերմոդինամիկայի |       |

|     |առաջին օրենքը: Ջերմություն և  աշխատանք: Պրոցեսի        |       |

|     |արտաքին աշխատանքը: Ներքին էներգիա: Ենթալպիա:           |       |

|     |Հակադարձելի և  անհակադարձելի պրոցեսներ:                |       |

|     |Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը: Ցիկլեր, Կառնոյի        |       |

|     |հակադարձելի, անհակադարձելի և  հակառակ ցիկլերը:         |       |

|     |Էնտրոպիա: Ֆազային անցումներ: Երկֆազ համակարգեր: Ջրային |       |

|     |գոլորշի: Հեղուկ-շոգի համակարգ, P-V և  T-S դիագրամներ:  |       |

|     |Ջրային գոլորշու հատկությունները և  վիճակի հավասարումը: |       |

|     |Ջրային գոլորշու վիճակի փոփոխության պրոցեսները: Գազերի  |       |

|     |և  շոգու հոսքի և  դրոսելման պրոցեսները: Խառնման        |       |

|     |պրոցեսներ: Սեղմման պրոցեսներ: Ջերմային շարժիչների      |       |

|     |ցիկլերի վերլուծություն: Մխոցային ներքին այրման         |       |

|     |շարժիչների ցիկլեր: Ներքին այրման մխոցավոր շարժիչների   |       |

|     |ցիկլերի համեմատությունը: Ջերմափոխանակության ձևերը:     |       |

|     |Ջերմահաղորդականություն: Կոնվեկտիվ ջերմափոխանակություն: |       |

|     |Ջերմատվությունը և  հիդրավլիկական դիմադրությունը        |       |

|     |խողովակներում ու ջրանցքներում հեղուկների հարկադրական   |       |

|     |շարժման դեպքում, խողովակների և  խողովակափնջերի         |       |

|     |լայնական հարկադրական ողողման դեպքում: Ջերմատվությունը  |       |

|     |հեղուկների ազատ շարժման դեպքում: Ջերմատվությունը       |       |

|     |ֆազային փոփոխության դեպքում: Ճառագայթային              |       |

|     |ջերմափոխանակություն: Ճառագայթային ջերմափոխանակության   |       |

|     |հիմնական օրենքները: Ճառագայթային ջերմափոխանակությունը  |       |

|     |հարթ զուգահեռ մակերևույթների  միջև:  Ճառագայթային      |       |

|     |ջերմափոխանակությունը մարմնի և  նրա թաղանթի միջև:       |       |

|     |Ճառագայթային ջերմափոխանակությունը տարածության մեջ      |       |

|     |կամայականորեն դասավորված երկու մարմինների միջև:        |       |

|     |Ճառագայթային ջերմափոխանակությունը էկրանի առկայության   |       |

|     |դեպքում: Բարդ ջերմափոխանակություն:  Ջերմափոխանակության |       |

|     |ապարատներ:                                             |       |

|_____|_______________________________________________________|_______|

|Մ ԿԲ |Մասնագիտական առարկաներ                                 |   71  |

|05.00|                                                       |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.01|Մասնագիտության ներածություն                            |    1  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին            |       |

|     |համալսարանի և  ֆակուլտետի կառուցվածքին և               |       |

|     |կանոնադրությանը: Համալսարանի կառուցվածքը, համալսարանի  |       |

|     |կանոնադրությունը, ուսանողների հիմնական իրավունքներն և  |       |

|     |պարտականություններն, ուսուցման կրեդիտային և            |       |

|     |գիտելիքների հսկման և  ստուգման ռեյթինգային համակարգերի |       |

|     |առանձնահատկությունները, ուսանողական նպաստների և        |       |

|     |պետական կրթաթոշակների հատկացման ընթացակարգը,           |       |

|     |ֆակուլտետի կառուցվածքը և  ընտրած մասնագիտության        |       |

|     |առանձնահատկությունները:                                |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.02|Մեխանիկական նախագծում և  ԿԱ                            |    4  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողին մեխանիկական   |       |

|     |համակարգերի նախագծման ժամանակակից մեթոդների և  նրանց   |       |

|     |պարամետրերի լավարկման մաթեմատիկական մոդելների հետ:     |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները. «Ատամնավոր |       |

|     |մեխանիզմների նախագծում», «Բռնցքավոր մեխանիզմների       |       |

|     |նախագծում», «Լծակային մեխանիզմների նախագծում»:         |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.03|Էլեկտրոնիկա                                            |    4  |

