Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ` ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ` ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0973.131011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2011 թվականի N 973-Ա

 

Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ` ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանի` 2011 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երիտասարդական ծրագրեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Քարամյանի` Դուշանբե գործուղման հետ կապված կեցության ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Քարամյանի` Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.10.2011
N 973-Ա
Որոշում