Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Տ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 սեպտեմբերի 2011 թվականի N 38

 

1. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ 2012 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թ. սեպտեմբերի 29-ի

նիստի N 38 արձանագրային

որոշման

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2012 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`

- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

- բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,

- մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,

- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղերով ապահովումը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է`

. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը,

. հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման հարցերի համակարգումը,

. մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` հիգիենիկ ու հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով,

. պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը,

. վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

. վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

1. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ուղղությամբ`

. իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ տեսչական հսկողության իրականացում` լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, ուսումնասիրությունների կատարման միջոցով,

. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում,

. բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ հսկողության իրականացում,

. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացում,

. վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների ու պայմանների բացահայտում (հայտնաբերում) ու քննում,

. վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

. բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

. վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը,

. վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման ուղղությամբ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացումը և բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը:

2. Համաճարակաբանական հատուկ ծրագրերի ուղղությամբ`

. Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թթ. պետական ծրագիրը և մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թթ. միջոցառումների իրականացումը,

. մարդու իմանային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը,

. ՀՀ-ում ծխելու դեմ պայքարի 2011-2015 թթ. պետական ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների իրականացումը,

. ՀՀ Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

. Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների իրականացումը,

. Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացումը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են`

2012 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունը, որպես բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունն ապահովող հիմնական օղակի, և առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղու:

2012 թվականի պետական նպատակային ծրագրում առաջնային բուժօգնության ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`

- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, որակյալ բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը (ամբուլատոր - պոլիկլինիկական անվճար բուժօգնության իրականացման սկզբունքի պահպանմամբ), ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության և լաբորատոր-ախտորոշիչ ծառայության տեսակների ու դրանց տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,

- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի գիտելիքների, հմտությունների ու գործունեության որակի բարձրացումը` շարունակելով մասնագետների շարունակական կրթության խնդրում առավել ուշադրություն հատկացնել առողջության առաջնային պահպանման գյուղական բնակավայրերում աշխատողներին,

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների կողմից (դիսպանսերներ):

2012 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է`

- ընտանեկան բժշկության ներդրման գործընթացի շարունակականության ապահովմանը, որպես բուժօգնության մատչելիության բարձրացման և որակի ապահովման գրավական,

- առաջնային օղակի բուժանձնակազմի գիտելիքների, հմտությունների ու գործունեության որակի բարելավմանը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մարզային և գյուղական առաջնային օղակի աշխատողներին,

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,

- ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բուժմանն ու բարդությունների երկրորդային կանխարգելմանը` ապահովելով բուժօգնության շարունակական բարելավումը և զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. Առաջնային բուժօգնության գծով` համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թվականների ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի N 24 արձանագրային որոշման պահանջների.

1. Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:

2. Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

3. Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը, առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:

4. Առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակում և ամփոփում:

5. Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից), հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:

6. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական օգնության իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին:

8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

9. Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտական բժշկական կոնսուլտացիաների կազմակերպումը:

10. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):

11. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար:

12. Հիպերտոնիկ հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար:

13. Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերում, բարդությունների կանխարգելում և բուժում:

14. ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար, ինչպես նաև առողջարանային, ստոմատոլոգիական բուժման ուղեգրվող հիվանդների կամավոր խորհրդատվության և հետազոտության կետերի միջոցով արյան հավաքագրման կազմակերպում:

15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:

16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց տուբերկուլյոզի կանխարգելում ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.

. հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլյոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկում և համակարգում,

. տարածքային պոլիկլինիկաների և ՀՀ ԱՆ ՊՀՀ տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,

. հիվանդների հաշվառում, բուժման արդյունքների մոնիտորինգ:

17. Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:

18. Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2012 թվականի պետական նպատակային ծրագրի:

19. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:

20. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, երկրորդային կանխարգելման նպատակով որոշ հիվանդությունների (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բուժման կազմակերպումը:

21. Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առաջնային օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:

22. Վերականգնողական բուժման կազմակերպում որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով (տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքսաղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն):

23. Անհրաժեշտության դեպքում, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց տնային բուժման/խնամքի կազմակերպումը:

Բ. Դեղերով ապահովման գծով` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2006 թ.-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`

1. Ընտանեկան բժշկության խմբերի անկախ պրակտիկայի փորձարարական ներդրումը:

2. Գյուղական բնագավառում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեթոդի մշակումը և ներդրումը:

3. Առաջնային բուժօգնության օղակում որակի վերահսկման չափորոշիչի և առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակում և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսանքի մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացում:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են` 2012 թվականին ապահովել`

- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,

- անվտանգ մայրության հովանավորում, սկրինինգային հետազոտությունների իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովում` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`

«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009 թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2012 թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

Այդ թվում.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

1.1. Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է`

ա) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`

- առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

- հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,

- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,

բ) անկախ սոցիալական կարգավիճակից մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը.

գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

դ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,

ե) երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի և ծավալների,

զ) 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,

է) դպրոցներում երեխաների առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ ուսումնասիրությունների իրականացումը,

ը) «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009 թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:

1.2. Արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպման այլ ծավալներ`

ա) մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,

բ) դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,

գ) արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցում` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ հիվանդության ախտորոշումից,

բ) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,

գ) մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների և սուր հիվանդությունների դեպքերում (որոնց ցանկերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում,

ե) նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման ծրագրի իրականացումը,

գ) նորածնային սկրինինգների իրականացում (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության և անհասության ռեթինոպաթիայի սկրինինգ),

է) երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը,

ը) երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի շարունակական ներդրում:

3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`

ա) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:

4. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`

ա) հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզաօրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով,

բ) տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատկապես կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը,

գ) ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին սննդապահովումը (ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով):

5. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

ա) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,

բ) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,

գ) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ծրագրերի տարածումը և ամրապնդումը համայնքային մակարդակով,

դ) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,

ե) երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.

զ) բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստառադիոհեռարձակումների կազմակերպումը,

է) Երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպամեթոդական աշխատանքներ:

Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`

«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության արձանագրային որոշմամբ 2007 թ. հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման 2008-2015 թթ. ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2012 թ համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Այդ թվում.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը,

բ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

գ) ռիսկի բարձր խմբում (որի ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) ընդգրկված հղիների լաբորատոր-գործիքային հետազոտությունների ծավալի մեծացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծրագրի,

դ) «Մորից երեխային ՄԻԱՎ-ի Փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվություն և հետազոտումը, թեսթերի ձեռք բերումը և անվճար հետազոտման շարունակական ապահովումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,

ե) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» համակարգի («Մայրական դպրոց») ներդրումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,

զ) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,

է) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձագինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,

ը) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը) հետազոտումը և բուժումը,

թ) անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,

ժ) չբերությամբ տառապող ամուսնական զույգերի անվճար հետազոտում և բուժում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության կողմից սահմանված ծավալների` բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագրի շրջանակներում,

ժա) քաղցկեղի կանխարգելման նպատակով տարվա մեջ մեկ անգամ 30 60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման, բուժման և կանխարգելման ազգային ծրագրով սահմանված ծավալներին համապատասխան,

ժբ) հղիների ստոմատոլոգիական օգնությունը` բերանի խոռոչի սանացիան:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`

- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,

- ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,

- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,

- նորածինների խնամքը և անհետաձգելի բուժօգնությունը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,

բ) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,

գ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, համավճարի մեխանիզմով,

դ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային կազմակերպություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,

ե) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային կազմակերպություններում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,

զ) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,

է) արտագնա, անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական և հարակից շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը` մասնագիտական բրիգադաների միջոցով` ներգրավելով Երևանի առողջապահական կազմակերպությունների առաջատար մասնագետներին,

ը) «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:

3. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

ա) բուժօգնության որակի բարձրացման նպատակով մշակել և մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ներդնել ուղեցույցներ` հիմնված ապացուցողական բժշկության դրույթների վրա,

բ) վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,

գ) մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների ներդրում,

դ) Առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,

ե) Առողջ մայրության, Վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատման, այդ թվում դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,

զ) Ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպական աշխատանքներ:

Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`

- տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`

Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը`

- ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդաբերների, ծննդկանների համար (ներառյալ բարձր ռիսկի հղիների նախածննդյան ախտորոշումը),

- ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժվող մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (անկախ տարիքից) համար,

- հիվանդանոցային պայմաններում բուժվող սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված կանանց (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) համար.

- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող և ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխաների ու կանանց համար:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է` 2012 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման առավելագույնս ապահովումը առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով`

ա) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության և տնային կանչերի իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա, բժշկական միավորումների պոլիկլինիկական ստորաբաժանում) ամբողջ բնակչության համար,

բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման,

գ) բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը,

դ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված բժշկական կենտրոններում, միավորումներում, համալիրներում.

ե) ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով` բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բժշկական համալիրներում, հիվանդանոցային բուժկազմակերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից:

2.1. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք միջամտություններ, միջոցներ և ինպլանտներ պահանջող բուժման կիրառում, այդ թվում.

. սրտանոթային վիրաբուժություն,

. գլխուղեղի և պերիֆերիկ ռենտգեն/էնդովասկուլյար միջամտությունների կիրառում,

. երիկամի փոխպատվաստում,

. առիթմոլոգիական բուժում և ռիթմը կանոնավորող հատուկ միջոցների կիրառում,

. ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացությունների վիրահատության ժամանակ:

3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական և/կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են`

2012 թվականին ապահովել սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`

- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ վիրուսային հիվանդություններ),

- սրտանոթային (այդ թվում նաև սրտային վիրաբուժություն) համակարգի հիվանդություններ,

- նյարդային համակարգի հիվանդություններ,

- աչքի հիվանդություններ,

- հոգեկան խանգարումներ,

- չարորակ նորագոյացություններ,

- դիաբետ,

- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,

- վնասվածքներ և թունավորումներ,

- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ,

- պարբերական հիվանդություն:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`

Ա. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) պայմաններում`

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպում պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով` նեղ մասնագետների կողմից բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը` ուղղված սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, վնասվածքների, թունավորումների և անհետաձգելի վիճակների կանխարգելմանը:

4. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

5. Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) ինֆեկցիոն կաբինետների միջոցով`

- ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ բնակչության համար,

- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով Փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ,

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միջոցով`

- ՄԻԱՎ/ՁԻՍՀ-ով հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը, դիսպանսեր հսկողության իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով բարձր ռիսկի խմբերի բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետ կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության տրամադրումը բնակչության տարբեր խմբերին,

գ) հակատուբերկուլոզային դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- տուբերկուլոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,

- նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,

- բնակչությանը տուբերկուլոզի դեմ պատվաստումների իրականացումը,

- տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլոզին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

- տուբերկուլոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) ռենտգենաբանական հետազոտությունների և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը,

- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը.

դ) մաշկավեներաբանական դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար:

6. Սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սիրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

7. Աչքի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` ակնաբուժական մասնագիտացված կաբինետների միջոցով աչքի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

8. Նյարդային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` նյարդաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, վերականգնողական բուժման ապահովումը` ամբողջ բնակչության համար:

9. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ` ուռուցքաբանական դիսպանսերներում և նեղ մասնագիտական կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը` ամբողջ բնակչության համար:

10. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ` էնդոկրինոլոգիական դիսպանսերների և մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների վաղ հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովումը` ամբողջ բնակչության համար:

11. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ` բնակչության բոլոր խմբերի համար`

ա) նյարդահոգեբուժական դիսպանսերների և նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով, հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով, հարկադիր բուժման բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը:

բ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացում` ուղղված խնամքի կենտրոններում գտնվող հիվանդների խնդիրների լուծմանը:

12. Ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ` ամբողջ բնակչության համար.

ա) մասնագիտացված դիսպանսերի և կաբինետների միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը,

բ) տոկսիկոքիմիական Փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,

գ) ալկոհոլային հարբածության վկայարկման կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների ուղեգրով,

դ) դատանարկոլոգիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,

ե) հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

13. Վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ` բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը մասնագիտացված բաժանմունքների և կաբինետների կողմից` ամբողջ բնակչության համար.

14. Պարբերական հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ` թերապևտիկ կաբինետների միջոցով պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար ու հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների համար:

Բ. Հիվանդանոցային պայմաններում`

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպում հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

4. Ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ`

- ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով ինֆեկցիոն հիվանդների հիվանդանոցային բուժում` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակի,

- առանձին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,

- նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպում և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,

- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը.

5. Սրտանոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպում սրտաբանական մասնագիտացված և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

6. Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ) ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

7. Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`

- ախտորոշված չարորակ նորագոյացություններով (այդ թվում օնկոհեմատոլոգիական) անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպման` ամբողջ բնակչության համար:

8. Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`

- հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում,

- հարկադիր բուժման կազմակերպում և իրականացում` դատարանների որոշումով:

9. Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`

- մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող անձանց հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպում,

- հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահական ոլորտի

արդիականացման ծրագիր

 

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են`

Բաղադրիչ 1. Ընտանեկան բժշկության զարգացում.