|     |Դասընթացը ուսանողներին տալիս է ժամանակակից թվային և    |       |

|     |ուժային էլեկտրոնային համակարգերի բաղադրիչների          |       |

|     |կառուցման և  ուսումնասիրման համար հիմնարար գիտելիքներ: |       |

|     |Դասընթացի յուրացումը հնարավորություն կընձեռի` ձեռք     |       |

|     |բերելու թվային և  անալոգային համակարգերի հանգույցների  |       |

|     |նախագծման հմտություներ` օգտվելով էլեկտրոնային          |       |

|     |համակարգերի նախագծման համակարգչային ծրագրերից, որը     |       |

|     |հնարավորություն կտա` լուծելու կիրառական մեխանիկայի     |       |

|     |բնագավառում տարաբնույթ ավտոմատացման խնդիրներ:          |       |

|     |Դասընթացում դիտարկվում են կիսահաղորդչային սարքեր`      |       |

|     |դիոդ, տրանզիստոր, տիրիստոր (դրանց տարատեսակները),      |       |

|     |անալոգային և  թվային շղթաներ` ուժեղարարներ,            |       |

|     |սինուսոիդալ ազդանշանի գեներատորներ, ուղղիչներ,         |       |

|     |հաստատուն և  փոփոխական հոսանքի կերպափոխիչներ, ինտեգրալ |       |

|     |գործութային սխեմաներ, տրամաբանական էլեմենտներ,         |       |

|     |իմպուլսների գեներատորներ, տրիգերներ և  հիշողությամբ    |       |

|     |ինտեգրալ սխեմաներ, միկրոպրոցեսորներ և                  |       |

|     |միկրոպրոցեսորային համակարգեր:                          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.04|Մեքենաների մասեր                                       |    6  |

|     |Դասընթացի նպատակն է մեքենաների տարրերի և  հանգույցների |       |

|     |հաշվարկման և  նախագծման ժամանակակից գիտական            |       |

|     |հիմունքներին ծանոթացումը:                              |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները`            |       |

|     |«Մեքենամասերի աշխատունակության չափանիշները»,           |       |

|     |«Մեխանիկական փոխանցումներ», «Մեխանիկական միացումներ»,  |       |

|     |«Պտտական շարժումը սպասարկող մեքենամասերի և             |       |

|     |հանգույցների նախագծումը»:                              |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.05|Մեքենաների նախագծում                                   |    5  |

|     |Դասընթացը «Մեքենաների մասեր» առարկայի տրամաբանական     |       |

|     |շարունակությունն է:                                    |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները.            |       |

|     |«Բեռնվածքները մեքենաներում, դրանց դետերմինացված և      |       |

|     |հավանակային նկարագրումը», «Մեքենաների կրողունակության  |       |

|     |չափանիշները, ամրության, երկարակեցության,               |       |

|     |մաշակայունության ֆիզիկական նկարագրումը», «Մեքենաների   |       |

|     |նախագծման հիմնական փուլերը, յուրաքանչյուրի             |       |

|     |նկարագրումը», «Ստանդարտացում և  միասնականացում,        |       |

|     |մեքենաների կառուցվածքի հանգուցային նախագծում և         |       |

|     |հավաքում», «Մեքենաների ճշտություն և  դրա ապահովման     |       |

|     |մեթոդները», «Մեքենաների փորձարկումներ և  դրանց         |       |

|     |իրականացման եղանակները», «Մեքենաների հուսալիության     |       |

|     |հիմունքները և  հաշվարկը»:                              |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.06|Պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիա և  ԿԱ            |    8  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`  |       |

|     |ծանոթանալու գոյություն ունեցող տպագրության տեսակներին  |       |

|     |և  կիրառելու ստացած գիտելիքները տարբեր տեխնոլոգիաներով |       |

|     |բարձրորակ տպվածք ստանալու համար:                       |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները`            |       |

