Սեղմել Esc փակելու համար:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՆԻԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0185.031011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը.

1. Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստանի Հանրապետություն պետական այցի կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Նիկոլա Սարկոզիի և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 2011 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ը պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը 1+20 ձևաչափով կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

2. Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

3 հոկտեմբերի 2011 թվականի

ՆԿ-185-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
03.10.2011
N ՆԿ-185-Ա
Կարգադրություն