Հավելյալ ֆինանսավորմամբ բաղադրիչով 2012թ նախատեսվում է 13 համայնքների նոր ամբուլատորիաների նախագծում և կառուցում, Էրեբունի բժշկական քոլեջի ընտանեկան բուժքույրության ամբիոնի վերանորոգում և հագեցում: Մեկ գյուղական ամբուլատորիայում նախատեսվում է իրականացնել փոքրածավալ վերանորոգման աշխատանքներ:

Բաղադրիչ 2. Հիվանդանոցային ցանցի օպտիմալացում և արդիականացում.

Ծրագիրը աջակցում է ընտրված հիվանդանոցային հաստատությունների համար (երեքը Երևանում և առնվազն մեկը յուրաքանչյուր մարզում) ռազմավարական վերակազմավորման ծրագրերի զարգացմանը և ներդրմանը, որը ներառում է` բժշկական կենտրոնների արդիականացում` համապատասխան ժամանակակից, միջազգային չափանիշներին, ենթակառուցվածքի և ծառայությունների միավորում, կառավարման համակարգերի արդիականացում և կառավարման հնարավորությունների բարելավում, հաշվետվական համակարգի ուժեղացում, որակի երաշխավորման համակարգերի ներդրում: Ծրագիրը կֆինանսավորի հիվանդանոցային ցանցի ներքին վերակազմակերպման արդյունքում ծառայությունների տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռք բերում, տեխնիկական աջակցություն հիվանդանոցների կառավարման և ղեկավարման գործառույթների բարելավման, որակի ապահովման գործառույթների ներդրման նպատակներով: 2012 թվականին նախատեսված է շահագործման հանձնել Գյումրու բժշկական կենտրոնը, սկսվելու են Մեղրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման, Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման, Աբովյանի բժշկական կենտրոնի հավելյալ շինարարական, Բերդի բժշկական կենտրոնի հիմնանորոգման, ինչպես նաև Վանաձորի բժշկական համալիրի հիմնանորոգման աշխատանքները:

Բաղադրիչ 3. Կառավարության հզորությունների ուժեղացում` առողջապահության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության վերահսկում.

Ծրագիրը կամրապնդի Առողջապահության նախարարության և հիմնական գործակալությունների հնարավորությունները քաղաքականության զարգացման և մոնիթորինգի իրականացման, կարգավորման և առողջապահության համակարգի վերահսկողության հիմնական գործառույթների իրականացման հարցում: Այն նաև աջակցում է բուժօգնություն մատուցող հաստատությունների կառավարման և ղեկավարման համակարգերի ամրապնդմանը և տեղական կառավարման մարմինների վերահսկման գործառույթի ուժեղացմանը: Ծրագիրը կստեղծի առողջապահության համակարգի իրականացման գնահատման համար հնարավորություն` մշակելով մոնիթորինգի հիմնական գործիքները, որոնք անհրաժեշտ են որոշում կայացնողների տեղեկացման համար (Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հաշվետվություն, Ազգային առողջապահական հաշիվներ), ամրապնդել իրավական և կարգավորող միջավայրը, ինչպես նաև պետական հիվանդանոցների վերահսկման, կառավարման և հաշվետվականության ապահովման, առողջապահության համակարգում պետական ծախսերի կառավարման ինստիտուցիոնալ կարողությունները: Ծրագիրը կֆինանսավորի տեխնիկական աջակցության և կրթական գործընթացները, վերոնշյալ հաշվետվությունների տպագրումը, հատուկ ուսումնասիրությունների և հարցումների իրականացումը, կառավարման տեղեկատվական համակարգերի, համակարգչային և ուսումնական սարքավորումների ձեռքբերումը:

Ստորև բերվում է 2012 թվականի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի ցանկը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թ. սեպտեմբերի 29-ի

նիստի N 38 արձանագրային

որոշման

 