|     |Տպագրության տեսակները, Հարթ տպագրություն, Բարձր        |       |

|     |տպագրություն, Խորը տպագրություն, Տպաձևերի              |       |

|     |կառուցվածքային առանձնահատկությունները, Օֆսեթ           |       |

|     |տպագրություն, Տպօրինակների ստացման հիմնական            |       |

|     |պայմանները, Տպագրության հիմնական եղանակների ներկող     |       |

|     |սարքավորումների տեխնոլոգիական բնութագրերը, Տպագրության |       |

|     |հիմնական եղանակների խոնավացնող սարքավորումների         |       |

|     |տեխնոլոգիական բնութագրերը, Օֆսեթ տպագրության           |       |

|     |տեխնոլոգիական առանձնահատկությունները, Օֆսեթ            |       |

|     |տպագրության տպագրական արատների առաջացման պատճառները և  |       |

|     |վերացման ուղիները:                                     |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.07|Տպագրական գործընթացների սարքավորումների սպասարկում և   |    8  |

|     |շահագործում և  ԿԱ                                      |       |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`  |       |

|     |ծանոթանալու գոյություն ունեցող տպագրական մեքենաների    |       |

|     |տեսակներին և  սարքավորումներին, կիրառելու ստացած       |       |

|     |գիտելիքները տարբեր տեսակի մեքենաների շահագործման և     |       |

|     |սպասարկման բնագավառում: Այն հնարավորություն կընձեռի    |       |

|     |ապագա ճարտարագետին` պատկերացում կազմելու տպագրական     |       |

|     |գործընթացում օգտագործվող օֆսեթ տպագրական մեքենայի      |       |

|     |առանձնահատկություններին և  կիրառելու ստացած            |       |

|     |գիտելիքները տպագրական գործընթացում կիրառվող արդի և     |       |

|     |նոր մուտք գործող տպագրական մեքենաների շահագործման և    |       |

|     |սպասարկման բնագավառում:                                |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները` Տպագրական  |       |

|     |մեքենաների տեսակները, Հարթ տպագրության մեքենաներ,      |       |

|     |Բարձր տպագրություն մեքենաներ, Խորը տպագրության         |       |

|     |մեքենաներ, Տպագրական մեքենաների կառուցվածքային         |       |

|     |առանձնահատկությունները, Տպագրական մեքենաների հիմնական  |       |

|     |հանգույցները, Տպագրական մեքենաների շահագործումը և      |       |

|     |սպասարկումը, Օֆսեթ մեքենաներ, Օֆսեթ մեքենաների         |       |

|     |կառուցվածքային առանձնահատկությունները, Օֆսեթ           |       |

|     |մեքենաների շահագործման և  սպասարկման                   |       |

|     |առանձնահատկությունները, Տպագրական մեքենաների զարգացման |       |

|     |միտումները, Ժամանակից օֆսեթ մեքենաների սպասարկումը և   |       |

|     |շահագործումը:                                          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.08|Նախատպագրական գործընթացների տեխնոլոգիա և  սարքավորում  |    6  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`  |       |

|     |ծանոթանալու նախատպագրական գործընթացում օգտագործվող     |       |

|     |մեքենաների և  տեխնոլոգիաների հետ և  կիրառելու ստացած   |       |

|     |գիտելիքները նախատպագրական գործընթացում կիրառվող արդի   |       |

|     |սարքավորումների շահագործման բնագավառում:               |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները`            |       |

|     |Նախատպագրական գործընթացներում օգտագործվող              |       |

|     |սարքավորումներ, Տպաձևերի  պատրաստման                   |       |

|     |առանձնահատկությունները, Օֆսեթ տպագրության տպաձևի       |       |

|     |պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները,       |       |

|     |Տեքստերի և  պատկերների մշակման առանձնահատկությունները, |       |

|     |Տպագրական նյութեր, Թուղթ, Թղթի նախնական մշակման        |       |

|     |սարքավորումներ, Գունաբաժանում, Ռաստր:                  |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.09|Հետտպագրական գործընթացների տեխնոլոգիա և  սարքավորում   |    3  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`  |       |

|     |ծանոթանալու հետտպագրական գործընթացում օգտագործվող      |       |

|     |մեքենաների և  տեխնոլոգիաների հետ և  կիրառելու ստացած   |       |

|     |գիտելիքները հետտպագրական գործընթացում կիրառվող արդի    |       |

|     |սարքավորումների շահագործման բնագավառում:               |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները`            |       |

