040.1456.181011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2011 թվականի N 1456-Ն
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՃԱՓԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի, Լճափի համայնքների ղեկավարների 2011 թվականի նոյեմբերի 6-ի, Լոռու մարզի Անտառամուտի, Տավուշի մարզի Իջևանի համայնքների ղեկավարների 2011 թվականի նոյեմբերի 13-ի, Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի, Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքների ղեկավարների 2011 թվականի նոյեմբերի 27-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5.430.045 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1.446.015 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1456-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ NN 21, 22, 27, 31, 41 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, ԼՃԱՓ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.________________________________________________________________.
|NN | Ծախսերը | Գումարը |
|ը/կ| | (դրամ) |
|___|______________________________________________|_____________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 130000 |
| |այդ թվում` | |
|___|______________________________________________|_____________|
| |1) հանձնաժողովի նախագահի | 65000 |
|___|______________________________________________|_____________|
| |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի | 32500 |
|___|______________________________________________|_____________|
| |3) հանձնաժողովի քարտուղարի | 32500 |
|___|______________________________________________|_____________|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 31500 |
|___|______________________________________________|_____________|
| |Ընդամենը | 161500 |
|___|______________________________________________|_____________|
| |5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ | |
| |(5 x 161500) | 807500 |
.________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1456-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, ԼՃԱՓ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.________________________________________________________________.
|NN | Ծախսերը | Գումարը |
|ը/կ| | (դրամ) |
|___|______________________________________________|_____________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | |
| |այդ թվում` | |
|___|______________________________________________|_____________|
| |1) հանձնաժողովի նախագահի | 65000 |
|___|______________________________________________|_____________|
| |2) հանձնաժողովի քարտուղարի | 32500 |
|___|______________________________________________|_____________|
| |3) հանձնաժողովի անդամների | |
| |(6 անդամ x 32500 դրամ) | 195000 |
|___|______________________________________________|_____________|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 75875 |
|___|______________________________________________|_____________|
|3. |Կապի ծառայություններ | 1000 |
|___|______________________________________________|_____________|
|4. |Գրասենյակային նյութեր և հագուստ | 3000 |
|___|______________________________________________|_____________|
|5. |Տրանսպորտային նյութեր | 5000 |
|___|______________________________________________|_____________|
| |ընդամենը | 377375 |
|___|______________________________________________|_____________|
| |12 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր| |
| |(12 x 377375) | 4528500 |
|___|______________________________________________|_____________|
| |Այլ ծախսեր (քվեաթերթիկների տպագրություն, | 94045 |
| |18261 ընտրող + 18261 x 0.03 x 5 դրամ) | |
|___|______________________________________________|_____________|
| |Ընդամենը | 4622545 |
.________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1456-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, ԼՃԱՓ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.___________________________________________________________________.
|NN | Ծախսերը | Գումարը |
|ը/կ| | (դրամ) |
|___|___________________________________________________|___________|
|1. |Կապի ծառայություններ (ընտրողների ծանուցագրեր, | 1374798|
| |13922 ընտրող x 98.75 դրամ) | |
|___|___________________________________________________|___________|
|2. |Գրասենյակային նյութեր և հագուստ (ընտրողների | 71218|
| |ցուցակներ, ընտրող 18261 x 3,9 դրամ) | |
|___|___________________________________________________|___________|
| |Ընդամենը | 1446015|
.___________________________________________________________________.