ՑԱՆԿ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N |«2012 թվականի      |ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի  |Գումար      |

|  |առողջապահական      |«Առողջապահություն» խմբի          |(հազար դրամ)|

|  |պետական նպատակային |համապատասխան ծրագրի անվանումը    |            |

|  |ծրագրերի անվանումը»|                                 |            |

|__|___________________|_________________________________|____________|

|1.|«Բնակչության       |Հիգիենիկ և  հակահամաճարակային    | 1,868,387 9|

|  |հիգիենիկ և         |փորձագիտական ծառայություններ     |            |

|  |համաճարակային      |                                 |            |

|  |անվտանգության      |                                 |            |

|  |ապահովման 2012     |                                 |            |

|  |թվականի պետական    |                                 |            |

|  |նպատակային ծրագիր» |                                 |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Հիգիենիկ-հակահամաճարակային       |   206,544.0|

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Հատուկ վտանգավոր վարակների       |   234,018.3|

|  |                   |կանխարգելման ծառայություններ     |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և       |   114,930.4|

|  |                   |բուժօգնության ծառայություններ    |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Վարակիչ հիվանդությունների        |    61,684.0|

|  |                   |օջախների ախտահանման              |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Իմունականխարգելման ազգային ծրագիր|   338.375.9|

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Արյան հավաքագրման ծառայություններ|   214,372.0|

|__|___________________|_________________________________|____________|

|2.|«Բնակչության       |Բնակչության առողջության առաջնային| 8,787,740.9|

|  |առողջության        |պահպանման ծառայություններ        |            |

|  |առաջնային պահպանման|_________________________________|____________|

|  |2012 թվականի       |Նեղ մասնագիտացված բժշկական       | 2,820.470.5|

|  |պետական նպատակային |օգնության ծառայություններ        |            |

|  |ծրագիր»            |_________________________________|____________|

|  |                   |Շարունակական հսկողություն        |   142,000.0|

|  |                   |պահանջող և  առանձին              |            |

|  |                   |հիվանդությունների բուժման        |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Օրթոդոնտոլոգիական բժշկական       |     8.603.5|

|  |                   |օգնության ծառայություններ        |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Ստոմատոլոգիական բժշկական         |   425,673.0|

|  |                   |օգնության ծառայություններ        |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Երեխաների ստոմատոլոգիական        |    93,685.2|

|  |                   |առաջնային կանխարգելման           |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ   | 2,959,773.6|

|  |                   |հետազոտություններ                |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Զորակոչային և  նախազորակոչային   | 2,626,894.7|

|  |                   |տարիքի անձանց փորձաքննության և   |            |

|  |                   |բժշկական օգնության               |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Հեմոդիալիզի անցկացման            | 1,406,804.4|

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Բարձր ռիսկի խմբերում ընդգրկված   |   173,000.0|

|  |                   |բնակչության մոտ                  |            |

|  |                   |հիվանդությունների հայտնաբերման,  |            |

|  |                   |առողջության գնահատման և  բուժման |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Շտապ բժշկական օգնության          | 3,026,744.0|

|  |                   |ծառայություններ                  |            |

|__|___________________|_________________________________|____________|

|3.|«Մոր և  մանկան     |Մանկաբարձական բժշկական օգնության | 6,554,569.2|

|  |առողջության        |ծառայություններ                  |            |

|  |պահպանման 2012     |_________________________________|____________|

|  |թվականի պետական    |Գինեկոլոգիական հիվանդությունների |   403,388.5|

|  |նպատակային ծրագիր» |բժշկական օգնության               |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Երեխաներին բժշկական օգնության    | 6,912,321.8|

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական| 1,340.253.9|

|  |                   |օգնության ծառայություններ        |            |

|__|___________________|_________________________________|____________|

|4.|«Բնակչության       |Սոցիալապես անապահով և  հատուկ    | 4,266,654.4|

|  |սոցիալապես անապահով|խմբերում ընդգրկվածներին բժշկական |            |

|  |և  առանձին (հատուկ)|օգնության ծառայություններ        |            |

|  |խմբերում ընդգրկված |                                 |            |

|  |անձանց բժշկական    |                                 |            |

|  |օգնության 2012     |                                 |            |

|  |թվականի պետական    |                                 |            |

|  |նպատակային ծրագիր» |                                 |            |

|__|___________________|_________________________________|____________|

|5.|«Սոցիալական        |Տուբերկուլյոզի բժշկական օգնության| 1,328,431.9|

|  |կախվածություն և    |ծառայություններ                  |            |

|  |հատուկ             |_________________________________|____________|

|  |նշանակություն      |Աղիքային և  այլ ինֆեկցիոն        | 1,138,337.4|

|  |ունեցող            |հիվանդությունների բժշկական       |            |

|  |հիվանդությունների  |օգնության ծառայություններ        |            |

|  |դեմ պայքարի 2012   |_________________________________|____________|

|  |թվականի պետական    |Սեռական ճանապարհով փոխանցվող     |   173,246.2|

|  |նպատակային ծրագիր» |հիվանդությունների բժշկական       |            |

|  |                   |օգնության ծառայություններ        |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Հոգեկան և  նարկոլոգիական         | 1,920,669.3|