|     |Հետտպագրական գործընթացներում օգտագործվող               |       |

|     |սարքավորումներ և  մեքենաներ, Ծալող մեքենաներ, Ծալող    |       |

|     |մեքենայի պարկուճավոր հանգույց, Ծալող մեքենայի          |       |

|     |դանակավոր հանգույց, Կոմբինացված հանգույցներով ծալող    |       |

|     |մեքենաներ, Եռակողմ կտրող դանակ, Թելակար, Սոսնձային     |       |

|     |ամրացումներ, Մետաղալարով գրքերի ամրացում, Գրքերի       |       |

|     |կազմեր, նրանց տեսակները:                               |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.10|Տպագրական արտադրանքի ձևավորում  և  ԿՆ                  |   10  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`  |       |

|     |ծանոթանալու պոլիգրաֆիական արտադրության ձևավորման       |       |

|     |գործընթացում օգտագործվող տեխնոլոգիաներին:              |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները` Տպագրական  |       |

|     |արտադրանքի ձևավորման  սարքավորումներ, Տպագրական        |       |

|     |արտադրանքի ձևավորման  համար օգտագործվող համակարգչային  |       |

|     |ծրագրեր, Տպագրական արտադրանքի լրամշակման               |       |

|     |առանձնահատկությունները, Տեքստերի և  պատկերների         |       |

|     |տեղակայման առանձնահատկությունները` կախված արտադրանքի   |       |

|     |տեսակետից, Տարբեր կիրառական ծրագրեր պոլիգրաֆիական      |       |

|     |արտադրանքի ձևավորման  համար, Գրքերի ձևավորման          |       |

|     |առանձնահատկությունները, Պարբերական հրատարակության      |       |

|     |ձևավորման  առանձնահատկությունները, Բուկլետների,        |       |

|     |գրքույկների ձևավորման  առանձնահատկությունները, Տուփերի |       |

|     |ձևավորման  առանձնահատկությունները, Լրամշակում          |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.11|Հրատարակչական գործ ԿԱ                                  |    9  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`  |       |

|     |պատկերացում կազմելու հրատարակչական գործընթացի          |       |

|     |վերաբերյալ և  կիրառելու ստացած գիտելիքները գրքերի,     |       |

|     |պարբերական և  այլ տեսակի արտադրանքների հրատարակման     |       |

|     |բնագավառում:                                           |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները`            |       |

|     |Հրատարակչական գործի առանձնահատկությունները, ՀՀ-ում     |       |

|     |առկա հրատարակչական կազմակերպությունները,               |       |

|     |Հրատարակչություն-պոլիգրաֆիական կազմակերպության,        |       |

|     |Հրատարակչական նախապատրաստական աշխատանքներ, Գրքերի      |       |

|     |հրատարակման առանձնահատկությունները, Պարբերական         |       |

|     |հրատարակման առանձնահատկությունները, Տեխնիկական         |       |

|     |տեքստերի հրատարակման առանձնահատկությունները, Տպագրական |       |

|     |մամուլների մոնտաժ, Ծալք, նրա տեսակները, Խմբագրական     |       |

|     |աշխատանքներ, Տառատեսակի ընտրությունը, Հրատարակվող      |       |

|     |գործի չափսի և  տեսակի ընտրությունը, Հրատարակչական      |       |

|     |աշխատանքների կազմակերպումը, Պահանջարկի հետազոտումը,    |       |

|     |Հեղինակային օրինակ, Աշխատանքային օրինակ, Մակետ, Փոքր   |       |

|     |և  միջին հրատարկաչական կազմակերպությունների            |       |

|     |կառուցվածքային առանձնահատկությունները:                 |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.12|Պոլիգրաֆիական նյութեր                                  |    2  |

|     |Առարկան ուսումնասիրում է պոլիգրաֆիական                 |       |

|     |արտադրությունում օգտագործվող մետաղների                 |       |

|     |համաձուլվածքները, թուղթը և  ստվարաթուղթը, պոլիմերային  |       |

|     |նյութերը, ներկերը և  նրանց բաղադրիչները, սոսինձները:   |       |

|     |Պոլիմերներ, պոլիմերները պոլիգրաֆիայում: Պոլիմերային    |       |

|     |կոմպոզիցիոն նյութեր: Պոլիգրաֆիական ներկեր: Սոսինձները  |       |

|     |պոլիգրաֆիայում: Թուղթ և  ստվարաթուղթ: Կազմարարական     |       |

|     |նյութեր: Լուսանկարչական նյութեր: Մետաղները և           |       |

|     |համաձուլվածքները: Պոլիգրաֆիական սարքավորումների մաքրման|       |

|     |միջոցներ:                                              |       |

|_____|_______________________________________________________|_______|

|05.13|Լուսատեխնիկա                                           |    3  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`  |       |

