Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0984.181011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2011 թվականի N 984-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին և ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 18-19-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Խաչատրյանին, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ս. Ավետիսյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Զատիկյանինը և Վ. Խուբլարյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2011 թվականի հոկտեմբերի 18-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ, իսկ 2011 թվականի հոկտեմբերի 19-ին` Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղիներով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հոկտեմբերի 18-ի

N 984-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-19-Ը ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ

 

    Ա. Անանյան         - ՀՀ վարչապետի օգնական

 

    Վ. Ասոյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         պետի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)

 

    Ե. Ազարյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության արարողակարգի բաժնի վարիչ

 

    Մ. Մելիքյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր

                         մասնագետ

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության առաջատար մասնագետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ (մեկնում է

                         նախօրոք)

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ      

 

    Ա. Զատիկյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Վ. Խուբլարյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական

                         կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության

                         օպերատոր

 

    Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական

                         կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության

                         լուսանկարիչ

 

    Ա. Պետրոսյան       - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         լրագրող (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան       - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         օպերատոր (համաձայնությամբ)

 

    Մ. Ավանեսյան       - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հունանյան       - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Քեշիշյան        - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Պողոսյան        - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Գալստյան        - «Հայնյուս» լրատվական գործակալության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Լիլոյան         - Հայաստանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

                         սեփական թղթակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.10.2011
N 984-Ա
Որոշում