041.0957.111011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2011 թվականի N 957-Ա
Ժ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հոկտեմբերի 11-ի
N 957-Ա որոշման
ԿԱԶՄ
ԺԻՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Նավասարդ - Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի
արքեպիսկոպոս Կճոյան առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան - «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ամիրյան - Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Բունիաթյան - Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Լ. Գալստյան - Հեռուստաֆիլմերի «Երևան» հեռուստաստուդիայի
տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Գևորգյանց - «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Ավետիսյան - Ժ. Ավետիսյանի որդին (համաձայնությամբ)