|     |պատկերացում կազմելու գույնի վերարտադրման և  ընկալման   |       |

|     |մասին և  կիրառելու ստացած գիտելիքները տարբեր           |       |

|     |պատկերների պոլիգրաֆիական վերարտադրման գործընթացում:    |       |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները`            |       |

|     |Լուսարձակման հիմնական հատկությունները, Գույնի մասին    |       |

|     |գիտության հիմունքներ, Գույնի բնույթը և                 |       |

|     |հոգեբանությունը, Գույնի սինթեզ, Գույնի առաջացման       |       |

|     |մեթոդները, Գույնի ներկայացումը, Գույնի օգտագործման     |       |

|     |պրակտիկ ասպեկտները:                                    |       |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ                     |   216 |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Արտադրական պրակտիկ                                     |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                 |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Մասնագիտական ամփոփիչ քննություն                        |    4  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն         |   12  |

|_____|_______________________________________________________|_______|

|     |Ընդամենը                                               |   240 |

._____________________________________________________________________.

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

V 290100 «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՎ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`

1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքը, պրակտիկումները (գործնական աշխատանքները) և լաբորատոր աշխատանքները` /119 շաբաթ/,

2) քննաշրջանները` /28 շաբաթ /,

3) պրակտիկաները (արտադրական, նախաավարտական)` /6 շաբաթից ոչ պակաս /,

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթ/,

5) արձակուրդները` / 49 շաբաթ /:

 

18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

 

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

 

20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

 

21. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

 

22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:

 

23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

VI 290100 «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՎ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

25. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար` 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար` 10%-ի սահմաններում,

2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Օտար լեզու» (300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով, «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ:

3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ,

4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտա-հետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը,

5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան: Նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար,

6) իրականացնել 290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում,

7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:

Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնամեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով, բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, տեսալսողական բազմամիջավայրային նյութերով:

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա,

2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Նյութագիտություն, Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացման հիմունքներ, Համակարգչային նախագծում, Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա, Նյութերի դիմադրություն, Մեխանիզմների և մեքենաների տեսություն, Թերմոդինամիկա և ջերմափոխանակում,

3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Էլեկտրոնիկա, Մեքենաների մասեր, Մեքենաների նախագծում, Պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիա, Տպագրական գործընթացների սարքավորումների սպասարկում և շահագործում, Նախատպագրական գործընթացների տեխնոլոգիա և սարքավորումներ, Հետտպագրական գործընթացների տեխնոլոգիա և սարքավորումներ, Տպագրական արտադրանքի ձևավորում, Պոլիգրաֆիական նյութեր, Լուսատեխնիկա:

 

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա,Ֆիզիկա, Ինֆորմատիկա, Բնապահպանություն,

2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ճարտարագիտական գրաֆիկա, Ճյուղի տնտեսագիտություն և մենեջմենթ, Էլեկտրատեխնիկա-1, Տեսական մեխանիկա, Նյութերի դիմադրություն, Մեխանիզմների և մեքենաների տեսություն,

3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մեխանիկական նախագծում, Պոլիգրաֆիական մեքենաների մասեր, Պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիաներ, Հրատարակչական գործ, Լուսատեխնիկա, Տպագրական արտադրանքի ձևավորում, Տպագրական գործընթացների սարքավորումների սպասարկում և շահագործում:

Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` «ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր, տեխնիկական գիտությունների սերիա», «Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի լրաբեր», «Մաշինօվեդենիե», «Իզվեստիյա վուզօվ. Մաշինօստռօենիե», «Իզվեստիյա վուզօվ. Պրիբօռօստռօենիե», «Զավօդսկայա լաբօռատօրիյա», «Վեստնիկ մաշինօվեդենիյա», «Transactiգns գf ASME. Ser. A, B, C, D», Ռեֆերատիվնիյ ժուռնալ «Մեխանիկա», «Պօլիգռաֆիյա», «Պօլիգռաֆիստ իզդատելյ», «Print and Publishing» և այլն:

 

ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:

 

28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:

 

29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները

 

Արտադրական և նախաավարտական պրակտիկաներն անց են կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի պոլիգրաֆիական կազմակերպություններում, տպարաններում կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում, հրատարակչություններում և տպարաններում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:

Պրակտիկաների նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Պրակտիկաների ընթացքում ուսանողը պետք է.