|  |                   |հիվանդների բժշկական օգնության    |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |ՈՒռուցքաբանական և  արյունաբանական| 1,050,048.2|

|  |                   |հիվանդությունների բժշկական       |            |

|  |                   |օգնության ծառայություններ        |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Վերականգնողական բժշկական         |   571,801.7|

|  |                   |օգնության ծառայություններ        |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Զորակոչային և  նախազորակոչային   | 1,187,748.6|

|  |                   |տարիքի անձանց հիվանդանոցային     |            |

|  |                   |բժշկական օգնություն և            |            |

|  |                   |փորձաքննություններ               |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Անհետաձգելի բժշկական օգնության   | 2,290,639.2|

|  |                   |գծով ծառայություններ             |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Թրաֆիքինգի զոհերին բժշկական      |     2,200.0|

|  |                   |օգնության ծառայություններ        |            |

|__|___________________|_________________________________|____________|

|6.|2012 թվականի       |Դատաբժշկական և  գենետիկ          |   336,021.6|

|  |նպատակային         |ծառայություններ                  |            |

|  |ծրագրերին          |_________________________________|____________|

|  |օժանդակող հարակից  |Պաթանատոմիական ծառայություններ   |    39,012.0|

|  |ծառայություններ    |_________________________________|____________|

|  |ծրագրեր (այլ       |Հանրապետությունից դուրս բուժման  |    40,365.0|

|  |դասերին չպատկանող)`|ուղեգրված հիվանդների             |            |

|  |                   |ճանապարհածախսի փոխհատուցում      |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Դժվարամատչելի ախտորոշիչ          |   395,500.0|

|  |                   |հետազոտություններ                |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Դեղաքաղաքականությունից բխող      |    21,200.0|

|  |                   |փորձագիտական և  մեթոդաբանական    |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Հաշմանդամ և  կարիքավոր երեխաներին|    81,811.0|

|  |                   |օրթեզներով և  կորսետներով        |            |

|  |                   |ապահովման ծառայություններ        |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Հանրային իրազեկման               |    80,000.0|

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Մասնագիտական, խորհրդատվական և    |    35,017.7|

|  |                   |կազմակերպամեթոդական աջակցության  |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Մարդասիրական օգնության կարգով    |    40,576.0|

|  |                   |ստացվող դեղերի և  դեղագործական   |            |

|  |                   |արտադրանքի ստացման, մաքսազերծման |            |

|  |                   |և  բաշխման ծառայություններ       |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Տուբերկուլյոզի դեմ պայքարի       |    93,080.0|

|  |                   |ազգային ծրագրի համակարգման       |            |

|  |                   |ծառայություններ                  |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Բժիշկ-մասնագետների ժամանակավոր   |    50,229.9|

|  |                   |ուղեգրման միջոցով ՀՀ մարզային    |            |

|  |                   |առողջապահական                    |            |

|  |                   |կազմակերպություններում բժշկական  |            |

|  |                   |ծառայությունների մատուցում       |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Դեղորայքի տրամադրում             | 3,585,900.0|

|  |                   |ամբուլատոր-պոլիկլինիկական,       |            |

|  |                   |հիվանդանոցային բուժօգնություն    |            |

|  |                   |ստացողներին և  հատուկ խմբերում   |            |

|  |                   |ընդգրկված ֆիզիկական անձանց       |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Այլ բուժօգնության և  սպասարկման  |    15,000.0|

|  |                   |գծով ծառայություններ             |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Համաշխարհային բանկի աջակցությամբ | 1,131,165.0|

|  |                   |իրականացվող Առողջապահական        |            |

|  |                   |համակարգի արդիականացման երկրորդ  |            |

|  |                   |ծրագիր                           |            |

|  |                   |_________________________________|____________|

|  |                   |Համաշխարհային բանկի աջակցությամբ | 3,919,167.0|

|  |                   |իրականացվող Առողջապահական        |            |

|  |                   |համակարգի արդիականացման երկրորդ  |            |

|  |                   |ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման   |            |

|  |                   |ծրագիր                           |            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.09.2011
N 38
Արձանագրային որոշում