041.0952.101011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 հոկտեմբերի 2011 թվականի N 952-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանին ելույթ ունենալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակին նվիրված և Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 18-20-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
i
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի մասնակցությամբ տրված պաշտոնական ճաշի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակության մյուս անդամների` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
(2-րդ կետը փոփ. 26.10.11 թիվ 1018-Ա որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.10.11 թիվ 1018-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հոկտեմբերի 10-ի
N 952-Ա որոշման
 
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-20-Ը ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Ա. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար 
                          (պատվիրակության ղեկավար)
 
     Ս. Ամիրբեկյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
 
     Ա. Հովհաննիսյան    - «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական 
                          կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
     Վ. Մովսիսյան       - «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական 
                          կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 
     Վ. Կոստանդյան      - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի 
                          լրագրող (համաձայնությամբ)
 
     Հ. Թումանյան       - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի   
                          օպերատոր (համաձայնությամբ)
 
     Ա. Օրդյան          - «Հ2» հեռուստաընկերության լրագրող 
                          (համաձայնությամբ)
 
     Հ. Զեյնալյան       - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր 
                          (համաձայնությամբ)
 
     Խ. Ադումյան        - թարգմանիչ