1) ուսումնասիրի`

ա. ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը,

բ. կիրառվող տեխնիկայի հարցերը, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները,

գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, պաշտոնավարական պարտականությունները, համակարգչային միջոցների, չափիչ սարքերի, սարքավորումների շահագործման, փորձարկումների ծրագրերի, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման դրույթներն ու ցուցումները,

դ. ստորաբաժանումում եղած համակարգչային միջոցների, չափիչ սարքերի կամ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման կանոնները և սպասարկումը,

ե. կենսագործունեության անվտանգության ապահովման և բնապահպանական հարցերը,

2) յուրացնի`

ա. կազմակերպության արտադրանքի և տեխնոլոգիական մշակումների տեխնիկական մակարդակի վերլուծության մեթոդները, որոշելու համար նրանց համապատասխանությունը գործող տեխնիկական պայմաններին և չափորոշիչներին,

բ. չափիչ տեխնիկայի կիրառման մեթոդիկաները, պոլիգրաֆիական արտադրանքի բնութագրերի հսկման և ուսումնասիրման համար,

գ. համակարգչային մոդելավորման և մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման առանձին ծրագրային փաթեթներ,

դ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:

Պրակտիկայի արդյունքների ատեստավորումն անց է կացվում սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

VII. 290100 «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՎ ՊՈԼԻԳՐԱՖԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ. 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:

 

2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:

 

3) Մասնագիտական գործունեության բնագավառում`

պետք է տիրապետի հմտությունների, որոնք անհրաժեշտ են սույն կրթական չափորոշիչում նշված տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառում բակալավրի մասնագիտական բնութագրին համապատասխան խնդիրները լուծելու համար:

«Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը պետք է տիրապետի`

ա. պոլիգրաֆիական սարքերի և սարքավորումների բաղադրամասերի օպտիմալ նախագծման,

բ. պոլիգրաֆիական սարքերի և սարքավորումների շահագործման և սպասարկման,

գ. հրատարակչական-տպագրական գործընթացների մաթեմատիկական մոդելավորման,

դ. հրատարակչական-տպագրական աշխատանքների կազմակերպման և կառավարման մեթոդներին:

 

4) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող որոշակի պահանջները հաստատվում են բուհի կողմից` հաշվի առնելով տարածաշրջանի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա`

ա. ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները և նրանց կիրառման ուղիները գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական, արտադրատեխնոլոգիական և կազմակերպակառավարչական գործունեությունում,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման չափորոշիչները, մեթոդական և նորմատիվային նյութերը,

գ. հրատարակչական-տպագրական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման, համակարգային վերլուծության և մշակման մեթոդները և միջոցները,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի օգտագործման հետ կապված հաշվողական և ինֆորմացիոն գործընթացների վերլուծության, հետազոտման և մոդելավորման մեթոդները,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մեթոդներն ու ձևերը,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների ինֆորմացիոն անվտանգության ապահովման մեթոդներն ու միջոցները,

է. մտավոր սեփականության պաշտպանության կարգը, մեթոդներն ու միջոցները,

ը. աշխատանքի կազմակերպման, արտադրության և գիտական հետազոտությունների կազմակերպման տնտեսագիտակազմակերպչական և իրավական հիմունքները,

թ. աշխատանքի պաշտպանության և կենսագործունեության անվտանգության կանոններն ու նորմերը:

 

5) Շրջանավարտը կարողանա կիրառել`

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների պահանջների և նկարագրությունների մշակման մեթոդներն ու ձևերը,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման մեթոդներն ու տեխնոլոգիաները,

գ. հրատարակչական-տպագրական գործընթացների մաթեմատիկական մոդելավորման, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովումների մշակման մեթոդներն ու միջոցները,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների թեստավորման և փորձարկման մեթոդներն ու միջոցները,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի համակարգային վերլուծության և մոդելավորման մեթոդներն ու միջոցները,

զ. ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և գործիքային միջոցները` իր մասնագիտական գործունեության տարբեր խնդիրների լուծման համար,

է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մեթոդները:

 

31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները

 

1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները

 

Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:

Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության մակարդակը որոշելու համար:

Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:

 

2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները

 

Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:

Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բուհի կողմից, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի դրույթների, «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի հիման վրա:

Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:

 

3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները

 

290100»Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման